Օրվա լրահոսը

ՍԵՎԱՆԻՑ ԵՐԵՔ ՄԵՏՐ՝ Ի ՊԵՏՍ «ԴԱՉԱՆԵՐԻ»

Հայաստանի կառավարությունում շրջանառվում է որոշման նախագիծ, որի ընդունման դեպքում Սեւանա լճի մակարդակի բարձրացումը կդադարեցվի ծովի մակերեւույթից 1905 մետր բարձրության վրա, մինչդեռ նախկինում նախատեսված էր բարձրացնել լճի մակարդակը մինչեւ 1908 մետր: Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը հուլիսի 31-ի նիստում քննարկել է կառավարության որոշման նախագիծը եւ եզրակացրել, որ «ընդհանուր 1908 նիշը պետք է

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԵԼ

«Հայ հեղինակ» հ/կ-ի նախագահը վստահեցնում է, որ որեւէ հ/կ միայնակ չի կարող հաղթել «պիրատությանը»: «Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը «Հայ հեղինակ»՝ հեղինակների իրավունքների պաշտպանության հ/կ-ի տնօրեն Սուսաննա Ներսիսյանն էր, թեման՝ հեղինակային իրավունքները: Այս առումով, ըստ նրա, Հայաստանում վիճակը լուրջ է. «Ամենուրեք օգտագործվում է հեղինակի ստեղծած գործը, կատարողի արտադրած ձայներիզը: Դրանք ինտերնետով տարածվելով՝ դառնում են մեկ ուրիշի

Իրենց մեղքը չեն ընդունում

Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվել է Արմեն Արամունու, Իշխան Գրիգորյանի եւ Իգոր Իսոյանի դեմ հարուցված քրգործի դատաքննությունը: Տեղի է ունեցել 4 դատական նիստ: Արմեն Արամունին, որը ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի փեսան է եւ աշխատել է Շենգավիթ համայնքի հարկային տեսչության գանձումների բաժնում՝ որպես տեսուչ, մեղադրվում է «ափիոն» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու

ՌՈՒՍԵՐԵՆԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ «ԼԱՑԱՑՆՈՒՄ» ԵՆ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ

Նրանք բանավորից ցածր են գնահատում անգամ 13 տարի Ռուսաստանում բնակվածներին Մինչ այժմ ռուսերենի բանավոր քննությանը մասնակցել է 60 դիմորդ, իսկ գրավորին՝ շուրջ 600: Երեկ ռուսերենի (գրավոր, բանավոր) քննական հանձնաժողովների նախագահ Լիլյա Բալասանյանը խիստ մտահոգված էր, որ դիմորդների ռուսերենի իմացությունը սիրողական մակարդակի է. «Արդյունքները հաճելի չեն ինձ համար, քանի որ ցույց են տալիս այսօրվա դպրոցի իրական

«Ետ տվեք մեր հողը»

Սոցիալապես անապահով Դավթյանների սեփական հողատարածքը հարեւանները մեջ-մեջ են արել Դավթյանների ընտանիքին պատկանող 800 քմ հողակտորից մի քանի տարի հետո կեսն էլ չի մնա: Արդեն քանի տարի է՝ նրանք հարեւանների եւ չինովնիկների հետ վիճաբանության մեջ են՝ փորձելով իրենց հողատարածքը պահպանել մերթ հարեւանների զավթումներից, մերթ՝ պետության: Համառ պայքարից հետո անգամ Դավթյանների հողակտորից այսօր մնացել է ընդամենը 624

«ՖԻԼԻՊ ՄՈՐԻՍԻ» ՍԻԳԱՐԵՏՆԵՐԸ ՆԱԵՎ «ՀԱՄԵՂ» ԵՆ

Այդուհանդերձ, ընկերությունը զգուշացնում է, որ անվտանգ ծխախոտ չկա՝ անկախ նրանից, այն թույլ է, թե ուլտրաթույլ «Ֆիլիպ Մորիս» ընկերության հրավերով հուլիսի 25-27-ը Ուկրաինայի Խարկով քաղաք այցելած հայ լրագրողներս հնարավորություն ունեցանք ծանոթանալ այս ընկերության՝ Խարկովում բացված ծխախոտի նորակառույց ֆաբրիկայի գործունեությանը: Հենց այս գործարանի արտադրանքն է ներմուծվում Հայաստան: Բավականին հագեցած ծրագրի շրջանակներում «Ֆիլիպ Մորիս մենեջմենթ սերվիզ բ.վ.» հայաստանյան

