Օրվա լրահոսը
ԾՆՈՒՆԴ ԵՎ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՈՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԾՆՈՒՆԴ ԵՎ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՈՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ Օրերս լրացավ հաշմանդամ ազատամարտիկ Արմեն Ավետիսյանի ծննդյան 38-րդ տարելիցը։ Եվ ինչպես միշտ, այս տարի եւս «Ազնավուր 24» էլիտ ակումբում նա իր ծննդյան օրը վերածեց ազատամարտիկների եւ նրանց ընտանիքների տոնի։ «1994-ից սկսած, ծննդյանս օրվա կապակցությամբ, հրավիրում եմ զոհված ազատամարտիկների ընտանիքներին եւ այդ օրը դառնում է մի յուրօրինակ տոնակատարություն,- պատմեց պրն
ՀԱԿՈԲ ՓԻԼՈՍՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
ՀԱԿՈԲ ՓԻԼՈՍՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ Սլովակիայի Տրենչին քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը մոտենում է ավարտին։ Այն, ըստ էության, Սիդնեյի ամառային 27-րդ օլիմպիական խաղերից հետո առաջին խոշոր մեկնարկն է երկաթախաղի վարպետների համար։ Մասնագետներից շատերն ասում են, թե սովորաբար օլիմպիական խաղերի ավարտից մեկ-երկու տարի հետո աշխարհի ուժեղագույն ծանրորդները խուսափում են խոշորամասշտաբ մրցումների մասնակցել, եւ ասպարեզը, որպես կանոն,
Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել Աջապահյանի օրհնությամբ Վորլդ Վիժն Արմենիան նոր գրասենյակ բացեց Գյու
Հզոր սերունդներ՝ հզոր ապագայի համար Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել Աջապահյանի օրհնությամբ Վորլդ Վիժն Արմենիան նոր գրասենյակ բացեց Գյումրի քաղաքում, որտեղ Երեխաների աջակցության եւ Տարածքի զարգացման ծրագիրն է իրականացնում՝ ընդգրկելով 1500 երեխա եւ երեք թաղամաս՝ Անի, Մուշ եւ Ավստրիական: Արարողությանը մասնակցում էին նաեւ հյուրեր մարզպետարանից, քաղաքապետարանից, տեղի հասարակական կազմակերպություններից եւ Վորլդ Վիժնի Ամերիկյան Միացյալ Նահանգների
Ալեքսանդր
ԿԱՍԿԱԴԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԴԵՌ ԱՆՀԱՅՏ Է Ալեքսանդր Թամանյանի նախագծած Երեւանի գլխավոր հատակագծում Կասկադ կոչվող հատվածը նշված էր որպես քաղաքի կենտրոնի գլխավոր քաղաքաշինական առանցքի շքեղ ճարտարապետական ավարտ։ Կասկադի վերեւից նայելիս մի խորհրդանշական տեսարան է բացվում։ Մի առանցքի վրա իրար հաջորդում են Արարատ լեռը՝ որպես հայոց պատմության, հայ ժողովրդի մշտարթուն սիմվոլ, ապա՝ Հանրապետության հրապարակը՝ որպես մեր պետականության սիմվոլ,
Փաստաբանների
Փաստաբանները պատրաստվում են գործադուլի Փաստաբանների միջազգային միությունը (նախագահ՝ Տիգրան Ջանոյան) եւ Հայ փաստաբանների միջազգային միությունը (նախագահ՝ Տիգրան Տեր-Եսայան) ապրիլի 28-ին հրավիրել էին համատեղ ընդհանուր ժողով։ Փաստաբան-մասնակիցներն այդ ժողովը համարեցին պատմական՝ նախեւառաջ, այն պատճառով, որ մեզանում առաջին անգամ էր երկու միությունների համատեղ ժողով հրավիրվում, եւ երկրորդ, որովհետեւ փաստաբանները հայտարարեցին համակարգող խորհրդի ստեղծման մասին, ինչը քայլ է
