Օրվա լրահոսը
ԴԺՈԽՔԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԹՌԻՉՔ
«The Scotsman»-ը գրում է, որ բրիտանացիների մեծամասնությունը պատկերացնում է դժոխքը որպես հավերժական թռիչք ինքնաթիռով՝ երեխաների, փոփ աստղերի եւ քաղաքական գործիչների հետ: Նման արդյունքներ է տվել այն ուսումնասիրությունը, որին մասնակցել է 1000-ից ավելի մարդ: Բրիտանացիների կարծիքով՝ դժոխքում կա միայն մեկ զբաղմունք՝ հեռուստացույցով ռեալիթի-շոուների դիտում, իսկ ուղեւորներին կերակրում են միայն մեկ ճաշատեսակով՝ դոնդողածածկ օձաձկով: Ընդ որում, հետեւի
ՏՎՅԱԼՆԵՐԸ՝ ԸՍՏ ԺՅՈՒՐԻԻ ԵՎ ԸՍՏ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ
Երեկ երեկոյան ստացանք «Հանրային հեռուստաընկերության» գործադիր տնօրենի խորհրդական Դիանա Մնացականյանի հաղորդագրությունը, որում մասնավորապես նշված էր. «2010թ. փետրվարի 14-ին կայացավ «Եվրատեսիլ-2010» հայաստանյան նախընտրական փուլը, որի իրավատերն է «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ։ Առաջին ալիքը կարող էր ուղղակի ընտրությամբ որեւէ մեկին ուղարկել Օսլո հիմնական մրցույթին, սակայն որոշում էր կայացրել կազմակերպել մրցույթ՝ իր իրավասության բոլոր հնարավոր լծակները հանձնելով ժյուրիին
Սուտ խոստումների հերթ եւ անգրագիտության շքերթ
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ Հայաստանի տարածքից դուրս գտնվող մշակույթի կոթողների վերականգնման մասին: «Հայկական հուշարձանների մեծ մասը կորցրել ենք, դրանք անվերադարձ երկրի երեսից ջնջվել են՝ նախքան կհասցնեինք դրանք ճանաչել… Շատ քիչ վանքեր եւ հուշարձաններ կան, որ գոնե մեկ լուսանկարով անմահացել են: Եղած փշրանքները հավաքել եւ ի մի բերելը, այսինքն, մեր նախնիների հիշատակը բեկոր- բեկոր հավաքելը՝ պարտք է,
Հեռավորությունն արգելք չէ
Աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկի նախօրեին «Առավոտը» զրուցել էր Յուրի Պատրիկեեւի անձնական մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Սամվել Գեւորգյանի հետ, որում արծարծված հարցերը սերտորեն առնչվում են մեր հավաքականի վերջին մրցելույթներին: – Յուրայից ի՞նչ եք սպասում այս մրցումներում: – Մրցագորգը ցույց կտա: Բայց նա պրոֆեսիոնալ մարզիկ է, ամեն ինչ քաջ գիտակցում է եւ սխալներ գործելու իրավունք չունի: –
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿՆԵՑ ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց հունահռոմեական ըմբշմարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցեցին հողագնդի ութ ուժեղագույն ազգային հավաքականները: Նախնական փուլում թիմերը բաժանվել էին երկու ենթախմբի, որոնցում հաղթողները եզրափակիչում վիճարկելու էին գլխավոր մրցանակը, իսկ 2-րդ տեղերն զբաղեցնողները պայքարելու էին մրցանակային եռյակը եզրափակողին որոշելու համար: «A» խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն էին Իրանը, Կուբան եւ սկանդինավյան երկրների հավաքականը,
Ինքնանպատակ ARTEXPO
Կամ հերթական «գալոչկան» դրված է Փետրվարի 12-13-ը Հայաստանի նկարիչների միությունում մշակույթի նախարարության նախաձեռնությամբ անցկացվեց ARTEXPO-2010 արվեստների ցուցահանդեսը, որը, ինչպես նախարարությունն է հայտարարում, նպատակ ունի ներկայացնել հայրենական մշակույթի ժամանակակից զարգացումները, համագործակցություն, գործնական կապեր հաստատելու հնարավորություն ընձեռել մշակույթի դաշտում գործունեություն ծավալող բոլոր շահագրգիռ կազմակերպություններին ու կառույցներին։ Իրականում լատինատառ եւ օտարահունչ անվանումով այս միջոցառումը ինքնանպատակ «թամաշայի» էր վերածվել,
