Օրվա լրահոսը
ՇՈՒՆ ՈՒ ԿԱՏՈՒ ՊԱՀՈՂՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀԵՐԹԸ «ՂՈՒՇԲԱՍՆԵՐԻՆՆ» Է
Ընտանի կենդանիներ սիրող, խղճից թույլ քաղաքացիներին քաղաքապետարանը ուզում է բերել «հարկային օրինական դաշտ»: Քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Գայանե Հակոբյանի հարեւանուհին տանը 8 կատու է պահում: Նրանք անհանգստացնում են բազմաբնակարան շենքի մյուս բնակիչներին, այդ թվում՝ քաղաքապետարանի պաշտոնյային, քանի որ պաշտգամբից թռչում են, մուտքն աղտոտում ու վատ հոտ տարածում շենքում: Իր անձնական օրինակից ելնելով՝
2008-Ի ՄԱԿԱՐԴԱԿԻՆ
ՀՀ տնտեսության ակտիվացման համար անհրաժեշտ է այն դիվերսիֆիկացնել: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը. «Համաշխարհային բանկը ողջունում է կառավարության քայլերը, սակայն անհրաժեշտ են ավելի վճռական քայլեր, որոնք կհանգեցնեն օլիգոպոլիան արմատախիլ անելուն»: 2010-ի հունվարին արձանագրված 2,2%-ոց տնտեսական աճը, ըստ Վարուդակիսի, դեռ չի նշանակում, որ ճգնաժամն ավարտվել է:
ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
Երեկ ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցվել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն: 3-4 ՏԱՐՈՒՑ՝
ՋՈ՞ՒՐՆ ԷԼ ԿԹԱՆԿԱՆԱ
Երեկ «Երեւան Ջուրը» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ ներկայացրել 2010-2011թթ. համար առաջարկվող ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման ճշգրտված սակագների հաշվարկները: Եթե հանձնաժողովն ընկերության հաշվարկները հիմք ընդունի, ապա այս տարվա հուլիսի 1-ից մայրաքաղաքում խմելու ջրի սակագինը, ներկայիս 1 խմ-ի՝ 181 դրամի փոխարեն, կդառնա 206.98 դրամ: Ուշագրավ է, որ սակագնի բարձրացման հայտը ներկայացնելը
ԳԱԶԸ ԹԱՆԿԱՑԱՎ
Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազ սպառողների համար ոչ այնքան ցանկալի որոշում կայացրեց: Այսպես՝ ապրիլի 1-ից 1 խմ գազի համար բնակիչները կվճարեն 132 դրամ՝ նախկին 96 դրամի փոխարեն: Սա, թերեւս, միջին աշխատավարձով ապրող գազասպառողի գրպանի համար զգալի նշանակություն կունենա: Խոշոր սպառողներն էլ այսուհետեւ՝ $215-ի փոխարեն կվճարեն $243.13՝ 1000 խմ-ի համար: Նշենք, որ «ՀայՌուսգազարդն» առաջարկում էր
ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ՝ ՍՏՎԵՐԻ ԴԵՄ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հարկային վարչարարության բարելավման խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ֆինանսների եւ արդարադատության նախարարները, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, ոստիկանապետը, գլխավոր դատախազը, Պետեկամուտների կոմիտեի նախագահը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը եւ պաշտոնատար այլ անձինք: Ըստ ՀՀ նախագահի մամուլի ծառայության, Ս. Սարգսյանը նշել է,
Կաշառք չվերցնողն ավելի՞ վտանգավոր է
«Այսօր իսկապես պայքար է գնում, որ դատավորներն ու քննիչները կաշառք չվերցնեն: Ես կուզեմ, որ հրաժարվեն այդ պայքարից: Ավելի լավ է՝ կաշառք, որովհետեւ ավելի վատ երեւույթ է առաջացել: Չգիտես ինչու, բոլորը վախենում են մեղմ պատիժ տալ, արարքը ավելի ծանրից վերաորակել ավելի մեղմի, կմտածեն, որ փող է վերցրել: Դատավորների մի ստվար զանգված մորթապաշտ է, եւ դա բերում
