Օրվա լրահոսը
Քննարկվել են Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵԱԶԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը կարևորել է բանկի համագործակցությունը մասնավոր հատվածի հետ՝ բիզնեսի զարգացման համար ստեղծվող հնարավորությունների տեսանկյունից: Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքային խոշոր ծրագրերի հեռանկարներին: Զրուցակիցները մտքեր
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Շենգավիթում, Նոր Նորքում և Արաբկիրում
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 3-9-ը (2026թ․) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ մարտի 3-6-ը և 9-ին, ◾️ Նոր Նորքում՝ մարտի 3-ին և 6-ին, ◾️ Շենգավիթում` չի գերազանցել, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Շենգավիթում՝ մարտի 4-5-ը և 9-ին, ◾️ Նոր Նորքում՝ մարտի
Ինձ հետ նշված հարցով որևէ մեկը չի կապվել. ANCA-ի հայտարարությունից եմ իմացել ադրբեջանական արշավի ու դրան իմ «մասնակցության» մասին. Նժդեհ Հովսեփյան
Այս կյանքում ANCA-ի անուն իմ զրույցներում հայտնվել է 2 անգամ։ Մեկը 2019թ., երբ Ֆլետչերում ուսանելիս այցելել ենք այդ կազմակերպության գրասենյակ, երկրորդը 2023թ., երբ ԱՄՆ աշխատանքային այցի ժամանակ մտածում էինք իրենց հետ նույնպես հանդիպելու մասին։ Այսքանը, մնացածը՝ ցնորամտություն է։
Իշխան Սաղաթելյանի հոր՝ Վաչիկ Սաղաթելյանի գործով կայացվեց արդարացման դատավճիռ. փաստաբան
Փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր վերջակետ դրվեց 2020 թվականից քննվող հերթական իմաստազուրկ քրեական գործին։ Մեր խորին համոզմամբ բացառապես ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի անձով պայմանավորված 6 տարի շարունակ պետական ռեսուրս վատնվեց նրա հայրիկի` Վաչիկ Սաղաթելյանի (2016-2020թթ. Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավար) պաշտոնավարման ընթացքը քննելու ուղղությամբ։ Բանը հասավ Վաչիկ Սաղաթելյանին պաշտոնեական անփութության համար մեղադրանք
Ինչպէ՛ս պահպանել եւ վերակենդանացնել արեւմտահայերէնը. գիտաժողով Ուուտպըրի համալսարանին մէջ
Անի Կարմիրեան ներկայացուց Կիւլպէնկեան հիմնարկութեան նախաձեռնութեամբ մշակուած քանի մը կրթական գործիքներ, որոնց շարքին են Zarmanazan-ը, Zndoog.com-ը եւ թուային ուսումնական այլ միջոցներ։
Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը դատական գործի առիթ է դարձել
Նշվել է, թե Աքսոյը պետք է պատժվի «թուրք ազգին Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովին, Թուրքիայի Հանրապետության կառավարությանը և պետության դատական մարմիններին հրապարակայնորեն վիրավորելու» համար։
Վլադիմիր Հովհաննիսյանը և Օլենա Շևչուկը քննարկել են ՀՀ-ում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների խնդիրները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարի խորհրդական Օլենա Շևչուկին, որը Հայաստանում ներկայացնում է հանձնակատարին։ ➡️ Հանդիպմանը ներկա է եղել նաև Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Ռուբինա Լալայանը։ ➡️ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների շրջանում առավել հաճախ հանդիպող
Ավարտվել է Բավրայի մաքսային անցակետի 5 տեսուչների կողմից բռնություն գործադրելու առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ 2024 թվականի հունվարի 15-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Բավրայի մաքսային բաժնի 5 տեսուչ վիճելով Վրաստանից Հայաստան վերադարձող 4 անձի հետ՝ բռնություն են գործադրել նրանց նկատմամբ: Նախաքննության ընթացքում 5 մաքսային
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին
Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն։ Հայաստանի լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգը 2019 թվականից համագործակցում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից իրականացվող GEFF-ը Հայաստանում ծրագրի հետ՝ նպաստելով տնտեսության կայուն զարգացմանը և շրջակա միջավայրի պահպանությանը։ Ծրագրի շրջանակում ֆինանսավորվում են արևային ֆոտովոլտային կայաններ, էներգաարդյունավետ սարքավորումներ և էլեկտրական ավտոմեքենաներ։ Ակբա Լիզինգը
«Ինձ համար անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է։ Բանակն ինձ համար անվտանգության ռեզերվ է»․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում ասաց․ «Մենք ժամանակ առ ժամանակ ժողովրդավարության տուն վերադառնալու անհրաժեշտություն ու կարիք ենք զգում, համոզվելու ու համեմատելու համար մեր ժողովրդավարական բարեփոխումների ժամացույցները ժողովրդավարության տան ժամացույցների հետ, որ համոզվենք՝ ժողովրդավարական բարեփոխումների՝ մեր ճանապարհը ճիշտ ուղղությամբ է ընթանում»։
Սևանի «Հարսնաքարի» վերաբերյալ դատախազության հայցն ընդունվել է վարույթ. անշարժ գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ Դատախազությունը մեկնարկել է Սևանա լճի ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու աշխատանքները: Գլխավոր դատախազը նաև տեղեկացրել էր, որ Դատախազության կողմից մի շարք գույքերի վերաբերյալ հայցեր են ներկայացվել դատարան, որոնց թվում էին նաև՝ «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրը (Սևան քաղաքի
Երևանում բալետի իտալացի արտիստն Արմեն պարեց. «Լա Սկալա» ակադեմիայի նրա ուսուցիչ-դաստիարակն էլ «հայկական մոտիվներով» ընկավ հիշողությունների գիրկը
Լեոնիդ Նիկոնովը ընկավ հիշողությունների գիրկը. «Մայրս հանդես է եկել «Դոն Կիխոտում» Վիլեն Գալստյանի ընկերակցությամբ «Բոլշոյում»… Ես կարիերաս սկսել եմ Կարենի դերապարով Խաչատրյանի «Գայանեում»՝ մեծանուն Մաքսիմ Մարտիրոսյանի բեմադրությամբ: Երևանում առաջին անգամ եմ: Հենց առաջին օրը մի բան ինձ զարմացրեց՝ թատրոնում ավելի լավ են շփվում ռուսերենով, քան ես խոսում եմ: Պատճառը մեկն է՝ 30 տարի է, ինչ դասավանդում եմ «Լա Սկալա» ակադեմիայում…
Վճարային տերմինալը գողանալու պահին տղամարդը ձերբակալվեց
Փետրվարի 27-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացան օպերատիվ տեղեկություն, որ անհայտ անձը փորձում է գողանալ Սիսիան քաղաքի սուպերմարկետներից մեկում տեղադրված վճարային տերմինալը։ Տեղեկությունը իրացվեց Սյունիքի քրեական ոստիկանների և գվարդիայի ծառայողների հետ համատեղ։ Նույն օրը՝ ժամը 21։14-ին, տերմինալը գողանալու պահին 40-ամյա տղամարդը ձերբակալվեց։ Կազմված փաստաթղթերը ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ ՀՀ
Կարող եմ հայերեն խոսել երաժիշտների հետ, ես լավ գիտեմ դրա գինը. Վահագն Պապյան
«Հայաստանի Հանրապետության մշակութային կյանքում կարեւոր իրադարձություն է այսօր տեղի ունենում, մեր լավագույն նվագախմբերից մեկը՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը տարիների դադարից հետո ունենալու է մշտական դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար: Շատ կարեւոր է ունենալ երկար տարիների տեսլական՝ նվագախումբը զարգացնելու, որակական բարձրացում իրականացնելու համար, եւ այստեղ մեծ շանս ունենք, որովհետեւ մեր լավագույն մաեստրոներից մեկը, որը երկար տարիներ ապրում էր արտասահմանում, համաձայնել է ստանձնել այդ բարձր պատասխանատվությունը»:
Էրդողանի իֆթարին մասնակցել է նաև Պոլսո հայոց պատրիարքը
Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական պալատում կազմակերպված իֆթարի (Ռամազան/ ռամադան տոնի ընթացքում ծոմից դուրս գալու երեկոյան ընթրիք) արարողության շրջանակներում հանդիպել է կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ։ Իֆթարին մասնակցել են 21 փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Կ. Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Միջոցառման ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիայի տարածքը քաղաքակրթությունների հանդիպման վայր է,
