Օրվա լրահոսը

ԵՐԵՔ ՎԹԱՐ՝ ՆՈՒՅՆ ՏԵՂՈՒՄ

Երեկ Երեւան-Սեւան ավտոմայրուղու 27 կմ հատվածում տեղի է ունեցել միանգամից 3 ավտոճանապարհային պատահար: Ժամը 16.30-ի սահմաններում «BMW-528» մակնիշի 09 ԼԼ 851 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել մայթեզրից եւ շրջվել ձորը, որի հետեւանքով վարորդը՝ Մանուկ Մանուկյանը, ուղեւորուհի Աննա Երվանդյանը եւ ինքնությունը չպարզված եւս մեկ անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նույն օրը,

ԲԱՔՎՈՒՄ ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ

Հայաստանի ըմբշամարտի հավաքականների առաջատար անդամներից ոմանք հրաժարվում են սեպտեմբերին մեկնել հարեւան հանրապետություն: Մայիսի սկզբներին Բաքվում կազմակերպված Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ), Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԼԱ), Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեների պաշտոնյաների մասնակցությամբ քառակողմ բանակցությունների արդյունքում Ադրբեջանը ստանձնեց սեպտեմբերի 17-23-ը Բաքվում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակության անդամների լիակատար անվտանգության ապահովումը: Աշխարհի առաջնության մեկնարկին մնում է

«Հիլիարդը» շարականներ երգեց

Քառյակի անդամների հավաստմամբ, հայկական երգարվեստի գանձերը արտերկրում միշտ հիացմունքով են ընդունվում: Բրյուսելի եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամ «21-ի հեռանկարներ» միջազգային երաժշտական 8-րդ փառատոնի շրջանակներում երեկ, «Ա. Խաչատրյան» համերգասրահում, կայացավ աշխարհահռչակ բրիտանական «Հիլիարդ» վոկալ քառյակի համերգը: Այսօր նրանք հանդես կգան Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Հիշեցնենք, որ 2003թ. քառյակի փակ համերգը Մայր աթոռ սուրբ Էջմիածնում՝ առաջացրել

«ՀԻԼԼԻ» ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՎԵՐԱՃԵԼ ՍԿԱՆԴԱԼԻ

Նոր փաստեր Մատենադարանի ձեռագրերի թվանշայնացման առիթով Մատենադարան-«Հիլլ» գործարքի պատճառով ծագած աղմուկը գնալով մեծանում է: Մասնագետների կարծիքով, այն կարող է վերաճել համաեվրոպական սկանդալի, ինչպես, օրինակ, 1967 թվականին, երբ Երուսաղեմի Սբ. Հակոբ եկեղեցուց գողացվեց 27 ձեռագիր եւ դրվեց Սոթբիի աճուրդում: Եվրոպական մամուլը հեղեղվեց այդ կողոպուտի մասին հոդվածներով: Հայերը պետություն չունենալով՝ կարողացան Երուսաղեմի ձեռագրերը Սոթբիից վերադարձնել. նույնը ավելի

Սեֆիլյանին դիմավորեցին ծափերով

Երեկ առավոտյան ժ.10.30-ից մարդաշատ էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի տարածքը: Այնտեղ հավաքվեցին նախ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի հարազատներն ու զորակիցները, քանի որ դատավոր Ռուբիկ Ներսիսյանի նախագահությամբ պետք է լսվեր նրա կալանքը երկու ամսով երկարաձգելու հարցը: Ապա հավաքվեցին «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնության անդամները՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի,

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ՝ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ

Արարատում ՀՀԿ-ն հաղթեց ՀՀԿ-ին Հուլիսի 1-ին Արարատ համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթեց անկուսակցական Աբրահամ Բաբայանը, որին սատարում էր Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Իսկ գործող քաղաքապետ եւ Արարատի նույն՝ ՀՀԿ կառույցի ղեկավար Հակոբ Թովմասյանը պարտվեց ձայների զգալի տարբերությամբ: Սկզբնական շրջանում առաջադրված էր 6 թեկնածու, սակայն, հավանաբար տարաբնույթ բանակցությունների արդյունքում, թեկնածուներից երեքը՝ Գրիգոր Ավետիսյանը, Գագիկ Գասպարյանը եւ «Բարգավաճ Հայաստան»