«Հոկտեմբերի 27» գործի դատաքննությանը երեկ առաջին անգամ ներկա գտնվեցին ամբաստանյալներ Ավետիք Մինասյան
ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԻՑ ԵՐԿՈՒՍԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ «Հոկտեմբերի 27» գործի դատաքննությանը երեկ առաջին անգամ ներկա գտնվեցին ամբաստանյալներ Ավետիք Մինասյանի քույրն ու Արմեն Գասպարյանի եղբայրը։ Թե ինչո՞ւ նրանք չէին գալիս դատարան, բացատրվեց նրանով, որ իրենց ասել էին՝ տեղ չկա… Ամբաստանյալ Նաիրի Հունանյանը երեկ շարունակեց դատաքննական ցուցմունքներ տալ, մասնավորապես անդրադառնալով 1999թ. մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսներին իր եւ Մուշեղ Մովսիսյանի,
Մայրաքաղաքի
Մուծիր եւ երթեւեկիր Մայրաքաղաքի բազմահարկ բնակելի շենքերի 4164 վերելակից այսօր գործում է թվով 3242-ը։ Վերջիններս անմխիթար վիճակում են եւ խիստ վտանգ են ներկայացնում, քանզի 25 տարվա երաշխիքային ժամանակացույցը, շատ վերելակների համար, վաղուց արդեն սպառվել է։ Վերելակները բարոյապես ու ֆիզիկապես արդեն մաշված են, գործածվելու համար վտանգավոր։ Հարկ է նշել, որ գործող վերելակներից միայն 424-ն են ենթարկվել
«Համաշխարհային բանկը չի ուզում, որ Հայաստան գա մի պոպոքի առեւտրական եւ զբաղվի էներգետիկայով»,- ասաց
ԹՈՂ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ ԳԱՆ, ՉՈՒԶՈՂՆ ԷԼ՝ ՄԵՆՔ «Համաշխարհային բանկը չի ուզում, որ Հայաստան գա մի պոպոքի առեւտրական եւ զբաղվի էներգետիկայով»,- ասաց ՀՀ-ում ՀԲ ներկայացուցիչ Օուեյս Սաադաթը (թեեւ նրա անգլերեն ընկույզը թարգմանիչը պոպոք սարքեց)։ Երեկ հրավիրած ասուլիսում պն Սաադաթը հավաստիացնում էր, որ թեեւ Կառուցվածքային բարեփոխումների չորրորդ վարկի փաթեթը բանկի գործադիր տնօրենների խորհրդին ցանկալի էր ներկայացնել ԲԷՑ-երի բաժնետոմսերի
«Ոչ մի հավից բողոք չեմ ստացել, սակայն անպայման ամենայն բծախնդրությամբ անձամբ կանդրադառնամ ցանկացած հ
ՀԱՅՐԻԿՅԱՆ-ՀԱՎԵՐ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑԻՑ ՊԱՐԶՎԵՑ, ՈՐ… «Ոչ մի հավից բողոք չեմ ստացել, սակայն անպայման ամենայն բծախնդրությամբ անձամբ կանդրադառնամ ցանկացած հավի ու աքլորի կամ աքլորացածի բողոքին։ Սակայն կոմունիստ Նորիկը կարող է վստահ լինել, նրա բողոքն ինչի մասին էլ լինի՝ կարժանանա հանգամանալից քննության»,- երեկ իր գրավոր հայտարարության մեջ նշեց ՀՀ նախագահին կից մարդու իրավունքների պաշտպան Պարույր Հայրիկյանը։ Պրն Հայրիկյանի՝
Առնվազն
Ղարաբաղյան խաչմերո՞ւկ Առնվազն մինչեւ այս ամիս, երբ հայերի եւ ադրբեջանցիների 13-ամյա ծանր կոնֆլիկտի լուծման հեռանկարները անսպասելիորեն պայծառացան, Արեւմուտքի խոսակցությունները Հարավային Կովկասի վարդագույն ապագայի մասին՝ հնչում էին որպես անհաջող կատակ: Այժմ, իսկապես, կան նոր հույսեր երկարատեւ խաղաղության համար: Դիվանագիտական տեսության համաձայն, երեք փոքր պետությունների՝ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի տարածաշրջանը պետք է բանուկ ճանապարհ լինի Եվրոպայի եւ
