Օրվա լրահոսը

ԽՈՅ 21.03-20.04: Այսօր տեղի ունենալիք իրադարձությունները դրական հետեւանք կունենան: ՑՈՒԼ 21.04-21.05: Եթե որեւէ բան արդեն խոստացել եք, ուրեմն աշխատեք անպայման կատարել: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Երազանքը կատարելու նպատակով ջանքեր ավելի շատ գործադրեք եւ անպայման կհասնեք արդյունքի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը ձեզ համար կսկսվի չնախատեսված անակնկալներով: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հաջողությունը կժպտա անսպասելի եւ շատ խնդիրներ կկարգավորվեն: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Պահանջվում է

Երկու մրցանակաբաշխություն

Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանի հավաստիացմամբ, ամենադժվարը գրականության հաղթողին ընտրելն է: Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրը Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանն էր, թեման՝ ամենամյա «Վահան Թեքեյան» եւ «Հայկաշեն Ուզունյան» մրցանակաբաշխությունները: Ռ. Միրզախանյանը լրագրողներին հայտնեց, որ այս տարի «Վահան Թեքեյան» մրցանակներ են սահմանված գեղարվեստական գրականության, երաժշտության, գեղանկարչության, քանդակագործության, ռադիոյի ու հեռուստատեսության ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաեւ

«ԾԻԾԵՌՆԱԿԸ» «ԲՈՒՅՆ ԿԴՆԻ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Պուչինիի հազվադեպ բեմադրվող այս օպերան տարեվերջին կներկայացվի հայ հանդիսատեսին: Երեւանի պետկոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիան ձեռնամուխ է եղել Պուչինիի «Ծիծեռնակը» օպերայի բեմադրական աշխատանքներին: Հիշեցնենք, որ օպերային ստուդիան իր գործունեության 27 տարիների ընթացքում Հայաստանում առաջին անգամ իրականացրել է Հայդնի «Դեղագործը», Չիմառոզայի «Դիրիժորը», Մասկանիի «Գեղջկական ասպետություն» եւ այլ օպերաների բեմադրություններ: Մինչ դիրիժոր, պետկոնսերվատորիայի պրոֆեսոր, ստուդիայի գեղարվեստական

Ավարտականը՝ ուշացումով

Այսօր վերջապես դպրոցներում փակցված կլինեն հունիսի 1-ի հայոց լեզու եւ գրականություն առարկայի ավարտական քննության արդյունքները: Հունիսի 1-ին նոր թեստային համակարգով հայոց լեզու եւ գրականություն առարկայից ավարտական քննություն հանձնեց շուրջ 50.000 աշակերտ՝ ՀՀ-ից եւ ԼՂՀ-ից: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ աշակերտներից 630-ը ստացել է անբավարար գնահատական (0-11 միավոր),

«ՊՈՒՃՈՒՐ ՄԱՐԴՈՒՑ ՄԵԾ ԲԱՆԵՐ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՊԱՀԱՆՋԵԼ»

Հարցազրույց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի հետ – Աշխարհի շատ երկրներում հնչող գրողների ձայնը լսելի է նաեւ մեզանում, մինչդեռ մեր գրողների ներկայությունը մի տեսակ աննկատ է դարձել: Ինչո՞վ է պայմանավորված այս հարաբերական անդորրը: – Չես կարող բացառել հայ գրողի դերը մեր պետականացման կայացման գործում: Հայացքդ շրջիր եւ տես, թե ինչ համառությամբ էին մեր ավագ գրողներն ազատության ջահն

Սոցքարտ են պահանջում

Բանկերը չեն ենթարկվում Սահմանադրական դատարանի որոշմանը Խանութներում ապառիկով որեւէ ապրանք ձեռք բերելիս անձնագրից, աշխատավայրի տեղեկանքներից բացի, գնորդներից պահանջում են անպայման ներկայացնել նաեւ սոցիալական քարտ: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի թիվ 649 որոշմամբ՝ մարդիկ կարող են սոցիալական քարտ ձեռք բերել իրենց ցանկությամբ եւ այն այլեւս չպետք է պարտադրվի: Մինչդեռ խանութների տնօրենները գնորդներին բացատրում են, որ իրենք գործարք

