Օրվա լրահոսը
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՇՈՒՐՋ
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՇՈՒՐՋ ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի հերթական նիստում քննարկվեց Հայաստանի ֆոնդային բորսայի առաջարկությունը՝ բրոքերային ընկերություններում վերահսկիչ մարմին ընդգրկելու ժամկետը երկարաձգելու եւ բրոքերային ընկերությունների այդ պարտավորությունները ՀՖԲ-ի վերահսկիչ ծառայությանը ժամանակավորապես պատվիրակելու վերաբերյալ։ Հաշվի առնելով վերահսկողության եռաստիճան համակարգի պահպանման կարեւորությունը, նպատակահարմար չհամարելով վերահսկման գործառույթի նման պատվիրակումը, հանձնաժողովը որոշում ընդունեց անփոփոխ թողնել բրոքերային ընկերություններում վերահսկիչ մարմին ընդգրկելու վերաբերյալ
ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑ
ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑ «Առավոտի» նամակների բաժնում թղթապանակները սովորաբար հաստափոր են լինում։ Ամենահաստափորը բոլոր ժամանակներում իրավական բաժնինն է. դատաիրավական համակարգից դժգոհություններ միշտ կան ու կլինեն։ Այլ համակարգում էլ աշխատողներն առանձնապես հրեշտակներ չեն։ Բայց երբ վերեւում ուժեղ ձեռք է լինում, ներքեւինները իսկապես աշխատում են՝ նույն ժամանակ նաեւ քաղաքացիների բողոք-նամակներին ընթացք տալով։ Եվ ոչ թե ձեւ են անում,
ՊԵՏՔ ԷՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՄՏԱԾԵԼ
ՊԵՏՔ ԷՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՄՏԱԾԵԼ Երեկ քաղաքապետարանի մոտ հավաքվել էին թիվ 88 երթուղու վարորդները։ Թե ինչու՝ նրանք չցանկացան պատասխանել։ Հարցերը պարզաբանեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանը։ Նա հայտնեց, որ նախկինում հայտարարված մրցույթին (մրցույթի ժամանակ ստուգվում էին եւ վարորդների գիտելիքները, եւ երթուղատաքսիների անվտանգ երթեւեկելու վիճակը) մասնակցել են «Ֆեզա Ռոմա» ՍՊԸ-ն եւ «Արդենի Ստուդիա» ՓԲԸ-ն։ Թիվ 88
Հայաստանի
«Տաղարանը» հովանավորներ չունի Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը ստեղծվել է 1981-ին, իր առջեւ խնդիր ունենալով՝ վերծանել եւ տարածել հնագույն եւ միջնադարյան հոգեւոր եւ ժողովրդական երգերը։ Երաժշտագետների կարծիքով, «Տաղարանն» իր ստեղծագործական բարձունքին հասավ 1987-ից՝ Երվանդ Երկանյանի ղեկավարությամբ։ Այսօր համույթը ղեկավարում է Ե. Երկանյանի եղբայրը՝ Սեդրակ Երկանյանը։ Ներկայացնում ենք մեր թղթակցի հարցազրույցը նրա հետ։ – Ե՞րբ եք
Ավետիս ունեմ, հայե՛ր։ Կարող եք ուրախանալ։ Միայն մեզ մոտ չէ ամեն ինչ այդքան ահավոր ու անտանելի։
ՄԵՐՆ ԷՆՔԱՆ ԷԼ ՈՒՐԻՇ ՉԷ Ավետիս ունեմ, հայե՛ր։ Կարող եք ուրախանալ։ Միայն մեզ մոտ չէ ամեն ինչ այդքան ահավոր ու անտանելի։ Միայն մեր նախագահը չի բռնակալության հակումներ ցուցաբերում եւ միայն մեզ մոտ չի, որ մարդկային արյուն է կորում հիվանդանոցից՝ այն էլ սպիդով վարակված։ Ավելի ծանր դեպքեր էլ են լինում աշխարհում։ Գիտե՜մ, գիտե՜մ, հայի «խասյաթով» հիմա
