Օրվա լրահոսը
ԿԱՐԱՄԵԼԸ ԿԱՐԲԻԴԻՑ ՈՒ ԽՈՍՏՈՒՄԻՑ ՀԱՄԵՂ Է
ԿԱՐԱՄԵԼԸ ԿԱՐԲԻԴԻՑ ՈՒ ԽՈՍՏՈՒՄԻՑ ՀԱՄԵՂ Է «Ընկեր ժուռնալիստ, դու կարող ա՞ իմանաս էն խիմզավոդը երբ պիտի աշխատի»,- մի տարեց վանաձորցու հարցը առիթ դարձավ, որ ի մի բերենք այն պաշտոնական հավաստիացումները, որոնք տրվել են Վանաձորի՝ 1998թ. սեփականաշնորհված քիմգործարանը եւ նրա բախտակից քիմմանրաթելերի գործարանը վերագործարկելու վերաբերյալ։ 2000թ. հունիսին, երբ արդեն անցել էր 1998թ. նոյեմբերի 6-ին Լոռու մարզպետարանում
ԱՅՍՊԵ՞Ս ԿԵՐԴՎԻ
ԱՅՍՊԵ՞Ս ԿԵՐԴՎԻ Ապրիլի 7-ի հանրահավաքի սկզբում Էմմա Խուդաբաշյանը հայտարարեց. «Շնորհավորում եմ նաեւ Ռոբերտ Քոչարյանի մորը՝ տիկին Էմմային, եւ ցանկանում եմ, որ նրա աչքերում նույնպես չերեւան արցունքներ: Բայց նաեւ ուզում եմ խնդրել, որ նա իր որդուն զգոնության կոչ անի»: Ռոբերտ Քոչարյանի թեման այսքանով չսպառվեց: Կանայք հատկապես անդրադառնում էին ապրիլի 9-ին նախատեսված երդմնառության արարողությանը: Նամակ հասցեագրեցին Կաթողիկոսին՝
«Մեզ ուզում են զոհաբերել»
«Մեզ ուզում են զոհաբերել» «Կանազ» մշակույթի ու կրթության կենտրոնի աշխատակազմը երեկվա ժողովում որոշում է կայացրել բաց նամակով դիմել ՀՀ արդյունաբերության եւ մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարություններին՝ առաջարկելով ասել այն «փրկագինը», որը վճարելու դեպքում կարող են «ձեռք քաշել» իրենցից: Հիշեցնենք, որ «Կանազ» գործարանը դեռեւս 1995-96 թվականներից «Ապավեն» բեռնափոխադրման կազմակերպությանը պարտք է 54 հազար ԱՄՆ դոլար, դրան
ԿԱՆԱՆՑ ԵՐԹԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԵՑԻՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ
ԿԱՆԱՆՑ ԵՐԹԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԵՑԻՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ Երեկ կազմակերպված «Կանայք՝ ընդդեմ բռնությունների» երթ-հանրահավաքն առիթ դարձավ նոր բռնությունների: Ձերբակալվեցին շուրջ 10 հոգի: Առա՛յժմ 10: Ոստիկանները նախ փորձեցին խոչընդոտել կանանց, երբ հանրահավաքն ավարտվել էր, եւ վերջիններս պատրաստվում էին հեռանալ Մատենադարանի տարածքից: Իրավապահները շղթա էին կազմել ու փորձում էին թույլ չտալ, որ կանայք երթով իջնեն Մաշտոցի պողոտայով: Սակայն փշալարեր ու
ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱԳՈՎ
ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱԳՈՎ 2001 թ. դեկտեմբերի 14-ին հրավիրած իր մամուլի ասուլիսի ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չվարանեց հայտարարել, թե ինքը սահմանադրական բարեփոխումների այլ տարբերակ չի տեսնում եւ չի ընդունում, բացի իր առաջարկածից։ Նա նույնիսկ շեշտեց, որ այլ նախագիծ չի էլ լինելու, քանի որ, ըստ իրեն՝ փոփոխություններ առաջարկելու իրավունք, որպես սուբյեկտ, ունի միայն երկրի նախագահը. «կամ
Դավադիր փախուստ
