Օրվա լրահոսը
Փետրվարի 20
ԽՈՅ (21.03-20.04)- Սահմանափակեք ձեր հեռախոսային զրույցները, դա կարող է նյարդայնացնել ղեկավարությանը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր բարձր տրամադրություն կունենաք՝ շնորհիվ ձեր գործընկերների: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Պատահական ուղարկված sms-ը ձեզ մի քիչ կտխրեցնի: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր բիզնեսում հաջողություններ կունենաք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Շաբաթվա սկզբում սկսված լարվածությունը վերջապես կանցնի, ու բոլոր հարցերն իրենց լուծումները կստանան: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր դուք հիանալի տրամադրություն
ԴՈՒՔ ՀԱՄՈԶԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵ՞Ք
Ներկայացվող թեստը՝ բաղկացած 4 հարցից, կօգնի ձեզ բացահայտել՝ տիրապետո՞ւմ եք մարդկանց համոզելու գաղտնիքներին, թե՞ ոչ: Եվ այսպես՝ 1. Կոլեգաներդ ձեր կազմած նախագիծը համարում են անիրագործելի:Ձեր պատասխանը. ա) նրանց կանվանեմ կոնսերվանտներ, բ) կխնդրեմ ցույց տալ ինչն այնպես չէ՝ պահանջելով կոնկրետ պատճառներ, գ) համարձակորեն նորից կկրկնեմ իմ մտքերը: 2. Ընկերուհուդ (կամ ընկերոջդ) դուր չի եկել մազերիդ կտրվածքը:Ի՞նչ
Ձեր աչքերը
Աչքերի գույնով կարելի է բնորոշել անձին: Մարդիկ, ովքեր ունեն մուգ շագանակագույն աչքեր՝ ուրախ են, հեշտությամբ հաղորդակցվող, սակայն խիստ բորբոքվող, սիրահարվող, բայց շուտ «սառող»: Նրանք գնահատում են հումորը եւ իրենք էլ հաճախ նույնպես կատակում են: Բաց շագանակագույն աչքեր ունեցողներն ամոթխած են, աշխատում են մեկուսանալ: Նրանք երազկոտ են, շատ ծանր են տանում վիրավորանքը: Աշխատասեր են եւ հուսալի:
Վկայութիւններ հայոց լեզուի մասին
Մայրենի լեզուի օրուայ առթիւ Ջորջ Բայրոն, անգլիացի բանաստեղծ— Աստուծոյ հետ խօսելու միակ լեզուն հայերէնն է: Հայերէնը հարուստ լեզու է, լիովին պարունակում է մարդկային ձայների բոլոր հնչիւնները: Շարլ Փ. Ռոպէր, ֆրանսիացի գրագէտ— Հայերէն լեզուն Աստուծոյ հեղինակածն է: Անթուան Մէյէ, հնդեւրոպական լեզուների մասնագէտ— Յայտնի է, որ այբուբենը գլուխ֊գործոց մըն է: Հայ հնչաբանութեան հնչիւններէն իւրաքանչիւրը յատուկ նշանով մը նոթագրուած է եւ դրոյթը այնքան լաւ հաստատուած է, որ հայ
Երկու որակի ասպետները
Բիաթլոն բառը կազմված է լատիներեն «bis»՝ երկու եւ հունարեն՝ «attlon»՝ մրցում, պայքար արմատներից: Որպես ժամանակակից ձմեռային օլիմպիական մարզաձեւ, բիաթլոնը ներառում է դահուկավազքը եւ հրաձգությունը: Դահուկներով տեղաշարժվելը եւ միեւնույն ժամանակ կրակելը գալիս է դեռ մարդկության վաղ դարաշրջաններից, երբ հատկապես հյուսիսում նախամարդը հարկադրված էր միայն այդպես սնունդ հայթայթել: Որպես առանձին մարզաձեւ, բիաթլոնը հիմնադրվել է 1957 թվականին: Իսկ
ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Տուրիզմի ոլորտում որակյալ մասնագետներ պատրաստելու, գիտամանկավարժական եւ գիտահետազոտական աշխատանքներում ունեցած ծառայությունների համար՝ Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղ Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը երեկ պարգեւատրվեց ՌԴ կրթության եւ գիտության նախարարության պատվոգրով եւ մեդալով: Պարգեւը հանձնեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Դեսպանը նշեց, որ տուրիզմը համեմատաբար ժամանակակից եւ հեռանկարային ոլորտ է, որը զարգացնելու
Աբրահամ-Դիրել մենամարտը կրկին հետաձգվել է
