Օրվա լրահոսը
ՏՈՒԳԱՆՔ՝ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՑ ՈՒՇԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Աֆրիկյան Կոտ-դ’Իվուար (Փղոսկրի Ափ) պետության նախարարները պատժվել են աղբահավաքմանը նվիրված շաբաթօրյակից ուշանալու համար: Ըստ newsru.com-ի, երկրի վարչապետը որոշել է զրկել նրանց մեկ ամսվա աշխատավարձից: Ինչպես պարզվել է, վերոհիշյալ 11 նախարարները պետք է աղբահանությամբ զբաղվեին դեռեւս հունվարին, բայց այն ժամանակ էլ զլացան կատարել իրենց պարտականություները: Պատժվածների թվում էր նաեւ երկրում մեծ ազդեցություն ունեցող ֆինանսների նախարարը: Փորձագետների
«ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՂԹԵՑ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Կրասնոյարսկի մարզի ամենահայտնի քրեական հեղինակություններից մեկը՝ տեղի խորհրդարանի պատգամավոր եւ բիզնեսմեն Անատոլի Բիկովը, որն ավելի շատ հայտնի է որպես «Տոլյա Ցուլ», Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի որոշմամբ ստանալու է 26 հազար եվրո փոխհատուցում: Ստրասբուրգի դատարանը գտավ, որ ռուսաստանյան իշխանություները խախտել են Բիկովի իրավունքները՝ չապահովելով արդար դատաքննություն եւ խաթարելով մասնավոր կյանքն ու անձնական անձեռնմխելիությունը: 90-ական թվականներին Բիկովը
Ալաբամայում սպանվել է 10, իսկ Գերմանիայում՝ 16 հոգի
Ամերիկյան Ալաբամա նահանգում մի զինված տղամարդ սպանել է առնվազն 10 հոգու: Նահանգի փոքրիկ քաղաքներ Սամսոնի եւ Ժնեւի բնակիչները ցնցված են կատարված ողբերգության պատճառով: Ոստիկանությունն առայժմ չի կարողացել պարզել, թե ինչն է ստիպել տղամարդուն կատարել այդ հանցագործությունները: Ենթադրվում է, որ մարդասպանի զոհերի մեծ մասը նրա բարեկամներն էին: Նախնական տվյալներով, սկզբից տղամարդը սպանել է հարազատ մորը, որի
Եվրոպացիները Վրաստանից պահանջեցին փոխել երգը
Ժնեւում տեղակայված «Եվրատեսիլ» մրցույթի վերստուգիչ խումբը թույլ չի տվել Մոսկվայում կատարել «We don’t wanna put in» երգը, որը պատրաստվում էր ներկայացնել վրացական «Ստեֆանե եւ 3G» խումբը: Ինչպես հայտնում է «Ռեգնումը», Հեռարձակման եվրոպական միությունը պաշտոնապես տեղեկացրեց այդ մասին վրացական կողմին: Վրաստանը մինչեւ մարտի 16-ը պետք է կամ փոխի երգի տեքստը, կամ մեկ այլ երգ ընտրի: Ինչպես
Ռուսաստանը հրաժարվում է 3 տարվա բյուջեից
Ռուսաստանի կառավարությունը 2009 թվականի բյուջեի փոփոխություններ է ընդունել, որոնք, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի խոսքերով, նախատեսում են մասնավորապես 2010 եւ 2011 թվականների բյուջեի անվավեր ճանաչումը: Ըստ BBC-ի, 3-ամյա բյուջեն առաջին անգամ ընդունվել է 2007 թվականի կեսերին եւ ամեն տարի պարբերաբար ճշգրտվում է: Նման հնարավորություններ ստեղծում է առաջին հերթին նավթի բարձր գինը, որը Ռուսաստանի եկամուտների գերակշիռ մասն
Կաշառակե՞ր են
Մեղադրում են՝ առանց ապացույցների «Կաշառակերը»՝ պատերի վրա: Մարտի 10-ի լույս 11-ի գիշերը, երբ մեր թերթը տարվում էր տպարան, «Առավոտի» աշխատակցները նկատել էին, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ թռուցիկանման թղթեր նետում Մամուլի շենքի մոտ: Դրանցից մի քանիսը վերցնելով՝ տեսանք, որ այդ թռուցիկներում տարբեր բուհերի դասախոսների նկարներ են, վրան գրված՝ «կաշառակեր»: Իսկ երեկ առավոտյան արդեն հայտնաբերեցինք,
