Օրվա լրահոսը

Սպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբ

2020 թվականի հունիսի 1-ը գյումրեցի բազմաթիվ ընտանիքներ երկար կհիշեն։ Արտյոմն ու Մարիամն այդ օրը վերջապես բացեցին երկար սպասված բնակարանի դուռը։ Նրանք ևս այն հազարավոր գյումրեցիներից էին, որոնց ընտանիքները, անօթևան մնացին 1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով, բայց նրանց ու շատերի համար հույսի դուռ բացեց ազգային բարերար Սամվել Կարապետյանը։ Նրա նախաձեռնությամբ և աջակցությամբ տարբեր տարիների ընթացքում Գյումրիի 3

Մարտի 4-10-ը ԱՄԷ ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից դեպի Մասկատ կազմակերպվող թվով 5 անվճար ուղևորափոխադրումներից օգտվել է ՀՀ 253 քաղաքացի

Մարտի 10-ին Աբու Դաբիում դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է դեպի Օման ՀՀ 7 քաղաքացու անվճար տեղափոխում: Այսօր ևս ԱՄԷ-Օման սահմանին ՀՀ քաղաքացիներին դիմավորել է Օմանում ՀՀ դեսպանության դիվանագետը՝ ապահովելով սահմանի անցման դյուրացում և տեղափոխում Մասկատի օդանավակայան: Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան: Ընդհանուր առմամբ, մարտի 4-10-ի ընթացքում ԱՄԷ ՀՀ

«Վարիանտ լինի` Դոգին կընտրեմ, ոչ թե էս հիմիկվա բառադիներին, որ նստած խաբում են». քաղաքացի

Ո՞ւմ են պատրաստվում իրենց ձայնը տալ ՀՀ քաղաքացիները համապետական ընտրություններում. հարցում

Կայացել է Լավրով-Արաղչի հեռախոսազրույցը

Այսօր կայացել է Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցը։ «Բանակցությունների ընթացքում ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը հերթական անգամ արտահայտել է պաշտոնական Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումը, որի համաձայն լարվածության աճը պետք է դադարեցվի, և կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն հարցի քաղաքական-դիվանագիտական լուծման ուղղությամբ»,- հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Ռուսական կողմը պատրաստ է աջակցել այս ուղղությամբ

Ես այս սպանությունների հետ կապ չունեմ. Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողը խոստացավ մանրամասներ բացահայտել

Այդ ամեն ինչը արել եմ վախից ելնելով։ Այսքան ամիսներ անցել են, չեմ ուզում առաջինը այդ մեղքի տակ ընկնեմ: Հետո էլ ինչ պետք է լինի, թող լինի. Գևորգ Հարությունյան

Նրանք, ովքեր Իրանը ոչնչացնելու պատրանքներ ունեն, պատմության մասին ոչինչ չգիտեն. Մասուդ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ հակառակորդները, որոնց թվումն է, թե կարող են ոչնչացնել Իրանը՝ «պատրանքներ» ունեն։ «Իրանը առնվազն 6000 տարեկան քաղաքակրթության ժառանգորդն է։ Պատմության փորձությունների միջով ոչ մի ուժ երբեք չի կարողացել ջնջել այդ փառահեղ անունը։ Նրանք, ովքեր Իրանը ոչնչացնելու պատրանքներ ունեն, պատմության մասին ոչինչ չգիտեն։ Զավթիչները եկել ու գնացել են, բայց Իրանը

Աստված չանի՝ որևէ մեկն ընկնի իմ դրության մեջ, ոնց որ ես եմ այդ ապրումներն ապրում. Նարեկ Օհանյան

Ինձ մեղադրում են այնպիսի բաների մեջ, որ ո՛չ արել եմ, ո՛չ մտածել եմ. Նարեկ Օհանյան

Իսրայելում հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է Ադրբեջանի քաղաքացի

