Օրվա լրահոսը

«Տեղեկատվությունը երշիկի նման է»

Ըստ ռուս փորձագետի, երկուսի սպառումն էլ կախված է թարմությունից եւ որակից Երեկ Երեւանի «Մոսկվայի տանը» մեկնարկեց «Տեղեկատվական դաշտի ընդհանրությունները ԱՊՀ տարածքում» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպվել էր Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի եւ «ՌԻԱ նովոստի» ռուսական լրատվական գործակալության նախաձեռնությամբ: «Սա այն եզակի դեպքն է, երբ փորձում ենք ընդհանուր տեղեկատվական դաշտ ստեղծել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ: Ասում են, որ

ԽՈՍՈՒՆ ԹՎԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ

Ըստ ԳԹԿ տվյալների, ամենաշատը Երեւանն է «խաբել» «Խայտառակ պատկեր դպրոցներում» հոդվածում («Առավոտ» 11.09.2007) տեղեկացրել էինք, որ ծաղկաձորյան խորհրդաժողովի ժամանակ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կանոնակարգային մշակումների եւ կազմակերպչական բաժնի պետ Կարո Նասիբյանը հայտարարել էր, թե ԳԹԿ-ն ունի հայաստանյան բոլոր դպրոցների պատկերը՝ ըստ ավարտական ու միասնական քննությունների, եւ ամենաանմխիթարը երեւանյան դպրոցների վիճակն է: ԿԳ նախարար Լեւոն

Դաշնակցականներից ազատվում է

Նորանշանակ մարզպետը սկսել է «ազատվել» նախկին մարզպետի՝ Ռոմիկ Մանուկյանի կադրերից եւ նրանց բոլորին մարզում զբաղեցրած իրենց պաշտոններից հերթով կրճատում է: Երեկ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանն աշխատանքից ազատել է «ռոմիկական» միանգամից երկու կադրերի՝ առողջապահության վարչության պետ Սաթենիկ Բեյբությանին եւ իր օգնական, դաշնակցական Մեսրոպ Ղալաչյանին: Տեղեկացնենք, որ այս երկուսին պաշտոնաթող անելու խոսակցությունները Գյումրիում պտտվում էին Լիդա Նանյանի

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԹԱՓԱՆՑԻԿ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ Է

Քաղաքացիները գոհ են Երեւանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» համակարգից ԵՊՀ դասախոս Հովհաննես Հովհաննիսյանը՝ ով մեր այցելության պահին արդեն իսկ մուտքագրել էր իր դիմումը Երեւանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» համակարգում, հեռանում էր գոհունակությամբ. «Մի ժամանակ մարդիկ գալիս էին եւ հաճախ նույնիսկ չգիտեին ո՞ր պաշտոնյային պետք է մոտենալ, ի՞նչ ասել. հիմա շատ լավ կազմակերպված է՝ եւ խորհրդատվությունը, եւ ընթացակարգը:

ԽԱՂԱՏԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՃԱԽՈՐԴԸ

Մոսկվայի Տվերի միջշրջանային դատախազությունում, որի վարույթում է գտնվում սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, Great Valley ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի դեմ իրականացված մահափորձի փաստի առիթով հարուցված քրգործը, մշակվում է տեղի ունեցածի երկու հիմնական վարկած, որոնցից մեկով հանցագործությունը կատարվել է` կապված պատգամավորի մասնագիտական գործունեության հետ, մյուսով՝ հարձակումը կատարվել է պատգամավորին ծանոթ մարդկանց կողմից: Ինչպես փոխանցում է «Ռեգնում»

Սերգեյն ու Կոնդին էլի կռվեցին

Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հրապարակային լեզվակռիվն արդեն որոշակի ավանդույթի է վերածվում: Վերջին անգամ Կոնդոլիզա Ռայսն ու Սերգեյ Լավրովը միմյանց երկրների կողմից վարվող արտաքին քաղաքական կուրսերի առնչությամբ կծու խոսքեր էին փոխանակել ամիսներ առաջ Մեծ ութնյակի շրջանակում Գերմանիայում կայացած մի համաժողովի ժամանակ: Երկու «թոփ» դիվանագետների միջեւ օրերս Նյու Յորքում տեղի ունեցած շփումը եւս այս

