Օրվա լրահոսը

ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՔԱՇԻ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ՆՎԱԶՈՒՄ

Ամերիկյան գիտնականները գրանցել են երկրում նորածինների միջին քաշի նվազում: Հետազոտությունն իրականացրել է Հարվարդի բժշկական համալսարանի մասնագետների խումբը՝ Էմիլի Օկենի գլխավորությամբ: Հետազոտությունների ընթացքում մասնագետները ուսումնասիրել են շուրջ 37 մլն երեխաների բժշկական քարտերը, որոնք ծնվել են ԱՄՆ-ում 1990-2005թթ. ընթացքում: Արդյունքում պարզ է դարձել, որ տվյալ ժամանակահատվածում նորածին ամերիկացիների միջին քաշը նվազել է 52 գրամով: Ինչպես նաեւ գիտնականները

ԱՊԱԿՈԴԱՎՈՐՎԵԼ Է ԳԼԽՈՒՂԵՂԻ ՉԱՐՈՐԱԿ ՈՒՌՈՒՑՔԻ ԳԵՆՈՄԸ

Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակիցներն առաջին անգամ Լոս Անջելես քաղաքում գլխուղեղի չարորակ ուռուցքի՝ գլիոբլաստոմայի բջիջների ամբողջական գենոմային հետազոտություն են անցկացրել: Հետազոտության արդյունքում գիտնականներին հաջողվեց ստեղծել տարատեսակ մուտացիաների մի պատկեր, որոնք խթան են հանդիսանում չարորակ նորագոյացության զարգացման եւ գլխուղեղի հյուսվածքներում տարածման համար: Հետազոտական նախագծի համակարգող Ստեն Նելսոնի խոսքերով, հետազոտության մեջ բարձրակարգ եւ ցածրակարգ մեթոդների ներդրման շնորհիվ, գլխուղեղի չարորակ

Արհեստակա՞ն, թե՞ բնական

Այս է խնդիրը… Մեր օրերում սեքս-սիմվոլի նման կուրծք ունենալը շատ հեշտ է, վիրահատվիր՝ ու այդպիսին կունենաս:  Բայց մինչեւ հիմա էլ բժիշկները թաքցնում են, որ այդ իմպլանտանտները հաճախակի պետք է փոխել, եւ նման վիրահատությունը քաղցկեղային գոյացությունների առաջացման պատճառ կարող է դառնալ: Կրծքային  իմպլանտանտները մի քանի տեսակի են լինում՝ գելային, սիլիկոնային, ֆիզիոլոգիական լուծույթով: Վերջինները ամենաանվտանգն են, քանի

Ե՞ՐԲ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

2010 թվականի ամուսնությունների հորոսկոպը բացահայտում է հարսանիքների լավ ու վատ ամիսները Մեր երկրում ամուսնանալ ցանկացող զույգերը հաճախ Տիառն ընդառաջի օրն են որոշում հարսանիք անել: Մարդիկ այս դեպքում լուրջ  խնայողություն են անում. երկու ծախսը միացնում են եւ մի սեղանով թե՛ հարսանիքի, թե՛ Տիառն ընդառաջի արարողության տակից դուրս են գալիս: Ի տարբերություն հայերի, օրինակ՝ ռուսները, հարսանիքի օր

ՆԱԵՎ՝ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

2009 թվականի սեպտեմբերի 9-ին՝ «Կայանները դեռ քիչ են» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Հայաստանում հակակարկտային կայանները դեռ քիչ են ու Հայաստանում կարկուտի դեմ համալիր պայքարի համար պետք է ունենանք 250 հակակարկտային կայան, որը ապահովելու համար կպահանջվի 1-2 տարի: «Մեդիամաքսի» համաձայն, ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանը անցկացրել է ԼՂՀ-ում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել է

ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԵՎՍ ՈՒԹ ՇԱԽՄԱՏԻՍՏ՝ ԽՈՐՎԱԹԻԱՅՈՒՄ

Մարտ ամսին Խորվաթիայում կայանալիք շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը մասնակցող հայաստանցիների թիվն ավելացել է՝ ընդհանուր առմամբ հասնելով 17-ի: Առաջնությանը մասնակցելու ցանկություն են հայտնել նաեւ Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արտաշես Մինասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Պետրոսյանը եւ Վահե Բաղդասարյանը:

Ֆուտբոլը՝ հանրակրթական դպրոցներում

Պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացման հիմնական նախադրյալներից մեկը մասսայականությունն է, իսկ մասսայական ֆուտբոլը՝ հատկապես դպրոցականների եւ տարբեր տարիքային խմբերի մարդկանց համար ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով զբաղվելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Մասսայական ֆուտբոլը ներառում է տարատեսակ այնպիսի ձեւեր, ինչպիսիք են մանկապատանեկան, սիրողական, կանանց, սահմանափակ հնարավորություններով մարդկանց ֆուտբոլը եւ այլն: Հետեւաբար, նաեւ մեծապես այս մարզաձեւից է կախված բնակչության տարբեր սոցիալական

ԳՐԵԹԵ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴ

Թուրքիայի Բուրսա քաղաքում անցկացված շախմատի աշխարհի թիմային առաջնության օրերին կայացած ՖԻԴԵ-ի նախագահական նիստում ընդունվել է մի որոշում, որն ամենայն հավանականությամբ կարելի է գրանցել Գինեսի ռեկորդների գրքում: Նիստի  օրը միաժամանակ միջազգային վարպետի կոչում է շնորհվել մի ընտանիքի երեք անդամների: Խոսքը Լիպեցկում բնակվող մեր հայրենակիցներ, քույր եւ եղբայրներ Տաթեւիկ, Գոռ եւ Գեւորգ Հայրապետյանների մասին է:

Հաղթելու ենք

Պայքար, պայքար մինչեւ վերջ «Play City» ժամանցային կենտրոնը ողջունելի նախաձեռնությամբ է հանդես եկել: Կենտրոնի նոր «Կորպորատիվ մրցույթներ» նախաձեռնության շրջանակներում հունվարի 23-ին եւ 30-ին 13 լրատվամիջոցներ մասնակցեցին բոուլինգի մրցումների նախնական փուլին: «Առավոտին» տրամադրած կենտրոնի տեղեկատվությունում նշվում է, որ նախաձեռնությունը՝ 2010 թվականի համար «Հայաստանում սպորտի եւ ակտիվ հանգստի զարգացում» հատուկ մշակված ծրագրի մի մասն է կազմում: Մրցման

Գոտին պաշտպանեց առանց ջանքերի

Մինչեւ 79,4 կգ քաշային կարգ տեղափոխված հայ բռնցքամարտիկ Կարո Մուրադը, որն իր պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրած բոլոր 21 մենամարտերում էլ հաղթանակ է տարել (13-ը՝ ժամկետից շուտ), օրերս Գերմանիայի Նոյբրանդենբուրգ քաղաքում գրեթե առանց ջանքերի պաշտպանեց WBO-ի վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի գոտին: Գայանացի Շոն Կորբինի հետ մարտում Կարոյից դրա համար պահանջվեց ընդամենը երկու ռաունդ: Նա երկու անգամ նոկդաունի ենթարկեց

Տարին սկսվեց նահանջով

Երեկ ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻՖԱ) հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման 2010 թվականի անդրանիկ ցուցակը, որում Հայաստանի ազգային հավաքականը, համեմատած անցած տարվա դեկտեմբերի հետ, նահանջել է երկու հորիզոնական՝ հայտնվելով 102-րդ տեղում: Իսկ առաջատարների տասնյակը կազմել են. 1. Իսպանիա, 2. Բրազիլիա, 3. Նիդեռլանդներ, 4. Իտալիա, 5. Պորտուգալիա, 6. Գերմանիա, 7. Ֆրանսիա, 8. Արգենտինա, 9. Անգլիա, 10.

Մերոնք՝ Վանկուվերում

Արդեն տեղեկացրել ենք, որ Վանկուվերում փետրվարի 12-ին մեկնարկող ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերում Հայաստանից հանդես է գալու չորս մարզիկ, որոնք իրենց մարզիչների հետ Կանադա են մեկնում արդեն վաղը: Այժմ ներկայացնում ենք, թե մեր մարզիկ-մարզուհիները ե՞րբ եւ ո՞ր մրցաձեւերից են մասնակցելու: Դահուկավազք: Սերգեյ Միքայելյան, 15 կմ՝ փետրվարի 15-ին: Քրիստինե Խաչատրյան, արագավազք՝ փետրվարի 17-ին: Լեռնադահուկ: Անի-Մաթիլդա Սերեբրակյան, հսկա

