Օրվա լրահոսը
ԹՌՉՆԱԳՐԻՊԻՑ ԷԼ ՎԱՐԱԿԻՉ ՍԵՐԻԱԼԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ
Հեռուստաէկրանները գրաված սերիալները մարդկանց ե՛ւ միավորում են, ե՛ւ հեռացնում «Օ՜ անգութ արարած, դու խորտակեցիր իմ կյանքը եւ կապվեցիր այդ անիծյալ սեւամորթի հետ»,- այսպես դիմավորեց ինձ ընկերուհուս քառամյա դուստրը, երբ վերջերս նրանց հյուր գնացի: Նման ջերմ ընդունելությունից առաջացած զարմանքս տեսնելով, ընկերուհիս ծիծաղեց. «Դա դեռ ի՜նչ է, լավ է, որ չասաց՝ «անպիտան տխմար, եթե հենց հիմա չհեռանաս
ԳԱԱ-ն՝ իր աշխատակիցների աչքերով
Ուղեղների արտահոսքից գիտական գործունեության կարեւոր ուղղություններ են ոչնչացել: ՄԱԿ-ի փորձագետների՝ ԳԱԱ բարեփոխումներին վերաբերող ծրագրում առանձին գլխով ներկայացված են հարցումներ՝ իրականացրած ԳԱԱ աշխատակիցների շրջանում՝ ակադեմիական եւ բուհական կյանքի առկա վիճակի գնահատականի եւ դժվարությունները հաղթահարելուն ուղղված առաջարկությունների մասին: Հիշեցնենք, որ այս հատվածի վերաբերյալ իրենց համաձայնությունն են հայտնել նույնիսկ ծրագրի ամենաարմատական ընդդիմադիրները: Հարցման մեջ ընդգրկվել է ընդհանուր թվով
ԳԱԱ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՉԴԱՐՁՆԵՆՔ
ԿԳՆ-ն ունի բարեփոխումների վերաբերյալ իր մոտեցումները: Իսկ ՄԱԿ-ի փորձագետների բարեփոխումների ծրագիրը եւ կատարած հետազոտությունները նախարարության համար լրացուցիչ տեղեկատվության աղբյուր են: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԿԳՆ գիտական եւ գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչության պետ, պատմական գիտությունների դոկտոր, արեւելագետ, արեւելագիտության ինստիտուտի գիտական գծով նախկին փոխտնօրեն Արամ Քոսյանը։ Բարեփոխումները, պարզվում է, սկսվել են դեռ շատ վաղուց՝ 3-րդ
Մարտի 8-ն է գալիս
Մեր միջնակարգ դպրոցներում ուսուցումն անվճար չէ Օրերս մեզ ահազանգով դիմել էր թիվ 51 դպրոցի ծնողներից մեկը. «Երեխաս 1-ին դասարանում է սովորում, ինչ դպրոց է գնում՝ ես աշխատավարձիս մեծ մասը դպրոցի վրա եմ ծախսում: Հենց առաջին օրվանից ուսուցիչը պահանջեց, որ մեր առած տետրերն անիմաստ են: Նա պահանջեց, որ բոլոր տետրերը եւ օրագիրը միայն «Նոյյան տապան» գրախանութից
ԱԳՐԱՐԱՅԻՆ ԲՈՂՈՔ
ՄԱԿ-ի փորձագիտական խումբը վերջերս հասարակության դատին հանձնեց կառավարության պատվերով իրականացրած մեկ այլ հայեցակարգային փաթեթ՝ «Մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության զարգացման հայեցակարգային մոտեցումների մշակման ծրագիրը»։ Ինչպես եւ կանխատեսել էինք, բուհերն արդեն սկսել են որոշ հետազոտությունների ու գնահատականների շուրջ դժգոհություն հայտնել։ Խմբագրություն նամակով դիմել է Ագրարային համալսարանի լրատվական բաժնի ղեկավար Անի Խուդավերդյանը։ Նա անհամաձայնություն է հայտնում հատկապես
Քթի վիրահատությունները շատացել են
Գիշերային հերթափոխի պրակտիկանտները հրաժարվել են մեկ րոպե անգամ քնել Ի՞նչ է տալիս բժշկական պրակտիկան եւ պատրա՞ստ են, արդյոք, ապագա բժիշկները աշխատել գիշերային հերթափոխում: Բժշկական համալսարանի ուսանող Մերուժանը առանց վարանելու պատասխանեց. «Բժշկական պրակտիկան մեզ առաջին հերթին տալիս է գիտելիքների մեծ փորձ, գիտելիքների կիրառում եւ, ինչպես ասում են, մինչեւ աչքովդ չտեսնես կամ՝ ավելի լավ է մի անգամ