ՄԵՏՐՈՅԻՑ ՕԳՏՎԵԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Գնացքավարներն ահազանգում են, որ մետրոն կարող է հազարավոր մարդկանց կյանք խլել, քանի որ գնացքներն անսարք են, ռելսերը՝ մաշված: «Այսօր Երեւանում մետրոյով երթեւեկելը խիստ վտանգավոր է: Ամեն պահի սպասվող անկանխատեսելի վթարը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ կարող է դառնալ»,- «Առավոտին» այսպես ներկայացրին առաջին հայացքից անվտանգ թվացող Երեւանի մետրոպոլիտենի վիճակը մետրոյի 59 մեքենավարները: Պարզվում է, մետրոյով երթեւեկելն այնքան

«ԳԼԱՄՈՒՐԸ» ՀԻ՞ՆՉ Ա, ՊԻ՜

«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը վերջերս ասուլիսում ներկայացնելով ԼՂՀ-ում իր 700 հոգանոց հարցման արդյունքները նախագահական ընտրությունների վերաբերյալ՝ հայտարարել էր, թե, ըստ էության, Ղարաբաղը ընտրություն է կատարում «գլամուրի» եւ «պապայի» միջեւ: Երեկ էլ մենք հարցում արեցինք «Ինչ անել» թերթի խմբագիր Մուրադ Պետրոսյանին, թե իր կարծիքով՝ 700 ղարաբաղցիներից քանի՞սը կիմանան ինչ է նշանակում «գլամուր»: Ղարաբաղցի փորձառու վերլուծաբանի

Էլի մեծ աղմուկ՝ ՍԻՄ-ից

Այս կուսակցության ներսում չեն հանդարտվում կրքերը ՍԻՄ ներկայացուցիչների խորհրդի պատվիրակությունը՝ Չարենցավանի համայնքային կազմակերպության նախագահ Արտակ Գրիգորյանի ղեկավարությամբ, եւ «Իսկական իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը երեկ այցելեցին կուսակցության կենտրոնական գրասենյակ՝ ասուլիս տալու «Ազդակ» ակումբում: Գրոհի կարիք չեղավ՝ նրանց առջեւ չէին փակել ո՛չ ՍԻՄ-ի, ո՛չ էլ «Ազդակ» ակումբի դռները: Ուղղակի ողջ ասուլիսի ընթացքում ներկա էր ՍԻՄ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՆԴԻՊԵՑ ՏՂԵՆ ՏՂՈՒՆ

Վարչապետ Սերժ Սարգսյանի հետ իր երկու հանդիպումների մասին երեկ «Փաստարկ» ակումբում մանրամասներ պատմեց բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը: Այն, ինչ նա պատմեց՝ նման էր այն ստեղծագործություններին, որոնք խորհրդային տարիներին զետեղվում էին դպրոցական դասագրքերում՝ «Ինչպես ես տեսա Լենինին» վերնագրի ներքո: Նախ՝ առաջին հանդիպման մասին, որի շնորհիվ Շենգավիթում պատգամավորության թեկնածու առաջադրված ու Գրիգոր Մարգարյանին (Բելաջիոյի Գրիշ)

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՑՎԵԼ Է

Մնում է դա թարգմանել Հունիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակեց մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության վարչական շենքի 2-րդ հարկում գտնվող ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատասենյակներից մեկի պատուհանից վայր ընկնելու արդյունքում մահացած Լեւոն Գուլյանի դիակի՝ մայիսի 13-ին ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական-գիտագործնական կենտրոնի դիահերձարանում կատարված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Հիշեցնենք, որ Գուլյանի մահվան հանգամանքների առնչությամբ հարուցված քրգործի

ԱՀԱ ՔՈ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ, ՄԱ՛ՐԴ

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ ստորագրել է հրամաններ խորհրդարանական մշտական հանձնաժողովների ձեւավորման մասին: Ըստ դրանց, մասնավորապես, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ընդգրկվել են Գագիկ Ծառուկյանը՝ ԲՀԿ-ից, Աշոտ Աղաբաբյանը, Նահապետ Գեւորգյանը եւ Լեւոն Սարգսյանը՝ ՀՀԿ-ից: Թերեւս այս հանձնաժողովում ընդգրկվելու համար պարտադի՞ր է դիտվել, որ տվյալ անդամը սեփական փորձով տեղյակ լինի, թե ինչպես

