Օրվա լրահոսը

«PREPA RUN»-ի կազմակերպման նպատակով մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

Ընդհանուր առմամբ մոտ 5 կիլոﬔտր երկարությամբ վազքուղին կընդգրկի «Երևան» մոլի բացօթյա կայանատեղի – Արշակունյաց պող. – Խանջյան – Թումանյան – Սարյան – Մոսկովյան- Թամանյան փողոցների հատվածները: 

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց

Որոշումը կբողոքարկվի վերաքննիչ դատարան

«DG» ապրանքանիշի մեկ արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Բաբիկ-90» արտադրական կոոպերատիվին պատկանող մսամթերքի արտադրամասում (Երևան, Հաղթանակ 4-րդ թաղամաս) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից (ապրանքանիշը՝ «DG»): Նմուշներից միայն մեկը՝ «Վետչինա մսային պաղեցված» արտադրատեսակի նմուշը (արտադրված 29․06․2025թ.), մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակություն (ՄԱՖԱնՄՔ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերի

Պետդեպի խոսնակը չի ժխտել ԱՄՆ ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին

«Ա1+». ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թամմի Բրյուսը, անդրադառնալով ՀՀ–Ադրբեջան խաղաղության գործընթացի «լավ ավարտի» հնարավորության մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիտարկմանը, չի ժխտել ԱՄՆ ներգրավվածությունը միջնորդական ջանքերում։ «Դա լավ հարց է, և մենք որոշ մանրամասներ դեռ կհաղորդենք, բայց, իհարկե, բավականաչափ կարևոր էր, որ պետքարտուղարն անձամբ դա հիշատակեց։ Ուրախ ենք, որ մասնակից ենք եղել բազմաթիվ պայմանավորվածությունների, հրադադարի ռեժիմների

 Փաշինյանը ժամանել է ԱՄԷ, ուր սպասվում է նրա հանդիպումը Ալիևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ. տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը: Այսօր նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ

Վեհարանը պետք է կարմիր գիծ լինի ու փակ իրավապահների համար․ Արամ Վարդեւանյան

ՀՀ փաստաբանների միության անդամը ոչ բարոյական, ոչ էլ իրավական տեսանկյունից չի պատկերացնում Վեհարանում քննչական գործողություն իրականացնելը

ՀՅԴ և ՌԴ Պետդումայի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հանդիպումներ են ունեցել ՌԴ Պետական Դումայի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում հանդիպել են «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի, ինչպես նաև Դաշնային Ժողովի Պետական Դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի և

Փաշինյանը լուրջ սխալ է գործում Հայ առաքելական եկեղեցու դեմ իր գործողություններով. Իլյաս Էլ-Մոր

«Սա Արևմուտքի կողմից պարտադրված քաղաքականություն է և ուղղված է եկեղեցու համակարգված թուլացմանը, ինչպես դա արդեն տեղի է ունեցել Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում՝ Ուկրաինայում, Մոլդովայում և Ռումինիայում։»

22-րդ «Ոսկե ծիրանը» կբացվի Ջաֆար Փանահիի, կփակվի՝ Հարություն Խաչատրյանի ֆիլմով

Որպես փորձված մարդ՝ պարզեցի, որ մեր ոտքը շատ խերով է, ովքեր մասնակցում են այս փառատոնին, հետո գնում արժանանում են մեծ մրցանակների, ովքեր գալիս են այս փառատոնին, իրենց ֆիլմերն ընտրվում են հեղինակավոր փառատոներում․․․Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր կանգնած են մեր մեջքին, որովհետեւ 22 տարի անել փառատոն, միայն իմ ծերացած հիշողությունը կարող է նկատել, թե որքան դժվար է։

Գագիկ Մինասյան. Շատ ուրախալի է, որ ռուսական վերլուծաբաններն ասում են, որ իրենց քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ ընդգծված սխալ է եղել

Պուտինը, երբ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպեց Ռուսաստանում, ասաց, որ հզոր Հայաստանի առկայությունը Հարավային Կովկասում բխում է Ռուսաստանի պետական շահերից: Եվ ահա, ռուսները իրենց ոչ ճիշտ կողմնորոշվելու քաղաքականությամբ նպաստեցին, որ Հայաստանում իշխանության եկած ուժերը տանեն քաղաքականություն, որ հայ-ռուսական այդ հարաբերությունները խաթարվեն եւ որի արդյունքում այսօր Ռուսաստանը կանգնել է մեծ պրոբլեմի առաջ:

Օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում, Նոր Նորքում, Շենգավիթում և Արաբկիրում

Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 2-8-ը (2025թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 5-ին, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 5-ին, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 3-ին 5-ին և 7-ին, ◾️

Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ը

9 հուլիսի, 2025թ., Երևան. Հուլիսի 4-6-ը Վանաձորը տեխնոլոգիական մայրաքաղաքի կարգավիճակում էր. Լոռին հյուրընկալել էր հայկական տեխնոլոգիական համայնքի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Tech Week 2025-ը, որի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն է: Tech Week Vanadzor-ը նախաձեռնել են TCF-ը, Zealous-ը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ Երեք օրերի ընթացքում Վանաձորը միավորել էր տեխնոհամայնքի առաջատարներին, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին, փորձառու

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը նոր պետ ունի. կադրային բարեփոխումներ դատախազությունում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունիս-հուլիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Կորյուն Սերոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնին՝ ազատելով Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից: Հռիփսիմե Ասատրյանը նշանակվել է Գլխավոր

Օրենսդրական նորմն ուժի մեջ մտնելու օրվանից տաքսիներում դուրս է գրվել շուրջ 91 մլրդ դրամի էլեկտրոնային ՀԴՄ կտրոն . Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Տաքսիներում ՀԴՄ տալու օրենսդրական նորմի ուժի մեջ մտնելու օրվանից՝ 2024 թ․ սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թ․ հունիսի 30-ը, տաքսի ծառայությունների կողմից առցանց համակարգով դուրս է գրվել շուրջ 91 մլրդ դրամի 83 մլն հատ էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Ընդ որում, անհատների կողմից տպագրվել է շուրջ 36 մլն դրամի 29 հազար հատ

ՀՀԿ-ն կարող է նստել, խոսել ու քննարկել Սամվել Կարապետյանի հետ, բայց առաջ ընկնելու կարիք չկա․ Տիգրան Աբրահամյան

Ստեղծված իրավիճակում յուրաքանչյուր ոք պետք է կենտրոնանա իր անելիքների վրա՝ համոզված է Տիգրան Աբրահամյանը։ «Ընտրությունների թեման արդիական չի։ Մինչեւ 2026թ-ը կարող եք ունենալ այնպիսի իրավիճակ, որի պայմաններում անդառնալիության կետը հատած լինենք, ու ընտրությունների մասնակցությունը որեւէ խնդիր չփոխի»,-ասաց պատգամավորը։

Վստահ եմ՝ Հայագիտության երկրորդ կոնգրեսը որակական նոր շեմ է սահմանելու համատեղ աշխատանքում. Ժաննա Անդրեասյան

«Հայաստանը որդեգրել է գիտության ոլորտում պետական ներդրումների ավելացման անշեղ քաղաքականություն, որի գլխավոր նախապայմաններից է գիտական գործունեության առավելագույն արդյունավետության երաշխավորումը». Հայոցյան

Նշանակումներ Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Սեպուհ աբեղա Ասատրյանը նշանակվել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգում՝ որպես գործավար-քարտուղար։ Հոգեշնորհ Տ․ Մխիթար աբեղա Եփրեմյանը, ազատվելով Մայրավանքի տեսչությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել  Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ որպես ավագ վերակացու։ Հոգեշնորհ Տ․ Հովսեփ աբեղա Հակոբյանը նշանակվել է

Ամփոփվել են գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի համատեքստում ՄԻՊ նախնական գնահատման արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ՝ աշխատակազմում հուլիսի 8-ին տեղի է ունեցել առցանց աշխատանքային քննարկում՝ Գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման համատեքստում Պաշտպանի հաստատության նախնական գնահատման արդյունքների վերաբերյալ: Պարգևադրոշմի ներդրման գործընթացը հանրային հաստատությունների համար Պաշտպանի աշխատակազմը մեկնարկել էր դեռևս 2024 թվականի ապրիլի 9-ին՝ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գործարկվելով առաջին անգամ: Հարկ ենք համարում ընդգծել, որ ՄԻՊ հաստատությունը

Արթուր Սարգսյանի պաշտպանական թիմը միջնորդել է դատարանին խափանման այլ միջոց կիրառել

Թե ինչո՞ւ է դատարանի Աջափնյակի նստավայրի փոխարեն հարցը քննվել Ավան ու Նոր Նորքի նստավայրում, քանի որ հերթապահ դատարանը Աջափնյակի նստավայրն էր՝ պարզաբանում ստանալու համար դատարանին միջնորդություն ներկայացրեց Արթուր Սարգսյանի պաշտպանական թիմը։ Այս հիմքով էլ բացարկի միջնորդություն ներկայացվեց դատավորին, որը մերժվեց։ Ըստ դատարանի՝ ամբողջ Երեւան քաղաքն է ընդգրկված այս միջնորդությունների քննարկմանը։

«Սևան» ազգային պարկին կվերադարձվի 15 000 քմ մակերեսով հողամասը

 Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է

«Մեկտեղել ուժերը՝ մեր հոգևոր տունը պահպանելու համար». Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներն ամբողջ աշխարհից ձևավորել են Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդ

Մենք՝ Հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակներս, խոր մտահոգությամբ արձանագրում ենք, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանական վերնախավի ու պետական համակարգի բարձրաստիճան գործիչները թիրախավորված ճնշմամբ հարձակվել են Հայոց Եկեղեցու սրբազան առաքելության և նրա սպասավորների վրա՝ հանրային տարածքը ողողելով թունավոր հեղեղով։ Հասկանալով, որ Հայոց Եկեղեցին դարերով եղել է մեր պետականության կորստի պայմաններում ազգի ինքնապահպանության ամուր սյունը, հայոց լեզվի,

Ռուսաստանը ստուգում է Ուկրաինա զենքի մատակարարման վերաբերյալ ցանկացած տեղեկություն. Մարիա Զախարովա

«Ռուսաստանը ստուգում է Ուկրաինա զենքի մատակարարման վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն», – արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում՝ ի պատասխան Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ռազմատեխնիկական գործարքների վերաբերյալ հարցի, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մոսկվան հարցը է բարձրացնում ցանկացած դեպքում, հատկապես, երբ խոսքն այն երկրներից զենքի ենթադրյալ մատակարարումներին է վերաբերում, որոնց հետ Ռուսաստանի Դաշնությունը վստահելի

Պապիկյանը և ԻԻՀ ԶՈւ բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն քննարկել են համագործակցության օրակարգային հարցեր

Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը։ ՀՀ ՊՆ

Սփոփանք ու հրճվանք. Աղվան Վարդանյանի խոսքը նվիրված Ռազմիկ Դավոյանի 85-ամյակին

Երեսունհինգ տարի առաջ «Գրական թերթի» լուսահոգի խմբագիր Ֆելիքս Մելոյանը առաջարկեց Ռազմիկ Դավոյանի 50-ամյակին խոսք գրել։ Թերթի հատուկ համար էր տպագրվում։ Օրեր առաջ Գրողների միությունից առաջարկեցին այսօր՝ Ռազմիկ Դավոյանի 85-ամյակին խոսք ասել։ Արխիվ չեմ պահում։ Արմինե Թամրազյան–Դավոյանին խնդրեցի գտնել հեռավոր այս խոսքը։ Բան չի փոխվել։ Ժամանակն ու բանաստեղծությունը համարժեք են։ Աստծով դարձյալ լինելու են ժամանակներ, երբ

Ռուբեն Հակոբյան. «Եթե հարձակում լինի եկեղեցու վրա, ամբողջ ժողովուրդը պետք է այնտեղ լինի, որովհետեւ դրանից հետո Հայաստանի, մեր կենսագրության մասին խոսելն ավելորդ է դառնալու»

Անդրադառնալով եկեղեցուն՝ քաղաքական գործիչն ասաց. «Եկեղեցուն սպասվում են վատ օրեր, եթե մենք մեր կեցվածքը շարունակենք այնպես, ինչպիսին հիմա է: Ամեն առավոտ արթնանում, դիտում ես դիմատետրը, եւ անպայման պետք է լինեն գրառումներ վարչապետ կոչվածի կողմից: Երեկվա գրառումը շատ հստակ էր, որ ինքը նախապատրաստում է հարձակում Էջմիածնի վրա: Դա կարող է լինել այսօր, վաղը կամ մի քանի օրվա ընթացքում: Բայց ինքը նախապատրաստում է եւ ասում, որ ինքը կառաջնորդի»:

Մոսկվան ՌԴ քաղաքացիների համար Հայաստան մուտքի արգելքը համարում է անբարյացակամ քայլ. Զախարովա

Ռուսաստանը բազմիցս կոչ է արել իր հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան, և այդ հարցը, քննարկվել է նաև ՀՀ Լավրովի այցի ժամանակ

Արցախցիները ծանր կացության մեջ են. Արցախի խորհրդարանը լսումներ է կազմակերպել

ՀՀ-ում բռնի տեղահանված արցախցիների համար նախատեսված սոցիալական ծրագրերի վերաբերյալ լսումներ է կազմակերպել Արցախի խորհրդարանը: Քննարկվել են ստեղծված ծանր սոցիալական վիճակից դուրս գալու հնարավորությունները և այս ընթացքում Հայաստանի կառավարությանն ուղղված առաջարկները: Արցախ TV

Բաքուն մանիպուլիացիա և երեսպաշտություն է որակել Ստեփանակերտում ընդունված կոմյունիկեի մասին Հայաստանում Իրանի դեսպանի վերջին հայտարարությունները

«Ազատություն». Պաշտոնական Բաքուն մանիպուլիացիա և երեսպաշտություն է որակել Ստեփանակերտում ընդունված կոմյունիկեի մասին Հայաստանում Իրանի դեսպանի վերջին հայտարարությունները: «Դեսպանի պնդումները անընդունելի են և չեն համապատասխանում իրականությանը», հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։ Փաստաթուղթը, որ ընդունվել էր անցած շաբաթ Տնտեսական համագործակցության կազմակերպության նիստում՝ Ադրբեջանի նախաձեռնությամբ, ընդգծում էր Հայաստանից բռնի տեղահանված արդբեջանցիների՝ իրենց հայրենիք վերադառնալու անօտարելի իրավունքն ու

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930