Օրվա լրահոսը

Մաքսապետյանի «մաքսը»

Մաքսապետյանի «մաքսը» Երեկ հայտնի դարձավ, թե ով էր ապօրինի ծառահատումներ կատարում Կոմիտասի զբոսայգու դիմաց գտնվող զբոսայգում: Դա քաղաքացի Էդուարդ Ղուկասյանն էր, որը քաղաքապետարանի հողային աճուրդներից մեկում գնել է հիշյալ պուրակի մասը։ Արաբկիրի նախկին թաղապետ Ֆելիքս Յայլոյանից ստանալով առեւտրի եւ սպասարկման օբյեկտ (այդ թվում եւ՝ բացօթյա սրճարան) կառուցելու թույլտվությունը (թիվ 83), մի քանի օր առաջ նա

ՏԱՆԸ ՄՆԱՑԵՔ, ԲԱՅՑ ՓՈՂԵՐԸ ՉԵՆ ԲԵՐՈՒՄ

ՏԱՆԸ ՄՆԱՑԵՔ, ԲԱՅՑ ՓՈՂԵՐԸ ՉԵՆ ԲԵՐՈՒՄ Նոյեմբերյանի գերեզմանատունը վերջին 10 տարիների ընթացքում կրկնակի մեծացել է: Առաջ, երբ ավանի մի ծայրից նայում էիր, ծառերի արանքից ընդամենը մի քանի քար էր երեւում: Եվ ես գիտեի, որ այնտեղ, ամենաբարձր ծառի տակ թաղված է պապս: Հիմա նրա կողքին է նաեւ տատս: Տատիս ու պապիս հին գերեզմանատանը ներքեւի կողմից մի

«Բարի տնօրենի» հույսին

«Բարի տնօրենի» հույսին Մեյմարյանների ընտանիքն ապրում է թիվ 12 գիշերօթիկ դպրոցում, բայց ցանկացած պահի կարող է փողոց հանվել: «Առավոտն» անդրադարձել էր (23.04.2003) Կալմիկիայից Հայաստան տեղափոխված Մեյմարյանների ընտանիք, որն ամիսներ շարունակ ապրում էր փողոցում: Վերջերս նրանց տեղավորել են թիվ 12 գիշերօթիկ դպրոցի մասնաշենքում: Այս մասին նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավար Ֆ. Ցոլակյանին եւ ընտանիքին անվճար իրավաբանական

Ո՞ւՐ «ԿՉՎԻ» «ԾԻԾԵՌՆԱԿԸ»

Ո՞ւՐ «ԿՉՎԻ» «ԾԻԾԵՌՆԱԿԸ» Սկզբից փախստականներին համոզում են ընդունել ՀՀ քաղաքացիություն, հետո որպես քաղաքացիներ դուրս են անում ժամանակավոր կացարաններից: Եթե Ամառանոցային 123 հասցեով հանրակացարանում բնակվող փախստականները չընդունեին ՀՀ քաղաքացիություն, նրանց նկատմամբ առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարանները չէին կայացնի ժամանակավոր կացարանից վտարման վճիռ։ Փոխարենը դատարանը պարտավորեցրել է ՀՀ միգրացիայի եւ փախստականների վարչությանը լուծել նույն հանրակացարանում բնակվող, սակայն

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆ ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ԴԵՄ

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆ ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ԴԵՄ Երեկ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի եւ հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, նաեւ «Եվրասիա» ու «Բաց Հասարակության աջակցության» հիմնադրամները, միջազգային ու տեղական լրագրողական կազմակերպությունները բաց նամակով դիմել են ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին: Նամակում հիշեցնում են, որ Հայաստանը 2002-ի ապրիլին վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, պարտավորվելով պահպանել խոսքի ազատությունը եւ մարդու

«Եղբայրական» դրսեւորումներ

«Եղբայրական» դրսեւորումներ Հայ-վրացական ամենատարբեր մակարդակներով տեղի ունեցող պաշտոնական փոխշփումների ամենագործնական արդյունքն, ակներեւաբար, կայանում է միայն մի դեպքում՝ կոնյակի, մյուս դեպքում՝ գինու «արարողակարգային» ըմպումների մեջ։ Ցավոք, երկու «եղբայր ժողովուրդների» էլ ավելի եղբայրացման մասին հավաստիացումները, առնվազն վրացական կողմից, առայժմ հնչում են իբրեւ ձայն բարբառո… Հունիսի 18-ին հայտնի է դարձել, որ Ախալքալաքի ՆԳ մարմինների կողմից կենցաղային հողի վրա

