Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՀԻՄԱՐ Է ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ»

Մարտ 12,2009 00:00

\"\"

Հայաստանի տնտեսության կործանման եւ ողբալի իրավիճակի վերաբերյալ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու օրերս արած հայտարարությունը, ըստ «Միացյալ Վրաստան» ժողովրդավարական շարժում կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեի, «ոչ կոռեկտ է եւ հիմար»: Այս մասին կուսակցության նախագահն ասել է «Panorama.am»-ին: Ն. Բուրջանաձեն մասնավորապես ասել է. «Իմ երկրի նախագահը սխալ, տգեղ եւ ոչ կոռեկտ արարք է թույլ տվել ոչ միայն հարեւան երկրի, այլ նաեւ բարեկամ երկրի հանդեպ: Նորմալ նախագահներն իրենց չեն կարող իրավունք վերապահել խոսել այլ երկրի տնտեսության խնդիրների մասին: Ես կարծում եմ՝ Սահակաշվիլու արտահայտությունները ծայրահեղ ոչ կոռեկտ էին եւ հիմար: Մեր երկրի նախագահի ոչ կոռեկտ արտահայտությունները, որոնք վերաբերում են Վրաստանի ներքին հարցերին ու հարեւան-բարեկամ երկրներին, արդեն իսկ մեզ համար նորություն չեն, մենք դրանց սովոր ենք: Ինձ մնում է միայն ափսոսանք հայտնել իմ նախագահի արած հայտարարության համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել