Օրվա լրահոսը
ՍՊԱՌՆԱՑ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ
Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքում պնդեց դեռեւս 2008 թ. դեկտեմբերի 21-ին, Կոնգրեսի առաջին համաժողովում, արած իր այն հայտարարությունը, թե՝ «հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա մենք պարզել ենք, որ մարտի 1-ին մեքենաների հրկիզումները, խանութների թալանը եւ այլ սադրանքներ իրականացրել են որոշակի ավազակախմբեր, որոնց անդամների ընդհանուր թիվը կազմել է 950
Լինելու է «բարի քարոզարշավ»
Ըստ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի՝ Երեւանի ավագանու ընտրություններում երեւանցին ձայնը տալու է ԲՀԿ ցուցակին, որովհետեւ վստահում է պարոն Ծառուկյանին: Այսօրվանից սկսվում է Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչական փուլը, եւ բոլոր մասնակից կուսակցությունները այսօր եւ վաղը կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց իրենց նախընտրական մեկնարկի մասին եւ
ԱՄԵՆ ԻՆՉ ՏԱՊԱԼԵԼ ԵՆ
ՀԱԿ ներկայացուցիչների համոզմամբ, գործող իշխանությունները տապալել են իրենց նախաձեռնությունները թե՛ արտաքին եւ սոցիալական քաղաքականության եւ թե՛ «Յոթի» գործի ու մարտիմեկյան իրադարձությունները կեղծելու ոլորտում: Ինչպես ընդդիմության նախաձեռնած որեւէ հանրահավաքից առաջ, այնպես էլ երեկ, ՀՀ ոստիկանությունը մարզերից դեպի Երեւան տանող բոլոր ճանապարհները փակել էր դեռ ապրիլի 30-ի երեկոյան, իսկ երեկ առավոտյան Երեւանի մուտքը «փակի» տակ էր հատկապես
ՆՈՍՏԱԼԳԻԱՅԻ ՕՐ
Վերջին 20 տարիների պատմության մեջ ՀԿԿ-ն երեկ բավական շքեղ նշեց Աշխատավորների տոնը Այդ առիթով երեկ մարզերից էլ էին կոմունիստներ ժամանել մայրաքաղաք եւ ինչպես «Առավոտի» հետ զրույցներում ասացին՝ «մեր ծախսով ենք եկել, մեզ ոչ ոք չի հավաքել-բերել»: Չնայած տոնական երթը պետք է մեկնարկեր կեսօրին, առավոտյան 9-ից Սարյանի արձանի շրջակայքում հավաքվել էին կոմունիստները՝ տոնական, հատուկ այդ օրվա
ՁՈՐԱԿԱՊԸ ՈՍՏԻԿԱՆԱԽԵՂԴ ԷԻՆ ԱՐԵԼ
Երեկ, վաղ առավոտից, ոստիկանների մի հսկա խումբ շրջափակել էր Շիրակի մարզի ամենաըմբոստ գյուղը՝ Ձորակապը՝ բնակիչներին չթույլատրելով մայրաքաղաք մեկնել: Հայրենի իրավապահները կանգնեցնում էին գյուղից դուրս եկող բոլոր մեքենաները՝ «քրքրելով» ու տուգանելով վարորդներին: «Առավոտի» այն հարցին, թե ինչո՞ւ են ոստիկանները պահակ կարգվել հենց Ձորակապի մուտքի մոտ, արդյոք վախենո՞ւմ են գյուղովի միտինգ մեկնող ձորակապցիներից, նրանցից մեկը նեղսրտեց. «Միտի՞նգ,
ՄԵԾԱՐԵՑԻՆ ԳԻՏՆԱԿԱՆԻՆ
«Նախկինում ինչ արել եմ, արել եմ իմ համեստ ուժերի չափով: Ապագայում ինչ կարող եմ անել, արդեն ինձանից կախված չէ: Գիտեմ, որ գիտությունը դեռեւս շարունակում է մեծ ուշադրություն պահանջել, քանի որ կանգնած է շատ լուրջ փորձությունների ու բարդությունների առաջ»,- երեկ ԵՊՀ-ում հայտարարեց աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ամբիոնի պատվավոր վարիչ Լեմվել Վալեսյանը: Երեկ լրացավ պրոֆեսոր Լ.