ՄՐՑՈՒՄ ԵՆ ՈՒՐԻՇԻ՞ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ
Երթուղագծերի մրցույթում իրար վրա «կեղտ» են ման գալիս, որպեսզի մրցույթից հանեն Ինչպես հայտնի է, Հայաստանում երթուղագիծ ունենալը ամենաեկամտաբեր բիզնեսներից է: Այդ գծերն այսօր հիմնականում պատկանում են պատգամավորների, պետական պաշտոնյաների եւ մեծահարուստների, ու թերեւս այդ է պատճառը, որ հատկապես «համեղ պատառ» համարվող երթուղագծերի մրցույթներն անցնում են խիստ լարված մթնոլորտում: Նման մրցույթ էր նաեւ երեկ Հյուսիսային ավտոկայանում:
ՀՆՉԱԿՅԱՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՀՆՉԱԿՅԱՆՆԵՐԻ
Մարտի 4-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախնական քննության կենթարկվի հնչակյան նորընծա ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանի հայցն ընդդեմ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի: Հիշեցնենք, որ վիճարկման առարկա է կուսակցության կնիքը: «Առավոտի» հարցին՝ մտավախություններ չունե՞ք, երեկ Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Նույնիսկ այսքան վարկաբեկված դատական համակարգի պայմաններում ոչ մի դատարան չի կարող այդքան ապօրինի վճիռ կայացնել, այն
Զայրույթը մեծ է
Մարզային հանդիպումներից տպավորություն է ստացել Ռուբեն Թովմասյանը Մինչ Հանրային խորհուրդն իր «էլիտար» կազմով հյուրընկալվում է նախագահ Սերժ Սարգսյանի մոտ եւ խոսքուզրույցի են բռնվում գյուղացիությանը վերաբերող թեմաների շուրջ՝ անցյալ օրերին հայաստանյան մարզաբնակներն իրենց դժգոհություններն են ներկայացրել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի անդամներին, ովքեր կուսակցության շրջանային կառույցների հաշվետու կոնֆերանսների շրջանակներում հանդիպումներ են ունեցել Անիի եւ Էջմիածնի բնակիչների հետ:
ԾՐԱԳԻՐԸ ԳՆԵՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ՞ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ
«Երբ արդեն վաղը չէ մյուս օրը գները թանկացած կլինեն՝ քանի՞ կոպեկ արժե այդ ծրագիրը, որը որեւէ կերպ չի օգնելու բնակչին»,- կառավարությանը հարցնում է ընդդիմադիր պատգամավորը: Մեր Սահմանադրության 1-ին հոդվածում նշված է. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Մեր երկրի ժողովրդավարական եւ իրավական լինելը, մեղմ ասած, վիճահարույց է շատերի համար: Սակայն ՀՀ մարդու իրավունքների
«ԱՆՏԵՂՅԱԿ ԱՂԲՅՈՒՐ»
«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով վերջերս ռուսաստանյան մամուլում տեղ գտած հրապարակումները՝ ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը պատասխանեց. «Ռուսական մամուլում պարբերաբար հայտնված «Հայաստանը թալանողները» հոդվածում, որում ներկայացված է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կարողությունները, տեղ են գտել կեղծ եւ անհիմն փաստեր, որոնք պարզապես նպատակամղված են վերջիններիս քաղաքական վարկաբեկմանը: Այսպես, ՕԵԿ նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին վերաբերվող բազմաթիվ անգամ հրապարակված ու
ՆՎԻՐՈՒՄ Է