«Ցուրտ ու մութ տարիներն անցել ենք միասին»

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանն ասում է, որ ՀՀԿ-ն աշխատում է հաղթելու համար: Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Դաշնակցությունն իր հայտարարություններով՝ այլընտրանք է ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը, պարզապես կրկնում է «Օրինաց երկիր» կուսակցության ոչ հեռավոր անցյալի պահվածքը, երբ լինելով իշխանության մաս՝ «Օրինաց երկիրը» հանդես էր գալիս

Ո՞ՒՄ ԿԸՆՏՐԵՆ «ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ»

Պատգամավոր Հակոբ Հակոբյանի ձեւակերպմամբ՝ «պատմական հերոս ու հաղթած հրամանատար» Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին: Դեռ 2003թ. նախագահական ընտրություններից առաջ, երբ իբրեւ ՀՀ նախագահի հավանական թեկնածուի դարձյալ շրջանառվում էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը, «երկրապահական» առանձին շրջանակներ մասնավոր զրույցներում ասում էին, որ եթե Լ. Տեր-Պետրոսյանը որոշի առաջադրվել, իրենք ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվելի հետ միասին

ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Պնդում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը Թեեւ «Ժառանգությունը» սեպտեմբերի 24-ին ողջունեց Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքացիական վերադարձը, եւ կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հայտարարեց, թե քաղաքական դաշտում հետագա զարգացումները պայմանավորված են նախագահական ընտրություններին առաջադրվելու Տեր-Պետրոսյանի վերջնական որոշումից՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նույն օրը «ՆՏ»-ին ասել էր, որ Հայաստանի առաջին նախագահի ելույթը լսելուց

ՆՍՏԵԼ ԵՆ ԹԱԽՏԻՆ՝ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԲԱԽՏԻՆ

Դատելով մեր երկրի մայրաքաղաքի գլխավոր՝ Հանրապետության հրապարակի հե՛նց կենտրոնում երեկ տեղադրված այս բազմոցից եւ նրա վրա լավ «տեղավորված» մարդկանց հանգիստ ու լուրջ դեմքերից՝ պետք է ենթադրել, որ նրանք «լրջորեն» են նախապատրաստվում առաջիկա նախագահական ընտրություններին: Այսպես նստած մեր հայրենակիցների թիվը, թերեւս, շատանա նախագահական ընտրությունների ժամկետի մոտենալուն եւ նախագահի թեկնածուների թիվը շատանալուն զուգահեռ:

ՏՂԱՆԵՐԻ՝ ՀԻՆԳ ԵՎ ԿԱՆԱՆՑ՝ ԱՌԱՅԺՄ ՄԵԿ ՈՒՂԵԳԻՐ

Երեկ Թաիլանդից «Առավոտին» հեռախոսով տեղեկացրեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը: Չանգ Մայ զանգահարեցինք, երբ աշխարհի տղամարդկանց 76-րդ եւ կանանց 19-րդ առաջնության եզրափակիչ օրը +105 կգ քաշային կարգում «B» խմբում ընդգրկված Ռուբեն Ալեքսանյանը նոր էր ավարտել մրցելույթը: Ֆեդերացիայի նախագահի տրամադրությունը վատ չէր: «Ռուբենը քիչ առաջ երկամարտի 395 (175+220) կիլոգրամով խմբում

«Հարցը կարող են լուծել կոճակ սեղմողները»

Ստեղծագործողները կարծում են, որ հեղինակային իրավունքի պաշտպանության խնդիրները պիտի պետական ռազմավարական մակարդակով լուծվեն: «Հեղինակային իրավունքների պաշտպանության մասին օրենքը լավն է, բայց Հայաստանում դրա կիրառման մեխանիզմներն անկատար են: Հեղինակներն էլ հետեւողական չեն իրենց իրավունքների պաշտպանության հարցում, ինչը հաճախ պայմանավորված է ֆինանսական, ժամանակային ռեսուրսների բացակայությամբ, ինչ-որ բանի հասնելու անվստահությամբ»,- «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի իրավաբան Արթուր Մելիքյանը «Առավոտին» այսպես

