Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՅՐԻԿՅԱՆՆ Է ՍՏԵՂԾԵԼ

ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՅՐԻԿՅԱՆՆ Է ՍՏԵՂԾԵԼ Վերջերս անձնական գրապահոցներում փնտրտուքից հետո Պարույր Հայրիկյանը հասկացել է, որ «այնպիսի նյութեր ունեմ, որ դրանք պահել ԱԻՄ-ի տրամադրության տակ՝ անբարեխիղճ վերաբերմունք է ժողովրդի ճակատագրի հանդեպ»։ Պարոն Հայրիկյանը նկատի ունի տեսանյութերի, լուսանկարների ու փաստաթղթերի այն պաշարը, որտեղ գլխավոր գործող անձը, բնականաբար, ինքն է եւ անկախության համար մղած իր պայքարը Մոսկվայում, Աֆրիկայում

Չսերտվող

Չսերտվող դասեր Ինչպե՞ս հնարավոր դարձավ սեպտեմբերի 11-ի աննախադեպ ողբերգությունը։ Ինչո՞ւ ԱՄՆ-ի մեկը մյուսից հզոր, փողատար եւ գերնոր սարքավորումներով հագեցած միաժամանակ մի քանի գերատեսչություններ չկարողացան կանխել այդ զարհուրելի ոճրագործությունը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն արդեն երկու տարի է, ինչ Ամերիկայի Միացյալ Նահանգների հասարակայնությունը հետեւողականորեն պահանջում էր։ Այս ընթացքում, իհարկե, կատարվել են ահաբեկչությանն առնչվող հանգամանքների մանրազնին հետազոտություններ։

«ԴԵՌ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ»

«ԴԵՌ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ» ԱԺ անխոնջ պատգամավոր Արշակ Սադոյանը՝ հարսանիքների եւ քաղաքական հետագա քայլերի մասին Քաղաքական գործիչները եւ պետական պաշտոնյաներն իրենց աշխատանքային բանուգործից բացի նաեւ ընտանեկան եւ կենցաղային հոգսեր ունեն, որոնք յուրաքանչյուրը լուծում է իր հնարավորությունների սահմաններում։ Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր մոտ մեկ տարի առաջ ձեռուոտ ընկել պատգամավոր Արշակ Սադոյանը, երբ նախապատրաստվում էր

«ՈՆՑ ՈՐ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ ԼԻՆԵԻՆՔ»

«ՈՆՑ ՈՐ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ ԼԻՆԵԻՆՔ» ՀՌԱԿ համանախագահները դժվարությամբ են թաքցնում իրենց դժգոհությունը նախկին ատենապետ Ռուբեն Միրզախանյանից: Երեկ ՀՌԱԿ նորընտիր 3 համանախագահները՝ Հարություն Առաքելյանը, Մեխակ Գեւորգյանն ու Հրաչյա Կարապետյանը մամուլի ասուլիս էին հրավիրել՝ համոզելու, թե նախկին ատենապետ Ռուբեն Միրզախանյանի մեջ «քավության նոխազ» փնտրելը անիմաստ գործ է: Սակայն ամբողջ ասուլիսի ընթացքում պարզ դարձավ, որ Ռ. Միրզախանյանից ազատվելը

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Ռեյկյավիկ-Լոնդոն-Փարիզ-Երեւան չվերթով կեսգիշերին ժամանեց Երեւան։ Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի առաջին փուլի պատասխան խաղում մեր լավագույն ակումբը Իսլանդիայի մայրաքաղաքում ոչ-ոքի՝ 1։1 խաղաց այդ երկրի չեմպիոն «Ռեյկյավիկի» հետ եւ երկու հանդիպումների արդյունքով հաղթելով 2։1 հաշվով, մտավ ՉԼ-ի որակավորման մրցաշարի երկրորդ փուլ։ Երեւանում տարած նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակն այնպիսի իրավիճակ

Գերմանաբնակ արձակագիրը՝ հօգուտ Հայ դատի

Գերմանաբնակ արձակագիրը՝ հօգուտ Հայ դատի Երեկ Գրողների միությունը հյուրընկալել էր գերմանահայ արձակագիր, թարգմանիչ Րաֆֆի Քեպապճյան-Կանտյանին։ Ինչպես միշտ, այս անգամ եւս Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Լեւոն Անանյանի՝ հյուրին ներկայացնելը ընդհատվեց նրա բջջային հեռախոսի զանգով։ Կարճատեւ հեռախոսազրույցից հետո ՀԳՄ նախագահը Ր. Քեպապճյանին ներկայացրեց որպես գերմանա-հայկական միության առաջին հայ ատենապետ։ Խոսեց նաեւ գերմանական իշխանություններին Հայ դատի մասին