«Boxingtalk.com» ինտերնետային կայքի տարածած տեղեկատվության համաձայն, աշխարհի վեց ուժեղագույն միջին քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների միջեւ անցկացվող «Super Six» մրցաշարի շրջանակներում մարտի 6-ին ԱՄՆ-ում նշանակված Արթուր Աբրահամ-Անդրե Դիրել մենամարտը անորոշ ժամանակով հետաձգվել է: Ամերիկացի բռնցքամարտիկը մարզումային մենամարտի ժամանակ վնասել է մեջքը, որի պատճառով չի կարող այդ օրը ռինգ մտնել: Դիրելը լրագրողներին արդեն հայտարարել է, թե առաջներում էլ
Եզրափակեցին տասնյակը
Հայաստանցի շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Արթուր Չիբուխչյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Գեւորգ Հարությունյանը Իրանում անցկացված «Ռաշի» մրցաշարում, 9,0 հնարավորից վաստակելով 6,0-ական միավոր, եզրափակեցին լավագույն տասնյակը՝ նույն հերթականությամբ գրավելով 7-10-րդ տեղերը:
Խաղաղասիրական շրջան
Իսպանիայի Լինարես քաղաքում ավարտվեց աշխարհի վեց ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ ընթացող «Torneo International de Ajedres Ciudad de Linares» շախմատի 21-րդ կարգի միջազգային 27-րդ գերմրցաշարի առաջին շրջանը: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը խաղացած բոլոր հինգ տուրերում էլ խաղաղ դաշն կնքեց մրցակիցների, վերջինը՝ Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդի հետ: Ու, չնայած դրան, Արոնյանն ընթանում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում:
ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԻ ՀԱՄԵՐԳԸ
Երեկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես եկան 8-16 տարեկան երաժշտական միջազգային մրցույթների այն դափնեկիրները, ովքեր 2009 թ. ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ մասնակցել էին տարբեր երկրներում մրցույթների: «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» տնօրեն Նելլի Սարգսյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ 29 դափնեկիրներից համերգին ելույթ կունենան միայն 23-ը, իսկ մնացածները, մեր զրուցակցի խոսքով, ելույթ չեն ունենա, քանի որ. «յոթնամյա դպրոցն ավարտելուց
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ՝ ՆԵՐԿԱ ՊԵՏ
Երեկվա «Առավոտում» տեղեկացրել էինք ինչպես ՀՀ լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանի հրաժարականի, այնպես էլ ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանի կողմից այդ լուրը հաստատելու մասին: Լ. Միրզոյանն արդեն նշանակվել է Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր, իսկ ՀՀ նախագահի նախկին խորհրդական, ԿԳ նախկին նախարար եւ «Կարծիք» հաղորդաշարի հեղինակ Սերգո Երիցյանը այլեւս ղեկավարելու
Իտալիան էլ աջակցեց «Օրրանին»
Օրերս CISP միջազգային կազմակերպության տնօրեն եւ ներկայացուցիչ Պաոլո Դիեչին եւ «Օրրան» բարեգործական-հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը ստորագրեցին համաձայնագիր, ըստ որի՝ Իտալիայի արտաքին գործերի նախարարության նվիրաբերած 230 հազար եվրոյով անմիջապես կսկսվեն Վանաձորում «Օրրանի» կենտրոնի կառուցման աշխատանքները: Այս նվիրատվությունը եւս մեկ անգամ գալիս է փաստելու իտալացի ժողովրդի բարեկամական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ: «Մեր կազմակերպությունը աշխատում է 25
Գրան պրին՝ «Գեղարդին»