ՄԵԶ ԼԵԶՎԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ ՉԷ՞
ԿԳՆ լեզվի պետական տեսչությանը լուրջ չեն վերաբերվում թե՛ տնտեսվարող մարմինները, թե՛ պետությունը Անցյալ տարի ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը, տնտեսավարող մարմինների տուգանքներից բյուջե է մուտքագրել 5 մլն 500 հազար դրամ։ Այս գումարից ոչ մի լումա տեսչությունը չի ստացել՝ թեկուզ աշխատակիցներին խրախուսելու համար։ Տուգանքներն իրականացվում են «Լեզվի մասին» օրենքի խախտման՝ օտարալեզու ցուցանակների, գովազդների ու գործավարության առկայության դեպքում։
ՀՀԿ-ն անակնկա՞լ է պատրաստել
Թե՞ համաձայնության է եկել իշխանությունների թեկնածուի հետ Երկուշաբթի կկայանան Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի ընտրությունները։ Հստակ է, որ բուհը հետագա 5 տարիներին գտնվելու է կնոջ ձեռքերում. ռեկտորի պաշտոնի համար հայտ են ներկայացրել բուհի ամբիոնի վարիչներ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Գոհար Քյալյանը եւ Մարինա Սաֆարյանը։ Բուհի ֆինանսական եւ մարդկային զգալի ռեսուրսները հաշվի առնելով՝
ՊԱՅՔԱՐ ԵՐԿՈՒ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Հովհաննես Թոքմաջյանը ընտրվեց ռեկտոր Երեկ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր ընտրվեց տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտի խորհրդի նախագահ, բուհի դասախոս Հովհաննես Թոքմաջյանը: Ռեկտորի թափուր տեղի համար, բացի Հովհ. Թոքմաջյանից, հայտ էին ներկայացրել նաեւ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուհի դասախոս Սերգեյ Մինասյանը եւ կոլեկտիվի մեկ այլ անդամ՝
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք առաջին Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ
Մերկապարուհի չդարձան
Հայաստանում ապօրինի շահագործման են ենթարկել ուկրաինուհիների Ուկրաինայի բնակչուհիներ Վիկտորյա Լուկյանենկոն եւ Տատյանա Մալաշենկոն 2005թ. հուլիսին ժամանում են Երեւան՝ գիշերային ակումբում մերկապարուհի աշխատելու միջոցով գումար վաստակելու, թեեւ մերկապարով նախկինում չէին զբաղվել: «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորում է Մասիս քաղաքում գտնվող «Էլիզա» գիշերային ակումբի տնօրեն Սոս Մելիքսեթյանը, որը, նախնական համաձայնության գալով Ուկրաինայում ժամանակավորապես բնակվող ՀՀ քաղաքացի Աշոտ Հովսեփյանի
ՓՈԽԳՆԴԱՊԵՏԸ ԿԱՑՆԱՀԱՐԵԼ Է ԿՆՈՋԸ
Այնուհետեւ կացինը սառնասրտորեն լվացել լոգարանում 2005թ. նոյեմբերի 20-ից Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ավագ սպա, փոխգնդապետ Պարգեւ Աբրահամյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Նա մեղադրվում է 40-ամյա կնոջը՝ Մարինե Մալոյանին սպանելու մեջ: Երեւանի կայազորի զինվորական դատախազությունը, որը իրականացրել է նախաքննությունը, սկզբում մեղադրանք էր առաջադրել «ծանրացուցիչ հանգամանքներում, առանձնակի
Բուզանդից վտարումը շարունակվում է
Այս անգամ տարածքն իրացնողները «մեջտեղ» չեն գալիս «Մի ամիս է՝ ամեն օր, ժամը 9-ից 5-ը ԾԻԳ-ի աշխատողները զանգահարում են, վախեցնում մորաքրոջս, որ եթե պայմանագիրը չստորագրես, ձեր հարցով կզբաղվեն իրավապահները»,- հերթական վտարման թոհուբոհի մեջ են հայտնվել Բուզանդի փողոցի 83 հասցեի բնակիչները, իսկ «Առավոտի» հերթական բողոքարկուն այդ հասցեի բնակչուհի Աննա Հովսեփյանն է. «Ես երկկողմանի ծնողազուրկ եմ, երկու
