Օրվա լրահոսը

Հաշմանդամին գրքույկ չեն տալիս

Քանաքեռ-Զեյթունի աղբահավաքության համար անաշխատունակ դարձած մարդուն ոչ փոխհատուցում են տվել, ոչ էլ հաշմանդամության գրքույկ: Գրիգոր Կնյազյանն արդեն երեք տարի է՝ կնոջ եւ երկու անչափահաս երեխաների հետ ապրում է Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մի խղճուկ հյուղակում: Նախկինում Կնյազյաններն ապրել են մայրաքաղաքում: Գրիգորը՝ տան միակ աշխատող ուժը, եղել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի աղբահավաք մեքենավարը, բայց աշխատանքի ընթացքում ընկնելով

Ո՞ՒՐ ԵՆ ԳՆԱՑԵԼ USAID-Ի ՓՈՂԵՐԸ

Ամերիկացիների տրամադրած նվերը, հավանաբար, տեղ չի հասել Երեւանի քաղաքացիներից մեկը՝ Արթուր Կարապետյանը, արդեն քանի տարի է՝ իր նախաձեռնությամբ պայքարում է անշարժ գույքի գրանցման, սոցիալական ապահովության, առողջապահության եւ այլ ոլորտներում առկա կոռուպցիայի դեմ: Նա սեփական հետաքննություն է անցկացրել՝ պարզելու, թե այս կամ այն ծրագրի շրջանակներում տեղակամ կամ միջազգային կառույցների տրամադրած գումարներն ուր են գնում: Հերթական ուսումնասիրություններից

ՀԱՆՈՒՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ

 ԱՄՆ կառավարությունը կշարունակի նպաստել հայ-թուրքական սահմանի բացման հարցին: Այդ մասին, ըստ «Արմինֆոյի», հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնտոնի Գոդֆրին Երեւանում «Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական եւ սոցիալական հետեւանքները» միջազգային խորհրդաժողովի անցկացմանը նվիրված միջոցառման ժամանակ: Նրա խոսքերով, սահմանի բացումը կնպաստի ոչ միայն սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացմանը, այլեւ՝ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Սահմանի ապաշրջափակումը շահավետ

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՔԱՅԼԵՐԻ ՊԱՇԱՐԸ ԴԵՌ ՍՊԱՌՎԱԾ ՉԷ

2000-ից սառեցված են Տրանսկասպյան գազամուղի աշխատանքները, թեպետ Եվրամիությունը որոշակի դրամաշնորհներ է հատկացրել նախագծի բնապահպանական եւ ֆինանսատեխնիկական փորձաքննությունների համար: Այս հանգամանքը մատնանշելով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն ասաց. «Տրանսկասպյան գազամուղը պետք է միացնի Թուրքմենստանն Ադրբեջանին Կասպից ծովի հատակով, այնուհետեւ միացվի Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղին, որը հետո պետք է Նաբուկո կառուցվելիք գազամուղով շարունակվի դեպի Հարավային եւ Կենտրոնական Եվրոպա: Այսպիսով

«Անհնազանդություն» մեռե՞

Երեկ այդ լուրը հերքեց «Անհնազանդության շարժում» նախաձեռնության անդամ Կարապետ Ռուբինյանը Ընդդիմադիր դաշտին առնչվող այս տարվա առաջին լուրերից մեկն այն էր, թե անցյալ տարվա վերջերին ձեւավորված «Անհնազանդության շարժում» նախաձեռնությունը, որը հասցրել էր «պետական կարիքների զոհերի» հետ համատեղ մի քանի բողոքի ակցիաներ կազմակերպել, լուծարվել է: Ընդ որում, դրա մասին տեղեկությունների աղբյուրը հենց ընդդիմության ներկայացուցիչներն էին: Երեկ, սակայն,

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ

Այս եզրակացությունն է ստացվել հարցմամբ, որը նախապատրաստված, համակարգված, իսկ արդյունքները վերլուծված են «Գելափ» հեղինակավոր կազմակերպության կողմից: Հարցումն անցկացրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան՝ 2006-ի նոյեմբերի 10-19-ը: Մասնակցել են Հայաստանի 1200 բնակիչներ: Հետազոտությունը ֆինանսավորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը: Իսկ «Գելափը» սոցիոլոգիական հարցումների կայացած երեք համաշխարհային կենտրոններից է, որի ուսումնասիրությունների անցկացման մեթոդաբանությունը բացառում է 3 տոկոսից ավելի

«ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔՈՎ՝ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր»

Զայրացած հարցնում է ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը «Իշխանությունները փորձելու են մեկ անգամ եւս ցինիկաբար կեղծել ընտրությունները: Սակայն մեր հասարակությունը, ժողովուրդը, մենք բոլորս հոգնել ենք այս իշխանություններից, հոգնել ենք նույն մարդկանց դեմքերը տեսնելուց, նրանց հերթական կեղծ եւ սուտ խոստումները լսելուց, եւ հասարակությունը իրապես լուրջ փոփոխություններ է ուզում եւ գնում է այդ փոփոխություններին: Այդ փոփոխությունները անհրաժեշտ են

ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը պետք է լսեր ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանի հայցն ընդդեմ ռեժիսոր Արմեն Մազմանյանի: Դատական նիստը կրկին հետաձգվեց, չնայած Կարապետիչի երկրպագուները նախօրոք «դիրքավորվել էին» դահլիճում: Կարդացեք նաեւ՝

ԽՈՅ 21.03-20.04: Անձնական հմայքի շնորհիվ կարիերայում կարող եք առաջ գնալ: ՑՈՒԼ 21.04-21.05: Այսօր մեծ է սխալվելու հավանականությունը: Զգուշացեք բամբասանքներից: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Գտեք համախոհների եւ շատ բան կկարողանաք կարգավորել: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հարմար օր է նոր աշխատանքի անցնելու համար: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ձեզ անհանգստացնող շատ խնդիրներ անցյալի գիրկը կանցնեն: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր ձեզնից առավելագույն զսպվածություն կպահանջվի: ԿՇԵՌՔ 24.09-23.10:

«ԳՐՈՍ»-ՆԵՐԸ ՊԱՅՔԱՐՆ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՎԱՂԸ

«Առավոտի» շախմատասեր ընթերցողներին տեղեկացրել ենք, որ վաղը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկում է 19-րդ կարգի ավանդական գերմրցաշարը, որին մասնակցելու են նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը: Մրցաշարի պաշտոնական ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ «A», «B» եւ «C» խմբերում խաղային օրեր են հայտարարված հունվարի 13-16-ը, 18-21-ը, 23-24-ը եւ 26-28-ը: Մրցաշարի ընթացքում

Աստղային «գաղտնազերծում»

Հայ երգիչ-երգչուհիներից ոմանք «թանկացել» են «Կոմերցիոն գաղտնիք» արտահայտությանը, որ 20-րդ դարի կեսերից արդեն չի պահպանվում արտերկրի շոու-բիզնեսում, Հայաստանում դեռեւս այլ կերպ են վերաբերվում: Աշխարհի տարբեր ԶԼՄ-ների, հեռուստառադիոընկերությունների վարկանիշը բարձրանում է հենց հիմնականում շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասին պատմող հետաքրքրաշարժ եւ, ինչու չէ, ինտիմ կյանքի մասին նյութերից: Բոլոր ժամանակներում էլ աստղերի կյանքը եղել ու մնում է հանրության ուշադրության

«ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ԲՅՈՒՋԵԻ, ԻՍԿ ԳՐԱԴԱՐԱՆԸ՝ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏԻՆ ՊԼԱՆՈՒՄ ԵՆ»

Հայաստանի ազգային գրադարանի հին ու նոր հոգսերը Այս տարի լրանում է Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման 175-ամյակը: Տնօրեն Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ կառավարության որոշմամբ հոբելյանը պետականորեն կնշվի աշնանը: «1982թ. էլ Ազգային գրադարանի 150-ամյակն է նշվել բարձր մակարդակով, պետության այն ժամանակվա առաջին դեմքեր, կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի եւ մշակույթի նախարար Գուրգեն Առաքելյանի մասնակցությամբ: Հետաքրքիր միջոցառումներ կլինեն

Ոստիկանն իրականացրել է դրամապահոցի թալանը

Գումարն ու ոսկին հափշտակելու համար պահանջվեց 460 պարկ Անցյալ տարվա հունիսի 30-ին «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Մալաթիայի մասնաճյուղի դրամապահոցից հափշտակվել էին առանձնապես խոշոր չափի գումար եւ ոսկյա իրեր: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, վարույթը իրականացնում էր Երեւան քաղաքի դատախազությունը: Երեկ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հաստատեց մեր այն լուրը, որ նախաքննությունն ավարտվել է եւ գործն