ՊԱՏՎԱՍՏՎԵՆՔ ՄԻԱՍԻՆ

Հոկտեմբերի 1-13-ը հանրապետությունում իրականացվելու է կարմրուկի եւ կարմրախտի դեմ լրացուցիչ պատվաստումների արշավ՝ 6-27 տարեկանների շրջանում: Չնայած այսօր ողջ աշխարհում կարմրուկի հիվանդացության նվազեցմանն ուղղված զանգվածային միջոցառումներ են իրականացվում, այնուամենայնիվ, այն շարունակում է մնալ մանկական մահացություն բերող հիմնական վարակիչ հիվանդություններից մեկը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում արձանագրված մանկական մահացության 10%-ը բաժին է ընկնում

«Ինտերպոլականները Շերլոք Հոլմս չեն»

Երեկ ասաց ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի պետ Վարդան Եղիազարյանը Երեկ ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնում ասուլիս էր հրավիրել ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի (ԱԿԲ) պետ Վարդան Եղիազարյանը, թեման՝ միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց եւ առեւանգված ավտոմեքենաների հայտնաբերման ուղղությամբ կատարված աշխատանքներն էին: Վ. Եղիազարյանը մինչ բուն նյութին անցնելը լրագրողներին ասաց, որ ստիպված է հիասթափեցնել. «Նախ կցանկանայի

«ՄԵՆՔ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՆԱԽԱԳԻԾ ՉԵՆՔ»

Հայտարարում է մեկամյա «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության ատենապետը Սեպտեմբերի 22-ին լրացավ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության հիմնադրման մեկամյակը: «Առավոտը» միության ատենապետ Նարեկ Գալստյանից հետաքրքրվեց՝ «կոլեգա» ուսանողական միություններից շնորհավորանքներ ստացվե՞լ են. «Մենք բարձրաձայն չենք հայտարարել այդ մասին եւ մեր ծնունդը նշել ենք «նեղ շրջանակով»: Ընդդիմադիր ջահելներից միայն ՀՀՇ երիտասարդական թեւի հետ ենք լավ ընկերներ,

Անչափահաս այցելուներին չեն խրտնեցնում

Քանի դեռ չի ստեղծվել տուգանող մարմինը, օբյեկտներում, խանութներում ու տեսաերիզների վաճառակետերում անչափահասներին ազատ վաճառում են ալկոհոլային խմիչք, ծխախոտ, «պոռնո» կամ սարսափ բովանդակության տեսաերիզներ: «18 տարին չլրացած անձանց ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի, սարսափ կամ էրոտիկա բովանդակող գրականության եւ տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը, ինչպես նաեւ 18 տարին չլրացած անձանց նման ապրանքներ վաճառելը՝ առաջացնում է

ՄԻ ԱՆԳԱՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԱՆԵԼԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ Է ԵՐԿՈՒ ՀՐԴԵՀԻ

Մեր երկրում վերանորոգում անելու համար ամուր նյարդեր են պահանջվում Հայաստանի տնտեսության մեջ ստվերի ամենամեծ մասնաբաժինը շինանյութի վաճառքի շուկայում է: Պատահական չէ, որ տասնյակից ավելի գործարար պատգամավորներ հենց այդ շուկայում են բիզնես անում: Շինանյութերի վաճառքի գինը, որակը, արտադրությունն ու ներկրումը դուրս է պետական վերահսկողությունից: Ու քանի որ մեր երկրում լայն թափով շինարարություն է իրականացվում՝ շինանյութերի շուկայում

ՄԱՀԱՓՈՐՁ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԴԵՄ

Ռուսական ինֆորմացիոն աղբյուրները տեղեկացնում են, որ Մոսկվայի կենտրոնում`«Մետրոպոլ» կազինոյում, սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը փոխհրաձգություն է տեղի ունեցել: Մոսկվայի իրավապահ մարմինները կազինոյում փոխհրաձգության վերաբերյալ ահազանգ են ստացել ժամը 4.22-ին: Ականատեսների վկայությամբ, կազինոյում վիճաբանություն է սկսվել երեք կովկասցիների միջեւ, որոնցից մեկը երկու անգամ կրակել է մյուսի վրա: Վերջինս տեղափոխվել է Սկլիֆասովսկու անվան շտապօգնության ինստիտուտ: Փոխհրաձգության հետեւանքով