«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է՞Լ ԿԵՂԾԵՑԻՆ
Քաղաքական անառողջ բարքերը մշակույթի ոլորտ են թափանցել Կիրակի օրը Ազգային օպերային թատրոնում կայացավ «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթի հայաստանյան փուլը: Վերջինիս մասնակցելու իրավունք էր ստացել 9 հոգի: Ժյուրիի եւ sms-քվեարկությունների արդյունքում Հայաստանը «Եվրատեսիլում» կներկայացնի Եվա Ռիվասը՝ «Apricot stone» երգով, որի հեղինակներն են կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն ու պոետ-երգահան Կարեն Կավալերյանը: Նշենք, որ նախընտրական շոուին հանդիսատեսի թիվը մեծ չէր:
ՄԻ ԲՌՈՒՆՑՔԻ ԵՎ ՈՏՔԻ ՀԱՐՎԱԾ, ԵՎ ՇՆԱՁՈՒԿԸ ՉԵԶՈՔԱՑՎԱԾ Է
60-ամյա ավստրալուհի Պադդի Տրումբոլլը կարողացել է մերկ ձեռքերով ետ մղել իր վրա հարձակված շնաձկանն ու կենդանի մնալ: newsru.com-ի մատուցմամբ՝ չնայած ստացած վերքերին եւ արյան 40%-ի կորստին, տիկնոջ կյանքին վտանգ չի սպառնում: Ավելին, Պադդի Տրումբոլլն իր մեջ ուժ է գտել նույնիսկ կատակելու եւ հայտարարելու, թե՝ շնաձուկն իրեն օգնեց «ուղղել իր կառուցվածքի թերությունները»: Շնաձուկը կնոջ վրա հարձակվել
73-ԱՄՅԱ ՈՒՂԵՎՈՐՈՒՀԻՆ ԹՌՉԵԼ Է ՈՒՂՂԱԹԻՌԻՑ ՈՒ ՉԻ ՎՆԱՍՎԵԼ
Ուղղաթիռի օդաչուն եւ 73-ամյա ուղեւորուհին ընթացքից դուրս են նետվել ուղղաթիռից՝ չստանալով եւ ոչ մի լուրջ վնասվածք: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, ավիացիայի պատմության մեջ այս հազվագյուտ դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը, Ֆրանսիայի հարավ-արեւելքում: Ուղղաթիռը, որը թռչելիս է եղել Մաժեւ-Վալանս ուղղությամբ, հայտնվել է թանձր մառախուղի մեջ, եւ օդաչուն, հասկանալով, որ չի կարողանալու անհրաժեշտ բարձրություն վերցնել՝ Մոնտյուենի տարածաշրջանի ամենախոշոր՝
ԲԵԼԳԻԱՅՈՒՄ 20 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ
Փետրվարի 15-ի վաղ առավոտյան, Բելգիայում, Հալլա քաղաքից ոչ հեռու, ամենաքիչը 20 մարդ է զոհվել եւ ավելի քան տասնյակ մարդ ծանր վնասվածքներ է ստացել միջքաղաքային երկու գնացքների ճակատային բախման արդյունքում: Վթարի պատճառները դեռ հայտնի չեն: BBC-ի մատուցմամբ, առաջինը, ինչ փորձել են անել երկաթգծի ծառայությունները՝ ճշտելն է, թե երկու գնացքներն ինչպե՞ս են հայտնվել նույն գծուղու վրա: Բելգիական
ՆԱՏՕ-ականներն էլի խաղաղ բնակիչների մահվան պատճառ են դարձել
Աֆղանստանում թալիբ գրոհայինների դեմ միջազգային կոալիցիոն ուժերի լայնամասշտաբ հարձակմանը խոչընդոտում են գրոհայինների կողմից ինքնաշեն ական-ծուղակները: Դրանք՝ ՆԱՏՕ-ում, BBC-ի աղբյուրների մատուցմամբ, 2001թ.-ից ի վեր թալիբների ռեժիմի դեմ իրականացված գործողություններից ամենալուրջն ու մեծամասշտաբը, արդեն երեք օր է, ինչ շարունակվում են եւ կրում «Մոշտարակ», թարգմանաբար՝ «Մենք» անունը: Կոալիցիայի ուժերն իրենց հարվածը կենտրոնացրել են Աֆղանստանի հարավում գտնվող Գիլմենդ գավառում
Բանակցում են Իսրայելն ու Ռուսաստանը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը Մոսկվայում բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, որոնց ընթացքում պահանջելու է արագորեն պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Իսրայելը, Նեթանյահուի ասելով, գտնում է, որ Իրանի դեմ անհրաժեշտ է կիրառել լրջագույն ճնշում եւ առաջին հերթին՝ խիստ պատժամիջոցներ, որոնք ԱՄՆ պետքարտուղարը որակել է որպես «ավերիչ»: Նեթանյահուն Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ մտադիր
