Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶԸ ԵՎ ՔՆՆԻՉԸ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԸ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գայանե Կարախանյանի նախագահությամբ, շարունակվեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայցի քննությունը: «Ազատամտություն» թերթում պատգամավոր Զարուհի Փոստանջյանին վիրավորանք հասցնելու փաստի առթիվ անցյալ տարվա հուլիսի 28-ին հարուցվել է քրեական գործ: Այնուհետեւ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ Աշոտ Մխիթարյանն անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին կայացրել է

Հանգիստ թողեք դիակները

Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (16 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-324) 7-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14-րդ հոդվածին եւ 16-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով։ «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը (այսուհետ

Բա որ որոշեն ու երեխաներ չունենան

Ամեն երկիր հարուստ է իր զավակներով, իր քաղաքացիներով, որովհետեւ երկրի քաղաքացին է այդ երկրի զինվորն ու պահապանը: Բայց ցավալի է, որ զավակն ու մայրը մեր երկրում բոլորովին էլ ապահովված չեն: Երեխա է ծնվում, բայց ո՞վ է բանի տեղ դնողը, 50 000 դրամ են տալիս, բերանը փակում ու ասում՝ երեխա ես ունեցել, գնա ու մեծացրու: 50

ՈՉ ՄԵԿՆ ԷԼ ՀԱՃՈՒՅՔՈՎ ՉԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՒՄ

Ասում է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը՝ պատասխանելով «Առավոտի» հարցերին – Պարոն Քոչարյան, ամեն անգամ, երբ պետությունը որոշում է այս կամ այն բիզնեսը, մասնավորապես՝ առեւտրի ոլորտում, հարկային դաշտ բերել, ցուցարարների մի հսկայական բանակ է առաջանում. առեւտրականները սկսում են ընդվզել հարկային խստացումների դեմ, բայց, փաստորեն, պատճառը ոչ թե այն է, որ մարդիկ չեն ուզում

ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱ՞ՆԳ Է ԱՌԵԼ

Միացյալ Նահանգների անշարժ գույքի շուկան, որի փլուզումը ամերիկյան տնտեսության անկման եւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջացման պատճառ դարձավ, սկսել է վերականգնվել։ Այդ մասին հաղորդում է Forbes-ը, որին վկայակոչել է tert.am-ը։ Գնաճի ամենատպավորիչ դինամիկան դրսեւորվել է Մասաչուսեթս նահանգի Լեքսինգթոն քաղաքում։ Մեկ տարվա ընթացքում առանձնատների գինը բարձրացել է 36%-ով՝ հասնելով միջինում 1,198 մլն դոլարի։ Անշարժ գույքի գնաճի արագ

Ո՞Վ Է ԱՄԵՆԱԱԶՆԻՎ ՆԱԽԱՐԱՐԸ

Երեկ «Առավոտը» ստացավ slaq.am կայքի անցկացրած հարցման արդյունքները, որոնց միջոցով կայքը փորձել էր շարքային քաղաքացիների կարծիքն իմանալ մեր նախարարների մասին: Հարցմանը մասնակցել է 7882 անձ, եւ նրանց քվեարկության արդյունքում ամենաազնիվ նախարար է համարվել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը (2097 ձայն): 2-րդ տեղն է զբաղեցրել քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը՝ 1895 ձայն, եռյակը եզրափակում է տարածքային կառավարման նախարար

ԼԱ՛Վ ՔԱՄԵԼ ԵՆ

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պետական եկամուտների կոմիտեից՝ Հայաստանում 2010թ. հունվար եւ փետրվար ամիսների հավաքագրումները գերակատարվել են ինչպես հարկային, այնպես էլ մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել 80 մլրդ դրամից ավելի գումար՝ պլանային 74 միլիարդի փոխարեն (նախորդ տարվա հունվար-փետրվարի նկատմամբ արձանագրվել է մոտ 8,4% աճ)։ Սոցիալական վճարների մասով հավաքագրվել է մոտ 16.4 մլրդ դրամ, ընդ որում, եթե

ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԵՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 1-ին հրամանագիր է ստորագրել Արտակ Շաբոյանին հինգ տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին։ Արտակ Շաբոյանը ծնվել է 1975թ. Երեւանում։ Ավարտել է Երեւանի ժողտնտեսության ինստիտուտն ու նույն բուհի ասպիրանտուրան, ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ ընդհուպ մինչեւ վարչության պետ: 2008-ից զբաղեցրել է

ԲԱՔՎԵՑԻ ՀԱԿԵՐՆԵՐԸ ԳՐՈՀԵԼ ԵՆ XOCALI.NET ԿԱՅՔԸ

Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Xocali.net կայքը հակերային հարձակման է ենթարկվել: Գրոհը իրականացվել է Bakinternet Network ինտերնետ-պրովայդերին պատկանող հասցեից: Xocali.net կայքը, որի շնորհանդեսը կայացավ փետրվարի 24-ին Երեւանում, համալրվող տեղեկատվական շտեմարան է, ուր ադրբեջանական եւ միջազգային աղբյուրների հիման վրա ներկայացված են ադրբեջանական նենգափոխություններն Աղդամի ողբերգական դեպքերի վերաբերյալ, որոնց հետեւանքով 1992 թ. փետրվարի 26-ին զոհվեցին Խոջալուի խաղաղ

Կոռուպցիոն ռիսկերը կնվազե՞ն

Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կայացավ պետական կառավարման մարմիններում ներդրված էլեկտրոնային կառավարման նոր համակարգի շնորհանդեսը: Համակարգը ներկայացրին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը: Էլեկտրոնային կառավարման նոր համակարգը, որն արդեն իսկ գործում է Հայաստանի Հանրապետության 25 պետական գերատեսչությունների միջեւ, ըստ վարչապետի՝ «առաջին հերթին բարձրացնում է կառավարման արդյունավետությունը, մեր կառավարման գործունեության արտադրողականությունը։ Կառավարման գործունեությունը դառնում

Ընդդեմ կուսակցականացման

Երեկ հրավիրած ասուլիսում ՀՀ քաղծառայության պետ Մանվել Բադալյանն անդրադարձել է պետական հիմնարկներում միջին եւ ցածր օղակի աշխատողների կուսակցականացմանը. «Անընդհատ կուսակցականացման միտում ենք տեսնում պետական աշխատակազմերում, հատկապես կոալիցիոն կառավարության դեպքում, երբ գրեթե բոլոր նախարարները տարբեր կուսակցությունների անդամներ են, յուրաքանչյուր աշխատակազմում կուսակցականացման ավելորդ ջանասիրություն եմ տեսնում աշխատակազմի ղեկավարների կողմից եւ ուզում եմ ասել, որ դա իրենց պատիվ

«ՏԱՔՍԻՍՏՆԵՐԸ» ԴԺԳՈՀ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻՑ

Կառավարության արած զիջումները նրանք համարում են «ոչ տաք, ոչ էլ պաղ» Օրերս Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում գյումրեցի ու լոռեցի մոտ 300 անհատ տաքսու վարորդներ դուրս էին եկել արտոնված հանրահավաքի՝ կառավարությունից պահանջելով չեղյալ համարել իրենց հարկային դաշտ մտցնելու մասին օրենքը եւ վարորդի գործունեության համար «խելամիտ» պայմաններ առաջադրել: Չանցած մի քանի օր՝ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար

Ախր ԵՄ-ն ի՞նչ մեղք ունի

ՀՀ ԱԳ նախարարը մոտավորապես այսպես է պատասխանել այն հարցին, թե՝ ԵՄ-ն ի՞նչ կարող է անել ԼՂ հարցի լուծման համար: Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական Միության պատվիրակությանը՝ ԵՄ նախագահող երկրի՝ Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորությամբ: Ավելի ուշ երկու նախարարներն իրենց համատեղ ասուլիսում անդրադարձել են նաեւ հայ-թուրքական

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԻ

Եթե հազարավոր մարդիկ մասնակցում են ընդդիմության հանրահավաքներին, նշանակում է՝ նրանք գոհ չեն իրենց տեսածից եւ ապրածից: Մարտի 1-ին Մատենադարանի մոտ Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք էր հրավիրել, ու բնական էր, որ այն նվիրված էր լինելու 2008թ. մարտի 1-ին Երեւանի կենտրոնում ծավալված դրամատիկ եւ ողբերգական իրադարձություններին, որոնք 10 մարդու մահվան պատճառ դարձան: Ի դեպ, մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ՀԱՆԴԻՊՈ՞ՒՄ

Հղում անելով թուրքական մամուլին՝ news.am-ը տեղեկացնում է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մի քանի ժամանոց գաղտնի այց է կատարել Թուրքիա՝ Բաթումում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո։ Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահին Ստամբուլի օդանավակայանի պետական հյուրերի սրահում դիմավորել է Ստամբուլի փոխնահանգապետ Ահմեդ Այդընը, որից հետո Սահակաշվիլին Ստամբուլում Վրաստանի հյուպատոսությունում հանդիպել է մի խումբ գործարարների

ԱՌԱՅԺՄ ՎԱՏ Է ԱՊՐՈՒՄ

Ինչպես տեղեկանում ենք panorama.am կայքից՝ երեկ ՀՀ Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հայտնել է, որ Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնը թափուր է: Սերգո Երիցյանի՝ այդ պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան՝ նա հստակեցրել է, որ Ս. Երիցյանը Լեզվի պետական տեսչության պետը չէ, ապա հավելեց՝ վերջինս մրցույթին չի եղել, որ նշանակվի այդ պաշտոնում. «Կգա, կմասնակցի այս

ԽԱՉԻԿՅԱՆԸ՝ ԳՐՔՈՒՄ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ

Երեկ «Ակադեմիա» ցուցասրահում կայացավ լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի «54321… մենք գալիս ենք մանկությունից» գրքի շնորհանդեսը, տեղեկացնում է arit.am-ը: Գրքում ընդգրկվել են ինչպես 20 տարվա վաղեմություն ունեցող լուսանկարներ, այնպես էլ նոր աշխատանքներ: Մինչեւ մարտի 3-ը ներառյալ «Ակադեմիայում» կցուցադրվեն Զ. Խաչիկյանի շուրջ 25 լուսանկարներ, որոնցից շատերը բավականին հայտնի են, տպագրվել են տարբեր պարբերականներում: Լուսանկարչի այցեքարտերից մեկը մանկության պատկերներն

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵՐԹԵՐԸ ՓԱԿՈՒՄ ԵՆ

Haynews.am-ի տեղեկացմամբ, Իրանի կառավարությունը արգելել է հայտնի թերթերից մի քանիսի հրատարակումը՝ պատճառաբանելով, որ դրանք ունեն հակաիշխանական կողմնորոշում։ Կայքի փոխանցմամբ՝ «Iran dokht» թերթի խմբագիրը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ մամուլի հրատարակման դադարեցման հրամանը կապված է իր հոր քաղաքական հայացքների հետ։ Բանն այն է, որ վերջինիս հայրը՝ Մեհդի Կարրուբին, հանդիսանում է Իրանի ընդդիմության առաջնորդներից մեկը։ Իրանի

ՄՈՐԱՏԻՆՈՍԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀԱԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Երեկ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների եւ ԵՄ-ում նախագահող երկրի՝ Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորած պատվիրակության հանդիպումը: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի փոխանցմամբ, ԵՄ նախագահողը ներկայացրել է Հայաստան-ԵՄ համագործակցության ներկա վիճակը՝ կարեւորելով Հայաստանի հետ հարաբերությունների հիմքում դրված եվրոպական արժեքներն ու առաջնայնությունները: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը խոսել է երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, քաղբանտարկյալների

