Օրվա լրահոսը
ԻՐԵՆՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻՑ ՎՏԱՐՈՒՄ ԵՆ
Երկրաշարժից տուժածների բնակարաններին տիրանում են մեծահարուստները Արդեն քանի օր է՝ Գյումրիի Սայաթ-Նովայի 9/9ա շենքի նախկին բնակիչ ՌոզաՄխիթարյանը թատրոնի շենքի դիմաց հացադուլ է անում՝ կառավարությունից պահանջելով վերադարձնել իր սեփական բնակարանը: Նրան օրերս են վտարել այդ շենքի 5-րդ բնակարանից՝ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով (դատավոր՝ Արմեն Խաչատրյան): Այժմ նա իր 2 որդիների հետ հայտնվել է փողոցում:
ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ ՕԵԿ-Ը
Բուլղարիայի նախկին նախագահ Ժելյու Ժելեւի հրավերով հոկտեմբերի 3-6-ը Բուլղարիայում տեղի ունեցավ Բալկանյան քաղաքական ակումբի կազմակերպած միջազգային կոնֆերանսը, որին մասնակցեց նաեւ ՕԵԿ պատվիրակությունը՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Ֆորումին մասնակցում էին 10-ից ավելի երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Թուրքիայի, Ռումինիայի, Մակեդոնիայի, ինչպես նաեւ Բուլղարիայի ներկա եւ նախկին նախագահները: Քննարկվեցին քաղաքական ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր, այդ թվում՝ կովկասյան երկրներում
Բաքու՝ միայն «բիզնես կլասով»
Անցած շաբաթ «էկոնոմ կլասով» Բաքու էր մեկնել «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Ստեփան Սաֆարյանը Բաքվում միակ հայն էր, որը մասնակցում էր Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նիստին: Եվ երեկ «Հայացք» ակումբում պրն Սաֆարյանն այցից ծնված մի շարք մտահոգություններ փոխանցեց լրագրողներին: «Նման դեպքերում ցանկալի է, որ հայկական պատվիրակությունը Բաքու մեկնի
ՆՈՒՅՆՆ ԵՆ ՄՆԱՑԵԼ
Խոսքը ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի եւ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի տարբեր դիրքորոշումների մասին է: Երեքշաբթի օրը ուշ երեկոյան «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր անդամներ՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր֊ Պետրոսյանի եւ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի միջեւ կոմիտեի մեկ այլ անդամ Սամսոն Ղազարյանի տանը տեղի ունեցած հանդիպումը, որին ներկա էին եղել նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ
ԸՆԴՀԱՏԱԿՅԱ «ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈ՞ՒՆ»
Ոչ ոք չի խոստովանում, որ ինքն այդ անունը կրող «քաղաքացիական շարժման» անդամ է: Կա՛մ դա գաղտնի շարժում է, կա՛մ էլ «անդամներին» չեն տեղեկացնում, որ իրենք դրան մասնակցում են։ Անցած շաբաթվա վերջում տեղեկություն տարածվեց, որ մի խումբ մտավորականներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ ձեւավորել են, այսպես կոչված, «քաղաքացիական շարժում»: Ըստ տեղեկությունների, այս շարժման անդամներ են մի շարք
ԵՎՐՈՊԱՇՏՊԱՆԸ ԱՊՇԱԾ ԷՐ
Շիրակցի կանանց, բանտարկյալների, տնակային պայմաններում ապրողների իրավունքների վիճակին անձամբ ծանոթանալու նպատակով երեկ մարզի մի քանի կառույցներ՝ Արթիկի քրեակատարողական հիմնարկ, Գյումրիի քաղաքապետարան, ոստիկանություն, ծերանոց ու Ավտոկայանի տնակային թաղամաս այցելեց Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Մտնելով մի քանի տնակներ ու զրուցելով անօթեւան բնակիչների հետ՝ մարդու իրավունքների հանձնակատարը չթաքցրեց իր զարմանքը՝ ասելով. «Այն, ինչ տեսա, ողբերգական է,