Աշխատավարձերը պարբերաբար ուշացնում են

«Հայֆիլմն» իր աշխատողներին ամիսներով չի վարձատրում Արդեն 3 ամիս է՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի 25 աշխատակից աշխատավարձ չի ստացել: Նրանց պատմելով՝ «ամեն անգամ, երբ հարցնում ենք, թե վերջապես ե՞րբ կստանանք մեր աշխատավարձերը, պատասխանում են՝ մի քանի օրից»: Կինոստուդիայի խորհրդի նախագահ Ռուբեն Գեւորգյանցը «Առավոտի» հետ զրույցում չհերքեց, որ, իսկապես, արդեն մի քանի ամիս է՝ աշխատավարձ չեն վճարել. «Բանկային

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆՆԵՐԸ ԹԱԼԻՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԱՐԴԻ՞Կ ԵՆ

Թիվ 15 ընտրատարածքում առաջադրված է 10 թեկնածու, որից երկուսի անուն-ազգանունը Խաչիկ Մանուկյան է: Նրանցից մեկը ԱԺ նախկին պատգամավոր է, որը եւ հարցազրույց տվեց «Առավոտին»: – Պարոն Մանուկյան, դուք ընտրված պատգամավոր էիք, ինչո՞ւ հրաժարվեցիք ձեր մանդատից եւ նորից նույն տարածքում առաջադրեցիք ձեր թեկնածությունը: – Համամասնական եւ մեծամասնական մանդատներից հրաժարվեցի զուտ նրա համար, որպեսզի նորից ցույց տանք,

ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ՀԵՏ ՆՈՒՅՆ ՇԱՐՔՈ՞ՒՄ

ԵԽԽՎ առանձին պատվիրակներ անցած շաբաթ Ստրասբուրգում գտնվող հայերից հետաքրքրվում էին, թե ի՞նչ է կատարվում «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայության հետ: Եվ ըստ ամենայնի՝ առաջիկայում այս կառույցն էլ կանդրադառնա «Ազատության» վերահեռարձակումը Հայաստանում փաստացի արգելող այս նախագծին: Ու թեեւ մեր խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի գնահատականներն, ընդհանուր առմամբ, դրական էին, հիմքեր ունենք կանխատեսելու, որ «Ազատության» հետ կատարվողը դարձյալ

Օրինագծերը «մեղմացնո՞ւմ» են

ԲՀԿ-ական Վահե Հովհաննիսյանն առաջարկել է դրանք հետաձգել Խորհրդարանը երեկ եւս շարունակեց արտահերթ նիստը, որի օրակարգային կարեւոր հարցերից են «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքների փոփոխությունները: Այդ օրինագծերը քննարկվում են փաթեթով, քանի որ վերաբերում են միեւնույն խնդրին՝ հեռուստատեսային եւ ռադիոհեռարձակումներին: Մասնավորապես, որոշ գնահատականների համաձայն, օրինագծերն ընդունվում են «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը դադարեցնելու նպատակով, քանի

ՀԱՐԿԱՎՈՐ Է ՈՒՆԵՆԱԼ ԼԵԳԻՏԻՄ ՆԱԽԱԳԱՀ

Մեր թերթին տված հարցազրույցում ասում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը – Ընդունված է ընդդիմությանը բնորոշումներ տալ՝ կառուցողական, արմատական, հարմարվողական: Ձեր գնահատմամբ՝ այսօր ինչպիսի՞ ընդդիմություն է ՕԵԿ-ը, եւ ինչպիսի՞ն են ապագայի Ձեր ծրագրերը: – Ժամանակակից քաղաքականության մեջ կա երկու բնորոշում՝ իշխանություն եւ ընդդիմություն: Մնացած բոլոր ձեւակերպումները՝ կիսատ իշխանություն կամ արմատական ընդդիմություն, բոլորն արհեստական ձեւակերպումներ են: Այսօր

ՆՈՒՅՆՆ ԷՐ ԵՐԵԿ, ՆՈՒՅՆՆ Է ԵՎ ԱՅՍՕՐ

«Ա1+»-ն ու «Ազատությունը» դուր չեն եկել ո՛չ «նախկիններին», ո՛չ գործողներին Հայաստանում Մարդու իրավունքները, խոսքի ազատությունն ու երկրի հիմնական օրենք-Սահմանադրությունը բոլոր իշխանությունների՝ ե՛ւ «նախկինների», ե՛ւ գործողների օրոք պաշտպանվել են տեղ-տեղ՝ ըստ նպատակահարմարության եւ քաղաքական կոնյունկտուրայի: Այն, ինչ այսօր կատարվում է «Ազատություն» ռ/կ-ի շուրջ՝ ռադիոկայանի բացման, փակման, վերաբացման, արդեն երկրորդ պտույտն է: «Ազատությունը» մեկ անգամ արդեն եթերազրկվել

