Օրվա լրահոսը
«ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
Իրենց ֆիլմն այսպես ներկայացրին հեղինակները «Այսօր-պլյուս» ֆիլմարտադրության հիմնադիրներ եւ կինոռեժիսորներ Արսեն Ազատյանն ու Նարինե Մկրտչյանը «Առավոտին» տեղեկացրին, որ սեպտեմբերի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա իրենց վերջին՝ «Անառակ որդու վերադարձը» ֆիլմի հայկական պրեմիերան: Կինոաշխատանքն արդեն մասնակցել է 4 միջազգային կինոփառատոների, առաջիկայում էլ նախատեսվում է նրա մասնակցությունը եւս 4-5 փառատոնի, այդ թվում՝ Ռումինիայում եւ Հնդկաստանում: Իսկ թե ինչո՞ւ
ՎՐԱՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԱՊՀ-ԻՑ
Այսօր, օգոստոսի 18-ին, կավարտվի ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալու պաշտոնական գործընթացը: Այդ մասին, ինչպես հայտնում է aysor.am-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստին», երեկ հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիթ Ջալաղանիան: Ըստ աղբյուրի՝ վրաց պաշտոնյան նշել է, որ անցած տարվա օգոստոսին «ԱՊՀ լիիրավ անդամներից մեկը մյուսին պատերազմ է հայտարարել, զավթել նրա տարածքը, ինչպես նաեւ ճանաչել զավթված տարածքները որպես անկախ
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ՝ ՆԱԶՐԱՆՈՒՄ
Երեկ Ինգուշեթիայի մայրաքաղաքում պայթեցվել է մի շենք, որում տեղակայված էին քաղաքի եւ շրջանի ՆԳ բաժինները: Երեկ ուշ երեկոյի տվյալներով՝ մահացել է 20 հոգի, տուժել է ավելի քան 138 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Մոտ 0,5-1 տոննա հզորությամբ ռումբը պայթել է առավոտյան ժամը 9-ի սահմաններում: Մահապարտ ահաբեկիչը ականապատված «Գազելով» մխրճվել է շենքի դարպասների մեջ՝ այն ժամանակ, երբ
«Անզգույշ» չեն քաշքշել
Լատվիացի գործարարների պատվիրակությունը, որն անցած շաբաթ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ժամանակ ուղեկցում էր նախագահ Վալդիս Զաթլերսին, ինքնաթիռում աղմուկ է բարձրացրել, վկայակոչելով «ՀԼԸ ծՏՉՏրՑՌ»-ն, տեղեկացնում է 7or.am-ը: Լատվիայի նախագահն օգոստոսի 9-13-ը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Նախագահի հետ են եղել մի խումբ գործարարներ եւ լրագրողներ: Ինչպես տեղեկացնում է լատվիական «NRA» թերթը՝ Ռիգա վերադառնալիս՝ նախագահը էկոնոմիկայի եւ
Էրդողանը հանդիպեց փոքրամասնությունների հետ
Օգոստոսի 15-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը հինգ նախարարների ընկերակցությամբ Ստամբուլի հարակից Մեծ կղզում հանդիպել է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ հայերի հետ, հաղորդում է news.am-ը:Էրդողանին, նրա օգնական Բյուլենտ Արինչին, պետնախարար Էգեմեն Բաղըշին, Ազգային կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուն, պետնախարար Ֆարուք Չելիքին եւ վարչապետ Էրդողանին դիմավորել է Ստամբուլին հարակից կղզիների վարչական ղեկավար Մուսթաֆա Ֆարսաքօղլուն, դատապաշտպան
«Ռուբիկը»՝ թյուրիմացություն
Ռուսական հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող նոր զվարճալի հաղորդումը՝ «Ամենակարող Ռուբիկը», կրկին քննադատությունների ալիք է բարձրացրել: Tert.am-ը հիշեցնում է, որ վերջերս այս հաղորդումը եթերից հանելու պահանջով էին հանդես եկել Ռուսաստանում Հայերի միության երիտասարդական թեւի ներկայացուցիչները: Հաղորդման գլխավոր հերոսը՝ ճանաչված հայ Ռուբիկը (ՈՒՀԱ ԵրՄԻ թիմի նախկին մասնակից Ռուբեն Ջաղինյանը), հաղորդման ընթացքում զրուցում է հյուրերի հետ: Նրանց զրույցին պարբերաբար