Չգիտե՛մ, չե՛մ տեսել, չե՛մ լսել

Չգիտե՛մ, չե՛մ տեսել, չե՛մ լսել Երեկ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ եւ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի եւ «Առավոտի» միջեւ տեղի ունեցավ հետեւյալ երկխոսությունը: -Պարոն Ռուստամյան, այդ ինչպե՞ս է ստացվում, որ անգամ Երեւանում բարեկամության մասին քրդական ֆիլմի ցուցադրմանն են խոչընդոտում դաշնակցականները, բայց բավական հանդուրժող եք, երբ Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում են նաեւ

ԱՐԱՏԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑ

ԱՐԱՏԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑ Կոալիցիայի կադրային քաղաքականության սկզբունքների թերություններն ակնառու են անգամ կոալիցիային մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչների համար: Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար նշանակված «Օրինաց երկրի» փոխնախագահ Թամար Պողոսյանի հարցազրույցն այս օրերին քաղաքական շրջանակներում ամենաշատ քննարկվողներից մեկն է: Պատգամավորներն ու լրագրողները զավեշտի պես են իրար վերապատմում, որ նոր նախարարն, ասենք, հայտարարել է, թե իր առաջին քայլը լինելու

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ Իսկ ՄԱԿ-ը ժողովրդահաճո հարցեր է տալիս Մինչեւ այսօր ժամը 13։30-ը կոալիցիոն կառավարությունը տոչորվելու է սպասումների մեջ։ Ազգային նորընտիր երեսփոխանները երեկ ունկնդրեցին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի «ծրագրային» խոսքը եւ այսօր պետք է դիրքորոշում արտահայտեն՝ վստահե՞լ կոալիցիայի ուժերին, հավատա՞ն կառավարության աշխատանքային ծարավին, թե՞ ընտրեն մեկ այլ սթափեցնող միջոց։ Այս ամենը օրենքի տեսանկյունից՝ սահմանադրական, իսկ

Համատիրությո՞ւն, թե՞ ջրմուղ ցանց

Համատիրությո՞ւն, թե՞ ջրմուղ ցանց Ո՞ւմ պետք է դիմել, որպեսզի նոր ջրախողովակ տեղադրվի եւ ջրի սպասարկման վարձավճարը բարեխղճորեն մուծող քաղաքացին, ի վերջո, իր տանը ջուր ունենա։ Արդեն 3 տարի է, ինչ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 16-րդ շենքի 1-ին մուտքի մեկ սենյականոց բնակարանների խոհանոցներում ջուր չկա։ Առաջին հարկում տանտերը փակել է խողովակը եւ դա պատճառաբանում է երկրորդ

ԱՆԱՆՈՒՆ ԾԱՌԱՀԱՏՈՂՆԵՐ

ԱՆԱՆՈՒՆ ԾԱՌԱՀԱՏՈՂՆԵՐ Երբ լուսանկարում էինք նոր կտրված այս ծառը, բանվորներն արագ հեռացան տեսադաշտից։ Կոմիտասի շուկայի դիմացի պուրակում կատարված հերթական ծառաջարդի մասին մեզ տեղեկացրեց սրտացավ մի քաղաքացի։ «Երեկ ու նախորդ օրը տեսանք, թե ինչպես են այստեղ ծառ կտրում, տեսանք, թե ոնց է հսկայական ծառը շուռ գալիս»,- պատմեցին այգու մշտական այցելու պապիկները։ Փողոցի կողմից կապույտ կտորով շրջափակված

2004-Ն ԸՄԲԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՏԱՐԻ Է

2004-Ն ԸՄԲԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՏԱՐԻ Է Երեկ կայացավ ըմբշամարտի Երեւանի ֆեդերացիայի գործկոմի նիստ, որը վարում էր քաղաքային այս կազմակերպության նախագահ, ՀԸՖ փոխնախագահ, վաստակավոր մարզիչ Սամվել Գեւորգյանը։ Գործկոմը նիստին ներկա մարզիչներին եւ մասնագետներին ներկայացրեց վաղը մեկնարկող հանրապետության գավաթի առաջնության նախապատրաստման ընթացքը, մրցումների անցկացման կարգը։ Այնուհետեւ շահագրգիռ երկխոսություն ծավալվեց ազգային հավաքականի անդամների մարզումների, անցկացվող եւ անցկացվելիք հավաքների,