Այսօր Կոմունիստական կուսակցությունը Հանրապետության հրապարակում շքերթ է կազմակերպել։
Տոնն ունեցանք, մնաց՝ աշխատավոր դասակարգը Այսօր Կոմունիստական կուսակցությունը Հանրապետության հրապարակում շքերթ է կազմակերպել։ Նախատեսվում է, որ մասսաները Երեւան քաղաքի երկու կողմերից՝ Բարեկամություն փողոցի եւ Մատենադարանի կողմից կգան-կգան կմիանան Ազգային օպերայի մոտ եւ միասին կուղեւորվեն դեպի երբեմնի Լենինի անվան հրապարակ։ Այստեղ, հասկանալի պատճառներով, շքերթի եկածներին չի դիմավորի ընկեր Լենինի արձանը։ Վերջինս նույնիսկ տոնական օրերին շարունակում է
Ըստ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի, Սահմանադրության լավագույն տարբերակն այն
«ԱՄԵՆԱՓՐԿԻՉ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ըստ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի, Սահմանադրության լավագույն տարբերակն այն կլինի, որում լուծված լինեն երկու կարեւորագույն խնդիրներ՝ իշխանության բոլոր թեւերի ներդաշնակություն եւ միմյանց հակակշռելու մեխանիզմներ։ Այս իմաստով, իհարկե, սույն նախագիծը հեռու է կատարյալ լինելուց։ Առայժմ քննարկենք Սահմանադրության նոր նախագծի «Հանրապետության նախագահը» գլուխը, որում, ի տարբերություն գործողի, հատուկ տողով արձանագրված է՝ «ՀՀ նախագահը
Խորհրդարանում
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԵՍԸ ՇՐՋԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ Խորհրդարանում երեկ բազմաթիվ ելույթներ հնչեցին նույն հանգերգով՝ «Ռուսաստանը փոխել է քաղաքականությունը Հայաստանի հանդեպ», «շրջադարձ է կատարվել», «մեր վաղեմի ընկերն այլեւս չի ցանկանում մեզ ձեռք մեկնել» եւ այլն։ Այս ամենի առիթն այն օրինագիծն էր, ըստ որի՝ սեփականաշնորհումից ստացված միջոցների հատուկ հաշվից պիտի մինչեւ 20 մլն դոլար տրամադրվի Հայաստանի կառավարությանը, որ մարի
Հունանյանը ԱԱՆ աշխատակի՞ց
Եթե այո, ի՞նչ տրամաբանությամբ է պահվում ԱԱՆ մեկուսարանում Երեկ շարունակվեց «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը։ Ամբաստանյալ Նաիրի Հունանյանը ընտրել է դատաքննական ցուցմունքներ տալու հետեւյալ տարբերակը. տող-տող մեջբերումներ է կատարում մեղադրական եզրակացությունից եւ ապա տալիս իր գնահատականները (կամ «ցուցմունքները» մասնավորապես նախաքննական մարմնի մասին։ Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացությունը բաղկացած էր 200 էջից։ Ամբաստանյալը երեկ հասցրեց խոսել մեղադրականի 5-րդ,
«ՇԵՅԽԻ ԳԱՎԱԹԸ»՝ ԿԱՐԵՆ ԱՍՐՅԱՆԻՆ
«ՇԵՅԽԻ ԳԱՎԱԹԸ»՝ ԿԱՐԵՆ ԱՍՐՅԱՆԻՆ Դուբայում ավարտվեց «Sheikh Rashed Bin Hamdan Cup» (Շեյխի գավաթ) ավանդական միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրների 100 շախմատիստներ։ Մասնակիցները շվեյցարական համակարգով խաղացին 9 պարտիա։ Նախավերջին տուրից հետո 6-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում էին միանգամից յոթ շախմատիստներ։ Նրանց մեջ էին նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Կարեն Ասրյանն ու Արտաշես Մինասյանը։