«ՈՉ՝ ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅԱՆԸ»

Մինչ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում էր «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը սահմանափակել սպառնացող օրինագծերը, հասարակական մի շարք կազմակերպություններ երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել: Ակցիան մեկնարկեց Ազատության հրապարակում եւ շարունակվեց Ազգային ժողովի մուտքի մոտ: «Ոչ բեսպրեդելին, ոչ ամենաթողությանը» ցուցապաստառներ կրող ակցիայի մասնակիցները բերանները կապել էին սպիտակ կտորներով՝ ի նշան բողոքի: Խորհրդարանի շենքը շրջապատող ճաղաշարին ցուցարարները ամրացրին «Անկախ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ հինգերորդ ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ Մարինեն նորից ինքնաթիռի պատուհանից դուրս նայեց եւ ավելի բարձր ծիծաղելով ասաց՝ «հիմա ավելի՛ ուժեղ ա չխկչխկում», եւ ես ասացի՝ «մի՛ գոռա», եւ ինքը շուրջբոլորը նայեց ու ասաց՝ «մարդ չկա. ումի՞ց ես ամաչում», եւ ես ասացի՝ «քնած էրեխա կա», եւ ինքը նորից պատուհանից ցած նայեց ու

Սկզբում՝ բոլոնիական համակարգը, հետո՝ կարգը

Հայաստանյան բուհերը աշխատում են «ճաշից հետո մանանեխ» սկզբունքով Հայաստանյան բուհերը լիովին իրազեկ չեն կրթության որակի գնահատման եվրոպական չափանիշներին, կրեդիտները մեր երկրի կրթության բնագավառում իրենց նպատակին չեն ծառայում, գործող Սահմանադրությունը եւ ոչ ճկուն ուսումնական ծրագրերը խոչընդոտում են հայ ուսանողների միջբուհական տեղափոխություններին: Օրերս «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված «Բոլոնիայի գործընթացով դեպի եվրոպական բարձրագույն կրթական տարածք. Բերգենից Լոնդոն» թեմայով սեմինարին

ՕՊԵՐԱՅԻՆ ԿՐՔԵՐ

Կադրերի փոփոխությունների մասին լուրերը խանգարում են թատրոնի աշխատանքին «Առավոտին» հայտնի դարձավ, որ Ազգային օպերային թատրոնում հունիսի 26-ին կայացած Ռախմանինովի «Ալեկո» օպերային ներկայացման նախօրեին միջադեպ է եղել: Դիրիժոր Կարեն Դուրգարյանը անհարգալից է վարվել երգչախմբի արտիստների հետ: Վերջիններս էլ բողոքել են տնօրեն Կամո Հովհաննիսյանին: Նա էլ խնդրել է պրոբլեմներ չստեղծել: Պարզվում է՝ Կ. Դուրգարյանը միայն վերջերս է

Քննվում են սպանության գործերը

Տեղեկատվություն դատարաններից Կոմանդոսի տղայի պատիժը՝ անփոփոխ Երեկ ՀՀ քր. եւ զին. գործերով վերաքննիչ դատարանում Արթուր Պողոսյանի նախագահությամբ ավարտվեց Թաթոս Համբարձումյանի («Թումանյանի Թաթոս») եւ Հայկ Տեր-Թադեւոսյանի (Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Կոմանդոսի որդու) գործի քննությունը: Նրանք մեղադրվում էին 25-ամյա Էրիկ Ասատրյանի սպանության համար: Սպանությունը տեղի էր ունեցել անցյալ տարվա ապրիլի 12-ին: Տուժողի քույրը եւ Երեւանի դատախազությունը վերաքննիչ բողոք էին

ԻՆՉՈ՞Ւ ԱՀԱՐՈՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՓԱԽԱՎ ԴԱՏԱՐԱՆԻՑ