Հերթական դպրոցը կփակվի
Թեհրանի 50-ամյա «Ալիշան» դպրոցը աշակեր տների քանակի պակասի պատճառով կփակվի: Ըստ «Իրանահայեր» լրատվական պորտալի՝ «Ալիշան» դպրոցի փակումով վերջ է դրվում իրանահայության երբեմնի աշխույժ ներկայությանը Թեհրանի կենտրոնական հատվածում, որը կարելի է համարել Իրանի բաբախող սիրտը: Համայնքի թվի օրեցօր նվազման պայմաններում նվազել է նաեւ աշակերտության քանակը, որը չի բավարարել պետության կողմից սահմանված թվային պատկերը, ինչն էլ հիմք
Երիտասարդները կհանդիպեն
Օգոստոսի 17-23-ը հայ եւ ադրբեջանցի երիտասարդները հանդիպում կունենան Ֆինլանդիայի Մարիեգամնե քաղաքում: Ինչպես հաղորդում է ANS PRESS-ը, հանդիպմանը կմասնակցեն նաեւ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի երիտասարդության ներկայացուցիչները, ինչպես նաեւ մի շարք արտասահմանցի փորձագետներ: Ալանդի համերաշխության ինստիտուտի կողմից կազմակերպված հանդիպմանը կմասնակցի հինգ երիտասարդ Հայաստանից, ինը՝ Ադրբեջանից: Երիտասարդները կքննարկեն հակամարտությունների, դրանց կարգավորման ուղիների վերաբերյալ թեմաներ, գենդերային խնդիրներ:
Աշխատանքային վեճ
Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցի դաստիարակության գծով տնօրենի նախկին տեղակալ, գրադարանավարուհի Ծաղիկ Բաբայանի հայցադիմումը: Տնօրեն Ալվարդ Առաքելյանի՝ անցյալ տարվա նոյեմբերի 1-ի հրամանով նա ազատվել է աշխատանքից: Հայցվորը հայցադիմումում նշել է, որ համաձայն չէ տնօրենի պատճառաբանության հետ, թե իրեն աշխատանքից ազատել է աշխատանքային պայմանագրի գործողության
Դասախոսը ազատվել է գրավով
Ֆրանսիացի դասախոս Կլոթիլդա Ռեյսը, որը մեղադրվում էր Իրանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, կիրակի օրն ազատ է արձակվել գրավի դիմաց: Ըստ lenta.ru-ի, իրանական դատարանը չէր մանրամասնել գրավի պայմանները, սակայն իրավապահները հայտնում են, որ նրա առողջական վիճակը լավ է: Ռեյսը, որը մոտ կես տարի աշխատել էր որպես դասախոս իրանական բուհերից մեկում, ձերբակալվել էր այս տարվա հուլիսի 1-ին,
Միայն կայքերը պաշտպանելով չի
«Պետք է էնտուզիազմից անցնել պետական մակարդակի ծրագրեր մշակելուն: Ազգային անվտանգության խնդիր է, որով պետք է զբաղվեն եւ ԱԱԾ-ն, եւ մի շարք այլ կազմակերպություններ»,- ըստ aysor.am–ի, երեկ լրագրողների հետ հանդիպմանը` ի պատասխան բազմաթիվ հարցերի, թե ի՞նչ անել հայկական կայքերը հակերային հարձակումներից պաշտպանելու համար, հայտարարեց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը: Նա ինքնանպատակ չի համարում ադրբեջանական հակերների
ԿՐԹԱԿԱՆ ՕՂԱԿՈՒՄ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐՆ ԵՆ
Մանկավարժական գործընթացում՝ շարունակական կրթության ուսումնական ծրագրավորման մի քանի հարցեր Շուկայական տնտեսության փոփոխման պայմաններում կրթության արդյունավետ ձեւափոխումը կապված է նրա գլխավոր ռազմավարական ուղղության՝ նոր տեսակի մասնագետների պատրաստման հետ, որոնք բանիմաց են, մրցունակ, շարժուն: Ցավոք, ներկայումս կրթական օղակում հիմնականում գերիշխում է թոշակի տարիք ունեցող պրոֆեսորա-դասախոսական կազմը, որոնց արհեստավարժական մանկավարժական մակարդակը պահանջում է ուսումնական գործընթացի կազմակերպման կայունացած միօրինակությունների