Ս. Գեղարդ վանքի երգեցիկ խումբը Բելառուսի Գրոդնո քաղաքում տեղի ունեցած «Կոլոժսկի բլագովեստ» մրցույթ- փառատոնում արժանացել է գլխավոր՝ Գրան պրի մրցանակին: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգչախմբի գեղարվեստական ղեկավար, երաժշտագետ Մհեր Նավոյանը նախ բացատրեց մրցույթի անվանումը. «Ինչու «Կոլոժսկի բլագովեստ», որովհետեւ նրանք ունեն Կոլոժ անունով 12-րդ դարի եկեղեցի, եւ հենց այդ ուղղափառ եկեղեցու անունով էլ սովորաբար տեղի
ՀԻՄԱ ԵՂԵ՞Լ Է, ԹԵ՞ ՉԻ ԵՂԵԼ
«Լինում է, չի լինում» ներկայացման վրա ծախսված գումարը տարակարծությունների տեղիք է տվել «Առավոտի» տեղեկություններով, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնում շարունակում են եռալ կրքերը, սրվել հակամարտությունը՝ թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանի եւ մի խումբ աշխատակիցների միջեւ: Պատճառը տնօրենի հանդեպ մարզային դատախազության «հետաքրքրությունն» է՝ 2009թ. պետպատվերի շրջանակներում իրականացված «Լինում է, չի լինում» ներկայացման բեմադրական ծախսերի յուրացման առիթով: Մեզ
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Մեծ Բրիտանիան լրջորեն քննարկում է այդ երկրի եւ Արգենտինայի միջեւ Ֆոլկլենդի կղզիների շուրջ 1982թ.-ին ծագած ռազմական հակամարտության կրկնության հնարավորությունը: «APA» գործակալության փոխանցմամբ, Միացյալ Թագավորության վարչապետ Գորդոն Բրաունը փետրվարի 18-ին հայտարարել է, թե երկիրը «ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Ատլանտյան օվկիանոսի վիճելի տարածքներում իր նավերը պաշտպանելու համար»: «Ինտերֆաքսի» մատուցմամբ էլ, Մեծ Բրիտանիան իր նավերն արդեն բերել
ՇՈԿՈԼԱԴԸ ՀԱՐՄԱՐ ՄԻՋՈՑ ՉԷ
Իսկ ինքնազսպումը վտանգավոր է «Դժվար է հստակ ասել, թե ինչ խնդիրներ կարող է ունենալ կինը սեռական ակտից խուսափելու դեպքում»,- ասում է մանկաբարձ-գինեկոլոգ Եվա Ավագյանը ու պատասխանում մեր հարցին, թե արդյո՞ք ինքնազսպման հետեւանքով հնարավոր է ձեռք բերել լուրջ հիվանդություններ: «Հաճախ եմ հանդիպում այս կարգի խնդիրներ ունեցող կանանց: Թեեւ իրենք երբեք չեն արտահայտվում, էլ ուր մնաց նման
ԱՄՆ-Ի ԿԱՐԾԻՔՈՎ, ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱՎՈՐ Է
Ուրբաթ օրը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին քննադատել է Ռուսաստանին ռազմական տեխնիկա վաճառելու Ֆրանսիայի ծրագրերը՝ զգուշանալով 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո Մոսկվայի հետ նոր հնարավոր հակամարտություններից: «Reuters»-ի մատուցմամբ, դեռ երեքշաբթի ֆրանսիական «Panhard General Defense» ընկերությունը հաղորդել էր, թե ոչ պաշտոնական բանակցություններ է վարում Ռուսաստանին տասից քիչ պակաս թեթեւ զրահապատ լողացող ավտոմեքենաներ վաճառելու շուրջ: Դրանից մի քանի օր
Ռազմական հեղաշրջում՝ Նիգերում
Աֆրիկայի արեւմուտքում գտնվող Նիգերում, որն ունի մոտ 15 մլն բնակչություն, նախօրեին ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել: Զինվորականների մի խումբ, սպա Ամադու Խարունի գլխավորությամբ, կեսօրին գրոհով վերցրել են երկրի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող նախագահական պալատը, որտեղ այդ պահին ընթանում էր կառավարության նիստ: Գրոհից առաջ փոխհրաձգություն է եղել, որի արդյունքում զինվորականների շրջանում եղել են զոհեր եւ վիրավորներ: Խռովարար
Թուրքիան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը
Թուրքիան հրաժարվել է Իրանին հետեւելու նպատակով իր տարածքում հակահրթիռային ռադիոկողմնորոշիչ տեղակայելու շուրջ Միացյալ Նահանգների հետ երկկողմ համաձայնագիր կնքելու առաջարկից: Այդ համակարգը կոչված էր փոխարինելու համանման օբյեկտը, որը նախկինում ենթադրվում էր, որ տեղակայվելու է Չեխիայի տարածքում: Անկարան պահանջում է, որ ռադիոկողմնորոշիչի տեղակայումը աջակցություն ստանա, այդ թվում՝ նաեւ ֆինանսական, ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների կողմից: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի փոխանցմամբ, Թուրքիան
ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՄԻԿԱՁԵՆ ԻՆՔՆԱԹԻՌՈՎ ՄԽՐՃՎԵԼ Է «ՀԱՐԿԱՅԻՆԻ» ՇԵՆՔԻ ՄԵՋ
Ուրբաթ օրը, մասնագիտությամբ ծրագրավորող կամիկաձեն՝ 53-ամյա ինքնասպան Էնդրյու Ջոզեֆ Սթեքը, իրեն պատկանող «Piper Cherokee PA-28» մոդելի թեթեւշարժիչավոր ինքնաթիռով մխրճվել է Տեխաս նահանգի Օստին քաղաքի հարկային ծառայության վարչական շենքի մեջ: Արդյունքում առնվազն 13 մարդ վիրավորվել է: Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր: Շենքում, որտեղ ընդհանուր առմամբ աշխատում է ներքին եկամուտների ծառայության 190 աշխատակից, գտնվել է երկու
Հայերով քրդերի դե՞մ
Վարկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրական նպատակների մասին Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված եւ անցած տարվանից սկսված քննարկումներին եւ բանավեճերին անցած շաբաթ ավելացավ եւս մեկ թեմա: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի երկնքով Լոնդոն ուղեւորվելիս ուղերձ հղեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին, ուր նկատեց. «Միայն մեր գործի հանդեպ ունեցած հավատի, վճռականության եւ սկզբունքայնության շնորհիվ մենք կարող ենք հասնել արդյունքի:
ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ԿԱՐՈՂ Է ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ ՆԱԵՎ ԾԱՄԱԾՌՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Սոսկ տուժողի հայտարարությունը բավարար չէ Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու սպառնալիք տալը (Քրեական օրենսգրքի 137 հոդված), անձի ազատության, պատվի եւ արժանապատվության հանցագործությունների գլխում դասակարգելը նոր է: Անցյալում նմանօրինակ արարքները ամրագրված էին հասարակական կարգի դեմ ուղղված հանցավորությունների գլխում: Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքում այդ հանցագործությունը ընդգրկված է անձի կյանքի եւ առողջության դեմ հանցագործությունների գլխում
Ուսուցչուհի՞ն է մեղավոր, թե՞ տնօրենը
Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցն այն կրթօջախներից է, որի ուսուցիչներն ամենից շատն են դիմում «Առավոտին»: Քանի որ ուսուցիչ-դպրոցի տնօրեն վեճերի շարանն անվերջանալի է եւ հաճախ կրում է խիստ սուբյեկտիվ բնույթ, «Առավոտը» փորձում է խնդիրը վեր հանել ոչ միայն ուսուցիչների բողոքների եւ տնօրենների պարզաբանումների հիման վրա, այլեւ հետեւողական կերպով մասնակցելով բոլոր զարգացումներին, օրինակ՝ դատական
2007 թ. արյունալի օրը
Խեղաթյուրված դատավարություն կամ նախաքննական մարմնի դաժան դեմքը «Ես ոչ մեկին չեմ սպանել»: Այսպես սկսեց զրույցը ինձ հետ Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչ Սեյրան Հակոբյանը: Բանն այն է, որ 2007թ. հուլիսի 22-ին՝ Վարդավառի տոնին, գյուղում հյուր էին Դիլիջան քաղաքից Վարդանյանների ընտանիքը, որոնցից մեկն այդ օրը կնքեց իր մահկանացուն: Վարդավառի տոնը վերածվեց արյունոտ օրվա: Սեյրան Հակոբյանին՝ չգործած
Ներսես Նազարյանը նիստից բացակայեց
