Օրվա լրահոսը
«ԴՈՒ ԷԼ ՍՈՒՐԲ ՉԵՍ»
Իրար դեմք են բացահայտում «Ազգային միաբանություն»- Հմայակ Հովհաննիսյան «փոխհրաձգություն» Արձագանքելով «Առավոտի»՝ «Դհոլի տաշեղները դհոլի նման ստախոս են» (5. 02. 2010) հրապարակմանը, որը հեղինակել էր Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը խմբագրություն ներկայացրեց նախկինում կուսակցության հետ տեւական ժամանակ սերտորեն համագործակցած Հմայակ Հովհաննիսյանի «իրական դեմքը բացահայտող» փաստաթղթեր: Իր վերոնշյալ հրապարակմամբ Հմայակ
ԻՆՉՊԻՍԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ ԼՈՆԴՈՆՈՒՄ
Այստեղ ՀՀ նախագահը էլի մեկ անգամ կհանդիպի սփյուռքահայ համայնքի ներկայացուցիչների հետ Հայաստանյան մամուլն արդեն հասցրել է անդրադառնալ Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 9-11-ը Մեծ Բրիտանիա կատարելիք այցին: Այդ առնչությամբ նույնիսկ վերլուծական հրապարակումներ են եղել, որոնք, ըստ էության, հանգել են այն եզրակացության, թե՝ Լոնդոն կատարելիք այցը կարող է կապված լինել հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունների հետ՝
ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Haynews.am-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ փետրվարի 9-ին Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը չի կայանալու ամենեւին էլ ոչ վատ եղանակային պայմանների պատճառով: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հանդիպումը հետաձգվել էր հենց այդ պատճառով: Միացյալ Նահանգների Haynews.am-ի թղթակիցը այս առիթով զրուցել է Հայ-ամերիկյան խորհրդի ներկայացուցիչ Սեւակ Խաչատրյանի հետ, ով տեղեկացրել
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնյոթերորդ ԱՐԱՂԻ ՀԵՏԵՎԻՑ Եվ ես մթության մեջ շորերս գտնելով հագնվեցի, դուրս եկա, դուռը դրսից բանալիով փակեցի ու լիֆտին չսպասելով՝ ոտքով իջա չորրորդ հարկ, եւ երբ մտա Անդրյուշայի սենյակ, տղերքն ապշահար ինձ նայեցին, ու էնքան զարմացած էին ինձ նայում, որ ակամա հարցրի՝ «ի՞նչ ա պատահել», եւ ապշահար Կլիմն ինձ հարցրեց՝ «էս առանց արաղի
Փետրվարի 6
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ զգացմունքային կլինեք ու կտարվեք ձեր հասցեին արված հաճոյախոսություններով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը կսկսեք շատ բարձր տրամադրությամբ: Ձեր բոլոր հանդիպումները բարեհաջող կանցնեն: Երեկոն շատ խոստումնալից է: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հնարավոր է կոնֆլիկտներ լինեն՝ կապված աշխատանքի, գործուղումների հետ: Օրվա ընթացքում շատ լարված կլինեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր աշխատեք լեզու գտնել ղեկավարության հետ, որովհետեւ դա նախ ձեր
ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ՝ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ
Երեկ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում բացվեց Պավլոս Բորոյանի անվան տիկնիկային թանգարանը՝ շուրջ 150 նմուշներով, չնայած թանգարանային ֆոնդը գերազանցում է 3000-ը: Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը պատմեց, որ թանգարանը հիմնադրվել է 1975 թ.՝ թատրոնի հիմնադիր կազմի դերասան Պավլոս Բորոյանի ջանքերով եւ ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրության որոշմամբ: Այն ներառում է թատրոնի պատմությունը լուսաբանող ուշագրավ նյութեր: Տիկնիկների թանգարանը
