Օրվա լրահոսը
«ՄԵՆՔ ԱՅԼԵՎՍ ԹՇՆԱՄԻՆԵՐ ԵՆՔ»
Իսպանաբնակ օպերային տենոր Վահրամ Թադեոսյանը այսպես է ներկայացնում իր եւ Երեւանի օպերային թատրոնի ղեկավարության հարաբերությունները: Երգիչ Վ. Թադեոսյանը սեպտեմբերին (օրերը դեռեւս ստույգ որոշված չեն) 2 օր տարբեր ծրագրերով հանդես կգա «Ա. Խաչատրյան» համերգասրահում: «Առավոտը» հանդիպեց երգչի հետ: «Հայաստանում առաջին անգամ կհնչեն համաշխարհային օպերային գրականության գլուխգործոց համարվող օպերաներից հատվածներ, այդ թվում՝ Մաուրիցիոյի արիան, Չիլեայի «Ադրեանա Լեկուվրեր»,
Համախմբման կոչերը՝ դատավճռի հիմք
Քննարկում Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների դատավճռի շուրջ Երեկ «Կոնգրես» հյուրանոցում մի խումբ քաղաքական եւ հասարակական գործիչներ քննարկում էին կազմակերպել: Այն վերաբերում էր «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի, ազատամարտիկ Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի հետ կապված աղմկահարույց քրգործի շուրջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռին: Դատապարտվածների համար ստեղծված «Զորակցություն» կոմիտեի
ԳՐԱՎՈՎ ԱԶԱՏՎԱԾԸ ՉԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
Ըստ փաստաբանի՝ թրաֆիքինգի հատկանիշներ չկան Նախորդ օրը ՀՀ քրեական վերաքննիչ դատարան էր ներկայացել Արմավիրի մարզի բնակչուհի Նելլի Գալուստյանը, որը դատական նիստից առաջ զրուցեց «Առավոտի» հետ, ասաց, որ ՀՀ գլխավոր դատախազության քննիչը՝ Վահագն Հարությունյանը, «խոստացել» է իրեն կալանավորել, ասելով, որ դա «պրինցիպի հարց է»: Նշենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Նելլի Գալուստյանի նկատմամբ
Տատիկ-պապիկներով՝ «վագրային թռիչքներ»
Ըստ Համաշխարհային բանկի, Հայաստանը գնում է ծերացման «Մինչեւ 2025 թվականը Հայաստանի բնակչությունը զգալի կպակասի եւ կծերանա: Բնակչության շրջանում անհամեմատ ավելի կմեծանա 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը», օրերս հրապարակված զեկույցում Հայաստանի մասին այսպիսի տխուր կանխատեսումներ են արել Համաշխարհային բանկի փորձագետները՝ ընդ որում՝ հիմնվելով երկրի պաշտոնական ցուցանիշների վրա: Եթե Համաշխարհային բանկը հաշվի առներ նաեւ մեր երկրի սոցիալ-տնտեսական
12000 ԴՈԼԱՐԱՆՈՑ «ՆԻՎԱՆԵՐ»՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՏՆՕՐԵՆԻՆ
Շիրակի նախկին մարզպետը լավ է նայել ընտրություններում իրեն աջակցողներին «Շիրակի մարզի առողջապահական ոլորտում քաոսային, խայտառակ վիճակ է, հիվանդանոցի ու դիսպանսերների տնօրենները նշանակվել են քմահաճորեն՝ առանց որեւէ մրցույթի՝ օրենքի խախտմամբ: Բժիշկներից շատերը չունեն տնօրեն դառնալու արժանիքներ, պարզապես նրանք ընտրություններում ենթարկվել են դաշնակցական նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի առաջարկին ու դաշնակցական դարձել՝ տնօրենի պաշտոնի դիմաց»,- «Առավոտի» հետ զրույցում
Առանձնատներ՝ մեծերի հարեւանությամբ
Տներ կառուցում են արդեն նաեւ Պանթեոնի տարածքում Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում մի քանի օրերի ընթացքում ինչ-որ անձանց կողմից հիմնովին քանդվել են դեռ խորհրդային ժամանակներում կառուցված շինություններ, որոնց փոխարեն այգու տարածքում արդեն վեր են խոյացել 3 առանձնատներ, երեւում են նաեւ նոր կառույցների հիմքեր: Թե ո՞ւմ կողմից են կատարվել քանդման աշխատանքները, եւ ովքե՞ր են նոր կառուցվող
