Օրվա լրահոսը

Մի ընտրատեղամաս՝ չորս տվյալ

Թիվ 23/57 ընտրատեղամասում թվերն ակնհայտորեն իրար չեն բռնում Ըստ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի՝ մայիսի 12-ին՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, թիվ 23/57 ընտրատեղամասում գրանցված է եղել 1171 ընտրող, ընտրությանը մասնակցել է 1302-ը, այսինքն՝ մասնակցությունը կազմել է 116% («Առավոտ» 12.06.2007), ինչը, ըստ տիկին Բիշարյանի, անհնար է: Այս առնչությամբ փորձեցինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պարզել, թե իրենց տվյալներով՝

ՆՐԱՆՔ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՀՀ ՀԱՐՑԸ

Ըստ «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի, Քոչարյան-Ալիեւ զույգը ԼՂ հարցի կարգավորման բանակցություններում հենց այդ հարցն է լուծում: Երեկ Մատենադարանին հարող տարածքում «Իմպիչմենտը» հերթական հանրահավաքն անցկացրեց շուրջ 500 հոգու մասնակցությամբ: Երեկվա հանրահավաքին եկած մի տարեց տղամարդ ասաց, թե հանրահավաքին եկել է ոչ այն պատճառով, որ ինքը հատկապես «Իմպիչմենտի» համակիր է, այլ՝ որովհետեւ հոգով ընդդիմադիր է: Մեր

ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է «ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆԸ»

Իր բնակարանը հրկիզելու կապակցությամբ ասում է ՀԺԿ Ալավերդու տարածքային կազմակերպության ղեկավար Լարիսա Փարեմուզյանը եւ տալիս եւս մեկի անուն, ում կասկածում է: Մայիսի 28-ի գիշերը փորձել էին հրկիզել թիվ 31 ընտրատարածքի պատգամավորության նախկին թեկնածու, ՀԺԿ Ալավերդու տարածքային կազմակերպության ղեկավար Լարիսա Փարեմուզյանի բնակարանը, եւ ոստիկանության Լոռու մարզային վարչության քննչական բաժինը քրեական գործ էր հարուցել՝ ուրիշի գույքը դիտավորությամբ

ՈՉ ԹԵ ՏԵՐ, ԱՅԼ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

Երեկ ելույթ ունենալով հանրահավաքում, նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը՝ ԱՄՆ քաղաքացի Մելիսա Բրաունը, բավականին վարժ հայերենով ասաց հետեւյալը. «Ես շատ չեմ հասկանում քաղաքականությունից եւ չեմ զբաղվում դրանով, բայց մի բան եմ հասկանում՝ ժողովուրդը, որ ընտրություն է անում, ձայն է տալիս, ղեկավար չի ընտրում, ներկայացուցիչ է ընտրում: Տեր չեն ընտրում, թագավոր չեն ընտրում, ընտրում են

ԽՈՅ 21.03-20.04: Ձեզ համար սենսացիոն նորությունները բացառված չեն: ՑՈՒԼ 21.04-21.05: Գործերն այսօր ինքնահոսի մի թողեք: Ավելորդ ինքնավստահությունը խանգարում է ձեզ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այսօր ավելի շատ կգործի ձեր բանականությունը, քան հուզականությունը: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ձեզ անհանգստացնող հարցերի մի ամբողջ շարք արդեն անցյալ կդառնա: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ինքնակրթության օր է կյանքի բոլոր բնագավառների համար: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր սկսած բոլոր

ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆԸ ՁԵՌՔԸ ՎՆԱՍԵԼ ԷՐ

Երեկ Պրահայից հեռախոսով «Առավոտին» ասաց ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: Հայ մարզասերները Պրահայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում առանձնակի հույսեր էին կապում 63 կգ քաշային, մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ու Եվրոպայի չեմպիոն գյումրեցի Մելինե Դալուզյանի հետ: Սակայն անցած գիշեր այդ քաշային կարգի պայքարի ավարտից հետո առաջնության պաշտոնական կայքում Մելինեի անվան դիմաց գրվեց. պոկում