ԽՈՅ 21.03-20.04: Ձեզ համար ժամը 10-12-ը կլինի օրվա ամենահաջող ժամանակը: ՑՈՒԼ 21.04-21.05: Ձեր բնական հմայքը կօգնի հասնել ցանկալի արդյունքի: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ընտանիքում դրական տեղաշարժեր կկատարվեն, ու կհասնեք ներդաշնակության: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ֆինանսական կայուն վիճակը հնարավորություն է տալիս վստահ նայել վաղվա օրվան: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Առավոտյան չնախատեսված ծախսեր կկատարեք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Աստղերն այսօր ձեր կողքին կլինեն ու պատիժները

«Բանաստեղծն էլ քաղաքական միավոր է»

Ասում է Դավիթ Հովհաննեսը, որը դեմ է «մտավորական» բառին «Հայացք» ակումբի երեկվա հյուրը բանաստեղծ Դավիթ Հովհաննեսն էր, որը խոսեց քաղաքականության մեջ մտավորականության դերի մասին: Բանաստեղծն ասաց, որ մինչ օրս չի հասկացել, թե ինչ ասել է մտավորական կամ որն է նրա դերը քաղաքական-հասարակական կյանքում: «Հաճախ եմ ընդվզում այդ բառի դեմ, ախր մտավորականը ո՞րն է: Հիմա էլ

Ո՛Չ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ KBH-ԱՑՄԱՆԸ

Թատերաշխարհի մարդիկ կողմ են նորամուծություններին ու շուկայական հարաբերություններին, բայց ոչ մարզային թատրոնների ու օտարամոլության հաշվին: Տեւական ժամանակ մայրաքաղաքի թատրոնների կուլիսներում կրքոտ, երբեմն նաեւ այս կամ այն անձի շահերի ընդգծումով բանավեճեր ու քննարկումներ են ընթանում՝ թատրոնների կարգավիճակի, կառուցվածքի եւ կառավարման սկզբունքների շուրջ: Ըստ «Առավոտի» հետ զրուցած թատերարվեստի ոլորտի որոշ ներկայացուցիչների, հատկապես մայրաքաղաքից դուրս գտնվող թատրոնների գլխին

Առաջին դասարանում՝ միայն 6 տարեկանները

Իսկ որոշ ծնողներ հուսով էին, թե ավելի փոքրերին «մաղարիչով» այս տարի էլ դպրոց կընդունեն 2006-2007 ուստարում ձեւավորվեցին երկու տիպի առաջին դասարաններ՝ կրտսեր եւ ավագ: 6,5-7 տարեկան 36500 երեխաներ ընդունվեցին ավագ առաջին դասարան՝ 11-ամյա կրթակարգով սովորելու համար, իսկ 5,8-ից մինչեւ 6 տարեկանները՝ կրտսեր դասարան, 12 տարի ուսանելու համար: Այս շփոթը ձեռնտու էր ե՛ւ ծնողներին, եւ դպրոցներին:

«ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ Ե՛Վ ԴՐՍՈՒՄ, Ե՛Վ ՆԵՐՍՈՒՄ»

Ասում է արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Աշոտ Մարտիրոսյանը: – Պրն Մարտիրոսյան, դուք անցյալ տարվա հունիսի 30-ից արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետն եք: Ինչո՞վ կբացատրեք այն, որ դուք լրատվամիջոցների հետ չհանդիպեցիք ձեր պաշտոնավարման 100-րդ օրը: – Նշանակմանս հաջորդ իսկ օրվանից լրատվամիջոցներով հայտնել եմ պատրաստակամությունս՝ պատասխանել ցանկացած հարցի՝ ցանկացած ժամանակ: – Ինչպե՞ս եք գնահատում