ՄԵՆՔ ՄԵՂՔ ՉՈՒՆԵՆՔ, ՎՐԱՍՏԱՆՆ Է ՄԵՂԱՎՈՐ
Արդեն մի քանի օր է, ինչ հարյուրավոր հիմնարկներում օրական 2-3 ժամ տեւողությամբ ինտերնետ կապի խափանումներ են տեղի ունենում: Որպես կանոն, անորակ կապի հետ կապված խնդիրների պատասխանատվությունը պրովայդերները իրենց վրա չեն վերցնում: Ըստ 2 խոշոր պրովայդերների՝ «FiberNet Communication»-ի ու «ԱրմենՏելի», վերջին 4-5 օրվա ընթացքում պարբերաբար կրկնվող կապի խափանումների պատճառն այն է, որ Վրաստանի եւ Ուկրաինայի տարածքում
ԿԱՇԱՌԱԿԵՐՆԵՐԻՆ ԿՔՆՆԵՆ
Պետեկամուտների կոմիտեն որոշել է ինքնամաքրման ենթարկել մաքսային ու հարկային համակարգը: Ապօրինի ձեռնարկատիրությունը հովանավորող հարկային տեսուչների նկատմամբ իրականացվել է 19 ծառայողական քննություն: Բացի այդ, վերջին ամիսներին համակարգում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունների, ատեստավորման եւ ծառայողական քննությունների արդյունքում աշխատանքից ազատվել է 140 ծառայող: Նրանց փոխարեն համակարգը կհամալրվի երիտասարդ եւ գրագետ կադրերով: Երեկ լրագրողներին այս մասին տեղեկացրել է կոմիտեի
ՉԻՆԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ
Մինչ Հայաստանում կմշակվեն ոստիկանների վարքագծի կանոնները, Չինաստանում նոր սկանդալ է հասունացել: Ըստ newsru.com-ի, ծանոթանալով օրենքի պահապանների համար հատուկ թողարկված ուսումնական ձեռնարկի բովանդակությանը, մի չին ոստիկան որոշել է դրանից հատվածներ հրապարակել ինտերնետում: Նոր «դասագրքի» դաժան ցուցումներից սարսափել են նույնիսկ իրավապահ մարմինների աշխատակիցները: Ուժի կիրառման այդ գրքույկում ոստիկաններին հրահանգվում է չխուսափել համաքաղաքացիներին մարմնական վնասվածքներ հասցնելուց, ընդ որում՝
Ալկոհոլի երիտասարդ «զոհը»
Խմիչքից կախվածություն ձեռք բերել հեշտ է, բուժվելու համար՝ կամքի ուժ է անհրաժեշտ «Սկզբում խմում էի միայն մանր-մունր առիթների ժամանակ: Հետո աստիճանաբար կախվածություն ձեռք բերեցի: Երբ գործերս անհաջող էին կամ տրամադրությունս վատ էր լինում, ալկոհոլը օգնում էր վերանալ աշխարհից»,- պատմում է 28-ամյա Կարենը: Կարենն այժմ ցավով է հիշում նախորդ երկու տարիները, որ իր կյանքից հեռացան աննպատակ,
ԱՐՏԱՄԱՐՄՆԱՅԻՆ ԲԵՂՄՆԱՎՈՐՈՒՄԸ ՓՐԿՈՒԹՅՈ՞ՒՆ
Սխալ բեղմնավորումից խուսափելու համար անհրաժեշտ է դիմել փորձառու բժշկի 2004 թ. սկսած, Հայաստանում արհեստական բեղմնավորման եղանակով 120-ից ավելի երեխա է ծնվել։ Այս մասին օրերս կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» գիտության գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Կարինե Առուստամյանը: Մեթոդին դիմողների թիվը գնալով շատանում է. պատճառը չբերությունն է։ Սկսած 2004 թ.