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, տեղի ունեցավ դատական նիստ: «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բողոքում է ընդդեմ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանի: Պատգամավորը բողոքել է 2009թ. հոկտեմբերի 22-ին, 29-ին եւ նոյեմբերի 12-ին Երեւանում անցկացված բողոքի գործողությունների ընթացքում խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանական ոտնձգությունների վերաբերյալ:
ՈՐՔԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ Է ԸՆԿԵՐ, ԱՅՆՔԱՆ ԷԼ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ
Երեկ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն անդրադարձավ անցյալ տարվա մայրաքաղաքային իրավիճակին, ոստիկանության համակարգում հնարավոր նորամուծություններին: Որպես նորություն, Ն. Նազարյանը տեղեկացրեց, որ վերականգնվելու է թաղային տեսուչների ինստիտուտը, քանի որ փորձը ցույց է տվել, որ թաղայինների եւ բնակչության «մտերմության» շնորհիվ բացահայտվել են մի շարք հանցագործություններ: Ն. Նազարյանը հայտնեց, որ համայնքային ոստիկանները լինելու են մասնագիտացված՝ տարբեր հանցագործությունների հարցերով, ինչը
Լավ լուր՝ աշխահասփյուռ հայերի համար
Երեկ հանդիսավորությամբ հանրությանն է ներկայացվել հայկական բազմալեզու ինտերնետային բառարանը, որը հնարավորություն կտա թարգմանություններ կատարել ոչ միայն օտար լեզուներից, այլ նաեւ՝ արեւմտահայերենից արեւելահայերեն եւ հակառակը: Բառարանի հասցեն է՝ www.translator.am, ծրագիրը մշակվում է 2000 թվականից: Շնորհանդեսի ժամանակ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ կայք-բարառանը կարեւոր դեր կխաղա հայոց լեզվի երկու ճյուղերի մերձեցման համար: Կայքը մշակել
Ճամփեզրը քարուքանդ թողել են
Մի քանի տարի առաջ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի եզրով «ԱրմենՏել» ընկերության համար մալուխ է անցկացվել: Սակայն աշխատանքներն իրականացնող ընկերությունը կաբելն անցկացնելուց հետո շատ հատվածներում փոսերը չի լցրել՝ վտանգներ ստեղծելով երթեւեկության համար: Ըստ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի, նման վատ վիճակ է Ջուջեւանում, Կիրանցում, Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհի տարբեր հատվածներում: Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը խոստացել է մարզպետների հետ
28 շահումյանցու հարց լուծվեց
Մոտ կես տարի տեւած վեճը ավարտվեց հաշտության համաձայնագրով, բայց անելիք դեռ էլի կա: «Առավոտը» բազմիցս է անդրադարձել Սյունիքի մարզի Շահումյան բանավանի բնակիչների խնդրին (14.07.2009՝ «Բոնուսը՝ ընդդեմ գործադուլի», 8.09.2009՝ «Գործը հասավ դատարան», 1.10.2009՝ «Դատական ատյանները խոչընդոտում են», 10.11.2009՝ «Բնապահպանական խնդիրները՝ Կապանում», 18.11.2009՝ «Զոհ՝ Շահումյանում», 16.01.2010՝ «Լուծում գտնվել է, դատը՝ հետաձգվել»): Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի»
ԼԵՌՆԱՊԱՏԻ «ԳՈՐԾԸ» ԲԱՑՎԵ՞Ց
Գյուղի բնակիչների բողոքների ուսումնասիրությունների արդյունքում խախտումներ են հայտնաբերել «Առավոտի» այս տարվա փետրվարի 4-ի համարում տպագրված «Վանոյի «տունը» կռիվ է ընկել» հրապարակմամբ անդրադարձել ենք Լոռու մարզի Լեռնապատ գյուղում տիրող վիճակին: Արդեն 10 տարի է, ինչ լեռնապատցիները բողոքում են գյուղապետ Վանո Եղիազարյանի, իրենց խոսքով, անօրինական, անբարո գործողություններից: Բողոքներով զբաղվում են Լոռու մարզպետարանն ու դատախազությունը: Մարզպետ Արամ Քոչարյանի


















