Պետպատվերը վերջացե՞լ է

Հիվանդները մնում են առանց բուժօգնության, քանի որ առողջապահության նախարարությունը գումարների տրամադրումն ուշացրել է: Արդեն 10-12 օր է՝ ինչ «Արմենիա» (հանրապետական), «Էրեբունի» եւ Նոր Նորքի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում պետպատվերի շրջանակներում բուժում չի իրականացվում: Անգամ շտապ վիրահատության կարիք ունեցող հիվանդները, պետպատվերի բոլոր փաստաթղթերը ձեռքներին, հիվանդանոցների կողմից մերժվում են եւ չեն կարողանում որեւէ բուժում ստանալ: Հիվանդանոցների տնօրենները

ԿԱՆԱՅՔ Է՞Լ ՊԵՏՔ Է ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅԵՆ

Պարզվում է՝ Գերմանիա մեկնելու համար դա անհրաժեշտ է Հայաստանի քաղաքացիները շարունակում են բողոքել «Առավոտին» Գերմանիայի դեսպանատան աշխատանքից ու այդ դեսպանատան աշխատակիցների նվաստացուցիչ վերաբերմունքից: Բողոքողները հատկապես շատանում են ամռանը, երբ մարդիկ ուզում են արձակուրդն անցկացնել արտասահմանում: Այդ դեսպանատունը մուտքի արտոնագիր (վիզա) է տրամադրում ինչպես Գերմանիա, այնպես էլ մի շարք այլ երկրներ, այդ թվում Հոլանդիա մեկնողներին, որովհետեւ

ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵՔ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն օրերս հերթական անգամ հայտարարել էր, թե «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին չի համարում ընդդիմադիր: Արձագանքելով այս գնահատականին՝ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն «Առավոտին» ասաց. «Ցավով պետք է փաստել, որ քաղաքական դաշտում գնալով ավելի է շատանում տարիներ շարունակ ընդդիմության քողի ներքո թաքնված ծառայամիտ քաղաքական գործիչների թիվը, որոնք, որպես կանոն, օժտված են

ՀՀ-ն «թայմ աութ» չի վերցրել

«Մենք համոզված ենք, որ ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունն այսուհետ եւս կխորանա եւ կընդլայնվի»: Այս մասին երեկ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Ըստ Օսկանյանի` Սիմոնսի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա Հյուսիսատլանտյան դաշինքի հետ մեր երկրի կապերի հետագա զարգացման համար: Նա տեղեկացրեց, որ

Ինչո՞ւ վերահաշվարկ չեք պահանջել

Անթաքույց կշտամբել է ՍԴ-ն ընդդիմադիրներին Սահմանադրական դատարանի կայքէջում տեղադրվել է հունիսի 10-ին կայացված որոշումը՝ «Իմպիչմենտ» դաշինքի, «Նոր ժամանակներ», «Օրինաց երկիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների դիմումների հիման վրա «ԱԺ համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» ԿԸՀ որոշումը վիճարկելու գործով։ ՍԴ որոշումը բավական ծավալուն է՝ շուրջ 30 էջ, եւ կառանձնացնենք այն հատվածները, որոնց անդրադարձ չի արվել մամուլում: Որոշման մեջ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԼՈՒԾԻ՞ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ ակնարկեց, թե «նախկինների» եւ ՀՀ վարչապետի՝ ԼՂ հիմնախնդրի լուծման մոտեցումները նույնն են: «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» երեկ նախաձեռնած սեմինարը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Հիմնական բանախոսներն էին ՀՀ առաջին նախագահի՝ ԼՂ հարցով հատուկ բանագնաց Դավիթ Շահնազարյանն ու ԱԺՄ նախագահ, ՀՀ նախկին վարչապետ եւ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը:

ԿՈԱԼԻՑԻՈՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ Է

Մինչեւ վերջերս իշխանական ուժերը հույժ գաղտնի էին պահում հունիսի 6-ին ստորագրված կոալիցիոն համաձայնագիրը: Սակայն արդեն գաղտնիքներ չկան, եւ մենք փորձել ենք համեմատել 2003-ի եւ 2007-ի կոալիցիոն հուշագրերը: Նոր՝ 2007-ին կազմված քաղաքական փաստաթուղթը որոշակի տարբերություններ ունի նախորդ՝ 2003-ին կազմվածից։ Ամենաէական տարբերությունը հայտնի է՝ նախորդ հուշագիրը ստորագրել էր երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, «Օրինաց երկիրը» եւ ՀՅԴ-ն, իսկ

