Օրվա լրահոսը

Օգոստոսի 19

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ ինքնամփոփ կլինեք: Պետք չէ հուսահատվել փոքրիկ անախորժություններից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն կանցնի հաճելի: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր կատարած բոլոր գնումները կգոհացնեն եւ ձեզ, եւ ձեր ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Դուք հանգստի կարիք ունեք: Լավ կլիներ աշխատանքից հետո այցելեիք մարզադահլիճ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ձեր հավասարակշռված քայլերի շնորհիվ կհասնեք հաջողության: Պետք չէ

ԶԳԱՑՄՈ՞ՒՆՔ, ԹԵ՞ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդը համակարգչին իր արագությամբ եւ ճշգրտությամբ զիջում է, բայց եւ այնպես նա մի առավելություն ունի, քանի որ իր բոլոր դատողություններն էլ էմոցիոնալ երանգավորում ունեն: Բայց երբեմն էմոցիաները ճիշտ որոշում կայացնելու հարցում ավելի շատ խանգարում են: Փորձենք պարզել, թե զգացմունքներն ու բանականությունը որքանո՞վ են համադրվում: Ձեր առջեւ կյանքի սովորական իրավիճակների վերաբերյալ մի քանի հարցեր, դատողություններ, նկարագրություններ

Թանգարաններն աշխատեցին մինչեւ ուշ գիշեր

Վատիկանի թանգարանների գոյության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ հուլիսի 24-ին բազմաթիվ այցելուներ հնարավորություն են ունեցել ներկա գտնվել թանգարանների սրահներում մինչեւ ուշ գիշեր ու դիտել հովվապետերի կազմած արվեստի հարուստ հավաքածուների ստեղծագործությունները: Այդ մասին հայտնել է «KIPA» գործակալությունը: Հավելենք նաեւ, որ Վատիկանի թանգարանների նոր մուտքը՝ բացված 2000թ., լուծել է թանգարանային համալիրի այցելուների մեծ հոսքի խնդիրը: Այժմ այցելուները

«Մարդիկ տանում են իմ ձայնը»

Տավուշցի Աշոտ Աբգարյանը Վերնիսաժում վաճառում է զանգեր: Նրա ստեղծած զանգերի մոտ միշտ հերթ կա: Մարդիկ ձգտում են գնել զանգեր, դռան վրա կախել իրենց սեփական զանգը: Զանգի արձակած հնչյունը ուրախության խորհուրդն ունի: Մեր ավանդապատումներում զանգի արձակած «ճիչը» նշանակում է երազանքի, նպատակի իրականացում: Աշոտ Աբգարյանի պատրաստած յուրաքանչյուր զանգ ղողանջում է յուրովի՝ հիշեցնելով եկեղեցական նրբին հնչյուններ: Վարպետն ասում

ՈՎ Է «ՆԵՐՄՈՒԾԵԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՎԵՅՑԱՐՆԵՐԻՆ

Աշխատանք՝ որն ընդունված չէ հայերի կողմից Ժամանակին շվեյցարացիներն էլ հայերի նման բախտ էին որոնում օտար ափերում: Օրինակ, Հռոմի պապը, 1506 թվականից սկսած, գերադասել է իր թիկնազորը համալրել շվեյցարացիներով՝ շվեյցարներով: Պատահական չէ, որ իտալերենում svizzero բառը երկու իմաստ ունի՝ պապի զինվոր եւ շվեյցարացի: 19-րդ դարի սկզբից շվեյցարացիները սկսեցին տարբեր երկրներում, մասնավորապես Ռուսաստանում աշխատել դռնապան՝ խոշոր հյուրանոցներում,

Եթե բախում չլիներ

Մոսկվայում անցկացվեց հրապարակային եւ խճուղային հեծանվավազքի աշխարհի առաջնությունը 18 տարեկանների միջեւ, որտեղ Հայաստանը ներկայացնում էին խճուղային հեծանվորդ Արամ Մելիքյանն ու հրապարակային հեծանվորդ Սուրեն Պետրոսյանը: Մեր ունեցած տեղեկություններով, Մելիքյանի ցուցանիշներն առավել քան համեստ են եղել: Դրա փոխարեն հաջող է հանդես եկել «Հայաստան» մարզական միության սան, ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանող Սուրեն Պետրոսյանը: Նա առաջին մրցաձեւում՝ խմբային վազք՝ միավորներով,

