Օրվա լրահոսը

Հարստության եւ աղքատության չափանիշները

Արդյոք պատգամավորների 700 հազար դրամը ցա՞ծր աշխատավարձ է, եւ արդյոք նրանք կարիք ունե՞ն 3 միլիոն դրամի պարգեւավճարի: Դրան միանշանակ պատասխան չկա: Նայած շքեղ կյանքի որ աստիճանին են նրանք հասել, ինչ ծախսեր են նրանք սովորաբար անում եւ ինչ նյութական ակնկալիքներ ունեն: Բուհի պրոֆեսորի համար 700 հազարը շոշափելի գումար է, իսկ մերձիշխանական օլիգարխի ապրելակերպ ունեցողի համար՝ պարզապես

Ձեր նշաձողը հազիվ Սոլովյովն է, դրանից էն կողմ չկաք. «ՉԻ»

Սիրելի իշխանավորներ, էդ որ մի երկու թթու խոսք չեք կարողանում Ալիևին ասել, դա իշխանության ու 3 միլիոն դրամ պարգևավճարի համար ատամներով կռիվ տված ձեր իշխանության, այդ արժեքները իմաստազրկած իշխանավորի և ներկայիս Հայաստանի զրոյական կշռի շնորհիվ է:

Սուտ 47. «Մենք ավանդապաշտ ընտանիքն ենք»

Սկիզբը՝ այստեղ: Նիկոլ Փաշինյանի ստերին այս անգամ գումարվում են իր զուգընկերուհու՝ Աննա Հակոբյանի ստերը։ Աննա Հակոբյանի ամենահնչեղ հայտարարություններից մեկը դարձավ այս արտահայտությունը․ «Մենք ամենաավանդապաշտ ընտանիքն ենք»։ Այս խոսքը պետք է վստահություն ներշնչեր, ցույց տար բարոյականություն, համեստություն, հայկական ընտանիքի արժեհամակարգին հավատարմություն։ Բայց հենց այս հայտարարությունն էլ ամենաարագը բախվեց իրականությանը։ Ավանդապաշտ ընտանիքը հանրային շոու չի դարձնում սեփական

Վերջին 90 օրում ՖԲ-ում հիմնական գովազդ տեղադրողը եղել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը. Սամվել Մարտիրոսյանի հոդվածը Media.am-ում

Ակտիվ գովազդատուների մեջ են նաև պաշտոնական անձինք և պետական հաստատությունները, օրինակ, ՀՀ կառավարությունը, Երևանի քաղաքապետարանը, Ներքին գործերի նախարարությունը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանը և այլք։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի գլխավորած պատվիրակության հետ

Հունվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստան պաշտոնական այցով ժամանած ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովի շրջանակներում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրերի իրականացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ» նախագծի, էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև հանքարդյունաբերության բնագավառում

«Վագիֆ Խաչատրյանն ունի սրտային քրոնիկ վիճակ, հավելյալ հետազոտություններ կանցնի, և հետագա բուժման մասով որոշումներ կկայացվեն»․ Անահիտ Ավանեսյան

Ավանեսյանը նաև ասաց, որ գերությունից վերադարձած մյուս երեք անձանց՝ Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը ևս բավարար է։ Եթե կարիք լինի հետագա որևէ բուժման գործընթաց կազմակերպելու, այն կկազմակերպվի։

Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետևել է Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարի ընթացքին

Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարի ընթացքին։ Այցի ընթացքում ներկա էին նաև Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ ՄԳ Սմբատ Լպուտյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը և խորհրդի անդամներ Տարոն Մարգարյանը և Աղասի Ինանցը։ Այցի ընթացքում նրանք նախ հետևեցին շվեյցարական մրցաշարի

Թիվ 11 երթուղու ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ Նա տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com

Հունվարի 12-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 54-ամյա Արտակ Ղ․-ն իր վարած «Zhongtong» մակնիշի ավտոբուսով Չեխովի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 74-ամյա Հովիկ Ա․-ին։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է

Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլորին վերադարձնելու համար. Արման Թաթոյան

