Օրվա լրահոսը

ՎՆԱՍԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ Արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը շաբաթ օրը եթեր է հեռարձակել «Ալ-Ղաիդա» տեռորիստական շարժման ղեկավար Օսամա Բեն Լադենի ուղերձի ձայնագրությունը, հաղորդում է «Գազետա» թերթը: Բեն Լադենը կոչ է անում մահմեդականներին՝ պայքարել իսլամական աշխարհի չափավոր ռեժիմների դեմ, որոնք գործընկերային հարաբերություններ ունեն Միացյալ Նահանգների հետ: Բեն Լադենի կարծիքով, նման հարաբերությունները հավասարազոր են «սիոնիստների» հետ իրականացվող դավադրության, որի նպատակն

Վրաստանյան իրադարձությունները հրատապ դարձրին ղարաբաղյան կարգավորման խնդիրը

Հարցազրույց քաղաքագետ Զաֆար Գուլիեւի հետ Նպատակասլաց բազմավեկտորային քաղաքականությունը, որ պաշտոնական Բաքուն վարում էր վերջին տարիներին, երկրին թույլ էր տալիս հաջողությամբ խուսափել բազմաթիվ ռիսկերից եւ իրական քաղաքական-տնտեսական դիվիդենդներ քաղել տարբեր տերությունների հակասական շահերի հավասարակշռման ընթացքում։ Բայց Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության խորացման եւ բազմաթիվ տարածաշրջանային խնդիրների սրման պայմաններում բազմավեկտորային քաղաքականության շարունակության հնարավորությունները անշեղորեն նվազում են, եւ

Հայաստանի եւ Ադրբեջանի մասով ամերիկյան ներգրավվածությունը հավասարակշռված է

Սկիզբը՝ Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի հետ – Որո՞նք են Ձեր կարծիքով եւ պաշտոնական դիրքորոշմամբ 2008թ. օգոստոսյան իրադարձությունների՝ Հայաստանի համար գլխավոր դասերը: – Դասերը հետեւյալն են. հարեւան պետության ղեկավարը իրավունք չունի տարածաշրջանում բռնկված պատերազմի պայմաններում օրերով գտնվել հազարավոր կիլոմետր հեռավորության վրա: Կարծում եմ, որ ճիշտ չէր, որ Սերժ Սարգսյանը արագ չվերադարձավ

«Միասինը» գոհ է ակցիայից

Եվ կարծում է, որ դրանով «բարեփոխում» է իրականացնում Վերջին մի քանի օրերի ընթացքում հայ հասարակության կողմից ամենաշատ քննարկված թեմաներից էր ՄԻԱԿ-ի «Միասին» երիտասարդական ենթաճյուղի ակցիան՝ կաշառակեր դասախոսներին վերաբերող: Այն, որ կազմակերպության ներկայացուցիչները ուսանողների շրջանում իրենց անցկացրած անանուն հարցումների արդյունքում ամբողջ քաղաքով մեկ փակցրին, իրենց կարծիքով, կաշառակեր դասախոսների նկարները, բազում քննադատությունների, նախատինքների եւ սպառնալիքների տեղիք տվեց:

ԹԻՎ 31 ԴՊՐՈՑՈՒՄ ԿԱՅԱՑԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործընթացն ուղեկցվեց բազում դժգոհություններով Երեկ Շենգավիթ համայնքի թիվ 31 դպրոցում տեղի ունեցավ դպրոցի կառավարման խորհրդի նիստ, որի օրակարգում էր կրթօջախի տնօրենի ընտրությունը: Քանի որ 2009-ի հունվարի 15-ին լրացել էր նախկին տնօրեն տիկին Սարուխանյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը, եւ ըստ ոչ առեւտրային կազմակերպությունների մասին օրենքի՝ 65 տարին լրանալու պատճառով նա այլեւս չէր կարող աշխատել, ապա թիվ 31