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ Երեկ քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի ու սպորտի վարչության անդամներն ու Կենտրոն համայնքի մշակույթի բաժնի ներկայացուցիչները հանդիպեցին լրագրողներին՝ քննարկելու այդ ոլորտում առկա խնդիրները։ Ըստ Կենտրոն համայնքի մշակույթի բաժնի պետ Արամ Մանուկյանի, որքան երկրի տեղական ինքնակառավարման մարմիններն ամուր լինեն, այնքան այդ երկրում ցնցումները կբացառվեն։ Այնինչ, «մեր երկիրը, ցավոք, դեռ այն երկիրն է, որտեղ նախագահի կամ
ՀԱՅ ԳՈՒՍԱՆԱԿԱՆ ԵՐԳԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է
ՀԱՅ ԳՈՒՍԱՆԱԿԱՆ ԵՐԳԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է «Սայաթ-Նովա» համահայկական լավագույն հայ երգի ամենամյա մրցանակաբաշխության գլխավոր հովանավորներ Հովնանյան ամուսինները մրցանակաբաշխության համար տրամադրել են 40 հազար ԱՄՆ դոլար։ Անցած տարի անդրանիկ մրցույթին ներկայացված էր 170 երգ եւ նրա արձագանքը դեռ չմարած, սկսվեց երկրորդը՝ «Սայաթ-Նովա»-2001-ը։ Այս տարի կազմկոմիտեին ներկայացված է եղել 199 երգ, որից 2-րդ փուլ են անցել 94-ը. գուսանական՝
ԶՈՔԱՆՉՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՀՐԱՀՐՈՂՆ Է
ԶՈՔԱՆՉՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՀՐԱՀՐՈՂՆ Է Կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնը փորձում է թեթեւացնել ամեն օր բռնության ենթարկվող կանանց վիճակը։ Այդ իսկ պատճառով երեկ նա հերթական խորհրդակցությունն անցկացրեց, որին մասնակցում էին նաեւ Երեւանի տարբեր բաժանմունքների միլիցիայի աշխատակիցներ։ Կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանը տեղեկացրեց, որ իրենք համագործակցում են չորս հանրապետությունների հետ՝ Ուկրաինա, Մոլդովա, Ուզբեկստան, Հայաստան, եւ համատեղ իրականացնում ծրագիր։ «Նպատակը
«ԿԻԼԻԿԻԱՆ» ԼՔԵՑ ԽԱՂԱԴԱՇՏԸ
«ԿԻԼԻԿԻԱՆ» ԼՔԵՑ ԽԱՂԱԴԱՇՏԸ Երեկ օրացուցային պլանով ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումների առաջին օրն էր։ Աբովյանում «Արարատը» ոչ-ոքի՝ 2։2 խաղաց «Լեռնագործի» հետ եւ քանի որ առաջին խաղում «Արարատը» հաղթել էր 2։0 հաշվով, ինքն էլ անցավ կիսաեզրափակիչ։ «Հրազդան» մարզադաշտում «Կիլիկիան» պետք է հյուրընկալեր Գյումրիի «Շիրակին»։ Այս թիմերի առաջին հանդիպումը մրցակցի դաշտում ավարտվել էր
Դեռեւս
Կունենա՞ Էջմիածինը հուշարձան-կոթող Դեռեւս 1999թ. Էջմիածնի քաղաքապետարանը, քաղաքաշինության նախարարությունը եւ Հայաստանի ճարտարապետների միությունը Էջմիածնում քրիստոնեության 1700-ամյակի կապակցությամբ հայտարարեցին շարձան-կոթողի նախագծի մրցույթ։ Մրցույթի առաջին փուլի արդյունքում վեց քանդակագործներ ստացել էին խրախուսական մրցանակներ։ Օրերս կայացավ մրցույթի երկրորդ փուլը, որին ներկայացված էին ավելի կատարելագործված աշխատանքներ։ Մրցույթը բաց էր, մասնակցում էին ոչ միայն Հայաստանի, այլեւ արտերկրի քանդակագործները։ Այս անգամ
