Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՕՐԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ

«Նրա որեւէ քայլ, որը կլիներ օրենքի շրջանակներում, չկա»,- վստահեցնում է Արման Մուսինյանը Ընդդիմության կողմից «քաղաքական» որակված եւ այսօր էլ շարունակվող հետապնդումների շուրջ երեկ մենք զրուցեցինք «Համաժողովրդական շարժման կենտրոնի» մամուլի խոսնակ Արման Մուսինյանի հետ: Նա տեղի ունեցած կալանավորումները բաժանեց երկու մասի՝ մինչեւ մարտի 1-ը եւ դրանից հետո ընկած ժամանակահատվածների: Ըստ նրա, մինչեւ մարտի 1-ը կալանավորվածների դեմ

ՀԱՆՈՒՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ

Երեկ համաժողովրդական շարժման կենտրոնը՝’ ի դեմս հասարակական եւ քաղաքական մի քանի կազմակերպությունների, մայրաքաղաքի փողոցներում երթ էր նախաձեռնել ի պաշտպանություն ազատ խոսքի, քաղաքացիների անաչառ, օբյեկտիվ եւ բազմակողմանի լրատվություն ստանալու իրավունքի: «Հանուն ազատ մամուլի, հանուն ժողովրդավարական Հայաստանի» կարգախոսով երթի մասնակիցները ուղղվեցին նախ ՀՌԱՀ, ապա նաեւ Ռադիոտուն՝’ վերջիններից պահանջելով ամբողջովին կատարել ԵԽԽՎ բանաձեւի եւ ԵՄ նախագահության մարտի 4-ի

ԱՀԱԶԱՆԳ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ

Արձագանք «Առավոտ» թերթի 23.04.08թ. համարում հրապարակված Ռուբեն Հակոբյանի «Երկու քարի արանքում: Ո՞րն է ելքը» հոդվածին Վերջապես առիթ ունեցա հայաստանյան մամուլում ընթերցել հոդված, որը վեր է կանգնած մամուլում գերիշխող բամբասանքներից ու հայհոյանքներից: Հոդված, որը պարունակում է Հայաստանում ստեղծված իրավիճակի սթափ վերլուծություն՝ հակառակ միակողմանի քննադատություններին, առաջարկում կոնկրետ լուծման մեխանիզմ, ստեղծված իրավիճակից ելք: Յուրաքանչյուր ընթերցողի մոտ, վստահ եմ,

«Բեմանկարիչը պետք է բեմում ցուցահանդես չբացի»

Հավաստիացնում է ՀՀ վաստակավոր նկարիչ Կարեն Գրիգորյանը Ժամանակակից հայ բեմանկարչությունը հիմնականում կանգ է առել նախկին ձեռքբերումների վրա, չափազանց քիչ հետազոտելով համաշխարհային բեմանկարչության արդի միտումները: Մեզ մոտ բեմանկարչություն ասելով հասկանում են ընդամենը բեմի արտաքին ձեւավորումը, մինչդեռ դա նկարչական ռեժիսուրան է՝ իր արտահայտչական, գաղափարական, գեղագիտական դրսեւորումներով: Օրերս Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացած Շեքսպիրի «Մակբեթ» ներկայացումը նվիրված

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Բերբերյանը նույնպես կմեկնի Պեկին Վարշավայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի կազմում օգոստոսին Չինաստանում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց 60 կգ քաշային Մարտին Բերբերյանը: Նա Լեհաստանի մրցագորգում տարավ հինգ հաղթանակ, այդ թվում նաեւ բացարձակ 3-րդ տեղի համար եւ մեր ազատ ոճայինների համար ապահովեց օլիմպիական երրորդ վարկանիշը: Այս շաբաթվա

Սպիտակը փոխեց քաղաքապետին

Մայիսի 4-ին կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթեց Գագիկ Սահակյանը Համայնքի ղեկավար դառնալու համար ընտրապայքարի էր դուրս եկել յոթ թեկնածու: Ու չնայած նախընտրական իրավիճակը քաղաքում բավականին շիկացած էր, եւ տեղի ունեցան տարբեր տհաճ միջադեպեր, բուն ընտրության օրն անցավ սպասվածից խաղաղ ու առանց միջադեպերի։ Ընտրապայքարը, սակայն, թեժ էր, քանի որ գրեթե բոլոր թեկնածուներն ուժեղ էին եւ ունեին իրենց

ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՐՁԱՎ ՔՐԳՈՐԾԻ ՀԻՄՔ

Ասում է ընդդիմության ներկայացուցիչը Ապրիլի 17-ին Ստրասբուրգում ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը ընդունեց թիվ 1609 բանաձեւը, որը վերաբերում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների առկա վիճակին: 14 կետից բաղկացած այդ բանաձեւում միջազգային հանրությունը ՀՀ գործող իշխանություններին ուղղված եւ կատարման համար պարտադիր մի քանի շեշտադրված պահանջ-առաջարկներ էր արել, որոնցից մեկով՝ 4-րդ կետով, ԵԽԽՎ-ն դատապարտում էր «բազմաթիվ անձանց, այդ թվում՝ ընդդիմության

Կպսակվեն ու կկնքվեն եկեղեցում

Վրաստանի Ասպինձայի շրջանի հայաբնակ Դամալա գյուղում մայիսի 1-ին հանդիսավոր պայմաններում վերաբացվեց հայկական Սուրբ Խաչ եկեղեցին: Դամալա գյուղի եկեղեցին չէր գործում արդեն 80 տարի: Դամալայի բնակիչների պատմելով, 80 տարի առաջ Սուրբ Խաչը բոլշեւիկների «թեթեւ ձեռքով» փակվել էր եւ վերածվել կոլտնտեսության պահեստի: Գյուղի բնակիչ Վոլոդյա Սաղաթելյանի խոսքերով. «Քրիստոնյային վայել ոչ հարսանիք, ոչ կնունք, անգամ քրիստոնեական ավանդույթների համաձայն

«ՊԱՐԵՍ ԱՐՄԵՆԻԱ»-Ի ՎԱՃԱՌՔԻ ՇՈՒՐՋ

Այն, ինչ սկսվեց իբրեւ պատիժ Սուքիասյանների քաղաքական դիրքորոշման համար՝ վերածվում է սեփականության վերաբաժանման փորձերի՞: Մամուլի ազատության օրը՝ մայիսի 3-ին, կրպակներ չի ուղարկվել «Հրապարակ» օրաթերթի այդ օրվա համարը: Այդ մասին մեզ հայտնեց «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը. «Մեր թերթի 80%-ի վաճառքը կազմակերպվում է «Պրեսս ստենդ» ընկերության միջոցով, որը թերթերի ամենամեծ առաքողն է: Եվ ահա «Պրեսս ստենդի»

«Կորչեն անարդար արդարադատները»

Նորից դատական նիստն անցավ առանց մեղադրյալի «Վարչախումբն այնքան վախեցած է, որ նույնիսկ չի ցանկանում մարդկանց բերել դատարաններ: Ես ցանկություն էի հայտնել այսօրվա դատական նիստին մասնակցել ու պայքարել իմ եւ մնացած քաղբանտարկյալների իրավունքների համար, սակայն ամեն ինչ արվեց, որ մնամ բանտում: Որ Հայաստանում արդարադատություն չկա, մենք բոլորս գիտենք, սակայն եթե դա իրականացվում է, այսպես կոչված, «ուժեղ»

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ

ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Զաքարյանը վստահ է, որ մենք իրավունք չունենք մոռանալ վտանգի մասին – Այսօր շատերն են խոսում իշխանություն-ընդդիմություն երկխոսության անհրաժեշտության մասին, բայց քչերն են խոսում այն մասին, թե ինչի՞ շուրջ է հարկավոր խոսել… – Մարտի 1-ը եւ դրան հաջորդող իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանության եւ արմատական ընդդիմության միջեւ հակասություններն այնքան են խորացել, որ,

ԿՈՆԳՐԵՍԸ ԿԴԱՌՆԱ՞ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ

Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական կայքէջում «սպասվող իրադարձություններ» խորագրի ներքո նշված է՝ «Հայ ազգային կոնգրեսի ստեղծում»: Մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց համաժողովրդական շարժումը վերանվանել «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) ու նշեց, թե ՀԱԿ-ի ստեղծումը շարժման անդամ կուսակցությունների «միաձուլում չի նշանակում. վերջիններս շարունակելու են պահպանել իրենց ինքնուրույնությունն ու կառուցվածքը, ինչպես նաեւ անկախ քաղաքական գործունեություն

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ

Հացադուլ հայտարարած ԱԺ կալանավորված պատգամավոր Հակոբ Հակոբյանին նրա խնդրանքով հանդիպել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքային խմբի անդամները: Հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավորը դժգոհել է իր առողջական վիճակից, մասնավորապես՝ սրտից, եւ դիմել դրսից բժիշկ բերելու խնդրանքով: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը երեկ տեղեկացրեց, որ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ է հրավիրվել Հակոբ

ՍՈՎՈՐԵԼ ՍԻՐՈՎ, ՈՉ ԹԵ ՍՏԻՊՈՂԱԲԱՐ

Արդեն մի քանի տարի «Հովնանյան Ինթերնեյշնլ» եւ եւս մի քանի ընկերությունների նախագահ Վահագն Հովնանյանը կազմակերպում է ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյու Միլֆորդ քաղաքում 1976թ.-ին իր հիմնադրած Հովնանյան վարժարանի աշակերտների եւ շրջանավարտների այցը Հայաստան: Ինչպես «Նոյյան տապանի» թղթակցի հետ զրույցում նշեց Վ. Հովնանյանը, այս տարի նույնպես ապրիլի 19-ից մայիսի 1-ը դպրոցի սաները գտնվում էին Հայաստանում: Այս

ՅՈԹԱՂԲՅՈՒՐԸ՝ ՆՈՐՈԳՎԵՑ

«Նոյյան տապանը» տեղեկացնում է, որ «Երեւան» ամսագրի նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ բարեկարգվել է Հանրապետության հրապարակի 7 աղբյուր կամ Կաթնաղբյուր կոչվող ցայտաղբյուրը, որի վերաբացումը տեղի ունեցավ երեկ: Ցայտաղբյուրի հեղինակը քանդակագործ Սպարտակ Կնդեխցյանն է: Վերջինս փորձել է երեւանցիների համար կառուցել այնպիսի աղբյուր, որը ոչ միայն իր սառնորակ ջրով, այլեւ տեսքով տարբերվի մայրաքաղաքի մնացած ցայտաղբյուրներից:Դիզայներ Նուռի խոսքերով,

ԶԼՄ-ների միջեւ առաջնության հրավեր

«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղը (ՄՄՀՌԸ) «ՎիվաՍելլ» ՓԲԸ-ի հովանավորությամբ մայիսի 24-ին, ժամը 11.00-ին, «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում կազմակերպում են սեղանի թենիսի տղամարդկանց եւ կանանց անհատական 2-րդ առաջնությունը ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ: Առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է. 1. Մինչեւ մայիսի 20-ը «Առավոտ» օրաթերթ (հասցեն՝ Արշակունյաց 2, 15-րդ հարկ, հեռախոս՝ 58-64-29, (093)84-08-07, (091)13-08-07)

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Ուզում է հեռանալ «Այաքսից» Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը Ամստերդամի «Այաքսից» հեռանալու ցանկություն է արտահայտել: 21-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում դեռ ոչ մի անգամ ակումբի հիմնական կազմում խաղադաշտ չի մտել՝ բավարարվելով միայն երիտասարդական թիմում հանդես գալով: «Չնայած ներկայումս վատ մարզավիճակում չեմ, գլխավոր մարզիչ Ադրի Կոստերն ինձ ինքնադրսեւորվելու հնարավորություն չի տալիս: Ստեղծված իրավիճակում աճելու եւ

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ԸՆՏՐՈՒՄ

Ոչ քաղաքական մտորումներ Նախագահական ընտրություններից անմիջապես առաջ «Առավոտում» կարծիք էի հայտնել, որ «ներկա քաղաքական գործընթացները Հայաստանում, առաջին հերթին, հարկ է դիտարկել հոգեբանական պրիզմայով»: Ո՞վ կմտածեր, որ ընդամենը 2-3 շաբաթ անց լուրջ քաղաքական գործընթացները կբացատրվեն զուտ հոգեբանական երեւույթներով, երբ հարգարժան իրավապահներն ազգիս կբացատրեն, թե ինչ է նեյրոլեզվաբանական ծրագրավորումը, իսկ հարգարժան հոգեբանը «կիսաճշմարտության մանիպուլյացիաներով» հոգեբանական միակողմանի քարոզչություն

ԶՈՀԻՆ ԴԱՀԻՃ ԷԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ, ԴԱՀՃԻՆ՝ ԶՈՀ

Հատվածներ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից՝ Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում Քոչարյանա-սերժական քարոզչությունը փորձում է 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնել որպես ընդդիմության կողմից հրահրված բախում ցուցարարների եւ ոստիկանական ուժերի միջեւ: Այդ նպատակով քրեական վարչախումբը գործի է դրել ստի, կեղծիքի, զրպարտության, փաստերի աղավաղման իր ողջ զինանոցը, իսկ իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը, դատախազությունը եւ դատարանները ջանադրաբար լծվել են նշված վարկածի

Դոլարի կուրսը երբ ուզում՝ «լողացնում» են

Որքան էլ փոխարժեքի տատանումները փորձում են կապել «տնտեսական բնականոն երեւույթների» հետ, այնուամենայնիվ, կուրսի փոփոխությունները համընկնում են քաղաքական իրադարձություններին: 2008թվականի պետբյուջեում 1 դոլարի փոխարժեքը հաշվարկված է 325,16 դրամով: Մինչդեռ այսօր արդեն դոլարի կուրսը 306-308 դրամ է: Այն, որ 2008-ի ընթացքում դոլարի կուրսը հաստատ 325 դրամ չէր կազմելու, ակնհայտ էր դեռեւս նախորդ տարեվերջին, երբ նոր-նոր հաստատվում էր

500 ԴՐԱՄԱՆՈՑ ՕՂԻ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ

Հայաստանում կոնյակի, գինու եւ օղու կեղծարարները, բացի խաղողի ու ցորենի մաքուր սպիրտից, օգտագործում են ինչ պատահի՝ շաքար, սննդային ներկեր, արոմատիկ նյութեր, անհայտ ծագումով էժանագին սպիրտներ, իսկ մի քանի օր առաջ պատրաստված խմիչքի վրա իրենց ուզած աստղերն են նկարում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի հայերն ալկոհոլային խմիչքներ, հատկապես օղի եւ կոնյակ ավելի շատ են խմում:

Հեղուկ գազի դեֆիցիտ՝ Հայաստանում

Ներկրողներն օրի օրի թանկացնում են այդ գազը՝ պատճառաբանելով, որ պահանջարկ չկա, օգուտ չեն ունենում: Նախորդ ամսվա ընթացքում Հայաստանում 8-9%-ով թանկացել է հեղուկ գազը: Ներկրողները հեղուկ գազի գնաճը պայմանավորում են նրանով, որ այս տարվա հունվարին հանրապետությունում հեղուկ գազի դեֆիցիտ է նկատվել, որի պատճառով էլ 1 կիլոգրամ գազի գինը թանկացել է ավելի քան 150 դրամով: Եթե նախորդ

«ՍԵՐԺԱԿԱՆ» ԵՎ «ԼԵՎՈՆԱԿԱՆ» ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ

Ովքե՞ր եւ ինչո՞ւ են սատարում իշխանական թեկնածուին, կամ հանրահավաքներին մասնակցելն ի՞նչ ճակատագրական հետեւանքներ է ունենում բիզնեսմենների համար: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին նախընտրական շրջանում բավականին մեծ թվով խոշոր գործարարներ էին կանգնած՝ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, Ալրաղացի Լյովը, Դերժավայի Արկադին, «Մաքսգրուպի» Խաչիկ Մանուկյանը, Գուրգեն Արսենյանը եւ այլք: Նախընտրական շրջանում նորմալ տնտեսություն ունեցող երկրներում գործարարները միավորվում են

ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒՍՏ ՍԻՐԱԾ ՃԱՐԵԼ ՈՒ ԷԼ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ՉԳԱԼ

Մարմնավաճառները Մայրության եւ գեղեցկության միամսյակը տոնել են ինչպես միշտ՝ փողոցում տղամարդկանց սպասարկելով: Արդեն քանի տարի է՝ Բագրատունյաց փողոցում՝ «Մայամի» ռեստորանային համալիրի հարեւանությամբ, գործում է մարմնավաճառների բավականին հայտնի մի շուկա: Մառայի ծառայությունների մեկ ժամն արժե նվազագույնը 10-12 հազար դրամ: Հաշվի առնելով, որ իր մյուս ընկերուհիները հաճախորդներից առավելագույնը 5-6 հազար դրամ են ուզում՝ Մառան այդ տարածքի «թանկանոց

Մենակ մեկ Հայաստան կա, ան ալ հոս է

Հրապարակախոսի հայացքով Աստծո զորությամբ՝ էլի դարեր, հույս ունենանք՝ մեզ սովոր օր ու դարերի նման՝ նույնալիք հազարամյակներ կանցնեն, շատ բան կիմանանք, շատ բան էլ չենք իմանա, կկորցնենք ու կմոռանանք, բայց էսպես էլ չենք իմանա Հայաստանի տարիքը: Անունը, ինչպես այսօր, կասենք-կգրենք՝ Հայաստան: Հայաստան մեր երկրի ծննդավայրը նույնպես հեշտ կգրենք՝ Հայաստան, էլ ո՞ւր, փակագծերում կգրենք՝ Արարատյան ժողովրդի լեզուն

ԵՂԲԱՅՐ ԵՆՔ ՄԵՆՔ

Ղարաբաղցի մտավորականի խոհերը «Հայաստանցի-ղարաբաղցի» տարաբաժանումը վերջին ժամանակներս անցել է հատվածային մտածելակերպի թույլատրելի բոլոր սահմանները եւ վերածվում է անջրպետի, ինչը չի կարող չտագնապեցնել հայ ազգի զտարյուն մտավորականությանը: Տագնապալից ընթացքի առաջն առնելու ուրիշ ձեւ չկա, քան միմյանց դարդուցավը հասկանալը, անաչառ լինելու լավագույն ձեւն այն է, երբ քեզ դնում ես դիմացինիդ վիճակի մեջ ու փորձում հասկանալ քո հնարավոր

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Ամեն ինչ մեր ձեռքում է Նախորդ հոդվածում («Լրագիր», 7.04.08, «Հայկական ժամանակ», 8.04.08) ես անդրադարձել էի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ձեւավորված նոր իրողություններին, մասնավորապես Պրահյան գործընթացի արդյունք հանդիսացող եւ 2007 թ. դեկտեմբերին Մադրիդում ներկայացված՝ ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ փաստաթղթից Ադրբեջանի փաստացի հետ կանգնելու պատճառներին: Այսօր իսկապես նոր իրավիճակ է ստեղծվել ԼՂ խաղաղ գործընթացում՝

Մշակութային խճանկար

«Բանվորն ու կոլտնտեսուհին» «կհեռանան» Ինչպես Հայաստանում են շատ արձաններ ավելորդ ու ժամանակավրեպ համարվում եւ ապամոնտաժվում, նույնն էլ կատարվում է ԽՍՀՄ նախկին հանրապետություններում, մասնավորապես՝ Ռուսաստանում: Օրինակ, Վերա Մուխինայի «Բանվորն ու կոլտնտեսուհին» հանրահայտ հուշարձանը այս տարվա վերջին կվերանորոգվի: Մոսկվայի մշակութային ժառանգության եւ հուշարձանների պահպանության բաժնից այս մասին ԶԼՄ-ներին տեղեկացրել է Ա. Զոլոտուխինան: Ըստ «Ռիա-Նովոստիի», նա նաեւ հայտարարել

«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐԻ» ՈԴԻՍԱԿԱՆԸ

Տարիների ձգձգումից հետո կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի այս ստեղծագործությունը վստահվեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին: «Առավոտը» իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանից ստացել է էլեկտրոնային նամակ, որտեղ նա ներկայացնում է Հայաստանում իր «Սիփանա քաջեր» կոնցերտ-պոեմին առայսօր չանդրադառնալու պատճառները: Կոմպոզիտորը նամակին կից ներկայացրել է իր գրությունները՝ այդ թվում ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանին (22.2.2007թ.), ՀՀ մշակույթի նախարարին (13.04.08), Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ

Երեխաները նոր տոներ են ուզում

Ցանկանում են, որ լինեն Արդարության, Հայերի, Ուրախության եւ Հայրության տոներ եւս «Առավոտը» փոքրիկ հարցախույզ կատարեց ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում, պարզելու, թե ի՞նչ տոներ գիտեն, գո՞հ են, արդյոք, դրանց նշելու ձեւից: Երեխաների ուղղամիտ պատասխաններից պարզ դարձավ, որ նրանք այնքան էլ գոհ չեն: «Հատկապես քաղաքում մի տեսակ ուրախ չենք նշում տոները: Գյուղերում ավելի հետաքրքիր է: Երեւի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031