ԻՆՉՊԵ՞Ս ՆՈՐՈԳԵԼ ԴՊՐՈՑԸ
Դրա համար տնօրենից պահանջվում է լինել հնարավորինս նվիրված իշխանություններին եւ հնարավորինս ակտիվ ընտրությունների շրջանում՝ իշխանության վերարտադրությունը ապահովելու համար: «Առավոտը» բազմիցս առիթ է ունեցել նկարագրելու, թե ինչպես են կուլիսներում ընթանում պետբյուջեի կազմումն ու հաստատումը: Որեւէ մեկն այլեւս այնքան միամիտ չէ, որ կարծի, թե հիմնականում հարկատուների միջոցներից գոյացած բյուջեն ծախսվում է հատկապես հրատապ եւ անհրաժեշտ նպատակների իրականացման
Եթե վաղը պատերազմ սկսվի
Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները ստիպում են ավելի լրջորեն վերաբերվել պատերազմի սպառնալիքին: 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանի նախաձեռնությամբ մարտի 10-ին Տավուշի մարզպետարանում կայացավ զորահավաքային ռեսուրսների վիճակի գնահատման հարցերի վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցում էին Տավուշի մարզի համայնքների ղեկավարները, մարզի տարածքների զինվորական կոմիսարները, Տավուշի իրավապահ համակարգի ղեկավարներ: 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ Կ. Աբրահամյանը իր զեկուցման մեջ
Միայն փոխադարձ վստահությամբ
Առաջարկում են մասնագետները ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) 2009թ. մարտի 3-ի դե ֆակտո ազատ լողացող փոխարժեքի ռեժիմին վերադառնալու որոշումն առաջացրեց տնտեսական գործակալների բուռն արձագանքը: Հայտարարությունից րոպեներ անց Երեւանում փակվեցին մի շարք խանութներ եւ վերանայվեցին բազմաթիվ ապրանքների գներ: Բանկերը մեծացրին արտարժույթի առքի եւ վաճառքի միջեւ առկա գնային լուսանցքը: Այս առաջին արձագանքից հետո էսկալացիայի վտանգը ներկայումս վերահսկվում է:
ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԸ ՉԻ ՇԱՀԵԼՈՒ
Հակառակը պնդողները ստում են Դրամն արժեզրկվեց, եւ հեռուստացույցը՝ այն բնակարաններում, ուր դեռ չեն հրաժարվել հայկական հեռուստաալիքներ դիտելուց, անվերջ խոսում է այն մասին, որ ահա հիմա ինչ լավ է լինելու տեղական արտադրողի համար եւ ինչ սկզբունքային եւ խիզախ որոշում ընդունեցին իշխանությունները, թողնելով, որ մեր ազգային էությունը, իմա՝ նույն այդ դրամը, ազատ լող տա (այն մանկական բանաստեղծության
Վստահիր, մուծվիր, շահիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվում է նախադեպը չունեցող ծրագիր: «ԱրցախՀԷԿ» ընկերությունը Արցախի բոլոր քաղաքացիներին առաջարկում է դառնալ կառուցվող ՀԷԿ-երի բաժնետեր՝ այսօր ձեռք բերել ընկերության բաժնետոմսերը: «Ես ինքս մասնակցելու եմ «ԱրցախՀԷԿ»-ի բաժնետոմսերի բաժանորդագրությանը, մասնակցելու եւ իրենց հնարավորությունների չափով բաժնետերեր են դառնալու մեր կոլեկտիվի գրեթե բոլոր անդամները»,- ասաց «ԱրցախՀԷԿ» ԲԲԸ գործադիր տնօրեն Վահրամ Բեգլարյանը: Երկու
ԱՐԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ
Մայրաքաղաքամերձ մարզերը չեն շտապում մասնակցել Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին Փետրվարի սկզբին ՀՀ Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ թաղային համայնքների ղեկավարների կամ ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն էր կայացել՝ մինչեւ փետրվարի վերջ նախարարություն ներկայացնել «Արի տուն» ծրագրին հարմար ընտանիքների ցուցակը: Հիշեցնենք, որ «Արի տուն» ծրագրով նախատեսվում է այս տարվա մայիս-հոկտեմբեր հատվածում հայկական ընտանիքներում երկու շաբաթով