Քայլեր արեք, որ էն որսասերից ձեր իշխանությունը տարբերվի

Հատվածներ երեկ «Հենարան» ակումբում ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանի եւ «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի բանավեճից: – Պրն Սուրենյանց, ՀԱԿ հանրահավաքի ժամանակ ասվեց, որ հունիս-սեպտեմբեր ամիսներին իշխանությունը կգնա արտահերթ ընտրությունների: Եթե իշխանությունն այդ քայլը չանի, որո՞նք են լինելու ՀԱԿ-ի քայլերը: Պրն Զաքարյան, Ձեր կարծիքով՝ սոցիալական լարվածությունը կարո՞ղ է բերել համապետական արտահերթ ընտրությունների: Ս.Ս. Եթե իմ գործընկերները

ԱՆՄՏՈՒԹՅՈ՞ՒՆ Է ՍՏՈՒԳԵԼԸ, ԹԵ ՈՎ ԻՆՉՔԱՆ Է ԳՈՂԱՑԵԼ

Հանրապետականներն արձագանքում են ՀԱԿ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին «Այդքան խորությամբ չեմ ուսումնասիրել՝ իմ հետաքրքրության շրջանակներից դուրս է երեկվա հանրահավաքը. որովհետեւ, ըստ էության, հասարակական սպառում չուներ,- այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն «Առավոտի» խնդրանքին՝ անդրադառնալ ՀԱԿ-ի մարտի 1-ի հանրահավաքում հնչած որոշ հայտարարությունների:- Եվ չեմ կարծում, որ եթե արդեն միս ու արյուն չունի այդ շարժումը՝ մենք

ՀԱԿ-Ի ՔԱՅԼԵՐՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՀԱՄԱՉԱՓ ԵՆ

Կարծում է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը՝ համոզմամբ, որ «ժամանակին եթե ավելի համաչափ լինեին՝ այսօր բոլորովին այլ իրավիճակ կլիներ»: – «Նոր ժամանակներ» կուսակցությունը բավականին ակտիվ մասնակցում է եւ Դաշնակցության, եւ ՀԱԿ-ի կազմակերպած բոլոր միջոցառումներին: Միանգամայն հասկանալի եւ ակնհայտ է, որ դրանք, այսպես ասած, տարբեր ընդդիմություններ են. դուք դեռ չե՞ք կողմնորոշվել՝ ինչպիսի՞ ընդդիմություն լինել: – «Նոր ժամանակներն»

ՍԵՐԻԱ՞ԼՆ Է ԱԶԴԵԼ

Երեկ «Առավոտում» տպագրված «Ձերբակալվե՞լ է» լուրի մեջ տեղեկացրել էինք, որ ՌԴ-ում ձերբակալվել է «Որոգայթ» եւ «Կյանքի գինը» հեռուստասերիալներում հանցաշխարհը կերպավորողներից մեկը։ Մարտի 2-ին, ողջ օրվա ընթացքում, խմբագրությունում չէին դադարում հեռախոսազանգերը. հարցնում էին, թե ո՞վ է նա։ Մեր աղբյուրի տեղեկացմամբ, Սոչիում ձերբակալվել է նախկինում դատված, հետախուզման մեջ գտնվող «Տյոմ Յուժնի» մականունով հայտնի Արտավազդ Լեւոնի Առաքելյանը, որը

ՇԱՄԻՐԱՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ ԿԱՄ ԻԳԱԿԱՆ ՀԱՆՆԻԲԱԼԻԶՄ

Կենսաբանական միեւնույն տեսակի առանձնյակների՝ միմյանց խժռելու, ոչնչացնելու երեւույթն ընդունված է անվանել հաննիբալիզմ: Հաննիբալիզմը դիտվում է թե՛ ցածրակարգ եւ թե՛ բարձրակարգ կենդանիների մոտ, օրինակ՝ սարդերի, շնաձկների, գայլերի, ինչպես նաեւ մարդկանց: Հաննիբալիզմի յուրաքանչյուր դրսեւորում ունի իրեն հատուկ դրդապատճառային համակարգը, որի հենքը հանդիսանում են բնազդային գործոնները: Հաննիբալիզմի դրսեւորումները կարելի է դասակարգել ըստ սեռային, տեսակային, մարդկանց մոտ՝ նաեւ անձնային,