Մարզական խճանկար
Երկու մրցանակակիր Պրահայում հոկտեմբերի 5-7-ն անցկացվեց ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանից մասնակցեց հինգ մարզիկ: Առավել հաջող հանդես եկան մինչեւ 52 կգ քշային Անուշ Հակոբյանը, որը նվաճեց արծաթե մեդալ, իսկ 90 կգ քաշային Հակոբ Առաքելյանն արժանացավ «բրոնզի»: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից մեզ տեղեկացրին, որ այս առաջնությունը նույնպես մասնակիցներին օլիմպիական վարկանիշային միավորներ է տալիս: Ընդհանուր առմամբ վատ
ԳԱՐԴՄԱՆՑԻՆԵՐԸ ՏՈՆԵՑԻՆ
ԺԱԿ կուսակցության ղեկավարի գլխավորությամբ Հրազդանում նշվեց ուսուցիչների տոնը Արդեն 5-րդ տարին է՝ ինչ «Ժողովրդավորություն եւ աշխատանք» կուսակցության առաջնորդ Սպարտակ Մելիքյանը ավանդույթ է դարձրել հանդիսավոր կերպով նշել Ուսուցչի օրը, եւ այս միջոցառումն անց է կացնում հիմնականում իր հայրենակից 150-200 գարդմանցի ուսուցիչների հետ: Ինչպես նշում են միջոցառման մասնակիցները, սա ապացուցում է, որ գարդմանցին հարգում է ուսուցչին եւ
Ղազանչյանի պաշտոնը՝ Ղազանչյանին
Առաջիկա 5 տարիներին Թատերական միությունը կղեկավարի Հակոբ Ղազանչյանը Երեկ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի անվան պետական թատրոնում հրավիրված էր Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) 12-րդ համագումարը, որը նախագահում էր Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը: Այս համագումարը համեմատելով նախորդի հետ, միանշանակ կարելի է անվանել ոչ ինտրիգային՝ պարզ պատճառով. բացակայում էր թատերական գործիչների «ընդդիմությունը», որը, ինչպես
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՐԻՇ ՄԱՐԴ ԵՄ ԴԱՌՆՈՒՄ»
Տոնինո Գուերան սեր խոստովանեց մեր երկրին Ֆելինիի, Անտոնինիի, Փարաջանովի, Մաստրոյանիի մտերիմն ու ժամանակակիցը՝ աշխարհահռչակ բանաստեղծ, կինոսցենարիստ, դրամատուրգ եւ նկարիչ Տոնինո Գուերան կրկին Հայաստանում է: Կիրակի օրը Հայաստանի ազգային պատկերասրահում «Գոյակ» մշակութային միությունը հանդիպում էր կազմակերպել Տոնինո եւ Լորա Գուերաների հետ: Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, ու մեծամասնությունը ոտքի վրա էր: Վարպետը որոշեց, որ ինքն էլ
Ասպիրանտը «քցել» է իր դասախոսին
Դասախոսը մտադիր է հացադուլի դիմել ՀՀ նախագահի քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնում ստացվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի դոցենտ Մանե Հակոբյանի դիմումը: Ըստ այդ դիմումի, նա տեղեկացնում է, որ 1999թ. աշնանը իր նկատմամբ իրականացվել է «կանխամտածված, խմբակային հանցագործություն»՝ մի խումբ անձանց, մասնավորապես՝ իր ասպիրանտ Արթուր Ամիրյանի, նրա կնոջ՝ Անահիտ Պետրոսյանի
ԶԱՆԳԵ՛Ք ՁԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ՀՀ վարչապետը Ուսուցչի օրվա կապակցությամբ այսպիսի պատգամ տվեց բոլորին Ուսուցչի տոնի կապակցությամբ երեկ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կազմակերպվել էր հանդիսություն: Այն սկսվեց այբուբենի տառերը ձեռքներին բռնած աշակերտ- զինվորիկների պարով: Այնուհետեւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը պարգեւներ հանձնեց նախագահի հրամանագրով «Մովսես Խորենացի» մեդալին եւ ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչմանն արժանացած ուսուցիչներին: «Շնորհակալություն, որ դուք կաք: Չնայած դժվարություններին, ձեզնից