ՊԱՏՐԱՍՏ Է ՁԱՅՆԸ ՎԱՃԱՌԵԼ $100-ՈՎ
Սակայն Արմավիրի մարզի ընտրողներով թեկնածուներից ոչ բոլորն են հետաքրքրվում Թիվ 15 ընտրատարածքում օգոստոսի 26-ին կայանալիք պատգամավորի ընտրությունների քարոզարշավին մնացել է 8 օր, սակայն թեկնածուները դեռեւս չեն շտապում լինել ընտրատարածքի՝ Թալինի, Արմավիրի, Բաղրամյանի եւ Աշտարակի տարածաշրջաններն ընդգրկող բոլոր 76 համայնքներում: Արմավիրի մարզի Հացիկ գյուղ դեռեւս ոչ մի թեկնածու չէր այցելել, սակայն Խաչիկ Մանուկյանի եւ Մնացական Մնացականյանի
ՍՏԵՂԾԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՄՈԴԵԼԸ
ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, երեկ «Փաստարկ» ակումբում վերլուծելով ՀՀ տնտեսության առաջ կանգնած խնդիրները, կրկնեց իր բազմիցս հնչեցրած միտքը, թե՝ մեր երկիրը ոչ թե տնտեսական աճ է գրանցում, այլ՝ վերականգնողական: Տնտեսական աճը նույնիսկ ամենազարգացած երկրներում առավելագույնը 1% է կազմում, փոխարենը՝ վերականգնողական աճը տնտեսական ցնցումներ ապրած երկրներում մեր գրանցած 10-13%-ից շատ ավելին է: Պարոն Մանասերյանը
ՄԻ’ ՀԱՐԱՄԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կոչ է անում Մանուկ Գասպարյանը, ում համար կարեւոր չէ, թե ով կընտրվի նախագահ, միայն թե մաքուր ընտրվի Դիլիջանում եւ Քոբուլեթիում անցկացրած արձակուրդի արդյունքում 17 կգ նիհարած Ժողովրդավարական ուղի կուսակցության (ԺՈՒԿ) նախագահ Մանուկ Գասպարյանը երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրն էր: Նրան վիրավորել էր նախորդ օրը Գալուստ Սահակյանի արած հումորը, որով վերջինս ընդդիմադիր գործիչների հավաքները համեմատել էր «Մկների
ՊԱՆԹԵՈՆՈՒՄ ԵՆ ՈՒ ԹԱՆԳԱՐԱՆ ՉԵՆ
Շենգավիթի նորընտիր թաղապետ Սերգեյ Հովհաննիսյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ Պանթեոնի տարածքում առանձնատներ չեն կառուցում, իսկ կառուցվողը Զորավար Անդրանիկի թանգարանն է: Բայց մասնավորապես այս լուսանկարն ապացուցում է, որ տունը կառուցվում է Պանթեոնի ցանկապատից այս կողմ եւ ամենեւին էլ թանգարան չէ:
Մխիթարյանների «հայահոտ» արվեստը
Այն ներկայացված է Կոնդում գտնվող «յուրօրինակ» թանգարանում «Իմ աշխատանքներն անպայման «հայահոտ» պետք է լինեն՝ ստեղծված հայկական մանրանկարչության հենքի վրա»,- իր արվեստի մասին այսպես է խոսում վարպետ Մամիկոնը: Մամիկոն Մխիթարյանին արդեն մեկ տասնամյակից ավելի այսպես են ճանաչում մեր քաղաքի հնագույն թաղամասերից մեկում՝ Կոնդում: Նրա նախագծով կառուցած եռահարկ բնակարան-շինությունը ինքնատիպ թանգարան է հիշեցնում: Արվեստագետներն այն անվանել են
ԴԵՂԱԳԵՏԸ, KBH-ՇՉԻԿՆ ՈՒ ՀՈՒՄՈՐԻՍՏԸ
Արամ MP3-ին ցանկություն ունի իրեն դրսեւորել նաեւ երգարվեստում Հայաստանում, նաեւ արտերկրում «Հ1»-ով հեռարձակվող մեծաքանակ հեռուստալսարան ունեցող ծրագրերից է «32 ատամ» նախագիծը, որի ոչ պաշտոնական մեկամյա հոբելյանը լրանում է սույն թվականի դեկտեմբերի 2-ին: Տեղեկացնենք նաեւ, որ նախագծի ոչ եթերային «ծնունդը» 2006թ. սեպտեմբերն է: Դժվարանում ենք հիշել որեւէ հաղորդաշար կամ նախագիծ, որը նախ՝ բաղկացած լիներ շուրջ 15
Խախտումներ կան, արձանագրություններ՝ չկան