Ամերիկյան ջազը՝ կրկին Հայաստանում

Արդեն 6-րդ անգամ հնարավորություն ունենք լսել որակյալ ջազ Երեկ ԱՄՆ դեսպանատանը կայացավ ամերիկացի ջազ երաժիշտ Բոբբի Սանաբրիայի եւ Quarteto Ache քառյակի անդամների ասուլիսը: Quarteto Ache-ի կազմում են սաքսոֆոնահար Պիտեր Բրեյնինին, կոնտրաբասահար Ալեքս Հերնանդեզին եւ դաշնակահար Արմեն Դոնելյանը: Նրանք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացվող «Ամերիկյան ջազը Հայաստանում» ամենամյա ծրագրին: Երաժիշտները Երեւանում կներկայացնեն աֆրո-կուբայական

ՕՐԻՆԱԶԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐԺԵԶՐԿՎԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ակնկալում ենք «որակյալ հատկանիշներ եւ բարձր արժեքներ» կրող իշխանության ձեւավորմանն ուղղված գործնական քայլերի առաջարկներ՝ նստավայրից մինչեւ դպրոց: «Կրթություն 2015» համաժողովին ուղերձ հղեց ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը: (Ուղերձը հրապարակվել է «Առավոտ» թերթում, 12.06.2007- խմբ.): Պրն Ներսիսյանցի կողմից, իմ կարծիքով, տրվեցին խիզախ քննադատական որակումներ կրթության բնագավառին, ինչը հաճելիորեն զարմացրեց շատերիս: Ուղերձը ես ընդունեցի նաեւ որպես

«Քննադատության տեղ չենք թողել»

Ինքնագովեստին զուգահեռ, ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը խոստովանեց, որ, այնուամենայնիվ, նախարարությունը բացթողումներ էլ է ունեցել: Այսօրվանից կմեկնարկի բուհերի ընդունելության համար կատարվող փաստաթղթերի ընդունման գործընթացը, որը կտեւի մինչեւ հուլիսի 15-ը: Իսկ ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 20-ից օգոստոսի 16-ը: ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի «Ուրբաթ» ակումբում հրավիրած երեկվա ասուլիսը նվիրված էր այս թեմաներին: Փոխնախարարը նշեց, որ այս տարի պետության

ԾՆՈՂԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է, ՏՆՕՐԵՆԸ՝ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ

Երկու օր առաջ «Առավոտի» խմբագրություն էր եկել Շենգավիթ համայնքի բնակիչ Էլմիրա Գրիգորյանը: Նա ասաց, որ իր որդուն՝ Արարատ Գրիգորյանին թողել են նույն 8-րդ դասարանում՝ թույլ չտալով մասնակցել քննություններին: Ա.Գրիգորյանի մոր տեղեկացմամբ, համայնքի թիվ 32 դպրոցի տնօրեն Լեւոն Ղազարյանի հանձնարարությամբ՝ իր որդին ակտիվորեն ներգրավված է եղել դպրոցի շինարարական աշխատանքներին: Բնականաբար, նա դասերից բացակայել է, իսկ շինարարությանն

Վարչապետը խոսքի տերը չէ՞

ԱԺ ընտրություններից առաջ վարչապետ Սերժ Սարգսյանը օտարվող գոտու բնակիչներին խոստացել էր խնդիրներին լուծում տալ: Երեկ ՀՀ կառավարության շենքի առջեւ կրկին ցուցարարների մի մեծ բանակ էր հավաքվել: Հյուսիսային պողոտայի, Բուզանդի, Կողբացու, Փարպեցու, Ֆիրդուսու, Խանջյան ու Հանրապետության փողոցների եւ Դալմայի այգիների բնակիչները դժգոհում էին, որ վարչապետը իր խոստումը չի կատարել: Ըստ ցուցարարների, վարչապետ Սերժ Սարգսյանը ընտրություններից առաջ

ՕԲՅԵԿՏԻ՞Վ ԷՐ ԱՐԴՅՈՔ ՆԱԽԱՐԱՐԸ

Ազատվելով բազմափորձ տնօրենից «Ատոմէներգասեյսմանախագիծ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի թափուր տեղի համար անցյալ տարի մրցույթ էր հայտարարվել: Մրցույթում մեկի փոխարեն երկու հոգի էին հաղթող ճանաչվել՝ ընկերության նախկին տնօրեն, ՀՀԿ-ական Ֆրիդրիխ Առաքելյանը, որը «Ատոմէներգասեյսմանախագիծ» ինստիտուտի հիմնադրման օրից եղել է այդ կառույցի տնօրենը, եւ անկուսակցական Հրահատ Հակոբյանը, որը երկար տարիներ աշխատել է նույն ինստիտուտում: Քանի որ «Ատոմէներգասեյսմանախագիծ» ՓԲԸ-ի 100