ՀԿ-ները՝ նոր միջնորդ

ՀԿ-ները՝ նոր միջնորդ ՀՀ նախագահի խորհրդական Ռազմիկ Դավոյանի երեկ հրավիրած մամլո ասուլիսի կեսը «ծախսվեց» հասարակական կազմակերպությունների (ՀԿ) գովքն անելու վրա։ Ի դեպ, դրանց թիվն այսօր անցնում է 3000-ից։ Այնուհետեւ պրն Դավոյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Հայաստանի մի խումբ հասարակական կազմակերպություններ նախաձեռնություն են հանդես բերել աշնանը հրավիրելու Հայաստանի ՀԿ-ների համագումար։ Համագումարի ժամանակ կստեղծվի նաեւ համակարգող խորհուրդ, որի

«ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ» ԵՎ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ» ԵՎ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ Հայաստանի քաղաքական կյանքում անտրամաբանական լուծումներով եւ արդյունքներով որեւէ մեկին վաղուց չես զարմացնի: Զորօրինակ՝ անցած 3 տարիներին կառավարությունը առանց զարգացման գոնե միջին /3-5 տարի/ ծրագրերի, կարողացավ միջինը 9-10 տոկոս տարեկան հնա-ի աճ արձանագրել, մյուս կողմից հաջողացրեց այնպիսի ներպետական հարաբերություններ հաստատել, որ տնտեսական աճի արդյունքները, բացի նույն կառավարությունից եւ իշխանության մերձավորներից, ոչ ոք չզգաց

Պատուհան դեպի աղբանոց

Պատուհան դեպի աղբանոց Հալաբյան 59 շենքի 1-ին հարկի եւ հարակից շենքի՝ 57-ի միջեւ գտնվող շինությունը նախկին խորհրդային կարգերի ժամանակ եղել է Մոսկովյան նախագծային ինստիտուտի մասնաճյուղ։ Կարգերի փլուզումից հետո փլուզվեց նաեւ այդ հիմնարկությունը։ Տարիների ընթացքում տարածքը ամբողջովին քանդվեց, բազմիցս վաճառվեց ու վերավաճառվեց, վերջում էլ՝ մատնվեց անտերության։ Սկզբում թալանվեցին գծագրական մեքենաների մի մասը եւ գրասենյակային իրերը, իսկ

ՊԱՐՈՒՄ ԵՆՔ «ԱՂՎԵՍԱՔԱՅԼ»

ՊԱՐՈՒՄ ԵՆՔ «ԱՂՎԵՍԱՔԱՅԼ» Ընդունելության քննությունների համար նախապատրաստված հայոց լեզվի նորացված «Շտեմարանում» կան բառեր, որոնք չկան որեւէ բառարանում եւ հայտնի չեն լեզվաբան պրոֆեսորներին։ Կրթության ոլորտի պատասխանատուները մշտապես հավաստիացնում են, որ ընդունելության քննությունների հարցաշարի առաջադրանքները «դպրոցական ծրագրերին համարժեք են»։ Այս վստահությամբ էլ բացում ենք «Շտեմարանի» նոր էջերը եւ հանդիպում, ասենք, «աղվեսաքայլ» բառին (էջ 29)։ Կարծես վատ բառ

2004-ին ՀԱԷԿ-ը շահագործումից չի հանվի

2004-ին ՀԱԷԿ-ը շահագործումից չի հանվի Երեկ լրագրողներին հրավիրել էին «Grand-sun» ընկերություն՝ իրանական արտադրության արեւային ջրատաքացուցիչները ցուցադրելու նպատակով: «Grand հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը բացատրեց հայկական կենցաղում դրանց կարեւորությունը: Ծրագրի հեղինակները կյանքի կոչողները նույնիսկ ներկայացրին բնակչության կողմից օգտագործվող տաք ջրի վերաբերյալ իրենց հաշվարկները: Ըստ այդմ, օգտագործելով սույն ջրատաքացուցիչները, ազգաբնակչությունը տարեկան կտրվածքով կտնտեսի 40 մլն դոլարից ավելի գումար։

«ԹԵԼԵՊԼԱՍԻ» «ՄԻՆՈՒՍՆԵՐԸ»

«ԹԵԼԵՊԼԱՍԻ» «ՄԻՆՈՒՍՆԵՐԸ» Բաժանորդների եւ հավելավճարով ծառայություններ մատուցողների միջեւ պայքարում կառավարության դիրքորոշումը հստակ չէ: Թեեւ ասվում էր, որ տրանսպորտի եւ կապի նախարարությունը «Թելեպլասի» հարցում արդեն «ԱրմենՏելի» հետ համաձայնության էր եկել, եւ ինչ-որ կազմակերպություններ՝ բաժանորդների շահերը պաշտպանելով, դրան խանգարեցին, «ԱրմենՏելի» մամուլի ծառայությունը պնդում է, որ բանակցությունները նոր են սկսվել՝ անցած շաբաթ, ուստի՝ ինչ կայացած համաձայնության մասին կարող

