Օրվա լրահոսը

Սիմոնը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում

Այս տարի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Սիմոնը ներկայանալու է «Paloma Rumba» երգով: «Paloma Rumba»-ն էներգիայով լի և աշխուժ երգ է, որը նշանավորում է ազատությունը, շարժումը և կյանքի սեփական ռիթմին համընթաց քայլելու կարիքը: Այն նաև ընդգծում է Սիմոնի՝ որպես կատարողի խարիզման և Եվրատեսիլի բեմը խոստանում ողողել հարուստ և անմոռանալի հնչյուններով: Իսկ մինչև

Ավելի քան համոզված եմ, որ կբողոքարկվի դատական ակտը․ Գագիկ Ծառուկյանի պաշտպան

Գեթ մեկ ապացույց չկար, որ պարոն Ծառուկյանը որևէ հանցանք էր կատարել, բայց պրոցեսները, քաղաքական այս երևույթները մեզ հուշում էին, որ դատարանը կաշկանդվածություն ունի․ պաշտպան

Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի շենքի հարակից տարածքում բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը

Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի ներկայությամբ բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը։ «Արմատագիր – երկխոսության ուժը» խորագրով արձանը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության կողմից ի նշան երախտագիտության՝ Եվրոպական խորհրդարանի շարունակական և անվերապահ աջակցության համար։ Այս քանդակը բաղկացած է Հայոց այբուբենի տառերից: Ռոբերտա Մեցոլան իր խոսքում

«Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիայի մասով մնում եմ այն կարծիքին, որ սա պետական մակարդակով տեռոր է Իրանի և նրա բնակչության նկատմամբ». Ռուբեն Հակոբյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ տարածաշրջանում զարգացող իրադարձություններին։ «Իրանի նկատմամբ իրականացվող Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիայի մասով եղել ու մնում եմ այն կարծիքին, որ սա պետական մակարդակով այդ տանդեմի կողմից տեռոր է Իրանի և նրա բնակչության նկատմամբ։ Եթե նույնիսկ ընդունենք, որ իրական են բոլոր այն խնդիրները, որ ձևակերպում են այս պետությունները Իրանի

Գագիկ Ծառուկյանին վերաբերող քրեական գործը դեռ նախաքննության փուլում էր փլվել, արհեստական շնչառությամբ փորձում էին փրկել․ փաստաբան

Ձեռք բերված փաստական հանգամանքներով հնարավոր չէ ողջամիտ ենթադրություն առաջացնել առ այն, որ Գագիկ Ծառուկյանը ստեղծել ու ղեկավարել է կազմակերպված խումբ, դրա կազմում ԱԺ 2017 թվականի ընտրություններին իր կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին տվել է կաշառք․ փաստաբան

Ավագանու անդամի մանդատը տրվել է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու՝ Սարգիս Տեր-Եսայանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 9-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ Երևան քաղաքի ավագանու անդամ Սամվել Հակոբյանի՝ լիազորությունները վաղաժամկետ դադարել են։ ԿԸՀ-ն մարտի 11-ի նիստում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է վերոնշյալ դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու՝ Սարգիս Հրաչի Տեր-Եսայանին։

«Կասպյան թուրքերը պտտվում, նկարում են մեր երկրում, նկարները տեղադրում են սոցցանցերում, և ոչ մի հետևանք, բայց մենք՝ չգիտես ինչի առանց որևէ հիմքի. հանդիսանում ենք ահաբեկիչ»․ Վազգեն Ոսկանյան

Ըստ Վազգեն Ոսկանյանի՝ այսօրվա Հայաստանում ցանկության դեպքում շատ հեշտ, կամայականորեն յուրաքանչյուր քաղաքացու կկալանավորեն առանց որևէ հիմքի, և փաստացի մեր գործը դրա վառ ապացույցն է, որ 30-րդ ամիսն է՝ մենք գտնվում ենք կալանքի մեջ, ու որևէ ապացույց չկա։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության մասին ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը 2026 թվականի մարտի 10-ին հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ։ Հայտարարության վերաբերյալ ՀՀ ՆԳՆ-ից ստացված հանցագործության մասին հաղորդման համաձայն՝ օպերատիվ-հետախուզական լիազորությունների իրականացման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում գործունեություն ծավալող որոշ կուսակցությունների ղեկավարների, պատասխանատուների

Ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները փետրվարի 28-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում Իրանից տեղափոխվել են Հայաստանի տարածքով. ՀՀ ԱԳՆ