Ում եւ ինչի համար է պետք սիրել
Այն, ինչ մեզնից է պահանջվում, սեր չէ Այնուամենայնիվ, զարմանալի զգացմունք է սերը: Դարեր շարունակ աշխարհի մեծագույն մտածողները ուսումնասիրել են սիրո Ա-ն ու Բ-ն, նաեւ Գ-ն… բայց էլի հայտնագործությունների համար ազատ դաշտ կա… Այ, ես, օրինակ, պարզել եմ, որ սերը կարող է չափվել նաեւ կիլոմետրերով: Խոսքը մասնավորապես հայրենիքի հանդեպ սիրո մասին է: Քանի կիլոմետր հայրենիքից հեռու
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ
Արդեն քսան տարի է, ինչ Հայաստանն անկախ է: Սակայն զարմանալի չէ՞, միթե, որ գրեթե երկու տասնամյակ անկախությունից հետո կրթված եւ աշխատունակ իր ժողովրդով երկիրը դեռեւս գտնվում է տնտեսական տագնապի մեջ: Ճիշտ է, որ Հայաստանը շրջափակված երկիր է, սակայն անկախ այդ իրողությունից, պետությունը տնտեսապես հաջողակ է, եթե ղեկավարությունն է իմաստուն: Նրանք պետք է տոգորված լինեն հայրենասիրությամբ
Լիլիթ Գալոյանն առաջատարների մեջ է
Մոսկվայում ընթացող շախմատի «Moscow Open» բաց մրցաշարում հանդես եկող հայաստանցի շախմատիստներից առավել հաջող հանդես է գալիս կանանց միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը: Նա վեցերորդ տուրից հետո եւս յոթ շախմատիստուհիների հետ վաստակել էր 5,0 միավոր եւ առաջատարների ութնյակում էր: Երեկ յոթերորդ տուրում Գալոյանը սեւերով խաղում էր ռուսաստանցի միջազգային վարպետ Մարինա Ռոմանկոյի հետ:
Մերոնք՝ ներսից եւ դրսից
Փետրվարի 9-17-ը Ռուսաստանի մայրաքաղաքում ընթանալու է շախմատի «Moscow Open» փառատոնը: «Armches.am»-ը տեղեկացնում է, որ այդ ներկայացուցչական մրցաշարին մեր հանրապետությունից մասնակցելու է 22 հոգի: Գլխավոր՝ «A1» մրցաշարում հանդես են գալու Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, «A2» ում՝ Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Հայրապետյանը: Մոսկվայի մրցաշարի օրերին մենք կարող ենք հետեւել նաեւ այլ երկրների դրոշի ներքո հանդես եկող
Ամենասեքսուալ մարզաձեւը՝ օվկիանոսի ափին
Հարցին դժվար է միանշանակ պատասխանել: Մանավանդ, երբ խոսքը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մասնակցությամբ մարզաձեւերի մասին է: Տղամարդիկ, կասկածից դուրս է, որ մեծագույն հաճույքով են հետեւում լողափնյա վոլեյբոլին: Տողերիս հեղինակն առաջին անգամ նման բերկրանք վայելել է 2004 թվականին Աթենքում կայացած ամառային օլիմպիական խաղերում: Եվ հավատացեք, որ այդ գեղեցկությունը թողնել ու տրիբունայից հեռանալ՝ անհնարին էր: Սակայն անցկացված հարցումների
ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ԱՐԴՅՈՔ, ԿՊԱՏԺԵ՞Ն
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԼԱ) նախագահ, իտալացի Ռաֆայել Մարտինետին, ըստ արտասահմանյան լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, օրերս, պատասխանելով «Extra Time.az»-ին, ասել է, թե իր ղեկավարած կազմակերպությունը Երեւանում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելուց հրաժարվելու համար Ադրբեջանի նկատմամբ, հնարավոր է, պատժամիջոցներ կիրառի: «Ադրբեջանի ֆեդերացիան հաստատել է, որ չի կարող մասնակցել Երեւանի մրցաշարին՝ 96 եւ 120 կգ քաշային կարգերում ըմբիշների բացակայության