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԲԱՃԿՈՆԸ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱԿՆՈՑԸ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ

Մենք տարբեր ժամանակներում անդամակցել ենք «Օրինաց երկիր» կուսակցությանը՝ հավատացած լինելով, որ վերջինս մեր ժողովրդի առջեւ ծառացած այնպիսի կարեւոր մարտահրավերների լուծման գործում, ինչպիսիք են ժողովրդավարության խորացումը, իրավական պետության կառուցումը եւ օրենքի իշխանության հաստատումը, իր գործունեության հիմքում ունի եւ առաջնորդվում է այդ նույն արժեհամակարգով, իսկ վերջինս կազմում է կուսակցության քաղաքական ղեկավարության ինքնության անբաժանելի մասը: Սակայն վերջին մի

«Կառուցել ժողովրդավարություն, ստանալ դիկտատուրա»

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ այս թեմայով կլոր սեղանի զեկուցողն էր Երեկ «Կոնգրես» հյուրանոցում քննարկում էին նախաձեռնել գերմանական «Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամն ու հայաստանյան «Համաձայնություն» կենտրոնը: Հրանտ Բագրատյանը ներկայացնելով ՀՀ տնտեսության ոլորտում առկա իրողությունները՝ նախ զուգահեռ անցկացրեց այսօրվա եւ 10 տարի առաջ առկա իրավիճակների միջեւ՝ նշելով, որ եթե 1990-ականների սկզբներին մեր հասարակությունը «փախչում էր տոտալ

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ՆՈՒՅՆ ՓՈՑԽԻ ՎՐԱ Է ԿԱՆԳՆՈՒՄ»

ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը կարծում է, որ դրանում մեղավոր են բոլորը, նաեւ՝ ինքը «Այն բոլոր կոչերը, որ ես անում եմ տարիներ շարունակ, կրկնում եմ նաեւ հիմա, ես համոզված եմ, որ հաջողության հասնելու ճանապարհը քաղաքական ընդդիմության համախմբվածությունն է, ես պնդել եմ եւ էլի պիտի պնդեմ, որ ընդդիմությունը պիտի լինի ռացիոնալ եւ տրամաբանական, ընդդիմությունը պիտի լինի գաղափարական

ԼՂՀ-ՈՒՄ ԷԼ ԵՆ ԳՈՐԾԱԴՐՎՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԼԾԱԿՆԵՐ

Այս առումով այն իրոք Հայաստանի մի մասն է ԼՂՀ ԿԸՀ-ն երեկ հրավիրված նիստում որոշում կայացրեց գրանցել ԼՂՀ նախագահի բոլոր 5 թեկնածուներին՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աբգարյանին («Ամուլյա»), Արցախի պետհամալսարանի դոկտոր-պրոֆեսոր Վանյա Ավանեսյանին, ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարար Մասիս Մայիլյանին, ԼՂՀ կառավարության աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավար, ԼՂ Կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված Հրանտ Մելքումյանին եւ ԼՂՀ կառավարությանն առընթեր

Ո՞ՒՄ ԵՆՔ ԵՐԿՐՊԱԳԵԼՈՒ

IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (ձախից) տիտղոսի պաշտպանության հաջորդ մենամարտն անցկացնելու է մեկ այլ հայաստանցու՝ Խորեն Գեւորի հետ: Քանի որ վերջինս էջմիածինցի է, իսկ Արթուր Աբրահամը՝ չարբախցի, քաղաքական կոնյունկտուրան, հավանաբար, թելադրում է գերապատվությունը տալ գեներալների հայրենակցին: Մյուս կողմից էլ՝ Արթուրը, կարծես, ավելի սերտ կապեր է պահպանում հայրենիքի հետ։ Իսկ ընդհանրապես, հայերն