Մարտի 9-ին Իսրայելում հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է Ադրբեջանի քաղաքացի Մուրթուզով Ամիդ Ալիգուլլահ օղլուն։ Ադրբեջանի դեսպանատան փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել շինհրապարակում՝ Յեհուդ քաղաքում։   Թարգմանությունը՝ «Փաստինֆոյի»։

Փաշինյանը ՎԶԵԲ նախագահի հետ քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր։ Կարևորվել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակում ակտիվ փոխգործակցության շարունակականությունը, ինչպես նաև մասնավոր հատվածի մրցունակության խթանմանը, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը միտված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Օդիլ Ռենո-Բասսոն ընդգծել

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում քննարկման առարկա կդառնան եկեղեցական կյանքը հուզող խնդիրները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

«Երևան քաղաքի բնակիչ Բ.Ս.-ն յուրաքանչյուր անձի 10 հզր ՀՀ դրամ վճարելու խոստումով կազմակերպել է 9 անձի մասնակցությունը նշված հանրահավաքին». ՀՀ քննչական կոմիտե

Մի շարք անձանց վճարվել է գումար՝ ի պաշտպանություն Ս.Կ.-ի կայանալիք հանրահավաքին մասնակցելու համար. Նախաքննությունն ավարտվել է մեկ անձի մասով

«Առաջիկա ընտրություններում պետք է այնպես անենք, որ այս իշխանությունը գնա։ Ադրբեջանում մի սար կտան ու իրենք կգնան, և գուցեև այնտեղ էլ կապրեն». Ռուզան Ստեփանյան

Նա ուղղակի ասաց, որ իրենք Վարդենիսի դիրքերում փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել, սակայն չեն թողել, ասել են, որ այդ դիրքը հանձնվող դիրքերի ցանկում է։ Հիմա Google maps-ով բացահայտել են։ Պապիկյան Սուրենն ասում է՝ այդ պահին դիրք չեն գրավել։ Ինքը չի ասում՝ ընդհանրապես դիրք չեն վերցրել։ Իրականում Սուրեն Պաապիկյանը չի էլ հերքում։ Ասում է՝ այս ժամանակահատվածում դիրք չեն վերցրել։ Եվ խնդիրն այն է, թե որ ժամանակահատվածում են դիրք վերցրել։

«Դատավոր Վազգեն Ռշտունին ինչպես միշտ իր բարձունքում է». Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է. «Դատավոր Վազգեն Ռշտունին ոչ իրավաչափ ճանաչեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը։ Դատավոր Վազգեն Ռշտունին ինչպես միշտ իր բարձունքում է: Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի Դատավոր Վազգեն Ռշտունին, քննության առնելով մեր կողմից ներկայացված բողոքը՝ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, ըստ որի Դատարանը բավարարելով քննիչի միջնորդությունը, թույլատրել էր

«Լեռնային Ղարաբաղից մոտ երկու տասնյակ հայ քրիստոնյա բանտարկյալներ ենթարկվել են ծեծի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության և պատշաճ սննդի հասանելիության բացակայության, Աստվածաշնչերի մերժման, և խաչի դաջվածքների այրման միջոցով ջնջման»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի այս տարվա զեկույցն անդրադարձել է նաեւ Ադրբեջանում տիրող իրավիճակին։ Զեկույցի հեղինակները ներառել են Ադրբեջանը Հատուկ Դիտարկման Ցանկում ( Special Watch List )։ Զեկույցում, մասնավորապես արձանագրված է՝ ❗️Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում գտնվող պատմական հայկական կրոնական վայրերը շարունակում են վտանգված մնալ Ադրբեջանի կողմից 2020 և

Ավելի քան 78 միլիոն եվրո․ 2023 թ.-ից ի վեր ԵՄ-ի հատկացրած բյուջեն՝ աջակցելու Արցախից տեղահանված հայերի կարիքները հոգալուն

Ավելի քան 78 միլիոն եվրո․ 2023 թվականից ի վեր ԵՄ-ի հատկացրած բյուջեն՝ աջակցելու Ղարաբաղից տեղահանված հայերի հրատապ մարդասիրական կարիքները հոգալուն և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրմանը։ Նշված գումարից 21.5 միլիոն եվրոն տրամադրվել է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գլխավոր տնօրինության (DG ECHO-ի) միջոցով, 40 միլիոն եվրոն՝ որպես ԵՄ-ի կողմից բյուջետային աջակցություն Հայաստանի Հանրապետությանը, 9 միլիոն եվրոն`

Ադրբեջանական կողմը տվյալ հատվածներում իսկապես իրականացրել է աշխատանքներ, սակայն դրանցից որոշների ժամանակագրությունն է սխալ ներկայացվել. CivilNetCheck

Թաթոյանի ներկայացրած օրինակների մի մասը իսկապես վերաբերում է Հայաստանի դե յուրե տարածքում գտնվող ադրբեջանական դիրքերին կամ կառուցվածքներին։ Սակայն դրանց զգալի մասը չի կառուցվել 2025-ի հուլիս–օգոստոս ամիսներին, այլ գոյություն է ունեցել ավելի վաղ։

«Սա էլ իմ հերթական պատմությունն է, որն ուզում եմ այս ձեւով պատմած լինել». գրականությամբ զբաղվելու Արտյոմ Երկանյանի երկրորդ փորձը

«Գիրքը քաղաքական դրամա է ՝ քաղաքական դետեկտիվի տարրերով, իսկ Վրան հեթանոսական աստվածն է՝ կղզու բնակիչների ու պահպանողականության խորհրդանիշ, որից հրաժարվելը կարող է նույնպես վտանգավոր ողբերգությունների բերել: Զուգահեռները երեւի կհուշեն, որ եթե մի բան հազարամյակների ընթացքում պահպանել ես, ուրեմն պետք է պաշտպանես մինչեւ վերջ: Հույսս այն է, որ մտածող ընթերցողը կհասկանա, որ եթե սա տեղի է ունենում հեռավոր մի կղզում, ապա նույն խնդիրը մեզ մոտ եւս կարող է ծագել, եւ ինչ է անհրաժեշտ, որ այդ խնդրից խուսափենք»:

Փաշինյանը և Ռաֆայել Գրոսսին մտքեր են փոխանակել փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների, միջուկային էներգետիկայի զարգացման հեռանկարների շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համագործակցության ընթացքին։ Կողմերը կարևորել են միջուկային անվտանգության, տեխնիկական համագործակցության, ինչպես նաև փորձագիտական աջակցության ծրագրերի շարունակական իրականացումը։ Մտքեր են

Ավրորա Մարդիգանյանի հուշարձան այցելելը եւս մի առիթ էր անդրադառնալու այն պատմությանը, որը շարունակում է ուղենիշ լինել «Ավրորայի» գործունեության ընթացքում

Մարտի 10-ին՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադրման օրը, «Ավրորայի» թիմն ու «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» համայնքի անդամներն այցելեցին Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշարձան։ Այս հուշակոթող-քանդակը նվիրված է Հայոց ցեղասպանությունը վերապրածների հիշատակին, որոնց խիզախությունն ու վերապրումը ոգեշնչման աղբյուր են դարձել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համար։ Այն նաեւ հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն սրբադասված

Առանձին անդրադարձ է կատարվել վարչական ռեսուրսի կիրառման հարցին՝ նախորդիվ ընտրություններում արձանագրված իրավիճակների օրինակով

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը IFES Armenia-ի հետ համագործակցությամբ, մարտի 10-ին իրականացրել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների համար աշխատաժողով՝ ընտրական պատրաստվածության և վարչական ռեսուրսի բացառման թեմայով։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է ներկաներին, կարևորել համագործակցային աշխատանքը և ուշադրություն հրավիրել գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ ամենաշատ հանդիպող խնդիրներին։ ԿԸՀ նախագահը հորդորել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում համակ

Կյանքից հեռացել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, դիվանագետ Վահան Բայբուրդյանը