Ի՞ՆՉ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ Է ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ՀՌԱՀ-Ը

Ի՞ՆՉ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ Է ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ՀՌԱՀ-Ը ՀՌԱՀ-ն այդպես էլ չի կարողանում հստակ ու որոշակի փաստարկել եւ հիմնավորել, թե ինչո՞ւ էին «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի մրցութային առաջարկներն ավելի վատը, քան նրանց մրցակիցներինը: Փոխարենը համեմատություն է կատարում «Նոյյան տապանի» գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանը: – «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով սահմանված է, որ արտոնագրատիրոջ ընտրության ժամանակ ՀՌԱՀ-ը պետք է հաշվի

Դատարանը գտել է «թույլ օղակը»

Դատարանը գտել է «թույլ օղակը» Եվ 7 հոգանոց ընտանիքը շպրտել փողոց Շենգավիթ համայնքի Ֆրունզե փողոցի թիվ 153 տան բնակիչները վտարվեցին իրենց բնակարանից միայն այն պատճառով, որ բազմանդամ ընտանիքի մոր՝ Շամամ Կիրակոսյանի եղբայր Սերյոժա Կիրակոսյանը քաղաքացիական հայցով մտավ դատարան։ 1962թ. Շամամի հարսանեկան արարողությունը Հրաչիկ Մխիթարյանի հետ կատարվել է այս բնակարանում։ Սեփականատերն այն ժամանակ Հրանտ Հովսեփյանն էր,

ԳՈՒՄԱՐԸ ՀԱՎԱՔՎԵՑ,ՈՉԻՆՉ ՉՓՈԽՎԵՑ

ԳՈՒՄԱՐԸ ՀԱՎԱՔՎԵՑ,ՈՉԻՆՉ ՉՓՈԽՎԵՑ Թիվ 85 դպրոցում դասղեկները տնօրենի պահանջով ակտիվորեն զբաղվում են դրամահավաքությամբ, որի արդյունքում սակայն ավելանում է միայն ժավելի խտանյութը: Քանաքեռի՝ Սամվել Շահմուրադյանի անունը կրող թիվ 85 դպրոցի կոլեկտիվը եւ մի շարք ծնողներ (ի դեպ, խմբագրությունն ունի բոլորի ստորագրությունները) օրերս նամակ էին հղել «Առավոտին», որում մասնավորապես ասվում էր. «Մեր նոր տնօրենի՝ Միքայել Ակինյանի՝ դպրոց

«Ով ինչ ուզում՝ անում է»

«Ով ինչ ուզում՝ անում է» Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանը դեմ է արտահայտվում մանր բաժանմունքներին եւ քննադատում է առողջապահության նախորդ նախարարներին: Այսուհետ Հայաստանում ընտանեկան բժիշկները կպատրաստվեն միօրինականացված կրթական ծրագրով։ Սա հայտնի դարձավ երեկ Երեւանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած Որակի բարելավմանը եւ ընտանեկան բժշկությանն առնչվող բարեփոխումներին նվիրված սեմինարի ժամանակ, որը կազմակերպել էին ԱՄՆ Միջազգային

ՈՎ ԿՀԱՂԹԻ՝ ԳԱԻ՞-Ն ԹԵ՞ ՈՍԿԻՆ

ՈՎ ԿՀԱՂԹԻ՝ ԳԱԻ՞-Ն ԹԵ՞ ՈՍԿԻՆ Մեր ունեցած տեղեկություններով, «Հիդրոմասնագետշին» ձեռնարկության սեփականաշնորհման համար «մարտի են ելել» հանրապետական պետավտոտեսչության պետ Իշխան Իշխանյանը եւ «Երեւան» ոսկու շուկայի տնօրենը՝ Թեւոսիկ փաղաքշական անունով։ Ձեռնարկության հզորության եւ, հետեւաբար, շահութաբերության մասին պատկերացում կազմելու համար տեղեկացնենք, որ «Հիդրոմասնագետշին» ՓԲԸ-ն մասնակցություն է ունեցել գործող Արփա-Սեւան թունելի շինարարությանը, այժմ իրականացնում է Որոտան-Արփայի շինարարությունը։ Ամեն ինչ

ՍԱԴՈՅԱՆԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԵՂԵԼ Է

ՍԱԴՈՅԱՆԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԵՂԵԼ Է ԿԸՀ-ի տարածած տեղեկատվությանը հղում անելով, «Առավոտը» գրել էր, որ պատգամավորության 140 թեկնածու տարածքային ընտրական հանձնաժողովներ չեն ներկայացրել իրենց նախընտրական ծախսերի հաշվետվությունը։ Ի թիվս այլ անունների, նշված էր նաեւ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի անունը։ Նշված անուններից միայն Արշակ Սադոյանն իր բողոքը հայտնեց եւ հավաստիացրեց, որ իր մասով ինֆորմացիան ճիշտ չէ եւ ինքը