ՆԱԽԱԳԱՀ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ՞

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին շրջանում մի շարք հանդիպումների է մեկնել մարզեր, մասնավորապես՝ Վանաձոր ու Գյումրի: Այս տեղեկությունը հրապարակելով՝ «Ժամանակ-Երեւան» օրաթերթը մանրամասնել էր. «Նրա հանդիպումների կազմակերպիչն ու մասնակիցը հիմնականում ՀՀՇ-ին հավատարիմ մնացած անձինք են, որոնք խիստ դժգոհ են այսօրվա ռեժիմից եւ առաջին նախագահի հետ կապված բացառապես նոստալգիկ հուշեր ունեն: Հանդիպումները, որոնք կազմակերպվում են ավանդական

Մի քանի քավության նոխազ

Հազարավոր կեղծարարներից պատժվելու են տասնվեցը Հայաստանի ընդդիմադիր գործիչները դեռ 2003-ի ընտրություններից ի վեր պնդում էին, որ անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում, եւ իբրեւ օրինակ բերվում են 2003-ի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում կեղծիքներ եւ ապօրինություններ կատարածներից ոչ մեկին չպատժելը, պատասխանատվության չենթարկելը եւ այլն: 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո գործող իշխանությունները կարծես ավելի խելոք են վարվում եւ թեկուզ

ՀԱՐՄԱՐ ՊԱՀ ԳՏԱՆ «ՑԱՅԳ»-Ի ՀԵՏ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՏԵՍՆԵԼՈՒ

Այսպես է մեկնաբանում «Ցայգ» հեռուստաընկերության նախագահ Մարգարիտա Մինասյանն այն իրողությունը, որ «Ազատություն» ռ/կ-ի հետ միասին՝ իրենց էլ զրկեցին Հանրայինի ալիքով հեռարձակումից: Գյումրիի «Ցայգ» ընկերությունը 6-րդ մետրային տիրույթով իր հեռուստահաղորդումները հեռարձակում է 1999-ից: «Սրանք այն տարիներն էին, երբ սեփական հեռուստատեսություն ունենալը գրեթե ուտոպիա էր, բայց մեր հիմնադիրների ջանքերով ստեղծվեց այս ալիքը, որը դարձավ առաջին ոչ պետական

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹ ՉՈՒՆԻ

ՀԺԿ Ալավերդու տարածքային կառույցի ղեկավար Լարիսա Փարեմուզյանի բնակարանը մայիսի 28-ին անհայտ անձինք հրկիզել էին։ Հարուցված է քրեական գործ, սակայն տիկին Փարեմուզյանը վստահ է, որ այդ գործը եւս կկոծկվի, եւ մեղավորներն անպատիժ կմնան: Երեկ մեզ հետ զրույցում Լարիսա Փարեմուզյանը իր տան հրկիզման գործի կապակցությամբ մի շարք տեղեկություններ հաղորդեց, որոնց իրավապահները հավուր պատշաճի ուշադրություն չեն դարձնում: Տիկին

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ Է

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ պաշտոնանկությունից հետո մեծ մասամբ մեկուսացած կյանք էր վարում՝ հազվադեպ մասնակցելով հանրային միջոցառումների, վերջին շրջանում հանդիպումների է մեկնել Վանաձոր, Գյումրի եւ Ապարան: «Առավոտի» հարցին, թե ո՞րն է այդ հանդիպումների նպատակը՝ ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը պատասխանեց. «Ամառ է, ուղղակի հանդիպում ենք մեր ընկերների հետ: Սա նախագահի թեկնածու առաջադրվել-չառաջադրվելու հետ որեւէ

Ցուցահանդես՝ Մինասի կողքին

Հուլիսի 28-ին Մինաս Ավետիսյանի հայրենի Ջաջուռ գյուղի տուն-թանգարանում բացվեց արդի արվեստի ցուցահանդես: Այն կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության, Ազգային պատկերասրահի եւ Մ. Ավետիսյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ: Մինասի կտավների կողքին ներկայացվեցին ինը նկարիչների (Նարեկ Ավետիսյանի, Համլետ Հովսեփյանի, Գարիկ Կարապետյանի, Արարատ Սարգսյանի, Վահան Ռոմելյանի եւ այլոց) գործերը: «Առավոտի» հետ զրուցած բոլոր արվեստագետները եւ այցելուները հաստատեցին, որ ցուցահանդեսների կազմակերպումը