Պետավտոտեսուչները գները ահռելի բարձրացրել են Ճանապարհային երթեւեկության հետ կապված նոր իրավիճակի մասին երեկ «Առավոտը» զրուցեց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ: Ըստ նրա, ՀՀ ճանապարհատրանսպորտային երթեւեկության «խոցերն» ավելի են մեծացել, որը նաեւ պայմանավորված է վերջերս երթեւեկությանը եւ ավտոտեսչությանն առնչվող բարեփոխումներով: Պրն Հովհաննիսյանը հենց սկզբից բերեց հետեւյալ օրինակը. ՀՀ ոստիկանությունը «շրջադարձ»
ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԸ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
Նա պահանջում է պատժել իրեն «զրպարտողներին» Երեւանի Նուբարաշեն համայնքի թիվ 175 միջնակարգ դպրոցում շուրջ մեկ տարի առաջ ծայր առած ներքին խմորումները կարծես թե մոտ են հանգուցալուծմանը: Դպրոցի տնօրեն Անահիտ Բաբաջանյանը դիմել է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան՝ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու, իրեն զրպարտելու համար դպրոցի պահակ Ռիմա Սուքիասյանին եւ նախկին ուսուցչուհի Լենա
Պայքարում են այծերի դեմ
Հարեւանները չեն կարողանում այծապանին համոզել, որ բնակելի շենքի տարածքում կառուցված գոմի պատճառով իրենք չեն կարողանում ոչ լվացք անել, ոչ բակում զբոսնել, ոչ էլ պատուհան բացել: Նորքի 4-րդ զանգվածի թիվ 7 շենքի բնակիչներն «Առավոտին» դժգոհեցին, որ արդեն 5-րդ տարին է, ինչ իրենց հարեւան Մնացական Նավոյանի այծերի պատճառով սեփական բնակարաններում բանտարկյալի կյանքով են ապրում: Բնակիչներից մեկի՝ Աստղիկ
Նախարարի գյուղը չանտեսեցին
Երեկ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի ծրագրի շրջանակներում ընտրվեցին Հայաստանի այն գյուղական համայնքները, որոնք վարկ կստանան հիմնադրամից՝ ոռոգման համակարգերի բարելավման համար: Ուշագրավ է, որ գյուղերի միջեւ ընտրությունը կատարվեց վիճակահանությամբ՝ համակարգչի միջոցով: Մարզերի ներկայացուցիչները մեծ էկրանի վրա շունչները պահած հետեւում էին համակարգչի քայլերին ու սպասում, թե երբ են իրենց գյուղի անունը կարդալու: Վիճակահանության ընթացքում ներկաները կատակում էին, որ
«ՖԻԶԻԿԱՊԵՍ ԼԱՎ ԵՄ, ԲԱՅՑ ՀՈԳԵՊԵՍ ՏԱՆՋՎՈՒՄ ԵՄ»
Վարդենիսի տուն-ինտերնատի երեխաները շատ ծանր են տանում, որ ծնողներն ամիսներով իրենց չեն այցելում: Վարդիթեր Սիմոնյանը Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղից է: Հոկտեմբերի 13-ին նա կդառնա 24 տարեկան: Արդեն 3 տարի է՝ Վարդիթերն ապրում է Վարդենիսի տուն-ինտերնատի մանկական 6-րդ բաժանմունքում: Այստեղ հիմնականում Խարբերդի մանկատնից մտավոր հետամնացություն ունեցող հիվանդ երեխաներ են, որոնք չափահաս դառնալուց հետո տեղափոխվում են Վարդենիս:
ՈՉԻՆՉ ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ
«Ժառանգությունում» չեն բացառում ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելը, ո՛չ «Ժառանգություն»-ՀՅԴ-ԱԺՄ ձեւաչափի ձեւավորումը: ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո «Ժառանգությունն» ընտրություններին մասնակցած ընդդիմադիր կուսակցություններից մեկն էր, որ թեեւ հաղթահարել էր ԱԺ մտնելու 5 տոկոսանոց արգելքը, այդուհանդերձ, հայտարարում էր, թե իրեն տրված քվեները մեծապես կեղծվել՝ նվազեցվել են: Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո տրամաբանությունը հուշում էր, որ «Ժառանգությունն» ամենամեծ հնարավորությունն ու
Ճնշումն ահագնանում է
