Օրվա լրահոսը
Հունվարի 24
ԽՈՅ (21.03-20.04)- Աշխատեք օրն անցկացնել հարազատների շրջապատում, որովհետեւ նրանք ձեզ կարոտում են: ՑՈՒԼ (21.04-21.05)- Կարեւոր հանդիպումների ժամանակ մի կողմ դրեք ձեր ամաչկոտությունը, հարկավոր է ազդեցիկ լինել: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հետեւեք ձեր ներքին ձայնին, որովհետեւ այն կարող է վճռորոշ լինել: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անհեթեթ պատճառներով մի նյարդայնացեք, կյանքին ավելի թեթեւ նայեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրվա ընթացքում ձեր ուշադրությունը կսեւեռվի
ԻՆՉՊԵՍ ՉՈՉՆՉԱՑՆԵԼ ՍԵՐԸ
Երբ «գրոհում» է կենցաղը Ահա լռեցին հարսանեկան զանգերի վերջին ղողանջները, հարսի ծաղկեփունջը վաղուց թոռոմել է, հարսանեկան «մարշն» էլ շատ մեղմիկ հնչում է միայն հոգում… Ամուսինդ ոչ միշտ է ժպտում քեզ տեսնելիս, նա ավելի շատ դիտողություններ, քան հաճոյախոսություններ է անում: Դու արդեն հասկանում ես, թե ուր ես ընկել, որ դա ամենեւին էլ խոստացված հեքիաթը չէ: Տղամարդիկ,
Պսակադրությունը եկեղեցում պարտադի՞ր է, թե՞ ցանկալի
Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը խորհուրդ է տալիս ամուսնանալ եկեղեցով Տե՞ր ես, տեր եմ… Հնազա՞նդ ես, հնազանդ եմ…Պսակվելիս հենց այս խոսքերով էլ երիտասարդ զույգերը եկեղեցում երդվում են՝ ստանալով Աստծո օրհնությունը: Սակայն, ի տարբերություն ՔԿԱԳ-ի (ԶԱԳՍ), օրենքով չամրագրված եղեկեցական պսակադրության խորհրդի կարեւորության մասին հայ երիտասարդները թյուր պատկերացումներ ունեն: Շատերի համար պարտադիր պայման է եկեղեցական պսակադրությունը, մի մասի
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՉԱՐԱՇԱՀԵԼ Է ԴԻՐՔԸ
Լծակների գործադրումո՞վ ամուսնություն Իմ առաջին սերը մանկապարտեզում է եղել: 6 տարեկանում սիրահարվել էի դաստիարակչուհուս՝ տիկին Ալվինային: Նրան սիրո խոստովանություն չեմ արել, պարզապես ասել եմ, որ շատ գեղեցիկ աչքեր ունի… Հետո առաջին դասարանում սիրահարվել եմ դասընկերուհուս՝ Արմինեին, նրան նույնիսկ մեր տուն եմ հրավիրել: Իմ հիշելով՝ Արմինեին նույնպես բառերով չեմ արտահայտել իմ սերը՝ պայուսակն եմ պահել, վերարկուն
Կրկին վերջին տեղերում
Հելսինկիում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում երեկ կարճ ծրագրի կատարումով սահադաշտ մտան նաեւ մենասահորդուհիները: Հայաստանը ներկայացնող Անի Վարդանյանը, ինչպես եւ սպասվում էր ու այդ մասին գրել էինք երեկվա «Առավոտում», տեղ զբաղեցրեց վերջին հորիզոնականներում: Երեկ երեկոյան, երբ կարճ ծրագրի վերջնական արդյունքները դեռ հայտնի չէին, մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը մեզ ասաց հետեւյալը. «Որ Անին տեղ էր
64 ՎԱՆԴԱԿ
Հունվարը Հայաստանի շախմատիստների համար ծանրաբեռնված եւ պատասխանատու մրցելույթների ամիս է ԱՐՈՆՅԱՆՆ ՍԿՍՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱ՞Լ Եվ այսպես, հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատի 19-րդ կարգի «Corus» անվանումը կրող գերմրցաշարում չորս անընդմեջ ոչ-ոքիից հետո 5-րդ տուրում վաստակեց իր անդրանիկ հաղթական միավորը: Հետաքրքիր է, որ Լեւոնի առաջին «զոհը» դարձավ մինչ այդ մրցաշարային աղյուսակի վերին
Կոշիկներով ԵԽ մտանք