Ծեծկռտուք՝ դիվանագետների մասնակցությամբ
Փետրվարի 14-ին, Քաթարում, «ԱՄՆ-ն եւ իսլամական աշխարհը» խորհրդաժողովի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպման ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել Քաթարում ԱՄՆ դեսպան Ջոզեֆ Լեբարոնի (ձախից) եւ Թուրքիայի վարչապետի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ֆուաթ Թանլայի (աջից) միջեւ: Ինչպես փոխանցում է «ԱՊԱ» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական «Haberturk»-ը, երբ Էրդողան-Քլինթոն հանդիպումը նախատեսված
Կրթական ծրագրերով մեկնում են ու էլ չեն վերադառնում
ԱՄՆ ուսանելու մեկնած հայ ուսանողները օգտագործում են ցանկացած առիթ «Irex» կազմակերպության կրթական ծրագրերը հայ ուսանողներին ԱՄՆ-ում ուսանելու լայն հնարավորություններ են ընձեռում: Արդեն 5 տարի է՝ UGRAD եւ Muskie կրթական ծրագրերով ամեն տարի ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի տասնյակ ուսանողներ են մեկնում արտերկիր՝ անվճար ուսում ստանալու: «Առավոտի» հետ զրույցում «Irex» կազմակերպության կրթական ծրագրերի պատասխանատու Ժաննա
ՈՂՋԻԻ ԽՆԴԻՐԸ ՎԵՐՋ ՉՈՒՆԻ՞
Մարզպետը դեմ է դպրոցի տնօրենին, նախարարը՝ կողմ Շիրակի մարզի Ողջի գյուղի դպրոցի տնօրենի հարցը արդեն հինգ ամիս է՝ դուրս չի գալիս ԱԺ ամբիոններից, կառավարությունից եւ նույնիսկ դատախազությունից: «Առավոտն» արդեն անդրադարձել է այս պատմությանը (10.12.2009, 15.12.2009, 26.01.2010): Հիշեցնենք, որ նախկին տնօրեն Գոհար Աբրահամյանը սեպտեմբերի 3-ին հաղթել է դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում, սակայն Շիրակի
Լոռվա բնաշխարհի գույները՝
Հրանտ Թադեւոսյանի վրձնահարվածներում Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց Ժայռերը՝ խորունկ, նոթերը կիտած, Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ Հայացքով իրար նայում են հանդարտ: Հովհաննես Թումանյան Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակի առթիվ «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը եւ Ախթալայի քաղաքապետարանը նախաձեռնեցին մի միջոցառում, որի ակունքները տանում են դեպի 1952 թվականի օգոստոս: Մարտիրոս Սարյանի գլխավորությամբ այն ժամանակ
ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Մենք կարեւորում ենք ցանկացած առաջընթաց տարածաշրջանի ժողովուրդների եւ պետությունների միջեւ հարաբերություններում: Իմ այցը Հարավային Կովկաս, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, առաջինն է տարածաշրջան, որտեղ կազմակերպությունը ունի դաշտային առաքելություններ: Մենք հատուկ կարեւորություն ենք տալիս այս տարածաշրջանին եւ միջազգային աջակցությանն այն բարդ խնդիրների լուծման հարցում, որոնց առջեւ կանգնած են այստեղ գտնվող պետությունները: Ղազախստանը առաջին պետությունն է հետխորհրդային տարածքում,
Տավուշում էլ են ոչխարները պակասել
Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը հայտնեց, որ մեծաքանակ գնումների պատճառով անցյալ տարի մարզում ոչխարների գլխաքանակը պակասել է 1900-ով: Մարզի համայնքապետերն էլ հավելեցին, որ հիմա Տավուշում դժվար է ոչխարի միս գտնել, եղածն էլ կգ-ը 4-5 հազար դրամով է վաճառվում: Մարզխորհրդի նիստում տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը կարծիք հայտնեց, որ սխալ է Հայաստանից ոչխարի