Հաղթեց Վարուժան Հակոբյանը
Կալիֆոռնիայում «արագ» եւ «բլից» շախմատների մրցամարտ անցկացրին ԱՄՆ-ում բնակվող այդ երկրի երկու առաջատար գրոսմայստերներ՝ հայաստանցի Վարուժան Հակոբյանը եւ Յուրի Շուլմանը, որում հաջողությունն ուղեկցեց մեր հայրենակցին: Վարուժանն «արագ» շախմատում հաղթեց 3,5:2,5, իսկ «բլիցում»՝ 6:2 հաշվով:
Քոթանջյանը միանձնյա առաջատարն է
Միացյալ Արաբական Էմիրություններում ընթացող շախմատի շեյխ Ռաշիդ Բին Համդան ալ Մահդումի մրցանակների ավանդական՝ 11-րդ խաղարկությունում, որը կրում է «Dubai Open» անունը, հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը գերազանց մեկնարկ է վերցրել: 29 երկրների ազգային ֆեդերացիաների շուրջ 140 մասնակիցների (34-ը կրում է գրոսմայստերի կոչում) պայքարում նա խաղացված չորս տուրերում տարել է միայն հաղթանակներ եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային
Շախմատային աննախադեպ սկանդալ է հասունանում
«ChessBase» ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ Լոզանի արբիտրաժային դատարանը, հիմք ընդունելով Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ալի Նիհադ Յազիչիի հայցն ընդդեմ Եվրոպայի շախմատային միության, չեղյալ է հայտարարել 2009 թվականի եվրոպական խոշորագույն մրցումների արդյունքները, որոնց անցկացման որոշումը միությունը կայացրել է 2007 թվականի օգոստոսին: Դեռ վերջնականապես չճշտված տեղեկություններով՝ դատարանը որոշել է, որ անհրաժեշտ է հայտերի ընդունման եւ մրցումների
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Մեր հենակետային մարզաձեւերի ազգային հավաքականների՝ Եվրոպայի առաջնություններից հետո ՀԱՕԿ-ն ու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ֆեդերացիաների, ազգային հավաքականների մարզիչների, առանձին մասնագետների եւ սպորտային բժիշկների մասնակցությամբ ծավալել են դրանց մասնակցության եւ հետագա ծրագրերի քննարկումներ: Դրանք ղեկավարում է նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը: ՍԻՐՈՂԱԿԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏ: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը ներկայացրել է մրցաշրջանի սկզբից կատարվող
Ֆոնոգրամա միայն ձայնի՞ «մասով»
Կամ՝ ե՞րբ են նվագախմբերում կրկին լինելու մենակատարների հաստիքներ Ֆոնոգրամային հնչողությամբ համերգների կազմակերպումը նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում այլեւս անցյալում է: Ֆոնոգրամային հնչողությամբ համերգների արգելումը, ինչպես եւ սպասվում էր, միանշանակ գնահատականի չարժանացավ, թեեւ ասուլիսներում տարբեր կատեգորիայի աստղեր հավաստիացնում էին, որ իրենք գոհ են այս որոշումից: Սրան զուգահեռ՝ արվեստագետների, անգամ մշակույթից հեռու կանգնած մարդկանց շրջանում խոսվում է
«ՍԱ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է»
«Ճանապարհային քարտեզի» վերաբերյալ երեկ նման կարծիք հայտնեց ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը «Ճանապարհային քարտեզ». այս արտահայտությունը վերջին շաբաթվա ընթացքում ամենաշրջանառվողներից է: Երեկ «Արարատ» ռազմավարական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հասարակական քննարկում՝ հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի եւ, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ, որին մասնակցում էին հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ: «Առավոտի» հետ զրույցում պարզ դարձավ, որ նրանց մեծամասնությունը «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ
ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԳՈԼՈԴՈՄՈՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն Հունգարիա կատարած իր այցի ընթացքում այդ երկրի մայրաքաղաքում մասնակցել է 1932-33 թվականների Գոլոդոմորի զոհերի հուշարձանի բացմանը: Ուկրաինայում Գոլոդոմոր են ավանում այն ժամանակաշրջանը, երբ կոմունիստական ղեկավարության հանցավոր քաղաքականության պատճառով՝ սովից մահացել են տասնյակ հազարավոր մարդիկ: Ուկրաինայի ղեկավարությունը գտնում է, որ սովամահ են եղել հատկապես ուկրաինացիները: 2,5 մետր բարձրությամբ հուշարձանը սեւ գրանիտե պատվանդան
ՕԲԱՄԱՆ ԳՈՀ Է, ԲԱՅՑ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ՉԷ
Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որը նվիրված էր Օբամայի նախագահության 100 օրվան, ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Կոնգրեսի կողմից ընդունված բյուջեն կօգնի երկրին հաղթահարել ճգնաժամը: Ըստ BBC-ի, ամերիկյան առաջնորդը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները չպիտի վերադառնա «ավազի վրա հիմնված տնտեսությանը, որը թույլ է տալիս բոլորի բարեկեցությանը սպառնացող մի քանիսի անմտությունը»: Օբաման նշեց, որ թիմը լավ մեկնարկ
ԲԱՔՎԻ ՆԱՎԹԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է 10 ՀՈԳԻ
Բաքվում անհայտ հանցագործը կրակ է բացել ադրբեջանական պետական նավթային ակադեմիայում, որի արդյունքում մահացել է 10 հոգի, այդ թվում՝ բուհի ուսանողներ ու դասախոսներ: Կան նաեւ վիրավորներ, նախնական տվյալներով՝ 8-15 հոգի: Ինչպես հայտնում է Newsru.com-ը, հանցագործը վնասազերծված է: Հատուկ օպերացիան ավարտվել է, եւ հատուկ ջոկատայինները լքել են հանցագործության վայրը: Այլ տվյալներով, հանցագործները 2 հոգի էին, որոնցից մեկն
Հացադուլ՝ ի պաշտպանություն լրագրողի
«Ռեպորտյորներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության 4 ակտիվիստներ հացադուլ են անցկացնում Փարիզում իրանական ավիաընկերության ներկայացուցչության մոտ՝ պահանջելով ամերիկացի լրագրող Ռոքսաննա Սաբերիի ազատ արձակումը: Իրանական արմատներ ունեցող լրագրողը Թեհրանում դատապարտվել է 8 տարի ազատազրկման՝ հօգուտ ԱՄՆ-ի լրտեսության համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հացադուլի վայրը պատահական չէ ընտրված: Փարիզում չկա իրանական դեսպանատուն: Բողոքի ակցիայի մասնակիցները փողոցում տեղադրել են
Արդարադատության հետ գործարքը հետաձգվում է
Երեկ Ռուսաստանի Դաշնության խորհուրդը մերժեց Պետդումայի կողմից հավանության արժանացած արդարադատության հետ գործարքի մասին օրինագիծը: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի, խոսքը քրեական պրոցեսի հատուկ կարգի մասին է, որի ընթացքում մեղադրյալը կամ կասկածյալը կարող է համագործակցության գնալ քննչական մարմինների հետ՝ պատիժը մեղմելու պայմանով: Ենթադրվում է, որ քննությանն օգնելու դեպքում այդ անձը ստանում է ոչ ավելին, քան իրեն հասանելիք
Առաջարկին տեղյակ չեն
ՀՀ ԱԳՆ-ում ծանոթ չեն նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի կողմից հնչած առաջարկին: «Մենք ծանոթ չենք նման առաջարկի»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը՝ «Արմինֆոյի» թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Բաբաջանի այն հայտարարությունը, թե «առաջիկա օրերին կսկսվի դիվանագիտական նոր գործընթաց՝ Հայաստանի հետ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման նպատակով»: «Առաջիկա
ԱՌԱՋԸՆԹԱ՞Ց, ԹԵ՞ ԼՃԱՑՈՒՄ
