Օրվա լրահոսը

ԾԱՂԿԵՓՈՒՆՋ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Իկեբանան՝ իբրեւ արտահայտչամիջոց «Միայն թե զգույշ պտտիր բռնակը, հակառակ դեպքում՝ մի ամբողջ ստեղծագործությունս կփչացնես»,- ասում է 22-ամյա Լինը, ում սենյակը ոտք դնելով՝ կարծես հայտնվում ես ծաղիկների ու բույսերի թանգարանում: Լինը ճապոնուհի է եւ Հայաստան է եկել ուսումը շարունակելու նպատակով, իսկ ազատ ժամանակ էլ զբաղվում է ընկերներին իկեբանայի արվեստին ծանոթացնելով: Իկեբանան ծաղկահարդարման, ծաղկեփունջ կազմելու, ծաղիկներից, տերեւներից

Հաղթանակի քաղցրությունը

Սպորտում ամենաքաղցրը հաղթանակի զգացումն է: Ու այդ ակնթարթը վայելելու նպատակով մարզիկն իր կյանքի լավագույն տարիներն է նվիրաբերում: Բայց, ավաղ, այդ զգացումը բոլորը չէ, որ ապրելու առիթներ ունենում են: Հաղթանակը յուրաքանչյուր մարզիկի համար իր չափորոշիչներն ու արժեքն ունի: Դա կարող է լինել խփած գոլը, դիպուկ նետումը, եթե, նույնիսկ, ինքդ կամ քո թիմը վերջին հաշվով պարտվում եք,

ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է

Մեր զրուցակիցն է ՀՀ ԱԱԾ աշխատակից, ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը – Պարոն Խալիկյան, մենք Ձեզ շնորհավորում ենք Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով պարգեւատրվելու կապակցությամբ: – Ես ինձ շատ պարտավորված եմ զգում: Հասարակական-քաղաքական կյանքին հնարավորինս ակտիվ մասնակցությունը իմ մեջ սերմանվել է մանկուց: Ես համադասարանցիներից առաջինն եմ դարձել հոկտեմբերիկ, պիոներ, կոմերիտական, ընտրվել եմ դրուժինայի խորհրդի նախագահ,

ԲԻՏՈՎԸ՝ ՍԼԱՎՈՆԱԿԱՆՈՒՄ

Ռուս նշանավոր գրող Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը» գիրքը՝ Ռուս-հայկական սլավոնական համալսարանի նախաձեռնությամբ եւ թարգմանչուհի Անահիտ Խաչատրյանի ջանքերով, հրատարակվել է հայերեն: Երեկ Ռուս-հայկական սլավոնական համալսարանում կայացավ գրքի շնորհանդեսը ու համալսարանի ուսանողների հանդիպումը գրողի հետ: Մշակույթի փոխնախարար, կինոգետ Դավիթ Մուրադյանի խոսքով՝ «Հայաստանի դասերը» օգնում է՝ վերաիմաստավորել Հայաստանի դերն ու նշանակությունը: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն էլ ասաց. «Իր

Ո՞Վ Է ՈՍՏԻԿԱՆԻ ԻՐԱԿԱՆ ՔԱՎՈՐԸ

Ոստիկանության օրվա կապակցությամբ ապրիլի 16-ին ոչ միայն մեդալներ հանձնվեցին համակարգի աշխատակիցներին, այլեւ համերգ կայացավ շոու-բիզնեսի ճանաչված եւ անհայտ ներկայացուցիչների մասնակցությամբ: Փոքրիկ «բեմադրություններ» էլ կային, օրինակ, թե ինչպես է ոստիկանության ազնվագույն աշխատակիցը կանգնեցնում խախտում կատարած «թույն» համարով մի մեքենայի, եւ նրա «հաբռգած» վարորդն ու ուղեւորը ոստիկանին սպառնում են ամեն ինչով, այդ թվում՝ իրենց քավորով. «Արա, գիտե՞ս

ՊՐՈՖԵՍՈՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ապրիլի 20-ին կկայանա ցերեկույթ՝ նվիրված կլարնետահար, ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային նվագարանների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աբգար Մուրադյանի ծննդյան 65-ամյակին: «Առավոտի» հետ զրույցում երաժշտագետ Մհեր Նավոյանը տեղեկացրեց, որ հոբելյարին իրենց խոսքով կպատվեն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը, պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանը, Դանիել Երաժիշտը, այլ արվեստագետներ եւ, բնականաբար, կոնսերվատորիայի ուսանողներ: Աբգար Մուրադյանի մասին