«Հայրենիք ու պատիվը» ոչ մեկին չի պաշտպանի

Այդ մասին երեկ «Առավոտին» ասաց կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը ՀՀ նախագահի ընտրությունների շուրջ վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցող աժիոտաժին, այդ համատեքստում նաեւ նախագահի թեկնածուների առաջադրման մասին քաղաքական գործիչների հայտարարություններին անհաղորդ մնացող քաղաքական ուժերից մեկը «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունն է: Հիշեցնենք, որ մինչեւ վերջերս այս կուսակցությունը բավականին ակտիվ քաղաքական կեցվածք ուներ, ներկայացված է «Մտավորականների ֆորումի»

«ՄԱՐԴԿԱՅՆՈՐԵՆ ՎԱՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ՉԵՄ»

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը վստահ է, որ առաջին նախագահը այսօր նախանձելի վիճակում չէ – Պարոն Հայրիկյան, ի՞նչ եղան «Մետելիցա», «Կոնգրես» եւ այլ տեղերում ձեր նախաձեռնությամբ կազմակերպված ընդդիմադիր ուժերի հանդիպումները, արդյոք դրանք դեռ շարունակվո՞ւմ են: – Այո, հանդիպումները դեռ շարունակվում են, ես պիտի հստակեցնեմ, որ մեր հանդիպումների նպատակն էր ի մի բերել քաղաքական գործիչներին, որպեսզի բոլորի

ՀՅԴ-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՀԱՄԵՐԳԸ ՎԵՐԱԾՎԵՑ ԱՆԿԱՐԳՈՒԹՅԱՆ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երեկ կազմակերպած հանդիպմանը հրավիրվածները փորձում էին ջարդել համերգասրահի դռները: «Մուտքը միայն լայն ժպիտներով» նշված էր այն հրավիրատոմսի վրա, որով ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները ուսանողներին երեկ հրավիրել էին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահ՝ համերգ-հանդիպման, որտեղ պիտի շնորհավորական խոսքով հանդես գային ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը եւ կրթության ու գիտության նախարար Լեւոն

«ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ»՝ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ մինչեւ ուշ երեկո «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի դռները հսկում էին հատուկ ջոկատայինները: Նրանք մինչ այդ ստիպված էին գոռգոռալով ու նաեւ քաշքշելով համերգասրահի առջեւից հեռացնել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած «Մենք միասին ենք» համերգ-հանդիպմանը հրավիրված եւ դրսում մնացած երիտասարդներին: Եվ համերգասրահի 71-ամյա աշխատակից Ռուբեն Միրզոյանը, որը պատասխանատու է շենքի անվտանգության համար, վնասվածք ստացավ՝ դահլիճում

ՍԱԴՈՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԱԺՄ ՆԱԽԱԳԱՀՆ Է

«Բնական ու ճիշտ կլիներ, եթե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 21-ի իր ելույթում հայտարարեր, որ որպես առանցքային թեկնածու պաշտպանելու է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը»,- երեկ իր հրավիրած ասուլիսում հայտարարել է «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը:Ա. Սադոյանը, իր ասելով, դեմ չէ, որ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմությունը հանդես գա միասնական թեկնածուով, բայց

ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Արոնյանը շտկում է գործերը Մեքսիկայի մայրաքաղաքում աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնության համար մրցամարտի ավարտին մնում է ընդամենը չորս տուր: Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որը մրցաշարի ընթացքում հիվանդանալու պատճառով մի որոշ ժամանակ հնարավորություններից ցածր էր հանդես գալիս, ըստ մրցաշարը լուսաբանող լրատվամիջոցների, ապաքինվել է ու, կարծես, մրցաշարային աղյուսակում աստիճանաբար վերականգնում է կորսված դիրքերը:

«Անկոչում» երգչուհին ու կոչումով դուստրը

Արաքս Մանսուրյանն ու Շուշան Պետրոսյանը հայտարարեցին, որ կոչումն արվեստագետին ոչինչ չի տալիս: «Հայելի» ակումբի երեկվա հյուրերը երգչուհի Արաքս Մանսուրյանն ու նրա դուստր Շուշան Պետրոսյանն էին: Ա. Մանսուրյանը լրագրողներին ասաց, որ շատ է կարոտել դստերը, նաեւ համերգ ունի հայրենիքում, դրա համար էլ վերադարձել է: Սեպտեմբերի 28-ին նա հանդես կգա Կամերային երաժշտության տանը: «Դժբախտաբար, Ավստրալիայում հայկական հեռուստաալիք

