Օրվա լրահոսը
Գեւորիկը իր գործը պատվով կատարեց
Հիմա էլ բոյկոտում է ընտրությունները Գեւորգ Հրանտի Մելքոնյանը (ՀՀՇ-ի Գեւորիկը) երեկ եկավ «Առավոտի» խմբագրություն եւ հայտնեց հետեւյալը… – Էսօրվա պահին ես իմ թեկնածությունը հանում եմ նրա համար, որ Վահան Հովհաննիսյանին ես կրված եմ համարում։ Խաղալով նրա հեղինակության հետ, նրա կազմակերպության հեղինակության հետ (իրա ասելը սուտ կլինի, որովհետեւ նա մարդ ա, ես էլ եմ մարդ էսօրվա
ԼԱՎ ԼՈՒՐ
«Առավոտին» լուր էին փոխանցել, թե Ստեփանակերտի քաղաքապետ Կարեն Բաբայանը «առաջարկել» է Գորիսի քաղաքապետ Սուրեն Խաչատրյանին (որն առաջադրվել է թիվ 70 ընտրատարածքում) ինքնաբացարկ հայտարարել, որ ընտրվի Սամվել Հարությունյանը։ Հիշեցնենք, որ վերջինս Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահն էր, դաշնակցական, եւ նրա, մեղմ ասած, պաշտոնանկության մեջ, ավելի մեղմ ասած՝ մեծ լումա ներդրեց ինքը՝ ներկայիս քաղաքապետը։ Սակայն մեր հեռախոսազրույցի ընթացքում
ՊԱՐՈՆ 10 ՏՈԿՈՍ՝
1998-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների հայտնություններից մեկն էլ եղավ «Մյուդ» իրավաբանական կոնցեռնի նախագահ Յուրի Դավիթի Մկրտչյանը, որի անվան սկզբնատառերով էլ հենց գոյացել է ՄՅՈՒԴ կապակցությունը։ Նախագահական ընտրություններում նման ներկայանալի մեկնարկից հետո սակայն, Յուրի Մկրտչյանը խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու, որովհետեւ «պրեզիդենտական երկրում խորհրդարանի դեպուտատ ընտրվելը ոչ մի էական նշանակություն չունի։ Պատգամավորը չի կարող որեւէ բան որոշել,
ԻՆՉՊԵՍ ԷՐ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
«Առավոտի» ապրիլի 14-ի համարում հրապարակել էինք Դավիթ Վարդանյանի պարզաբանումները մեծամասնական ընտրահամակարգով չառաջադրվելու վերաբերյալ։ Նա մասնավորապես նշել էր, թե ինքն է ԱԺՄ վարչությունում առաջադրել այդ հարցը. «Քննարկեցինք եւ որոշեցինք, քանի որ «ԱրմենՏելը» հասարակական հնչեղություն ունի եւ, ի վերջո, պիտի հասցվի մինչեւ հունիսի 3-ը, իսկ դա համընկնում է ընտրարշավի ժամկետներին՝ ես չեմ առաջադրվի»։ Հրապարակումից հետո ԱԺՄ-ամերձ շրջանակից
«Ընկերս հոգու մեծ ողբերգություն էր ապրում»
Վկայում է Արտավազդ Սահակյանը «Օրագիրը» շարունակում է հետեւողականորեն հետաքննել Արծրուն Մարգարյանի սպանությանն առնչվող հանգամանքները։ Հրապարակումներից մի քանիսում պնդումներ կային թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժիշկ, ԱԺ պատգամավոր Արտավազդ Սահակյանի վերաբերյալ, որոնց առումով էլ նա հարկ համարեց «Առավոտին» պարզաբանումներ ներկայացնել։ «Ես առայժմ որեւէ հարցազրույց չեմ տվել, բայց համբերությունն էլ սահման ունի։ Ինձ զարմացնում է՝ ինչո՞ւ են ստում.
ԲԻԼԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Ուիլյամ Ջեֆերսոն Քլինթոնի խրտվիլակին լավ էլ կոստյում էին հագցրել, մազերը սանրել էին ու ցցի հանած բերել ընկեր Մյասնիկյանի արձանի մոտ։ Վերջապես կոմունիստները հաղթահարել էին ֆինանսական դժվարությունները, խրտվիլակ էին պատրաստել եւ որոշել էին ԱՄՆ դեսպանատան մոտ խրտվիլակն այրել կոմունիստական կրակով։ Բայց մուրազը փորո՜ւմ մնաց… Մի հին անեկդոտ կա, երբ ուսանողին հարցնում են, թե ե՞րբ է ծնվել
ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈ՞ՒՆ
Մայրաքաղաքի փողոցներով «Դրո» (նաեւ՝ լատինատառ «Dro») հսկա մակագրությամբ բեռնատար մեքենաներ են երթեւեկում։ Ժամանակին ՀՅԴ-ն ջանք ու եռանդ չխնայեց ապացուցելու «Դրո» կառույցի հետ իր անհամատեղելիությունը։ Իսկ նշված մեքենաների տերերն ակնհայտորեն ջուրն են գցում այդ բոլոր ջանքերը, քանի որ մեքենաների առջեւի ապակու վրա էլ մեկ այլ մակագրություն կա՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն (նույնիսկ հեռախոսահամար կա՝ 5-11-97)։ ՀՅԴ ԳՄ
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԸԼԼԱԼՈՎ՝ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՍԻՐԵՆՔ
Այս նախաձեռնությունը թերեւս կարելի է յուրօրինակ լակմուսի թուղթ, փորձաքար համարել, քանզի անհնար է իսկական ընդդիմություն համարել այն գործիչներին, որոնք բոլորովին էլ չեն ցանկանում, որ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնազրկվի։ Իսկ եթե ավելի ստույգ լինենք, փետրվարի 18-ին Դավիթ Շահնազարյանի ներկայացրած որոշման նախագիծը կոչվում էր «Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության հարցը նախապատրաստող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»։ Այս
ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Ինչպես բոլոր եվրոպական պետություններում, Հայաստանում էլ ստեղծվել է Եվրախորհրդի 50-րդ տարեդարձի տոնակատարությունները կազմակերպող Ազգային կոմիտե։ Մեզանում այն գլխավորում է արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «ԽԻՍՏ ՍԱԿԱՎԱԹԻՎ ԴՐԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻՑ ՄԵԿԸ» Ընդդիմադիր լինելն անպայման ամեն ինչ մերժելը չէ։ Թերեւս այդ պնդման հաստատումն է, որ «21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը «Առավոտի» թղթակցի հետ զրույցում որպես դրական քայլ գնահատեց ՆԱՏՕ-ի
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԲԱԲԱՅԱՆԻ ՋԱՆՔԵՐԸ
Իր վերջին հայտարարության մեջ ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը պնդել էր, թե այսօրվա Հայաստանում արդարությունը տկար եւ անօգնական է եւ, իր հաստատ համոզմամբ, «Իրավունք եւ միաբանություն» դաշինքն է պաշտպան կանգնելու դրան։ «Առավոտը» խնդրեց նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանին պարզաբանել, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը եւս համաձայն է, որ արդարությունն իր ղեկավարած երկրում տկար ու անօգնական է։
Вода, вода! Кругом- земля.
Վերջին 30 տարիներին աշխարհի բնակչությունը 3 միլիարդ 900 միլիոնից աճել է 5 մլրդ 800 մլն-ի։ Բնականաբար, աճել է ջրային ռեսուրսների սպառումը՝ մոտավորապես երեք անգամ։ Սակայն նույնն է մնացել ջրի քանակը։ Աշխարհի 20 երկրի 230 միլիոն բնակչություն ջրային ճգնաժամի մեջ է։ Իսկ ամբողջ 20-րդ դարի ընթացքում ջրի պահանջարկն ընդհանրապես աճել է 10 անգամ։ Ջրի անբավարարությունը մտահոգիչ
ՆԱԽԱՐԱՐԸ ՄԻԱՅՆ ՀՈՒՍԱԴՐՈՒՄ Է, ԵՎ ՈՉ ԱՎԵԼԻ