Մեր կողմից տարածված նախորդ հաղորդագրությունից հետո ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները փետրվարի 28-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում Իրանից տեղափոխվել են Հայաստանի տարածքով. այդ երկրների թիվը հասել է 46-ի՝ ներառելով նաև Կանադան, Հունաստանը, Սերբիան, Ֆինլանդիան և Եգիպտոսը: Հարևան երկրներից⤵️ 🇬🇪Վրաստան 🇮🇷Իրան 🇹🇷Թուրքիա Ամերիկյան մայրցամաքի երկրներից⤵️ 🇺🇸ԱՄՆ 🇨🇦Կանադա 🇲🇽Մեքսիկա 🇺🇾Ուրուգվայ Եվրոպական երկրներից⤵️ 🇦🇹Ավստրիա 🇩🇪Գերմանիա 🇮🇹Իտալիա

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.16-րդ հոդվածում սահմանված «բարեգործություն» եզրույթի գործածումը հստակ է և չի հանգեցնում որևէ տարաբնույթ ընկալման

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի նիստում անդրադարձել է ԿԸՀ հասցեագրված մի շարք դիմումներով արծարծված՝ ընտրական գործընթացների ժամանակահատվածում բարեգործական գործունեության սահմանափակումների վերաբերյալ հարցին, որը կարգավորվում է Ընտրական օրենսգրքի՝ սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ և 6․1-ին մասերով, որոնց համաձայն՝ «6․ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6.1-րդ մասի իրավադրույթների վերլուծությամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտել է, որ ընտրությունների կամ հանրաքվեի

Արմեն Աշոտյան. «Փաշինյանը Եվրոպական միության բարձր ամբիոնից Ալիևի արյունոտ ձեռքերը, արյունոտ երեսը մաքրելու հերթական արարն արեց»

Եվրոպական միության օրենսդիր մարմնի ամբիոնից հերթական անգամ ձեռքերը լվաց Արցախից, անգամ չխոսելով, ճիշտ հակառակը շեշտադրելով հակառակ միտքը, որ արցախահայերը ոչ միայն վերադարձի իրավունք չպետք է ունենան, այլ առհասարակ ոչ թե բռնի տեղահանված են, ոչ թե էթնիկ զտումների զոհ, ոչ թե ցեղասպանական գործողությունների թիրախ Ադրբեջանի կողմից, այլ պարզապես փախստականներ են։

«Թրամփներ, նաթանյահուներ են եկել-անցել, բայց իրանցիները շարունակել են այս աշխարհում գոյատևել ու իրենց պետությունը պահել». Ձյունիկ Աղաջանյան

Իսրայել-ԱՄՆ-Իրան պատերազմի հետևանքով ստեղծված բարդ իրավիճակի և տարածաշրջանում շահեր ունեցող երկրների հետ կապված իրադարձությունների մասին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում ասաց. «Ժամանակագրական առումով մի քիչ հետ գնանք, որովհետև այս ամենը ճիշտ հասկանալը շատ կարևոր է նաև մեր երկրի տեղը, դերը և մեր իշխանությունների գործելաոճը հասկանալու համար։ Դեռևս անցած տարվա վերջին ես

Գագիկ Ծառուկյանն արդարացվեց

«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին դատարանը մեղավոր ճանաչեց

«Մենք գիտեինք՝ դաղստանցի են»․ Գյումրու գաստրոտներից մեկում հյուրընկալված ադրբեջանցիները եղել են 3 հոգով, քյալլա են կերել ու հեռացել․ մանրամասնում է գաստրոտան հիմնադիրը

Գյումրու գաստրոտներից մեկում հյուրընկալված ադրբեջանցիները խոսել են ռուսերեն՝ Դաղստանի անունը հաճախակի հնչեցնելով, նրանք ադրբեջաներեն որևէ բառ չեն արտաբերել, որը կհուշեր նրանց ազգային պատկանելության մասին։

TRIPP ծրագիրը ներկայումս բյուրեղացման փուլում է. Նիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթը Եվրոպական խորհրդարանում

Եվրոպական խորհրդարանի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, Ինձ համար պատիվ է Ձեզ պատմել, որ այս ամբիոնից իմ ունեցած նախորդ ելույթից ի վեր, որը 2023 թվականի հոկտեմբերի 17–ին էր, Հայաստանում և ընդհանրապես Հարավային Կովկասում այնպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք հարյուրամյա նշանակություն ունեն, եթե չասեմ հազարամյա։ Իսկ իմ նախորդ ելույթից անցել է ընդամենը երկու տարի հինգ ամիս։

Գագիկ Ծառուկյանը բացառեց ՔՊ-ի հետ համագործակցությունը

ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուները դարձել են 4-ը․ Ծառուկյան

Նիկոլ Փաշինյանի շնորհակալությունն ու առաջարկը Իլհամ Ալիևին՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնից

Նիկոլ Փաշինյան․ «ՀՀ-ն պատրաստ է հենց այսօր՝ գործող ենթակառուցվածքներով՝ Կոռնիձոր-Գորիս-Եղեգնաձոր-Երասխ երթուղով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև ավտոմոբիլային կապը»։