«Նարդի չեմ խաղում»

«Նարդի չեմ խաղում» «Երբ օգոստոսն է ու շոգ, հարեւաններով զրուցում ենք հազար ու մի բանից, հիշում ենք «գյոզալական օրերն ու գյոզալներին», նարդին շրխկացնելով հանգավորված պատմություններ ենք պատմում ժողովրդավարությամբ ժողովուրդներին հոշոտելու մասին»,- ընտրություններից հետո ահա այսպիսի գեղարվեստական նոթեր զետեղելով է զբաղվում «Ազատ Հայք Առաքելություն» կուսակցության նախագահ Ռուբեն Մնացականյանը։ Չանդրադառնալով քաղաքականությանն ու մասնավորապես Պարույր Հայրիկյանի հետ իրենց

ԳԻԶԻՐՅԱՆԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԿՏԱ՞

ԳԻԶԻՐՅԱՆԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԿՏԱ՞ Հատուկենտ դեպքերից մեկը, երբ դատախազությունը գործ է հարուցել քվեաթերթիկների լցոնման վերաբերյալ փաստի առնչությամբ՝ վերաբերում է թիվ 18 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Սուրեն Աբրահամյանին՝ հօգուտ նրա մեկը փորձել էր 2 քվեաթերթիկ նետել քվեատուփը: Այս առնչությամբ Սուրեն Աբրահամյանն ասաց. «Անկեղծ ասած՝ չեմ ճանաչում այդ մարդուն, որը ցանկացել է իմ օգտին նետել չկնքված քվեաթերթիկներ (այսինքն՝ սարքել

Սահմանդ բաց, ներս գամ ես

Սահմանդ բաց, ներս գամ ես Հայ-թուրքական հաշտեցման՝ վերջին շրջանում ծայր առած գործընթացը շարունակում է համալրվել նոր՝ ուշագրավ իրադարձություններով։ Երկու երկրների հարաբերությունների բարելավման խնդրով Վաշինգթոնում քննարկումներ են ծավալվել Թուրքիայի փոխարտգործնախարար Ուգուր Զիյալի եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մարկ Գրոսմանի միջեւ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերը։ Վաշինգթոնյան այցի ընթացքում թուրք բարձրաստիճան պաշտոնյան վերահաստատել

«Եկեք էս ծրագրին անուն չդնենք»

«Եկեք էս ծրագրին անուն չդնենք» Առաջարկում է Գալուստ Սահակյանը Երեկ օրենսդիր մարմնի առավել գրաճանաչ անդամները պետք է ծանոթանային կառավարության ծրագրին, որպեսզի այսօր ԱԺ նիստի ժամանակ ծրագրի մասին հարցեր տալու հնարավորություն ունենան։ Դատելով ԱԺ վերանորոգվող սենյակների դատարկությունից, դժվար չէ կռահել, որ այսօր կառավարությունը պրոբլեմ չի ունենա։ Մանավանդ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն գալու նիստի, իսկ «կոալիցիայի» անդամ

«ՍԴ-Ն ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ»

«ՍԴ-Ն ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ» Վերջապես գլխի ընկավ Մյասնիկ Մալխասյանը Այդ հայտնագործությունն անելուց հետո թիվ 20 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու պրն Մալխասյանը երեկ կոչ արեց իր համախոհներին դուրս գալ դահլիճից: Վերոնշյալ մեղադրանքը նա հնչեցրեց այն բանից հետո, երբ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդհատեց պատասխանող կողմի՝ թիվ 20 ԸԸՀ նախագահ Հովաննես Օհանյանի պատասխանն իր այն հարցադրմանը,

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՇՐՋԱՓՈՒԼՈՒՄ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՇՐՋԱՓՈՒԼՈՒՄ Միայն ԱԺ ղեկավարության ընտրությունից եւ կառավարության ձեւավորումից հետո «Ազգային միաբանությունը» հրապարակեց իր հայտարարությունը խորհրդարանական ընտրությունների քաղաքական հետեւանքների մասին: «Նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքում վարչակազմն ուզուրպացրեց պետական իշխանությունը,- ասված է այս սաստիկ ընդդիմադիր հայտարարությունում:- Զանգվածային ընտրակեղծիքներով ձեւավորված ԱԺ ղեկավարների նշանակմամբ ՀՀ-ում արմատախիլ արվեցին 90-ական թվականներին նշմարվող ժողովրդավարության ծիլերը»: Հայտարարությունն առանձնանում է նաեւ