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հայտարարել է. «Ուրախ եմ ադրբեջանական գերությունից մեր հայրենակիցների վերադարձի համար: Բայց ահաբեկիչներին չի կարելի համեմատել անմեղ մարդկանց հետ: Այդ հանցագործների վերաբերյալ դատավարություններով պետք է բացահայտվեին Թուրքիայի ու Ադրբեջանի հետախուզական ներգրավվածությունը միջազգային ահաբեկիչների և վարձկանների տեղափոխման ու թրաֆիքինգի գործում: Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլորին վերադարձնելու համար: Բացատրում եմ՝ ինչպես»։

«Մենք պետք է վերջ տանք այս պառակտմանը, մեզ պետք է ուժեղ Հայաստան, որտեղ մենք կրկին կդառնանք մի մեծ ընտանիք». Արթուր Միքայելյան

Նիկոլ Փաշինյանը քայքայել է երկրի անվտանգային համակարգը, սոցիալ-տնտեսական կյանքը գնալով անկում է ապրում, նա պառակտել է ազգը, հիմա էլ փորձում է սասանել մեր ինքնության հիմնասյունը՝ Հայ Առաքելական եկեղեցին, այնինչ մեզ այսօր միասնություն է պետք, հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Արթուր Միքայելյանը։ «Մենք պետք է վերջ տանք այս պառակտմանը, մեզ պետք է ուժեղ Հայաստան, որտեղ

ՀՀ ԱԳՆ-ն Բաքվում հայերի ջարդերի տարելիցի կապակցությամբ գրառում է արել X–ում

Հայաստանի ԱԳՆ-ն 1990 թ. Բաքվում հայերի ջարդերի տարելիցի կապակցությամբ գրառում է արել X–ում` ։ «Այս օրերին մենք ոգեկոչում ենք Ադրբեջանական ԽՍՀ-ում Բաքվի հայերի դեմ բռնությունների 36-րդ տարելիցի զոհերի հիշատակը։ Քանի որ մենք բռնել ենք խաղաղության ճանապարհը, ընդգծում ենք, որ նման գործողություններից միանշանակ հրաժարվելը, զուգորդված իսկական հաշտեցման և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հանձնառության հետ, կարող է

Վարչապետն ու փոխվարչապետները 2025թ. 51.6 մլն. դրամ պարգևավճար են ստացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազ. դրամ պարգևավճար է ստացել՝ 2025թ. առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար: Դրանից բացի՝ մոտ 1 մլն 970 հազ. դրամ էլ առանձին տողով է պարգևատրվել: Վարչապետի աշխատակազմի աշխատողները (թիվն ամեն տարի փոփոխվում է, միջինը` 491 մարդ), վարչապետն ու երկու փոխվարչապետները 2021-2025 թվականներին ստացել են ընդհանուր 2 մլրդ

ՀՀ-ն ապահովում է հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության անվտանգությունը և երաշխավորում է բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ

ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության առջև իրականացվող բողոքի ակցիաների վերաբերյալ հնչած հայտարարության առնչությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» դրույթների, ինչպես նաև միջազգային և երկկողմ այլ պարտավորությունների շրջանակներում ապահովում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ բարեկամական Իրանի Իսլամական

Առաջատարներն սկսեցին առանձնանալ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում այսօր կացան Հայաստանի բարձրագույն խմբի կանանց 81-րդ եւ տղամարդկանց 86-րդ առաջնությունների երկրորդ տուրի հանդիպումները։ Կանանց պայքարում երկուական հաղթանակ տարել են կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աստղիկ Հակոբյանը եւ Անահիտ Մկրտչյանը, որոնք էլ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Տղամարդկանց առաջնությունում 1,5-ական միավորով առաջատարների եռյակը կազմել են գրոսմայստերներ՝ Զավեն Անդրիասյանը, Մանուել Պետրոսյանը եւ Էմին

Արամ Ա. Վեհափառ հայրապետը ընդունեց երեսփոխան Իպրահիմ Քանաանը

Այսօր երեկոյեան՝ Չորեքշաբթի, 14 Յունուար 2026-ին, Մայրավանքի գրասենեակին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց այցելութիւնը Լիբանանի պետական երեսփոխան Իպրահիմ Քանաանի։ Նկատի ունենալով, որ երեսփոխան Քանաան միաժամանակ նախագահն է ելեւմուտքի եւ պետական ամավարկի խորհրդարանական յանձնախումբին, Վեհափառ Հայրապետին հետ քննարկումները առաւելաբար կեդրոնացան երկրին դիմագրաւած տնտեսական եւ դրամատնային հարցերուն, ինչպէս նաեւ ներքին ընդհանուր կացութեան վրայ։