Քաղաքական տարեդարձ
1991-ի սեպտեմբերի 2-ին Արցախի ղեկավարությունը հռչակեց ԼՂ անկախությունը: Նույն 91-ի դեկտեմբերի 10-ին արցախահայությունը, միջազգային ամենաընդունելի իրավանորմով՝ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ, անբեկանելիորեն վավերացրեց իր ղեկավարության որոշումը: Երկու շաբաթից քիչ մնաց «ծննդյան» 18-ամյակին: Ցավոք, ՀՀ իշխանությունները հիշարժան տարեթվի նշումը ցայսօր պատկերացնում են լոկ պաշտոնական հերթապահ շնորհավորանքների մակարդակով: Մինչդեռ հարկ էր «տարեդարձը» տոնել աշխարհասփյուռ համահայկական միջոցառումների անցկացմամբ՝ Հայաստանի ու ԼՂՀ դրոշներով,
ՄԵԾ ԼՎԱՑՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՆԵՐՈՒՄ
Ասում են՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը Հայաստանի օրենսդրության մեջ լավագույններից է: Չեմ կարող մասնագիտական գնահատական տալ, բայց ժամանակ առ ժամանակ լսում եմ, որ այդ օրենքի պահանջները բավարարելու համար դատարանները քաղաքացիների կամ հ/կ-ների օգտին վճիռներ են կայացնում՝ պետական մարմիններին պարտադրելով պատասխանել մարդկանց հուզող հարցերին: Ամենաթարմ օրինակը ՀՀ վարչական դատարանի այս տարվա հունիսի 23-ի վճիռն է, որը
Հայոց կաթողիկոսն աղոթում է ռուսների համար
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն օրերս Ռուսաստանում էր եւ հարցազրույց է տվել ՌԴ Հեռավոր Արեւելքի լրատվամիջոցներին եւ հայտարարել. «Ռուսաստանը սրբություն է»: Սա՝ ըստ Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի: Կաթողիկոսը հայտարարել է, որ աղոթք է հղում առ Աստված, որ Ռուսաստանը լինի հզոր գերտերություն, որ ռուս ժողովուրդը ապրի բարեկեցիկ կյանքով, քանի որ հայերի կաթողիկոսը վստահ է, եթե լավ
Ալավերդին դատարկվո՞ւմ է
Ֆինանսատնտեսական ճգնաժամը դարձել է արտագաղթին նպաստող լրացուցիչ գործոն Բնակչության արտագաղթը Ալավերդիում նոր թափ է ստացել: Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների, Ալավերդիում մշտական բնակվում է 16,6 հազար մարդ: Այսօր՝ մարդահամարից 8 տարի անց, Ալավերդու քաղաքապետարանը հայտարարում է, որ քաղաքում ապրում է 20 հազար բնակիչ: Ալավերդու ամենամեծ՝ Սանահին/Սարահարթ թաղամասի ԲՇՏ-ի պետ Ֆրունզիկ Ռամազյանի կարծիքով, թաղամասի բնակչության 60%-ը
ԿՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՌԱՆՑ ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑԻ
Հայաստան մայրիկի միակ հույսը Աստծո կամքն ու օրհնությունն է: Հայաստան տատիկի տնակը առաջինն է Վանաձորի Լենինգրադյան փողոցի տնակների շարքում: Նա այստեղ բնակվում է արդեն 20 տարի: Միայնակ թոշակառու է: Տնակում չկա ջուր եւ սանհանգույց: Տնակը տաքացվում է փայտով, որը մեծ դժվարությամբ է հայթայթվում: Տնակում Հայաստան տատիկի միակ «ընկերները» առնետներն են: «Վերջին անձրեւների ժամանակ գետի հունը
ՄԱՀ՝ ՌԵԼՍԵՐԻ ՎՐԱ
Երեւան-Նորագավիթ 2.874 կմ գծահատվածի 2-րդ պիկետում՝ երկաթուղու խճալիցքի վրա, հայտնաբերվել է 1962թ. ծնվ, Խանում Ղարիբյանի դիակը՝ տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը: Պարզվել է, որ օգոստոսի 14-ին, ժ. 08.45-ի սահմաններում, նշված գծահատվածով անցել է միայն Արմավիր-Երեւան էլեկտրական գնացքը։