Երեք կորուստ

Լեհաստանի Շչեցինա քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական 21-րդ առաջնությունը: «Neue Zejt» մարզասրահում պայքարի մեջ ներգրավվել են 30 երկրների շուրջ 230 բռնցքամարտիկներ: Մեր հանրապետությունն ութ քաշային կարգերում ներկայացնող մարզիկներից երեքն արդեն վերածվել է հանդիսականի: Նրանք են. 54 կգ քաշային Ալեքսանդր Շախյանը, որը հենց մեկնարկում պարտվել է ադրբեջանցի Էլվին Իսաեւին, Արամ Ավագյանը, որը սկզբում միավորների բացահայտ

«GRAND PRIX»-Ը ԹԵՎԱԿՈԽԵՑ ՎՃՌԱԿԱՆ ՓՈՒԼ

Ջերմուկում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի «Մեծ մրցանակի» հինգերորդ խաղարկությունում, որին տրվել է աշխարհի 9-րդ չեմպիոն «Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար» անունը, այսօր երկրորդ եւ վերջին հանգստյան օրն է հայտարարված: Վասիլի Իվանչուկ: Սերգեյ Կարյակինը իր կնոջ՝ Եկատերինայի հետ վայելում է Ջերմուկի բնությունը: Արոնյանի մտերիմ ընկեր, օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը եւ ընկերուհին՝ Արիանան: Պետեր Լեկո-Սոֆիա Պետրոսյան-Լեկո անբաժան ընտանիքը: Մեր ժամանակների

«ԱՐԻ ՏՈՒՆԸ»՝ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ

Երեկ ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի հերթական փուլի 60 սփյուռքահայ երիտասարդներ՝ Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, այցելեցին Մայր աթոռ Սբ. Էջմիածին, ուր հանդիպեցին Մայր աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն տ. Վարդան աբեղա Նավասարդյանի հետ: Իր խոսքում հոգեշնորհ հայր սուրբը բարիգալստյան մաղթանքից հետո անդրադարձավ հայապահպանության խնդրին՝ վերջինիս համատեքստում կարեւորելով Հայրենիքի հետ կապը,

ԺԼԱՏ «ԱՍՏՂԵՐ»

Ամերիկացի լրագրողները հատուկ ուսումնասիրել են, թե որ «աստղերն» են ամենագծուծը կամ ամենաշռայլը: Դերասան Ջոնի Դեպը, օրինակ, Չիկագոյի բարերից մեկում 4000 դոլար թեյավճար է թողել: Դեւիդ Բեքհեմն էլ, խմելով ընդամենը 100 դոլարանոց գարեջուր, 1000 դոլար է թողել մատուցողին: Երրորդ տեղում դերասան Չարլի Շինն է, նրան հետեւում է ճանաչված ռեստլեր եւ դերասան Հալկ Հոգանը, այնուհետեւ՝ դերասան, պրոդյուսեր

Շիրակացու արձանը՝ օդի մե՞ջ

Գյումրեցի քանդակագործ Սամվել Պետրոսյանը իր հեղինակած արձանը չի համաձայնում տեղադրել Գյումրիի քաղաքապետարանի առաջարկած տարածքում: Քանդակագործ Սամվել Պետրոսյանի հետ Գյումրիի քաղաքապետարանի կնքած պայմանագրում որպես նրա քանդակած արձանի տեղադրման վայր նշված է Անանիա Շիրակացու փողոցը՝ նախկին «10 հարկանու տարածքը», որտեղ այժմ կառուցվում է բիզնես-կենտրոն: Ըստ Ս. Պետրոսյանի, այս գործարքը կնքելիս Գյումրիի քաղաքապետարանից իրեն ներկայացրել են, որ տարածքը