Հարցազրույց
Ազատամարտիկների մշակած տնտեսական ծրագիրը Հարցազրույց «Ազատամարտիկների եւ կանանց վետերանների միություն» ՀԿ փոխնախագահ Հրաչիկ Սարգսյանի հետ: – Անցյալ տարվա նոյեմբերի 28-ին պետական գրանցում ստացած ձեր կազմակերպությունը ինչպիսի՞ առաքելություններ ունի։ – Միությունն ի սկզբանե նպատակադրվել է աջակցել պետականության ուժեղացմանը, իրավական պետության հաստատմանը, սոցիալական արդարության վերականգնմանը, քաղաքացիական հասարակության կայացմանը, երկրի պաշտպանունակության հզորացմանը, նրա զինված ուժերի հետագա զարգացմանը։ Ջանք
Երեւանի նախադպրոցական հիմնարկություններում պետական հիգիենիկ համաճարակային ծառայության ստուգումների ա
ՄԻՆՉ ՍՏՈՒԳՈՂՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ՝ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՆ Երեւանի նախադպրոցական հիմնարկություններում պետական հիգիենիկ համաճարակային ծառայության ստուգումների արդյունքում պարզվել է, որ համայնքներում անցյալ տարի եղել են բազմաթիվ խախտումներ, իսկ այս տարի դրանցից շատերը կրկնվել են։ Այսպես՝ Ավանի թաղապետարանը ամռան ամիսներին սուր վարակիչ հիվանդությունների եւ սննդային թունավորումների կանխարգելման նպատակով որոշել է բուժքույրերին ամռան ամիսներին այլեւս արձակուրդ չտրամադրել, մանկական
Այսօրվանից «Բուրմունք» օծանելիքի խանութ-սրահներում լավագույն հաճախորդների համար դիմահարդարման անվճար
Ֆրանսիական բույրով դեպի ապրիլի 7 Այսօրվանից «Բուրմունք» օծանելիքի խանութ-սրահներում լավագույն հաճախորդների համար դիմահարդարման անվճար սեանսներ կկազմակերպի ֆրանսիական հայտնի «Շանել» ֆիրմայի վիզաժիստ Երվանդ Ինդիկովը։ Այս մասին «Առավոտին» տեղեկացրին «Նուշիկյան» ասոցիացիայից։ Վերջինիս ներկայացուցիչը նշեց նաեւ, որ Երվանդ Ինդիկովը կաշխատի «Շանելի» 2001թ. գարուն-ամառ հավաքածուի արտադրանքով։ Մեր հանրապետությունում որոշակի խավի ջանքերի «շնորհիվ» անհասկանալի խանդ է ստեղծվել ներդրումների եւ ներմուծումների
ասում է Ստեփան Դեմիրճյանը
«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ» ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ՉԷ»,- ասում է Ստեփան Դեմիրճյանը Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Միասնություն» դաշինքի լինել-չլինելու հետ կապված իրարանցման մեջ ասաց նաեւ, որ ՀԺԿ-ն գնաց կուսակցությունը պահպանելու ճանապարհով եւ ոչ թե պետության շահերը։ Ասվեց նաեւ, որ ՀԺԿ-ն չի պահպանում դաշինքի ծրագիրը։ Այս առիթով փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀԺԿ նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանից։ Վերջինս ասաց, որ ՀԺԿ-ն որեւէ
ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ՞ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ
ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ՞ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ Ամենատարբեր աղբյուրներ պնդում են, թե Քի Ուեսթ մեկնած պատվիրակությունների կազմում այլեւայլ խորհրդական-օգնական-փորձագետների հետ միասին ընդգրկված են նաեւ քարտեզագրողներ։ Իհարկե, այս տեղեկատվությունը թեեւ վստահություն է ներշնչում, այդուհանդերձ պաշտոնական չէ։ Հայաստանյան լավատեղյակ աղբյուրները ահազանգում են, թե քիուեսթյան բանակցությունների սեղանին հայտնված այն նոր ծրագիրը, որին ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը, իր իսկ խոսքերով, փիլիսոփայական գնահատական է
Վերսկսվեց
«Հեղաշրջումը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին» Վերսկսվեց «Հոկտեմբերի 27»-ի գործի դատաքննությունը։ Դրսում կրկին մարդիկ էին հավաքվել։ Նախորդ դատական նիստերի համեմատ բազմությունը մի փոքր նոսր էր, բայց վրդովված ելույթների պակաս չկար։ Հիմնականում խոսում էին կանայք։ Այս անգամ վերջիններս խիստ հարձակողական էին տրամադրված լրագրողների հանդեպ։ Մի կին գրեթե խլում էր լուսանկարչական սարքս՝ ոչ մի կերպ չհասկանալով, որ
Փետրվարի
ՀՈՒՆԱՆՅԱՆԸ «ԽՆԴՐՈՒՄ Է» ՔՐԳՈՐԾԻ ԱՆՋԱՏՎԱԾ ՄԱՍԸ Փետրվարի 28-ին, ինչպես հիշում եք, Նաիրի Հունանյանը միջնորդեց, որպեսզի իրեն տրամադրվեր քրգործի նյութերը՝ «ծանոթանալու նպատակով», ինչը «Հոկտեմբերի 27»-ի դատաքննությունը վարող դատավոր Սամվել Ուզունյանի կողմից բավարարվեց։ Երեկ բոլոր 11 ամբաստանյալները ճաղավանդակներում էին։ Դատական նիստից բացակայում էին փաստաբաններ Տիգրան եւ Մարինա Ջանոյանները։ Վերջիններս Մոսկվայում էին։ Ամբաստանյալ Աշոտ Կնյազյանի պաշտպան Մարուսյա Չիլինգարյանը
«Միասնություն»
«ԱՅԴՔԱՆ ՇՈՒՏ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԹԱՂԵԼ «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ» «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այս արտահայտությունը թերեւս բավարար պիտի լիներ, որ լրագրողները դադարեցնեին փորձերը պարզելու, թե որոնք են այն քաղաքական ուժերը, որոնց միջեւ, ըստ վարչապետի, կարող է «համաձայնություն» կայանալ։ Նա այդ բառը նախընտրեց՝ «քաղաքական նոր մեծամասնության» արտահայտության փոխարեն։ Սա արդեն հին ու բարի ավանդույթ է դառնում՝ հենց որ
Զրույց
Քրիստոնեությունը՝ կյանքի ճանապարհ Զրույց Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ – Արդարացա՞ն Ձեր սպասելիքները 1700-ամյակին նվիրված այն միջոցառումների վերաբերյալ, որոնք անց են կացվել առայսօր։ – Եթե երկիրը տնտեսապես, բարոյապես, հոգեբանորեն գտնվեր ավելի բարվոք վիճակում՝ արդյունքը ավելին կլիներ։ Թեպետ պայմանները թույլ չտվեցին իրագործել առավելագույնը, պիտի ասել, որ եւ եկեղեցական հանձնախումբը, եւ անձամբ
«Գերագույն խորհուրդ» ակումբի անդամների հայտարարությունը
ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՍԱՏԱՐԵԼ «Գերագույն խորհուրդ» ակումբի անդամների հայտարարությունը Սույն թվականի մարտի 23-ին «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մտահոգություն է արտահայտում Արցախի խնդրի «կարգավորման» շուրջ ընթացող բանակցությունների եւ դրանց հասարակական արձագանքների վերաբերյալ։ Նախաձեռնող խումբը համոզմունք է հայտնում, որ ազատագրված հայրենի տարածքները երբեք սակարկման ենթակա չեն եւ գտնում, որ օրհասական այս
ՋՈՒՐ ԵՄ ԾԱԽՈՒՄ ՍԱՌՆՈՐԱԿ
ՋՈՒՐ ԵՄ ԾԱԽՈՒՄ ՍԱՌՆՈՐԱԿ Հայաստանում սկսել է զարգանալ բիզնեսի նոր ճյուղ, որը հատուկ է միայն հայաստանյան շուկային։ Դավիթաշենի, Նորքի 4-րդ զանգվածի մի քանի բարձրահարկ շենքերի առաջին հարկի բնակարանների դռների վրա հայտնվել է «դույլ ջուրը՝ 100 դրամ» երկտողը, քանի որ 15 րոպեանոց ջրային դրախտը հասցնում են վայելել միայն 1-ին հարկի բնակիչները։ Իսկ վերին հարկի բնակիչները դույլերով
«ԱրմենՏելը» չեղյալ հայտարարեց
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎ ԱՐԵՑ «ԱրմենՏելը» չեղյալ հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Կիմ Բալայանը հաստատեց, որ Դաշնակցության Հայաստանի ԳՄ-ն խմբակցությանը հանձնարարել է ուսումնասիրել «ԱրմենՏելին» վերաբերող փաստերը եւ, եթե դրանք համապատասխանում են իրականությանը՝ հասնել նրան, որ վաճառքի պայմանագիրը չեղյալ հայտարարվի։ «Այդ պայմանագրի մի շարք նորմեր ակնհայտորեն հակասում են մեր Սահմանադրությանը եւ օրենսդրությանը,- ասաց պրն Բալայանը։- Խոսքը նախ վերաբերում
Ինչպես գուժում է ռուսական մամուլը, ռուս բժիշկների քիմքին մեր գովական «Արմենիկումը» չի եկել։
Ռուսաստանում «Արմենիկումը» տեղ չունի Ինչպես գուժում է ռուսական մամուլը, ռուս բժիշկների քիմքին մեր գովական «Արմենիկումը» չի եկել։ Ու մինչ Ռուսաստանի ՍՊԻԴ-ի դեմ պայքարի ու կանխարգելման գիտամեթոդական կենտրոնի ղեկավար Վալենտին Պոկրովսկին հայտարարում է, թե հայ գիտնականների հայտնագործած ամենազո՜ր «Արմենիկումը» էֆեկտիվ չէ, մերոնք շարունակում են ՍՊԻԴ-ի ախտորոշման ու կանխարգելման հանրապետական կենտրոնում օգտագործել «Արմենիկումը»՝ որպես գլխավոր բուժամիջոց։ Անշուշտ,
ԵՎ ԿԱՆԱՅՔ
ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՆԱՅՔ Խոյերը ուզում են երեւալ ծանրակշիռ եւ հագուստն էլ ընտրում են այդ ցանկությունից ելնելով։ Ավելի լավ է նախապատվությունը տալ սպորտային ոճին, ջինսերին, ամենօրյա եւ տոնական ազատ բլուզներին, գործնական կոստյումներին՝ կիսաշրջազգեստով կամ անդրավարտիքով։ Քանի որ Խոյերը ժամանակի մեծ մասը անցկացնում են աշխատատեղում, հանգստանում սրճարանում կամ էլ ռեստորանում, ապա նշված դեպքերի համար շատ տեղին կլինի
ՌԴ քաղաքացին դիմում է ՌԴ դեսպանին
3 որդիների ճակատագրով ՌԴ քաղաքացին դիմում է ՌԴ դեսպանին Իմ տղաները ռուսահպատակ են, քանի որ իրենց մայրը ռուսազգի է։ Նրանք ինքնակամ ծառայեցին Հայաստանի ռուսական բանակում։ Որդիս՝ Արսենը, 1998թ. մարտի 31-ին ձերբակալվեց (եւ մինչեւ ապրիլի 3-ը հետաքննություն չի անցկացվել)։ Ինձ հետ թեեւ պայմանավորվածություն կար, որպեսզի 5000 դոլարով ազատեմ նրան, բայց ես կարողացա հայթայթել միայն 3000 դոլար…