Վրաստանյան իրադարձությունները հրատապ դարձրին Ղարաբաղյան կարգավորման խնդիրը

Հարցազրույց՝ քաղաքագետ Զաֆար Գուլիեւի հետ – Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից կամ գործընթացներից որո՞նք են առավելապես ազդել (կամ կարող են ազդեցություն ունենալ) Ադրբեջանի վրա: – Վրաստանի իրադարձությունները ոչ միայն չնվազեցրին հետաքրքրությունը, այլեւ կտրուկ ակտիվացրին այլընտրական էներգետիկ նախագծերի իրականացման ընթացքը եւ բավական հրատապ դարձրին հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման խնդիրը։ Փաստորեն, Վրաստանում լարվածության որոշ նվազումից հետո բոլոր գլխավոր

ՀԵՏՕԳՈՍՏՈՍՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ

Ինչպես եւ մի շարք այլ երկրներ, Հայաստանն ու Ադրբեջանն այսօր ստիպված են բոլորից առավել հաշվի նստել վրաց-ռուսական պատերազմի եւ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հետ: Ղարաբաղյան հակամարտությամբ սերտ փոխկապված Հայաստանն ու Ադրբեջանը ձգտում են ոչ թե պարզապես նվազագույն վնասներով դուրս գալ ստեղծված բարդ աշխարհաքաղաքական եւ տնտեսական կացությունից, այլ ոչ մի դեպքում դրանում չզիջել մեկմեկու: Ստորեւ բերվող

Հասան Տաթեւի վանքին

Հուսանք, որ այս հրաշք համալիրի կողքին «էլիտար» շենքեր չեն կառուցվի: ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ, ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը «Արմինֆոյին» տեղեկացրել է, թե Տաթեւի վանքի գոտին ներառվելու է քաղաքաշինության հատուկ ռեժիմի տարածքների թվում: Վանքի վերականգնման ծրագիրն արժանացել էր Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հավանությանը: Ծրագրի նախնական արժեքը $20 միլիոն է եւ ունի 3 բաղադրիչ: Առաջինը՝ ճոպանուղու

ՉԻ ՀԱՎԱՔՎԵԼ 52 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ

Ալավերդու քաղաքապետարանը խոստանում է դառնալ ավելի թափանցիկ Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը, համայնքի 2008 թվականի բյուջեի հաշվետվությունը բնակչությանը ներկայացնելու նպատակով, քաղաքապետարան էր հրավիրել ԶԼՄ-ների եւ հ/կ-ների ներկայացուցիչների: Ներկա էին «Հետք» (էլեկտրոնային) եւ «Առավոտ» օրաթերթերը, Ալավերդու «Անկյուն +3» եւ Վանաձորի «ՄԻԳ» հեռուստաընկերությունները: Թե ինչ հ/կ-ներ էին ընդունել քաղաքապետի հրավերը՝ մնաց գաղտնի: Ներկայացնում ենք «Առավոտի» հարցերին քաղաքապետի պատասխանները:

Դատախազների հետ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը երկօրյա սեմինար էր կազմակերպել Ծաղկաձորում՝ լրատվամիջոցների եւ ՀՀ գլխավոր դատախազության հետ: Առաջին անգամ էր, որ հասարակական կազմակերպությունը ստանձնում է միջնորդի դեր, այն էլ՝ դատախազության եւ ԶԼՄ-ների միջեւ: Մինչ այդ բազմաթիվ էին հանդիպումները դատավորների եւ ոստիկանության ներկայացուցիչների, փաստաբանների հետ: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բացման խոսքում ասաց, որ վերջին տարիներին ԶԼՄ-ները կայացել են,

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Անցյալ տարվա ապրիլի 6-ին «Նորք» հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղեկացվեց, որ իրենց մոտ է տեղափոխվել 40-ամյա Վաղարշակ Ոսկանյանի դիակը: Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվեց, որ նրա մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների սուր խանգարումից, գանգուղեղային վնասվածքից: Ավելին, ըստ դատաբժիշկների, Ոսկանյանի գլխի եւ դեմքի վնասվածքներից յուրաքանչյուրը կարող էր մահվան պատճառ դառնալ: Ապրիլի 7-ին Կենտրոնի քննչական բաժնում