Ուզենք
ՆԵՐԵ՞Լ, ԹԵ՞ ՉՆԵՐԵԼ Ուզենք թե չուզենք, ամենքս էլ կյանքում հանդիպում ենք դավաճանության, ստի, վիրավորանքի: Ոմանք համակվում են վրեժի զգացումով, ոմանք էլ՝ պարզապես ներում են: Երբեմն ներելը կամ չներելը որոշում են աստղերը: Խոյեր- Դուք չեք սիրում, երբ ձեզ դավաճանում են, խաբում, ցավ պատճառում։ Դժվարությամբ եք ներում, երբ չարաշահում են ձեր վստահությունն ու հավատը։ Բացասական մտքերը եւ
ԱԺ-ի
Մարքսիստական ոճով ծրագիր ԱԺ-ի երեկվա լսումներում «Կրթության զարգացման պետական ծրագրին» տրված այս որակումից խիստ նեղացավ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը։ Այս առթիվ լեզվակռիվը եզրափակվեց որակման հեղինակին ուղղված ԿԳ նախարարի խայթոցով՝ «Դուք երեւի շատ լավ եք մարքսիզմն ուսումնասիրել, որ ծրագիրը համարում եք մարքսիստական, ճիշտն ասած՝ ես այդքան լավ մարքսիզմը չգիտեմ»։ Այստեղ արդեն որպես պատմաբան ու գրքավաճառ ներկայացած
Երեւանի Լալայանց փողոցի բնակիչները բողոքում են, որ «պետությունը
Ե՞վս մեկ հարուստների թաղամաս Երեւանի Լալայանց փողոցի բնակիչները բողոքում են, որ «պետությունը ոտնահարել է իրենց իրավունքները որպես սեփականատերեր եւ ՀՀ քաղաքացիներ»։ Դեռեւս 2000թ. նոյեմբերի 25-ի կառավարության թիվ 774 որոշման համաձայն, Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայի կառուցապատման գոտին 70.000 քմ մակերեսով ճանաչվել է պետական կարիքների համար նախատեսված հողամաս։ Իսկ արդեն 2001-ի ապրիլի 10-ի քաղաքապետարանի որոշմամբ՝ Երեւանի ճարտարապետության
«Մամուլն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում «Հակաստվեր» կազմակերպությունը երեկ հանդիպում կազմա
ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐՆ ԸՆԴԱՄԵՆԸ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ «Մամուլն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում «Հակաստվեր» կազմակերպությունը երեկ հանդիպում կազմակերպեց ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Աշոտ Թավադյանի հետ։ Պարոն Թավադյանը ներկայացրեց 2000թ. հաշվետվությունը, որն ուղարկվել է պատգամավորներին, սակայն դեռեւս խորհրդարանի նիստին չի ներկայացվել։ Փաստորեն, նախորդ տարվա խախտումներին առաջինը ծանոթանալու եւ հրապարակելու հնարավորությունը տվեց լրագրողներին։ Ի դեպ, Ա. Թավադյանը, խոսելով մեր
1994-ի սեպտեմբերի 16-ի հանրահավաքի ընթացքում Դավիթ Վարդանյանին հետեւյալ անստորագիր գրությունն էին ու
Ի՞ՆՉ ԷԻՆ 1994-ԻՆ ԳՐՈՒՄ ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ 1994-ի սեպտեմբերի 16-ի հանրահավաքի ընթացքում Դավիթ Վարդանյանին հետեւյալ անստորագիր գրությունն էին ուղարկել. «Հողը տվիք գյուղացուն, գործարանները տալիս եք կուլակներին, ասացեք, ի՞նչ պետք է մնա պետության ձեռքը, որ կարողանա սոված ժողովրդին պահել։ Չէ՞ որ գործարանները կառուցվել են ժողովրդի քրտինքով։ Ե՞րբ պետք է չինովնիկների վերջը գա»։ Հետաքրքիր է, ինչպե՞ս էր այդ
Մինչեւ Քի Ուեսթ մեկնելը՝ Քոչարյանը հանդիպեց խորհրդարանական ուժերի հետ՝ ուր քննարկման առարկա դարձան ն
