Օրվա լրահոսը
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր մարդկանց հետ ձեր շփումները կբարդանան: ՑՈՒԼ 21.04-21.05: Մասնագիտական առաջընթաց կլինի միայն համառություն դրսեւորելու դեպքում: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այս երեկո կյանքի մանրախնդիր հարցերը կլուծվեն դրականորեն: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ֆինանսական կասկածելի գործառույթներից հեռու մնացեք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Օրվա ընթացքում դուք ինքներդ ձեզ համար անհասկանալի կլինեք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Զգացմունքների մասին խոսելն այսօր ամոթ չէ: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ամբողջ օրը
ՓՈՐՁԱՌՈՒՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում երեկ երկրի այս տարվա «Անկախության» գավաթակիր «Բանանցը» հանդիպեց «Արարատին»: Իսկ նախորդ օրը Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» 1:0 նվազագույն հաշվով առավելության հասավ «Գանձասարի» նկատմամբ, «Շիրակը» սեփական հարկի տակ նույն հաշվով զիջեց «Կիլիկիային»: Ոչ ֆուտբոլային խոշոր՝ 0:7, հաշվով պարտվեց «Ուլիսը»: Նրան այդպես «նեղացնողը» Աշտարակի «Միկան» էր: Երկրի առաջնության բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային
Ի՞նչ են ուզում երիտասարդները
Շատերը դժգոհում են մամուլից եւ հաճույքով կարդում «գունավոր» ամսագրեր՝ աստղերի ու հորոսկոպի մասին: 2006-ին ներկայացված Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցում նշված վիճակագրության համաձայն՝ երիտասարդներն ամենաքիչը տպագիր մամուլից են ինֆորմացիա ստանում: Պարզվում է՝ նրանց 89%-ը տեղեկատվություն ստանալու միջոց է համարում հեռուստատեսությունը, 49%-ը՝ ռադիոն, 35.5%-ը՝ գրքերը եւ միայն 25.5%-ը՝ տպագիր մամուլը: Սրա պատճառը «Առավոտը» փորձեց պարզել՝ երիտասարդների շրջանում
ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է
Արտերկրյա ցանկացած հեռուստանախագիծ հայավարի է «տեղայնացվում» «Շանթ» հեռուստաընկերությունն այս տարի երկրորդ անգամ իրականացրեց «Հայ սուպերսթար» նախագիծը, որի իրավունքը ստացել էր համաշխարհային հեռուստաշուկայում հայտնի բրիտանական IDOLS ընկերությունից: Ընդհանրապես մեզանում մոդայիկ է արտերկրյա ճանաչված հաղորդումների հայավարի ներմուծումը տեղական հեռուստաշուկա: Չցանկանալով ստվեր գցել «Հայ սուպերսթարն» իրականացնողների վրա, այնուամենայնիվ, չենք կարող չնկատել, որ այն իր որակով եւ հեռանկարներով շատ
Հետազոտություններ՝ ընտրական թեմաներով
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ԵՄԱ-ն ու «Թիմը» ներկայացրին իրենց ուսումնասիրությունների արդյունքները: Երեկ «Ուրբաթ» ակումբում ասուլիս էր հրավիրել «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Նա հայտարարեց, որ ՀՀԿ-ն ստացել է իր կանխատեսածից ավելի՝ 450000 ձայն: Պատճառն էլ, ըստ սոցիոլոգի, այն է, որ կուսակցությունը գրագետ է աշխատել ու ձայներ տարել ԲՀԿ-ից եւ ՕԵԿ-ից: Սոցիոլոգը կարծում է նաեւ, որ ՀՀԿ-ի
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ «ՊԱՆԴՈԿԻ» ՏՆՕՐԵՆԻՆ ՍՊԱՆԵ՞Լ ԵՆ
Ինքնասպանության վարկածը տնօրենի կինը բացառում է Մայիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունում: Շենքի 2-րդ հարկից, քննիչի առանձնասենյակից, «ցած է նետվել» եւ մահացել Շենգավիթ համայնքի բնակիչ, «Պանդոկ» ռեստորանի 31-ամյա տնօրեն Լեւոն Ղուլյանը: ՀՀ ոստիկանության ՏՎ-ն պաշտոնապես «Առավոտին» տեղեկացրեց, որ Ղուլյանը «հրավիրվել» էր վարչություն՝ մայիսի 9-ին սպանված Ստեփան Վարդանյանի գործով: «Հարցազրույցի