ՕԿԼԱՀՈՄԱՅԻ ՏՂԱՄԱՐԴԻԿ՝ ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԻՆ

Երեւանյան հայտագրերը այսօրվա դրությամբ լռում են համերգասրահներում կայանալիք Մեծ եղեռնի նահատակների հիշատակին նվիրված միջոցառումների մասին, իսկ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ ակադեմիական երգչախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, մեկ օր անց հանդես կգան Վերդիի «Ռեքվիեմի» կատարմամբ: Ամերիկայից էլ ժամանել է «Singing Men of Oklahoma» արական երգչախումբը, որը ապրիլի 24-ին «Ա. Խաչատրյան» համերգասրահում՝ սկսած ժամը 15-ից մինչ

ՀԱՅԿԸ ՓԱՅԼԵՑ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ

Հայ քանդակագործի «Ընտանիք» կոմպոզիցիան ուշադրության է արժանացել Հայկ Թոքմաջյանն իր «Ընտանիքի» հետ: Քանդակագործի իսրայելական մրցանակը: Քանդակագործ Հայկ Թոքմաջյանը մասնակցել է մարտի 29-ից ապրիլի 14-ը Իսրայելի Մալո Տարշիհա քաղաքում կայացած Քանդակագործների 19-րդ միջազգային սիմպոզիումին: Նրա «Ընտանիք» կոմպոզիցիան արժանացել է քաղաքապետարանի հատուկ մրցանակին: Հ. Թոքմաջյանն «Առավոտին» պատմեց, որ սիմպոզիումի այս տարվա թեման քաղաքային կյանքն էր: Տարբեր երկրների

ՂՐՂԸԶԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ Է

Պատմության մեջ առաջին անգամ Ղրղըզստանի ընդդիմությունը կարող է առաջ քաշել միասնական թեկնածու՝ առաջիկա նախագահական ընտրություններում: Ըստ ամենայնի, այդպիսի թեկնածու կդառնա նախկին վարչապետ, «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Ալմազբեկ Աթամբաեւը: 52-ամյա գործչի՝ որպես միասնական թեկնածուի ընտրությունը, ըստ «Կոմերսանտի», հեշտ չի անցել: 2005 թվականին նա մասնակցում էր Կակաչների հեղափոխությանը, որի արդյունքում պաշտոնանկ է արվել այն ժամանակվա նախագահ Ասկար Ակաեւը:

ՄԵԴՎԵԴԵՎԸ ԿՈՂՄ Է «ՀԱՅԴ ՊԱՐԿԻՆ»

Չորեքշաբթի օրը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հանդիպել է մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ: Բարձրացրած խնդիրներից մեկը վերաբերում էր քաղաքացիների խաղաղ ցույցերի եւ երթերի իրավունքի համատարած խախտումներին: Մեդվեդեւը համաձայնել է, որ նման խնդիր իսկապես գոյություն ունի: «Իշխանությունները, իհարկե, երբեք չեն ուզում թույլատրել նման միջոցառումներ, եւ դա մասամբ կարելի է հասկանալ: Բայց բոլոր դեպքերում նման որոշումները

ՉԱՎԵՍԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՏԱՊԱԼԵԼ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը խոստացավ վետո դնել լատինամերիկյան երկրների համաժողովի ցանկացած հռչակագրի վրա, եթե այդ հանդիպմանը չմասնակցի Կուբան: Կոնֆերանսին, որը երեկ մեկնարկել է Տրինիդատ եւ Տոբագոյում, մասնակցում է 34 երկրի պատվիրակություն: Ըստ BBC-ի, ԱՄՆ ներկայացուցիչները հայտարարել են, որ հանդիպմանը կարող են մասնակցել միայն դեմոկրատական պետությունները: Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները վերացրել են ամերիկյան քաղաքացիների