Բոլորին կարելի է, մեկին՝ ո՞չ
Չնայած շենքի բոլոր բնակիչներն իրենց պատշգամբներն առաջ են տվել, միայն առաջին հարկի բնակչին դա անել թույլ չեն տալիս: «Փողոցի մյուս կողմում գտնվող խանութի տերը ցանկանում է իր խանութն ընդլայնել շենքի բակային տարածքի եւ մեր երեխաների խաղահրապարակի հաշվին: Իսկ դրա համար մեր՝ շենքի բնակիչներիս համաձայնությունը չկա, մենք բոլորս էլ դեմ ենք, որ այդ մասում կառուցապատում իրականացվի:
ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է
Երեկ քաղաքապետ Երվանդ Զախարյանը ներկայացրեց քաղաքապետարանի եւ համայնքների 2007թ. սոցիալ-տնտեսական գործունեության 9 ամիսների կատարողականը: Քաղաքապետարանն այս տարվա նախատեսված 65348.38 միլիոն դրամի աշխատանքներից կատարել է 70216.23 մլն դրամի աշխատանքներ կամ ընդհանուր ծավալի 107.4 տոկոսը: Աշխատանքների ֆինանսավորման հիմնական աղբյուրը ՀՀ պետբյուջեն է եւ սոցիալական ապահովագրության վճարները՝ 56502.2 մլն դրամ, 486.6 մլն-ի աշխատանքներ իրականացվել են Երեւանի համաքաղաքային նշանակության
ԱՆՁԻ ԽՆԴԻ՞Ր ԷԻՆ ԼՈՒԾՈՒՄ
ՀՅԴ Արցախի կազմակերպությունը Արկադի Ղուկասյանի պաշտոնավարման օրոք ընդդիմություն էր: Սակայն ԼՂՀ նախագահի փոխվելուց հետո ՀՅԴ Արցախի կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը նշանակվեց ԼՂՀ արդարադատության նախարար՝ սառեցնելով իր անդամությունը կուսակցությանը, իսկ ՀՅԴ-«Շարժում-88» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Վիտալի Բալասանյանը նշանակվեց ԼՂՀ նախագահի խորհրդական: Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո
ԱԺՄ նախագահը՝ ՀՀ նախագահի թեկնածու
Անցած կիրակի օրը Վազգեն Մանուկյանի թեկնածությունը երաշխավորվել է կուսակցության խորհրդի ընդլայնված նիստում: Կիրակի օրը տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցել են վարչության անդամներն ու տարածքային կազմակերպությունների ղեկավարները: Խորհուրդն ընդունել է երեք կետից բաղկացած որոշում, որի առաջին կետով արձանագրվել է, որ կուսակցությունը միանշանակորեն մասնակցելու է 2008թ. նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով,
ՀՅԴ-Ն ԵՎ ԲԵՏԵԼԳԵՅԶԵ ԱՆՈՒՆՈՎ ԱՍՏՂԸ
«Դրական ընդդիմությունը» գոյություն ունի այնպես, ինչպես Բետելգեյզե անունով աստղը. այսպես է ՀՅԴ-ն հակադարձում ՀՀԿ-ին: ՀՀԿ ղեկավարները վերջերս մի քանի անգամ զարմանք էին արտահայտել ՀՅԴ հայտարարած «դրական ընդդիմություն» կարգավիճակի կապակցությամբ: Մեջբերենք ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի տարբեր առիթներով արած դիտարկումները, թե ՀՅԴ-ի հռչակած տեղը քաղաքական ասպարեզում ուղղակի արտասովոր է. «Որեւէ խորհրդարանում ընտրություններից հետո երրորդ վիճակ
ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՔ ՇԱՏ ՃԿՈՒՆ
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նորընծա ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ բացատրեց «Առավոտին», թե ինչպիսին է լինելու այդ պատվիրակության մարտավարությունը: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության նորաթուխ ղեկավար, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը երեկ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինքը որպես հանձնաժողովի անդամ առաջին անգամն է մասնակցում ԵԽԽՎ նստաշրջանին, ի՞նչ տպավորություն ունի՝ արդյոք հայերը այն ժողովո՞ւրդն են, որ կարող են
ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՁԳՁԳՎՈՒՄ Է
ՀՅԴ-ն դժգոհ է երկքաղաքացիությունն ամրագրող օրենսդրական դրույթների կիրառման ձգձգումից: Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանն այս կապակցությամբ նշեց. «Հիմա չենք բարձրաձայնում, որ չասվի, թե էլի ընտրությունների համար քվե են ման գալիս: Բայց շատ օրենքներ չենք տեսել, որ որդեգրվելուց հետո 10 ամիս տեւի՝ մինչեւ գործադրության դրվի, բացի
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ տասնիններորդ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՐՑԸ Երբ Բիձեն նայեց ինձ ու գոռաց՝ «Դոցենտ կուզե ջնջի մըզի/, Զարթնիր, Արմեն, մըռնիմ քըզի», բոլորս հռհռացինք, բայց Դոցենտն արհեստավարժորեն ծիծաղը զսպելով՝ ակնոցն ուղղեց, աչքերը կկոցեց եւ իր ամենախորքերը ներսուզվելով՝ չափազանց դանդաղ եւ չափազանց մեղմ արտահանվեց ու վերսկսվեց. – Ոնց անիծեմ Բեն Լադենին, Որ սպանեց Շահ Մասուդին, Մըր
ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՄԵԴԱԼՆԵՐ ՆՎԱՃԵԼՈՒ
Հոկտեմբերի 7-14-ը Իսպանիայի Սանտա Կրուզ դե Տեներիֆե քաղաքում անցկացվելու են ծանրամարտի Եվրոպայի տղաների 35-րդ եւ աղջիկների 10-րդ երիտասարդական առաջնությունները: Մրցահարթակ են մտնելու մարզաձեւի եվրոպական ֆեդերացիայի անդամ 34 երկրներ: Հայաստանի հավաքականներն այսօր նույնպես մեկնեցին մրցավայր: Տղաների ավագ մարզիչ Աշոտ Դանիելյանը թիմում ընդգրկել է հետեւյալ ծանրորդներին: 69 կգ՝ Արայիկ Միրզոյան, 77 կգ՝ Պարգեւ Մուրադյան, 85 կգ՝ Տարոն
ԵՐԲ ԱՄԵՆ ՓԱՅԼՈՒՆ ԲԱՆ ՈՍԿԻ Է
Օրերս Մումբայ քաղաքում (նախկին՝ Բոմբեյ) տեղի ունեցավ Հնդկական ոսկերչության միջազգային ցուցահանդեսը (ՀՈՄՑ), որն իր ծավալներով երկրորդ խոշորագույնն է Ասիայում, հինգերորդը՝ աշխարհում: Եթե նկատի ունենանք, որ այն համեմատաբար վերջերս է դարձել միջազգային, անտեղի չի լինի ենթադրել, որ Հնդկաստանն այս ոլորտում եւս հավակնում է բարձրագույն դիրքի: Հնդկաստան, ոսկի, ադամանդ՝ մեր գիտակցության մեջ այս բառերը ներդաշնակ են: Դրանք
Հուշաթերթ՝ նաեւ մեր սոցիոլոգների համար
Շուտով մեր սոցիոլոգներն էլի կակտիվանան: Համաձայն եմ՝ ավելի: Որովհետեւ հիմի էլ են տարբեր՝ իրականությունը, բնականաբար, չհամապատասխանող թվեր ու տոկոսներ ասում: Որպեսզի որոշ չափով գոնե կողմնորոշենք այսօրվա քաղաքացիներին ու վաղվա ընտրողներին՝ որ չընկնեն մեր հայտնի սոցիոլոգների որոգայթները, նշենք այն կատեգորիաները, որոնք կքվեարկեն կամ այսօրվա, կամ վաղվա համար: Իսկ հաշվարկները թողնենք մեր սոցիոլոգներին: Եվ այսպես՝ ովքեր «կողմ»
«ԹՈՒՐՔԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ»
Երեկ հայտարարեց արեւելագետ Հասմիկ Ստեփանյանը, որ նոր է վերադարձել Թուրքիայում կայացած գիտաժողովից: Թուրքիայում սեպտեմբերի 10-15-ը հրավիրված «ICANAS-38» (International Congress of Asian and North African Studies» միջազգային գիտաժողովին, որը հիմնադրվել է 1873թ.՝ ֆրանսիական արեւելագետների ջանքերով եւ անցկացվում է երեք տարին մեկ, առաջին անգամ մասնակցել են ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Հասմիկ Ստեփանյանը եւ երաժշտագետ, կոնսերվատորիայի պրոֆեսոր,
Աշխատանք՝ բուհավարտ գործազուրկներին