«Արմենիկում»-ի մասին հրապարակային եւ պաշտոնական հայտարարությունն սրել է սպիդով հիվանդ օտարերկրացիների՝ Հայաստանի բնաշխարհով հետաքրքրվելու ցանկությունը։ Գուցե թե պաշտոնական խողովակներով Հայաստան ժամանող եւ ապաքինման կուրսեր անցնողների գալ-գնալը վերահսկվում է։ Սակայն արտասահմանյան շատ երկրների հետ չունենալով համապատասխան պայմանագրեր, անարգել անկայուն առողջությամբ հիվանդներ են գալիս Հայաստան։ Այս (եւ մի քանի այլ) առիթով զրուցեցի ՀՀ առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանի
«21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցության I համագումարի բանաձեւ
Ժողովրդավարական Շարժման արդյունքում պետականության գաղափարով միավորված ժողովրդի ազատ կամքով 1991թ. ծնվեց ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը: Ազատ, արդար, օրինական ընտրություններով ձեւավորվեցին խորհրդարանական եւ նախագահական ինստիտուտները: Ստեղծվեց պետական կառավարման ինքնուրույն համակարգ, դրվեցին իշխանության տարանջատման հիմքերը: Հռչակվեցին անհատի իրավունքներն ու ազատությունները, խոսքի եւ մամուլի ազատությունը, սեփականության բոլոր ձեւերի հավասարությունը եւ անձեռնմխելիությունը: Սկիզբ դրվեց քաղաքացիական հասարակությանը բնորոշ ինստիտուտների ձեւավորման: Բարեփոխումներով
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Քաղաքական կյանքի անմիջական ազդեցությունը հանրապետության տնտեսության վրա ակնհայտ է։ Ընտրությունների շրջանում այդ ազդեցությունը շատ ավելի թափանցիկ է դառնում։ Մակրոտնտեսական իմաստով ֆինանսական շուկայում ամենալարված իրավիճակն արձանագրվում է գարնանը (ապրիլ-մայիս) եւ աշնանը (հոկտեմբեր-նոյեմբեր)։ Խորհրդարանական ընտրությունները համընկնում են ֆինանսական քաղցի գարնանային փուլի հետ։ Կառավարության եւ Կենտրոնական բանկի կողմից վարվող կոշտ դրամավարկային քաղաքականության հետեւանքով դրամի կուրսը շարունակում է կայուն
«Իրավունք եւ միաբանություն» դաշինքի մասին
Դաշինքափորձ մեր հանրությանը ընտրություններից- ընտրություն, կարծում էի՝ չես շփոթեցնի։ Պարզվեց, նրանք շփոթվում են եւ շփոթված են այն պատճառով, որ քաղաքական ուժերի ներկա վերադասավորումը չեն պատկերացնում։ Հնարավորին չափ պատկերացում կազմելու նպատակով, անցկացրեցի հարցում։ Իսկ հարցս հետեւյալն էր. «Նախընտրական ի՞նչ դաշինքներ են ձեւավորվել, որոնց կտայիք ձեր՝ արեւմտահայերենով ասված՝ սպիտակ քվեն, եւ ի՞նչ գիտեք «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի
ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԵՎ ՈՉ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ
Բայց՝ ընդդիմություն Չի կարելի ասել, թե Հայաստանի աջ ուժերն այնքան շատ են, որ կլցնեն մարզահամերգայինի դահլիճը։ Այնքան քիչ էլ չեն, որ չլցվեր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճը։ Ամեն դեպքում, հենց այստեղ էլ գումարել էր իր առաջին համագումարը «21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցությունը։ Համագումարը հաճելի առիթ էր եւ հնարավորություն բոլոր աջ ուժերի համար արտահայտվելու։ Հետաքրքիր էր «21-րդ
Պատգամավորներն արդեն հայտնի են
Շենգավիթի տարածքը բաժանված է չորս մեծամասնական ընտրատարածքների՝ 20, 21, 22 եւ 23։ Փորձենք ավելի մանրամասն ուսումնասիրել այս ընտրատարածքներից յուրաքանչյուրը՝ վերլուծելով ուժերի դասավորությունը։ Այդ հարցում մեր թերթին գնահատելի մեթոդական ջակցություն են ցուցաբերել այդ թաղամասերի բնակիչները։ Եւ այսպես, սկսենք 20-րդ ընտրատարածքից, որն իր մեջ ներառում է Ղռեր, Հին կռուգ, Յոնջլախ, Նեֆտոբազա, կինո «Հայրենիք», Երրորդ մասի շուկա, Բոշի
ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՈՉ ԹԵ ՁԱՅՆԵՐՆ Է ԿՈՐՑՐԵԼ, ԱՅԼ ԴՐԱՆՑ ՈՐԱԿԸ