Չեն կրճատում՝ վերաձեւավորում են

Հայաստանյան բջջային կապի օպերատորները վստահեցնում են, որ ճգնաժամը կապի ոլորտին ամենաուշն է հասնում: Արդեն քանի ամիս է՝ «ԱրմենՏել» եւ «ՎիվաՍել-MTC» ընկերությունների աշխատակիցների շրջանում խուճապ է տարածված: Ընկերությունների աշխատակիցներին տեղեկություններ են հասել, որ օպերատորները պատրաստվում են մեծ թվով կադրային կրճատումներ անել: Այն աշխատակիցներն էլ, որոնք վերջերս են ընդունվել կամ դիրքերն այնքան էլ ամուր չեն՝ «շունչները պահած»

ԻՆՔՆԱՍՊԱՆ ՉԻ ԵՂԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ՍԻՐԱԾ ԱՂՋԻԿԸ ՄԵՂՔԻ ՏԱԿ ՉԸՆԿՆԻ

Մասնագետի խոսքերով, եթե մարդը դիմում է ինքնասպանության, նշանակում է, որ նա ունի մի ուժեղ ցավ եւ այլեւս չի կարողանում այդ ցավը կրել: «Ոչ ոք չի կարող ասել, որ ես հոգեպես անհավասարակշիռ անձնավորություն եմ եւ ինքս էլ իմ մասին այդ կարծիքին չեմ, պարզապես վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդու կյանքում այնպիսի պահեր են լինում, որ նա այլեւս

Հարկադրված՝ կթանկացնեն վառելիքը

Նոր կանոնակարգի համաձայն՝ գազալցակայաններից յուրաքանչյուրը պետք է մոտ 200 հազար դրամի ծախս անի, ինչն էլ կհանգեցնի գազի գնաճի: Այսօր աշխարհը ուղիներ է փնտրում տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները հնարավորինս մեղմելու համար, իսկ մեր կառավարության՝ նախորդ մի քանի ամիսներին ընդունված շատ հայեցակարգեր ու կանոնակարգեր տնտեսվարողների համար լրացուցիչ խնդիրներ են առաջացնում: Մասնավորապես, նախորդ տարեվերջին մշակվել եւ հաստատվել է

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԳԼԽԻՑ ՄԵԾ ԳՈՐԾԵՐ ՉԻ ԲՌՆԻ

Տնտեսագետների կարծիքով, թեեւ ծախսերը կրճատելու մասին որոշումն ուշացած է, սակայն այն մեր ղեկավարներին կստիպի ոտքները վերմակի չափով մեկնել: Կառավարության վերջին նիստում որոշվեց, որ մեր պետությունն անցնելու է խնայողությունների խիստ ռեժիմի կամ, այլ կերպ ասած՝ «պետք է ծախսենք այնքան, ինչքան ի վիճակի ենք հավաքել հարկեր»: Որոշ տնտեսագետների հավաստմամբ՝ այս հայտարարության ենթատեքստն այն է, որ կավելանան տնտեսվարողների

Պաշտպանները լքեցին դատարանի դահլիճը

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ «Յոթի» գործով դատավարությունը ավարտվեց առանց քաղբանտարկյալների եւ նրանց պաշտպանների: Փաստաբանները դուրս եկան դահլիճից այն բանից հետո, երբ դատավոր Մարտիրոսյանը որոշեց սանկցիա կիրառել ԱԺ պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի՝ արդեն նախկին պաշտպան Հովիկ Արսենյանի նկատմամբ՝ դիմելով Փաստաբանների պալատին վերջինիս դեմ կարգապահական վարույթ սկսելու միջնորդությամբ: Հիշեցնենք,