«Չեմ ուզում չարածիս համար նստել»,- ասում է նա: «Արդշինինվեստ» ՓԲԸ «Մալաթիա» մասնաճյուղից անցյալ տարվա հունիսի 30-ին 460 պարկի մեջ լցված հափշտակվեց 62.050.713,37 դրամին համարժեք 56.503 ԱՄՆ դոլար, 2640 եվրո, 160 ֆունտ ստեռլինգ, 44.070 ՌԴ ռուբլի եւ 36.199.374 ՀՀ դրամ գումար: Բանկի մասնաճյուղից գողացվել էին նաեւ 202.564.450 դրամ արժողության ոսկյա իրեր: Այս տարվա հունիսի 19-ին Մալաթիա-Սեբաստիա

«ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ» ԴԵՄ ԷՐ 79 ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Պետական տուրքի մասին» օրինագծերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերը: Կարելի է փաստել, որ «Ազատությունն» առաջին ընթերցմամբ փակվեց, երկրորդ ընթերցումը տեղի կունենա երկուշաբթի: Քվեարկության պատկերը հետեւյալն է՝ 79 կողմ, 16 դեմ եւ 1 ձեռնպահ: Դեմ են քվեարկել «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունները, անկախ Վիկտոր Դալլաքյանը, Խաչատուր

Մի հետքայլի պատմություն

«Ինչպիսի օրենք էլ ընդունվի, անընդունելի կլինի, եթե այդ օրենքի մեջ լինեն տարրեր, որոնք հետքայլ դառնան Հայաստանում խոսքի ազատության հարցերում»: Երեկ այս մասին «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԳ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ ներկայացված այն երկու օրինագծերը, որոնց գործարկումը, բազմաթիվ գնահատումներով, մեծապես սահմանափակելու է «Ազատություն» ռադիոկայանի՝ Հայաստանում հեռարձակման հնարավորությունները: «Ինձ

Ազատության հրապարակում վաղը «Ազատություն» կլսեն

Նիկոլ Փաշինյանը երեկ կոչ արեց միասին պայքարել խոսքի ազատության համար «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը երեկ կրկին Ազատության հրապարակ էր հրավիրել իր համախոհներին եւ ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրին: Ու թեեւ ոչ մարդաշատ այս հերթական զանգվածային միջոցառմանը ոմանք ներկայացել էին Հայաստանում քաղբանտարկյալներ հայտարարված Ալեքսանդր Արզումանյանի, Արման Բաբաջանյանի, Վարդան Մալխասյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի դիմանկարներով, այդուհանդերձ, հրապարակում ծավալված

ԽՃԱՆԿԱՐ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՑ

Այսպես են պաշտպանվում կանանց եւ սեռական փոքրամասնությունների իրավունքները Այսօր աղջիկ, վաղը… Այս տարվա ապրիլի 17-ին ԵԽԽՎ 16 պատվիրակներ, որոնց մեջ է նաեւ մեր Հերմինե Նաղդալյանը, ստորագրել են մի հռչակագիր, որը կոչվում է. «Այսօրվա աղջիկների իրավունքները վաղվա կանանց իրավունքներն են»: Հռչակագրում մասնավորապես նշված է, թե ամեն օր ողջ աշխարհում որոշ աղջիկների իրենց կամքին հակառակ դրդում են

«ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ ՄԻ՛ ՍԱՐՔԵՔ»

Կոչ է անում ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ վստահեցնելով, որ «Ազատություն» ռադիոկայանը չի եթերազրկվի ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը «Ազատություն» ռադիոկայանի փակման մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացումը պետք է ներսից լինի եւ ոչ թե դրսից: Ի պատասխան ասվածի, «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը հակադարձեց՝ ուրեմն փակեք Ագոյի խմբի, Վենետիկի հանձնաժողովի,

ԲՈԼՈՐՍ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊՈՏԵՆՑԻԱԼ «ԶՈՀԵՐ» ԵՆՔ

Երեկ Ազատության հրապարակում «Այլընտրանքի» ներկայացուցիչ եւ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն իր նախաձեռնած հերթական զանգվածային միջոցառման ժամանակ անդրադառնալով Հայաստանում քաղբանտարկյալների առկայությանը՝ ի դեմս Ալեքսանդր Արզումանյանի, Արման Բաբաջանյանի, Վարդան Մալխասյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի, հայտարարեց. «Մենք բոլորս պետք է հասկանանք, որ այսօր ՀՀ բոլոր քաղաքացիները պոտենցիալ քաղբանտարկյալներ են, եւ այսօր որեւէ մեկը չպետք է մտածի՝