Ո՞վ կընտրվի ԵՊՀ արեւելագիտական ֆակուլտետի դեկանի պաշտոնում՝ առաջիկա երկուշաբթի Երկուշաբթի օրը՝ մայիսի 4-ին, ԵՊՀ արեւելագիտական ֆակուլտետում դեկանի ընտրություններ են կայանալու: Թեկնածուները 3-ն են՝ նույն ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի նախկին վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Սամվել Կարաբեկյանը, իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գառնիկ Ասատրյանը եւ ներկայիս դեկանը՝ բանասիրական գիտությունների թեկնածու Գուրգեն Մելիքյանը: 73-ամյա Գ. Մելիքյանը նախապես հայտարարել
ՆՐԱ ՏԱՐԵՐՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆ ԷՐ
Լրանում է Ջոն Կիրակոսյանի ծննդյան 80-ամյակը Սկիզբը՝ նախորդ համարում Թուրքիա՝ Խորհրդային Միության կառավարության ղեկավարի այցելության մասին ինձ հայտնելուց հետո, Ջ. Կիրակոսյանն ասաց, որ Հայաստանի ղեկավարությունը մտադիր է պատրաստել մի փաստաթուղթ Ա. Կոսիգինի համար, հորդորելով նրան Անկարա իր այցի ժամանակ հրաժարվել պսակադրման արարողությունից: Նա միաժամանակ ավելացրեց, որ այդ փաստաթուղթը ծավալով մեծ չպետք է լինի, քանի որ
Նորոգումներ՝ մարզերում
ՀՀ կառավարությունը երեկ որոշել է իր պահուստային ֆոնդից գումարներ հատկացնել մարզային մշակութային որոշ օջախների նորոգմանը: 10 մլն 357.4 հազար դրամը կուղղվի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի շենքի, 6 մլն 732.4 հազար դրամը` ՀՀ Լոռու մարզի Գարգառի մշակույթի տան հիմնանորոգման, 20 մլն դրամը` ՀՀ Արարատի մարզի Լանջառ համայնքի, 3 մլն 910 հազար
Դրամաշնորհ՝ հանուն ինչի՞
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար, Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը եւ Համաշխարհային բանկի անտառային մոնիտորինգի փորձագետ Ռիչարդ Գրանդալսկին քննարկել են Հայաստանում ապօրինի անտառհատումների խնդիրները եւ հյուրը տեղեկացրել է, որ հաստատվել է դրամաշնորհային ծրագիրը, որը կուղղվի ապօրինի անտառհատումների դեմ պայքարի բարելավմանն ու «Անտառների
Առաջ՝ երգո՞վ
ՀՀ Սփյուռքի նախարարության ատյանի հերթական նիստում քննարկվել է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգի նախագիծը, որով սահմանվում են Սփյուռքի հետ հարաբերություններում պետական քաղաքականության սկզբունքները, նպատակները, գերակա ուղղությունները, խնդիրներն ու ակնկալվող արդյունքները: Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստան-Սփյուռք գործակցության բնագավառում պետական քաղաքականությունն իրականացվում է ՀՀ նախագահի ղեկավարությամբ` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ հասարակական կառույցների միջոցով: Ըստ Սփյուռքի
ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ՝ 12 ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
Ոչ համայնքապետարաններն են թափանցիկ, ոչ էլ համայնքի բնակիչները՝ պահանջկոտ Աղբերքի գյուղապետարան մտնելու համար կամ լեռնագնաց պետք է լինես, կամ էքստրեմալ սպորտի վարպետ: Անցած տարվա հուլիս-օգոստոս հատվածում «Գեղարքունիքի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպությունը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, մարզի 12 համայնքներում իրականացրել է «ՏԻՄ գործունեության հրապարակայնության, թափանցիկության, համայնքի անդամների առջեւ հաշվետու լինելու մասին» մոնիտորինգ: Անցել
Ծեծել են խմբագրին
Երեկ առավոտյան, ժամը 5-ի սահմաններում, Նալբանդյան փողոցում գտնվող Կիվիրյանների տան շքամուտքում երեք անհայտ անձինք դաժան ծեծի են ենթարկել «Armenia Today» էլեկտրոնային թերթի խմբագիր Արգիշտի Կիվիրյանին, այնուհետեւ ատրճանակից կրակել: Արձակված գնդակները Կիվիրյանին չեն դիպչել: Կիվիրյանների ընտանիքը շքամուտքում երեք կրակոց է լսել: Ներկայումս Արգիշտի Կիվիրյանը գտնվում է «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նա բազմաթիվ մարմնական վնասվածքներ է ստացել՝


















