«ՆԿԱՐԻՉՆԵՐԻՆ ԿԱՐԵԼԻ Է, ՄԵԶ՝ Ո՞Չ»

Դրամատուրգ Նորայր Ադալյանը «չափավոր» էրոտիկան բնական է համարում Օրերս Մայր թատրոնում տեղի է ունեցել «Ժամանակակից դրամատուրգիան եւ թատրոնը» թեմայով քննարկում՝ Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) դրամատուրգիայի սեկցիայի անդամների եւ թատերական գործիչների հետ համատեղ: ՀԳՄ անդամ 15 դրամատուրգից ներկա են եղել 5-ը՝ Կարինե Խոդիկյանը, Նելլի Շահնազարյանը, Խաչիկ Ավագյանը, Գագիկ Կարապետյանը, Գեւորգ Սարգսյանը: Հիմնականում շեշտվել է ժամանակակից դրամատուրգներից

Հայախոս երիտասարդը հազվադեպ երեւույթ է

Որոշ երկրների սփյուռքահայ երիտասարդներ հայերեն չգիտեն՝ թեեւ այնտեղ հայկական դպրոցներ են գործում: «Աշխարհում չգիտեմ մի համայնք, որտեղ հայկական դպրոցների հետ կապված լուրջ խնդիրներ գոյություն չունենան: Վիճակագրության համաձայն՝ այդ կրթօջախներում հայ աշակերտների թիվը տարեցտարի նվազում է»,- «Հայացք» ակումբում հրավիրված ասուլիսին երեկ հայտարարեց ԿԳՆ Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Հրաչ Թադեւոսյանը: Ամփոփելով վերջերս կայացած Հայոց լեզվի եւ

«ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՀԱՃՈՒՅՔ ՉԵՆՔ ՏՐԱՄԱԴՐԻ»

Վահան Հովհաննիսյանը հիասթափեցնում է իր եւ Արմեն Ռուստամյանի միջեւ բանավեճեր ակնկալողներին: Ասուլիսի ընթացքում ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը երեկ «Փաստարկ» ակումբում իր ասուլիսը սկսեց բավական թափանցիկ ակնարկ պարունակող հետեւյալ հարցադրմամբ. «Արդյոք մեր հասարակությունը համաձա՞յն է կանխորոշված արդյունքներով քաղաքական գործընթացների մասնակից լինելու: Փորձը ցույց է տալիս, որ ո՛չ: Քանի որ երբ մենք հաճախ խոսում

Մնալու ենք ցամաք հացի հույսին

Եթե գնաճային նման տեմպերը պահպանվեն, իսկ նվազագույն աշխատավարձն էլ առնվազն 10 հազար դրամով չավելանա՝ շատ մարդիկ կընդգրկվեն աղքատների ցուցակում: Մսամթերքը, հացը, բուսական եւ կենդանական յուղը, բանջարեղենը, միրգը եւ գրեթե բոլոր պարենային ապրանքները Հայաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում կտրուկ թանկացել են: Միջին եկամտով ապրող քաղաքացին, որն իր աշխատավարձով նախկինում կարողանում էր ամսական մի քանի անգամ միս,

ՈՐՔԱՆ ՓՈՂ ՏԱՆ, ԱՅՆՔԱՆ՝ ԿՈՒՏԵՆ

Մանկապարտեզներում պատրաստվում են մի երեխային մսով ճաշ տալ, մյուսին՝ կաթնով, նայած, թե ում ծնողը որքան է վճարել: Վերջին մեկ ամսվա ընթացքում մայրաքաղաքի շատ մանկապարտեզների վարձերը 2-3 հազար դրամով բարձրացել են: Մանկապարտեզների տնօրենները վարձի բարձրացումը պատճառաբանում են նրանով, որ հանրապետությունում գնաճ կա, մի շարք սննդամթերքներ թանկացել են, ուստի, եթե իրենք էլ մանկապարտեզի ծառայությունների գները չբարձրացնեն՝ ստիպված

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031