Օբաման տարվել է

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գրազ է եկել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ, որ Օլիմպիական խաղերի ընթացքում ամերիկացիները կհաղթեն կանադացիներին՝ հոկեյի եզրափակիչ հանդիպմանը: Պարտության դեպքում ԱՄՆ նախագահը պետք է գներ կանադական Molson գարեջրի մեկ արկղ, իսկ կանադական թիմի պարտության դեպքում Ս. Հարփերը պետք է գներ ամերիկյան Yuengling գարեջրի մեկ արկղ: Կանադացիների թիմը հաղթեց 3: 2 հաշվով,

Գորգիսյանի հիշատակին

«Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու». «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա». հաճախ էր կրկնում ազգային հերոս, անկախության դրոշակակիր Մովսես Գորգիսյանը: Հատկապես նրա անունը կրող թիվ 158 դպրոցի աշակերտները լավ գիտեն այս խոսքերի ու ազգային-ազատագրական պայքարի իմաստը, ինչի համար 1990 թ.-ին Երասխավանի պատերազմական գործողությունների ժամանակ նահատակվեց Մովսես Գորգիսյանը: Օրերս Կամերային երաժշտության տանը հերոսին նվիրված

Սումգայիթի ու Արցախի մասին

«Շուշի» հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանը օրերս կայացած ասուլիսում պատմեց, թե ինչպես են ծնվել իր «Սումգայիթյան ալիքներ» ֆիլմն ու նույն թեմայով գիրքը. «Որպես հեռուստատեսության աշխատող՝ ես այդ օրերին վերցրի տեսախցիկը եւ գնացի Սումգայիթ: Այնտեղ հարցազրույցներ ունեցա ջարդերից տուժածների եւ ականատեսների հետ, եղա 300-ից ավելի թալանված, այրված, խոշտանգման ենթարկված մարդկանց տներում, ինչի արդյունքում էլ ծնվեցին սումգայիթյան ջարդերի

Ցանկությունները՝ լապտերներում

Չինաստանի ու ծեսերի մասին Փետրվարի 28-ին Չինաստանում ավարտվում է Նոր տարին կամ, ինչպես չինացիներն են ասում՝ «չուն- ջհի» -ն՝ Գարնան տոնը, որը մեր տոնացույցով սկսվում է փետրվարի 14-ին: Երեւանում չինական բոլոր տոները Բրյուսովի անվան համալսարանին կից գործող Կոնֆուցիոսի ինստիտուտի նախաձեռնությամբ առիթ ունենում են նշել նաեւ Հայաստանում ապրող չինացիները: Փետրվարի 28-ին չինական «Դրակոն» ռեստորանում նշվեց Լապտերների

«ՌՈՔԸ ՄԻԱՅՆ ԳԼԽԻ ՇԱՐԺՈՒՄ ՉԷ»

կամ «Rockstar» ամսաթերթն  ու ռոքի խնդիրները Նոր՝ «Rockstar» ամսաթերթը, որի շնորհանդեսը օրերս կայացավ «Aftershock Republic» ակումբում, որոշել է «ոչ» ասել՝ «Ի՞նչ է ձեզ համար ռոքը» հարցին: «Հանրության դատին ենք հանձնում մի ամսաթերթ, որը կխոսի միայն ռոքի մասին եւ զերծ կմա ամեն տեսակի անիմաստ եւ հիմար հարցերից…»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Rockstar» ամսաթերթի հիմնադիր՝ «Արվին Քոչարյան»

Օլիմպիադայի մասնակից 10 ամենահարուստ մարզիկները

«Forbes» հանդեսը, օլիմպիական խաղերը դեռ չավարտված, անվանել է Խաղերին մասնակցող ամենահարուստ 10 մարզիկներին՝ հաշվի առնելով նրանց 2009 թվականի վաստակած գումարները: Նրանք վարկանիշային այս դասակարգման ցուցակում դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ: 1. Շոն Ուայթ, սնոուբորդ, ԱՄՆ: 23-ամյա այս մարզիկը, որի մականունը «թռչող լոլիկ» է, անցած մրցաշրջանում վաստակել է 8 մլն-ից ավելի, որի առյուծի բաժինը գոյացել է հովանավորչական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031