Մրցույթը թեժ է լինելու
Փետրվարի 9-ին Հայաստանի Թեքեյան մշակութային միությունում կամփոփվեն «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները: Երեկ Թեքեյան կենտրոնում ցուցադրվեցին գեղանկար եւ քանդակ անվանակարգերի մասնակիցների աշխատանքները. 23 գեղանկար եւ 8 քանդակ: Ժյուրիի նախագահ, արվեստաբան Հրավարդ Հակոբյանն ասաց, որ նախորդ տարիների պես այս անգամ էլ մասնակիցներն աչքի են ընկնում բավականին հետաքրքիր ու թարմ աշխատանքներով. «Այնքան որակյալ աշխատանքներ են, որ ժյուրիի
«Եվրատեսիլն» ու ծիրանի կորիզը
«Արմենիա փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնի հայաստանյան ներկայացուցչությունը հայտնում է, որ Եվա Ռիվասն ու նրա պրոդյուսեր Վալերի Սահարյանն արդեն ժամանել են Հայաստան եւ պատրաստվում են «Եվրատեսիլ 2010» միջազգային մրցույթի ներընտրական փուլին: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2010» միջազգային երգի նախընտրական փուլում Եվա Ռիվասը ներկայացնելու է «Apricot stone» (Ծիրանի կորիզ) երգը, որի երաժշտության հեղինակն է ճանաչված կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը: Խոսքերի
Երիտասարդները դեմ են արձանագրություններին
Քանի որ դրանցում տեսնում են նախապայմաններ Երեկ հայ-թուրքական հարաբերությունների եւ ստորագրված արձանագրությունների շուրջ երիտասարդների հետ «Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը» քննարկում էր կազմակերպել: Այդ հ/կ-ի անդամները գտնում են, որ լրատվամիջոցները սահմանափակ կերպով են ներկայացնում, իրենց բնորոշմամբ՝ ազգային շահերը ոտնահարող, նախապայմաններ պարունակող փաստաթղթի եւ քաղաքական գործընթացի դեմ հնչող փաստարկներն ու հիմնավորումները, ինչպես նաեւ չի երեւում, թե ինչպիսին է
ԱՄՆ-ԻՑ ՉԵՆՔ ԵԿԵԼ՝ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ
Հայտարարում է պարող եւ երգիչ Միհրանը, որը միայն հաղթանակ է ակնկալում Էմմիի հետ Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնելու դեպքում: 2009թ. դեկտեմբերի 15-ից սկիզբ առած եվրատեսիլյան մարաթոնի առաջին փուլն ավարտված է. մրցույթին ներկայացված 30 երգից ընտրված է 10-ը, որոնք էլ պետք է փետրվարի 14-ին ներկայացվեն հայ ունկնդրին՝ ընտրություն կատարելու համար: Ի դեպ, փետրվարի 11-ին, ժամը 23-ին՝ «Հ1»-ի ուղիղ
Եվ աճ, եւ նվազում
Ընթացիկ տարվա հունվար ամսին Կապանում ծնվել է 45 երեխա: Կապանցիները նախընտրում են իրենց երեխաներին անվանակոչել եւ հայկական, եւ ժամանակակից անուններով: Տղաների համար ամենատարածված անունը Ալեքսն է, իսկ աղջիկների անունները ընտրվում են կամ սերիալներից, կամ էլ տատիկների անուններով: Նախորդ տարվա հունվարի համեմատությամբ Կապանում ծնունդներն աճել են 4-ով: Եթե ծնունդների թիվն ավելացել է, ապա ամուսնություններն ու ամուսնալուծությունները՝
Սուրբ Նշանի շուրջ
Թբիլիսիի քաղաքապետի ընտրությանն ընդառաջ հետաքրքիր զարգացումներ են կատարվում Վրաստանում: Դեռ մի կողմ, որ բոլոր թեկնածուները հերթով հանդիպում են հայերին եւ խոստումներ տալիս: «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժումը արձագանքել է հայերի բողոքներին եւ անդրադարձել հին Թբիլիսիում գտնվող Սուրբ Նշան հայկական եկեղեցում շներ պահելու խնդրին: Քաղաքի իշխանությունների տեղական մարմինների միջամտությամբ՝ շները հեռացվել են եկեղեցու տարածքից: Միաժամանակ պայմանավորվածություն է
