Օրվա լրահոսը
Գնահատում
Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի Հայաստանի մասնաճյուղը, որի անդամ են համաշխարհային հեղինակություն վայելող գիտնականներ, պետական, քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչներ, պարբերաբար իր շարքերը համալրում է նոր անուններով, անհատներ, ովքեր ամենօրյա աշխատանքով բազմապատկում են իրենց երկրների միջազգային հեղինակությունը: Ակադեմիայի նախագահության որոշմամբ, օրերս ակադեմիայի իսկական անդամի կոչում շնորհվեց ՀՀ վաստակավոր մարզիչ, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ
Օլիմպիական վիճակագրություն
Կանադայում ավարտվեց ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերը եւ փակման հանդիսավոր արարողության ժամանակ օլիմպիական դրոշը պաշտոնապես փոխանցվեց 2014 թվականի օլիմպիական խաղերի մայրաքաղաք Սոչիի պատվիրակությանը: Վանկուվերում մրցասպարեզ մտան 82 երկրների 2500 մարզիկներ: Նրանք 15 մարզաձեւերում խաղարկեցին մեդալների 86 հավաքածու: Օլիմպիական մեդալ նվաճել հաջողվեց 26 երկրների: Վաստակած ընդհանուր մեդալների քանակով թիմային ոչ պաշտոնական հաշվարկով լավագույն տասնյակը կազմեցին: Երկիր
Երկուական մեկնարկ՝ նույնքան ձախողում
Ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերի լեռնադահուկային մրցումներում Հայաստանը ներկայացնող ամերիկաբնակ Անի Մաթիլդա Սերեբրակյանը եւ ծաղկաձորցի Արսեն Ներսիսյանը երկու անգամ ելան մեկնարկի եւ երկու անգամ էլ տապալեցին մրցելույթները: Նրանք սկզբում վերջնագիծ չհասան հսկա ոլորավայրէջքում, իսկ փետրվարի 26-ին եւ 27-ին ձախողվեցին նաեւ ոլորավայրէջքում: Արմեն Նազարյանի հաղթանակը՝ 2010-ին Փետրվարի 27-28-ին Պրահայում անցկացվեց ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի մրցաշարը:
«Հայաստանը մագնիսական ուժ ունի»
Այսօր Կամերային երաժշտության տանը հայ հանդիսատեսին կներկայանան իտալացի կիթառահար Լուկա Լուչինին եւ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին: Երեկվա ասուլիսին Մարիո Ստեֆանոն պատմեց, որ կիթառահարի հետ համագործակցության գաղափարը առաջացել էր դեռեւս երեք տարի առաջ. «Երկու միմյանցից շատ տարբեր գործիքները ստեղծում են միասնական առանձնահատուկ հնչեղություն»: Մարիոն թեեւ հինգերորդ անգամ է Հայաստան այցելում, բայց ամեն անգամ զգում է հայ
Կանկան եւ կիսամերկ Մոլչալին
Ալ. Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը»՝ կրկին Ռուսական թատրոնի բեմում «Արդեն 3-րդ անգամ եմ անդրադառնում Ալ. Գրիբոյեդովի միշտ հրատապ «Խելքից պատուհաս» պիեսին»,- փաստում է ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանն ու հավելում, որ այս անգամ թատրոնի խաղացանկում պիեսի վերակենդանացումը պայմանավորված էր նաեւ Ալ. Գրիբոյեդովի ծննդյան 215-ամյակով: Ներկայացման առաջնախաղից ժամեր առաջ թատրոնի գեղարվեստական ղեկավարն իր դերասանների հետ ծաղիկներ
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՐՍՏԱՑՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՊՆԱԿԸ
Եվ բավարարել հանդիսատեսի սպասելիքները Սկիզբը՝ նախորդ համարում Ներկայացում Արվեստը սնվում է կյանքից, ծարավը հագեցնում կյանքի աղբյուրից: Նորը ծագում է միայն այն դեպքում, երբ բուն էությունը, իմաստը կցորդվում, համընկնում է արտահայտչամիջոցների, ռեժիսորական ու դերասանական հնարքների ձեւավորման ու ներկայացման մյուս գումարելիների հետ, երբ այս ամենը ինքնանպատակ չէ, արված չէ լոկ մոդայիկ ու ինքնատիպ երեւալու համար: Մետաֆորիստական, փոխաբերականության