Սպիտակ տունը մտադիր է Իրանի «Հեղափոխության պահապանների» 125 հազարանոց զորախումբն ամբողջությամբ դասել ահաբեկչական կազմակերպությունների շարքը: Այս մասին հաղորդում է The Washington Post–ը, նկատել տալով, որ այդպիսով պատմության մեջ առաջին անգամ ահաբեկչական կհռչակվի պետական կանոնավոր բանակի մի հատվածը: Աղբյուրը չի ճշտում, թե հատկապես երբ դա տեղի կունենա, սակայն, հղում անելով Սպիտակ տան անանուն աղբյուրներին, փոխանցում է,
«ՀԱՄԱԿԵՐՊՎԵՔ, ՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵ՛ՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ»
Կոչ էր անում Գալուստ Սահակյանը՝ «մերն» ասելով նկատի ունենալով Հանրապետական կուսակցությանը «Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը Հանրապետական կուսակցության կարկառուն, բայց այլեւս շարքային անդամ Գ. Սահակյանն էր, որն իրեն հատուկ (ինչպես ինքը կասեր՝ «ներհատուկ») բառապաշարով ներկայացրեց ներքին քաղաքական իրավիճակը: Ընդդիմադիր ուժերի հավաքներին կամ, Գ. Սահակյանի ձեւակերպմամբ՝ «այն սեթեւեթանքներին, որ հավաքվում են տարբեր տեղեր, ցուցադրվում են հասարակությանը», նա
ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆՈՒՆՈՎ
Վերջերս Ստեփանավանի ավագանին որոշում է կայացրել իր համայնքում գործող մշակույթի պալատը, որը կրում էր հայազգի կոմունիստական հեղափոխական Ալեքսանդր Վերմիշեւի անունը, անվանափոխել եւ կոչել Ստեփանավանի պատվավոր քաղաքացի՝ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունով: Ինչպես նշում են ստեփանավանցիները, վերակառուցումից առաջ այս շենքում հանդես են եկել Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Սոս Սարգսյանը, Վարդուհի Վարդերեսյանը, հայ կինոյի եւ թատրոնի այլ
ԱԲՐԱՀԱՄ-ԳԵՎՈՐ ՄԵՆԱՄԱՐՏԻՆ ՄՆՈՒՄԷ ԵՐԵՔ ՕՐ
Օգոստոսի 18-ին Բեռլինի «Մաքս Շմելինգ Հալլե» մարզապալատում IBF-ի վարկածով միջին քաշային կարգում (72,574 կգ) աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մեկ այլ հայաստանցու՝ ներկայումս Համբուրգում բնակվող Խորեն Գեւորգյանի (Խորեն Գեւոր) հետ մենամարտում պետք է պաշտպանի իր չեմպիոնական գոտին: Եթե գերմանացի հանրահռչակ բռնցքամարտիկ Մաքս Շմելինգը, որը ժամանակին հաղթել է անվանի Ջո Լյուիսին եւ որի անունով կոչված մարզապալատում կայանալու
«Հրազդան» ստադիոնը պոտենցիալ աղետ է»
Այս համոզմանն է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Օրերս հրավիրած մամուլի ասուլիսում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայկական ֆուտբոլի ներկային եւ ապագային առնչվող բազմաթիվ հարցերի շրջանակներում անդրադարձավ նաեւ հանրապետության ամենամեծ մարզաբազայի՝ «Հրազդան» ստադիոնի աղետալի վիճակին: «Մի անգամից ասեմ. «Հրազդան» ստադիոնը պոտենցիալ աղետ է մեր ժողովրդի համար,- ասաց նա:- Ինչ վիճակ ես անձամբ եմ տեսել այնտեղ,
Ո՞ւր է գնում գրաքննադատությունը
Ինչպես եմ ես «պլագիատ արել» Նիցշեից Քանիցս առիթ ունեցել եմ հրապարակավ ասելու, որ մեր գրաքննադատությունը, իրեն գերազանց դրսեւորել կարողանալով հինգ զգայարանների տիրույթում, այնուամենայնիվ, շղթայված է պատճառահետեւանքային կապի սարդոստայնով եւ դժվարություններ ունի ըմբռնելու, որ գրողը (մարդը) ունի այլ զգայարաններ եւս ու դրանք զարգացնելու դեպքում կարող է ոչ ստանդարտ առնչություններ ունենալ Տիեզերքը կառավարող ուժերի հետ ու բերել
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՋԱՊԵՍ ՏԵՆՈՐ «ԳՏՆՎԵՑ»