ԴԻՐԻԺՈՐԸ ՆԱԵՎ ԳՐՈՒՄ Է

Կամ ինչու հեռացավ Հայաստանից դիրիժոր Արա Մարկոսյանը Դիրիժոր Արա Մարկոսյանի անունը 1990-ականների սկզբներից անհետացավ հայաստանյան մշակութային դաշտից: Միայն մեկ անգամ շատ հպանցիկ ասվեց, որ 2006-ին ԳԻՏԻՍ-ի ուսանողների ուժերով մի հայ դիրիժոր հայերեն «Անուշ» է բեմադրել: Այս օրերին 1999-ից Մոսկվայի պետական կամերային ակադեմիայի երաժշտական թատրոնի (Պոկրովսկու թատրոն) դիրիժոր Արա Մարկոսյանը արձակուրդն անցկացնում է հայրենիքում: Հիշեցնենք, որ

ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ՝ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ

Իրանը պատրաստ է առանց որեւէ նախապայմանի Արեւմուտքի հետ բանակցություններ վարել միջուկային խնդիրների շուրջ: Այդ մասին հայտնում է aysor.am-ը՝ վկայակոչելով «Reuters»-ին։ «Միջուկային հիմնահարցի շուրջ բանակցություններում Իրանի գլխավոր դիրքորոշումը քննարկումներն են առանց նախապայմանների»,- աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է «ՄԱԳԱՏԵ»-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Աշղար Սոլթանիեն։ Նշենք, որ ԱՄՆ եւ արեւմտյան մի շարք երկրներ մեղադրում են Իրանին խաղաղ միջուկային

ՆԱՏՕ-Ն ԿՍԿՍԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ

Արդեն առաջիկա ամիսներին ականատես կլինենք Անդրկովկասի երկրներ եւ Ռուսաստանի շրջակա տարածքներ ՆԱՏՕ-ի արագացված տեմպերով առաջխաղացմանը, «ԱրմԻնֆո»-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի փոխտնօերն Վլադիմիր Զախարովը: «Հյուսիսատլանտյան դաշինքն ինչ եւ ինչպես պետք է անի Ռուսաստանի շուտափույթ փլուզման համար՝ կետ առ կետ շարադրված է հատուկ այդ նպատակով գրված

ՄԱԴՐԻԴՅԱՆ ՈՐՈԳԱՅԹ

Մադրիդյան սկզբունքները դիտարկվում են ոչ թե որպես փոխզիջումների իրականացման ծրագիր, այլ՝ որպես հայկական կողմի լիակատար կապիտուլյացիայի ծրագիր: «ԱրմԻնֆո»-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել Երեւանի քաղաքացիական հասարակության եւ տարածաշրջանային զարգացման ինստիտուտի համակարգող Շուշան Խաթլամաջյանը: «Այդ առնչությամբ հարց է ծագում, թե արդյոք հասարակությունները պատրա՞ստ են փոխզիջումների, եւ արժե՞ արդյոք լրամշակել այդ սկզբունքները, որոնք հակամարտող կողմերից մեկի մոտ

Կա նաեւ Քվեմո Քարթլիի խնդիր

Վրաստանը կարող է կորցնել Քվեմո Քարթլի տարածաշրջանը՝ ինչպես Աբխազիան եւ Հարավային Օսիան, այնտեղ գերակշռող թուրքախոս բնակչության պատճառով: Ըստ «Արմինֆո»-ի, այդ մասին երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է «Արեւմտահայերի հարցերի ուսումնասիրման կենտրոն» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: «Այսօրվա դրությամբ Քվեմո Քարթլիի բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են ադրբեջանցիները, որոնց ակտիվորեն աջակցում են Ադրբեջանի իշխանությունները: Վերջիններս ամենեւին էլ չեն

Լրագրողը մահացել է ադրբեջանական բանտում

Ադրբեջանի բանտում մահացել է լրագրող, «Թոլշի Սադո» («Թալիշների ձայն») թերթի գլխավոր խմբագիր Նովրուզալի Մամադովը:News.am-ը՝ վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, հայտնում է, որ 68-ամյա Մամադովը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության մեղադրանքով:Նա, մասնավորապես, մեղադրվում էր Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ:Խմբագրին մեղադրանք էր ներկայացվել նաեւ ազգային, ռասայական, կրոնական թշնամանք սերմանելու համար:Մամադովը թալիշների մշակութային կենտրոնի ղեկավարն