Դավադիր փախուստ Երիտասարդական հավաքականի ավագ Կարեն Մուրադյանն Իսպանիայից չվերադարձավ Ի տարբերություն ազգայինի, Հայաստանի երիտասարդական հավաքականն Իսպանիայում 0։5 հաշվով խայտառակ պարտություն կրեց։ Ընդ որում, գոլերից երկուսը գրանցվեցին տասնմեկ մետրանոց տուգանային հարվածով, երկուսը մեր ֆուտբոլիստները խփեցին սեփական դարպասը եւ միայն մեկը տանտերերն իրենց հաշվին գրանցեցին որպես «աշխատանքային» գոլ։ Դատելով Զամորա քաղաքի «Էստադիո Ռուտա դե լա Պլատա» ստադիոնում
ԻՍՊԱՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. ՀԱՇԻՎԸ ԽԱՂԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑ
ԻՍՊԱՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. ՀԱՇԻՎԸ ԽԱՂԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑ Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ տարած հաղթանակն Իսպանիայում կտրուկ մեծացրել էր հետաքրքրությունը մեր ազգային հավաքականի նկատմամբ։ Համենայնդեպս, այդ բանը զգացինք Իսպանիայում գտնվելու ողջ ընթացքում։ Լեոն քաղաքը, ուր հանգրվանել էր մեր ազգային հավաքականը եւ որտեղ կայանալու էր Իսպանիա-Հայաստան հանդիպումը, ամբողջությամբ ապրում էր այդ խաղի սպասումով։ Լրատվամիջոցները, ֆուտբոլասերները, անկախ տարիքից ու սեռից, պարզապես պաշարել էին
ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ԵՐԿՈՒ ԵՐԱՆԻՆ Հատվածներ «Գողգոթայի ծաղիկներ» վեպից «Երիտասա՛րդ, եթե իմ այս գրությունները կընկնեն քո ձեռքը, հիշիր, որ լավագույն եւ ամենահաստատ փոփոխությունները միայն նրանք են, որոնք առաջ են գալիս բարքերի բարելավումից, առանց որեւէ բռնի ցնցումների»։ Ա. ՊՈՒՇԿԻՆ «Կապիտանի աղջիկը» Ու տղան այդ կնոջը տեսավ, որ երկա՜ր, քննախույզ նայում էր այս հասարակությանը։ Եվ տղան իր կողքը
Կամերային նվագախմբում շահախնդրություններ չկան
Կամերային նվագախմբում շահախնդրություններ չկան ՀԿՆ-ի տարեդարձը կնշանավորվի հոբելյանական համերգով «Ի տարբերություն մյուս նվագախմբերի, մեր կոլեկտիվում կոնֆլիկտներ չեն լինում, տարբեր շահախնդրություններ չկան։ Մեր միակ խնդիրը երաժշտությունն է, աշխատանքը, արդյունքը։ Բոլորս հավաքված ենք ընդհանուր նպատակի շուրջ»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը։ 6 տարի առաջ այն ժամանակ Հայաստանի
ՆԵՐՈՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ
ՆԵՐՈՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ «Կեսարը պարտավոր է մտածել ժողովրդի բարօրության մասին»,- հայտարարում է «Ներոն» ներկայացման համանուն հերոսը ու արյուն սփռում ամենուր։ Նա ավելի քան համոզված է, որ «արյունն ու սարսափը առաջմղիչ են» եւ միայն դրանց առատության պարագայում բոլորը կփառաբանեն ու կաստվածացնեն իրեն։ Եւ ամենատարօրինակն այն է, որ իրեն՝ մեծ մարդասպանին դաստիարակել է ոչ ավել-ոչ պակաս, մեծ
ԱՎԵՏՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ
ԱՎԵՏՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ Ս. Կույս Մարիամ Աստվածածինը քրիստոնեական եկեղեցու արագահաս բարեխոսն է: Մենք հարգանքի ու սիրո գերագույն տուրք ենք մատուցում Աստվածամորը: Հայ Առաքելական եկեղեցին ունի Տիրամորը նվիրված յոթ տոն, որոնցից է Ս. Աստվածածնի Ավետման տոնը: Այն նշվում է ապրիլի 7-ին: «Ավետել», «Ավետիս տալ» նշանակում է բարի լուր հաղորդել: Այդ բարի լուրը Աստվածորդու մարդեղացման եւ փրկության