Մեկնաբանելով մամուլում տեղ գտած տեղեկություններն այն մասին, թե նա ներկրել է դեղորայք, ցորեն կամ տախտակ, ՀՀ նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանն «Առավոտին» ասաց. «Եթե աշխարհում գտնվի մի մարդ, որը կարող է ապացուցել, որ ես, բացի ավտոմեքենաներից, որեւէ ապրանք եմ ներկրել Հայաստան, ես այդ ներկրող ընկերությունները կնվիրեմ տվյալ մարդուն»: Ինչ մնում է «Մետրոպոլ» հյուրանոցը ինչ-որ մեկից խլելու
ԹՄՐԱՄԻՋՈՑԸ ՏԱՆՈՒՄ ԷԻՆ ԲԱՆԳԿՈԿ
Երեկ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Թեհրան-Երեւան-Մոսկվա-Բանգկոկ տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման փորձ: Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում երկու ուղեւորների ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է 3 կգ «Մետամֆետամին» տեսակի ծանր թմրանյութ: Ըստ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
Փետրվարի 27-ին, առավոտյան ժամը 11:00-ին, ՀՅԴ Հունաստանի Երիտասարդական միության կազմակերպությամբ բողոքի ցույց տեղի կունենա Աթենքում՝ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության շենքի առջեւ, հաղորդում է «Նոյյան Տապան»-ը: Սկսած 1988թ-ից՝ ամեն տարի փետրվարի 28-ին ողջ հայությունը հիշում է ադրբեջանական Սումգայիթ քաղաքի խաղաղ հայ բնակչության դեմ Ադրբեջանի իշխանությունների եւ քրեական տարրի կողմից կազմակերպված եւ իրագործված արյունալի ոճիրը: Սումգայիթի դեպքերը ազդարարել
ՆՈՐ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՈՒՆԸ ԳԱՂՏՆԻՔ Է
Մոսկվան դեռեւս չի բացահայտում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նոր համանախագահի անունը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն երեկ մեկնաբանել է ռուսաստանցի միջնորդ Յուրի Մերզլյակովի պաշտոնաթողության եւ նոր համանախագահի նշանակման մասին լուրերը: «Յուրի Մերզլյակովը ստացել է նոր դիվանագիտական նշանակում, ինչը բնական է ԱԳՆ աշխատակցի համար: Չարժե շտապել: Կարծում եմ, որ այն
ՀՅԴ-ն պաշտպանում է ի՛ր ոճով ու ձեւով
Մարտի 1-ի զոհերի հարազատներին պատասխանում է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Փետրվարի 22-ին ՀՅԴ խմբակցության պատգամավորներին էին դիմել մարտի 1-ի զոհերի հարազատները՝ Գոռ Քլոյանի հայրը, Տիգրան Խաչատրյանի մայրը, Արմեն Ֆարմանյանի հայրը, Սամվել Հարությունյանի հայրը, Դավիթ Պետրոսյանի հայրը, Տիգրան Աբգարյանի մայրը եւ Հովհաննես Հովհաննիսյանի կինը: Նամակում հիշատակվում է, որ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն
«ՍԵՐԺԻՆ ԻՐԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ Է ՊԵՏՔ»
Գտնում է «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ալեքսանդր Քանանյանը «Սերժ Սարգսյանի խարխուլ իշխանությունը ձգվելու է այնքան ժամանակ, քանի դեռ նրան չի առաջարկվել իրական այլընտրանք: Տվյալ պարագայում Լեւոն Տեր-Պետրոսյանը թե մարտավարական, թե գաղափարախոսական առումներով ապացուցեց, որ որեւէ պարագայում չի կարող լինել Սերժ Սարգսյանին իրական այլընտրանք». այս կարծիքին է «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ալեքսանդր
ԱՅՍ ՄԻ ԵՐԹՆ ԱՆՑԱՎ ԱՌԱՆՑ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ
Իսկ նախորդ՝ փետրվարի 19-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ արձանագրված միջադեպերի առնչությամբ քրգործ չի հարուցվել: Երեկ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչների ուրբաթօրյա ավանդական բողոքի երթը, որ սովորաբար ընթանում է դեռեւս անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով, նաեւ մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի մասին իրազեկելու նպատակ ուներ: ՀԱԿ-ի ակտիվիստները երթի ընթացքում քաղաքացիներին հանրահավաքի մասին իրազեկող
ԲՈՂՈՔԻ ԻՆՔՆԱՏԻՊ ԱԿՑԻԱ
Երբ ստեղծվում էր դատական կարգադրիչների դեպարտամենտը, Վճռաբեկ դատարանի նախագահն ու արդարադատության նախարարը հայտարարում էին, թե այդ ինստիտուտը ստեղծվում է դատարաններում ոստիկաններին փոխարինելու համար, որպեսզի դատարաններում քաղաքացիներն իրենց ավելի պաշտպանված զգան: Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների վարչական դատարանում ականատես եղանք, թե ինչպես էին թվով 6-7 կարգադրիչներ ուժի գործադրմամբ փորձում դատարանի շենքից դուրս հանել տարեց մի
Փետրվարի 26
ԽՈՅ (21.03-20.04)- Մի գայթակղվեք ձեր հասցեին հնչեցրած հաճոյախոսություններից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ խենթ օր է սպասվում, գնացեք պարելու: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ձեր մտերիմները ձեր աջակցության եւ խորհրդի կարիքն ունեն: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այ սօր ձեզ խելագար գիշեր է սպասվում: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Երեկոյան ձեզ հաճելի անակնկալ կմատուցեն: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Մի չարաշահեք մտերիմների համբերությունը: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Զբաղվեք երեխաների դաստիարակությամբ
ՍՈՒՐՃ… ԽՄԵ՞Լ, ԹԵ՞ ՉԽՄԵԼ
Սուրճի անկրկնելի բուրմունքը տալիս են նրա պարունակության մեջ մտնող 600 հոտավետ նյութերը: Այն պարունակում է նաեւ բազմաթիվ օգտակար միկրոտարրեր: 100 գ բոված սուրճի հատիկներն իրենց կազմի մեջ ունեն 2 մգ նատրիում, 1600 մգ կալիում, 147 մգ կալցիում, 198 մգ ֆոսֆոր, 5,3 մգ երկաթ, B1, B2, PP վիտամիններ: Իսկ 100գ լուծվող սուրճը պարունակում է 3 մգ
ԾԽԵԼ, ԾԽԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵ՞ՐՋ
Ամբողջ աշխարհում ակտիվացել է պայքարը ծխելու դեմ: Ծխողներին առաջարկվում են տարբեր մեթոդներ, եղանակներ, որպեսզի թողնեն ծխելը: Ահա մեթոդներից մեկն էլ առաջարկում է դոկտոր Գրինյովը: Մեթոդի իմաստն է. յուրահատուկ «հոգեբանական գրոհի» միջոցով ազդել ծխելու վրա: Այն ուժեղացնում է եւ հավաքագրում ծխողի կամքի ուժն այս անհայտ չարիքի դեմ, որը կրճատում է միլիոնավոր մարդկանց կյանքը: Ըստ վիճակագրական տվյալների,
Ռեյկի. ուսմունք, որ հասու է բոլորին
Մարդը՝ որպես էներգիայի կրող Ռեյկի ճապոներեն նշանակում է կենսական, բուժիչ, հոգեւոր էներգիա: Ռեյկի ստանալուց հետո մարդն ապրում, զգում է եւ՛ հոգեկան, եւ՛ ֆիզիկական ներդաշնակություն: Մարդու էներգիան ավելի դրական է դառնում, ավելի լուսավոր: Ռեյկին որպես էներգիա ֆիզիկոս գիտնականները ուսումնասիրել եւ չափել են. ռեյկիի գիտական բանաձեւն է՝ «ռեյկին անարգել տարածվում եւ հեռահար ազդում է անկախ ժամանակից, գիտակցությունից