ԳՐՊԱՆԵԼ ԵՆ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հարուցել է քրեական գործ, որի հիմքում դրվել է ՀՀ վերահսկիչ պալատի կատարած ստուգման արդյունքներով կազմված արձանագրությունը: 2005թ. Արմավիրի մարզի Տալվորիկի գյուղապետարանի եւ «Տագգատե» ՍՊԸ միջեւ կնքված գյուղապետարանի շենքի կառուցման կապալի պայմանագրի հիման վրա կատարվող շինարարական աշխատանքների ընթացքում ընկերության տնօրեն Ավագ Մելքոնյանը կատարողական ակտերում փաստացի կատարված աշխատանքների վերաբերյալ կեղծ
ԴԵՌ ԼՌՈՒՄ ԵՆ
Հայաստանի մշակույթի նախարարությունը պատրաստվում է պատասխանել Վերահսկիչ պալատի հաշվետվությամբ ներկայացված այն փաստերին, համաձայն որոնց՝ մշակույթի նախարարությունը 2008 թ. պետական բյուջեից մեծ յուրացումներ, չարաշահումներ եւ անարդյունավետ ծախսեր է կատարել: Այս մասին հուլիսի 30-ին Tert.am-ին հայտնել էին մշակույթի նախարարության լրատվության բաժնից, ի պատասխան այն հարցի՝ արդյո՞ք հիմա, երբ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը պաշտոնապես հրապարակվել է, մշակույթի նախարարությունը պատրաստվում
ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ՀԵՏՔԵՐ՝ ՀԱՐԹԱԳՅՈՒՂՈՒՄ
aysor.am կայքից տեղեկանում ենք, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում անցյալ տարի հողային աշխատանքների ժամանակ հին ջրհորներից հայտնաբերվել են մարդկային մարմիններ: «Կարապետանց կոչվող հին ջրհորից գտել ենք մարդկային ոսկորներ, նաեւ թուր»,- ասել է գյուղացիներից մեկը: 2002-ին էլ, երբ գյուղում մաքրում էին հին ջրհորները, էլի հայտնաբերվել են մարդկային ոսկորներ, թրեր, հին տիպի հրացաններ: Ըստ գյուղի դպրոցի տնօրեն
Օհանյանին պետությունը խաբել է
Վերջերս lragir.am էլեկտրոնային կայքէջում փորձագետ Մանվել Սարգսյանն իր «Ռազմական արդյունաբերությունը եւ նրա կադրերը» հրապարակման մեջ անդրադարձել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի՝ Բաքու այցին: Այդ կապակցությամբ հաղորդագրություն էր տարածվել, որում հայտնվել էր, որ քննարկվելու է Ադրբեջանի եւ Հայաստանի դաշնակից Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցը: Մ. Սարգսյանն այդ համատեքստում անդրադարձել էր Հայաստանի ռազմաարդյունաբերության արդի խնդիրներին, մասնավորապես հիշատակելով
«ԱՅՍ ՎՃՌԻՆ ՄԵՆՔ ՍՊԱՍԵԼ ԵՆՔ 5,5 ՏԱՐԻ»
Ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը – Տիկին Դոյդոյան, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ՝ Ելփինի գյուղապետի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ, դատական աննախադեպ վճռի առիթով: Այս վճիռը Ձեզ համար անակնկա՞լ էր, թե՞ սպասելի: – Այս վճռին մենք սպասել ենք 5,5 տարի Երբ 2003 թ. վարչական օրենսդրությամբ սահմանվեց :պատասխանատվություն տեղեկատվության ազատության իրավունքը խախտելու համար, այդ
ՌԴ-ն էլ է A/H1N1-ի պատվաստանյութը փորձարկում
Ռուսաստանի Դաշնության առողջապահության պետական կոմիտեն թույլատրել է սկսել A/H1N1 գրիպի ռուսական պատվաստանյութի բժշկական փորձարկումները: Այս մասին հաղորդում է News.ru լրատվական կայքը՝ հղում անելով առողջապահության պետական կոմիտեի տարածած հաղորդագրությունը: Այս հաղորդագրության մեջ նշված է նաեւ, որ A/H1N1 վարակի դեմ պատվաստանյութ է պատրաստել «Միկրոգեն» գիտաարտադրական ձեռնարկությունը: Ըստ կայքի տեղեկությունների, պանդեմիական վարակի դեմ պատվաստման համար գրանցման գործընթացն արագացվելու