ԱՐԱԳԱԾ ԷԼ ԲԱՐՁՐԱՑԱՆՔ

Լրագրողները, բացի նյութ գրելուց, լեռ են բարձրանում, սունկ են հավաքում եւ սպորտային մրցույթների են մասնակցում: Հունիսի 28-ին մի շարք լրատվամիջոցների աշխատակիցներ բարձրացան Արագած լեռան հարավային գագաթը: Այս արշավը կազմակերպել էր «Միր սպորտա» պարբերականը, որին մասնակցում էին հիմնականում այն լրագրողները, որոնք սեպտեմբերին մեկնելու են Ստամբուլ՝ նույն պարբերականի կազմակերպած 10 երկրների լրագրողների միջեւ անցկացվող սպորտային խաղերի առաջնությանը:

Աշխարհագրության հանձնաժողովը ճնշումներից չի վախենում

Վերջինիս նախագահ Աշոտ Խոյեցյանը վստահեցնում է, որ վարչապետն իրենց պատվիրել է չընկրկել Երեկ անցկացվեց աշխարհագրություն առարկայից այս տարվա նախավերջին ընդունելության քննությունը: Մինչ այդ օրը քննության մասնակցած 405 դիմորդից 6-7-ը արժանացել է 20 միավորի, 7-8-ը՝ «անբավարարի»: Շատ են 16-17 միավոր ստացողները: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Խոյեցյանը այս արդյունքները ռեկորդային է համարում. «Նախկինում աշխարհագրություն առարկայի տարբերակներում շատ էին

«ՓԱՐԻԶՈՒՄ ԵՄ ԳՏԵԼ ՍԵՐՍ»

Հայրենիքից հեռանալն այսպես արդարացրեց ջութակահարուհի Սաթենիկ Սմբատյանը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը երեկ կայացած համերգը նվիրված էր Ֆրանսիայի Հանրապետության օրվան: Փարիզաբնակ ջութակահարուհի Սաթենիկ Սմբատյանը եւ հայաստանցի երաժիշտներ, դաշնակահարուհի Կարինե Թալալյանն ու թավջութակահար Արամ Թալալյանը հնչեցրին ֆրանսիացի (Ա. Հոնեգեր, Կ. Դեբյուսի) եւ հայ (Գ. Հովունց, Վ. Բաբայան) կոմպոզիտորների կամերային երկեր: Համերգից առաջ «Առավոտը» զրույց ունեցավ Սաթենիկ

Ուսուցիչներին վտարում են

Եթե տնանկ ու որբ երեխաներին պատսպարող Բյուրեղավանի թիվ 1 հատուկ դպրոցի տնօրենը դատը շահի՝ Ուսուցչի տանը բնակվող ընտանիքների 18 երեխա փողոցում կհայտնվի: «Առավոտի» նախորդ համարում տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Ուսուցչի տունը գտնվում է թիվ 1 հատուկ դպրոցի հաշվեկշռում եւ դպրոցի տնօրեն, ՀՀԿ անդամ Գայանե Մարգարյանը դիմել է դատարան՝ այնտեղ ապրողներին վտարելու հայցով:

ՔՀՎ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԸ՝ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ ԱՆԴԱՄ

Սամվել Հովհաննիսյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից մարդ առեւանգելու մեջ «Առավոտի» տեղեկություններով, դեռ անցած չորեքշաբթի օրը՝ հուլիսի 25-ին, կալանավորվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության (ՔՀՎ) նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը: Իսկ ուրբաթ՝ լույս շաբաթ օրվա գիշերը մի քանի ժամ շարունակ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության՝ «6»-ի դիմակավորված աշխատակիցները խուզարկել են նրա

Այգին գաղտնի վաճառել են

Արաբկիր համայնքում պողոտա կառուցելու համար պտղատու ծառերով 50 տարվա այգին ոչնչացնում են «Եկան աչքներիս առաջ բարբարոսաբար մեր այգու ծառերը հատ-հատ կտրտեցին: Երկար տարիներ այս հողը քարերից մաքրել ենք, մեծ չարչարանքով մշակել ու այգի ենք դարձրել: Մի փոքրիկ տնակ ենք կառուցել եւ օր ու գիշեր այդտեղ ենք անցկացրել, որ բերքը չգողանան: Սակայն մի ժամում այգին հիմնահատակ

