Օրվա լրահոսը
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր ձեր քայլերը դրդված կլինեն զգացմունքներով: ՑՈՒԼ 21.04-21.05: Կամքի ուժն ու զսպվածությունը կօգնեն հասնել նպատակներին: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Խորհուրդ է տրվում այսօր ակտիվ կյանք չվարել, այլ ավելի շատ հանգստանալ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը հաջողություն կբերի տարբեր նախաձեռնություններում: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ուրիշների գործերին մի խառնվեք եւ ձեր համոզմունքները մարդկանց մի պարտադրեք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր ձեզ առույգ կզգաք
Հայաստանցիները միջակ մասնակցություն ունեցան
Իսկ լեգեոներականներն ընդհանրապես հարկ չհամարեցին Երեւան ժամանել Մայրաքաղաքի «Դինամո» մարզասրահում ավարտվեց օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 11-րդ միջազգային խաղարկությունը: Երեւան էին ժամանել Ռուսաստանի, Բուլղարիայի, Ղազախստանի, Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի ուժեղագույն ըմբիշները: Հայաստանից մրցաշարում հանդես եկավ 35 մարզիկ: Շուրջ 90 մասնակցի եւ հյուրերի մեջ քիչ չէին օլիմպիական խաղերի,
ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Անցնող շաբաթը հարուստ էր Հայաստանի մարզական կյանքում Ռոբերտ Աղասարյանը՝ 12 տարեկանների աշխարհի չեմպիոն Աջարիայի մայրաքաղաք Բաթումում ավարտվեց շախմատի 8-18 տարեկան պատանիների եւ աղջնակների աշխարհի առաջնությունը, որին ընդհանուր առմամբ մասնակցում էր 56 երկրի շուրջ 700 ներկայացուցիչ: Ռուսաստանը Վրաստանի հետ ունեցած քաղաքական տարաձայնությունների պատճառով հրաժարվել էր մասնակցել: Բաթումում Հայաստանը ներկայացնող 30 շախմատիստ-շախմատիստուհիներից գերազանց հանդես եկավ մինչեւ 12
Կպայքարեն կենցաղային թմրամոլության դեմ
Մանկական հոգեբույժների եւ հոգեբանների ընկերության նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ին Ազատության հրապարակից կմեկնարկի հակածխախոտային թատերականացված քայլարշավ՝ դեպի Հանրապետության հրապարակ: Զրուցեցինք ընկերության հոգեբանական ծրագրերի եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի հոգեբանության կուրսի ղեկավար Խաչիկ Գասպարյանի հետ: Մեր զրուցակցի փոխանցմամբ, տղամարդկանց շրջանում ծխելու տարածվածության ցուցանիշով Հայաստանը եվրոպական տարածաշրջանում զբաղեցնում է առաջին տեղը (63,7%), իսկ ծխելու հետեւանքով մահացության ցուցանիշով (22%)՝ երրորդ
«ՇՈՒՏՈՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՍՈՒ ԿԼԻՆԻ ՄԻԱՅՆ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻՆ»
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը մի շարք այլ հ/կ-ների հետ համատեղ օրերս Ծաղկաձորում կազմակերպել էր 2-օրյա հանդիպում Տավուշի, Գեղարքունիքի մի շարք համայնքների, ինչպես նաեւ Երեւանի ներկայացուցիչների հետ: Միջոցառումն անցկացվում էր «Քաղաքացիական հասարակության ցանց» ծրագրի շրջանակներում: Հանդիպման ընթացքում տարբեր մասնագետներ (արվեստաբաններ, իրավաբաններ եւ այլք) ներկայացրին Հայաստանի զարգացման 2007-2012թթ. կարեւոր ուղղությունները, հիմնական շեշտը դնելով ՀՀ փոքր քաղաքների բարգավաճման վրա:
ԳԱԱ ինստիտուտներում լարված իրավիճակ է