ԿԲ-Ն ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԷՐ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Սակայն այդ կանխատեսումները հայտնի էին միայն Կենտրոնական բանկի կայքէջին հետեւողներին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից երեկ «Առավոտին» փոխանցեցին 2008-ի հոկտեմբերից սկսյալ՝ իրենց որոշ հաղորդագրություններ, որոնք պիտի ապացուցեին մեր հրապարակավ արած պնդումների հակառակը, թե կառավարությունն ու ԿԲ-ն քաղաքացիներին միայն լավատեսական սցենարներ չեն մատուցել ճգնաժամի պայմաններում հնարավոր զարգացումների վերաբերյալ: Հիշեցնենք, որ այս համոզմունքի համար հիմք էր

ՈՐ ԱՌՆԵՏԱՎԱԶՔ ՉԼԻՆԻ

ԱԺ մի խումբ պատգամավորներ դիմել են Սահմանադրական դատարան, որով փորձում են վիճարկել ԱԺ Կանոնակարգ-օրենքի 12 եւ 14-րդ հոդվածները: Պատգամավորները ուզում են, որ ՍԴ-ն պարզի այդ հոդվածների սահմանադրականությունը: ԱԺ տարածքային կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը «Առավոտին» ասաց. «Սահմանադրության երկրորդ հոդվածով ամրագրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ ժողովուրդն այն իրականացնում է ընտրությունների

«Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը համաձայնության չեկան

Առաջիկայում «Ժառանգությունը» կորոշի Երեւանի ավագանու ընտրություններին իր մասնակցության ձեւը: Երեկ, ժամը 20-ին, մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը, որը տեւեց շուրջ 3 ժամ: Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի Քաղաքական խորհրդի եւ կենտրոնական գրասենյակի մարտի 15-ի համատեղ նիստում ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցությունները կենտրոնական գրասենյակին լիազորել էին քննարկել «Ժառանգություն» կուսակցության առաջարկը՝ ընտրություններում միասնական ցուցակով հանդես գալու վերաբերյալ, եւ

ԵՐԵՎԱՆԻՑ ԿՍԿՍԵՆ

Հայ ազգային կոնգրեսը մտադիր է Հայաստանում ժողովրդավարության եւ օրինականության վերահաստատումը սկսել մայրաքաղաքից: Հայ ազգային կոնգրեսը, քաղաքական խորհուրդն ու կենտրոնական գրասենյակը, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ անցկացրած համատեղ նիստում քննարկելով մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններին առնչվող հարցերն ու դրանք քաղաքական գործընթացների տեսանկյունից կարեւորելով, մարտի 15-ին եկել են այն եզրահանգման, որ Կոնգրեսը, այնուամենայնիվ, կմասնակցի այդ

«ՓՈՐՁԵԼՈՒ ԵՆ ԴԱՐՁՆԵԼ ՀԱՄԱՐՅԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ»

Կռահեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, երբ ընդդիմությունը դա դեռ չէր ասել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ընդդիմության որոշումը՝ ցուցակում առաջինը գրել Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը, իր համար սպասելի էր. «Ինձ համար դա սպասելի էր, ես ենթադրում էի, որ ընդդիմությունը, բնականաբար, ամեն առիթ պետք է

ԱՇԽԱՏԵԼՈՒ Է ՔԱՂԱՔԱՊԵ՞Տ

Մարտի 15-ին հայտնի դարձավ, որ Հայ ազգային կոնգրեսը մասնակցելու է մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններին, եւ որ Կոնգրեսի համամասնական ընտրացուցակը գլխավորելու է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Կոնգրեսի համակարգող Լ. Զուրաբյանը երեկ հավաստիացրել է, որ հաղթանակի դեպքում ՀՀ առաջին նախագահը քաղաքապետի պաշտոնում պատրաստ է աշխատել որքան որ պետք է: Սակայն հիշեցնենք, որ գործող օրենսդրությամբ

ԹՂԹԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԴԱՑՆՈՒՄ Է ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ

Փոքր եւ միջին ձեռնարկությունների տնտեսվարողների շրջանում կատարված հարցման արդյունքներով պարզվել է, որ գործարարների 20% -ը պարբերաբար խնդիրներ է ունենում՝ կապված փաստաթղթաշրջանառության հետ: Հարցման հեղինակների ներկայացմամբ, տարբեր պատճառներով պայմանավորված, փաստաթղթային բարդությունները հաճախ բերում են նրան, որ տնտեսվարողները հրաժարվում են բարդ թղթաբանություն պահանջող գործարքների գրանցումից: Արդյունքում՝ ձեռնարկությունների կատարած շրջանառության ծավալները ճիշտ չեն ֆիքսվում: Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ)