Երազանքները՝ միայն երազում չեն լինում, եթե հավատում ես ուժերիդ․ պրոբացիայի ծառայությունում հաշվառված սյունեցիների հին նոր տարին․ (ֆոտոշարք)

Այս անգամ «Հանուն Ազատության» ԻՀԿ-ն փոխել էր հերթական միջոցառման ոճը՝ փորձելով երիտասարդներին ավելի ուրախ մթնոլորտում լսել

Ժաննա Անդրեասյան. Հեղինակավոր բուհերում ուսում ստացած քաղաքացիներին մեր երկրում աշխատանքային ոլորտում ներգրավելն արդյունավետ կլինի

Փոփոխություններ եւ լրացում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում

Նախապես հայտարարված ուխտագնացություն-ուխտերթի փոխարեն Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Սիրելի՛ հավատացյալներ, ցավով հայտնում ենք, որ մեզ հասած տեղեկություններով վաղը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ Սուրբ Պատարագը թույլ չտալու համար: Քանի որ մեզ համար կարևոր է, որպեսզի Սուրբ օրը չնշանավորվի տհաճ իրադարձություններով, ուստի հնարավոր բախումներից, անախորժություններից և տհաճ միջադեպերից խուսափելու, ուխտավորների հոգևոր խաղաղությունը, ապրումները, ինչպես նաև տոնի վեհությունն ու խորհուրդը չանարգելու նպատակով Սուրբ Հովհաննես Մկրտչի

Սուրեն Սուրենյանց. «Եթե ընտրություններին 53-ից 55 տոկոս մասնակցություն լինի, Նիկոլ Փաշինյանը անխուսափելի պարտվում է»

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը նշեց, որ իրենց քաղաքական ուժը հիմնադրման առաջին օրվանից փոփոխությունների ամենաարժանահավատ ճանապարհ համարել է ընտրությունները։ «Փողոցային պայքարին էլ դեմ չեմ, իմպիչմենտին էլ դեմ չեմ։ Ես ընտրությունները եւ քաղաքական պայքարի որեւէ այլ գործիք երբեք հակադրության մեջ չեմ դրել։ Չի կարելի նպատակը միջոցների հետ շփոթել։

«Պահանջում ենք դադարեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավը»

Մենք՝ Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս, մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (ՀԱՍԵ), Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և բոլոր հոգևորականներին, որոնք հայտնվել են Նիկոլ Փաշինյանի սանձազերծած հակաեկեղեցական արշավի և հալածանքների թիրախում։ Գիտակցելով, որ այդ արշավը հակաօրինական է ՀՀ Սահմանադրության և օրենսդրության տեսանկյունից ու հակասում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, խստորեն դատապարտում

Գործ ունենք խոսքի ազատության տոտալ բռնաբարության հետ. Աստղիկ Մաթեւոսյան

Արդյոք նորմալ է 6 օր շարունակ չարձագանքել քաղաքացու՝ հացադուլը որպես վերջին գործիք ընտրելու քայլին. «Մենք կարող ենք գործ ունենալ մարդու առողջության ու կյանքի անդառնալի կորստի հետ. Մաթեւոսյան

Այսօր «ժողովրդի իշխանությունն» ասում է՝ «Մի քիչ էլ մեզ պահեք՝ աշխատեք մեր պարգևավճարների, շքեղ ավտոմեքենաների ու պետական ճոխ կյանքի համար». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տաքսու վարորդները, երբ իմացան, որ հունվարի 1-ից տուրքը դարձել է 5%։ 2026 թվականի հունվարի 1-ից տաքսիստների համար սահմանված պետական տուրքը բարձրացվել է՝ 5%՝ կանխիկ, 4%՝ անկանխիկ վճարումների դեպքում։ Սա հերթական հարվածն է այն մարդկանց, որոնք ամեն օր փողոցում աշխատում են մեկ նպատակով՝ իրենց ընտանիքը