«ԼՈՒՅՍԻ ՄԱՐԴԻԿ» ԱՅԼԵՎՍ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԵ՞Ն ԱՆԻ

Նոր կանոններով՝ էլեկտրաէներգիա սպառողները ավելի պաշտպանված կլինեն Վերջերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի մատակարարման եւ օգտագործման նոր կանոններ է սահմանել, որը հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել: Այդ պատճառով էլ մինչեւ եկող տարվա ապրիլի 1-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության բաժանորդները էլեկտրաէներգիայի մատակարարման համար ընկերության հետ պետք է նոր պայմանագրեր կնքեն: «Առավոտի» հետ զրույցում էլեկտրական

Անդրադարձել են «Ազատության» խնդրին

Երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ պարոն Բրայզան շնորհավորել է ԱԺ նախագահին՝ «խորհրդարանական ընտրություններն ազատ, արդար անցկացնելու համար»: Իսկ Տիգրան Թորոսյանը նշել է, որ «սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո Հայաստանում էական փոփոխություններ են տեղի ունեցել ժողովրդավարության, մարդու իրավունքների

ՍԱ ՆԱԵՎ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԷՐ

Այսպես է Հանրային ռադիոյի եթերում «Ազատության» դադարեցումը բացատրում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: – Հանրային ռադիոն օգոստոսի 9-ից դադարեցնելո՞ւ է «Ազատություն» ռ/կ-ի վերահեռարձակումը: – Այն պայմանագիրը, որն «Ազատություն» ռ/կ-ն ուղարկել է «Ար ռադիո» միջմայրցամաքային ընկերությանը, նախատեսում է, թե պայմանագիրը կսկսի գործել օգոստոսի 15-ից: Այսինքն՝ գոնե այդ պատճառով օգոստոսի 9-ից չի դադարեցվի հեռարձակումը: Բացի այդ,

ԵՐԿԻՐՆ ԱՌԱՋ Է ՏԱՆԵԼՈՒ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒԺԵՂ ԲՌՈՒՆՑՔԸ

ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը վստահ է, որ նախագահական ընտրություններում կձեւավորվի հանրապետական մի ուժեղ բռունցք, որը երկիրն առաջ կտանի: Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը օրերս մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց, որ երկրի համար շահեկան չի լինի, եթե ե՛ւ ՀՀ նախագահը, ե՛ւ Ազգային ժողովի նախագահը, ե՛ւ վարչապետը լինեն միեւնույն՝ Հանրապետական կուսակցությունից: Իրենք՝ հանրապետականները բոլորովին հակառակ կարծիքին են եւ վստահ են,

ՇՆԵՐԻ «ՑՈՒՅՑԸ»

Ինչպես հայտնի է, քաղաքապետարանի եւ թաղապետարանների պայքարը թափառական շների դեմ չէր փայլում առանձնակի արդյունավետությամբ։ Սակայն վերջերս, հավանաբար, այս հարցում որոշակի առաջընթաց է նկատվում, ինչը եւ առաջացրել է մեր թափառական բարեկամների դժգոհությունը։ Բայց քանի որ շները կառավարությանը բանավոր կամ գրավոր դիմելու հնարավորություն չունեն՝ ուստի որոշել են ուղղակի նստացույց անել ՀՀ կառավարության շենքի պատերի տակ:

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ իններորդ ՈՒՐԲԱԹԱԽՈՍ ԱՐՄԵՆԱԿ – Որ հեռացնում են, է՛դ վախտ են աշխատանքային գրքույկի մեջ նշում,- ասաց Աշոտն ու ավելացրեց.- որ Սեյրանին ազատի, իրա դիմումի համաձայն կազատի: – Համոզվա՞ծ ես,- հարցրեց Բասենցյանը: – Հա,- ասաց Աշոտը.- ինչքան չըլնի՝ խմբագիրը խղճով մարդ ա: – Համոզվա՞ծ ես,- ժպտաց Անահիտը: – Որ խղճով չըլներ, դրան

«Տղային աղջկանից չենք տարբերում»