«ԲՈՒԶԱՆԴԱՑԻՆԵՐԸ» ՆՐԱՆ ՉԵՆ ՏԵՍԵԼ
Իսկ «նա»՝ «Ժողովրդական» պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հայտնում է, որ իրենց տներից վտարվածները գոհ են փոխհատուցումից: «Առավոտը» օրեր առաջ տպագրել է Կենտրոնի իրացման գործընթացի անօրինականությունները ստուգելու նպատակով Սահմանադրական դատարան դիմած 32 պատգամավորի, ավելի շուտ՝ դիմումները ետ վերցրած 6 պատգամավորից մի քանիսի պատճառաբանությունները: Նրանցից մեկը՝ «Ժողպատգամավոր» խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանը որպես դիմումը վերցնելու պատճառաբանություն նշել է, թե
Նոր «վերահսկողին» չընդունեցին
Նախագահի աշխատակազմի ընտրած հ/կ-ի «պաշտոնին» լիքը հավակնողներ կան Նախագահ Ռոբերտ Քոչարյանն անցյալ տարի մայիսին հրամանագիր էր ստորագրել, ըստ որի, պետբյուջեից որոշ հասարակական կազմակերպություններին պետք է մրցութային կարգով դրամաշնորհներ հատկացվեին: Արդեն մրցույթներից մեկը կայացել է, եւ մի քանի ծրագրեր ֆինանսավորվել են: Ընդ որում, այդ մրցույթներն անցկացնելու եւ հ/կ-ների գործը վերահսկելու նպատակով նախագահը կարգադրել է «Հասարակական երկխոսության
ԱՇՏԱՐԱԿԸ
«ԻՆՔՆԱԾԱԽՍԱԾԱԾԿԻ»
ՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱԼԻՍ
Իսկ աշտարակցիներն անընդհատ փող են ուզում Աշտարակի պաշտոնյաներն իրենց վերադասների մոտ առիթ-անառիթ պարծենում են, թե իրենց քաղաքը միակն է Հայաստանում, որն ավագանուց բացի ունի 15 հոգուց բաղկացած «Տարեցների խորհուրդ»: Այստեղ ընդգրկված են հասարակությունում հեղինակություն վայելող մեծահասակները, որոնք ավագանու այս կամ այն քայլի առնչությամբ իրենց «մեծական խոսքն» են ասում եւ ստիպում վերջիններիս աշխատել: Թե ինչքանով է
Դատում են Ուզբոյին
Կոտայքի մարզի 1-ին ատյանի դատարանը փետրվարի 23-ին դատավոր Արիս Սիսակյանի նախագահությամբ սկսեց Նոր Հաճընի նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանի (Ուզբո) նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությունը: Արզնիի էլեկտրացանցի տնօրեն Աշոտ Մխիթարյանի սպանության հետեւանքով Արմեն Քեշիշյանին առաջադրվել է մեղադրանք «Քրեական օրենսգրքի» 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով): «Առաջադրված մեղադրանքում ինձ մեղավոր չեմ ճանաչում»,-
ՊՈՒՏԻՆ-ՔՈՉԱՐՅԱՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄՆ
ԱՆՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ Է
Սյսպես են կարծում փորձագետները ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում Մինչ ՀՀ պաշտոնական աղբյուրները ձեռնպահ են մնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռոբերտ Քոչարյանին ԼՂ հարցով խորհրդատվական հանդիպման հրավիրելու մասին, օրերս Բաքվում արած հայտարարությունը մեկնաբանելուց, ադրբեջանցի քաղաքագետները փորձում են կանխատեսել, թե արդյոք Ալիեւ կրտսերն ու Պուտինն ինչ-որ համաձայնության եկե՞լ են Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Ադրբեջանական «Էխո» թերթի մատուցմամբ,
ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԽԱ՞Ղ, ԹԵ՞…
ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԽԱ՞Ղ, ԹԵ՞… Ռոբերտ Քոչարյանը երեկ հրամանագիր է ստորագրել Արտաշես Թումանյանին, իր դիմումի համաձայն, նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը մամուլում հայտարարեց. «Եթե կուսակցություններ են հիմնում բարձրաստիճան պաշտոն ունեցող անձինք, պիտի նաեւ նկատի ունենան, որ այսօր այդ պաշտոնը զբաղեցնում են ոչ որպես այդ կուսակցության անդամներ, եւ
Ինչու է պետք բանակցել
Հայաստանը, Ադրբեջանը եւ միջնորդները դեռ մի քանի «կիսատ գործ» ունեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այլեւս չի էլ թաքցնում, որ համանախագահների վերջին՝ Ռամբույեում ներկայացված առաջարկների մերժողը հատկապես ադրբեջանական կողմն է: Ավելին՝ վերջինս բացահայտորեն խոսում է այն մասին, որ ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին ու հենց այդ հանգամանքով էլ փաստարկում մերժման անհրաժեշտությունը: Ահա թե, ըստ «Ազատություն» ռ/կ-ի,
ՀԻՄԱ ԷԼ ԳԵՏՏՈ ԴԱՐՁԱ՞ՆՔ
Իգոր Մուրադյանի «Չափավոր հայրենասիրության գետտոն» հոդվածին առարկում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը, որը հիշեցնում է, թե մի ժամանակ էլ իրենց անվանում էին «բազեներ» ու «աղավնիներ»: – Իգոր Մուրադյանն այդ հոդվածում մեղադրել էր, թե ԼՂ խնդրի այժմ առաջարկվող լուծման առնչությամբ «ՀՅԴ-ն չունի ո՛չ կոնկրետ որոշում, ո՛չ որոշակի դիրքորոշում: Կուսակցությունը լողում է հոսանքին տրված՝ պատանդ դարձած
«ՄԵՆՔ Ո՛Չ ՄԻԱՅՆ ԽՈՍՔՈՎ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
Վստահեցնում է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: Մեր զրուցակիցը մեկն է կոալիցիայի անդամ ընդամենը երկու այն պատգամավորներից, որոնք ճնշումներին հակառակ՝ չհրաժարվեցին Երեւանի Կենտրոնի կառուցապատման վերաբերյալ կառավարության որոշումների սահմանադրականությունը վիճարկող՝ Սահմանադրական դատարան դիմումի ներքո իրենց ստորագրություններից: Սակայն մեր հարցին, թե «փաստորեն ճնշումները կարելի է եւ մերժե՞լ, ինչն անելու համար չբավարարեց
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Առավոտյան կատարած քայլերից է կախված, թե ինչպիսին կլինի ամբողջ օրը: ՑՈՒԼ 21.04-21.05: Համատարած հակասությունների օր է: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Շրջապատի մարդկանց հետ հարաբերություններում արմատական շրջադարձեր կարող են լինել: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Դուք այսօր կգտնվեք հասարակության ուշադրության կենտրոնում: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Քաղաքական ու հասարակական գործունեությունում հաջողություններ մի ակնկալեք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ընտանեկան կյանքում դրական փոփոխություններ կլինեն: ԿՇԵՌՔ
ԹՈՒՐԻՆՈՒՄ
ԹՈՒՐԻՆՈՒՄ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՆ ԲԱՑՎՈՒՄ Երեկ ու այսօր ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը մասնակից չունի: Սակայն մեր մարզական պատվիրակության ղեկավարության առօրյան անցնում է գործնական ու հագեցած: Երեկ մեր մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը հերթական հեռախոսազրույցն ունեցավ Թուրինում գտնվող մարզական մեկնաբաններ Սլավա Սարգսյանի ու Կարեն Գիլոյանի հետ: – Մեր դահուկավազորդները հուսախաբ արեցին Հայաստանում իրենց մրցելույթներին հետեւող մարզասերներին: Բայց