Ընդունելության
ԱԺ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՄՏԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ Ընդունելության մենաշնորհը բուհերին հանձնելու ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ ընդունվեց փառահեղ արդյունքներով՝ 83 «կողմ», 6 «դեմ» եւ 10 «ձեռնպահ»։ Սակայն ոչ պակաս փառահեղ արդյունքներով՝ 35 «կողմ», 14 «դեմ» եւ 11 «ձեռնպահ», այն տապալվեց երկրորդ ընթերցմամբ, թեպետ օրինագծից հանված էր քննությունները բուհերին հանձնելու կետը եւ մնացել էր միայն ռեկտորների ընտրությանն
Ռեպորտաժ Նոր Նորքի ծերանոցից
Այսպիսի կյանք միայն կարելի է երազել Ռեպորտաժ Նոր Նորքի ծերանոցից «… Գալիս, նստում ենք էստեղ (պատշգամբում) մի քիչ օրերս անցնում է… Առաջ արեւ չկար, ցուրտ էր, սենյակից դուրս չէինք գալիս… հա, ժամանակին կերակրում են, բայց՝ ձավար, ձավար, ձավար… առավոտ՝ ձավար, ճաշին՝ ձավար, իրիկուն՝ ձավար… Էնենց են եփում, չես կարա ուտես… ձավարի մեջ ախար յուղ պիտի,
Եթե բաշխիչ էներգետիկ ցանցերը չսեփականաշնորհվեն, «կշարունակվի նման իրավիճակը՝ այսինքն տարեկան միլիոնն
ՉԿԱ ՄԱՐԴ՝ ՉԿԱ ԿՈՌՈՒՊՑԻԱ Եթե բաշխիչ էներգետիկ ցանցերը չսեփականաշնորհվեն, «կշարունակվի նման իրավիճակը՝ այսինքն տարեկան միլիոնների վնասի կուտակում, համակարգի հետագա մաշում եւ, ինչու չէ, նաեւ տեխնիկական պարամետրերի վատթարացում, որը հղի է այնպիսի հետեւանքներով, ինչպիսիք են էներգամատակարարման անընդհատության խիստ կասկածելի լինելը եւ սպասարկման որակի էլ ավելի վատթարացումը»։ Այս, թող թույլ տրվի ասել, սպառնալիքները տեղաց «Հակաստվեր» հասարակական կազմակերպության
ԱՍՈՂԻԿ ՍՐԲԱԶԱՆՆ ԱՆՄԵՂ ՃԱՆԱՉՎԵՑ
ԱՍՈՂԻԿ ՍՐԲԱԶԱՆՆ ԱՆՄԵՂ ՃԱՆԱՉՎԵՑ Էջմիածնի դատարանը վերջապես ավարտեց «ՊՆ-ի գործ», հետո «Ասողիկ Սրբազանի եւ մյուսների», ապա՝ «9-ի գործ» անվամբ հայտնի քրեական գործի դատաքննությունը։ Խոսքը ՊՆ ֆինբյուջետային վարչությունում կատարված առանձնապես խոշոր չափերի հասնող պետական դրամական միջոցների հափշտակությունների մասին էր, որին հետեւել էր վարչության պետ Մավրիկ Ավետիսյանի «ինքնասպանությունը»։ Դատաքննության ավարտին ՊՆ-ն դատարան մտավ քաղհայցով։ Ըստ մեղադրականի, Արմավիրի
Կառավարության հետ երեկ խորհրդարանի հարցուպատասխանի ընթացքում վեճերը բռնկվում էին, թվում է, ամենաանսպ
Գարնանային սրացում խորհրդարանում Կառավարության հետ երեկ խորհրդարանի հարցուպատասխանի ընթացքում վեճերը բռնկվում էին, թվում է, ամենաանսպասելի առիթներով։ Ասենք, չնայած Ռուբեն Գեւորգյանը բազմիցս «կծմծել» է իր հայտարարություններով վարչապետին, թե նա չի կարողանում երկրի վարիչ մարմնի մեքենայի թափքից խցիկ տեղափոխվել եւ այլն, բայց երեկ մի անմեղագույն հարց տվեց ընդամենը։ Նրան անկեղծորեն հետաքրքրում էր, թե այժմ, երբ «հակամարտության խաղաղ