ԳԱԱ ինստիտուտներում գնալով ահագնանում են անհանգստությունները՝ կապված տնօրենների առաջիկա ընտրությունների հետ: Ինստիտուտների գիտխորհուրդներն ու նախկին տնօրենները հետզհետե համոզվում են, որ իրականում տնօրենների ընտրություններ չեն լինելու, այլ պարզապես նշանակումներ՝ նախագահության քմահաճույքով: Դեռեւս պարզ չէ, թե երբ տեղի կունենան այդ «ընտրությունները», իսկ մինչ այդ, այս օրերին ԳԱԱ բաժանմունքներում ընթանում են քննարկումներ՝ ինստիտուտների ներկայացրած թեկնածությունների շուրջ: Նախապես ինստիտուտների
ՀԱՐԲԱԾ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԷԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
«Մեզ թվում էր, թե մենք պատանդ ենք հարբած ոստիկանների ձեռքին»,- ասում են Իջեւանի քաղաքապետարանի աշխատակիցները: «Առավոտը» արդեն գրել էր, որ հոկտեմբերի 26-ին Տավուշի մարզի ոստիկանապետ Գենադի Սարգսյանը եւ Իջեւանի ոստիկանապետ Սամվել Գալստյանը մի խումբ ոստիկանների հետ «այցելել էին» Իջեւանի քաղաքապետարան: Տպագրել էինք նաեւ պարոն Սարգսյանի պարզաբանումները, որտեղ նա այդ այցելությունը որակել էր իբրեւ «սովորական աշխատանքային
Խոստումնալից ուսանողներին «արտահանում» են
Հայաստանում՝ ուսանող, ԱՄՆ-ում՝ մատուցող Երեւանի պետական համալսարանի պատերին ամենուրեք փակցված է մի հայտարարություն, որտեղ 18-24 տարեկան ուսանողներին առաջարկվում է ամառային արձակուրդներին ուղեւորվել ԱՄՆ՝ սպասարկման ոլորտում աշխատելու: Ուսանողական ծրագիրը կոչվում է «Work & Travel», եւ արդեն այդ ծրագրով բազմաթիվ ուսանողներ են մեկնել ԱՄՆ, որոնց մեծ մասը չի վերադարձել: Հաշվի առնելով, որ առաջարկ ներկայացնող ընկերությունը պահանջում է,
ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՄԻԱՍԻՆ
Կոմիտասի փողոցում միլպետին, դատավորին եւ «օրենքով գողին» պատկանող «օբյեկտները» կողք կողքի են 1. «Gold star» սրճարանը փաստացի պատկանում է Արաբկիրի ոստիկանապետ, գնդապետ Գագիկ Ավետիսյանին, թեեւ գրանցված է «Ինտերնացիոնալ» ՍՊԸ-ի ղեկավար Գագիկ Իսպիրյանի անունով: 2. «Արեւելյան խոհանոցը» պատկանում է «Ջնդե» մականունով հայտնի «օրենքով գողի» ու գրանցված է «Լիլիթ 96» ՍՊԸ-ի անվան տակ:
ԱՆԻՐԱԶԵԿ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ
ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը հոկտեմբերի 28-ին «Ազդակ» ակումբում հայտարարել է, թե Իրան-Հայաստան գազամուղի մի հատվածը ՌԴ-ին փոխանցելու հարց ընդհանրապես գոյություն չունի. «Շատերն առանց հասկանալու՝ խոսքը ո՛ր խողովակաշարի մասին է, ինչի՛ մասին է՝ այս հարցը դարձրել են մամուլով քննարկման նյութ: Անտեղյակ թե տեղյակ՝ մարդիկ ինչ ասես ասում են, չի՛ կարելի»: Թերեւս այս
Հանրապետականին հունից մի՛ հանեք
Իսկ դա, ըստ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի, խիստ վտանգավոր կարող է լինել մյուսների համար: Հարգելի հեռուստադիտողները եւ ռադիոլսողներն արդեն շատ լավ գիտեն, որ ՕԵԿ-ՀՀԿ տեղական նշանակության մարտերը սովորաբար ընթանում են Արմեն Աշոտյանի եւ բոլոր ՕԵԿ-ականների միջեւ, մինչդեռ կիրակի օրը, «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման ժամանակ, նժդեհական սուրը փոխանցվեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին: Երեկ մենք պարոն
«ՍԱ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԻՏՎԵԼ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ»
Հակադարձելով պնդումներին, թե քաղաքական գործունեությունը եւ բարեգործությունը օրենսդրությամբ համատեղելի չեն՝ իրենց նախաձեռնությունները հակաօրինական չեն համարում ո՛չ ԺԿ-ն, ո՛չ ՀՀԿ-ն: Ոչ թե ԺԿ-ն, այլ «Ծաղիկները» «Մոտ 2 տարի է, ինչ մենք ունենք մշակութային, բարեգործական հիմնադրամ, որը կոչվում է «Ծաղիկներ»: Այն համալրվում է իմ գումարներով եւ քաղաքացիների՝ ո՛չ կուսակցության,- մեզ հայտնեց Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:- Եվ
ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՉԳՐԱՆՑՎԵՑԻՆ
Աջափնյակի թաղապետի ընտրություններին ներկայացել էր ընտրողների մոտ 25%-ը Աջափնյակի բնակիչները նախապես գիտեին, որ ընտրվելու է դատախազի եղբայրը, այդ պատճառով էլ ընտրությունների չէին գնում: Հոկտեմբերի 29-ին Աջափնյակ համայնքում տեղի ունեցան թաղապետի ընտրություններ: Ինչպես կանխատեսվում էր, Աջափնյակի նոր թաղապետ ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազի եղբայրը՝ անկուսակցական Ռուբեն Հովսեփյանը, իր օգտին ստանալով ձայների մեծամասնությունը՝ 13 հազար 930 քվե: Մյուս
Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ: ՀԵՌՈՒՍՏԱՑՈ՛ՒՅՑ
Անդրադառնալով «Առավոտի» պնդմանը, թե ինքը հեռուստացույցներ է բաժանում՝ Ժողովրդական կուսակցության ղեկավար, ԱԼՄ նախագահ Տիգրան Կարապետյանը նկատեց. «Ես հեռուստացույց չեմ բաժանում՝ «Շոգեքարշը» խաղ է, որտեղ ես հակառակը՝ խնդրում եմ ժողովրդին, թե պետք չի «տելեվիզր»՝ վերցրեք ուրիշ մրցանակներ»: Մեր նկատառմանը, թե ինքը հեռուստացույց է տալիս՝ անգամ երբ բառը կարգին չեն էլ գուշակում՝ «Շոգեքարշի» վարողն այսպես արձագանքեց. «Բայց
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ քսաներեքերորդ ՄԻԱԿ ՏՂԱՄԱՐԴԸ Թանգարանի աղջկերքի ու կանանց հետ մի պատառ բան ուտելուց ու իրենց եփած սուրճն անուշ անելուց հետո իրենք ու ես արդեն սինխրոն զգում էինք իմ ավելորդությունն էդ թանգարանում, իսկ ուտելուց առաջ, ընդհակառակը, իմ կարիքը լավ էլ զգում էին, քանի որ ես էդ օջախի գլխավոր ու, միեւնույն ժամանակ, միակ տղամարդն էի,
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ 21.03-20.04: Հին կապերի վերականգնումը չի բացառվում։ ՑՈՒԼ 21.04-21.05: Հաջող օր է գործարքների մեջ մտնելու համար։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Դուք կարող եք լավ հարաբերություններ ստեղծել գործնական մարդկանց հետ։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ծագող խնդիրները այսօր հեշտ կլուծեք։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Դուք նոր երկրպագուներ կունենաք։ Նրանք կցանկանան հովանավորել ձեզ։ ԿՈՒՅՍ 24.08-23.09: Չափից ավելի զգացմունքայնությունը կխանգարի աշխատանքին։ ԿՇԵՌՔ 24.09-23.10: Վերանայեք ձեր
ԾՐԱԳՐԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ
Բայց արդյունքները դեռեւս չեն բավարարում ՀՀ սպորտպետկոմի նախագահի տեղակալ Միքայել Իսպիրյանի գլխավորությամբ շարունակվում են «Մրցաշրջան-2006»-ում ըստ մարզաձեւերի Հայաստանի հավաքականների, մարզիկների մրցելույթների շուրջ նախնական լսումները: Դրանք նվիրված են ֆեդերացիաների եւ հավաքականների նախապես կազմված ու հաստատված ծրագրերի կենսագործմանը: Ազատ ոճի ըմբշամարտին տրված նախնական գնահատականի մասին արդեն տեղեկացրել ենք: Դրան հաջորդեցին հունահռոմեական ոճի եւ աթլետիկայի քննարկումները: Խոսելով հունահռոմեական
Սգում են ռուս լրագրողի մահը
Հայ հասարակական գործիչների հայտարարությունը Հայաստանյան մի շարք հայտնի հասարակական գործիչներ, կազմակերպություններ, իրավապաշտպաններ, քաղաքագետներ ու լրագրողներ, այդ թվում՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայկական կոմիտեն, հասարակական գործիչ, Օլոֆ Պալմեի անվան խաղաղության մրցանակի դափնեկիր Անահիտ Բայանդուրը, հասարակական գործիչ Միքայել Հայրապետյանը, փորձագետ, կոնֆլիկտագետ Խաչատուր Բեզիրջյանն ու այլք, երեկ անդրադառնալով ռուս հայտնի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանությանը եւ նրան որակելով իբրեւ «անսակարկ
ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԵԼ ԿԵՂԾԻՔՆԵՐԸ
Բաց նամակ ՀՀ կուսակցություններին, անկախ պատգամավորներին, քաղաքական գործիչներին Այսօր բոլորդ հայտարարում եք արդար ընտրությունների անցկացման ցանկության մասին, սակայն ձեր քննարկումներից կարելի է տպավորություն ստանալ, որ Դուք արդյունավետ լուծումը չեք գտնում: Միգուցե չգիտեք նաեւ, թե ովքեր են անարդար ընտրության կազմակերպիչները եւ ինչպես են իրականացվում կեղծիքները: Միաժամանակ՝ կուսակցությունները եւ քաղաքական ուժերը այնպիսի կեցվածք են ընդունել, ըստ որի՝
ՆՈՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՁԵՎԵՐ Է ԵՆԹԱԴՐՈՒՄ
Հարգենք այս տարվա սեպտեմբերին 12-ամյա դպրոց մուտք գործած հազարավոր 5-6 տարեկաններին, նրանց բնույթին ու մարմնին արագ համապատասխան դարձնենք գործող դպրոցը՝ միշտ հիշելով, որ շատ ավելի հեշտ է նոր դպրոց ստեղծել, քան եղածը փոխել: 12-ամյա միջնակարգ հանրակրթական դպրոցը մեզանում եւ՛ փաստ է, եւ՛ օրենք. ժամանակավրեպ է նրա դեմ պայքարը: Պարզապես պետք է այսօրվա երեխաների համար արդյունավետ
Անհավասար պայմաններ բուհերի համար
Նախ որակյալ կրթություն, հետո՝ բիզնես Բաց նամակ ՀՀ նախագահին, ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ վարչապետին Հայաստանի անկախացումից հետո պետական բուհերի հետ միասին, այլընտրանքային կրթություն իրականացնելու նպատակով, հանրապետությունում սկսեցին գործել մասնավոր բուհեր, որոնք հետագայում սնկի պես աճեցին՝ հատելով 130-ի սահմանագիծը: Սակայն հետագայում շատերը չդիմակայեցին ստեղծված մրցակցությանը եւ լուծարվեցին: 2000֊ից, կրթական գործունեությունն ամուր հիմքերի վրա դնելու նպատակով, Հայաստանում
ՅՈԹ ՀՈԳՈՎ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՏԱՍԸ ԵՐԳ ԵՆ ԵՐԳՈՒՄ
Կրթության եւ գիտության նախարարությունը վերջերս բոլոր մարզերից ստացել է ուսումնասիրությունների արդյունքներն այն մասին, թե ինչպես են 2006-2007 թթ. կոմպլեկտավորվել թերբեռնված դասարանները: Այսինքն՝ եթե դպրոցը ֆինանսապես չի կարող համապատասխան դասաժամեր ու կադրեր տրամադրել այն դասարանին, որտեղ ընդամենը 4-5 (կամ պակաս) աշակերտ կա, հետեւաբար, միակ ելքը մնում է այն, որ ստեղծվեն բազմակոմպլեկտ դասարաններ. օրինակ, տարրական դասարանները միավորվում
«Առանց պայմանների ի՞նչ եվրոպականացում»
Ասում են գյումրեցի մանկավարժները Շիրակի մարզի մոտ 40 դպրոց, ինչպես արդեն տեղեկացրել ենք, չունի կրտսեր առաջին դասարան. պատճառը երեխաների «դեֆիցիտն է», ինչն զգալի է ինչպես Գյումրիում, այնպես էլ գյուղական համայնքներում: Դպրոցի տնօրենների ու մանկավարժների կարծիքով, 12-ամյա կրթական համակարգին անցնելու, ասել է թե՝ եվրոպականացվելու համար դպրոցներում համապատասխան պայմաններ դեռ ստեղծված չեն: Օրինակ, մարզում կան լեռնային գյուղեր,
«ԾԱՌԸ ՕՏԱՐ ՀՈՂՈՒՄ ՉՈՐԱՆՈՒՄ Է»
Ասում է Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի մասնաճյուղի աշխատակից Սեդրակ Պապիկյանը՝ խոսելով Մոսկվայում ապրող նոր սերնդի հայերի մասին: – Պարոն Պապիկյան, Ձեր կառույցը նպատակ ունի հայապահպանության խնդիրն այստեղ ամուր հիմքերի վրա պահել: Որքանո՞վ է դա ստացվում: Կարծես թե այսօրվա սերունդը ձուլվելու ավելի մեծ հակում ունի, քան, օրինակ, Եղեռնից հետո աշխարհի տարբեր անկյուններ սփռված մեր նախնիները: –