Կրկին Հայաստանին «ձայնազրկելու» մասին Մինչ հունվարի վերջին կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանին վերաբերող հարցը կգտնի իր լուծումը, հայ մտավորականները շարունակում են քննարկել եւ իրենց տեսակետները ներկայացնել հանրությանը: «Մեր առջեւ դուռը կբացե՞ն, թե՞ կփակեն, կզրկե՞ն ձայնի իրավունքից, թե՞ ոչ, ինձ համար դա էական չէ: Մենք շատ այլ ավելի մեծ խնդիրներ ունենք: Այդքան չեմ կարեւորում ԵԽ որոշումը: Քաղաքական
«ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ԵՆՔ ԿԱՐՈՒՁԵՎԻ ԽՄԲԱԿԻ՞Ն»
Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը՝ երաժշտական դպրոցների խնդիրների մասին: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը 2003 թվականից ստանձնել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրինությունը: Նա գտնում է, որ գրագետ երաժիշտ «ստանալու» համար դեռ մանկապարտեզից պիտի սկսել, ու եթե իր նախընտրելի մանկապարտեզը լիներ Հայաստանում, չէր խուսափի այնտեղ աշխատել: Ինչ
ՂՈՒՐԲԱՆԳՈՒԼԻՆ ԸՆՏՐԵԼՈՒ Է ԱՐԵՎՄՈ՞ՒՏՔԸ 2007 թվականին իշխանության եկած Թուրքմենստանի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովը, հրաժարվելով իր նախորդի՝ հանգուցյալ Թուրքմենբաշու առավել անընդունելի որոշումներից եւ վերադարձնելով բնակչությանը թոշակներ, բարձրագույն կրթություն եւ ինտերնետ, այժմ անցել է կադրային փոփոխությունների: Թուրքմենստանի նախագահը աշխատանքից ազատել է մի շարք նախարարների, ինչպես նաեւ «Թուրքմեննավթ» պետական կոնցեռնի ղեկավարին: Ոմանք հեռացվել են «առողջական խնդիրների» պատճառով, իսկ ոմանք
Վիրավորեց եւ ապաշխարեց Հիգշաբթի օրը լեհական Սեյմի (խորհրդարանի) էթիկայի հանձնաժողովը նախազգուշացրեց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Գուրսկուն՝ այժմ արդեն գործող նախագահ Բարաք Օբամայի հասցեին իր արտահայտությունների համար: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի՝ անցած տարվա նոյեմբերին պարոն Գուրսկին հայտարարեց, որ Օբաման «վերահաս աղետ է» եւ «սպիտակ մարդկանց քաղաքակրթության վերջը»: Դա առաջին վիրավորանքը չէր, որը հիշյալ պատգամավորը հասցրել էր ԱՄՆ
Մեկ օրը՝ երկու տարբեր դպրոցներում
Թիվ 112 դպրոցում դիմավորեցին ՀՀ նախագահին, իսկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամփոփեցին «Թվային տեխնիկական միջոցները՝ արդյունավետ կրթության գործիքներ» ստուգատեսը: Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց թիվ 112 փորձարարական ավագ դպրոց՝ ծանոթանալու ավագ դպրոցների համակարգի ներդրման խնդիրներին: «Առավոտին» դպրոցի աշակերտներն ասացին, որ իրենք 2 ամիս սպասում էին նախագահի այցին, որն անընդհատ հետաձգվում էր: Չնայած երեխաները վաղուց էին
ԱՆԹԱՓԱՆՑ «ԼՈՒՅՍ»
Արտասահմանյան հեղինակավոր բուհերում սովորող հայաստանցի եւ սփյուռքահայ ուսանողներին օժանդակելու համար ստեղծված հիմնադրամը, հակառակ հայտարարվածին, առայժմ թափանցիկ չի գործում: Անցած աշնանը մեծ աղմուկով, հանդիսավորությամբ հայտարարվեց արտասահմանյան հեղինակավոր բուհերում սովորող հայաստանցի եւ սփյուռքահայ ուսանողներին պետականորեն աջակցելուն, նրանց կրթական ծախսերը հոգալուն ուղղված ծրագրի գոյության մասին: Դեռ 2007-ին էր տրվել այդ նախագծի մեկնարկը՝ այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:
Էս գործն էլ «ջրվեց»