Փոխնախարարն առաջարկում է տաքսի վարել «Հայացք» ակումբի երեկվա հյուրերը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանն ու Երիտասարդական ակումբների համադաշնության նախագահ, Եվրամիության երիտասարդության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանն էին, թեման՝ երիտասարդության հիմնախնդիրները: Ա. Պողոսյանի փոխանցմամբ, պետությունն ի դեմս կառավարության փորձում է լուծել երիտասարդության հիմնախնդիրները. «1997 թվից ստեղծվել են փոխնախարարի պաշտոնն ու երիտասարդության հարցերի վարչությունը: Եթե
ՆԱԽ «ՀԱՄԱԶԳԵՍՏԱՎՈՐԵՑԻՆ», ՀԻՄԱ ԷԼ «ԼՈԳՈՅԱՎՈՐՈՒՄ» ԵՆ
Առաջիկայում արմավիրցի դպրոցականներին ազգային տարազի զարդանախշերով ու դպրոցների համարներով համազգեստ է «սպառնում»: «Արմավիրում դպրոցը թանկ է» լուրում («Առավոտ», 25.05. 2007թ.) անդրադարձել էինք Արմավիրի մարզի դպրոցներում միասնական աշակերտական համազգեստի վերաբերյալ ծնողների մտահոգություններին: Հատկապես անվճարունակները պնդում էին, որ 17000 դրամը շատ է համազգեստի համար, իսկ եթե ընտանիքում մի քանի դպրոցական կա, դա արդեն լուրջ հարված է նրանց
Ուկրաինական «ճակատում» ամեն ինչ անփոփոխ է
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները վերահաստատեցին այն, ինչ կար Որեւէ երկրում արտահերթ ընտրությունների անցկացման գլխավոր նպատակը, ինչպես հայտնի է, ներքաղաքական ճգնաժամի հաղթահարումն է: Մինչդեռ, բազմաթիվ քաղաքագետների գնահատմամբ, մի քանի օր առաջ Ուկրաինայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ոչ միայն չլուծեցին այդ խնդիրը, այլեւ գուցե ավելի խորացրին այն: Նախ՝ հիշեցնենք Ռադայի նոր կազմում հայտնված հիմնական ուժերի հավաքած քվեների
ՊՈՒՏԻՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ԻՐ ԱՊԱԳԱՆ
Ո՞վ նախագահ կաշխատի Ռուսաստանի հաջորդ վարչապետի մոտ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետնախագահական ճակատագրի առեղծվածն այլեւս կարելի է քողազերծված համարել: Արձագանքելով երկրի աշխատավորական զանգվածների «թախանձագին խնդրանքներին» եւ «մեծահոգաբար» համաձայնելով գլխավորել «Միասնական Ռուսաստան» իշխանական կուսակցության նախընտրական ցուցակը, նա գրեթե 100 տոկոսով ակնհայտ դարձրեց, որ իր նախագահական ժամկետի ավարտից հետո ոչ միայն չի վերածվի «երիտասարդ թոշակառուի», այլեւ ապահով
Անկախության ինքնահռչակմանը հաշված օրեր են մնացել
Վաշինգթոնն ու Բրյուսելը Կոսովոյի հարցում լրիվ միակամ են Չնայած Կոսովոյի միակողմանի անկախացումը կանխելուն ուղղված ռուսական դիվանագիտության հետեւողական ջանքերին՝ այդ բանն առաջիկայում, այնուամենայնիվ, տեղի կունենա, եւ այն էլ՝ ԱՄՆ-ի ու Եվրամիության լուռ հավանության պայմաններում: Մեր նախկին հրապարակումներում արդեն անդրադարձել ենք Բալկանյան «ճակատում» մի քանի ամիս առաջ ռուսների արձանագրած դիվանագիտական որոշ հաջողություններին: Դրանք, իհարկե, մեծ չէին. նրանց
ՎՐԱՍՏԱՆՅԱՆ ՍԱԴՐԱՆՔԻ ԵՐԿՈՒ ՇԵՐՏԵՐԸ
Դրանցից մեկը նախորդեց, իսկ մյուսը՝ հաջորդեց Օկրուաշվիլու աղմկոտ բացահայտումներին Նախընթաց օրերին Վրաստանի տարածքում գտնվող հակամարտության օջախներում իրադրության սրընթաց շիկացումը շատերը կապում են այդ երկրում պայթած ներքաղաքական վերջին սկանդալների հետ: Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին ներքգործնախարար, ժամանակին իր ազդեցությամբ նույնիսկ երկրի նախագահին չզիջող «ուժային» գործիչ Իրակլի Օկրուաշվիլին իր հեռուստահարցազրույցներից մեկում Միխայիլ Սահակաշվիլուն մեղադրել էր մի շարք հնչեղ


















