Բարոյական պատվերի շրջանակում Մինչեւ Քի Ուեսթ մեկնելը՝ Քոչարյանը հանդիպեց խորհրդարանական ուժերի հետ՝ ուր քննարկման առարկա դարձան նաեւ հակամարտությանն առնչվող հարցեր։ Նաեւ միտումնավոր կամ միամտաբար լրահոս եղավ, որից պարզ դարձավ, որ ՀՅԴ-ի՝ Ղարաբաղի հարցը քաղաքական անխտիր բոլոր ուժերի հետ քննարկելու կոչը հենց Քոչարյանի գաղափարն է եղել։ Ճիշտ այդպես նախագահի հետ հանդիպումից հետո ծնվեցին ԵԿՄ-ի եւ մի
Հայտարարություն, որին կարող են միանալ նաեւ այլ ուժեր
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐ՝ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՇՐՋԱՆԱԿՈՎ Հայտարարություն, որին կարող են միանալ նաեւ այլ ուժեր Խորհրդարանական խմբերն ու խմբակցությունները հայտարարություն արեցին Արցախի հիմնահարցի վերաբերյալ։ Շուրջ ամիսուկես ձգձգվող խորհրդակցությունները, հանդիպումներն ու քննարկումները, ի վերջո, արդյունք տվեցին։ Ակնհայտորեն, հայտարարությունն էական ոչինչ չի փոխելու, լուրջ կամ անլուրջ ազդեցություն չի ունենալու ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող նախագահ-նախագահ-համանախագահներ բանակցությունների վրա, պարզապես երեւույթն
Եվ կանեմ ամեն ինչ, որ դու այն արտահայտելու հնարավորություն չունենաս
ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՄ ՔՈ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԻՆ Եվ կանեմ ամեն ինչ, որ դու այն արտահայտելու հնարավորություն չունենաս Կարծես հենց այս սկզբունքն են որդեգրել Հայաստանի իշխանություններն ընդդիմության նկատմամբ։ Եթե ընդդիմադիր լրատվամիջոց է՝ նրանք փորձում են բացահայտել ֆինանսավորման աղբյուրները եւ վերացնել դրանք կամ էլ՝ վարկաբեկել լրագրողներին։ Իսկ եթե գործ ունեն ընդդիմադիր կազմակերպության հետ՝ փորձում են սահմանափակել հանդես գալու նրանց հնարավորությունը։
ՄԻԱՅՆ ԲԻԶՆԵՍ
ՄԻԱՅՆ ԲԻԶՆԵՍ Երեկ Ազգային պատկերասրահում փակվեց արցախցի գեղանկարիչների ու քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը։ Ներկայացված էին նաեւ մանկական արվեստի դպրոցի դասատու Ռոբերտ Գասպարյանի 17 սաների տարբեր թեմաներով աշխատանքները։ Ցուցահանդեսը պիտի գործեր 2-3 օր, բայց բացման օրը հայտարարվեց, որ այն կգործի մինչեւ ապրիլի 26-ը, որից հետո աշխատանքները պիտի ուղարկվեն Իրան։ Ըստ Արցախի մշակույթի նախարար Արման Սարգսյանի, հայ մշակութային
ԿԱՏԱԿԱԲԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
ԿԱՏԱԿԱԲԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ Հայաստանի գրողների միության համագումարը նշանակովի նախագահ է ընտրելու Նահապետ Քուչակին։ Նախ՝ որովհետեւ վաղ մանկությունից, ըստ իր անվանակոչության, նա արդեն իսկ պետ էր։ Հետո՝ անկասկած, նա տեր պիտի կանգներ միության անդամ դարձած քուչի տղերքին։ Հույս կա, որ համագումարի սցենարը՝ զեկուցումների եւ ելույթների տեքստերը, նախօրոք չեն ստուգվելու կենտկոմի գաղափարական բաժնի կողմից։ Բայց եւ այնպես, պահպանվելու