Արմավիրի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ ՀՀ քրօրի 308 հոդվածով հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով: Երբ երկու տարի առաջ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում ՀՀԿ-ական քաղաքապետի նկատմամբ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով գործ հարուցվեց, հայրենի արդարադատության մասին արմավիրցիների վերաբերմունքում իրարամերժ կարծիքներ ձեւավորվեցին: Եթե լավատեսները հավատում էին, որ քաղաքապետի հանցավոր արարքները, ի վերջո, բացահայտվելու
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Հայաստանի համայնքների ասոցիացիայի երեկվա խորհրդի նիստին մասնակցող համայնքապետերը, թեեւ քննարկվող հարցերի հետաքրքրությանը, ձանձրանում էին մինչեւ այն պահը, երբ նիստի աշխատանքներին միացավ ՀՀ վերահսկիչ պալատի անդամ Սեյրան Ավագյանը: Հայաստանի համայնքների ասոցիացիայի վարչության համակարգող Էմին Երիցյանը ներկաներին պատմում էր, թե ինչ ապագա է սպասվում համայնքներին, եթե Հայաստանում, Եվրոպայի օրինակով, զարգանա անդրսահմանային համագործակցությունը՝ իրականացվեն հարեւան երկրների սահմանամերձ բնակավայրերի
«ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ, ԴՐԱՆԻՑ ԷԼ ԳԺՎԵԼ ԵՄ»
Վանաձորի հոգեբուժարանի հիվանդների մեծ մասը լքված է հարազատների կողմից «Առաջ Հիսուսն էր աչքիս երեւում, տեսիլքներ էին գալիս: Ամուսնացած էի, երկրաշարժից հետո սկսեց Հիսուսը երեւալ ու, մտածելով, որ գժվել եմ, ինձ ամուսինս բերեց ստեղ: Դրանից հետո նա ինձանից հրաժարվեց: Էրեխեքս էլ նույն բանն արեցին: Նրանց ասել էին, որ ես «շաշ» եմ»,- «Առավոտի» հետ զրույցում իր՝ հոգեբուժարանում
Սերժ Սարգսյանին պատասխան կտա
Սիսիանի քաղաքապետարանում ստեղծված քաոսային իրավիճակի համար քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը պատրաստ է նախագահին պատասխան տալու: Անցած տարվա հոկտեմբերին, Սիսիանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, իշխանական ուժերը միավորվեցին ու, պայքարելով դաշնակցական Տիգրան Պողոսյանի դեմ, սատարեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Աղասի Հակոբջանյանին: Վերջինս քաղաքապետ ընտրվելուց հետո, թերեւս, մոռանալով, թե ինչպես է «վաստակել» հաղթանակը՝ իսկույն սկսեց ազատվել նախորդ քաղաքապետ Լավրենտի Սարգսյանի
«ՍԹԱՐԻՑ» ԽԱԲՎԱԾՆԵՐԸ
«Սթար» սուպերմարկետների ցանցում զեղչված ներկայացված ապրանքներն իրականում վաճառվում են չզեղչված գնով: Հաշվի առնելով այն, որ հատկապես Ամանորի տոներին մեծ քանակությամբ ապրանքներ են սպառվում, «Սթար» սուպերմարկետների ցանցը հայտարարեց, որ, ի շահ սպառողների, գրեթե բոլոր ապրանքատեսակները վաճառվելու են մեծ զեղչերով: Սակայն, ինչպես պարզվեց, դա ընդամենը աչքակապություն է՝ հաճախորդներ գրավելու համար: Խանութներում շարված ապրանքների վրա նշված է հին
«Չերյոմուխա 7»-ի առեղծվածը
Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովը երկարատեւ դադարից հետո երեկ վերսկսեց իր հրապարակային գործունեությունը եւ լրատվամիջոցներին «մատուցեց» իր հերթական «բացահայտումը»՝ «Չերյոմուխա 7-ի» վերաբերյալ ռուսական փորձագետների կողմից կատարված փորձագիտական ուսումնասիրության արդյունքները: Իսկ այն, ինչ պարզվեց այդ «բացահայտումից», արդեն բոլորին էր հայտնի, եւ Մարդու իրավունքների պաշտպանի բացատրությամբ՝ մարդիկ պարզ, շատ հստակ ասել են, որ եթե այդ չարաբաստիկ «Չերյոմուխան» գործածվի
$2 ՄԻԼԻԱՐԴԸ «ՉԿՊԱՎ»