Դինքին սպանել են հատուկ ծառայություննե՞րը

Հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ ի հայտ են եկել նոր մանրամասներ, որոնք լույս են սփռում կատարվածի վրա։ Ինչպես հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, սպանությունը կազմակերպել է գաղտնի հետախուզության ծառայության JITEM ստորաբաժանումը, որի գոյության փաստը մշտապես հերքվել է պաշտոնյաների կողմից։ Այս մասին վկայում է մի փաստաթուղթ, որը ներառված է Էրգենեկոն աղմկահարույց գործի երրորդ պաշտոնական

ԱԿՏԻՎ ՋԱՀԵԼՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի (ՄՊՀ) մոտ 45 հազար ուսանողներից 1,5-2 հազարը հայեր են, որոնցից 600-700-ը անդամակցում են ՄՊՀ-ի Հայկական ուսանողական ընկերակցությանը (ՀՈՒԸ): Ինչպես «Նոյյան տապանին» հայտնել է ընկերակցության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Աննա Սահակյանը, ՀՈՒԸ-ի նպատակներից է ՄՊՀ-ի եւ Մոսկվայի այլ բուհերի հայ ուսանողներին հայ մշակույթին, հայոց լեզվին եւ հայ ժողովրդի պատմությանը հաղորդակից

Ո՞վ է խաբում ՀՀ վարչապետին

Հերթական բաց նամակը Հրազդանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N1 հատուկ (օժանդակ) դպրոցից: Այս նամակը գրում եմ հրապարակայնորեն, որովհետեւ համոզվել եմ, որ Ձեզ հղած իմ գրություններին, որոնք վերահասցեագրվում են ՀՀ Կոտայքի մարզպետարան, պատասխանում են, մեղմ ասած, ոչ ըստ էության: Կոնկրետ, որոշ ժամանակ առաջ ես Ձեզ տեղյակ էի պահել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզպետարանի կողմից դիտավորյալ

ՄՈՏԱՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Լռւյս է տեսել Մերուժան Հարությունյանի «Թարգմանելու արվեստը» գիրքը Այս գիրքն իրոք եզակի է, քանզի հայ իրականության մեջ ոչ ոք երբեւէ մանրամասն չի վերլուծել թարգմանական արվեստի զլխավոր սկզբունքները, չնայած այն փաստին, որ հայերենի այբուբենն ու թարգմանական ավանդույթներն արդեն մոտ 1600 տարեկան են, ու որ հայերը «Թարգմանչաց տոն» ունեն։ Մ. Հարությունյանն իր այս գրքում անգլիական ու ռուսական

74 կուսակցությունը խիստ շատ է. պետք է «օպտիմալացնել»

Հայաստանյան «կուսակցամանիան» բազմիցս է քննարկման առարկա դարձել հասարակական տարբեր շերտերի՝ ներառյալ տնային տնտեսուհիների համար: Գաղտնիք չէ, որ դե յուրե գրանցված 74-ից առնվազն 4-5 տասնյակը մի քանի հոգուց կազմված, այսպես կոչված՝ մարդ-կուսակցություններն են: Դրանց ղեկավարների ճնշող մեծամասնությունը քաղաքական դաշտում «ինքնահաստատվելու» լավագույն միջոցը թերեւս դիտարկում է համապետական որեւէ ընտրության ժամանակ կուսակցական կնիքը բարեհաջող «իրացնելը»: Սեփական ամբիցիաները բավարարելու

«ՎԱԽԿՈՏԻ ՄԵԿՆ ԵՍ, ՍՏՐՈՒԿ ԵՍ, ՀԱՅ ԵՍ ԴՈՒ»

Ա. ՊՈՒՇԿԻՆ Իմ լավ բարեկամ Ռաֆայել Պապայանը վերջերս ընթերցողին պարգեւեց հերթական փայլուն թարգմանություններից մեկը եւս՝ Ա. Պուշկինի «Տազիթ» պոեմը (տպագրվել է 04.07.09 թ. «Ազգ» օրաթերթում), հիրավի, թումանյանական թարգմանություններին հարգի գործ է: Պապայանի թարգմանությունը մի անգամ եւս առիթ տվեց անդրադառնալու պոեմում գրած «Վախկոտի մեկն ես, ստրուկ ես, հայ ես դու» Պուշկինի հանրահայտ արտահայտությանը, որը, կտրվելով պոեմի