Վահան Բայբուրդյանը Իրանի իսլամական հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանն էր 1992 թվականից մինչեւ 1998 թվականը՝ արտակարգ եւ լիազոր դեսպանի կարգավիճակով։ Այս տարիները ճակատագրական էին Հայաստանի համար ընդհանրապես, եւ բազմաթիվ խնդիրների շարքում խուլ շրջափակման մեջ հայտնված մեր երկրի համար կարեւորագույններից էին Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները։

Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում

Մարտի 09-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ ընդունված դատապարտյալին: Արդյունքում՝ նրա կոշիկի ներբանի տակից հայտնաբերել են մեկ բջջային հեռախոս, ևս մեկ բջջային հեռախոս հայտնաբերվել է անձնական իրերի մեջ առկա բնական հյութի տարայի միջից: Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ զեկույց է պատրաստել

Ամերիկացի հայտնի իրավաբան, Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամի ֆեյսբուքյան գրառումը Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում զեկույցում ուշագրավ հատվածի վրա․ «2025 թվականի ընթացքում վարչապետ Փաշինյանն առաջարկել է ստեղծել և անձամբ նշանակել մի

Դեսպան Մկրտչյանը Կալիֆորնիայում հանդիպել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակության հետ

Մարտի 6-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը, Կալիֆորնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, Կալիֆորնիա նահանգի Ալտադենա քաղաքում գործող Թեքեյան մշակութային կենտրոնում հանդիպում է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության և Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության պատվիրակության, ինչպես նաև համայնքային մի շարք գործիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության

Ավելի քան 182 օր Հայաստանում գտնվողներն ունեն հայտարարագիր լրացնելու պարտավորություն. ՊԵԿ նախագահի տեղակալ

Վերանայվել է նաեւ միջանձնային փոխանցումների շեմը՝ հասցվելով մինչեւ մեկ միլիոն դրամի: Օրինակ, եթե մի ընկեր մյուսին փոխանցում է կատարել, ասենք միասին սրճարան են գնացել, հետո ընկերը փոխանցել է այդ գումարը, հիմա գործարքի առումով շեմի առկայությունը հնարավորություն է տալիս, որ քաղաքացիներն այլեւս չանհանգստանան միմյանց նման գումարներ փոխանցելիս

Դատախազության ֆինանսական վերլուծությունը խիստ թերի է` 400-անգամյա թվաբանական ուռճացումից մինչև 70 կրկնակի հաշվարկված գործարք. Panorama

Panorama.am. ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դեմ հարուցված գույքի բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանում կայացած նիստն ավարտվեց նրանով, որ դատախազությունը ստիպված եղավ ընդունել, որ իր ֆինանսական հաշվարկներում առկա են կոպիտ սխալներ՝ խոստանալով վերահաշվարկ իրականացնել, և մինչև մայիսի 13-ը ժամանակ խնդրեց՝ հայցի փոփոխությունն ավարտին հասցնելու համար: Բանկային քաղվածքներ, որոնք ոչ ոք չէր տեսել Նիստի կենտրոնական բացահայտումն

Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ. Փաշինյան

ՀՀ կառավարությունը որդեգրել է միջուկային էներգիան որպես էներգետիկ անվտանգության էական գործոն պահպանելու քաղաքականություն․ Փաշինյան

ԱՄՆ-ի ամենաթանկ պատերազմը. ով կհաղթի՝ հրթիռնե՞րը, թե՞ նավթի գինը. Վազգեն Պետրոսյան

Իրանը փաստացի կարողացել է խափանել ԱՄՆ-ի արագ հաղթանակի ռազմավարությունը

Դա ցույց է տալիս իրենց թուլությունը. Դավիթ Ղազինյան

Դավիթ Ղազինյան. «Սամվել Կարապետյանը հանուն երկրի հրաժարվեց իր ազատությունից ու հարմարավետությունից՝ ի տարբերություն քաղաքական գործիչների այն փոքր խմբի, որոնք մեզնից պահանջում են հանուն իրենց զոհաբերել մեր ազատությունն ու բարեկեցությունը։ Փոփոխությունների ժամանակն է»։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031