Դիմել են վերաքննիչ դատարան
ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Գրիգորյանը երեկ դիմել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարան: Նա, ինչպես տեղեկացրել ենք, իրականացնում էր 15 տարվա ազատազրկման դատապարտված Զավեն Մկրտչյանի պաշտպանությունը: Եղբայրներ Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյանները, Հրաչ Սահակյանը եւ Սերոբ Տեր-Մելիքսեթյանը մեղադրվել եւ դատապարտվել էին ազատազրկման՝ Մեսրոպ Մաքոյանի սպանության գործով: Այն տեղի էր ունեցել 2005 թ. օգոստոսի 11-ի լույս 12-ի
«ԵՍ ՀԻՄԱ ԱՎԵԼԻ՛ ՆԵՐԿԱ ԵՄ»
Ասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը – Պարոն Մանուկյան, Ձեր հրաժարականից հետո սկսեցին շրջանառվել լուրեր, իբր Հայաստանում չեք. երբեւէ բացակայե՞լ եք հանրապետությունից: – Ինչպես նախկինում, աշխատանքային գործունեությունից ելնելով՝ սեմինարներ, միջազգային կոնֆերանսներ, ԱՊՀ տնտեսական դատարանի պլենումի նիստեր եւ այլն, այնպես էլ հիմա, ավելի շատ գիտական եւ հասարակական գործունեության ուղղությամբ՝ ես հաճախակի եմ բացակայում
70 տարեկանի սիրտը 20 տարեկան է ուզում
Ամուսնական գործակալություն դիմած պապիկները պնդում են, որ իրենց հարսնացուն լինի շատ երիտասարդ: «Ամենից հետաքրքիրն այն է, որ գալիս են 70-ն անց պապիկներ եւ ցանկանում, որ իրենց հարսնացուն պարտադիր լինի շատ երիտասարդ՝ տարիքը չգերազանցի 20-ը: Եվ այդպիսի մի ամուսնություն մեզ մոտ գրանցվել է: Ճիշտ է, հարսնացուն ոչ թե 20, այլ 35 տարեկան էր, բայց փոխարենը փեսացուն
ԲՈՐԲՈՍՆԱԾ ԹԵՅ ԵՆ ՎԱՃԱՌԵԼ
«Alokozay» ֆիրմային պատկանող ժամկետանց եւ իր մեջ թունավոր նյութեր կրող թեյը վաճառվել է, մինչդեռ «Առավոտը» շուրջ մեկ տարի առաջ է ահազանգել դրա մասին: Նախօրեին գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչությունը հայտարարեց, որ ոչնչացրել է «Alokozay» ֆիրմային պատկանող 16 տոննա ժամկետանց թեյ: Տեսչության իրավական ապահովման եւ տեղեկատվության բաժնի պետ Սուսաննա Մինասյանը խոստովանել էր, որ
Երիցյանը դարձավ հանրապետական
Նորաթուխ հանրապետական, Արաբկիրի թաղապետ Ալբերտ Երիցյանը կաշխատի հօգուտ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի: Մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերն է համալրել Արաբկիրի նորընտիր թաղապետ, նախկինում անկուսակցական Ալբերտ Երիցյանը: Պարոն Երիցյանի՝ հանրապետական դառնալը թերեւս իր հստակ պատճառներն ունի: Բանն այն է, որ անկուսակցական Երիցյանը թաղապետ ընտրվեց հենց հանրապետականների «դաբրոյով», իսկ մայիսին կայանալիք քաղաքապետի ընտրություններում իրենց թեկնածուի՝
ԿԱՐՈՂ ԵՆՔ ՄՐՑԵԼ ՄԻԱՅՆ ՍՐՏԱԲԱՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՈՎ
Բացի բարեհամբույր վերաբերմունքից, հայերը տուրիստներին այլ կերպ չեն կարողանում գրավել Հայաստանի կառավարությունն արդեն քանի տարի է՝ զբոսաշրջությունը տնտեսության զարգացման գերակա ճյուղ է համարում: Սակայն Համաշխարհային տնտեսական ֆորումի «2009 թվականի զբոսաշրջության մրցունակության» զեկույցից կարելի է ենթադրել, որ այս ուղղությամբ հայրենի կառավարության ջանքերն այնքան էլ արդարացված չեն: Զեկույցի համաձայն, աշխարհի 133 երկրների շարքում Հայաստանը՝ զբոսաշրջության մրցունակությամբ, զբաղեցնում
Դատավորը վիրավորվում է ընտրողաբար