«Խաչի դաջվածքներն են այրելու միջոցով ջնջվել. Ադրբեջանում հայ բանտարկյալներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ». ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողով
Լեռնային Ղարաբաղից մոտ երկու տասնյակ հայ քրիստոնյա բանտարկյալները, որոնք դատվել են փակ դռների հետևում՝ առանց բավարար իրավաբանական օգնության, ենթարկվել են ծեծի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության և պատշաճ սննդի մատչելիության բացակայության, զրկվել են Աստվածաշնչից, խաչի դաջվածքներն են այրելու միջոցով ջնջվել։
Իրանում իրադարձությունների ֆոնին ՀՀ-ն մարդասիրական կարևոր միջանցք է դարձել․ Եվրախորհրդարանի նախագահ
«Շարունակելու ենք խորացնել մեր հարաբերություները, ահա, թե ինչու էինք ուզում ՀՀ վարչապետին հրավիրել այստեղ»․ Ռոբերտա Մեցոլա
«Ձեր կպնելը մեզ՝ ձեռ չի տալիս, ոչ ձեզ, ոչ մեզ, որովհետեւ մեր պատասխանները ձեզ ավելի են մաշեցնում»․ Արմեն Աշոտյանը՝ ՀՀԿ-ին քննադատող ընդդիմադիրներին
Ոչ ոք չի արձագանքել ՀՀԿ-ի՝ փողոցային պայքար սկսելու կոչին․ «Բայց մենք չենք հիասթափվել, չենք հուսահատվում»։
Թաթոյան. Լրագրողներին «քիլլերներ» համարող ՔՊ-ականներն ուզում են օրենքով լռեցնել իրենց ոչ ձեռնտու լուսաբանումները
Հայաստանում լրագրողները չեն լռելու, որքան էլ իշխանությունը փորձի նրանց վախեցնել նոր հակասահմանադրական օրենքներով։ Ես միշտ լինելու եմ նրանց կողքին՝ անկախ իմ պաշտոնից. Արման Թաթոյան
Դեսպան Տիգրան Մկրտչյանը և Թեոդորա Բակոյանիսը քննարկել են Հայաստան-Հունաստան հարաբերություններն առաջ մղելուն ուղղված նախաձեռնություններ
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Թեոդորա Բակոյանիսի հետ։ Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը ներկայացրել է վերջին ժամանակաշրջանում Հայաստանի արտաքին քաղաքական մի շարք ուղղություններով արձանագրած ձեռքբերումները, Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, տարածաշրջանային զարգացումները։ Անդրադարձ է կատարվել խորհդարանական դիվանագիտությանը և այս համատեքստում
«Եվրոպական միությունը աջակցում է նախաձեռնություններին, որոնք նպաստում են ակտիվ և կենսունակ քաղաքացիական հասարակության ձևավորմանը»
Հայաստանի քաղաքացիական հասարակությունը առանցքային դեր ունի երկրի ժողովրդավարական գործընթացների ձևավորման գործում։ Լոռու մարզ կատարած այցի ընթացքում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը եղավ Վանաձորում՝ հանդիպելու և մտքեր փոխանակելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը բովանդակալից քննարկումների և գաղափարների փոխանակման առիթ դարձավ՝ ընդգծելով մարզում գործող քաղաքացիական հասարակության ակտիվ և կենսունակ համայնքի կարևորությունը: Եվրոպական միությունը աջակցում է նախաձեռնություններին, որոնք
Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ՝ Եվրոպական խորհրդարանում ելույթով հանդես գալու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ: ՀՀ վարչապետին օդանավակայանում դիմավորել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Կրիստել Շալդեմոզը: Այսօր Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ազգությամբ հայերի, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավորի ներգրավմամբ
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Apollo Strategic Communications»–ի մայր ընկերությանը՝ «RSK Group»-ին է պատկանում «Azerbaijan Environment and Technology Centre» Ltd» դուստր ընկերությունը, որը լայնածավալ ծրագրեր է իրականացնում Ադրբեջանում, մասնավորապես Կասպյան տարածաշրջանում, իսկ «Apollo»-ն իր գրանցումից ի վեր՝ 2009 թվականից, գործել է մի քանի անվանումներով՝ «Red Public Relations Limited» և «Apollo Public Relations Limited»։
Պուտինը երախտագիտություն է հայտնել Ալիևին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների տարհանմանն աջակցելու