ՁԵՌՆԱՇՂԹԱՆԵՐԸ՝ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍ

ՁԵՌՆԱՇՂԹԱՆԵՐԸ՝ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (նախագահող՝ Պարգեւ Օհանյան) շարունակվում է Սամվել Առաքելյանի սպանության գործի քննությունը։ Վերջին երեք նիստերին ամբաստանյալներ Արթուր Այվազյանի եւ Մարտին Աճեմյանի նկատմամբ հսկողությունն այնքան է ուժեղացել, որ ոստիկանության 5 աշխատակիցներին (ուղեկցողներին) ավելացել են եւս 11-ը։ Ամբաստանյալները դատավարության ողջ ընթացքում պահվում են ձեռնաշղթաներով։ Ամբաստանյալ Արթուր Այվազյանի պաշտպան, ՀՀ

ՋՐԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ

ՋՐԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) հատկացրած 42500 դոլարով առաջիկա 4 ամիսների ընթացքում կվերականգնվի նախկինում գործող ջրանցքը՝ կմաքրվի բաց ջրատարը, կնորոգվեն վնասված հատվածները, կտեղադրվեն խողովակներ։ «Մենք էնքան ուրախ ենք, որ ձեր խոսքը գործ դարձավ»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, բնապահպանության նախարարությունից ու Կոտայքի մարզպետարանից եկած հյուրերի մոտ երեկ իր ուրախությունը չթաքցրեց Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը։ Ըստ

ԿՈՆԿՐԵՏ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԿՈՆԿՐԵՏ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Օրերս սպորտն առանձնացավ մշակույթի նախարարությունից եւ դարձավ ինքնուրույն կառույց։ Այդ առթիով զրուցեցինք Սպորտպետկոմի նորանշանակ նախագահ Իշխան Զաքարյանի հետ։ – Սա շատ կարեւոր քայլ էր,- ասաց նա,- խորհրդային տարիներին ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը գործում էին որպես ինքնուրույն կառույց։ Անկախացումից հետո Հայաստանը եզակի երկրներից մեկը դարձավ, որ շտապեց այն միացնել այլ ոլորտների հետ։

Կվերականգնվե՞ն ավանդույթները

Կվերականգնվե՞ն ավանդույթները 1830թ. Խոյից եւ Սալմաստից գաղթած մեր հայրենակիցներով հիմնադրվեց Արարատի մարզի Գետազատ գյուղը։ Գետազատ գյուղի վերջին նշանակալի իրադարձությունը 2003-ի մայիսի 25-ին թիվ 29/1 ընտրական տեղամասում անցկացված ընտրություններն էին, ուր ԱԺ պատգամավոր ընտրվեց Հենրիկ Աբրահամյանը։ Գյուղում այսօր հեռախոս չկա։ Մինչեւ 1993թ. 86 հեռախոսակետ կար։ Կար մանկապարտեզ։ Հիմա չկա։ Գյուղն ունի 520 տնտեսություն, եւ, ինչպես գյուղապետ

«ՀԱՄԱՐՁԱԿ» ՆՇԱՆԱԿՈՒՄ

«ՀԱՄԱՐՁԱԿ» ՆՇԱՆԱԿՈՒՄ Կիրառական մաթեմատիկայի մասնագետ մշակույթի նախարարի նշանակումը որոշակի տարակուսանք առաջացրեց այդ ոլորտի մարդկանց մոտ։ Սակայն, ինչպես ակնկալվում էր, նրանցից շատերը գերադասեցին հավատարիմ մնալ ազգային հայտնի կարգախոսին՝ «ով՝ էշ, մենք՝ փալան»։ Օրինակ, Խորեն Աբրահամյանին մեր հարցը՝ «Նորմա՞լ եք համարում, երբ մշակույթի նախարար է նշանակվում մաթեմատիկոսը», խիստ զայրացրեց. «Շառոտ-շուռոտ թերթից եք, ի՞նչ եք ուզում ինձանից»։ Հետո

Հուշագիրը հակասում է Սահմանադրությանը

Հուշագիրը հակասում է Սահմանադրությանը Կարծում է «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը Երեկ Ժուռնալիստի տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությունն իր տեսակետը ներկայացրեց «Քաղաքական կոալիցիայի հուշագրի» վերաբերյալ, այն անվանելով հակասահմանադրական։ ԳԽ պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանի խոսքերով, սույն փաստաթուղթը ոչ միայն հակասահմանադրական է, այլեւ լի է հակասություններով ու թերություններով. «Սահմանադրության մեջ հստակ

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930