ՄԵՐԿԵԼԸ ԽՈՍԵԼ Է ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Միջազգային հանրությունը ներկա պահին քննարկում է Իրանի նկատմամբ ճնշման մեծացման հարցը, եթե վերջինս միջուկային ծրագրում զիջումների չգնա: Այս մասին, news.am-ի մատուցմամբ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ «Frankfurter Allgemeine Zeitung» թերթին տված հարցազրույցում: Նա հույս է հայտնել, որ պատժամիջոցների հարցին պատասխանատվությամբ կմոտենան նաեւ Ռուսաստանը, Չինաստանը եւ մի քանի այլ երկրներ, ովքեր հոռետեսորեն են տրամադրված այդ
ՅԱՆՈՒԿՈՎԻՉԸ ՄԵԿՆԵՑ ԲՐՅՈՒՍԵԼ
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչը մարտի 1-ին մեկօրյա այցով ժամանել է Բրյուսել: Ինչպես հաղորդում է news.am-ը, իր առաջին այցի շրջանակներում Ուկրաինայի նախագահը հանդիպումներ է ունենալու Եվրոպական միության հաստատությունների ղեկավարների հետ: Մասնավորապես՝ Ուկրաինայի նորընտիր նախագահը հանդիպումներ կունենա ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի, Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի, ԵՄ Արտաքին քաղաքականության եւ
ՎՐԱՍՏԱՆՆ ԷԼ ԱՅՆ ՉԷ՞
Միջազգային ասպարեզում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հեղինակությունը խաթարվել է, իսկ ժողովրդականությունը՝ հավասարվել զրոյի, news.am-ի մատուցմամբ, «Ախալի Թաոբա» թերթին հայտարարել է «Հանուն հաղթանակի» կուսակցության առաջնորդ, փաստաբան Շալվա Խաչապուրիձեն: Փաստաբանի խոսքով, այսօրվա դրությամբ ԱՄՆ նախագահի վարչակազմն այլեւս չի հետաքրքրվում Վրաստանով: Նա նշել է, որ չնայած Սահակաշվիլիի բազմաթիվ փորձերին՝ ինչ-որ կերպ վերականգնել կապերը Վաշինգտոնի հետ, Օբաման եւ նրա
ԵՎՐՈՊԱՆ ԷԼ ԴԱՐՁԱՎ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏԻ «ԶՈՀ»
Ֆրանսիայում հայտարարվել է համազգային աղետ. ուժգին փոթորիկը դարձել է տասնյակ մարդկանց մահվան եւ ավերածությունների պատճառ: Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ միջոցներ են հատկացվելու ավերածությունների հետեւանքները վերացնելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն: «Քսինթիա» փոթորկից տուժել են Ֆրանսիայի, Պորտուգալիայի եւ Իսպանիայի առափնյա շրջանները: Փոթորիկն առաջացրել է տեղատարափ անձրեւներ, իսկ քամու ուժգնությունը կազմել է 140
Երկու երկրաշարժ՝ երեք օրում
Փետրվարի 27-ին Չիլիի ափերի մոտ 8 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, որի արդյունքում զոհվել էր առնվազն 47 մարդ: Կան ավերածություններ, վնասվել է հեռախոսային կապը, ընդհատվել է էլեկտրամատակարարումը: Դեռեւս ամբողջությամբ չի որոշվել վնասի չափը: Reuters-ի մատուցմամբ, երեկ դեռեւս չի գործել մայրաքաղաք Սանտյագոյի միջազգային օդանավակայանը, բոլոր չվերթները հետաձգվել են: Հիշեցնենք, որ ստորգետնյա ցնցումները եղել են Սանտյագոյից 320
Մեդվեդեւը պատժեց
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պահանջել է այն չինովնիկների հրաժարականը, ովքեր մեղավոր են Վանկուվերի ձմեռային 21-րդ Օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականի անհաջող ելույթի համար: Մեդվեդեւը հայտարարել է, որ հրաժարականի դիմում պետք է ներկայացնեն բոլոր չինովնիկները, ովքեր նախապատրաստել են ռուս մարզիկներին 2010թ. խաղերին: Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: Միաժամանակ, Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ հրաժարական չներկայացնողները կազատվեն
Օջալանին ձերբակալել են Իսրայելի հատուկ ծառայությունները
Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլա Օջալանին իրականում ձերբակալել եւ Թուրքիային են հանձնել Իսրայելի կենտրոնական հետախուզության՝ MOSSAD-ի գործակալները: Այս մասին tert.am-ի մատուցմամբ, գրել է Քենիայում լույս տեսնող Daily Nation թերթը: Պարբերականի փոխանցմամբ, Օջալանի ձերբակալության հարցում Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Բյուլենթ Էջեւիթն աջակցություն է խնդրել իր իսրայելցի գործընկերոջից՝ Բինիամին Նեթանյահուից, որն էլ MOSSAD-ի ղեկավար Էֆրաիմ Հալեւին
Համալսարանական եռուզեռ
«Եվրասիա» համալսարանի «Քայլ առաջն» ու Ֆրանսիականի «բաց դռները» Մարտի 9-ից ՀՀ հանրակրթական դպրոցների շուրջ 50 11-րդ դասարանցիներ կմասնակցեն «Քայլ առաջ» նախագծին, որի բացումը օրերս տեղի ունեցավ «Եվրասիա» միջազգային համալսարանում: Նախապես հարցազրույցով ընտրված պատանիները, ամսական վճարելով 8000-ական դրամ, Լեհաստանից, Լատվիայից եւ Բրազիլիայից ժամանած մասնագետների օգնությամբ կզարգացնեն իրենց գործնական ունակությունները: Նախագիծը կտեւի 3 ամիս՝ ամփոփվելով ծաղկաձորյան առօրյա
Այցելություն՝ ծննդավայր
Որտեղ էլ ձեւավորվել է հայրենիքին օգտակար լինելու վճռականությունը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, եզրափակելով մոտ մեկ տարի առաջ մեկնարկած եւ Հայաստանի գրեթե բոլոր բուհերում անցկացված «ՎիվաՍել-ՄՏՍ»՝ բիզնես, որն ունի առաքելություն» թեմայով դասախոսությունների շարքը, օրերս այցելել է Լիբանան եւ հանդիպել հայրենիքում գործունեություն ծավալող կազմակերպությունների մասին տեղեկություններ ստանալ ձգտող երիտասարդության հետ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը վաստակել է Հայաստանում բջջային
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ»
ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը՝ Ապարանի թիվ 3 դպրոցի օրինախախտումների եւ մեղավորներին կոծկելու մասին Նիկոլայ Գոգոլի «Մեռած հոգիներ» վեպի հայաստանյան «հերոսները» ի հայտ են գալիս կամ ընտրությունների, կամ «Փարոսի» նպաստը ստանալու ժամանակ, կամ էլ աշակերտ-թվով ֆինանսավորվող ՀՀ հանրակրթական դպրոցների դասամատյաններում: Դպրոցների տնօրենների մեծամասնությունը հավելագրումներ է անում, որպեսզի լրացուցիչ ֆինանսավորում ստանա, այսինքն՝ մատյաններում իբրեւ այդ դպրոցի աշակերտ
«ՄԱՐՏԻ 1-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԱՐԿԱԾԸ 2 ՏԱՐՈՒՄ ՓՈՒԼ ԵԿԱՎ»
Հատվածներ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից 2010թ. մարտի 1-ի հանրահավաքում Սիրելի հայրենակիցներ, Օրվա խորհուրդը պահանջում է, առաջին հերթին, ոգեկոչել երկու տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակն ու եւս մեկ անգամ ցավակցել իշխանություններից լքված, բայց հասարակության լիակատար բարոյական աջակցությունը վայելող նրանց հարազատներին ու մերձավորներին: Երկու տարին նաեւ բավարար ժամանակ է՝ այդ սահմռկեցուցիչ ոճիրը համակողմանիորեն գնահատելու եւ ողջ
ՄԵԿԱՄՅԱ «ԿԱԼԱՆԱՎՈՐԸ»
2010 թ. փետրվարի 1-ի դրությամբ, Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում է 4394 մարդ, որից 1281-ը՝ կալանավոր: 2009թ. փետրվարի 1-ի դրությամբ, քրեակատարողական հիմնարկներում պահվում էր 3965 մարդ, որից 861-ը՝ կալանավոր: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում փետրվարի 1-ի դրությամբ պահվում է 124 կին դատապարտյալ, 17 անչափահաս դատապարտյալ, 44 կին կալանավորված անձ, 27 տղա անչափահաս կալանավորված անձ: Բացի այդ, «Աբովյան»
ՀԱՂԹԵՑ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆԸ
Փետրվարի 27-ին՝ «Ընտրությունները կանցնե՞ն առանց կեղծիքների» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ փետրվարի 28-ին Արարատի մարզի Այնթապ գյուղը ընտրելու է համայնքի ղեկավար: Քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել անկուսակցական Կարեն Սարգսյանը՝ ստանալով 2062 քվե: Հանրապետական թեկնածու Գրիգոր Խաչատրյանը չորս թեկնածուներից ամենաքիչ ձայներ է ստացել՝ 411, իսկ վերջին 11 տարում գյուղը ղեկավարած, այս ընտրություններին չառաջադրված Լեոն Թարվերդյանի եղբայր Ղեւոնդը
Սողանքներ եւ զբոսաշրջիկներ
Առողջարանային Դիլիջանի ներկայի երկու մշտական բաղադրիչները Դիլիջանում վերջին տարիներին դրական փոփոխությունները տեսանելի են, սակայն քիչ չեն նաեւ խնդիրները, որոնցից ամենակարեւորն ու հրատապ լուծում պահանջողը սողանքներն են: Հենց սողանքների դեմ պայքարի շրջանակներում էր հանգստյան օրերին Դիլիջան այցելել ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: 2005 թվականից Դիլիջանի քաղաքապետ, հանրապետական Արմեն Սանթրոսյանի հետ մեր զրույցը քաղաքի հիմնախնդիրների մասին
ԲՈՂՈՔԸ ԱՎԵԼԻ ՀՆՉԵՂ ԿԼԻՆԻ
Կապանցիները դեմ են ուրանի հանքերի շահագործմանը, սակայն նրանց ձայնը «տեղ չի հասնում» «Առավոտի» 2009 թվականի նոյեմբերի 12-ի՝ «Հանքերի շահագործմանը դեմ են» եւ նոյեմբերի 14-ի՝ «Բողոքը շարունակվում է» հրապարակումներով անդրադարձել էինք ՀՀ Սյունիքի մարզում ուրանի հանքերի հնարավոր շահագործման դեմ Կապան համայնքի ավագանու անդամ, «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանի նախաձեռնած բողոքի ակցիային: Հիշեցնենք, որ 2009-ի աշնանից «Հայ-Ռուսական
ԱՆԳԻՏԱԿԻՑ ԷՐ ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, Երեւանի Դեմիրճյան 19/4 հասցեում հայտնաբերվել է 74-ամյա Մառլենա Հովսեփյանը՝ անգիտակից վիճակում: ԾԱՆՐ Է Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորում (բոտուլիզմ) ախտորոշմամբ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Շահինյան 6ա/55 հասցեի բնակիչ՝ 28-ամյա Պողոս Գրիգորյանը: Նախնական տվյալներով՝ թունավորման պատճառ է հանդիսացել պահածոյացված լոլիկը: Տուժածի վիճակը գնահատվել է
«MULBERRY»-ԻՆ ԳՈՐԾՈՒՄ Է
Հայաստանի բոլոր մարզպետարաններում երեկվանից սկսելու է գործել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգը: Այսուհետեւ մարզպետարանների թե ներքին եւ թե արտաքին բոլոր գրագրությունները կատարվելու են էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության նշյալ համակարգը մեր մարզպետարանների համար նորույթ է: Այդ իսկ պատճառով «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ն, ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ, փետրվարի 26-27-ին Աղվերանում կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ «Հրապարակայնության ապահովումը
Կպաշտպանվեն գործատուների՞, թե՞ աշխատողների շահերը
Առաջարկում են փոփոխություններ «Գործք» ՍՊԸ-ն Ծաղկաձորում կազմակերպել էր եռօրյա հանրապետական համաժողով՝ ԱԺ ուղարկվելիք ՀՀ աշխատանքային եւ հարկային օրենսգրքերի նախագծերի կապակցությամբ: Համաժողովին մասնակցում էին 50 կազմակերպությունների աշխատակազմերի ղեկավարներ, բանկային համակարգի աշխատակիցներ, արհեստակցական միությունների ներկայացուցիչներ, գլխավոր հաշվապահներ, իրավաբաններ, կադրերի բաժնի պատասխանատուներ, գործավարներ: Աշխատանքային 4 խմբերում դասախոսեցին տնտեսագիտության թեկնածու, «Գործք» ՍՊԸ տնօրեն Արթուր Սարգսյանը, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս,
ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԵՋ
Վանաձորում սկսվեց Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի «Էլեկտրամատակարարում» ամբիոնի դասախոսների դատավարությունը: 2008թ. նոյեմբերին ու 2009թ. ամռանը Վանաձորի ճարտարագիտական համալսարանի ամբիոնի վարիչ Էդուարդ Մխիթարյանը՝ դասախոսներ Հովհաննես Արաբյանից, Միսաք Յախշիբեկյանից ու Ժոզեֆ Կարայանից գումարներ է պահանջել՝ 10 ուսանողի կուրսային նախագիծ աշխատանքները դրական գնահատելու համար: Ընդհանուր առմամբ՝ կաշառքի չափը կազմում է 225 000 դրամ: Կաշառքի մեջ մեղադրվող 4 դասախոսներից
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ՝ ՀԵՌԱԽՈՍՈՎ
Այսուհետեւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները կարող են իրենց բջջայինների միջոցով ծանոթանալ եղանակի տեսությանը, տարադրամի փոխարժեքներին, շփվել չաթում, ծանոթանալ աստղագուշակին, գտնել ամենազվարճալի կատակներն ու սիրո խոստովանությունները, շահել մրցանակներ, ինչպես նաեւ ներբեռնել լավագույն հոլովակներ: Այս ծառայությունը կոչվում է «MTS Armenia» եւ ծառայությունն ապահովող կանխավճարային քարտերը վաճառքում են փետրվարի 26-ից: Ծառայությանը միանալու համար բջջային օպերատորի բաժանորդները կարող են իրենց հին
ԺԱՆԳԱՋՐԻ ԳԻՆՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՆԵ՞Լ
Ինչպես հայտնի է, «Երեւան ջուր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ վերանայելու 2010-2011թթ. համար առաջարկվող ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագները: Ըստ ընկերության հաշվարկների, խմելու ջրի սակագինը 1 խմ-ի դիմաց ներկայիս 181 դրամի փոխարեն՝ պետք է դառնա 206.98 դրամ, այսինքն՝ թանկանա ավելի քան 25 դրամով: Այս առնչությամբ երեկ հանձնաժողովից «Առավոտին» պարզաբանեցին, որ առայժմ
«Ավանդս տվեք՝ գլուխս պահեմ»
Վերջերս «Առավոտին» դիմած Էջմիածնի բնակիչ Գառնիկ Գեւորգյանը պատմեց, որ միայնակ թոշակառու է ու հազիվ է կարողանում ծայրը ծայրին հասցնել. «Դիմեցի «Փարոս», որ որպես միայնակ թոշակառու մի օգնություն ստանամ, բայց եկան-ստուգեցին, իմ էդ աղքատ ու դատարկ պատերի մեջ աչքներին ընկավ տելեվիզորս ու ասեցին, թե չեմ կարա «Փարոս» ստանալ»: Պարոն Գեւորգյանի խոսքերով, միակ եկամուտը թոշակն է՝ 29
ՆՐԱՆՔ ՈՉ ՄԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Ալկոհոլից կախված մարդիկ խորհուրդ են տալիս խմիչքի հիվանդությամբ չհիվանդանալ, հակառակ դեպքում կկորցնեն ընտանիք, հարազատներ ու ընկերներ: Առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոնի» նարկոլոգիական կլինիկայի ստացիոնար բաժանմունքներում այժմ բուժում է ստանում 53 հիվանդ, նրանց մեծ մասը բուժվում է ալկոհոլից կախվածության դեմ: Կան հիվանդներ, որոնք տարին 2-3 անգամ են այստեղ հայտնվում, ոմանց հարազատներն են բերում, ոմանք էլ իրենք
ԿԹԱՆԿԱՆԱ, ԲԱՅՑ ՈՉ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Երեկ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել են էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների սակագների վերանայման հարցերը: Հանձնաժողովը սահմանել է էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների նոր սակագներ: Ըստ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի՝ սակագների բարձրացման անհրաժեշտությունը պայմանավորված է ապրիլի 1-ից Ռուսաստանից Հայաստան բնական գազի ներմուծման սակագների բարձրացմամբ, ինչպես նաեւ ազգային արժույթի փոխարժեքի տատանմամբ: Հանձնաժողովի որոշմամբ՝ «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ


















