Մարգարյանը պահանջել է վերահաշվարկել
Երեկ թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում բավականին լարված մթնոլորտ էր Այստեղ վաղ առավոտից մեծամասնականով եւ ՕԵԿ-ի համամասնական ցուցակի 7-րդ տեղում առաջադրված թեկնածու Հովհաննես Մարգարյանի բողոքի հիման վրա նիստ էր գումարվել՝ տեղամասերում վերահաշվարկ կատարելու նպատակով: «Ո՞նց կարող է մի ամբողջ ընտրատարածքում անճշտությունների թիվը 0 լինել, վերահաշվարկը սկսեք Գյումրիից, եթե մի երկու լավ տեղամասի քվեաթերթիկները բացեք՝ պատկերը
ՓԱՍՏԵՐ ՉԿԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ
Ասում է «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը, որը նախորդ՝ 2003-ի ընտրությունների արդյունքների վիճարկման մի շարք գործեր է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Տիգրան Տեր-Եսայանը պատմեց, որ մայիսի 12-ի ընտրություններից հետո ե՛ւ առանձին կուսակցություններ, ե՛ւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված շատ թեկնածուներ են իրեն դիմել՝ պարզելու Սահմանադրական դատարանի ու հետո նաեւ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով
ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԱՆՀԱՎԱՍԱՐ ԷԻՆ, ԿԵՂԾԻՔՆԵՐԸ՝ ՇԱՏ
Երեկ «Ժառանգության» գրասենյակից տեղեկացրին, որ իրենք ՀՀ բազմաթիվ քաղաքացիներից շնորհավորանքներ են ստանում՝ ԱԺ մաս կազմելու կապակցությամբ: «Մարդկանց բարի զգացումների ու մաղթանքների համար մեր խորին երախտագիտությունը հայտնելով հանդերձ՝ միանշանակ փաստենք, որ ԱԺ ընտրությունների ընթացքով եւ արդյունքներով կուսակցությունը բավարարված չէ: Ու թեպետ մայիսի 12-ի քվեարկությունը նախորդների համեմատ մեկ քայլ առաջ էր, սակայն այսօրինակ ընտրությունների չէ, որ արժանի
Առաջընթաց՝ ընտրակաշառքների հարցում
Երեկ արձանագրեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը Երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Ըստ ՀԺԿ նախագահի, ընտրությունների՝ պաշտոնապես ներկայացված թվերը իրական պատկերը չեն: «Գնահատականը հստակ է՝ ընտրությունները ազատ, արդար համարվել չեն կարող: Այս խորհրդարանը չի ձեւավորվել ժողովրդի ազատ կամքի արտահայտման միջոցով»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը: Նաեւ շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր իրենց վստահության քվեն տվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԵԳՐԱԴԱՑՎԵՑ
Իսկ ընդդիմությանը չհաջողվեց կանխել այդ գործընթացը Մայիսի 12-ին կայացած ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ընդդիմադիր ուժերից շատերն էին հիասթափված ոչ միայն իշխանություններից՝ ընտրությունները հերթական անգամ կեղծելու համար, այլեւ հասարակությունից՝ ընտրակեղծիքներին ակտիվ մասնակցելու եւ կաշառվելու փաստից: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը եւս անդրադարձավ այս փաստերին: – Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանական ընտրությունների արդյունքները: – Ավտորիտար ռեժիմներ ունեցող
ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ
Չի հերքում ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը – Մայիսի 12-ի ընտրությամբ ՀՀԿ-ն ապահովեց այնքան ձայներ, որ կարծես չունեք որեւէ ուժի հետ դաշնակցելու անհրաժեշտություն: Այնուամենայնիվ, ի՞նչ են մտադիր անել հանրապետականները: – Իհարկե, ՀՀԿ վաստակած ու նվաճած մանդատների թիվը թույլ է տալիս ավելի հստակ գործունեություն ծավալել ԱԺ-ում, հավակնել սեփական ուժերով կազմել կառավարությունը: Սակայն ըստ իս՝ համագործակցության այն
ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄՐՑԱՄԱՐՏՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԱՌԱՆՑ ՀԵՏՔԵՐԻ
«Մարդիկ կամավոր փողը վերցրել, կամավոր նստել են երթուղային ավտոբուսները, եկել՝ ձայն են տվել: Ասում են, որ այդպես են քվեարկել հարյուր հազարավորներ: Ուրեմն՝ ժողովրդին լավ չեն ճանաչում, եւ կան հարյուր հազարավոր կաշառակերներ»,- «Առավոտին» ասաց «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր- Եսայանը: Նկատեց, թե ընդդիմադիրները թերեւս նաեւ չէին պատկերացնում, որ այս անգամ իշխանությունն այսպես է գործելու. «Երեւի
Նոր խախտումներ
Երեկ ահազանգ ստացանք «Ժառանգություն» կուսակցության գրասենյակից: Այն վերաբերում էր Արաբկիրի թաղապետարանում տեղակայված թիվ 04 ընտրատարածքային ընտրական տեղամասում տեղի ունեցող անկարգություններին: «Այստեղ կուտակվում են համայնքի մյուս 30 ընտրատարածքներից բերված մատյաններ, փաստաթղթեր, ծրարներով լի պարկեր, որոնք քվեարկության վերաբերյալ տվյալներ են պարունակում: Պարկերից 2-ը բերվել է բաց վիճակում: Մատյաններում որոշ կուսակցությունների անվանումները ներառված չեն, գրանցված չէ, թե քանի
Օմբուդսմենը ընտրություններից գոհ է
Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «Առավոտի» հարցին, թե գո՞հ է մայիսի 12-ի ընտրություններից, դրական պատասխան տվեց: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ստեղծված արագ արձագանքման խմբին էլ դիմել էր 28 քաղաքացի: Մասնավորապես, Նար-Դոսի 75 շենքի բնակիչը հայտնել է, որ նույն շենքի բնակիչների մեծ մասը ընդգրկված չէ Երեւան քաղաքի Նալբանդյանի անվան դպրոցում տեղակայված ընտրական տեղամասի ընտրացուցակում:
ԻՐԱՎԱԲԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ ԷՐ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ
Անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել Լիլիթ Մանասերյանի նկատմամբ: Նրա նկատմամբ ընտրվել էր կալանքը, մեր տեղեկություններով՝ գործը երեկ ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Մանասերյանը մեղադրվում է Շուշանիկ Խաչատրյանի վստահությունը չարաշահելով՝ խարդախությամբ նրանից 13.646.500 դրամ հափշտակելու մեջ: Լիլիթ Մանասերյանն ուսանողական տարիներից ճանաչել է Սյուզաննա Խաչատրյանին:
Հմայիչ եւ համարձակ
Հարցազրույց դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի հետ – 8 տարի առաջ հայտնվեցիք Հանրային հեռուստատեսությունում՝ իբրեւ «Կռունկ» փառատոնի հաղորդավարուհի, որպեսզի կարողանաք այդպիսով հանրահայտ դառնալ ու նկատվե՞լ ռեժիսորների կողմից: – Չեմ կարծում, որ գալիս են TV՝ գերխնդիր ունենալով հանրահայտ դառնալ: Ինձ սկզբում հետաքրքրել է միայն գումարը, իսկ այժմ առաջնայինը աշխատանքս է… – Համենայնդեպս, հեռուստատեսությունում աշխատելուց հետո բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը
ՀԱՅԿՈՆ ՈՒԹԵՐՈՐԴՆ Է
«Եվրատեսիլում» այս տարի Հայաստանը պահպանեց անցյալ տարվա իր «ռեկորդը» Մայիսի 12-ին Ֆինլանդիայում կայացավ «Եվրատեսիլ-2007» երգի մրցույթի եզրափակիչ փուլը: Արդեն 52-րդ անգամ անցկացվող գունեղ շոուն, ըստ որոշ հաշվարկների, այս տարի ֆինների վրա 13 մլն եվրո է «նստել»: Համերգին ողջ աշխարհից հետեւել է 120 մլն մարդ: Հելսինկիի փողոցներում տեղադրված հսկայական էկրաններից այն հնարավորություն ունեին դիտել նաեւ պատահական