Օպերայի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը «նկատեց» երիտասարդ երգիչ Հովհաննես Այվազյանին 1990-ականի վերջերին, երբ հանրահայտ օպերային տենոր Գեղամ Գրիգորյանը ստանձնեց Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, տարբեր առիթներով սկսեց հայտարարություններ անել, այդ թվում՝ «Առավոտին», որ Հայաստանում տենոր չկա: Դրան հաջորդեցին Երեւանի պետկոնսերվատորիայի վոկալի մասնագետների հակառակ պնդումները: Վերջերս Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ, ռեժիսոր Սուքիաս Թորոսյանի բեմադրած
Սահմանի բացումը «կվախեցնի» մոնոպոլիստներին
Այս կարծիքին է վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը Երեկ «Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում» հայ-թուրքական հարաբերությունների քննարկման ժամանակ ամերիկահայ քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարել է, թե «ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները վերջին շրջանում սառում են, եւ դա մեծացնում է մրցակցությունը մեր տարածաշրջանում»: Վկայակոչելով տարածաշրջանային զարգացումները եւ արձանագրելով, որ Վրաստանն ու Ադրբեջանը հստակորեն շարժվում են դեպի Արեւմուտք, վերլուծաբանը
«ՀՆՉԱԿՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ԵՆ»
Ասում է Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը – Շատերը մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները համարում էին ավելորդ եւ անօգուտ կառույց: Այժմ, երբ «երիտասարդության» մի մասը մի նախարարությունից տեղափոխվեց մեկ ուրիշ գերատեսչություն, մի՞թե դրանով երիտասարդության հիմնախնդիրները այլեւս կստանան իրենց սպառիչ լուծումները: – Մենք միշտ էլ երիտասարդության նկատմամբ քաղաքականությունը ճիշտ համակարգելու խնդիր ենք ունեցել: Այս
Բարեկարգված «Զվարթնոցի» սրճարաններում գործում են «բարձրակարգ» գներ
Ըստ այցելուների, օդանավակայանի սրճարանում 1 բաժակհյութ խմելը չափազանց թանկ հաճույք է: «Զվարթնոց» օդանավակայանի նորակառույց սպասասրահում սրճարան է գործում, որտեղ ծառայությունների գներն անհամեմատ ավելի բարձր են, քան Հայաստանի տարածքում գործող որեւէ այլ սրճարանում: Այդ տարածքը «Զվարթնոցի» տնօրինությունը վարձակալության է տվել մասնավոր ընկերությանը, բայց օդանավակայանը որոշ լծակներ ունի՝ վերահսկելու սրճարանի գնային քաղաքականությունը, քանի որ այդ քաղաքականությունը եւ
ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԸ ԹԱՆԳԱՐԱՆԸ «ՇՐՋԱՓԱԿԵԼ» Է ԱՎՏՈԿԱՆԳԱՌՈՎ
Թանգարանի այցելուների հաշվին ծավալած իր բիզնեսը թաղապետարանը որեւէ ձեւով չի մեկնաբանում: – Պրն Հայրապետյան, մեր հարցման պատասխանը ե՞րբ կստանանք: – Երբ որ պատասխանենք: – Իսկ ե՞րբ եք պատրաստվում պատասխանել: – 45 օրվա մեջ: – Բայց օրենքը սահմանում է 5-օրյա ժամկետ: – Բա որ գիտես՝ էլ խի՞ ես զանգել: – Ուզում եմ իմանալ՝ ինչո՞ւ չեք պատասխանում:
Նախկին դաշնակցականներին էլ են դատում
Ընդ որում՝ այն նույն հոդվածներով, որով դատապարտվել են ներկայիս ՀՅԴ-ականներից ոմանք «Հայ կամավորականների համախմբում» շարժման անդամ Վարդան Մալխասյանը, որն առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ երկրի սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչեր անելու համար, եւ իր պատիժն է կրում «Երեւան» քրեակատարողական հիմնարկում, երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, թե ՀՀ Քրեական


















