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ Է

«Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության մյուս 5 պատգամավորները ստորագրությամբ հաստատված պաշտոնական երաշխավորագրեր ներկայացրին՝ միջնորդելով մինչեւ դատավարություն եւ դրա ողջ ընթացքում նախնական կալանքից ազատ արձակել Ալեքսանդր Արզումանյանին, Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին: Արզումանյանի վերաբերյալ միջնորդություն-երաշխավորագիրն ուղղված է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, իսկ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան

ԿՓԱԿՎԻ «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ»

Այսօր Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա շուրջ 2 ամիս առաջ մեկնարկած «Ազգային պատկերասրահ» միջազգային երրորդ փառատոնի փակումը: Ելույթ կունենան Գյումրիի Ժան եւ Ալբեր Պողոսյանների անվան արվեստի քոլեջի սաները, ՀՀ նախագահի մրցանակակիրներ՝ ջութակահար Մարտին Յավրյանը, օպերային երգիչ Գեւորգ Հակոբյանը: Փառատոնի փակման վերջին ակորդները կհնչեցնի Հայաստանի երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:Ժամանակին 2005թ. հիմնադրված այս փառատոնի կազմակերպիչներ

Հանուն համայնքների

Երեկ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում մեկնարկեց «Հայկական համայնքներն արդի փուլում. գոյապահպանություն, հեռանկարներ» թեմայով գիտագործնական միջազգային երկօրյա կոնֆերանսը: «Հայկական համայնքներն արդի փուլում. գոյապահպանություն, հեռանկարներ» թեմայով միջոցառմանը մասնակցում էին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը, «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունին, Իրկուտսկի պետական համալսարանի դասախոս Վիկտոր Դյալտովը, Միխայիլ Սավվան՝ Կուբանի պետական համալսարանից, Ստավրոպոլի

ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ԽԻՍՏ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ

Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունից Հայաստանը տուն վերադարձավ 6 (3 ոսկե, 2-ական բրոնզե եւ արծաթե) մեդալով: Արդյունքները «Առավոտի» հետ հարցազրույցում ամփոփում է ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: – Գո՞հ եք մեր տղաների ու աղջիկների ցույց տված արդյունքներից: – Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Արայիկ Միրզոյանի մրցելույթներից՝ այո: Մելինե Դալուզյանի մասին վատ բան ասել չի կարելի: Եթե թեւը չվնասեր՝ անպայման

Փարաջանովի մրցանակ՝ Տավիանիներին

Իտալացի ռեժիսորները, բացի ՀՀ նախագահի մրցանակից, երեկ էլ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչներից մի մրցանակ ստացան: Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ «Արտույտների ագարակը» ֆիլմի ռեժիսոր Պաոլո Տավիանիի, պրոդյուսեր Գրացիա Վոլփիի եւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանի ասուլիսը: Նա Տավիանի եղբայրներին նրանց հանրահայտ «Արտույտների ագարակը» ֆիլմի համար հանձնեց Փարաջանովի անվան մրցանակ: «Փարաջանովը մեծագույն ռեժիսորներից մեկն է:

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՎՏԱՆԳՎԱԾ ԵՆ

Դրանք հանվում են համապատասխան ցուցակներից, որ հետո քանդվեն Յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարությունը հաստատում եւ պետական հովանու տակ է առնում նորահայտ հուշարձանները: Իսկ այն հուշարձանները, որոնք այս կամ այն պատճառով դուրս են մնում հաստատված ցուցակից, ենթակա են սեփականաշնորհման եւ, ըստ սեփականատիրոջ ցանկության՝ օգտագործման: Օրինակ, ցուցակներից դուրս «սպրդած» Լճաշենի կիկլոպյան ամրոցը կարող է վերանալ ներկայումս էլ շարունակվող

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031