Քննարկվել է Ղարաբաղի հիմնահարցը

Երեկ Մոսկվայում տեղի են ունեցել բանակցություններ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Բանակցությունների օրակարգում էր նախ եւ առաջ գազի խնդիրների շուրջ համագործակցության հարցը: Ինչպես հիշեցնում է «Ազատություն» ռադիոկայանը, դեռեւս անցած տարվա ամռանը «Գազպրոմը» պատրաստակամություն է հայտնել ձեռք բերել ադրբեջանական գազը՝ շուկայական գներով: Մարտի վերջին կողմերն այդ հարցով հուշագիր են ստորագրել, իսկ այժմ բանակցություններ են գնում գազի

ԵՄ երկրներ՝ առանց վիզաների՞

Երեկ Բրյուսելում ավարտվեց Եվրամիության համաժողովը, որի արդյունքում հրապարակվել է «Արեւելյան գործընկերության» ծրագրի հռչակագիրը: Այդ ծրագրի անդամ կարող են դառնալ հետխորհրդային տարածքի 6 երկրներ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան եւ Բելառուսը: Պայմանն այն է, որ հիշյալ երկրները պետք է դավանեն ժողովրդավարական արժեքներ, ապահովեն օրենքի գերակայությունը, հարգեն մարդու իրավունքները եւ որդեգրեն տնտեսության ղեկավարման շուկայական սկզբունքներ: Այդ պայմանները

Լեզվակռվի նոր առիթ

Մոսկվան եւ Թբիլիսին նոր առիթ են գտել փոխադարձ մեղադրանքների համար: Այս անգամ խոսքը գարնան վերջին նախատեսված ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասին է, որոնք պետք է անցկացվեն Թբիլիսիում եւ Վրաստանի Վազիանի ռազմաբազայում: Այդ կապակցությամբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նման միջոցառումները կարող են Վրաստանի ղեկավարության մոտ առաջացնել ամենաթողության ու անպատժելիության զգացողություն եւ կխանգարեն ճիշտ հետեւություններ անել

131 պատգամավորը խիստ շատ է

Պետք է լինի ամենաշատը 101՝ եւ բոլորը համամասնական Հիմնավորումը պարզ է ու «տեսանելի». բոլոր 131-ը չէ, որ հետամուտ են իրենց պատգամավորական պարտականությունների կատարմանը: Չաշխատող «ազգընտիրները» ԱԺ քառօրյա նիստերին են հաճախում միայն, այն էլ՝ «շեֆերի կամոք»՝ պահանջվող «կողմ» սեղմումների քանակն ապահովելու համար: Իսկ խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքներին կանոնավոր մասնակցելու մասին խոսելն իսկ ավելորդ է. նման «մանրուքների» համար

ԱՆՀԻՄՆ ԲՈՂՈՔՆԵՐ

ԿԳ նախարարության պարզաբանումը դասագրքերի մրցույթի վերաբերյալ Ավագ դպրոցի «Հայ գրականություն» դասագրքի մրցույթին մասնակցած հեղինակային խմբի անդամները (Սերգեյ Սարինյան, Դավիթ Գասպարյան, Հենրիկ Բախչինյան) օրերս մամուլում հանդես են եկել բաց նամակով՝ 2009 թվականին Պետական գնումների գործակալության հայտարարած մրցույթի վերաբերյալ: Նրանք դժգոհություն են հայտնում իրենց հեղինակած դասագրքերի՝ մրցույթի հենց առաջին փուլում դուրս մնալու կապակցությամբ: Չնայած դասագրքերի մրցույթի առաջին՝

Շամշյանը դատապարտվեց

Ֆոտոլրագրողը հրաժարվեց «վերջին խոսքից» Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ա. Խաչատրյանի նախագահությամբ, լսվեց «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի գործի քննությունը: Վերջինս մեղադրվում էր մեկ այլ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար: Իսկ «անհարգալից վերաբերմունքը» նա դրսեւորել է անցյալ տարվա օգոստոսի 5-ին՝ Սմբատ Այվազյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննության

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂԱՎՈՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է