Կարելի է կարծել, որ հասարակությունն, ըստ էության, արդեն մարսել է Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի միությամբ ձեւավորված «Միասնություն» դաշինքի մասին տեղեկատվությունը։ Հետեւելով հասարակական ընկալման դիալեկտիկային, կարելի է արձանագրել շատ հետաքրքիր դրսեւորումներ, որոնք ուղեկցվեցին ելեւէջումներով, եւ, ի վերջո, որոշակի մակարդակում արդեն սկսել են հստակվել։ Դժվար է ասել, թե որքանով են հեռատես այն դիտորդները, որոնք Դեմիրճյան-Սարգսյան միությանը
Բա՛ց կեղեւդ, ՀՅԴ
Հարկավոր է արժանին մատուցել Փարիզի «Այբ-ՖՄ» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, հրապարակախոս, դաշնակցական Հակոբ Պալյանին. չնայած մեր բազմակի փորձերին՝ նրանից սուր գնահատականներ կորզել այն (ըստ իս՝ խառնափնթոր) ցուցակի վերաբերյալ, որով Դաշնակցությունը մասնակցում է ԱԺ ընտրություններին՝ նա բավական զուսպ էր։ Մինչդեռ ֆրանսահայերի շրջանում պրն Պալյանը քննադատաբար տրամադրված եւ մշտապես դժգոհ մարդու համբավ ունի։ «Ես կխորհիմ, որ այն կուսակցությունը,
ԼԱՎ ԼՈՒՐ
Մոտ օրերս ՀԿԿ Կենտկոմը կպատժի իր այն 5 կուսակիցներին, ովքեր մեծամասնական ընտրակարգով առաջադրված լինելով, վերջին պահին հանել են իրենց թեկնածությունը։ ՀԿԿ Երեւանի քաղկոմի քարտուղար Յուրա Մանուկյանի կարծիքով, թեկնածուները դուրս են եկել մրցապայքարից երեք պատճառով։ Չի բացառվում, որ նրանք համապատասխան ճնշման են ենթարկվել, կամ առկա է թաքնված համագործակցություն սեւ-մութ ուժերի հետ եւ երրորդ՝ նվիրյալների հայտնաբերումները շարունակվում
Բուկլետ եւ կոնֆետ
Նախընտրական քարոզչության համար սահմանված ժամկետների խախտման վերաբերյալ վկայությունները բազմաթիվ են։ Այս մի դեպքում էլ՝ փաստացի քարոզչական բովանդակություն ունեցող բուկլետները ուղի՜ղ «Առավոտի» աշխատակիցներից մի քանիսի տներն էին բերել, որոնք թիվ 12 ընտրատարածքի ընտրողներն են։ Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը հենց այժմ էր որոշել իր կենսագրությանը ծանոթացնել այս տարածքի բնակիչներին, իսկ «Հայրենիք» դաշինքի ներկայացուցիչ Ռուբեն Եգորյանի
Սարգսյան եղբայրները
Լեւոն Սարգսյանի՝ Սիրիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի մասին հայոց մամուլը հաճախ չի գրում։ Բայց որ գրո՜ւմ է… Պրն Սարգսյանը ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի հարազատ եղբայրն է։ Ու նրա (Լեւոն Սարգսյանի) կյանքում բոլոր առաջխաղացումները հարկի, անհարկի արդեն իսկ կապվում են ուժային եղբայր նախարարի ուժեղ ազդեցության հետ։ Այս ամենը ներկայացրի մի քանի օրով
«ՔԻՉ ԿԵՐԵՔ. ԿԱՐՈՂ Ա ՊԱՏԱՀԻ՝ ՁԵԶ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ»
Սիրիայի անկախության 53-րդ տարելիցը շաբաթ օրը Հայաստանում Սիրիայի դեսպանատանը համախմբել էր հայ քաղաքական, հոգեւոր եւ մշակութային մտքի ներկայացուցիչներին։ Իհարկե, չի կարելի ասել, որ միմյանց հանդիպելով եւ տեսնելով՝ վերոնշյալ գործիչները միայն հոգեկան բավականություն էին ապրում։ Դե, ասենք՝ ՀՀ վարչապետը առանձնապես չխանդավառվեց՝ տեսնելով Արշակ Սադոյանին (կամ հակառակը)։ Ինչ ուզում եք, ասեք, բայց օտարների մոտ մենք մեզ պահել
Բողոքի հետքերով չգնացողները
Ամիսներ առաջ ՀԿԿ Կենտկոմը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն, պահանջելով ուսումնասիրել Էներգետիկայի անկախ հանձնաժողովի աշխատանքները։ «Առավոտը» փորձեց պարզել, թե կոմունիստների վերոհիշյալ պահանջը ի՞նչ ընթացք ունեցավ։ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանն ասաց. «Ոչ մի արձագանք դատախազությունից չկա։ (…) Մարդիկ, երբ բողոքում են, ես, իհարկե, փորձում եմ պատասխանել, բայց իրականում այս իշխանություններից ոչ մի բան հնարավոր