ԽՈՅ 21.03-20.04: Էրոտիկ երեւակայության շնորհիվ ինտիմ կյանքն այսօր հաճելի կլինի: ՑՈՒԼ 21.04-21.05: Անհանգստացնող հարցերից շատերը կմնան անցյալում եւ դուք կկարողանաք լուծել մնացածը: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրն ընդհանուր առմամբ հաջող է ու բարենպաստ հատկապես ֆինանսական ոլորտում: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր գործնական հարաբերություններում ձեզ լուրջ փորձարկում է սպասվում: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Մտահղացումները ստեղծագործաբար իրագործելու ձգտման դեպքում հաջողությունը կժպտա ձեզ: ԿՈՒՅՍ

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Մեկ օրում երեք մեդալ Երեկվա «Առավոտում» մարզասերներին տեղեկացրել էինք, որ Պրահայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական 33-րդ առաջնությունում հայաստանցի 69 կգ քաշային Արայիկ Միրզոյանը (նա օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի եղբոր որդին է) 27 մարզիկների մրցապայքարում երկամարտի 313 (143+170) կիլոգրամ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ՝ իրենից առաջ թողնելով միայն չինացի երկու մրցակցի: Պոկում վարժությունն Արայիկը սկսեց 135

Տխուր ու մոռացված տարելից

15 տարի առաջ հայաթափվեց Շահումյանը եւ բռնազավթվեց Ադրբեջանի կողմից Երեկ «Փաստարկ» ակումբի հյուրերն էին Շահումյան-Գետաշեն հայրենակցական միության նախագահ Էդիկ Բալայանն ու միության անդամ Վահագն Մարտիրոսյանը: Նրանք խոսեցին 15 տարի առաջ հայաթափված Շահումյանից: Էդ. Բալայանը հիշեցրեց. «Այսօր Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի բնակչության համար ողբերգական օր է,15 տարի առաջ Ադրբեջանի հրոսակների կողմից մարդիկ տեղահանվեցին իրենց բնակավայրերից:

«ԾՆՆԴԱՎԱՅՐՍ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է, ԵՐԿԻՐՍ՝ ԱՄԵՐԻԿԱՆ»

Երեկ այսպես ներկայացավ ճանաչված երաժիշտ Ալեքսանդր Տրեգերը Երեւանում է աշխարհահռչակ դիրիժոր եւ ջութակահար Ալեքսանդր Տրեգերը: Նա «Ա. Խաչատրյան» համերգասրահում հունիսի 15-ին կղեկավարի «Սերենադ» կամերային նվագախումբը, իսկ 22-ին՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Առաջին համերգին հանդես կգա ֆրանսաբնակ երիտասարդ դաշնակահար Վահան Մարտիրոսյանը, իսկ երկրորդին՝ Երեւանի պետկոնսերվատորիայի ուսանող, ջութակահար Անուշ Նիկողոսյանը: Ա. Տրեգերը սիրով համաձայնեց զրուցել «Առավոտի» հետ:

Տուժողը լրագրող է

Կասկածի տակ դրվեց նույն ժամին տարբեր բուժհիմնարկներ այցելելը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, նախորդ օրը լսվեց «Ազգ» օրաթերթի լրագրող Մարիետա Մակարյանի՝ դատական վնասի հատուցման պահանջի մասին հայցը՝ ընդդեմ «Բիլայն» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Այվազյանի: Հիշեցնենք, որ 2006թ. հոկտեմբերի 16-ին վերջինս հիշյալ ընկերությանը պատկանող «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի

«ԶԱԿՈՆԻՉԻ» ԴՊՐՈՑՈՒՄ ՇԱՏ ԵՆ «ԵՐԿՈՒՍՆԵՐԸ»

Հ. Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցի տնօրենը դա բացատրում է իր խստապահանջությամբ: Խմբագրությունը մշտապես ահազանգեր է ստանում քննություններին աշակերտներին «օգնելու» պատրվակով հավաքվող գումարների առիթով, որի մասին, որպես կանոն, ՀՀ ԿԳ նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը «տեղյակ չեն» լինում: Վարչության պետի տեղակալ Արմենուհի Վարդանյանը երեկ «Առավոտին» ասաց, որ կոնկրետ փաստերի մասին մամուլի հրապարակումներին կհավատան, եթե

«Դուք իմ քաղաքացիներն եք, մենք՝ ձեր ծառաները»