Լուրջ ներդրում ինտերնիստի պրակտիկայում
Լուրջ ներդրում ինտերնիստի պրակտիկայում «Գիտություն» հրատարակչությունը վերջերս լույս ընծայեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլեն Հարությունյանի, բժշկական գիտությունների թեկնածու Գագիկ Գրիգորյանի եւ բժիշկ-թերապեւտ Արմինե Մամուլյանի «Դեղորայքային փոխազդեցությունները ինտերնիստի պրակտիկայում» գիրքը, որն իր մեջ ներառում է ներքին հիվանդությունների բուժման համար օգտագործվող դեղորայքների, ինչպես նաեւ տարբեր սննդանյութերի եւ դեղաբույսերի հետ նրանց հնարավոր փոխազդեցությունների ողջ համալիրը, բացահայտում վնասակար հետեւանքները
Ո՞ւմ համար չէ օրենք՝ Եվրոպայի ասածը
Ո՞ւմ համար չէ օրենք՝ Եվրոպայի ասածը Պարզվում է, «չարտոնված հանրահավաքները» խանգարում են ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքին։ Եվ սա այն դեպքում, երբ բազմաթիվ ականատեսների վկայությամբ, հանրահավաքների օրերին մարզերից մայրաքաղաք ուղեւորվող ավտոբուսների մուտքն արգելակողները (եւ, փաստորեն, ՀՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքը խախտողները) եղել են ոստիկանները։ Ընդհանրապես, պետք է նկատել, որ այսօր իշխանություններն իրենք են արգելակում ՀՀ
12 ՀԱԶԱՐ ՈՒՍՈՒՑԻՉ ՉՈՒՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
12 ՀԱԶԱՐ ՈՒՍՈՒՑԻՉ ՉՈՒՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ Մայրաքաղաքում ե՛ւ ուսուցիչներն են թերբեռնված, ե՛ւ դպրոցները Դպրոցների ռացիոնալիզացիայի մասին վերջերս պոպուլիստական հայտարարություններ էր անում «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարը՝ իր ստեղծած «Ուսուցիչների միություն» հ/կ հավաքներից մեկում: Բնավ տեղյակ չլինելով խնդրի էությանը, պրն Բաղդասարյանը փորձում էր քննադատել ռացիոնալիզացիայի գործընթացը, որ այսօր իրականացվում է: Այս մասին ԿԳ նախարարն արդեն առիթ ունեցել
Ո՞վ է 34 երթուղու 65 ՍՕ 840 համարանիշի ավտոբուսի վարորդը
Ո՞վ է 34 երթուղու 65 ՍՕ 840 համարանիշի ավտոբուսի վարորդը Որոշ ավտովարորդներ հակակրանքով են վերաբերվում մշտական տոմս ունեցող ուղեւորներին։ Վարորդներ էլ կան՝ այդ հակակրանքը հասցնում են ատելության եւ թշնամանքի։ 2003 թ. փետրվարի 17-ին ականատես եղա մի դեպքի, որ գերազանցեց իմ պատկերացումը չար, հնադարյան քինախնդիր մարդու, ավելի շուտ՝ տմարդու մասին։ Ժամը 11-ն էր։ Հանրապետական հիվանդանոցի կանգառում
ԾԱՌԵՐԸ՝ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ
ԾԱՌԵՐԸ՝ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ Իսահակյան փողոցում՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի դեմ դիմաց իրականացվող այս շինարարությունը միանգամայն բարի ու անկեղծ նպատակ ունի։ Նախկինում «Զոովետ» ինստիտուտին իբրեւ հանրակացարան ծառայած կիսակառույցին սպառնում է բազմաբնակարան բնակելի շենք դառնալու հեռանկարը։ Մեր ունեցած այդ տեղեկությունը հաստատեց նաեւ քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վարչության պետի պաշտոնակատարի օգնական Արթուր Մանուկյանը։ Իսկ նույն վարչության պետի տեղակալ Բորիս Քոչարյանին, պարզվեց,
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ «Հայաստանում ինձ զգում եմ ինչպես իմ հայրենիքում»,- խոստովանեց Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության ներկայացուցչության ղեկավար Ֆայեզ Աբսին: Սա այն դեպքում, երբ պարոն Աբսին մեր երկրում է ընդամենը կես տարուց մի փոքր ավելի: Նրա կարծիքով, մեր երկու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող բազմաթիվ նմանություններն են հիմք հանդիսանում Հայաստանում օտարության զգացողությունը չզգալու համար։ Հավանաբար, դրա համար
«ԹԱՐԳԵԼՈՒ ԵՄ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ԳՐԵԼԸ»
«ԹԱՐԳԵԼՈՒ ԵՄ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ԳՐԵԼԸ» Մտադրված է բանաստեղծ Արմեն Շեկոյանը, որը 50 տարեկանից հետո բանաստեղծություն գրելը համարում է անլուրջ զբաղմունք: Դե արի ու նման խոստովանությունից հետո շնորհավորիր նրան՝ կեսդարյա հոբելյանի առիթով: Հիսունական – «Հիսուն տարին չոքեց դուռըս,/ Շեկ մազերըս թափեց բուռըս»: Ինչո՞ւ ես 50-ամյակդ շնորհավորել այս ձեւով: – Սա արդեն ժողովրդական բանահյուսություն է՝ այդ երգերը մեր
Պարտիզանական գործողություններ՝
Պարտիզանական գործողություններ՝ հրթիռների եւ ռումբերի դեմ Ամերիկյան զինվորականները փաստորեն ընդունել են, որ Իրաքում ռազմական գործողությունների համար սխալ մարտավարություն էր ընտրվել։ Այժմ նրանք հապճեպորեն փոխում են ռազմական ծրագրերը, վերադասավորում ուժերը եւ նոր զորամիավորումներ տեղափոխում տարածաշրջան։ Ինչպես երեւում է, Սադամ Հուսեյնը հիանալի ուսումնասիրել է վերջին տարիների ամերիկյան զինուժի մասնակցությամբ բոլոր ռազմական կոնֆլիկտները եւ բավականին ճիշտ եզրահանգումներ արել։
ԵՏԸՆՏՐԱԿԱՆԻՑ՝ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ
ԵՏԸՆՏՐԱԿԱՆԻՑ՝ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ Հայաստանում այսօր շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ Սահմանադրական դատարանը եւ նրա նախագահ Գագիկ Հարությունյանը: Սահմանադրական դատարանը ապրիլի 3172ին սկսեց քննել նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի՝ մարտի 5-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները անվավեր ճանաչելու դիմումը: Հանրահավաքներ անցկացնող միավորված ընդդիմադիր ուժերը Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ հնարավոր են համարում Սահմանադրական դատարանի միջոցով ՀՀ նախագահական ընտրություններն անվավեր ճանաչելը:
ԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԵՖԻՑԻՏ ՉԻ՞ ԱՌԱՋԱՆԱ
ԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԵՖԻՑԻՏ ՉԻ՞ ԱՌԱՋԱՆԱ Ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանը երեկ ասաց, որ պաշտպանիչ-ինքնակարգավորվող մեխանիզմը կանգնեցրել է ատոմակայանի ռեակտորը, եւ այժմ ընթանում է ռեակտորի սառեցման նախապատրաստական գործընթացը: «Հաճախականությունն ընկել է համակարգում բավական երկար ժամանակով,- ասաց Մարկոսյանը:- Ատոմային կայանը ցանցից անջատվել է. նախատեսված, առկա պաշտպանությունները կանգնեցրել են ռեակտորը»: Մարկոսյանը հավաստիացրեց, թե «կանգնեցման պահին, դրանից հետո» անվտանգության սահմաններ չեն
Դաբրո՝ Խաչիկյանից
Դաբրո՝ Խաչիկյանից «Արդարություն» կուսակցության ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արսեն Քարամյանը «Առավոտ»-ում հայտարարել էր, որ իրենց կուսակցությանը, մասնավորապես իրեն՝ իշխանությունների հենարան քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները հեռախոսազանգերով սպառնում են: Եվ որպես օրինակ, Արսեն Քարամյանը նշել էր ՀՀԿ երիտասարդ պատգամավոր Վազգեն Խաչիկյանի ահազանգը, որտեղ վերջինս, իբրեւ, իրենց անվանել էր «քաղաքական ավանտյուրիստներ»՝ ասելով, թե «Արդարություն» կուսակցությունն ուզում
«ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՔ ԱՐԵ՜Լ»
«ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՔ ԱՐԵ՜Լ» Իշխանությունները երեկ «գողացել էին» ընդդիմության հանրահավաքը սպասարկող տեխնիկան՝ բարձրախոսները եւ խոսափողները։ Նաեւ հոսանքազրկել էին Մատենադարանին հարող տարածքը։ Ժողովուրդը կատակում էր՝ «հերիք չի մեր քվեն գողացավ, հիմա էլ ձայնի իրավունքն է խլել ու լույսից զրկել»։ Հանրապետության ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Վարյանը մեր «ինչո՞ւ եք տարել տեխնիկան» հարցին պատասխանեց. «նման ինֆորմացիա չունեմ, առաջին անգամ ձեզնից
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԺԱՆԻ՞ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԺԱՆԻ՞ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ Ստեփան Դեմիրճյանի կողմից 2003-ի նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի շրջանակներում 26.03-29.03 ՍԴ հրավերով Հայաստանում է գտնվել ԵԽ Վենետիկի hանձնաժողովի փորձագիտական խումբը /Գաել Մարտին-Միկալե՝ Քարտուղարության անդամ, փորձագետներ Դոմինիկ Ռեմի-Գրանժե /Ֆրանսիա/, Ռիչարդ Բարե /Իռլանդիա/: Կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ հաղորդագրության մեջ նշված է, որ ՀՀ ՍԴ-ին խորհրդատվություն է տրամադրվել «համեմատական ընտրական իրավունքի ընդհանուր խնդիրների
Ջավախքը՝ նոր ուսումնասիրությամբ
Ջավախքը՝ նոր ուսումնասիրությամբ Մատենագիտական, բանագիտական ու հավաքչական բնույթի վիթխարածավալ գործ է կատարել վաստակաշատ մանկավարժ, լրագրող Սարգիս Զուռնաչյանը, որի «Ախալքալաք (ժամանակագրություն)» ժողովածուն հրատարակվել է «Պարույր Սեւակ» եւ «Հայաստան» հրատարակչությունների (միացյալ) կողմից։ Արխիվային նյութերի, պարբերական մամուլի, գրական եւ պատմական ուսումնասիրությունների հիման վրա ներկայացված է Ջավախքի եւ մասնավորապես Ախալքալաքի շրջանի պատմությունը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչեւ 20-րդ դարի 90-ական