Նպաստը վերջապես տեղ հասավ
Սովորաբար Նոյեմբերյանի տարածաշրջանում ընտանեկան նպաստը վճարում են տվյալ ամսվա 20-25-ին: Այս տարվա հունվարի նպաստը վճարվեց փետրվարի 4-ին: Նպաստի ուշանալը տարաբնույթ խոսակցությունների տեղիք էր տվել: Նոյեմբերյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Սամվել Բեգլարյանն ասաց, որ նպաստառուների ցուցակը Երեւանից բերվել է միայն փետրվարի 3-ին:
Պատրաստվում ենք պատերազմի՞
Նոյեմբերյանի տարածաշրջանի հա մայնքապետարանների միջոցով 25-35 տարեկան երիտասարդները հրավիրվում են զինկոմիսարիատ: Նոյեմբերյանի զինկոմ Անդրանիկ Հարությունյանն այս առթիվ ասաց, որ մինչեւ այս տարեվերջ զորակոչի ենթակա մինչեւ 50 տարեկան բոլոր շարքայինները, 55-60 տարեկան սպաները կկանչվեն զինկոմիսարիատ, որպեսզի կցագրվեն որոշակի զորամասերի, նաեւ ճշտվեն նրանց առողջական, ընտանեկան դրությունը, զինվորական հանդերձանքի չափերը: Զինկոմը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել, ասելով, որ դրանք
ՄԻ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Երբ Ադրբեջանում սկսվեցին հայերի ջարդերը, շատերի նման Գալինա Կարապետյանն էլ իր ընտանիքով՝ ամուսնու, որդու եւ հարսի հետ թողեց Բաքվի՝ 70 տարվա իր բարեկեցիկ կյանքն ու եկավ Հայաստան՝ ապաստան գտնելով Վանաձոր քաղաքին մերձակա Շահումյան գյուղում։ Ջարդերի նախօրեին ադրբեջանցի պաշտոնյաների կասկածելի վարքագիծը պետք է որ մտածելու տեղիք տար, հայերը նախազգուշական միջոցառումներ ձեռնարկեին: Ադրբեջանի շատ պաշտոնյաներ, որ հայ
ՏԱՇԱԾ ՔԱՐԸ ԳԵՏՆԻՆ Է ՄՆՈՒՄ
Կրկին ակադեմիական մաֆիայի եւ իրենց հայրենիքում չընդունվող մարգարեների մասին Սամվել Գեւորգյանի ղեկավարած գիտական խումբը: Կոճերի հիման վրա աշխատող սեյսմիկ դետեկտոր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքի ներքնահարկ, «Գերհաղորդականության եւ գիտական սարքաշինության կենտրոն». սա այն հասցեն է, որտեղ 5-10 հոգանոց գիտական խումբը, կենտրոնի ղեկավար, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Գերհաղորդիչ դետեկտորների լաբորատորիայի վարիչ Սամվել Գեւորգյանի ղեկավարությամբ
«ԱՐՔԱՅԻՆ» ՏԱՐԵԼ ԵՆ ՀՀ շախմատի ակադեմիան դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին, ահազանգելով, որ ակադեմիայի պարսպի վրայից տարել են 3 խաղաքար արձանիկները: Գողացել են արքային եւ նրա «թիկնազորի» արձանացած 2 «անդամներին»: ԴԵՌ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ Է Մեկ տարի առաջ իր տան շքամուտքում սպանված՝ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության բացահայտման ուղղությամբ կան որոշակի ձեռքբերումներ: Երեկ այդ մասին ՀՀ
Մարդասիրական քայլն ուշանում է
2009թ. հունվարի 28-ին մահացել է Սարգիս Հացպանյանի հայրը: Հոր մահվան կապակցությամբ, 2009թ. հունվարի 29-ին, որպես Ս. Հացպանյանի փաստաբան, դիմել եմ ՀՀ արդարադատության նախարարություն՝ օրենքով սահմանված կարգով նրան կարճաժամկետ մեկնում տրամադրելու խնդրանքով: ՀՀ քրեակատարողական վարչությունից տեղեկացրել են, որ դիմումը մակագրվել է իրենց: Փետրվարի 4-ին ինձ տեղեկացրել են, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ՀՀ արդարադատության նախարարին
Պաշտոնյաները դեռ կարող են հանգիստ շունչ քաշել
