Օրվա լրահոսը

Հայաստանը փորձում է չեզոքություն պահպանել, բայց մենք տեսնում ենք ոչ ճիշտ հաշվարկներ, քայլեր. իրանցի վերլուծաբան. «Հրապարակ»

Երբ Իրանը փորձում է լծակներ գործադրել Ադրբեջանի ուղղությամբ, Հայաստանը չպետք է նրա համար փրկության պատուհան բացի

Կրթության համակարգում համակարգային խնդիրներից ձերբազատվել չի հաջողվել. Դավիթ Ամիրյան. «Ֆակտոր»

Խոստացված 300 դպրոցից վերանորոգվել է ավելի քան 100-ը, 500 մանկապարտեզից ու նախակրթարանից՝ 280-ը

Չեն կրնար, թէ՞ չեն ուզեր. «Ասպարեզ»

Հետեւելով օսմանեան կառավարութեան ժառանգորդի օրինակին, անոր խրատին, ինչպէս նաեւ անոր օգնութեամբ, կատարեցիր հայոց երկրորդ ցեղասպանութիւնը՝ ողջ աշխարհի աչքերուն առջեւ։

ԱՊՀ ՄԽՎ-ն հրավեր է ստացել դիտարկելու Հայաստանի խորհրդարանական ընտրությունները

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունով նամակ է ստացվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից։

Արման Եղոյանի եւ նրա հուշումը վերարտադրած Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունները, թե վճռով կամ հաշտությամբ 500 մլն դոլար վերադարձվել է ՀՀ-ին, չեն համապատասխանում իրականությանը. «Հետք»

Դատախազությունը նշել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է 5 մլրդ 450 մլն 494 հազ 148 դրամի գույք եւ դրամական միջոց, որը համարժեք է շուրջ 14 մլն 464 հազար ԱՄՆ դոլարի:

Նորա Յովսէփեան եւ Նաթալի Սամարճեան Լոս Անճելըսի «Ազդեցիկ կիներ» մրցանակին Կ՛արժանանան. «Ասպարեզ»

6 Մարտին, Լոս Անճելըս քաղաքի Կիներու իրավիճակի յանձնաժողովին կազմակերպութեամբ՝ տեղի ունեցաւ քաղաքի «Ազդեցիկ Կիներ» մրցանակներու յանձնման արարողութիւնը։ Քաղաքին կողմէ այս տարի մեծարուած կիներուն շարքին էին համայնքային իրաւունքներու պաշտպաններ եւ ղեկավարներ Նորա Յովսէփեան եւ Նաթալի Սամարճեան։ Իրաւաբան Նորա Յովսէփեան իր ամբողջ կեանքին ընթացքին ջատագոված է արդարութիւն եւ իր ժամանակը տրամադրած է համայնքին ծառայելու ջանքերուն։ Իր ասպարէզին

«ԱԱԾ-ն կանխարգելիչ նպատակ է հետապնդում, կամ էլ այս ամենն այլ նպատակներով են օգտագործելու, օրինակ՝ կուսակցությունների գրանցման ընթացքում այն կթողնի իր հետեւանքը». Միքայել Համբարձումյան. «Հրապարակ»

Կուսակցությունների գրանցման ընթացքում կերեւա ՔՊ-ի կցորդը դարձած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը, փոխանակ արտաքին վտանգներն արձանագրի եւ իր բուն գործառույթներով զբաղվի, երեկ հայտարարություն տարածեց` «այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների եւ սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ»։ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին խնդրեցինք մեկնաբանել այս հայտարարությունը` ինչո՞ւ է Արտաքին հետախուզական ծառայությունը միջամտում Հայաստանի ներքաղաքական հարցերին: «Իմ

ՔՊ խմբակցության առնվազն 29 պատգամավոր փաստացի դուրս է մնում հաջորդ խորհրդարանի կազմից. «Ժողովուրդ»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում մեկնարկել են առաջիկա ընտրություններին նախապատրաստական գործընթացները, և արդեն իսկ պարզ է դառնում, որ գործող պատգամավորների մի զգալի հատված հաջորդ խորհրդարանում չի լինի։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրության համաձայն՝ ՔՊ խմբակցության առնվազն 29 պատգամավոր փաստացի դուրս են մնում հաջորդ խորհրդարանի կազմից։ Նրանցից մի մասը հայտարարել է, որ այլևս չի առաջադրվելու, մի մասին կուսակցությունը

Ճամբարակ-Բերդ ճանապարհը փակ է կցորդով բեռնատարների, դժվարանցանելի՝ թեթև մարդատար մեքենաների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար։ Գեղարքունիքի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ուղեղն անջատելն անմեղ պոպուլիզմ չէ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերջին գրառումներից մեկում, ի թիվս այլ մտահոգությունների, նշել է, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակային սեռական հայհոյախոսության հիմնադիրն է: «Ո՛չ Խորհրդային Հայաստանի տարիներին, ո՛չ էլ անկախության շրջանում հրապարակային խոսքում երբեք սեռական հայհոյախոսություն, որպես երեւույթ, գոյություն չի ունեցել։ Դա Փաշինյանի եւ իր թիմի՝ ավանդապաշտ մեր ազգին պատիվ չբերող եւ խայտառակ նորամուծություն է»,