Հիմա ՀՀ կառավարությունը ակնկալում է թեկուզ $250 միլիոն Երբ անցյալ տարեվերջին հայաստանյան ընդդիմությունը մեղադրում էր հայրենի իշխանություններին խոցելի տնտեսություն ունեցող մեր երկրում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները մեղմելուն միտված քայլեր չանելու, այդ ճգնաժամի վտանգավորության աստիճանը չգիտակցելու համար, իշխանությունն ու վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում էին, թե Հայաստանում ճգնաժամ չկա, մեր տնտեսությունը կայուն է, իսկ նրանք, ովքեր խոսում
«Մոդայիկ է ամեն ինչ բարդել Քոչարյանի վրա»
ԱԺ նախկին նախագահ, անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը վստահ է, որ «բարդելով» հարցը չի լուծվում – Այսօր գնահատականներ են հնչում, որ ստեղծված իրավիճակում հավասարաչափ մեղավոր են ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը, քանի որ իրենց պահվածքով խանգարում են Ղարաբաղի հարցի կարգավորմանը: – Հեշտ է նկատել, որ Ղարաբաղի հետ կապված այս խնդիրը երկուստեք շահարկվում է: Իհարկե, ինչքան Հայաստանում կայուն
ՎԿԱՅԻՆ ՃՆՇԵԼ ԷԻՆ
«Առավոտի» հունվարի 15-ի համարում անդրադարձել էինք Կոտայքի մարզի Հատիս գյուղի բնակիչ, ՀՀՇ անդամ Խաչիկ Մարտիրոսյանի՝ «Մարտի 1»-ի գործով մարտի 8-ին տված ցուցմունքին, որտեղ ասել էր, թե Աբովյանից ավտոբուսով իրենց կուսակցության անդամներին եւ համակիրներին Ազատության հրապարակ՝ հանրահավաքի են տարել. «Երբեմն ավտոբուսի փոխադրավարձը տվել եմ ես՝ իմ միջոցների հաշվին, սակայն գլխավորապես այն տվել է Գրիգոր Ոսկերչյանը՝ ինչպես
Ո՞ՆՑ ԵՍ, Ի՞ՆՉ ԿԱ-ՉԿԱ
Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը «Եդինայա Ռոսիա» կուսակցության պետական-հայրենասիրական ակումբի եւ «Ռուս ձեռնարկատեր» հիմնադրամի համատեղ նիստի ժամանակ, համաձայն նիստի սղագրության, նիստում հանդես գալով, «Ռուս ձեռնարկատեր» հիմնադրամի փորձագիտական խորհրդի անդամ Կոնստանտին Չերեմնիխն ասել է. «ՀՀ դիվանագետներն ինձ պատմել են, թե ինչո՞վ է տարբերվում Երեւանում ռուսաստանյան եւ ամերիկյան դեսպանատների գործունեությունը: Ամերիկյան դեսպանն ամեն օր նստած է Հայաստանի
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՅԵՐ
Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է ազգությամբ հայ Վրաստանի երկու քաղաքացու՝ ապօրինի զինված խմբավորում ստեղծելու եւ լրտեսության կասկածանքով: Ինչպես հաղորդում է BLACK SEA PRESS-ը, վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, Գրիգոր Մինասյանը եւ Սարգիս Հակոբջանյանը կասկածվում են Վրաստանի ՔՕ 18-րդ հոդվածով (հանցագործության նախապատրաստում), 223 հոդվածի առաջին մասով (ապօրինի զինված խմբավորման ստեղծում) եւ 314 հոդվածի առաջին մասով (լրտեսություն) նախատեսված
Հայրենիքը կսպասի
Իսկ իշխանության համբերությունը «սահման ունի» ՀՀ կառավարության 2008թ. տարեվերջյան որոշումներից մեկով լուծարվել է Ազգային անվտանգության ծառայության՝ հատուկ մարտական գործողությունների վարչությունը, ավելի կարճ՝ ԱԱԾ-ի «սպեցնազը»: Այդպիսի ստորաբաժանում հիշյալ կառույցում ստեղծվել էր դեռ 1994թ. հունվարին՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանձնարարությամբ: Նպատակը ղարաբաղյան պատերազմի տարիներին արտաքին ագրեսիայից ՀՀ տարածքը պաշտպանելն էր, իսկ ստորաբաժանման խնդիրն էր այդ՝ մինչեւ
ՈՒՂԵՂՆԵՐԻ «ԱՐՏԱԿԱՐԳ» ԼՎԱՑՈՒՄ-4