ՍԴ-ն հրապարակեց որոշումը Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանում քննվեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածները ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելու վերաբերյալ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» (ԻԱԿ) դիմումը: Հենց նույն օրն էլ Սահմանադրական դատարանը հրապարակեց իր որոշումը: Սահմանադրական դատարանը որոշեց, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածները Սահմանադրությանը չեն հակասում: Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ խնդիրն
10 ԱՆՁ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է
Ավարտվել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունն ավարտել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա 2008 թվականի հոկտեմբերի լույս 27-ի գիշերը կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Պայքարեցին կլիմայի փոփոխության դեմ
«Կլիմայի փոփոխությունը մարդկության ամենամեծ գլոբալ մարտահրավերներից է, այն ոչ միայն բնապահպանական, այլեւ զարգացման հիմնախնդիր է, որը կարող է ազդել մարդկության գործունեության վրա՝ բոլոր առումներով: Կլիմայի փոփոխության ազդեցություններն այսօր զգացվում են ողջ աշխարհում, սակայն առավել խոցելի են զարգացող երկրները՝ ներառյալ Հայաստանը՝ որպես լեռնային եւ խոցելի էկոհամակարգերով երկիր, կլիմայի փոփոխության հետեւանքները դիմագրավելու իրենց սահմանափակ ֆինանսական, տեխնոլոգիական եւ
«Թանկացրեք, որ քիչ ծխեն»
«Տարածքային համաչափ զարգացման եւ արդիականացման» ծրագրի շրջանակներում այս տարի շահագործման կհանձնվեն Արարատի, Արմավիրի, Իջեւանի եւ Գորիսի բժշկական կենտրոնները, կիրականացվեն Ապարանի, Գավառի բժշկական կենտրոնների վերակառուցման եւ վերազինման աշխատանքները, եւ Գյումրիում կստեղծվի նոր ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոն: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը: Նրա համոզմամբ՝ բարեփոխումների արդյունքում կնվազեն նաեւ հիվանդների՝
«ՓԱՐՈՍԻ» ՑՈՒՑԱԿՆ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է
Սոցիալական ծառայության Մասիսի տարածքային գործակալության աշխատակիցները անապահովության ցուցակներում ընդգրկելու համար «մաղարիչ» են պահանջում, իսկ դրա դեմ բողոքողներին՝ նպաստից զրկում: Արարատի մարզի Մասիսի տարածքի բնակիչներից շատերն են «կուլիսների հետեւում» դժգոհում, թե ընտանեկան նպաստ տալու համար տարածքի սոցիալական ծառայության աշխատակիցներն իրենց «քթից բռնած» ման են տալիս: Նրանք սոցիալապես անապահովներին համաձայնում են ընդգրկել նպաստառուների ցուցակում՝ միայն մի պայմանով,
ՈՉԽԱՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է
Հանրապետությունում ոչխարի քանակը բավարար է, ավելին՝ մոտակա 2-3 տարվա ընթացքում կունենանք կտրուկ աճ: Այս մասին երեկ «Հայելի» ակումբում վստահեցրել է գյուղնախարարության անասնաբուծության եւ տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Նրա այս խոսքերին Եզդիների ազգային միության ներկայացուցիչն այսպես է արձագանքել. «Ժամից ես եմ գալիս, տեր ողորմյան ինքն է կարդում»: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ գյուղնախարարության տվյալների համաձայն՝ անցյալ տարի


















