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԱՄԱԼՅԱՆԻՆ

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԱՄԱԼՅԱՆԻՆ Կապուղիների հատկացման հերթական մրցույթի արդյունքների շուրջ Հայաստանի քաղաքական գործիչների քննադատություններին ի պատասխան՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը հրապարակավ առաջարկեց իր գործունեությունը քննադատող քաղաքական գործիչներին, որ «Ա1+»-ին եւ «Նոյյան Տապան»-ին եթեր տրամադրելու համար ԱԺ-ն ընդունի հատուկ օրենք։ «Պարոն Ամալյանն իր այդ ուրույն առաջարկությամբ, որ «Ա1+»-ին կապուղի տրամադրելն առանձին օրենքով կատարվի, յուրօրինակ

«Հիվանդացեք ազգի ցավով»

«Հիվանդացեք ազգի ցավով» Ալեքսանդր Գիվոեւը պատրաստ է լինել հրամանատար եւ վրիժառու, քանի որ առյուծի սիրտ ունի «6 տարի Մայր Հայաստան չէի կարող գալ եւ հայրենիքի կարոտից էներգիաս էր սպառվել: Բժիշկները չէին հասկանում, բայց ես գիտեի, որ հայրենիքի կարոտից է: Անմիջապես եկա Հայաստան: Փարաքար չհասած՝ Հայոց հողը ծնկաչոք համբուրեցի, Նոր-Հաճընի կամրջի վրայից ձեռքերս պարզեցի երկինք եւ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ Դա է, ըստ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի, իրավապահների անբավարար աշխատանքի պատճառներից մեկը: «Ես ինքս եմ հանցագործությունների այս շարանը կապել ընտրությունների հետ, բայց ոչ այդքան գռեհիկ եւ ուղղակի ձեւով։ Ես խոսել եմ եւ հիմա էլ կասեմ ստեղծված պահի մասին, ինչ-որ չափով անպատժելիության, ինչ-որ չափով լկտիության աճ, ամենաթողության հույս որոշ

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔԻՆԱԽՆԴՐՈԻԹՅԱՆ ԶՈՀ Է

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔԻՆԱԽՆԴՐՈԻԹՅԱՆ ԶՈՀ Է Այդպես է կարծում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 29-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ 1-ին ատյանի դատարանում կսկսվի Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավարությունը, որում մեղադրվում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը վստահեցնում է, որ այս գործում իշխանությունը քինախնդրական մոտեցում է ցուցաբերում: «Ընթացող

«ՌԵՅԿՅԱՎԻԿ»-«ՓՅՈՒՆԻԿ». ՆԱԽԱԲԱՆ

«ՌԵՅԿՅԱՎԻԿ»-«ՓՅՈՒՆԻԿ». ՆԱԽԱԲԱՆ Այսօր բացելով մեր թերթը, դուք արդեն կիմանաք Հայաստանի եւ Իսլանդիայի չեմպիոնների մրցամարտի արդյունքները: Իսկ երեկ մեզ հայտնի էր հետեւյալը: «Ռեյկյավիկ»-«Փյունիկ» խաղն Իսլանդիայում սկսվեց տեղի ժամանակով ժամը 20-ին։ Բայց քանի որ Հայաստանին եւ Իսլանդիային բաժանում է ժամային հինգ գոտի, ուստի լատիշ գլխավոր մրցավար Անդրեյս Սիպայլոյի՝ հանդիպման մեկնարկն ազդարարող սուլիչի պահին Երեւանում արդեն հուլիսի 24-ի

60-ամյա սպասում՝ հանուն կոչմա՞ն

60-ամյա սպասում՝ հանուն կոչմա՞ն Ազատ Գասպարյանը ուրախ չէ վաստակավորի՝ իր «ժամանակավրեպ» կոչմամբ Երեւանի պետական երիտասարդական թատրոնի գեղղեկավար Ազատ Գասպարյանին վերջերս է շնորհվել վաստակավոր արտիստի կոչում, ինչը նրան այնքան էլ չի ուրախացրել։ Ա. Գասպարյանը համարում է, որ այդ կոչմանը ինքը պետք է արժանանար դեռ 1977-ին՝ Չարենցի կերպարի մարմնավորման համար։ «Դատեք ինքներդ, ես կարող էի դեռ այն