Աճ՝ անկումից հետո
Տնտեսական ճգնաժամի պայմաններում Ճապոնիայում առաջին անգամ տնտեսական աճ է գրանցվել: Նախորդ տարվա ցուցանիշի համեմատությամբ, երկրի ՀՆԱ-ն աճել է մոտ 4%-ով: Մինչ այդ Ճապոնիայում եղել է 12% անկում: Այս մասին, 7or.am-ի տեղեկացմամբ, Տնտեսագետները Ճապոնիայում տնտեսական աճը պայմանավորում են արտահանման ծավալների 6% ավելացմամբ: Հիմնականում ճապոնական ապրանքներն արտահանվել են Չինաստան: Երկրի կառավարությունը նաեւ ճիշտ քաղաքականություն է վարել, որպեսզի
Չորս երեխա՝ 1 սենյակում
«Ես էլ եմ սոված էղել, բայց երբեք աղբամանից ուտելիք չեմ վերցրել, իսկ էսօր իմացել եմ, որ աղջիկս՝ Մարիամը, տենց բան ա անում: Իրա հելունի ուսուցչուհին տեսել ա ու ինձ ասել, որ իրենք տենց էրեխեքի չեն ընդունում: Բա կարելի՞ ա, հազար անգամ ասել եմ, որ դրանից փորի մեջ ճիճու ա առաջանում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց 32-ամյա
«ԱՆԱԼԳԻՆ» ՓՆՏՐՈՂԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ «ՍԻԱԼԻՍ»
Դեղատան աշխատողները շահագրգռված են տղամարդու պոտենցիան բարձրացնող «Սիալիս» դեղը վաճառել, քանի որ պարգեւատրում են ստանալու: Մայրաքաղաքի շատ դեղատներում արական սեռի հաճախորդ մտնելուն պես՝ դեղատան աշխատողները նրան շտապում են առաջարկել «Սիալիս» կոչվող դեղամիջոցը եւ գովազդել, թե ինչքան լավ ազդեցություն է այն ունենում, ինչքան հաջող դեղ է եւ այլն: Նշենք, որ «Սիալիսը» «Վիա-գրայի» կարգի դեղ է, միայն
ԱՆՑՈՒՂԻՆԵՐԸ ԿԱՆԳԱՌ ԵՆ ԴԱՐՁՐԵԼ
Այսօր մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում տասնյակ անօրինական կանգառներ են «ձեւավորվել», որոնք գտնվում են հիմնականում հասարակական կարեւոր նշանակության վայրերում, կառույցների, գերատեսչությունների հարեւանությամբ: Արտաքին գործերի նախարարության հարեւանությամբ գտնվող հետիոտնային անցուղին արդեն քանի տարի է՝ ծառայում է որպես կանգառատեղի. վարորդները անցորդներին են խանգարում, անցորդներն էլ՝ վարորդներին: Երկու րոպեի ընթացքում այդ վայրում կայանում է նվազագույնը 4-5 միկրոավտոբուս՝ խոչընդոտելով երթեւեկությանը: Նկատենք,
Մարզերում մարդիկ չկա՞ն
ՀՀ մարզերը աշխարհին ներկայանում են միայն պաշտոնյաներով Հայաստանի Հանրապետության բոլոր 10 մարզերն էլ ՀՀ տարածքային կառավարման նախարարության տեղեկատվական համակարգում՝ կայքում, իրենց հատվածը ունեն, որը տնօրինում են հենց իրենք: Այս կայքերի միջոցով մարզերը կամ, ավելի ճիշտ՝ մարզպետարանները հնարավորություն ունեն ներկայացնելու ինչպես մարզի առօրյան, այնպես էլ մարզի մասին ընդհանուր տեղեկություններ, մարզի հասարակական, կրթական, առողջապահական հաստատություններն ու կառույցները:
ՖԵՈԴԱԼԱԿԱՆ ԿԱՐԳԵ՞Ր ԵՆ ՀԱՍՏԱՏԵԼ
Ոլորտի մասնագետները վստահեցնում են, որ գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականությունը սխալ ուղղությամբ է ընթանում: «Այսօր գյուղական համայնքներում աղքատությունն ավելի է խորանում: Գյուղացիները խրված են օրեցօր աճող հարկերի եւ վարկերի մեջ: Մարդիկ բանկերից վարկեր են վերցրել ու չեն կարողանում տակից դուրս գալ: Ֆեոդալական կարգերը ներխուժել են գյուղերը»,-երեկ «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի «Ֆերմերային շարժում» հասարակական


















