ՀԱՅ ԵՄ ԵՍ

Բռնցքամարտիկ Վիկտոր Օգանովը չի հրաժարվում իր ազգությունից Արդեն տեղեկացրել էինք («Առավոտ», 22.06.07), որ ռուսաստանցի հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկտոր Օգանովը, որ ներկայումս բնակվում է Ավստրալիայում, համագործակցության պայմանագիր է ստորագրել ամերիկացի հանրահայտ պրոումոթեր Գերի Շոուի հետ: Վերջինս նաեւ Վախթանգ Դարչինյանի պրոումոթերն է: Շատերը կասկածում են, որ Օգանովն իսկապես հայկական ծագում ունի: Այդ կասկածը փարատել է ինքը՝ Վիկտորը,

Ինչո՞վ է դատաձգաբանը տարբերվում հետքաբանից

Մարդու ոտքն ու կահույքի մասը փորձագետը համարեց «բութ, կոշտ առարկա» Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի այս տարվա ապրիլի 11-ի դատավճռով շարքային Սանթուր Չոբանյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման: Նա մեկ տարի առաջ՝ հունիսի 26-ին, Չինարի «Ցից քար» կոչվող մարտական հենակետում սպանել էր իր հրամանատարին՝ լեյտենանտ Կարապետ Դավթյանին: Ըստ գործով վկաների, այդ օրը (26.06.06) որեւէ միջադեպ չի

ՊԱՏՈՒՀԱՍ՝ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԼԽԻՆ

Համապատասխան գերատեսչությունները առայժմ ձեռնպահ են մնում կարծիք հայտնել Հուլիսի 10-ին կկայանան Մատենադարանի տնօրենի ընտրությունները: Հիշեցնենք, որ այդ պաշտոնի հիմնական հավակնորդներն են Հրաչ Թամրազյանն ու Էռնա-Մանյա Շիրինյանը: Ըստ Մատենադարանի 2002թ. կանոնադրության, տնօրենի ընտրությունը պիտի կատարեր գիտաշխատողներից եւ հնատիպ գրքերի ուսումնասիրողներից կազմված գիտխորհուրդը, սակայն մարտի 15-ին, կանոնադրական փոփոխությամբ, խորհրդի նոր կազմ է հաստատվել, որ բաղկացած է Մատենադարանի

Եթե հասարակությունը խելքի չգա

«Ազատությունը» կարժանանա «Ա1+»-ի ճակատագրին ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին ուղղած իր նամակում անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող «Պետական տուրքի մասին» ու «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններին, որոնք վտանգում են Հայաստանում «Ազատություն» ռ/կ-ի հեռարձակումը, ընդգծել է. «Քանի որ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը ներկայումս Հայաստանի հանրային ռադիոյի հաճախությունն օգտագործող միակ արտասահմանյան մամուլի

ԽԱՐԱՆ ՄԻ ԿՊՑՐԵՔ ԱԺ-ԻՆ

Երեկ կոչ արեց Տիգրան Թորոսյանը եւ փորձեց ապացուցել, որ աղմկահարույց երկու օրինագծերը ոչ մի կապ չունեն «Ազատություն» ռադիոկայանի հետ: Ազգային ժողովում երեկ բուռն եւ թեժ քննարկում ընթացավ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի» մասին օրինագծերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցի քննարկման ժամանակ: Իրավիճակը շատ նման էր 2002-ի այն օրերին, երբ փակվում էր «Ա1+»-ը, եւ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳՐԱՎԵ՞Լ ՆԱԽԻՋԵՎԱՆԸ

Սա ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակներից մեկի հերթական հայտարարությունն է: Նման պնդումները հայ պատվիրակները գերազանցապես թողնում են անարձագանք: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը հունիսի 27-ին գրավոր հարց է ուղղել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին, որը վերնագրված է՝ «Լուրջ վտանգներ, որոնք վերաբերում են Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության նկատմամբ Հայաստանի ագրեսիվ պլաններին եւ Եվրոպայի խորհրդի պատասխանատվությանը»: Այս գրավոր հարցում նշված

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031