Պատրիցիա Կաասը՝ փայտի վրա
Պատրիցիա Կաասը՝ փայտի վրա Վերջերս Փարիզում կազմակերպվել էր Գագիկ Դանիելյանի փայտե քանդակների ու խաչքարերի ցուցահանդեսը։ Կազմակերպիչը մեր ֆրանսաբնակ հայրենակից Հարութ Ավոյանն էր։ Նա Երեւան էր ժամանել 2001թ. սեպտեմբերին՝ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ։ Հենց այդ ժամանակ էլ բոլորովին պատահաբար ծանոթացել է Գ. Դանիելյանի հետ։ Վերջինիս ստեղծած խաչքարերն ու փայտակերտ գործերը այնպես են ապշեցրել
ՄԵՐ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՉԵՆ ԽԱՂԱ
ՄԵՐ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՉԵՆ ԽԱՂԱ Հայաստանում միլիոնատեր դառնալու մի քանի հնարավորություններին (անմաքուր բիզնես, պատգամավորի մանդատ, յուղոտ պաշտոն եւ այլն) ավելացավ եւս մեկը։ Խոսքը «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հայտնի խաղի մասին է։ Հեռավոր Քենիայից հետո 101-րդը Հայաստանն է, որ գնել է խաղը «հայացնելու» իրավունքը։ Եվ ապրիլի կեսերից արդեն այն կհեռարձակվի «Շանթ» եւ Ազգային հեռուստաընկերություններով։ Ըստ «Շանթ»
Նախընտրական մրցավազքը Լոռու մարզում
Նախընտրական մրցավազքը Լոռու մարզում Ավանդական խաղաքարտերը կխառնվեն Լոռու մարզի 6 ընտրատարածքներում ԱԺ մեծամասնական կարգով առաջադրված պատգամավորության 61 թեկնածուների ցուցակն ուսումնասիրելիս տպավորություն ստացանք, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն այս անգամ իրար «չնեղացնելու» փոխզիջումային տարբերակներով են հանդես գալիս։ Այսպես, 38 ընտրատարածքում առաջադրված ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Մարտուն Մաթեւոսյանի դիմաց ՀՀԿ-ն ուժեղ մրցակից չի առաջադրել, վերջիններիս տեղափոխելով այլ տարածքներ։
ԿԱՇԽԱՏԵՆՔ ՄԻԱՍԻՆ՝ ՇԱԲԱԹ ՕՐԸ
ԿԱՇԽԱՏԵՆՔ ՄԻԱՍԻՆ՝ ՇԱԲԱԹ ՕՐԸ Սահմանադրական դատարանը երեկ սկսեց ՀՀ նախագահի էքս թեկնածու Ստեփան Դեմիրճյանի դիմումի քննությունը։ Նա խնդրել էր Սահմանադրական դատարանից անվավեր ճանաչել 2003թ. փետրվարի 19-ին եւ մարտի 5-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունները։ Դիմող կողմի ներկայացուցիչներն էին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը, փաստաբան Աշոտ Սարգսյանը (հայտնի է նաեւ «27»-ի գործով)։ Պատասխանող կողմը 3
Ի կատարումն «Առավոտի» եւ Կենտրոնական բանկի ապրիլի 1172ին կնքված հաշտության համաձայնագրի առաջին կետի,
Ի կատարումն «Առավոտի» եւ Կենտրոնական բանկի ապրիլի 1172ին կնքված հաշտության համաձայնագրի առաջին կետի, տպագրում ենք հետեւյալ հերքումը Տեղեկացնում ենք մեր ընթերցողներին, որ «Առավոտն» իր 21.01.2003թ. եւ 11.02.2003թ. թիվ 10/1900/ եւ 25/1915/ համարներում հրապարակել է հոդվածներ, որոնցում տեղ են գտել որոշ չստուգված եւ (կամ) կեղծ տեղեկություններ, ինչի կապակցությամբ «Առավոտ» օրաթերթի կողմից տպագրվում է սույն հերքումը։ Մասնավորապես.