Վանաձորի զորամասը՝ 18 տարեկան

Փետրվարի 2-ը Վանաձորի թիվ 63853 զորամասի կազմավորման 18-ամյակի օրն է: ՀՀ կառավարության 1992թ. հունվարի 28-ի որոշմամբ՝ Վանաձորում տեղակայված թիվ 606 շինվարչության բազայի վրա ստեղծված զորամասը հանձնվեց ՀՀ ՊՆ-ի ենթակայությանը, կազմավորվեց առաջին մոտոհրաձգային գունդը, առաջին հրամանատար նշանակվեց գնդապետ Ալեքսանդր Թազագուլյանը, իսկ ՀՀ նախագահի հրամանագրով 1992թ. փետրվարի 2-ին գունդը վերանվանվեց թիվ 63853 զորամաս: Գնդի կազմավորման 18-ամյակի կապակցությամբ

Քեշիշյանը, Բանգլադեշն ու աստղերը

bravo.am-ին «Հ1»-ի պրոդյուսեր, ռեժիսոր եւ քլիփմեյքեր Հրաչ Քեշիշյանը հայտնել է, որ առաջիկայում եթերում կհայտնվեն «Բանգլադեշ» եւ «Երգ երգոց» ծրագրերը, պատրաստ կլինի նաեւ «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմը: Անդրադառնալով «Բանգլադեշին»՝ վերջինս ասել է, թե այն հումորային ծրագիր է. «Հայ աստղերի մասնակցությամբ 100 տոկոսանոց իմպրովիզացիա է սպասվում: Շատ վառ, գեղեցիկ, հետաքրքիր դեկորացիաներով, հետաքրքիր մարդկանցով շոու կլինի: Գլխավոր կերպարներն են

Ռիվասը՝ «Apricot stone» երգով

«Արմենիա փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնի հայաստանյան ներկայացուցչությունը հայտնում է, որ «Եվրատեսիլ 2010» միջազգային երգի մրցույթի նախընտրական փուլին իր թեկնածությունն է առաջադրել Եվա Ռիվասը: Երգչուհու պրոդյուսերն է նույն ընկերության հիմնադիր նախագահ Վալերի Սահարյանը: «Արմենիա փրոդաքշնի» նախաձեռնություններից են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են՝ «Տաշիր» ամենամյա մրցանակաբաշխությունը, Նունե Եսայանի «Նունե Եսայան LIFE» եւ Թաթա Սիմոնյանի «Ճանապարհ» համերգային ծրագրերը Ռուսաստանում, «Քեզ

Հասմիկ+Արեւ+Նառա՞

«Առավոտի» տեղեկություններով՝ փետրվարի 2-ին մշակույթի նախարարի ներկա խորհրդական, նախկին մամուլի քարտուղար եւ արվեստի վարչության նախկին պետ Նառա Եղիազարյանը հարցազրույցի է եղել վարչապետի մոտ, ու հնարավոր է  հայտնվի այն աթոռին, որը թափուր է մնացել նախկին փոխնախարար Դավիթ Մուրադյանի հեռանալուց հետո: Ժամանակին Ն. Եղիազարյանը նույնիսկ դիմում էր գրել ու հեռացել հարազատ նախարարությունից, ասում են՝ պատճառն էլ թերթերից

«ԵԿԵԼ ԵՄ, ՈՐ ՄՆԱՄ»

Ասում է արտերկրից հայրենիք վերադարձած դաշնակահար, Երեւանի պետական կոնսերվատորիայի դասախոս Զավեն Պարսամյանը: «Եկել եմ որ մնամ». ահա այսպիսի հայտարարությամբ մեզ հետ իր զրույցը սկսեց ճանաչված դաշնակահար, Երեւանի պետական կոնսերվատորիայի դասախոս Զավեն Պարսամյանը, որը նույնպես հեռացել էր, ինչպես ինքն է ասում՝ Իսպանիայից հրավեր ունենալու պատճառով: Դատելով իսպանական լրատվամիջոցներից (HERALDO DE ARAGON, LA GENTE DE ARAGON եւ

ՖՐԱՆՍԻԱՆ ՄԵՐԺԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ ՄԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆԻ

Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել է քաղաքացիություն տալ մի օտարերկրացու՝ դա հիմնավորելով նրանով, որ վերջինս ստիպում է իր կնոջը փարաջա կրել եւ ամբողջովին ծածկել դեմքն ու մարմինը: Թե ո՞ր երկրից է եղել այդ օտարերկրացին, ըստ BBC-ի, չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ նրա կինը ֆրանսուհի է, եւ Ֆրանսիայի քաղաքացիությունը օտարերկրացուն անհրաժեշտ է եղել կնոջ հետ ամուսնանալու եւ