ԿԳՆ-Ի ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԿԱՐԾ ՊԱՅԾԱՌԱՑԵԼ Է

Երեկ Վերաքննիչ դատարանը բավարարեց ԿԳՆ հայցերը՝ ընդդեմ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա հիմնադրամի՝ հոգաբարձուների խորհրդի 2 նիստերի որոշումները անվավեր ճանաչելու մասին: 2006 թ. դեկտեմբերի 1-ին մի քանի ժամանոց նիստում Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարել էր ԿԳՆ-ի սույն հայցը, եւ երեկ, ինչպես եւ սպասվում էր, Եվրոպական ակադեմիան դարձյալ պարտվեց։ Հիշեցնենք՝ ԿԳՆ-ի ներկայացրած հայցադիմումներից առաջինը

Ասեղ՝ «Բարի սամարացու» վետչինայում

ՀՀ որակի տեսչությունը ոչ թե քաղաքացու, այլ արտադրողի՞ կողմնակիցն է «Մոտ մեկուկես ամիս առաջ Երեւանի մի սուպերմարքեթից գնեցի «Բարի սամարացի» ընկերության վետչինա տեսակի մսամթերք, գինը՝ 2200 դրամ: Ուտելիս ատամիս տակ ինչ-որ անսովոր կոշտություն զգացի, պարզվեց՝ վետչինայի մեջ ասեղ է: Այն, որ սննդի մեջ հաճախ հայտնաբերում ենք, ասենք, մազ, թել, արդեն սովորական է դարձել, բայց որ

«ԷԼԻՏԱՐԱՇԻՆՈՒԹՅԱՆ» ՍՏՎԵՐԸ ԿՎԵՐԱՆԱ՞

Հարկային մարմինները մտադիր են «էլիտար» շենքերի կառուցապատողներին բերել հարկային դաշտ ու այդ բիզնեսում շրջանառվող մեծ փողերը հավաքել-լցնել բյուջե: Վերջին 2 տարիների ընթացքում մայրաքաղաքի կենտրոնը վերածվել է էլիտարաշինության հրապարակի: Եթե սկզբում Հայաստանում՝ որպես էլիտար շենքերի բիզնեսմեններ, շոշափվում էին Լուժկովի, Կոբզոնի եւ հայաստանյան «սուպեր» բարձրաստիճան պաշտոնյաների անունները, ապա հիմա էլիտար շենք ունենալն այնքան էլ մեծ «թափ» չի

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ՝ ԵԿԵՂԵՑԻ

Ռուբեն Թորոսյանը «2007-ի ընտրություններ, որոնք կեղծվեցին 2006-ին» վերնագրով մի կանաչ գրքույկ է հրատարակել, որում ներկայացրել է իր եւ իր համախոհների կարծիքով տարբեր կուսակցությունների եւ պետական կառույցների կողմից թույլ տված օրինախախտումների իրավական փաթեթը: Հիմնական շեշտը դրված է ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Բարգավաճ Հայաստանի», Ժողովրդական կուսակցությունների եւ ԿԸՀ-ի կողմից իրականացված իրավախախտումների վրա: Ըստ գրքույկի հեղինակների, պաշտպանության նախարարը չի կարող

ՉԻ՛ ԼԻՆԻ ԿԱՐՏՈՖԻԼԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց. «Ճիշտ է, Վրաստանում եղավ «վարդերի հեղափոխություն», բայց Հայաստանում չի լինի «կարտոֆիլային հեղափոխություն»: Գալուստ Սահակյանն այդ կանխատեսումն անելիս չտվեց «Բարգավաճ Հայաստան»-ի անունը, իսկ լրագրողների ժպիտներին ի պատասխան էլ ասաց. «Ի՞նչ կապ ունի «Բարգավաճ Հայաստանը» բնամթերքի հետ»: Եվ շարունակեց. «Ուզում եք ասել, որ Վրաստանում քաղաքական ուժ կար ու

Մի թեկնածու արդեն «առաջադրվեց»

ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով կառաջադրվի «ՆԺ»-ում «գործակալի» համբավ ձեռք բերած երիտասարդը: ՀՀԱԺ առաջիկա ընտրություններին, պարզվում է, արդեն սկսել են նախապատրաստվել ոչ միայն կուսակցությունները, այլեւ անհատ անձինք, ովքեր մտադիր են պատգամավորի իրենց թեկնածությունն առաջադրել մեծամասնական ընտրակարգով: Երեկ մեզ հետ զրույցում պատգամավոր դառնալու իր մտադրության մասին տեղեկացրեց դեռ անցյալ տարվա մայիսին «Նոր ժամանակներ» կուսակցությունը լքած Արսեն Ամիրխանյանը:

«ԳՆՈՒՄ ԵՆՔ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ»

Ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը – Գաղտնիք չէ, որ իշխանական ուժերը արդեն սկսել են լուրջ ներդրումներ անել քարոզարշավի համար, սիրաշահում են ընտրողներին, ընտրակաշառքներ են բաժանվում բարեգործության քողի տակ, այս ամենի դեմ ընդդիմությունը ի՞նչ է անելու: – Իշխանությունները ներդրում են այն, ինչ իրենք ունեն, դժբախտաբար, դրանից բացի, իրենք այլ բան չունեն, չունեն ոչ հեղինակություն,

«ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱԹԱԹԱՆ»

Այսպես գնահատեց «Այլընտրանք» նախաձեռնության անդամ Վահագն Խաչատրյանը Ռոբերտ Քոչարյանի անցկացրած աշխատանքային խորհրդակցությունը հարկային եւ մաքսային պետական մարմինների հետ: Միջազգային կազմակերպությունների զեկույցներում Հայաստանի հարկային ու մաքսային համակարգերը նշվում են ամենակոռումպացված ոլորտների շարքում: Սակայն հունվարի 10-ին կայացած այս խորհրդակցությունում Ռոբերտ Քոչարյանի խոսքից պարզ դարձավ, որ այդ ծառայությունները վատ են աշխատում, «երբ համեմատում ենք մեր վիճակը այլ երկրների՝

ՉԻՆԱԿԱՆ ԷՔՍՊԱՆՍԻԱՆ ԱԽԱԼՑԽԱՅՈ՞ՒՄ

2006 թվականի վերջին Ախալցխայում չինական 3 խանութների բացումը մտահոգությունների տեղիք է տվել տեղացիների մոտ: Ըստ «Ա-ինֆո»-ի, առաջին մտահոգությունը, թերեւս, առաջ է եկել տեղի առեւտրականների մոտ, որովհետեւ չինական էժան ապրանքների հայտնվելը շուկայում բացասաբար է անդրադառնալու իրենց բիզնեսի վրա: Ախալցխացիների մոտ ապագայի մտահոգություն կարող է լինել նաեւ չինացիների՝ տեղում հաստատվելու ցանկությունն ու հաստատակամությունը: Չինացի առեւտրականները նշել են,

ԽՈՅ 21.03-20.04: Օրը ձեզ հոգու ուրախություն կպարգեւի: ՑՈՒԼ 21.04-21.05: ԶԼՄ-ների հետ համագործակցելու համար իդեալական օր է: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այսօր կարող եք ձեր վիճակը կայունացնել: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ձեր բոլոր խնդիրները համարեք լուծված: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հնարավոր է գործունեության ոլորտի փոփոխության առաջարկ ստանաք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Աշխատեք ապահովել աշխատանքային գործունեության առավել լայն շրջանակներ: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Մարդկանց հետ շփումներում ռոմանտիկան

ՎԻԿԸ ՌԻՆԳ ԿՄՏՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ

Մինչեւ 50,802 կգ քաշային կարգում IBF-ի եւ IBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանն այս օրերին նախապատրաստվում է մարտի 3-ին ԱՄՆ-ում մեքսիկացի Վիկտոր Բուրգոսի հետ կայանալիք մենամարտին, որում վանաձորցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը պաշտպանելու է իր չեմպիոնական գոտիները: Մարտը նախապես նշանակված էր հունվարի 6-ին: Այդ մասին Վախթանգն իմացավ, երբ իր հարսնացուի՝ Օլգայի հետ դեռ Հայաստանում էր: Բայց օրերս

Երիտասարդ լուսանկարիչների «հաշվետվությունը»