Երեկ բողոքեցին ֆիզիկայի քննությունը մոնիտորով հետեւող ծնողները Մինչ այսօր ֆիզիկա առարկայից ընդունելության քննություն է հանձնել շուրջ 1200 դիմորդ: «Առաջին օրերի տվյալներով՝ այս տարվա արդյունքները նախորդի համեմատ ավելի ցածր են: Գերակշռում են 15-16 գնահատականները: Ցավոք, 20-25 տոկոս են կազմում անբավարար ստացողները: Մինչդեռ 20 միավոր դեռ չի գրանցվել, իսկ 19-ի՝ վեց կամ յոթ հոգի է արժանացել»,- տեղեկացրեց

«ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ԵՄ ԴԻՏՈՒՄ»

Ասում է վանաձորցի ծաղրանկարիչ Արտակ Օհանյանը Գեղանկարիչ Արտակ Օհանյանը 2002-ից աշխատում է Վանաձորի «Քաղաքացիական նախաձեռնություն» իրավապաշտպան շաբաթաթերթում, ստեղծագործում է իրավական թեմաներով: Վերջերս կայացավ Վանաձորի միակ ծաղրանկարչի աշխատանքների ալբոմի շնորհանդեսը, որի առիթով հանդիպեցինք Ա. Օհանյանի հետ: – Ինչո՞վ կբացատրես քո անցումը գեղանկարչությունից «փափուկ» ժանրի՝ ծաղրանկարների: – Ես չեմ անցել «փափուկ» ժանրի: Անում եմ այն, ինչ միշտ

ՃՈՊԱՆՈՒՂԻՆ՝ ԱՆՏԱՌԻ ՀԱՇՎԻ՞Ն

Ջերմուկի բնակիչները պատրաստ են ճոպանուղուց հրաժարվել, միայն թե անտառը չհատվի: Իսկ բնապահպանները միաժամանակ ահազանգում են հանրապետության տարածքում առկա մի շարք խնդիրների մասին եւս: Ջերմուկում ճոպանուղի կառուցելու ծրագիրը քաղաքի բնակչության շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացրել: Վերջիններս մտահոգություն ունեն, որ ճոպանուղու համար անտառհատումներն անխուսափելի են եւ ՀՀ իշխանությունները միայն ճոպանուղի կառուցելով «չեն սահմանափակվի եւ թթվածնաշատ ու

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿՈՂՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ «Հայելի» ակումբում բավականին անակնկալ հայտարարություն է արել՝ ասելով, որ ինքը չի մտածում նախագահի ընտրության մասին: Իհարկե, ավելի ուշ մանրամասնել է. «Ժառանգությունը» հիմա ունի մեկ խնդիր, եւ մենք նախապատրաստվում ենք պատգամավորական այս ընտրությանը»,- ասել է պատգամավորը՝ նկատի ունենալով օգոստոսի 25-ին թիվ 15 ընտրատարածքում կայանալիք ընտրությունները: Ըստ «Ժառանգության» ղեկավարի, մյուս հարցերը կքննարկվեն աշնանը. «Մնացածը

Կոշկակարին չեն գրանցի

Չնայած անկուսակցական Խաչիկ Մանուկյանը շարունակում է պնդել, թե ինքնաբացարկով հանդես չի եկել եւ իր հայտարարությունը կեղծել են: Արագածոտնի մարզի Թալինի առաջին ատյանի դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանը երեկ հրապարակեց իր վճիռը՝ թիվ 15 ընտրատարածքից ԱԺ պատգամավորության թեկնածու, կոշկակար Խաչիկ Մանուկյանի՝ ընդդեմ նույն ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի հայցի կապակցությամբ: Հիշեցնենք, որ ԸԸՀ-ն հրաժարվել էր գրանցել պատգամավորության թեկնածուին: Դատարանը

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎԵՐՑՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բայց չեն կարող, որովհետեւ ընտրությունները, ըստ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի՝ շարունակ կեղծվում են: – Կոմունիստները նախագահի իրենց կոմունիստ թեկնածո՞ւն են ունենալու: – Այս պահին դա մեր մտադրությունն է, մենք գտնում ենք, որ ՀԿԿ-ն պետք է ունենա նախագահի իր կոմունիստ թեկնածուն, որովհետեւ ունի իր ընտրազանգվածը, իր պոտենցիալ ուժը: – Այսինքն՝ նախագահի կոմունիստ թեկնածուն դո՞ւք

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031