Բարեգործականի վարկը չմարելու պատճառով դիմել է ծայրահեղ քայլի Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ Վարազդատ Սահակյանն անցյալ տարվա հունիսի 29-ին ինքնասպան եղավ: Նա տանը խմել էր «ԲԻ-58» թունաքիմիկատ: Վարազդատին տեղափոխեցին հիվանդանոց: Սակայն բժիշկներին չհաջողվեց փրկել նրա կյանքը, եւ նա իր մահկանացուն կնքեց հաջորդ օրը՝ հունիսի 30-ին: Արմավիրի մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանի կողմից հարուցվեց քրեական գործ: Նախաքննությունն

ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԿԳՆ-Ն «ՄԵՐԺԵԼ» Է

«Առավոտը» բազմիցս անդրադարձել է այն 1100 ուսանողների ճակատագրին, որոնք սովորում էին լիցենզիաները կասեցված 13 մասնավոր բուհերում: «Առավոտում» (02.04.2009) տպագրված «Դուրս մնացածների ճակատագիրն անորոշ է» հոդվածում ԿԳՆ «Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մհեր Մակիչյանը տեղեկացրել էր, որ այդ պահի դրությամբ իրենք տեղեկություններ ունեն միայն 350 ուսանողի մասին: Այդ ուսանողները դիմում էին ներկայացրել, որպեսզի շարունակեն կրթությունը:

ԿՐԿԻՆ ԱՆԹԱՓԱՆՑ «ԼՈՒՅՍԻ» ՄԱՍԻՆ

Այսօր, ապրիլի 18-ին, լրանում է «Լույս» հիմնադրամի գրանցման 1 տարին: 2008թ. ապրիլի 11-ին ՀՀ նորընտիր նախագահը եւ նորանշանակ վարչապետը համատեղ ներկայացրին այդ հիմնադրամի գրանցման հայտը: Ապրիլի 18-ին հիմնադրամը գրանցվեց: Հիշեցնենք, որ «Լույս» հիմնադրամը պիտի ծառայեր արտասահմանյան հեղինակավոր բուհերի հայ ուսանողներին օժանդակելու կարեւոր ռազմավարական նպատակին: Անցել է ուղիղ մեկ տարի: Այս մեկ տարվա ընթացքում, կարելի է

ՄՐՑԱՆԱԿ՝ Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը՝ Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնելու, ինչպես նաեւ նրա գիտական ժառանգության զարգացումը խթանելու նպատակով, նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 16-ի հրամանագրով հիմնվել է ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ: Մրցանակը շնորհվելու է աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի

ԳԵՆԵՏԻԿ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Այն, ինչի մասին լռում է առաջին սերունդը, երկրորդ սերունդը կրում է իր մարմնի մեջ Երբ հինգ տարի առաջ Նվարդ Մելքոնյանի ընտանիքը պիտի մեկներ Անթալիա՝ հանգստանալու, նրա հինգ տարեկան տղան ասաց. «Ես չեմ գա, ընդեղ հայերին սպանում են»: «Դա խոսակցություն էր, որ իմ ընտանիքում երբեք չէր վարվել, ես իրեն այդ ոգով չէի սոցիալականացրել: Հավանաբար, դա կողքից

8 ամիս՝ «մեկ պատուհանում»

Քաղաքացիները ամիսներ շարունակ սպասում են Երեւանի քաղաքապետարան ուղարկված դիմումների պատասխանին: Նախորդ շաբաթ Երեւանի նորանշանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հավաքել էր իր ենթականերին եւ հրահանգել, որ հնարավորինս կարճ ժամկետներում ընթացք տան քաղաքապետարանին ուղղված բոլոր դիմումներին: Մեր տեղեկություններով, դեռ նախկին քաղաքապետի ժամանակվանից այդ կառույցում բազմաթիվ անպատասխան դիմումներ են կուտակվել: Մինչ այսօր քաղաքացիներից ոմանք դեռեւս համբերատար սպասում են ամիսներ

ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ՀՈՒՅՍԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԻՐԱՆՆ Է

Հայաստանի տրանսպորտային բեռնափոխադրողների 50 տոկոսը պարապուրդի մեջ է. նրանք հույս ունեն, որ գոնե մրգի արտահանման սեզոնում կաշխատեն նախկին տեմպերով: Միջազգային շուկաներում առաջացած իրացման խնդիրների հետեւանքով, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում կտրուկ նվազել են արտահանման ծավալները: Վճարունակության անկման եւ պահանջարկի պակասի պատճառով էլ կրճատվել են ներմուծման ծավալները: Տնտեսագետների գնահատականներով, վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը առաջին