Լեզվաբանները բողոքեցին հայոց լեզվի ժամերի կրճատումից
Լեզվաբանները բողոքեցին հայոց լեզվի ժամերի կրճատումից «Տնաքանդված» լեզվի հանդեպ նրանք լուրջ պետական մոտեցում են պահանջում Երեկ Գրողների միությունում լեզվաբաններն ու գրողները հերթական թեժ քննարկումն անցկացրին կրթական ծրագրերում հայոց լեզվի հալածված կարգավիճակի շուրջ: Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը ցավով նշեց, որ չնայած մայրենիին նվիրված բազմաթիվ ճոխ տոնակատարություններին՝ «տոնական ծխածածկույթի տակ լեզվի տունը քանդող իրադարձություններ են
«ԱՐԱՄԸ
«ԱՐԱՄԸ ԵՐԳԵԼ Ա ՈՒ ՊԻՏԻ ԵՐԳԻ» «Առավոտի» երեկվա՝ «Հայ եմ ես, հայ ես դու» հրապարակումից հետո օպերատոր Վաղինակ Աճեմյանի հետ՝ տեսախցիկով «զինված», խմբագրություն էր եկել երգիչ Արամ Ասատրյանը: Նա հայտարարեց, որ լուրերը, թե ԱՄՆ-ում ինքը զբաղված է Հայաստանից արտագաղթածների համար վիզաներ «սարքելով» կամ ինչ-ինչ ճանապարհներով գումար աշխատելով (ինչպես պնդում էր մեր աղբյուրը- Գ. Հ.)՝ չեն
«Մեխը քար կծակի»
«Մեխը քար կծակի» Հավատացնում են փաստաբանները Երեկ ՀՀ փաստաբանների պալատում ասուլիս էին հրավիրել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության վարչության նախկին պետ Լեւոն Շահինյանի եւ «Կրեդիտ-Սերվիս» բանկի նախկին գործադիր տնօրեն Արտաշես Դավթյանի պաշտպանները՝ Ռուբեն եւ Լուսինե Սահակյանները: Նրանց նպատակը դատաիրավական համակարգում տեղ գտած համատարած ապօրինությունների մասին տեղեկացնելն էր, ինչպես նաեւ «անգրագետ,
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԴՈԳՄԱ ՉԷ» Լեզվաբանության եւ Գրականության ինստիտուտները պետք է ոչ միայն հայտնվեն մի շենքում, այլեւ հնարավոր է՝ տարրալուծվեն իրար մեջ: Լեզվաբանության եւ Տնտեսագիտության ինստիտուտների շենքի տարածքը մոտ 2 տարի առաջ կառավարության որոշմամբ նվիրաբերվեց Հայ առաքելական եկեղեցուն՝ Վեհարան կառուցելու նպատակով: Գիտնականների եւ ինստիտուտների տարածքում գործող տնտեսավարող մարմինների բողոքները ոչ մի օգուտ չտվեցին, որոշումը մնաց
Բենզակայանի
Բենզակայանի ամբարը՝ լճի տակ Լամպերի գործարանի լճում լեշերի բույրը քիչ էր՝ բենզինինն էլ ավելացավ Նախկին լամպերի գործարանի (այժմ՝ «Գրանդ Սան») դիմացի լիճը ժամանակին արաբկիրցիների, հատկապես՝ երեխաների սիրելի ժամանցի վայրերից էր: Հիմա այն գարշահոտությամբ բուրող ու նեխած ջրով ավազան է: Լավ է, որ գոնե լողափին մակագրություն են փակցրել՝ «այստեղ լողալը խստիվ արգելվում է»: Թեպետ երեխաներն ամռանը
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՆՈՐ ՁԵՎՈՎ ՀԱՆԴԵՍ ԳԱ» Ցանկություն է հայտնում Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: – Տպավորությունն այնպիսին է, որ շարունակ արտահերթ ընտրություններից խոսող ընդդիմությունը իր պասիվության ժամանակը երկարաձգելով կորցնելու է նաեւ հերթական ընտրությունների պահը եւ կազմուպատրաստ չի ներկայանալու ընտրողին: – Ես համաձայն չեմ, հասկանում եմ ձեր հարցադրումը, հասկանում եմ նաեւ, որ հասարակությունը ուզում


















