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ քսանվեցերորդ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՅԱՆՔ  Երբ միլիցիոներներն արդեն Պետնանցին խցկում էին իրենց վիլիսը, Մրջանանցն ինձ ասաց՝ «ես հետները կգնամ, իսկ դու վազի հանրակացարան ու Հովոյին խաբար արա, որ Մյասնիկյանի քաղմաս գա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գիտես, որ Մյասնիկյան են տանում», եւ Քոթոն ասաց՝ «էն մեկին ճանաչում եմ՝ ուզունլարցի ա» եւ ավելացրեց՝

Մարտի 14

ԽՈՅ (21.03-20.04)- Հետեւեք ձեր սրտի ձայնին, պարտադրված ոչինչ մի արեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր բանակցություններ վարելու համար արդյունավետ օր է: Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Պետք չէ կենտրոնանալ անհեթեթ մտքերի վրա, մտածեք հաճելի պահերի մասին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր ծանոթությունները ոչ միայն հաճելի, այլեւ օգտակար կլինեն ձեզ ու ձեր աշխատանքին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր աշխատանքի նկատմամբ անտարբեր

Փողը փոխում է պահվածքը

Փողը մեծ դեր է խաղում մեր կյանքում: Այն թույլ է տալիս ձեռք բերել կարեւոր կենսական իրեր եւ զվարճանալ: Բայց պարզվում է, որ փողը կարող է ազդել մարդու պահվածքի եւ շրջապատի հետ նրա փոխհարաբերությունների վրա: Ամերիկացի գիտնականների վերջերս կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե մարդն իր աշխատանքը պայմանավորում է փող վաստակելով, ապա նրա աշխատունակությունը մեծանում

Պահվածքը մատնում է սոցիալական վիճակը

Կալիֆոռնիայի գիտնականները եկել են այն եզրակացության, որ մարդու պահվածքը կարող է շատ բան պատմել նրա սոցիալական վիճակի մասին: Պարզվում է, հարուստները եւ համեստ միջոցներ ունեցողներն իրենց տարբեր ձեւով են պահում: Այսպես, կանայք եւ տղամարդիկ, որոնք ֆինանսական սահմանափակումներ չունեն, եւ որոնց ծնողներն ունեն բարձր սոցիալական կարգավիճակ, շփման ժամանակ իրենց պահում են անկախ եւ ազատ: Նրանք չեն

Լողում է ոչ միայն դրամը

Այլեւ Զորի Բալայանի նավերը 2009 թվականի փետրվարի 19-ին հայրենի կառավարությունը որոշեց իր պահուստային ֆոնդից 97,160 միլիոն դրամ տալ ՀՀ կառավարության աշխատակազմին, որ սա էլ գումարը նվիրաբերի «Հայերը եւ ծովը» հ/կ-ին՝ «Սփյուռքի ճանապարհներով» գիտապատմական նշանակության շուրջերկրյա նավարկություն կազմակերպելու համար: Իսկ ահա հինգշաբթի օրը նույն կառավարությունը որոշել է անցնել խնայողությունների ռեժիմի եւ պատրաստ լինել վատթարագույն սցենարին: «Պետք

«ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄ ՉԿԱ»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ կառավարության ֆինանսական բլոկի հրաժարականի մասին լուրերը տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը անհիմն չի համարում: «Բոլորին է հասկանալի, որ եթե կառավարության ֆինանսատնտեսական բլոկը հրաժարական է տալիս առանց Տիգրան Սարգսյանի, դա նշանակում է, որ ֆինանսական շուկան քանդվում է միանգամից: Բոլորն են հասկանում, որ հրաժարականը պայմանավորված է նրանով, որ այդ մարդիկ չեն

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930