Մենք եւս ընդդիմություն ենք

Հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը «Ես ինքս հետեւելու եմ թե՛ ծրագրերին, թե՛ ելույթներին: Ինչպես միշտ, մայիսի 31-ին իմ քվեն կատարելու եմ քաղաքացիական խղճի մտոք եւ «Ժառանգություն» կուսակցության հորդորի շրջանակներում»,- երեկ «Հայացք» ակումբում նման հայտարարություն է արել Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ lragir.am-ի, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ «Ժառանգությունն» ընտրական հանձնաժողովների իր տեղերը չի վստահում Հայ ազգային կոնգրեսին, որպեսզի էլ

Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԻ ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՀԵՏ

200 հարցվածների 92%-ը դեմ է արտահայտվել թուրքական ընկերություններին ՀՀ նոր ատոմակայանի բաժնետոմսերի վաճառքի գաղափարին: Միանշանակ կողմ է արտահայտվել միայն 1,5%-ը: 2009 թվականի մարտի 12-ից «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն անցկացրել է հարցազրույցների շարք՝ Հայաստան-Թուրքիա միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ: Հարցմանը մասնակցել են պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ, վերլուծաբաններ, ուսանողներ՝ շուրջ 200 հոգի: Արծարծված թեմաներից մեկն էլ վերաբերում

2008-ԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, 2009-ԻՆ՝ ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ

Էներգետիկ քաղաքականության ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Միլովն անդրադառնալով Մոլդովայի խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգություններին՝ նշել է. «Ինձ թվում է, մենք ականատես ենք դառնում քաղաքական նոր տեխնոլոգիայի հաջող փորձարկմանը, որը կիրառում են հետխորհրդային տարածքի ավտորիտար եւ կիսաավտորիտար վարչակարգերը՝ իրենց քաղաքական դիրքերն ամրապնդելու, հանրության առջեւ հավելյալ լեգիտիմացման եւ ընդդիմության վարկաբեկման համար»: Ըստ ՌԻԱ գործակալության հաղորդման՝ Վլադիմիր

«Թուրքերի առաջ պետք է ժամկետներ դնել»

Վստահ է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը «Սիվիլիթասի» հիմնադիր, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ անկեղծորեն խոստովանեց, որ շատ է կարոտել լրագրողներին, եւ իր «Անավարտ տասնամյակ» գրքի շնորհանդեսը պարզապես պատրվակ է լրագրողների հետ շփվելու: Գրքում տեղ են գտել 1998-2008 թթ. Վարդան Օսկանյանի ելույթները: Հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերին պատասխանելով՝ Վարդան Օսկանյանը նկատեց. «Ինձ համար վերջերս

«ՎԵՐԱԴԱՍՆ ԱՍՈՒՄ ԷՐ՝ ՕՐԵՆՔԸ ՊԻՏԻ ՎԵՐՑՆԵՆՔ»

Այդպիսի ցուցմունք է տվել մեղադրող կողմի վկաներից մեկը Երեկ «Յոթի» գործով անցնող Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործով դատաքննության հերթական նիստում ցուցմունքներ տվեցին դատակոչված 5 վկաներ: Նրանցից առնվազն երկուսի դատաքննական ցուցմունքները խիստ ուշագրավ էին, մեկը՝ այն առումով, որ դահլիճում ներկաների ծիծաղն էր առաջացնում, մյուսը՝ այն պատճառով, որ հանցագործության մասին հայտարարություն էր պարունակում: Երեկ առաջինը ցուցմունք

ՍՏՈՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ ՉԵՍ ՀԱՍՆԻ

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը վստահ է, որ հանրային խորհուրդը քաղաքական կառույց է – Պարոն Մելիքյան, ի՞նչ եք սպասում Հանրային խորհրդից, որը վերջերս իր ձեւավորման ուղղությամբ որոշակի քայլեր է արել: – Մեկ տարի առաջ, երբ սկսվեց շրջանառվել այդ գաղափարը, ասվում էր, որ այն կոչված է ապահովելու հասարակության եւ գործող իշխանության միջեւ կապը: Ասվում էր նաեւ,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930