Հրաշալի գիտակցելով, թե մարտի 1-ի հետեւանքներն ինչ են լինելու Հայաստանի համար արտաքին քաղաքական ասպարեզում՝ իշխանության խոսնակները հոխորտում էին միջազգային կառույցների վրա: Մարտի 1-ին հաջորդող օրերին միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչները հերթով սկսեցին «դեղին քարտեր» ցույց տալ Հայաստանին: Սակայն մեր հանրության այն հատվածը, որը տեղեկատվություն էր ստանում արտակարգ դրության պայմաններում գործող լրատվամիջոցներից՝ շարունակում էր անգիտության մեջ պահվել,
ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐ
ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը երեկ, մեր խնդրանքով անդրադառնալով ԴԱՀԿ հարկադիր կատարող Հայկ Բաբաջանյանի նկատմամբ կատարված դանակահարությանը, ասաց, թե այն, ինչ կատարվում է այս ոճրագործության շուրջ՝ «Հայաստանյան բնավորություն է»: Հիշեցնենք, որ Բաբաջանյանը հարձակման էր ենթարկվել հունվարի 21-ին. անհայտ անձը կտրող-ծակող առարկայով հարվածել է նրան՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հայկ Բաբաջանյանը ծանր վիճակում տեղափոխվել էր
ՎԱՐԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ
ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը, երեկ, անդրադառնալով ՌԴ-ից «կայունացման վարկ» ստանալու հնարավորությանը, նկատեց, թե՝ «ցանկացած նման միջոցների հատկացում՝ կլինի դա Հայաստանի, թե մեկ այլ երկրի համար, քաղաքական ենթատեքստ ունի: Մեր դեպքում դա հնարավոր սոցիալական բունտը կանխելու եւ իշխանությունն ամեն գնով պահելու նպատակ ունի: Բայց ես համոզված եմ, որ այս պայմաններում նման բեռ ստանձնելը կարճատեսություն է: Դրա
ԲԱՏԱԼՈՎԸ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ՞
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բատալովը՝ Պետրոս Պետրոսի Պետրոսյան անվամբ, դարձել է ՀՀ քաղաքացի: Համենայնդեպս, այդպես է կարծում Գյումրիի բնակիչ Սերգեյ Խաչատրյանը, որն «Առավոտին» է ուղարկել Հաղթանակի պողոտայում գտնվող ավտոդպրոցի գովազդային լուսանկարը: Նկատենք, որ «Առավոտի» տնօրեն Պետրոս Պետրոսյանն էլ ուրախ է, որ իր անուն-ազգանունով գովազդային վահանակ կա Հայաստանի ամենասրամիտ քաղաքում:
ԵԴ-Ն «ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆՈՒՄ»
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է 680 հազար եվրո վճարել 2002 թ. անհայտ կորած (կամ սպանված) չեչեն քաղաքացու հարազատներին: Սա ռեկորդային թիվ է, որը Եվրոդատարանը նշանակել է Ռուսաստանին՝ իր ողջ հայցերի պատմության մեջ, նշում է «Կոմերսանտը»: Տուժածները դատարան են ներկայացրել ընդամենը 6 հայցադիմում, որոնք վերաբերում են 2002 թ. Չեչնիայում կատարված իրադարձություններին: Քննված գործերից մեկում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԵՆ
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հանրապետության քաղաքացիները 2009 թ. հունվարի 1-ից հայ- վրացական սահմանը պետք է հատեն միայն միջազգային անձնագրերով: Բանն այն է, որ մինչ այս, ջավախահայերը արտոնություն ունեին Հայաստան ժամանել նաեւ անձնական վկայականներով, ու նրանց մեծամասնությունը հենց այդպես էլ վարվում էր՝ անհրաժեշտ չհամարելով միջազգային անձնագրերի առկայությունը: Սակայն այժմ, իրավիճակի փոփոխմամբ պայմանավորված, իսկական խառնաշփոթ է ստեղծվել ոչ


















