«Շիրակի մարզում ընտրություններն իդեալական էին»
Սա՝ հանձնաժողովների նախագահների պնդմամբ Պաշտոնական տեղեկությունների համաձայն, Շիրակի մարզում ընտրությունների արդյունքները չեն գոհացրել պատգամավորության երկու թեկնածուների: Նրանցից մեկը թիվ 33 ընտրատարածքում մեծամասնականով եւ ՕԵԿ-համամասնական ցուցակի 7-րդ տեղում առաջադրված Հովհաննես Մարգարյանն է, ով երեկ բողոքարկել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ տեղամասերում նորից վերահաշվարկ կատարելու պահանջով: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում նրա ամենամեծ մրցակիցը հանրապետական Աշոտ Աղաբաբյանն էր, ով
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է
Կուսակցության վստահված անձանց կողմից 2007թ. մայիսի 12-ի ԱԺ ընտրությունների ընթացքում արձանագրվել են որոշ խախտումներ: 5/19 ընտրատեղամասում «Ժառանգության» վստահված անձ Մանյա Հովհաննիսյանն արձանագրել է, որ ժամը 10-ին ընտրական հանձնաժողովի անդամ Արտակ Հակոբյանը «աչք է փակել» ընտրացուցակում ընտրողի ազգանվան եւ նրա անձնագրային տվյալի անհամապատասխանության փաստի առջեւ: Բացի դրանից, խախտվել են իր՝ որպես վստահված անձի, իրավունքները. թույլ չեն
«Ազարյանը չկեղծել չի կարող, դա նրա էության մեջ է»
Ասում է ՀՀ քաղաքացի Մեսրոպ Հարությունյանը «Առավոտը» տեղեկացրել էր, որ Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը դիմել էր ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանին. «Համաձայն ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ խնդրում եմ ինձ տրամադրել բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնց հիման վրա ԱԺ 2007-ի ընտրություններում իբրեւ դիտորդական առաքելություն իրականացնող
ԳՏԻՐ 5 ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ համանման եզրակացություններ հրապարակեցին մեր ընտրություններին հետեւող ԱՊՀ եւ եվրոպացի դիտորդները: ԱՊՀ դիտորդների գնահատականը «ԱՊՀ միջազգային դիտորդները համարում են, որ 2007-ի մայիսի 12-ին ԱԺ ընտրությունները անց են կացվել հանրապետությունում ընտրական օրենսդրության նորմերի համաձայն»,- ասված է ԱՊՀ դիտորդների հայտարարության մեջ, որը երեկ ասուլիսում հրապարակեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Ռուշայլոն: Ըստ այս
«ԱՅԴ 50 ՀԱԶԱՐՆ ԻՆՁ ՉԻ ԱՍԵԼ՝ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՐԱ»
Երեկ պատասխանելով մեր հարցին՝ կմիանա՞ ընդդիմության շարժմանը, ասաց ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը «Ազգային միաբանություն» կուսակցությունը, ի թիվս այլ ընդդիմադիր ուժերի, չի հաղթահարել 5 տոկոսի սահմանը, իսկ դա նշանակում է, որ նոր խորհրդարանում «Ազգային միաբանություն» խմբակցություն չի լինելու: Երեկ ամբողջ օրվա ընթացքում հնարավոր չէր խոսել ԱՄ անդամների հետ, ոչ ոք հեռախոսազանգերին չէր պատասխանում: Օրվա երկրորդ կեսին,
«Մեծամասնականով» ընտրվածները հայտնի են
Մայիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների պաշտոնապես հրապարակված, բայց նախնական համարվող տվյալների համաձայն՝ թվով 41 մեծամասնական ընտրատարածքներում հաղթել են հետեւյալ թեկնածուները: Թիվ 1-ում՝ Ռուբեն Հայրապետյան, ՀՀԿ Թիվ 2-ում՝ Ռաֆիկ Պետրոսյան, ՀՀԿ Թիվ 3-ում՝ Աշոտ Տոնոյան, ԲՀԿ Թիվ 4-ում՝ Զոհրաբ Զոհրաբյան, ՀՀԿ (անկուսակցական) Թիվ 5-ում՝ Լեւոն Սարգսյան, ՀՀԿ Թիվ 6-ում՝ Հարություն Փամբուկյան, ՀՀԿ Թիվ 7-ում՝ Սամվել
\”Կակ ետո բիլո\”
Ինչպե՞ս «աննկատ» կեղծվեցին ԱԺ ընտրությունները Երեկ, օրվա երկրորդ կեսին, Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց մայիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցած քաղաքական ուժերի ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ սահմանված 5 տոկոսանոց արգելքը հաղթահարել է 5 կուսակցություն: ԿԸՀ ամփոփիչ արձանագրության տակ չստորագրեցին երեք կուսակցությունների ներկայացուցիչ անդամները. «Արդարությունից»՝ Ֆելիքս Խաչատրյանը, ՕԵԿ-ից՝ Սոնա Սարգսյանը եւ «Ազգային
«ՄԵՆՔ ԲԱՐՈՅԱԼՔՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ ԷՍ ՊԱՀԻՆ»
Ընտրություններից հետո հասարակության մի ստված հատված այսպիսի ինքնաքննադատական կարծիքի է Եթե գումարենք ընդդիմադիր այն ուժերի ստացած ձայները, որոնք հնարավոր է միանային նախքան ընտրությունները, ապա կստացվի բավականին պատկառելի թիվ: Մի պահ 1+1+1-ի փոխարեն գումարեք ԱՄ-ի ստացած 49.863 ձայնը ՆԺԿ-ի 47.018 ձայներին, ՀԺԿ-ի՝ 23.629-ին, «Հանրապետության»՝ 22.609-ին, «Իմպիչմենտ» դաշինքի՝ 17.808-ին, ՀԿԿ-ի՝ 8.835-ին, ԱԺԿ-ի՝ 8.591, ԺՈՒԿ-ի՝ 8.468-ին, ՀԴԿ-ի՝ 3.780
ՀՀԿ-Ն ԿԱՐՈՂ Է ՂԵԿԱՎԱՐԵԼ ԱՌԱՆՑ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ
Ըստ մայիսի 12-ին կայացած ընտրությունների՝ Հանրապետական կուսակցությունը կստանա առնվազն 60 պատգամավորական մանդատ (41 համամասնական, 15 մեծամասնական, եւս 4 ընտրատարածքներում շանսեր ունի հաղթելու): «Բարգավաճ Հայաստանը»՝ 24 կամ 25 մանդատ (18 համամասնական, 6 կամ 7 մեծամասնական): ՀՅԴ-ն կունենա 16 համամասնական տեղ: Ընդդիմությունից ՕԵԿ-ը, ըստ ամենայնի, կստանա 10 մանդատ (8 համամասնական, 2 մեծամասնական), իսկ «Ժառանգությունը»՝ 7 պատգամավոր: Մեկ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ քսաներորդ ՇԻՐԱԿԻ ՄԵՂԵԴԻՆԵՐԸ Ես բաժակս խփեցի իրենց բաժակներին եւ Սեյրանին ասացի՝ «շատ ճիշտ արիր, որ էս ազիզ օրով խմեցիր», եւ Սեյրանն ասաց՝ «ինքնաբերաբար ստացվեց», եւ Հրաչն ասաց՝ «ինքնիրա՛ն ստացվեց», եւ Սեյրանն ասաց՝ «էսպիսի առիթն իրավունք չունեինք չնշել», եւ Հրաչն ասաց՝ «իրավունք չունեինք», եւ ես ծիծաղելով Սեյրանին ասացի՝ «սրանից հետո կարող
ԽՈՅ 21.03-20.04: Նպաստավոր օր է սիրային ժամադրությունների եւ սեքսի համար: ՑՈՒԼ 21.04-21.05: Պատրաստ եղեք: Ձեր թշնամիներն այսօր ակտիվանում են: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հարկավոր է այսօրվա բոլոր գործերը հասցնել հաղթական ավարտի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ամենայն հավանականությամբ՝ ձեր երազանքներն այսօր կիրականանան: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ձեզ բնութագրական է անհարգալից վերաբերմունքը շրջապատին: Աշխատեք փոխվել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Առաջացող խնդ իրները կլուծեք առանց լուրջ
Հիմա էլ փոքր եղբայրը
Թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 50,802 կգ) IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն, վանաձորցի Վախթանգ (Վիկ) Դարչինյանն իր գոտու հերթական, թվով յոթերորդ, պաշտպանությունն իրականացնելու է հուլիսի 7-ին: Այդ օրը նրա մրցակիցը լինելու է ֆիլիպինցի բռնցքամարտիկ Նոնիտո Դոները: Այս մասին, վկայակոչելով «Boxsingtalk. com»-ը, տեղեկացնում է «All boxsing»-ը: Մարզասերներին հիշեցնենք, որ Վախթանգն անցած տարվա հոկտեմբերին նոկաուտով պարտության էր մատնել Նոնիտոյի