«Turkish Airlines»-ը մեկնարկեց Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթերը

Այսօր՝ մարտի 11-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանեց «Turkish Airlines» ավիաընկերության մեկնարկային չվերթը Ստամբուլի միջազգային օդանավակայանից:   «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Արցախի դրոշը ճոճվում էր քամուց, վտանգ էր իրենից ներկայացնում. Վաղարշապատից այսպես են մեկնաբանում Արցախի դրոշը դարձյալ ապամոնտաժելը

Համայնքապետարանում չկան քննարկումներ հրապարակից հանված Արցախի դրոշն ավելի անվտանգ մեկ այլ վայրում տեղադրելու մասին

Զուգահեռ իրականության մեջ ՀՀ տարածքը շարունակաբար կոչվում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ

«Ադրբեջանցի պատգամավոր Ազիզ Ալաքբարլին հայտարարել է, որ Արևմտյան Զանգեզուրի աշխարհագրական անունների բառարանի ստեղծումը հոգևոր վերադարձ է պատմական տարածքներ»

Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը տարբեր պատրվակներով զանգահարել է իր հարևանությամբ բնակվող անչափահասին և փորձել հանդիպել: Հերթական անգամ՝ կոնֆետ հյուրասիրելու մտացածին պատրվակով, անձն անչափահասին նստեցրել է ավտոմեքենան և տեղափոխել

Ինձ համար հիմա ակնհայտ է, որ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հանդես են եկել հայտարարություններով Ռոբերտա Մեցոլա – Բարև ձեզ բոլորիդ, բարի առավոտ։ Ջերմորեն ողջունում եմ հարգելի՛ վարչապետ, հարգելի՛ պարոն Փաշինյան: Շատ հաճելի է ձեզ կրկին ողջունել մեր ժողովրդավարության տանը։ Շնորհակալ ենք, որ այսօր միացել եք մեզ և անհամբեր սպասում եմ լիագումար նիստում Ձեր ելույթին, որը մի

2019-20 թ.թ.-ին Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր, լուսավոր բնակարաններ է նվիրել

20-30 տարի ժամանակավոր տնակներում բնակված Վանաձորի այս ընտանիքները 2019- 2020 թվականներին վերջապես տեղափոխվեցին բնակարաններ։ Արխիվային այս կադրերում նրանք պատմում են, որ տարիներ շարունակ իրենց ապրած յուրաքանչյուր օրը տնակում պայքար էր ցրտի, խոնավության ու անորոշության դեմ։ 2019-20 թվականներին Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի ազգային բարերար Սամվել Կարապետյանը նոր, լուսավոր բնակարաններ է նվիրում` հավատարիմ մնալով սոցիալական պատասխանատվության ու

Դավիթ Համբարձումյանի գործով զենքն առկա չէ, բացահայտված չէ զենքի տեսակը․ Գայանե Պապոյանն անհիմն է որակում Ժորա Չիչոյանի որոշումը

Գայանե Պապոյանը նկատեց, որ տուժողների ցուցմունքներում ակնհայտորեն գերակշռել են արդարացնող ցուցմունքները եւ գնահատում իրականացնելիս, առաջին ատյանի դատարանը պարտավոր էր այդ ցուցմունքները գնահատել՝ համադրելով գործում առկա օբյեկտիվ ապացույցի՝ տեսանյութի հետ։ Դատարանն այդ քայլը չի արել։

Փաշինյանը և Մեցոլան քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները

Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը։ Հանդիպումից առաջ տեղի է ունեցել վարչապետի պաշտոնական դիմավորման արարողությունը, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Եվրոպական խորհրդարանի «Ոսկե գրքում»։ Ռոբերտա Մեցոլան ողջունել է ՀՀ վարչապետի այցը և նշել, որ այսօրվա հանդիպումն ու վարչապետ Փաշինյանի ելույթը կարևոր հնարավորություն են

Օդում փոշու պարունակությունը Վանաձորում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը փետրվարի 28-ից մարտի 6-ը (2026թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ մարտի 6-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մարտի 6-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ մարտի 6-ին։ Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում դժգոհեց հայ հոգևորականներից, թե իբր նրանք պատերազմ, կոնֆլիկտ են ուզում

Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանի ամբիոնից նշեց․ «Իրականությունն այն է, որ որոշ հոգևորականներ, որոնք ցինիկ կերպով խախտել են հոգևոր բարեվարքության բոլոր կանոնները, ՀՀ-ում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը՝ իրենց շուրջ հավաքելով ՀՀ նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ և բելառուսամետ օլիգարխների, և փորձում են ՀՀ անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին։ Մենք նոր հակամարտություն ու նոր պատերազմ թույլ չենք տալու»։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031