«ՆԱՏՕ ԳՆԱԼԸ ՄՏՔԻՑԴ ՀԱՆԻՐ»
Ասում են կոմունիստները ՀՀ նախագահին Սակայն, ինչպես հայտնի է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ բանը մտքից հանելու մտադրություն չունի եւ պատրաստվում է մի քանի օրից մեկնել Վաշինգթոն եւ մասնակցել ՆԱՏՕ-ի 50-ամյակին նվիրված միջոցառումներին։ Նախագահի այս արարքը կոմունիստները չեն կարող անաղմուկ կուլ տալ եւ որպես օրինապաշտ ընդդիմություն հատուկ հայտարարությամբ այս մասին ասացին իրենց տղամարդու խոսքը։ Պատմության
ՆԵՐՍԵՍ-ԴՈՒՐՍԵՍ
Խորհրդարանական ֆոլկլորը նոր բարձունքներ է նվաճում։ Պատգամավորներն արձանագրում են, որ ԱԻՄ խմբակցությունը խորհրդարան է եկել երեք հոգով՝ Հայրիկյան Պարույր, Զեյնալվանդյան Ներսես, Զաքարյան Դուրսես (խոսքը Արամազդ Զաքարյանի մասին է, որը դուրս է մնացել «Միասնություն» դաշինքից)։ Խորհրդարանական որոշ տեսաբաններ էլ այն կարծիքին են, որ վերջապես «Միասնության» ընտրացուցակը սկսեց մաքրվել։ ՅԱՎԼԻՆՍԿԻՆ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ Մոսկվայից վերադարձել է «Հայրենիք» պատգամավորական
ԶԳՈՒՇԱՆՈՒՄ ԵՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞Ց
Հայաստանի բանկերի գերակշիռ մեծամասնությունը մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը դադարեցրել են վարկեր տրամադրելը։ Իսկ այն բանկերը, որոնք շարունակում են, ասենք, ամսական նախկին 2,5%-ի փոխարեն՝ 4%-ով են վարկ տրամադրում։ ԱՍԱ՛, ԸՆԿԵՐԴ ՈՎ է… Վերջերս փոստի եւ հեռահաղորդակցության փոխնախարար նշանակված Դերենիկ Մարգարյանը, բացի ժամանակին Կապանի տրիկոտաժի արտադրական միավորումը գլխավորելուց եւ Սյունիքի հարցերով պետնախարար Վազգեն Սարգսյանի աշխատակազմին անդամակցելուց՝ նաեւ
ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅԱՆ ՉԱՐԱԳՈՒՅԺ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ժողովրդական իմաստուն ասացվածքը հուշում է, թե ամենաթողությունը չարիք է ծնում։ Դրանում համոզվելու համար բավական է թեկուզ հպանցիկ ծանոթանալ մեր կյանքի ցանկացած բնագավառում տիրող վիճակին։ Օրինակների համար հարկ չկա հեռուն գնալ։ Սկսենք մեր ազգային անկախության ձեռքբերման խորհրդանիշը դարձած Ազատության հրապարակից։ Խոսքը մեզ՝ երեւանցիներիս շատ հայտնի ու շատ սիրելի օպերայի եւ բալետի թատրոնի շրջակա զբոսայգու մասին է։
Ես նույնպես բոյկոտում եմ
90-91 թվականներին ընտրված իշխանությունները որդեգրեցին հասարակության ու տնտեսության ազատականացման, ժողովրդավարացման ուղին, ինչը ճիշտ ու հետեւողական քաղաքականության դեպքում միակ ուղին էր, որից պտուղներ կարելի էր սպասել։ 95-96 թվականների ներիշխանական որակափոխությունն ի հայտ բերեց նահանջ կոնստրուկտիվ գաղափարներից եւ հետընթաց՝ ժողովրդավարությունից, ինչն արդեն չէր կարող զարգացում ապահովել։ Քաղաքական աջ մթնոլորտը ձեւափոխվեց անհասկանալիի, սակայն տեղ-տեղ ձախական էլեմենտների շահարկումներով, ինչը
ԿՈՉ՝ ԱՐՑԱԽԸ ԹՈՂԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ
Սիրելի հայրենակիցներ, մեզ պարտադրված պատերազմի ավերիչ թաթը տեղահանեց ձեզ ձեր չքնաղ բնօրրանից, եւ փախստական-բռնագաղթյալ դարձած՝ դուք ցրվեցիք աշխարհով մեկ։ Այսօր, երբ մենք շահել ենք ճակատամարտը, եւ Արցախն ազատագրված է, ոչ մի հիմք չկա օտար ափերում եւ նույնիսկ Հայաստանի Հանրապետության տարածքում դեգերելու, նոր տուն ու տեղ դնելու, երբ ձեր շեն ու բարեկարգ գյուղերը, թավ ու մրգաշատ


















