Լոգոպեդ Մարիամ Պետրոսյանը՝ խոսքի զարգացման խանգարումների մասին․ ի՞նչ է պետք իմանալ ժամանակին ու գրագետ միջամտությամբ խնդիրը շտկելու համար

Լոգոպեդ Մարիամ Պետրոսյանը, որը 10 տարուց ավելի աշխատել է Հայաստանում, այժմ Իսպանիայի առաջատար համալսարաններից մեկում ստանում է մագիստրոսական աստիճան՝ պատրաստվելով գիտական աշխատանքի պաշտպանությանը, և իր գործունեությունը ծավալում է նաև առցանց (ինչը նոր ուղղություն է լոգոպեդիայում)՝ աջակցելով խոսքի խնդիր ունեցող երեխաների ընտանիքներին իրենց իսկ երեխաների առաջին օգնող օղակը դառնալու հարցում։ Հաշվի առնելով հատկապես երիտասարդ ծնողների հետաքրքրվածությունը՝ Մարիամ

Հարձակվելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի վրա՝ Մեծ Բրիտանիայի PR ընկերությունը վնասում է իր հեղինակությանը. Հարութ Սասունյան

Ադրբեջանն ու Թուրքիան, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողությամբ հավաքագրելուց հետո, փորձում են հայկական Սփյուռքը չեզոքացնել, ինչը նրանց կողմից Հայաստանը նվաճելու վերջին քայլն է։ Ե՛վ Ալիևը, և՛ Էրդողանը գոհունակությամբ են ընդունում Հայաստանում գործող հնազանդ ռեժիմը և չեն​ ցանկանում, որ Սփյուռքը խոչընդոտի իրենց հակահայկական ծրագրերին: 2026 թվականի մարտի 2-ին հասարակայնության հետ կապերի (PR) Apollo Strategic Communications (ASC) լոնդոնյան ընկերությունը հարձակվեց Ամերիկայի

Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման հարցերը

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալի հետ

Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդը զինադուլի կոչ կ՚ուղղէ Ամերիկայի Միացեալ Նահանգներ-Իսրայէլ եւ Իրան պատերազմին

Երէկ՝ Երկուշաբթի, 9 Մարտ 2026-ին, Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (Ե.Հ.Խ.) նախաձեռնութեամբ եւ Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդի (Մ.Ա.Ե.Խ.) մասնակցութեամբ տեղի ունեցաւ առցանց հանդիպում մը՝ քննարկելու համար Ամերիկայի Միացեալ Նահանգներու ու Իսրայէլի կողմէ Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ շղթայազերծուած պատերազմը եւ անոր ծանր հետեւանքները: Սոյն հանդիպումին մասնակցեցան Միջին Արեւելքի քրիստոնեայ հոգեւոր պետերը եւ անոնց ներկայացուցիչները: Յանուն Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա.

Թեև հարկային մուտքերը աճում են, այնուամենայնիվ այդ աճը չի գալիս արտադրության աճից, չի գալիս բիզնեսի շահույթի ավելացումից. Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. ԴԻՏԱՐԿՈՒՄ 3․ Պետական բյուջե․ հարկային աճի պատրանք և կտրուկ անկում «արդյունքային» հարկերում (երբ բյուջեի կառուցվածքը բացահայտում է տնտեսության իրական կառուցվածքը) Պետական բյուջեի թվերը հաճախ ներկայացվում են որպես տնտեսական հաջողության ամենակարևոր ապացույցներից մեկը։ Եթե հարկային մուտքերը աճում են, իշխանությունները դա ներկայացնում են որպես տնտեսության աճի հաստատում։ Սակայն բյուջեի կառուցվածքային

Ալբերտ Առստամյանին արդարացնելու դատավճիռը վերաքննիչ քրեական դատարանը թողեց անփոփոխ. Փաստաբան

«Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետող Ալբերտ Առստամյանին արդարացնելու դատավճիռը վերաքննիչ քրեական դատարանը թողեց անփոփոխ», հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։

ՔՊ-ում քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

Ադրբեջանի ԶՈՒ դիրքը չի հատում ՀՀ պետական սահմանագիծը և գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում. ՊՆ մամուլի խոսնակ

Մի շարք հանրային գործիչներ և լրատվամիջոցներ կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են շրջանառում այն մասին, թե, իբր, 2025 թվականի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ն ՀՀ ինքնիշխան տարածքում տեղակայել են նոր դիրք: Այդ մասին սոցցանցում տեղադրված տեսանյութում նշել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: «Այս շրջանառվող կեղծ տեղեկությունները ուղեկցվում են Google Earth ծրագրային ապահովման տիեզերալուսանկարներով, որոնց կապակցումն իրականության հետ