Բագրատ սրբազանը բանտարկվեց՝ որպես ընդդիմության միասնական առաջնորդ, խաղադաշտից դուրս հանվելու համար. իրավապաշտպան

Միջազգային կառույցների դուռը գալ ու նամակներ փոխանցելը խոսում է այն մասին, որ հենց ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի. Նաիրա Կարապետյան

Փաշինյանը ծանոթացել է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի բարելավված պայմաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն, ծանոթացել կենտրոնի գործունեությանը, բարելավված պայմաններին: Կենտրոնի տնօրեն Արայիկ Բաղրյանը ներկայացրել է Կառավարության կողմից հատկացված միջոցներով իրականացված վերանորոգման աշխատանքները: Նշվել է, որ 2024 թ. Կառավարությունը հատկացվել է 680 մլն դրամ՝շենքի վերանորոգման և գրասենյակային գույք ձեռք բերելու համար։ Վերանորոգվել է շուրջ

Հայաստանում ոչ թե կա ժողովրդավարության բաստիոն, այլ ժողովրդավարության սպանության բաստիոն. Շարմազանով

Արեւմտյան կառույցները քաղաքական առումով մեռած են, թաղած չեն. Շարմազանով

«Ես հիմա պատկերացնում եմ, թե ինչու էր Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը հայտարարում, թե օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանն ընկել է բուլդոզերի տակ». Սուրեն Սուրենյանցը՝ Մարկո Ռուբիոյի եւ Արարատ Միրզոյանի ստորագրած համատեղ հայտարարության մասին

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը նշեց, որ այսօրվա իր ասուլիսը պետք է ավելի շատ նվիրված լիներ ներքաղաքական օրակարգին, բայց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Անտոնիո Ռուբիոյի եւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ ստորագրած համատեղ հայտարարությունը ստիպել է ասուլիսն սկսել այդ փաստաթղթի նախնական գնահատականներով, որին ինքն այսօր առավոտյան հասցրել է ծանոթանալ հպանցիկ։ «Այդ փաստաթուղը կոչվում է

Ծափաթաղում 3-ամյա Տիգրանին կյանքից զրկելու գործով երեխայի հոր կալանքի ժամկետը երկարացվել է

Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի սպանության գործով երեխայի հայրը՝ Արմեն Օվանեսովը, շարունակում է մնալ կալանավորված։ Քրեական վարույթը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտավազդ Կարապետյանի վարույթում։ Դատարանը, նախնական դատալսումների ընթացքում, քննության առնելով Օվանեսովի խափանման միջոցի հարցը որոշել է անփոփոխ թողնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը՝ երկարացնելով դրա ժամկետը ևս երեք

«Ադրբեջանի պետբյուջեն աստիճանաբար կորցնում է նավթային ռեսուրսների վրա հիմնված կայուն ֆինանսական համալրումների հնարավորությունը»

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքի գրառումը. Ադրբեջանի պետբյուջեն աստիճանաբար կորցնում է նավթային ռեսուրսների վրա հիմնված կայուն ֆինանսական համալրումների հնարավորությունը։ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի (ԱՊՆՀ)՝ 2025թ. առաջին 9 ամիսների հաշվետվությունների աուդիտը և 2026թ. բյուջետային կանխատեսումները պետք է որ մտահոգիչ լինեն Ալիևի ռեժիմի համար։ 🔶 Ադրբեջանի Հաշվեքննիչ պալատի 2025թ. առաջին 9 ամիսների հաշվետվության արդյունքները և 2026թ. բյուջետային

Հայր Ասողիկին հարցաքննել են սուրբ Գեղարդի վնասվածքի դրվագով, քննություն է իրականացվում նաեւ 16-րդ դարի Աստվածաշնչի վաճառքի դրվագով

Այնքան անգրագետ են, 16-րդ դարում տպագիր Աստվածաշունչ չի եղել, որ մի հատ էլ վաճառվեր կամ չվաճառվեր: 17-րդ դարից է սկսել Աստվածաշնչի տպագրությունները. փաստաբան

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նշան Խաչատրյանի երդման արարողությունը: Շնորհավորում ենք նորանշանակ դատավորին, մաղթում հաջողություններ:   Դատական իշխանություն

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031