ԱՄՆ-Ի ԴԵՄ ՆՈՐ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

Ամերիկյան հատուկ ծառայությունները համարում են, որ առաջիկա 3-6 ամիսների ընթացքում «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի կողմից ԱՄՆ-ի դեմ ուղղված նոր ահաբեկչական ակտն անխուսափելի է: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ը տեղեկացնում է, որ դա պարզվել է ԱՄՆ Կոնգրեսում Սենատի հետախուզության հատուկ կոմիտեի մասնակցությամբ տեղի ունեցած լսումների ժամանակ, որոնք եղել են Միացյալ Նահանգների անվտանգության սպառնալիքների ամենամյա տեսության շրջանակներում: Այդ լսումների ժամանակ ելույթ են

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԿՎԵՐԱՀՍԿԻ ՆԱԵՎ ՀԱՄԱՑԱՆՑԸ

Բելառուսում ուժի մեջ է մտել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից համացանցի կարգավորման մասին հրամանագիրը: Ըստ այդմ, հուլիսի 1-ից ցանցը պետք է դառնա «կառավարելի եւ թափանցիկ»: «Newsru»-ի մատուցմամբ, հրամանագրի նախագծի համեմատ, որը դեռ դեկտեմբերի վերջին հրապարակվել էր համացանցում եւ թեժ բանավեճերի առիթ դարձել, ստորագրված հրամանագիրը որոշակի փոփոխություններ է պարունակում: Օրինակ, հրամանագրում խոսք չկա տեղեկատվության հասանելիության սահմանափակման մասին:

Իրանը տիեզերք է ուղարկել առայժմ մեկական մուկ, կրիա եւ որդեր

Իրանը, ի տարբերություն ԱՄՆ-ի կողմից հակահրթիռային պաշտպանության համակարգի ձախողված փորձարկման, հաջողությամբ փորձարկել է իր սեփական արտադրության «Սիմորգ» հրթիռակիրը: Փորձարկմանը մասնակցել են նաեւ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն ու Իրանի ռազմական հրամանատարությունը: «Newsru»-ի մատուցմամբ, Իրանը երեկ նաեւ հաջողությամբ տիեզերք է բարձրացրել «Կավեշգյար-3» («Հետազոտող-3») հրթիռը, որը տիեզերք բարձրացված իրանական թվով երրորդ հրթիռն է: Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, «Կավեշգյար-3»-ը տիեզերք

Պակիստանում դպրոց է պայթեցվել

Չորեքշաբթի օրն առավոտյան, Պակիստանի Ներքին Դիր մարզում, Աֆղանստանի սահմանից ոչ հեռու գտնվող աղջիկների դպրոցի մոտ տեղի է ունեցել հերթական պայթյունը, որն իրականացվել է պայթուցիկ սարքը գործողության մեջ դնելու արդյունքում: BBC-ի փոխանցմամբ, ամենաքիչը 10 մարդ զոհվել եւ մոտ 70-ը վիրավորվել են: Աղբյուրի տվյալներով, զոհվածների թվում կան նաեւ ԱՄՆ-ի երեք զինծառայողներ, թեեւ Պակիստանում ԱՄՆ դեսպանատունը հրաժարվել է

«Սեյֆ Իսլամը» վրացիների գործակա՞լն էր

Օրերս Դաղստանի Բուտլիխի շրջանում տեղի ունեցած ռազմական բախման արդյունքում սպանված գրոհայիններից մեկը, որը գլխավորել է «Իմարատա Կավկազ» ռազմական ապօրինի խմբավորումների գլխավոր շտաբը, Եգիպտոսի քաղաքացի է եղել: Նա համարվել է Հյուսիսային Կովկասում «Ալ-Քաիդայի» ցանցի կազմակերպիչը: Սպանված Մոհմադ Մոհամադ Շաբաանը, որը հայտնի է եղել «Սեյֆ Իսլամ» մականունով, եգիպտական իշխանությունների կողմից գտնվել է միջազգային հետախուզման մեջ: Այդ մասին

Բուհական կաշառակերությունը չի դադարում

«Առավոտը» հաճախ է տարբեր բուհերի ուսանողներից ստանում նամակներ, որոնցում նրանք պատմում են, թե ինչպես է այս կամ այն դասախոսը իրենցից կաշառք պահանջել: Սակայն հիմնականում չենք անդրադառնում այդ նամակներին, որովհետեւ դրանք լինում են անստորագիր, եւ գրված են լինում հատուկ այդ նամակն ուղարկելու համար բացված հասցեից (խոսքն էլեկտրոնային նամակների մասին է): Նման նամակներ ենք մենք ստացել ԵՊՀ