Դա հստակ դարձավ նաեւ «Յոթի» գործով դատական երեկվա նիստում Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում շարունակվեց «Յոթի» գործով դատական նիստը, թեեւ դեռ նախորդ օրն էր պարզ, որ այդ դատական նիստն էլ է նախորդի նման հետաձգվելու: Հիշեցնենք, որ մարտի 10-ին քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը դատարանին գրությամբ տեղեկացրել էր, որ ինքը մեկ այլ
ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԵՆ ՆԱԵՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ
Պաշտոնանկ արված դեսպանորդի քաղաքական քայլի հետեւանքները շարունակում է կրել նրա կինը, որին զրկում են աշխատելու հնարավորությունից: Այս պատմության սկիզբը սովորական է: 2005-ի հուլիսի 1-ից Ռազմիկ Խումարյանը, որ մինչ այդ ԱԳՆ ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատարն էր, նշանակվեց Ուկրաինայում եւ Մոլդովայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար: Եվ նրա կինը՝ Արուսյակ Շահբազյանը, որ Ազգային ժողովի աշխատակազմի
Հայ ազգային կոնգրեսն էլ է դժգոհ օմբուդսմենից
Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. Օրերս Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրեց իր տարեկան զեկույցը: Ընդարձակ այս զեկույցում անտեսված է այն քաղաքական իրողությունը, որը ձեւավորվել է Հայաստանում, եւ որի հետեւանքով 2008 թվականի ամբողջ ընթացքում համակարգված կերպով իրականացվել են մարդու հիմնարար ազատությունների եւ իրավունքների ոտնահարում: Մասնավորապես՝ 1. հազարավոր քաղաքացիներ հետապնդվել, հալածվել,
ԱՅՍ ՏԱՐՎԱ ՎԱՏԱԳՈՒՅՆՆԵՐԸ
Freedom House միջազգային կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ամենառեպրեսիվ հասարակությունների ամենամյա զեկույցը՝ «2009 թվականի վատագույնները» վերտառությամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Զեկույցը ավելի հանգամանալից ուսումնասիրության է ենթարկել Freedom House-ի կողմից աշխարհի 193 երկրներում եւ 16 առանձին տարածքային միավորների մեջ «ոչ ազատ» վարկանիշին արժանացած 42 երկրներում եւ 9 տարածքներում մարդու իրավունքների իրավիճակը: «2009-ի վատագույնները» զեկույցի համաձայն, անցած տարվա
«ԱՔՍԱԿԱԼՆԵՐԸ» ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ նշանակել է Հանրային խորհրդի անդամներ: Նախագահի կարգադրությամբ Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել՝ Ռոբերտ Ամիրխանյանը, Աննա Ասատրյանը, Լիլիթ Ասատրյանը, Կարեն Բեքարյանը, Էմիլ Գաբրիելյանը, Անելկա Գրիգորյանը, Աստղիկ Գեւորգյանը, Հայկ Դեմոյանը, Հովհաննես Զանազանյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը եւ Վլադիմիր Մովսիսյանը: Համաձայն հաստատված կանոնադրության, Հանրային խորհուրդը ՀՀ նախագահի կողմից կազմավորվող խորհրդակցական մարմին է, որն
«Մենք հաշվի ենք առնում բոլոր սցենարները»
Երեկ խորհրդարանում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ հերքել իր հրաժարականի մասին լուրերը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ այցելել էր խորհրդարան, որտեղ խմբակցությունների ներկայացուցիչները նրան դիմավորել են «գրկաբաց»: Ըստ ամենայնի, այս «կոնսուլտացիան» կազմակերպված էր մեկ նպատակով՝ իշխանությունը ուզում էր ապացուցել, որ հրաժարականի խնդիր չկա, որ կառավարությունը աշխատում է եւ որեւէ մեկի մտքով չի անցնում նրանից հրաժարական
«ԿԱՐԵՎՈՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՆ Է»
Երեկ «Սահ» ատամնաբուժարանում բուժում է ստացել «Մարտի 1-ի» գործով քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանը եւ այդ ընթացքում պատասխանել «Առավոտի» հարցերին: – Մարտի 1-ի հանրահավաքում առաջին նախագահի ելույթը չի՞ հիասթափեցրել ձեզ: – Բացարձակ: Ինքս, գուցե, փոքր-ինչ այլ կերպ վարվեի, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները բավականին փորձառու եւ իմաստուն քաղաքական գործչի մոտեցումներ են: Նա շատ ավելի հեռուն է տեսնում, բնական
ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵԶՐԱԿԱՑՐԵՑ
Կիրառել նորը՝ եթե բարենպաստ է մեղադրյալի համար. այսպիսի խորհուրդ են տվել Վենետիկի փորձագետները Խորհրդարանում ստեղծված աշխատանքային խումբը Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո ուղարկել էր Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովին՝ փորձագիտական գնահատական ստանալու համար: Փորձագետներ Ջեյմս Հեմիլթոնը (Իռլանդիա) եւ Գիդո Նեպի Մոդոնան (Իտալիա) մարտի սկզբին Ազգային ժողով
«ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՀԻՄԱՐ Է ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ»
Հայաստանի տնտեսության կործանման եւ ողբալի իրավիճակի վերաբերյալ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու օրերս արած հայտարարությունը, ըստ «Միացյալ Վրաստան» ժողովրդավարական շարժում կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեի, «ոչ կոռեկտ է եւ հիմար»: Այս մասին կուսակցության նախագահն ասել է «Panorama.am»-ին: Ն. Բուրջանաձեն մասնավորապես ասել է. «Իմ երկրի նախագահը սխալ, տգեղ եւ ոչ կոռեկտ արարք է թույլ տվել ոչ միայն հարեւան
Անհրաժեշտ դպրոց
Կապանը նորից կիրակնօրյա դպրոց ունի: Շատ վաղուց նման դպրոց Կապանում եղել է: Իսկ այսօր Կապանում կիրակնօրյա դպրոց բացելու նախաձեռնությունը քաղաքի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցունն է: Դպրոց բացելու ճանապարհին բազմաթիվ դժվարություններ են եղել, շատ խոչընդոտներ են հաղթահարվել, եւ այսօր դպրոցն իրողություն է: Ամեն երեքշաբթի եւ հինգշաբթի, ժամը 15-17-ի հատվածում դպրոցի սաները կհաճախեն դասերի եւ, բացի հոգեւոր
Մարտի 11
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ ինքնամփոփ կլինեք: Պետք չէ հուսահատվել փոքրիկ անախորժություններից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն կանցնի հաճելի միջավայրում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր կատարած բոլոր գնումները կգոհացնեն եւ ձեզ, եւ ձեր ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Դուք հանգստի կարիք ունեք: Լավ կլիներ աշխատանքից հետո այցելեիք մարզադահլիճ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ձեր հավասարակշռված քայլերի շնորհիվ կհասնեք հաջողության: Պետք
ՃԱՆԱՉԵՔ՝ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ
Տոնական թեստ Տարվա ընթացքում ունենք շատ տոներ՝ Ամանոր, հունվարի 28, փետրվարի 23, մարտի 8, ապրիլի 7, մայիսի 1 եւ, որ ամենակարեւորն է՝ յուրաքանչյուրս ունի մի յուրօրինակ տոն՝ դա մեր ծննդյան օրն է, որը ցանկալի տոն է առաջին հերթին մեզ, հետո մեր մտերիմների, ընկերների ու շրջապատի համար: Այդ օրվանից մենք միշտ ակնկալում ենք հաճելի անակնկալներ, եւ

















