«Ազատություն». Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, երախտագիտություն հայտնել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանմանը աջակցելու, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանի միջոցով Իրան ուղարկված մարդասիրական օգնության տեղափոխման պայմաններ ստեղծելու համար, հաղորդում է Բաքուն։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
«Վարչական ռեսուրսի խնդրին կարող ենք անդրադառնալ, երբ կունենանք գրանցված թեկնածուներ»․ ԿԸՀ նախագահը՝ թոշակների բարձրացման մասին
«Քաղաքական ուժերը մինչեւ քարոզարշավի մեկնարկն ազատ են քարոզչություն կատարելու, բոլորն ազատ են, թող ծավալեն»,- հայտարարեց Վահագն Հովակիմյանը։
Միրզոյանը և Սիկորսկին ընդգծել են թե՛ երկկողմ, թե՛ ԵՄ հարթակում Հայաստան-Լեհաստան գործընկերության խորացմանը հատկացվող կարևորությունը
Մարտի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում զարգացումները և ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունները: Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին ընդգծել են թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵՄ հարթակում Հայաստան-Լեհաստան գործընկերության խորացմանը հատկացվող կարևորությունը: Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերին և միջոցառումներին: ՀՀ
Ես դեմ եմ եղել Էդիտա Գզոյանի հրաժարականին. Մանրամասներ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նիստից
Իրենց պաշտոնական տեղեկացմամբ պատճառը շինարարությունն է՝ հուշահամալիրի նորոգման հետ կապված գնում է, բայց պայմանագիրը նախարարության հետ է. թանգարանի տնօրինության հետ չէ: Էդիտա Գզոյանը հնարավորություն չունի լուրջ վերահսկողություն ունենալու շինարարության վրա, ու շինարարների հետ միշտ խնդիրներ կային: Կարծում եմ՝ նախարարությունը եւ իշխանությունը ենթադրել է, որ նա պրոբլեմ ուներ՝ կապված կազմակերպական խնդիրների հետ:
Ավելի քան 7 հազար բռնագաղթած արցախցի հումանիտար օգնություն է ստացել «Եվրասիա»-ի աջակցությամբ
Հայաստանում «Ռուսաստանը ձեզ հետ է» ծրագրի շրջանակներում շարունակվում է բռնի տեղահանված արցախցիների աջակցությանն ուղղված լայնածավալ հումանիտար ակցիան։ Նախագիծն իրականացնում է «Եվրասիա» ԻՀԿ-ն՝ «Ռուսական հումանիտար առաքելություն» հետ համատեղ և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ։ Ակցիան ընդգրկել է Հայաստանի բոլոր մարզերը։ Այժմ կամավորներն աշխատում են Երևանում, որտեղ սննդի փաթեթներ և առաջին անհրաժեշտության պարագաներ է ստացել ավելի քան 1000 ընտանիք։
Հանրային դիվանագիտության Գարիբայ ինստիտուտի հիմնադիր Ֆերնանդո Գարիբայի, ինստիտուտի նախագահ Ռոնալդ Գաննելի հետ պայմանավորվեցինք համագործակցել տարբեր նախաձեռնությունների շուրջ. Նարեկ Մկրտչյան
Ֆերնանդո Գարիբայը կարևոր ներդրում է ունեցել ժամանակակից փոփ երաժշտության ձևավորման մեջ՝ հատկապես նպաստելով գերաստղ Լեդի Գագայի կայացմանը։ Նրա պրոդյուսերական և երաժշտական համագործակցությունների ցանկում են բազմաթիվ աշխարհահռչակ աստղեր, այդ թվում՝ Ուիթնի Հյուսթոնը, Բրիթնի Սփիրսը, Շակիրան, Սնուփ Դոգը, Բրունո Մարսը, Քայլի Մինոուգը, Էնրիկե Իգլեսիասը, Ռիկի Մարտինը, Մարկ Էնթոնին, Սթինգը, Վիզ Խալիֆան և այլք։
Սրանից մոտ մեկ ու կես տասնամյակ առաջ նույն Մնացական Մարտիրոսյանը քննել է Մարտի 1-ի գործը, բայց՝ միանգամայն այլ տրամաբանության մեղադրանքով ու այլ մեղադրյալների նկատմամբ. Արման Գալոյան
Եւ ահա հիմա, մեկ ու կես տասնամյակ անց նույն այս Մնացական Մարտիրոսյանը քննելու է մարտի 1-ի գործը միանգամայն հակառակ տրամաբանությամբ։ Քննելու և դատելու է հայտնի ոստիկաններ Ռոբերտ Մելքոնյանին, Վալերիյ Օսիպյանին ու Կարեն Մովսիսյանին, նաեւ՝ որոնց ցուցմունքների հիման վրա էր կայացրել իր նախկին՝ ՄԻԵԴ-ի կողմից ապօրինի ճանաչված դատավճիռները։


















