ՀԻՍՏԵՐԻԱՆ՝ ԲԵՄԱԿԱՆԱՑՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈ՞ՒՄ
Այդ նոպայի դեմ պետք է պայքարել անտարբերությամբ Դեռ Հիպոկրատը հիստերիան նկարագրել է որպես հանելուկային հիվանդություն: Երկար ժամանակ բժիշկները կարծել են, թե դա բացառապես կանանց հիվանդություն է եւ հատուկ է անկայուն հորմոնային համակարգ եւ անհաջող անձնական կյանք ունեցող կանանց: Եվ նույն այդ կանայք, երբ փորձել են ինչ-որ բան ասել՝ նրանց անմիջապես «հիստերիկ» են անվանել: Ժամանակակից բժշկական
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՄԵԿՆԵԼ ԲԱՔՈՒ
Ինչպես արդեն ասվել է, «Մրցաշրջան 2010»-ում Հայաստանի ըմբիշների համար աշխարհի գավաթի խաղարկությունից հետո պաշտոնական երկրորդ կարեւոր մեկնարկը լինելու է Եվրոպայի առաջնությունը, որը կայանալու է ապրիլին՝ Բաքվում: Առայժմ վերջնականապես որոշված չէ, թե մեր ազատ եւ հունահռոմեական ոճերի ազգային հավաքականները կմեկնե՞ն մրցավայր: Սակայն, անկախ դրանից, երկու ընտրանիներն էլ ամենայն լրջությամբ նախապատրաստվում են ու լի են մասնակցելու վճռականությամբ:
Երբ թիմդ ուժեղ է եւ միասնական
Մուրադ Սարգսյանը, Վազգեն Բադալյանը եւ Արմեն Գյուրջյանը պատրաստվում են մեկնել ԱՄՆ: Վիկը ժամանել է ԱՄՆ WBC/WBA վարկածներով 1-ին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը երեկ ժամանել է ԱՄՆ, որտեղ կշարունակի նախապատրաստվել մեքսիկացի Ռոդրիգո Գերերրոյի հետ մարտի 6-ին նշանակված մենամարտին: Միացյալ Նահանգներում, որպես կանոն, տեղի հայությունը մեծ աջակցություն է ցույց տալիս Վիկին, սակայն Վախթանգի համար
ԱՌՋԵՎՈՒՄ «AMBER» ՄՐՑԱՇԱՐՆ Է
Մարտի 13-25-ը Ֆրանսիայի Նիս քաղաքի «Pales de la Meditteranee»-ում կայանալու է շախմատի մեկ այլ գերմրցաշար՝ «19the Amber Blindfold and Rapid Tournament»-ը, որին մասնակցող աշխարհի 11 ուժեղագույն գրոսմայստերները պայքարելու են «կույր» եւ «արագ» շախմատում հաղթողին որոշելու համար: 216 հազար եվրո ընդհանուր մրցանակային ֆոնդ ունեցող մրցաշարում խաղատախտակների առջեւ հանդես են գալու Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Բորիս Գելֆանդը,
Թիմակցի օրինակով
Վանկուվերում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ, ամերիկաբնակ լեռնադահուկորդուհի Անի Մաթիլդա Սերեբրակյանը իր թիմակից Արսեն Ներսիսյանի պես ձախողեց հսկա ոլորավայրէջքում մեկնարկը՝ եւս 15 մասնակցի հետ չհասնելով եզրագիծ: Այսօր Սերեբրակյանը, իսկ վաղը՝ Ներսիսյանն իրենց մրցելույթները Կանադայում կավարտեն ոլորավայրէջք մրցաձեւում:
Սյուզին մարզվում է Ավստրիայում
Թեթեւագույն քաշային կարգում WBA/WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանի գոտիների պաշտպանության հաջորդ մենամարտը նշանակված է ապրիլի 24-ին: Այդ օրը Սյուզին, որ պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած իր բոլոր 26 մենամարտերն էլ ավարտել է հաղթանակով, 16-ը՝ ժամկետից շուտ, Համբուրգում ստուգելու է WBO-ի չեմպիոն, գերմանացի 24-ամյա Նադյա Ռաուին (12 մենամարտ, 11 հաղթանակ՝ 3-ը ժամկետից շուտ եւ 1 ոչ-ոքի): Լրատվամիջոցները


















