Իրակա՞ն են վտանգավոր զարգացումների մասին կանխատեսումները
Լոռիի մարզպետը մեկնել է Քի Ուեսթ Իրակա՞ն են վտանգավոր զարգացումների մասին կանխատեսումները «Սնարք» գործակալության տեղեկությունների համաձայն, Քոլին Փաուելի կարծիքով, երկու երկրների նախագահների ամենաարդյունավետ հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում։ Նրա խոսքերով, նախագահներին հաջողվել է ինչ-որ ընդհանուր հիմք գտնել, թեեւ դեռեւս գոյություն ունեն տարաձայնություններ։ ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ ասել է, թե դիրքորոշումների մերձեցմանը կօգնեն Մինսկի խմբի համանախագահները, որոնք
Հարցազրույց
ԿԵՂՏՈՏ ՁԵՌՔԵՐՈՎ ՄԻ ՄՈՏԵՑԵՔ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-ԻՆ Հարցազրույց Դեմիրճյանների շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանի հետ -Պրն Սարգսյան, վերսկսվեց «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը։ Դուք բացառո՞ւմ եք, որ կրկին որեւէ միջնորդության պատճառով դատավարությունը կհետաձգվի։ – Մենք պետք է պատրաստ լինենք, որ Նաիրի Հունանյանը նորից պատրվակ է փնտրելու դատը հետաձգելու համար։ Դա ակնհայտ է, դա հասկանալի է։ Միջնորդությունները օրինական կլինեն,
ՀՀԿ-ին
«ՊՈՌՈ» ԽՈՍԱՑՈՂՆԵՐԻ ՎԵՐՋԸ ՀՀԿ-ին կարելի է հասկանալ՝ ՀԺԿ-ի պես դաշնակից ունենալով, ստիպված են լինում կառավարության համար ամեն վճռորոշ քվեարկության ժամանակ անկախ պատգամավորներին, «Կայունությանը» եւ ՀՅԴ-ին դիմել, նրանց հույսին մնալ։ Եվ թերեւս այդ էր պատճառը, որ ՀՀԿ խորհրդի փոխնախագահ Տիգրան Թորոսյանն «Առավոտի» հարցին՝ մի՞թե ՀՀԿ խորհրդի նախորդ օրվա նիստում նման որեւէ տեսակետ չի հնչել, թե հանուն
ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
ՇՆՈՐՀԱՆԴԵՍ Ապրիլի 2-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնի վեհարանում տեղի ունեցավ «Գանձարան հայ հին բանաստեղծության» կաշեկազմ հրատարակության շնորհանդեսը։ Գիրքը բանասիրական գիտությունների թեկնածու, դոկտոր, պրոֆեսոր Պ. Խաչատրյանի աշխատությունն է։ Այն ընդգրկում է նախամաշտոցյան շրջանից մինչեւ Սայաթ-Նովան ընկած ժամանակահատվածի լավագույն բանաստեղծությունները։ Հ. Մաթեւոսյանի, Պ. Խաչատրյանի, Ալ. Իսոյանի, Ֆ. Մելոյանի եւ Թ. Պետրոսյանի ջանքերով ստեղծված գիրքը մի փորձ է՝
Գրականությունը դարձել է նավահանգիստ մանր ու մեծ ամեն տեսակի նավակների, որոնց ապաստանը հավերժության պ
Գրո՛ղ, ո՞ւմ համար ես գրում Գրականությունը դարձել է նավահանգիստ մանր ու մեծ ամեն տեսակի նավակների, որոնց ապաստանը հավերժության պատրանքն է, չհաշված ներկայի կենցաղային շոյանքները։ Չնայած բազմապիսի ջանքերին, տպագիր խոսքը ընկղմվում է չընթերցողների համատարած գորշ անտարբերության մեջ, որին նույնիսկ հազիվ տեղից շարժում է կենցաղային հայհոյանքը։ Գրականությունը հարկ է բարձրացնել գոնե հայհոյանքի մակարդակին՝ նկատի ունենալով դրա հակազդեցությունը