«ԼԵՎԻ» ԲՈՒՀ ԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Ադրբեջանի վերաքննիչ դատարանում մի խումբ քաղաքացիների գործով դատավարություն է ընթացել: Նրանք մեղադրվում են դիմորդներին անօրինական ճանապարհով բուհ ընդունելու մեջ: Այս մասին տեղեկացնում է panorama.am-ը՝ հղում կատարելով 1news.az ադրբեջանական լրատվական կայքին: Դատական գործընթացի մեջ ներգրավված են Բինագադինի շրջանի ոստիկանության վարչության օպեր-լիազոր Մուշֆիգ Մուրադովն ու Բանովշի Գաջիեւը, ինչպես նաեւ Ադրբեջանի միջազգային համալսարանի ռեկտորի քարտուղարուհու եղբայրը՝ Էլշադ Աբդուլլաեւը:

Ողջ տարին՝ Վ. Տերյանին

2010-ը տերյանական տարի է լինելու: Բանաստեղծի ծննդյան 125-ամյակի առիթով այս տարի նախատեսված են մի շարք միջոցառումներ: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Առուշան Հակոբյանը՝ նշելով, որ այդ կապակցությամբ վարչապետի ղեկավարությամբ կազմավորվել է հոբելյանական հանձնաժողով եւ հաստատվել բավականին հետաքրքիր միջոցառումների ծրագիր: Միջոցառումները կմեկնարկեն փետրվարի 9-ից՝ գրողի ծննդյան օրվանից: «Կոմիտասի

ՍԱՅԼԸ ՏԵՂԻՑ ՍԿՍԵԼ Է ՇԱՐԺՎԵ՞Լ

ԿԳՆ-ն փորձում է լուծել ուսումնարաններին ու քոլեջներին վերաբերող որոշ հիմնախնդիրներ «Առավոտը» բազմիցս անդրադարձել է նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության համակարգերում գոյություն ունեցող հիմնախնդիրներին: «Առավոտի» այս տարվա հունվարի 15-ի համարի «Ուսումնարանները երկրորդ-երրորդ պլանում են» հոդվածում եւս անդրադարձել էինք այս խնդրին, մասնավորապես ոլորտում գոյություն ունեցող օրենսդրական բացերին, նոր օրենքներից բխող որոշ ենթաօրենսդրական ակտերի, կարգերի բացակայությանը,

ՈՐՔԱՆՈ՞Վ Է ՀԱՎԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ

Ըստ փորձագետների՝ պատերազմի մասին խոսակցությունների ակտիվացումը պայմանավորված է բանակցային գործընթացում սպասվող բեկումային փոփոխություններով: 2008թ. վրաց-օսական պատերազմից հետո բոլոր քաղաքական կենտրոնները միաձայն հայտարարեցին, որ տարածաշրջանի հակամարտությունները ռազմական լուծում չունեն, եւ որ նման երկրորդ պատերազմ միջազգային հանրությունը թույլ չի տա: Դրա արդյունքում առժամանակ նվազեց նաեւ հարեւան Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, որը, սակայն, նոր թափով վերսկսվեց հոկտեմբերին Ցյուրիխում հայ-թուրքական

Համայնքապետերը խաբել են մարզպետին

Երեկ տեղի ունեցավ Արագածոտնի մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստը, որին ներկա էին նաեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Օրակարգի հիմնական հարցը 2009 թվականին կատարած աշխատանքների մասին՝ մարզպետի հաշվետվությունն էր: Թեեւ մարզպետ Սարգիս Սահակյանը բոլոր ցուցանիշները ներկայացրեց վառ գույներով, սակայն հարց ու պատասխանից պարզվեց, որ դա այնքան էլ իրականությանը

Լոլիկով՝ ընդդեմ ճգնաժամի

ՀՀ Արմավիրի մարզպետարանից տեղեկացանք, որ փետրվարի 2-ին տեղի է ունեցել Արմավիրի մարզային խորհրդի նիստ, որին մասնակցել է նաեւ ՄԱՊ ընկերության տնօրեն Ալիկ Պետրոսյանը եւ հայտարարել, թե ընկերությունը նախատեսել է ընթացիկ տարում մթերել 25000 տոննա բերք՝ 12000 տոննա խաղող, 10000 տոննա լոլիկ եւ այլ բանջարեղեն։ Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ա. Այվազյանը տեղեկացրել է, որ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031