«Շրջանակ» խորագրով ցուցահանդեսը «կճամփորդի» «Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն» եւ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ները՝ «Արվեստի շարժական դպրոց» ծրագրի շրջանակում երեկ Գավառի պետական համալսարանում կազմակերպել էին «Շրջանակ» խորագրով լուսանկարչական ցուցահանդես: Այն կայցելի նաեւ Բերդ, Ճամբարակ եւ Իջեւան: Միջոցառումն իրականացվում էր Բաց հասարակության ինստիտուտի հայաստանյան հիմնադրամի աջակցությամբ: Ներկայացվեցին Բերդ, Վերին Կարմիրաղբյուր, Ճամբարակ եւ Վահան համայնքների դեռահասների աշխատանքները: Նրանք

«ԻՍՊԱՏ ԻՆԴՈՒՍՏՐԻՍ ԼԻՄԻԹԻԴ»-Ի ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ՆՅՈՒԹԵՐ

«Իսպադ Ինդուստրիս»-ի ընդլայնման նախագիծ Հիմնական կետերը. Պողպատի արտադրության աճ՝ տարեկան 3 մլն տ-ից 5 մլն տ 1-ին փուլում եւ մինչեւ 10 մլն տ տարեկան՝ հետագայում: 1-ին փուլի ներդրումը կազմում է 454 մլն ԱՄՆ դոլար: Նախագծի 1-ին փուլը նախատեսվում է ավարտել աշխատանքների սկսված օրվանից 18 ամսվա ընթացքում: Աշխատանքներում նախատեսված է ընդգրկել մոտ 10 000 աշխատող: Այսօր «Իսպատ

Սեֆիլյանը գիտեր, որ իրեն կբռնեն

Բայց փախչելու փորձ չի արել «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության խորհրդաժողովում հնչած կոչերի ու հայտարարությունների առթիվ Մարդու իրավունքների պաշտպանության օրը՝ դեկտեմբերի 10-ին, Ազգային անվտանգության աշխատակիցները ձերբակալել եւ իրենց տարածքում գտնվող «Երեւան-Կենտրոն» մեկուսարան են տեղափոխել Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին ու ազատամարտիկ Վարդան Մալխասյանին: Նրանք մեղադրվում էին սահմանադրական կարգը բռնի փոխելու ծրագրի «շրջանակներում»: Մեր տեղեկություններով,

ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԳԱԱ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԴԵ՞Մ

Այդպես է Ռադիկ Մարտիրոսյանը գնահատում Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի առաջարկները: Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ) երեկ հրավիրել էր մամուլի ասուլիս՝ գիտության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ մշակված հայեցակարգի եւ ակադեմիայի ճակատագիրը քննարկելու: Հիշեցնենք՝ այս հայեցակարգի մշակման համար ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, որի անդամներից յուրաքանչյուրն, ըստ ԳԱՏԱՀ նախագահ Հարություն Կարապետյանի, «գիտություն

Ավագանու գործը հ/կ-ներն են անում

Գյումրիի ավագանին բնակիչների մատից «փուշ չի հանում» «Գյումրիի ավագանու վրա հույս դնել չի կարելի, մենք ունենք գորշ, անդեմք, բացարձակապես չերեւացող ավագանի: Մեկ տարուց ավելի է՝ նրանք ընտրվել են, բայց այդ ընթացքում թե ավագանին որեւէ տեղ որեւէ հարցում ինչ նախաձեռնությամբ է հանդես եկել՝ ոչ մեկին հայտնի չէ, բացառությամբ փոքրիկ ակցիաների, շարքային օգնությունների, որոնք ավագանու հիմնական խնդիրը

ՄԻԱՅՆ ԻՐԵՆՑ ՓՈՂԻ ՏԵՐՆ ԵՆ

Հայաստանում եթե վճարովի ավտոկանգառներից մեքենան գողանան, կայանատեղիի տերը կամ հսկիչը որեւէ պատասխանատվություն չեն կրի: Մայրաքաղաքում վճարովի ավտոկանգառների բիզնեսը բավականին եկամտաբեր է: Այս մասին հավաստիացնում են նաեւ վճարովի ավտոկանգառների աշխատակիցները: Չնայած Հարկային պետական ծառայության տվյալներով 2006-ի առաջին 9 ամիսներին հարկային դաշտում գործում էր ընդամենը 97 վճարովի ավտոկանգառ, բայց իրականում այդ թիվը կրկնակի է: Երեւանում գործող գրեթե

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031