Վետերանները կստանան ավանդները
Տավուշի մարզխորհրդի նիստում Բերդի տարածաշրջանի Չինչին համայնքի գյուղապետ Արմեն Գաբրիելյանը Մեծ հայրենականում հաղթանակի 65-րդ տարեդարձի կապակցությամբ՝ պատերազմի բոլոր վետերանների բանկերում ունեցած ավանդները փոխհատուցելու վերաբերյալ հարց բարձրացրեց: Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը տեղեկացրեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ հանձնաժողովի նիստ է կայացել, սոցապ նախարարությանը հանձնարական է տրվել ուսումնասիրել Հայրենական պատերազմի այն վետերանների ցուցակը, ովքեր պետության
Կոտայքում հարց չկա՞
Ինչպես Հայաստանի այլ մարզերում, Կոտայքում եւս մարզի խորհուրդը լսել է մարզպետի հաշվետվությունը անցած տարի կատարված աշխատանքների վերաբերյալ: Ինչպես այլ մարզերում, Կոտայքում էլ քննարկմանը ներկա է եղել ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Ի տարբերություն այլ մարզերի, Կոտայքում, դատելով մարզպետ, հանրապետական Կովալենկո Շահգալդյանի խոսքից, խնդիրներ գրեթե չկան: Համենայնդեպս, այս տպավորությունն ես ստանում Կոտայքի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից:
ՈՉԻՆՉ ՉՏՎՈՂ ՕՐԻՆԱԳԻ՞Ծ
Նոր հարկատեսակներ սահմանելու՝ կառավարության նախաձեռնությունը առնվազն մի քանի տարի մնալու է թղթի վրա եւ համայնքներին ոչինչ չի տալու: «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ՀՀ կառավարության նախաձեռնության քննարկումը ԱԺ-ում հետաձգվել է մինչեւ այս ամսվա վերջ, սակայն օրինագծի բարձրացրած աղմուկը դեռ չի մարում: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը առաջարկում է Հայաստանի 914 համայնքների ավագանիներին իրավունք տալ պարտադիր հարկերին՝
ԱՀԱԶԱՆԳԻՑ ՀԵՏՈ Ահազանգից հետո Երեւանի Զ. Սարկավագի 121/4 հասցեում հայտնված փրկարարները հայտնաբերել են 73-ամյա Լավրենտի Հակոբյանին՝ անօգնական վիճակում: Մեկ այլ ահազանգ էլ ստացվել էր Երեւանի Նոր Նորքի 1-ին զանգվածի 37 հասցեից: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների եւ տանտիրոջ հարազատների ներկայությամբ բացել են 44-րդ բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 85-ամյա Նազիկ Ղազարյանը՝ վատառողջ վիճակում: Փրկարարները տուժածներին հանձնել են
ԶՈՀՎԵԼ Է 1-Ը, ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ 10-Ը
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացվեց, որ Երեւան-Գյումրի ճանապարհին, դեռեւս չպարզված հանգամանքներում, «ԳԱԶԵԼ» մակնիշի 18 OՍ 574 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը: 57-ամյա ուղեւորը՝ Մանյա Մուրադյանը տեղում զոհվել է, իսկ 55-ամյա վարորդը՝ Խ. Հարությունյանը եւ եւս 10 ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի հիվանդանոց: Բժիշկների կողմից վարորդի վիճակը գնահատվել է
ԸՆԿԱԾ ԼՈՒՍԱՑՈՒՅՑԸ
Հաղթանակ զբոսայգի տանող ճանապարհին՝ Երեւանի Բաբայան փողոցում հետիոտների ու վարորդների շարժը կարգավորող այս լուսացույցը եւ ճանապարհային նշանը ընկել է մի քանի օր առաջ: Այն վտանգավոր է դառնում հատկապես այն ժամանակ, երբ այստեղով մշտապես անցնող գեներալների ավտոմեքենաների դեմը ինքնակամ կտրում են հետիոտները: Ճիշտ է, դեռ վրաերթեր չեն գրանցվել, սակայն դրանք չեն բացառվում՝ լուսացույցը «տեղը չգցելու» դեպքում:
ՀԱՑԱԴՈՒԼԻ ՄԵՋ Է
Արդեն 8-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, 11 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Ենգոյանը: Մինչ այդ, կալանավորը պահվել է «Վանաձոր» ՔԿՀ-ում: Հացադուլի պատճառը «Նուբարաշենում» գրանցված դեպքն էր: Անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին «Օձ պահող Իշխան» անունով հայտնի մեկը թմրանյութ է տարել Գեղամ անունով իր դատապարտյալ որդուն: Խցում եղել է 15 դատապարտյալ,
Կձեւավորվի փոխանակման մշակույթ
Լույս է տեսել «Գործք» իրավատեղեկատվական ամսագրի անդրանիկ համարը: Գլխավոր խմբագիրը տնտեսագիտության թեկնածու Արթուր Սարգսյանն է: Ամսագրի առաջաբանում Ա. Սարգսյանը տեղեկացնում է, որ ամսագրի 72 էջերում տեղ են գտնելու պետություն-գործատու-աշխատող եռակողմ հարաբերությունները, աշխատաշուկայի հետ կապված պարզաբանումները, հարկային դաշտը կարգավորող օրենքները եւ դրանց մեկնաբանությունները. «Ամսագրի էջերում կբախվեն գիտնականների եւ պետական կառավարման մարմինների տեսակետները, բանավեճի մեջ կմտնեն գործազուրկը
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ ՉԵՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ժամանակն աշխատում է կողմերի դեմ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», Վիգեն Սարգսյանն այդ մասին ասել է փետրվարի 12-ին Վաշինգտոնում՝ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS) հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների քննարկման ընթացքում: ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ սկսելով երկխոսությունը՝ երկու
ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՏՆԵՐ Է ՔԱՆԴՈՒՄ
Խոպանչիներն արտերկրում հաճախ նոր ընտանիքներ են կազմում «Երկու տարի առաջ հունվարին Արշակը եկավ եւ մեկ ամիս էլ չէր անցել՝ շտապ գնաց… Հետո իմացա, որ ուրիշ կնոջից աղջիկ է ունեցել»,- պատմում է Արեւիկ Մարգարյանը: Արդեն տասնչորս տարի է՝ Արեւիկ Մարգարյանը ամուսնացած է Արշակ Հարությունյանի հետ: Արեւիկի պատմելով՝ ամուսնու հետ շատ ծանր օրեր են ապրել. բնակվել են
ԴԵԲԵԴԸ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ ՈՒՆԻ
Փետրվարի 14-ին Լոռու մարզի Դեբեդ գյուղում տեղի ունեցան համայնքապետի ընտրություններ: Առաջադրվել էր 2 թեկնածու՝ անկուսակցական Կամո Պետրոսյանը եւ ՕԵԿ-ական Արարատ Քոչարյանը: 450 տնտեսություն ունեցող Դեբեդ գյուղում կա 613 ընտրող, որից 60-ը արտագնա աշխատանքի պատճառով գյուղից բացակայում է: Այս գյուղը հայտնի է ընտրությունների անկանոն գրաֆիկով: Մոտ 4 տարի առաջ գյուղապետ Ֆելիքս Պապինյանը մահացավ եւ նշանակված արտահերթ
Քաղաքապետարանը պատասխանում է «Առավոտի» հրապարակմանը («Քաղաքապետն՝ ընդդեմ ՓՄՁ-ի»,
Զանգվածային լրատվության միջոցներում տարբեր մեկնաբանություններ ու գնահատականներ են տրվում Երեւանի ավագանու նախորդ տարվա դեկտեմբերի 2-ի որոշման առնչությամբ (Երեւան քաղաքում տեղական տուրքերի եւ վճարների 2010 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին 46-Ն որոշում): Խոսքը, մասնավորապես, հիշյալ որոշման 4-րդ եւ 5-րդ կետերի՝ ոգելից խմիչքի եւ ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքերի մասին է։ Տարաբնույթ մեկնաբանություններից զերծ մնալու նպատակով


















