Խմելու ջուր՝ սահմանամերձ գյուղին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ՝ Լոռու մարզի Ձորամուտ համայնքում կառուցվում է ջրատար: Աշխատանքներն ավարտական փուլում են. 5 կմ ջրատարն ու ներքին ցանցն արդեն պատրաստ են, սեպտեմբերին կավարտվի նաեւ ջրամբարի կառուցումը: Գյուղի 120 ընտանիք շուտով կունենա շուրջօրյա ջրամատակարարում, եւ գյուղացիների կենցաղը կթեթեւանա: Հին ջրատարը վատթար վիճակում էր եւ խմելու ջուրը

Ղարաբաղում աճել է ծնելիությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, ԼՂՀ-ում բարելավվում է ժողովրդագրական իրավիճակը. ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում ծնվել է 1 306 երեխա: Ըստ ԱՎԾ տեղեկությունների, ծնունդների թվի ավելացումը պայմանավորված է 2000 թվականից ԼՂՀ-ում իրականացվող կառավարական ծրագրով: Համաձայն այդ ծրագրի, ընտանիքում երրորդ եւ հաջորդ երեխայի ծնվելու դեպքում նրանց անունով բացվում են նպատակային բանկային հաշիվներ:

Երեք մարզ ու մեկ նավաստի

«Առավոտը» տեղեկացրել է, որ ՀՀ Սյունիքի մարզի մի շարք գյուղեր մեծ վնասներ էին կրել գարնան կարկտահարությունից, սակայն առայսօր այդ վնասները չեն փոխհատուցվել: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Երեւանում լրագրողներին ասաց, որ վնասները չափվում են միլիոններով: Կարկուտից տուժել են նաեւ Արմավիրի մարզի գյուղերը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը այցելել է տուժած գյուղեր եւ խոստացել, որ վնասի մասին տեղեկություններ

Որդին դեռ չի վերադարձել գերությունից

Իսկ ընտանիքը շարունակում է բնակվել տնակում Վանաձորցի Արաքսյա տատիկի որդուն՝ Զավեն Ռամազյանին, 1994 թվականին առեւանգել են ադրբեջանցիները: Տղան այն ժամանակ 15 տարեկան էր: Առեւանգել են հենց Վանաձորից: Այդ օրվանից ի վեր տիկին Արաքսյան որդուն չի տեսել: Այս գործի առիթով հրապարակումներ շատ են եղել հայկական տարբեր թերթերում: Ինչպես Արաքսյա տատիկն է պատմում, որդուն առեւանգել են ղարաբաղյան

ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՈՒՄԻՑ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ

Սյունիքի մարզի գյուղական ամբուլատորիաները հիվանդին տեղափոխելու տրանսպորտ չունեն Սյունիքի մարզի մի շարք գյուղական համայնքներում շարունակում է դժգոհության տեղիք տալ բուժսպասարկման անբավարար որակը, որից է՛լ ավելի է մեծանում գյուղաբնակների դժգոհությունը: «Ամիսներով բժշկի երես չենք տեսնում, իսկ մեր գյուղի բուժկետում դեղորայքը կրկնակի թանկ է վաճառվում: Նույնիսկ առաջին անհրաժեշտության դեղերն էլ ենք մենք առնում, բայց թեկուզ դրանք պետք

ԶԳՈՒՇԱՑԵՔ ԵՐԿԱԹՈՒՂՈՒՑ

Վերջին 6 ամիսների ընթացքում Հարավկովկասյան երկաթուղում արձանագրվել է 8 դժբախտ պատահար: Համաձայն «ՀԿԵ» ՓԲԸ Աշխատանքի պաշտպանության ծառայության օպերատիվ տվյալների, որոնք «ԱրմԻնֆո» գործակալությանն է տրամադրել ընկերության մամուլի ծառայությունը, դժբախտ պատահարները վերջերս հաճախակիացել են: Այսպես, օգոստոսի 14-ից 17-ը արձանագրվել է 3 մահացու դժբախտ պատահար: Վերջինները տեղի են ունեցել Մասիս, Նորագավիթ եւ Իջեւան երկաթուղային վազուրդներում: «ՀԿԵ» ՓԲԸ-ն կոչ

ՏՈՒԺԱԾԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է

Քիմիկատից թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Անդրանիկ Առաքելյանը: Նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, որից հետո վերջինս տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031