Երկարամյա մասնագիտական գործունեության ընթացքում պարոն Բայբուրդյանը իր ուրույն ներդրումն է ունեցել ինչպես Հայաստանի Հանրապետության դիվանագիտության, այնպես էլ գիտության և կրթության ոլորտներում. ՀՀ ԱԳՆ

Խորը վշտով տեղեկացանք Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանի մահվան մասին: Երկարամյա մասնագիտական գործունեության ընթացքում պարոն Բայբուրդյանը իր ուրույն ներդրումն է ունեցել ինչպես Հայաստանի Հանրապետության դիվանագիտության, այնպես էլ գիտության և կրթության ոլորտներում՝ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ և զբաղվելով ակտիվ գիտական և մանկավարժական-դասախոսական գործունեությամբ: Եղել

Թե՛ «Լոռի բերդ քաղաքատեղիի», թե՛ Ամրակիցի Սբ․ Նիկոլայ Հրաշագործ ռուսական ուղղափառ եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացվել են՝ պահպանելով հուշարձանների պատմական և ճարտարապետական առանձնահատկությունները

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև «Լոռի բերդ քաղաքատեղի» պատմամշակութային հնավայր, որտեղ 2024 թվականից ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ իրականացվում են լայնածավալ վերականգնողական աշխատանքներ։ Աշխատանքները ներառում են Լոռի բերդի պարիսպների ամրակայումն ու վերականգնումը, միջնաբերդի եկեղեցու/հասարակական կառույցի ամրակայումը, նորոգումն ու վերականգնումը, միջնաբերդի բաղնիքների ամրակայումն ու մասնակի վերականգնումը, ինչպես նաև Ամրակից գյուղում

Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել Քրեական ոստիկանության կարողությունների զարգացման ուղղությամբ ամերիկյան կողմի աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը

Արդյունավետ համագործակցություն անդրազգային հանցավորության դեմ պայքարում․ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

Արթիկում Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի բռնված ու էկոնոմիկայի նախարարի անգործությունից դժգոհած քաղաքացին զարմացած է վարչապետի՝ խոսքը բերանում թողնելուց ու հեռանալուց

Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչը դժգոհ է, որ Արթիկում վարչապետի հետ հանդիպման ժամանակ ինքը կեղծիքի մասին է ահազանգել, իսկ նա, չլսելով, հեռացել է։

Հուլիսի 1-ից սպառողները հնարավորություն կունենան իրենց նախաձեռնությամբ մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները՝ մոբայլ բանկինգով և կազմակերպության կայքով

2026 թվականի հուլիսի 1-ից սպառողները հնարավորություն կունենան իրենց նախաձեռնությամբ մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները՝ մոբայլ բանկինգով և կազմակերպության կայքով։ Ապաարգելափակումը հնարավոր կլինի միայն սպառողի նույնականացումից հետո։ Գործիքը հնարավորություն կտա սպառողներին ավելի լավ կառավարել իրենց անունից իրականացվող ֆինանսական գործառնությունները և լինել ավելի պաշտպանված զեղծարարության դեպքերից։   ՀՀ կենտրոնական բանկ

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հետևողական զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ: նախարար Միրզոյանն ընդգծել է իրավիճակի հանգուցալուծման, տարածաշրջանային կայունության ապահովման կարևորությունը:

Նվազագույն աշխատավարձը խոստացել էին դարձնել 85 000 դրամ, բայց այսօր այն ընդամենը 75 000 է. Մեսրոպ Առաքելյան

«Արդյունքում խորանում է աղքատությունը, մեծանում է սոցիալական լարվածությունը, և ամենակարևորը՝ քայքայվում է վստահությունը պետության նկատմամբ»

Մասնակցելու ենք միայնակ կամ դաշինքով. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մասնակցելու ենք միայնակ կամ դաշինքով Քանի որ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ աղավաղում են ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ մեր դիրքորոշումը (պրոֆեսիոնալիզմի բացակայության թե դիտավորյալ սխալ տպավորություն ստեղծելու նպատակով, կարևոր չէ), անեմ հետևյալ պարզաբանումը: Հայ Ազգային Կոնգրեսը և նրա ներկայացուցիչները կմասնակցեն ընտրություններին ԲԱՑԱՌԱՊԵՍ ՍԵՓԱԿԱՆ ՑՈւՑԱԿՈՎ, լինի դա ՄԻԱՅՆԱԿ, թե´

Դավիթ Խուդաթյանը և Ալփարսլան Բայրաքթարը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնում է. «Այսօր Փարիզում հանդիպում եմ ունեցել Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։ Ի շարունակություն անցած տարի հունիսին Ստամբուլում կայացած հանդիպման՝ քննարկել ենք Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Ընդգծելով երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում ուղիղ փոխգործակցության զարգացման պատրաստակամությունը՝ քննարկել ենք հետագա քայլերն ու տեխնիկական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031