Օրվա լրահոսը

Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Չիլիի և Հարավային Ամերիկայի երկրների հետ համագործակցությունը խորացնելու հարցում. Վահագն Խաչատուրյանը՝ նախագահ Խոսե Անտոնիո Կաստի

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Չիլի կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Չիլիի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստի հետ։ Չիլիի նախագահը ողջունել է Հանրապետության նախագահին և շնորհակալություն հայտնել իր հրավերն ընդունելու և Չիլի այցելելու համար։ «Վերջին տասնամյակներում Չիլիում արմատական փոփոխություններ են եղել, սակայն մենք պահպանում ենք ինստիտուցիոնալ և բարեկամական հարաբերություններ մեր գործընկերների հետ և հետաքրքրված ենք

Ինչպիսի՞ն է Սամվել Կարապետյանի կուսակցության կամ «Ուժեղ Հայաստան»-ի դինամիկան. Empirica հետազոտական կենտրոնի տվյալները

Վերջին շրջանում իշխանական տարբեր գործիչներ հրապարակում էին սոցհարցման արդյունքները։ Որպեսզի ձեր համար պարզ լինի, ես կներկայացնեմ այդ սոցհարցումներն իրականացնող կազմակերպության մասին ընդամենը մեկ փաստ. 2021 թվականի մայիսին ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ այս ընկերությունը հրապարակել էր արդյունքներ, ըստ որի՝ ոչ մի ընդդիմադիր ուժ 1%-ից ավել ձայն չպետք է հավաքեր, այսինքն՝ այսօր Ազգային ժողովում ոչ մի ընդդիմադիր ուժ չպետք է լիներ:

«Շեշտադրվել է քրեական ենթամշակույթի դեմ հանրային մերժողական վերաբերմունքի ձևավորման կարևորությունը»

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ մարտի 10-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։ Նախարարը խորհրդի կազմում ընդգրկվելու կապակցությամբ շնորհավորել է ներկաներին՝ ընդգծելով, որ նրանց փորձառությունը թույլ կտա համատեղ քննարկումների միջոցով նախանշել լուծումներ, որոնք կնպաստեն նախարարության որդեգրած քաղաքականության արդյունավետ իրականացմանը։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է 2025 թվականին ՆԳ նախարարության ռազմավարական միջոցառումների կատարման առաջընթացը՝

Ապահովել, որ յուրաքանչյուր քաղաքացի արժանապատիվ աշխատանքի և կայուն եկամտի հասանելիություն ունենա. Արսեն Թորոսյանը՝ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նստաշրջանում

Ապահովել, որ յուրաքանչյուր քաղաքացի արժանապատիվ աշխատանքի և կայուն եկամտի հասանելիություն ունենա. Արսեն Թորոսյանը՝ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նստաշրջանում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ելույթ է ունեցել Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 70-րդ նստաշրջանում։ Նախարարը ներկայացրել է գենդերային հավասարության ապահովման ոլորտում Հայաստանի կողմից գրանցված առաջընթացը՝ անդրադառնալով որոշումների կայացման գործընթացում կանանց մասնակցայնության խթանմանը,

Ծեծկռտուք՝ Աբովյանում. 3 հոգի ձերբակալվել է

Shamshyan.com. Մարտի 7-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Տաշիր Պիցցա» սննդի կետի մոտակայքում վիճաբանություն է տեղի ունենում։ Պարզվել է, որ ժամը 00։40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող «Արարատ» բանկի հարևանությամբ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ժ.Շ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր թաքցնելու և կանխամտածված սնանկության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ժ.Շ.-ն Երևանի երկու հասցեներում իրականացրել է բազմաբնակարան շենքերի կառուցապատում, սակայն բնակարանների և ավտոկայանատեղիների օտարումից առաջացող եկամտային հարկը չվճարելու նպատակով նշված հասցեներում առկա անշարժ

Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո-ստարտափները ֆինանսավորում ստացան

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփեցին 2025 թվականի «Ucom Ֆելոուշիփ» ինկուբացիոն ծրագրի արդյունքները։ Իմփաքթ Հաբ Երևանում անցկացված միջոցառման ընթացքում ինը նորարարական ստարտափներ մասնագիտական ժյուրիին ներկայացրեցին մեկ տարվա ընթացքում մշակված իրենց նախագծերը, գրանցած առաջընթացը և կայուն զարգացմանն ուղղված լուծումները։ Մեկ տարի տևողությամբ այս նախաձեռնությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի «կանաչ» նորարարների նոր սերնդին, որոնք մշակում են տեխնոլոգիական

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայցադիմումներ է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ոստիկանության

«Ազգային ճակատ». Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայցադիմումներ է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՆԳՆ ոստիկանության: 🔷Հայցադիմումների պատճառը ոստիկանության անգործությունն է՝ այլևս կարգալույծ, նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի վտարման հարցում։ 🔷Հիշեցնենք, որ Փաշինյանին միացած և Մայր Աթոռի դեմ դուրս եկած նախկին հոգևորականներ Ստեփան Ասատրյանը և Արամայիս Թախմազյանը ոչ միայն շարունակում են կեղծ պատարագներ մատուցել, այլև՝

«Քաղաքական ուժերը կարող են մեկմեկու մեղադրել, բայց ԿԸՀ-ն գործելու է օրենքի շրջանակներում»․ ԿԸՀ նախագահը՝ «Ուժեղ Հայաստան»-ի գրանցման մասին

Անդրադառնալով կուսակցությունների ֆինանսավորմանը՝ Հովակիմյանն ասաց, որ կուսակցություններն ու դաշինքներն իրենց քարոզչությունը պիտի ֆինանսավորեն նախընտրական հիմնադրամի միջոցով։

Կասեցվել է «Grill.am»-ի արտադրական գործունեությունը, խախտումները վերացնելու ժամկետ սահմանվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Գրիլ․ամ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Խորենացի 88): Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ այստեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները: Մասնավորապես՝ սննդի կառույցի խոհանոցի հատակը չի ունեցել հարթ մակերես, եղել է ոչ նորոգ վիճակում, ինչն

Գլխավոր դատախազը վերացրել է ՊՆ զորամասում 2018 թ.-ին  զինծառայողի մահվան դեպքով կայացված՝ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը. վարույթն ուղարկվել է դատարան

2025 թվականի հոկտեմբերի 27-ին Վ.Հ.-ի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել. նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 5-րդ մասով:

«Համընդհանուր սիրո» որոգայթը

Ինչպես է նման սերը սնվում ատելությամբ ու վախերով Հերման Հեսսեն ունի մի հեքիաթ (առակ)՝ «Աուգուստուս»: Դա մարդու անուն է. գլխավոր հերոսի մայրը «բարի կախարդից», որը գլխավոր հերոսի կնքահայրն է, թույլտվություն է ստանում որդու վերաբերյալ հայտնել իր միակ ու ամենամեծ ցանկությունը, որը, ինչպես խոստանում է «հրաշագործը», անպայման կկատարվի: Մայրը երկար է տատանվում հարստության, իշխանության եւ փառքի

«Կուսակցությունների անցողիկ շեմն իջել է 4 տոկոս, դաշինքների շեմը 7 տոկոսից բարձրացել է 8 տոկոս եւ 10 տոկոս»․ ԸՕ փոփոխություններն ուժի մեջ են մտել

«Նոր կարգավորումներով 9-օրյա ժամկետում կոալիցիա կազմելու իրավունքը տրվում է առավել ձայն ստացած ուժին։ Եթե այդ ժամկետում այդ ուժը չի կարողանում կոալիցիա կազմել, դրանից հետո ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին՝ փոքրամասնության կոալիցիա ձեւավորելու»։

Կանխվել է ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակով ծխախոտի ներմուծման փորձը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակական քայլեր է ձեռնարկում ստվերային տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման և մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ: Օրերս, ԻԻՀ քաղաքացու կողմից վարած բեռնատարը մուտք է գործել «Ագարակ» մաքսային անցման կետ: Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացված պատկերների ուսումնասիրության արդյունքում մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ բեռնատարում առկա է ծխախոտային արտադրանքի խոշոր խմբաքանակ,

«Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում Դատախազություն` ՔՕ 233 հոդվածով (կուսակցություններին ֆինանսավորելուն պարտադրելը)

Հայաստանում կա՞ մի պետական մարմին, որը հանգիստ կարող է արտասանել «Ռուսաստան» և «ФСБ» եզրույթները. Դանիել Իոաննիսյան

Ահա այսքան «արժե» մեկ մարդկային կորուստը իրենց պաշտոնավարման ընթացքում, մի 3-սենյականոց բնակարանի գին. Արմեն Աշոտյան

Իսկ դուք կփոխե՞ք ձեր որդու, ամուսնու, եղբոր, թոռան, հոր կյանքը երեքսենյականոցի հետ։

Պահանջատիրության ժառանգորդն ու վավերագրողը

Ծիծեռնակաբերդի վերանորոգվող, քարուքանդ տեսքը աչք է ծակում, անընդհատ ստիպում մտածել մի ոճրագործության մասին, որը մինչ օրս մնաց ամբողջապես չդատապարտված աշխարհի կողմից, չնայած 35 երկրների կողմից ընդունմանը, եւ չընդունված հենց իր՝ ոճրագործի կողմից, որի սերունդները կրում ու կրելու են պապենական հանցանքի խարանը, որի ժխտումը նոր արհավիրքների համար լայն դարպասներ է բացել ու ազատ գործելու իրավունք տվել

Մեսրոպ Առաքելյան. Այսինքն՝ վերադարձված գույքն ու գումարը կազմում են նախկինների կառավարման 20 տարվա բյուջեների ընդամենը 0.5%-ը

«Հասկանալի է դառնում, որ թալանի վերադարձը ոչ թե իրականություն է, այլ հերթական չկատարված խոստում»։

1999թ.-ին Եվրոպական խորհրդարանը ճանաչել է Արցախի անկախության հռչակման օրինականությունն ու լեգիտիմությունը. Ստեփան Հասան-Ջալալյան

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՃԱՆԱՉԵԼ Է ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈւԹՅՈւՆՆ Ու ԼԵԳԻՏԻՄՈւԹՅՈւՆԸ 27 տարիներ առաջ ճիշտ այս օրը՝ 1999թ. մարտի 11-ին, Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Կովկասում խաղաղության գործընթացին աջակցելու մասին» բանաձև, որտեղ Արցախի անկախության հռչակման վերաբերյալ, մասնավորապես, արձանագրել է. «…Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հռչակել է իր անկախությունը 1991 թվականի սեպտեմբերին՝ հետևելով ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նախկին Խորհրդային Սոցիալիստական

Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար

Ֆասթ Բանկը Հրանտ Մաթևոսյանի 90-ամյա հոբելյանի առթիվ աջակցություն է տրամադրել նույնանուն մշակութային կենտրոն-թանգարանի վերանորոգման համար։ Մեծանուն գրողի անունը կրող կենտրոնում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամն օրերս ամփոփել է հոբելյանական տարին։ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանն ընդգծել է, որ նմանօրինակ գործակցությունները Մաթևոսյանի պես մեծության ներկայությունն իրականության մեջ դարձնում են առավել կենդանի և զգալի․

Քաղաքացին ապօրինի որսացել էր 43 հատ տափաստանային արտույտ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ս.թ. մարտի 1-ից 10-ն իրականացված որսագողության դեմ պայքարի շուրջօրյա խստացված միջոցառումների ընթացքում արձանագրել են ապօրինի որսի դեպքեր։ Որսաշրջանի արգելքի, տափաստանային արտույտի միգրացիայի ընթացքում Արմավիրի մարզի Շենիկ համայնքի հարակից տարածքում քաղաքացի Վ.Ա.-ն «MR 155» տեսակի 12 տրամաչափի որսորդական հրացանով ապօրինի որսացել էր «Տափաստանային արտույտ» տեսակի 53 թռչուն։

«Դավիթը Հրանտի քանդակը տեսնելով մի պահ սառեց, ապա արտասվելով գրկեց ինձ»

Գեղանկարիչ Ռաֆայել Ջավախյանը մանրամասներ է ներկայացնում Հրանտ Մաթեւոսյանի քանդակի ստեղծման մասին Օրերս Հրանտ Մաթեւոսյան մշակութային կենտրոնում կայացավ Հրանտ Մաթեւոսյանի տուֆակերտ կիսանդրու բացման արարողությունը: Քանդակի հեղինակը լոռեցի գեղանկարիչ, քանդակագործ Ռաֆայել Ջավախյանն է, որը մտերիմ է եղել Հրանտ Մաթեւոսյանի հետ ու միշտ ցանկացել է նրա կերպարը կերտել:   «Ես Հրանտ Մաթեւոսյանի հետ շփվել եմ դեռեւս 1990-ականներից: Ամեն ամառ,

Թեհրանում վնասվել է Իրանահայ ազգային եւ մշակութային միության կենտրոնատեղին

Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարեն Խանլարյանը գրում է. «ԱՄՆ-իսրայէլեան զինւած ուժերի կողմից կոյր հրթիռակոծումների հետեւանքով Թեհրանում վնասւել է «Իրանահայ Ազգային և Մշակութային Միութեան» (ԻԱՄՄ) կենտրոնատեղին։ Փառք Աստծոյ չկան մարդկային զոհեր։ Այս ցաւալի իրողութիւնը եւս մէկ անգամ ապացուցեց, որ Իրանի թշնամիները, ըստ էութեան, խտրութիւն չեն դնում Իրանի էթնիկական, կրօնական, դաւանաբանական խմբերի եւ շերտերի միջեւ եւ նրանց

100 տարեկան մարդուն ինչքան էլ դեղ տաս, չես կարող անմահացնել. Արմեն Բեգոյանը՝ փոխարինվող ծառերի մասին

Բնության մեջ ոչինչ հավերժ չէ, մենք գտնվում ենք մի վայրում, որտեղ ես նույնիսկ չեմ մոտենա եւ ծառերի վրա չեմ բացատրի ասածս, որովհետեւ ծառերի վիճակն այնքան կատաստրոֆիկ է, որ այստեղ բացատրելու բան էլ չկա: Դուք ինքներդ նկարեք այս փտածությունը, այս որդ ու բլոճը, այս պոզերը, որ կանգնած են ծառեր վրա: Ինչո՞ւ պետք է մայրաքաղաքի կանաչ հատվածը զբաղեցնենք այս՝ ոչինչ չասող ծառերով»,-ասաց Բեգոյանը:

Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԵԱ. Արման Հարությունյանն ու Դավիթ Մարգարյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամներ 57 կգ քաշային Արման Հարությունյանն ու 70 կգ քաշային Դավիթ Մարգարյանը բրոնզե մեդալներ են նվաճել Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում: 19-ամյա Արման Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Այանդար Օնդարին։ Վերջինս հասել է եզրափակիչ, ինչի արդյունքում հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու

«Կասկած չունեմ, թե Մոսկվան կփորձի թուլացնել արեւմտամետ ուժերին»

«Առավոտի» զրուցակիցն է Բուդապեշտի «Եվրատլանտյան ինտեգրման եւ ժողովրդավարության» անկուսակցական վերլուծական կենտրոնի ղեկավար Դանիել Բարտան։ – Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ապրիլին կայանալիք ընտրությունները ներկայացրել է որպես ընտրություն «պատերազմի եւ խաղաղության» միջեւ՝ պնդելով, որ իր ընդդիմախոսները կներքաշեն երկիրը Ուկրաինայում մոլեգնող պատերազմի մեջ։ Ընդդիմությանը նաեւ այլ մեղադրանքներ են ներկայացվում։ Միեւնույն ժամանակ կառավարության ներկայացուցիչների եւ նրան համակիր լրատվամիջոցների կողմից Եվրոպական հանձնաժողովը

Հրթիռային հարված է հասցվել Թեհրանի հայկական՝ Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքին

Հրթիռային հարված Թեհրանի հայկական թաղամասին ՀՀ-ում Իրանի դեսպանությունը հայտնում է, որ ամերիկա-իսրայելական դաշինքի ագրեսիայի հարվածի թիրախ է դարձել հին հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքը։ Ըստ վերջին տվյալների, բարեբախտավար, բնակչության շրջանում զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ հայտնվել են փլատակների տակ։ Տեսանյութում երևում է տեղացի բնակիչներից մեկը՝ հայ կին, ով պատմում է իրենց բնակելի համալիրի վրա

2018-2025 թ.թ.-ին ՀՀ-ին է վերադարձվել 773 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց. դատախազություն

Դատախազությունում վերլուծվել են 2018-2025 թվականների՝ քրեական վարույթներով, դատարաններում ավարտված գործերով, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, դատախազական ներգործության միջոցներով, իսկ 2023 թվականից՝ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում, Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձված գույքերի և դրամական միջոցների ցուցանիշները: Ըստ այդ ցուցանիշների՝ 2018-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության և

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

🌦️🌨️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ մարտի 11-16-ը 🟨 Երևանում մարտի 11-ի ցերեկը, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-16-ի ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 14-ին թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-16-ին անձրևի տեսքով։ 🟨 Հանրապետության տարածքում մարտի 11-ի ցերեկը, 13-14-ին առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան,

Ինչո՞ւ իշխանություններին չի հաջողվել կրթության համակարգում ներառել դուրս մնացած բոլոր երեխաներին. «Ֆակտոր»

Այս տվյալները, սակայն,  մանիպուլյատիվ են․ 2023-2024 թթ․ և 2024-2025 թթ․ ցուցանիշները շեշտակիորեն բարելավվել են, քանի որ սահմանված տարիքային խմբի համապատասխան դասարանների աշակերտների ընդհանուր թվաքանակում ՀՀ վիճակագրական կոմիտեն ներառել է Արցախից բռնի տեղահանված երեխաների թվաքանակը, իսկ մշտական բնակչության նույն տարիքային խմբում այդ երեխաների թվաքանակը չի ներառել։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031