Նման «կարգախոսով» փոխքաղաքապետը դիմեց ցուցարարներին Երեկ Նորք-Մարաշի, Այգեստանի, Մյասնիկյան պողոտայի եւ եւս 8 թաղամասերի բնակիչներ քաղաքապետարանի առաջ կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք քաղաքային իշխանություններից պահանջում էին ճանաչել իրենց սեփականության իրավունքը, հակառակ դեպքում ցուցարարները վստահեցրին՝ «Կհասնենք նրան, որ քաղաքապետին պաշտոնանկ անեն եւ եթե քաղաքապետը ունակ չէ կատարելու վարչապետի հանձնարարականը, կգա ուրիշ քաղաքապետ՝ ինքը կկատարի, ոչ

32 ԸՆՏԱՆԻՔ ԿՄՆԱ ԱՆՕԹԵՎԱՆ

Վթարային շենքը վերանորոգելու պատրվակով բնակիչներին ուզում են վտարել Շուրջ 2 տարի է՝ ինչ Էջմիածին քաղաքի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջին պատկանող հանրակացարանի բնակիչներն ապրում են անորոշության մեջ: Շենքում բնակվող 32 ընտանիքները չգիտեն, թե հետագայում որտեղ են բնակվելու, քանի որ օրերս քոլեջի տնօրեն Գագիկ Բալասանյանը նրանց զգուշացրել է. «Ձեր գլխի ճարը տեսեք, շուտով մասնաշենքից պետք է

ԿԱՐԵՎՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ՝ ԸՍՏ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ

Ամերիկահայ վերլուծաբան, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը երեկ «Ուրբաթ» ակումբում թվարկել է երեք գործչի, ի դեմս որոնց տեսնում է իրավիճակի փոփոխության նախադրյալներ: «Երեք անուն եմ տեսնում, որոնք շատ կարեւոր են: Մեկը Դավիթ Հարությունյանն է: Այն բարեփոխումները, որ նա իրականացրեց որպես արդարադատության նախարար, Սահմանադրության փոփոխություն եւ այլն, այժմ շատ ավելի կարեւոր, ավելի փայլուն քայլերով շարունակելու հնարավորություն է ստանում՝

Աշխատե՛նք միասին

«Ժառանգությունը» ձեռք է մեկնում իր ձայները կեղծած ՀՀԿ-ին «Հայացք» ակումբի երեկ կազմակերպած բանավեճի վարողը հարց ուղղեց. «Արդյոք խորհրդարանական ուժերը կարո՞ղ են…», եւ քանի որ մի պահ հապաղեց՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը նրա փոխարեն ավարտեց միտքը. «Արդյունավե՛տ աշխատել»: Իսկ բանավեճի մյուս մասնակիցը՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը լրացրեց. «Միասի՛ն աշխատել»: Հետագա ողջ զրույցի առանցքը դարձավ

«ՀԻՄԱ ԱՎԵԼԻ ԱԶԱՏ ԵՄ»

Նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը հավատացնում է, որ պատգամավոր լինելը պատվաբեր է – Արդյոք ձե՞ր որոշումն էր թողնել գործադիրի պորտֆելը եւ անցնել խորհրդարան, թե՞ դուք քաղաքական ինչ-ինչ պահանջներով թողեցիք ձեր պաշտոնը: – Իմ անձնական որոշումն էր եւ կար քաղաքական որոշում: Այդ երկուսը պարզապես զուգադիպեցին: – Սակայն խորհրդարանում դուք աշխատելու եք որպես շարքային պատգամավոր: Դուք օրենսդրական դաշտում

ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵԿԱՆ

Դրանից տուժեց «Բարգավաճ Հայաստանը» Մայիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո նորընտիր Ազգային ժողովում ու նաեւ կառավարության կազմում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը բաժին հասած տեղերը վկայում են, թերեւս, մի բանի մասին՝ ԲՀԿ-ին «նեղացրել» են: Իհարկե, կուսակցությունն ու նրա ղեկավարն այդ փաստը համառորեն չեն ընդունում (համենայնդեպս՝ պաշտոնապես): Այդուհանդերձ, փաստ է, որ 370 հազար անդամ ունենալու մասին հայտարարություն

ՊԱԼԱՏԱԿԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Երեկ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը նշանակվեց նաեւ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար: Մինչ օրս այդ պաշտոնը զբաղեցնում էր վարչապետ Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահին կից խորհրդակցական մարմին է, որը վերջին 9 տարում բուռն ակտիվությամբ աչքի չի ընկել:

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031