Սահմանամերձ դպրոցները քայքայվում են
Սադախլոյի շուկայի փակումը նպաստել է արտագաղթին Տավուշի մարզի սահմանամերձ Բագրատաշեն գյուղն ունի երկու դպրոց, մեկը՝ ութամյա, իսկ մյուսը՝ միջնակարգ: Երկու դպրոցներն էլ չունեն տարրական կոմունալ հարմարություններ, անհրաժեշտ գույքը հեռու է բավարար լինելուց, բացակայում են կրթական գործը հավուր պատշաճի կազմակերպելու համար անհրաժեշտ պայմանները: Բագրատաշենի թիվ 2 ութամյա դպրոցի տնօրեն Արկադի Մակյանի ներկայացմամբ՝ իրենց դպրոցը նաեւ բավարար
ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐ ՉԿԱՆ
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի ընտրություններին հետեւել են կադրային փոփոխությունները: Համալսարանի նորընտիր ռեկտոր, ՀՅԴ անդամ Ոստանիկ Մարուխյանը պրոռեկտորների փոփոխության ժամանակ «անառիկ է թողել» այդ պաշտոններում զբաղեցնրղ հարազատ կուսակից 2 ընկերների՝ Սուրեն Աղբալյանին եւ Լաերտ Հովհաննիսյանին: Վերջինս պահպանել է իրեն վստահված ֆինանսների, սոցիալական եւ ուսանողական գծով պրոռեկտորի պաշտոնը: Ուսումնական գծով պրոռեկտոր Սուրեն Աղբալյանը տեղափոխվել է
Մտածողությունը՝ ափսեի մեջ
Երեկ Չարենցի տուն-թանգարանում հեղինակային ափսեների իր հավաքածուն ցուցադրեց ճանաչված մտավորական, գրող Ռուբեն Անգալադյանը: Արվեստագետն «Առավոտին» տեղեկացրեց, որ ցուցադրվում է 50 ստեղծագործություն: Մտահղացումը ծնվել է այն ծամանակ, երբ նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանն առաջին անգամ իրեն նկարազարդ ափսե է նվիրել: «Այս արվեստաձեւը պատմական, գեղարվեստական խնդիր է լուծում»,- ասաց նա: Ըստ Ռ. Անգալադյանի, հեղինակային իրենց գործերում ամենապայծառ ափսեներն են
ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Սակայն կառավարությունը օրհներգի «ընդունում-հաստատումը» դանդաղեցնում է Ինչպես տեղեկացրել էինք, հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ օրհներգի մասին» նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ։ Կառավարությունն անընդունելի է համարել ՀՀ օրհներգի տեքստի եւ երաժշտության մրցութային հանձնաժողովի որոշման հիման վրա ընտրված՝ երաժշտությունն առանց տեքստի ընդունելը: Որոշվել է «ՀՀ օրհներգի մասին» օրինագիծն ընդունել անցումային դրույթով, ըստ որի՝
Բանկի կեղծ աշխատակիցը խաբել է տնօրենին
Աճուրդն անվավեր չի ճանաչվել «Դավիթ 1- ֆիրմա» ՍՊԸ տնօրեն Կոլյա Հովակիմյանը վարկ ստանալու նպատակով դիմել է «Մելլաթբանկ» ՓԲԸ: Բանկի մեկ այլ աշխատակցի երաշխավորությամբ որպես «վստահված անձ» հանդես եկած Տիգրան Թերզյանը խոստանում է օգնել Հովակիմյանին: Վերջինս, որ զբաղվում էր ՌԴ ուղարկվող կոշիկի եւ բանվորական արտահագուստի արտադրությամբ, հայտնում է իր մտադրության մասին. արտադրական նպատակներով գնել Երեւանի Պ.
ՀԱՄԲՈՒՐՎԵԼ ԵՆ. ԿԱՆ ՎԿԱՆԵՐ
«Առավոտի» երեկվա համարի «Պագոնավորներն» իրենց տարերքում» հրապարակման մեջ տեղ գտած իրադարձության շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանից, Տավուշի մարզի ոստիկանության վարչության պետ Գենադի Սարգսյանից եւ Իջեւանի քաղաքային ոստիկանության բաժնի պետ Սամվել Գալստյանից: Մարզային ոստիկանության վարչության պետ Գենադի Սարգսյանը հոկտեմբերի 26-ին կատարվածը որակեց «սովորական աշխատանքային պրոցես»: Ինչպես տեղեկացրել էինք «Առավոտում», Տավուշի մարզային եւ Իջեւանի