«ՊԱՐԱՀԱՆԴԵՍԻՑ» ՀԵՏՈ

«ՊԱՐԱՀԱՆԴԵՍԻՑ» ՀԵՏՈ Կուսակցությունների քանակով մենք աշխարհի առաջատարներից ենք Նախագահականի էնդշպիլն ընթացավ «Թագավորական զորագնդի» չթուլացող ճնշման ներքո: Հանրահավաքները, ինչպես եւ 96-ին, կրկին դարձան հակասահմանադրական, ուստի շարքային «եզրայինները» քնքշաբար ուղեկցվեցին միլիցիայի բաժանմունքներ: «Թագադրումը» համեստաբար անցավ կառավարական շենքի կիսադատարկ դահլիճի առջեւ: Ժողովրդին «խանդավառության» չափազանցված դրսեւորումներից զերծ պահելու նպատակով մերձակա փողոցները խնամքով դատարկվել էին անգամ պատահական անցորդներից, իսկ նստավայրը

ՈՋԻԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՕԳՆԻ

ՈՋԻԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՕԳՆԻ Այսօր հայոց լեզվի եւ գրականության բանավոր քննության երկրորդ օրն է, իսկ առաջին օրվա արդյունքներն առանձնապես ցնցող չեն: Առաջին օրվա 56 մասնակիցների 20 տոկոսն ստացել է անբավարար: Ամենաբարձր միավորը գրանցվել է 19-ը: Երեկ ԿԳ նախարարը նշեց, որ ներկա է եղել այս քննությանը, երբ մի աղջիկ դժգոհ է եղել իր 12 միավորից: Հանձնաժողովի

Տուրիստները փոքր ինչ ակտիվացել են

Տուրիստները փոքր ինչ ակտիվացել են Հայաստան եկող զբոսաշրջիների հոսքը փոքր-ինչ մեծացել է, բայց հիմնականում սփյուռքահայերի հաշվին: Տասնյակ տուրիստական ընկերություններից «Առավոտը» հետաքրքրվում էր Հայաստանում զբոսաշրջության զարգացման իրական պատկերով, պարզելու համար, թե արդյոք այս առումով ի՞նչ շարժ է նկատվում վերջին տարիներին եւ, մասնավորապես, այս ամառ։ «Մենուա» տուրիստական ընկերության տնօրեն Ռուբինա Ղազարյանի արձանագրմամբ, զբոսաշրջիկների հոսքի աճ կա, որը

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵ՞ՐԸ ՊԻՏԻ ԳՆԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԵՏԵՎԻՑ

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵ՞ՐԸ ՊԻՏԻ ԳՆԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԵՏԵՎԻՑ Սոցծառայության թղթատարների հերթական զոհը 75-ամյա միայնակ Սեդա Օհանյանը 1-ին կարգի հաշմանդամ է, զրկված տեղաշարժվելու հնարավորությունից: Նրա խնամքն իրականացնում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունը: Ամիսը մեկ անգամ նրան այցելում է կազմակերպության բժիշկը, իսկ մեկ այլ աշխատակից երկար ջանքեր էր գործադրում Էրեբունու սոցիալական ծառայության պետին համոզելու, որ միայնակ ծեր կինը պետք է

Ընդդեմ ռսի օրհնված ոտի՞

Ընդդեմ ռսի օրհնված ոտի՞ «Հայկական կամք գոյություն չունի, գոյություն ունի ռուսական կամք, որով էլ Հայաստանը կառավարվում է»,- մեկնաբանելով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանագծին հաճախակի դարձած միջադեպերը, այսպիսի դիտարկում է արել Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն Բաքվի «Զերկալո» թերթին տված հարցազրույցում։ Քաղաքագետն անդրադարձել է նաեւ ՌԴ Կրասնոդարի երկրամասի հայերի հայտնի նախաձեռնությանը, որով նախատեսվում է տեղի

«Կոմկուսը քանդելը Դարբինյանի նպատակն էր»

«Կոմկուսը քանդելը Դարբինյանի նպատակն էր» «Արժանավոր մարդկանց դուրս շպրտեց կուսակցությունից, հետո ինքն առոք-փառոք հրաժարական տվեց: Նա՛ քանդեց Կոմկուսը»,- ասում է Էրեբունու ՀԿԿ տարածքային կազմակերպության անդամ Ջուլիետա Ստեփանյանը: Վերջինիս խոսքով, դեռեւս 1997թ. սկսած է Վ. Դարբինյանն իր անօրինական քայլերով պառակտել Կոմկուսը. «Այն ժամանակ նա կենտկոմի երկրորդ քարտուղարն էր ու իր ԿԳԲ-ի «նյուխերով» ուղղություն ու օգնություն էր

«ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅԴ ԱՄԵՆԻ ՄԵՋ ՉԿԱ»

«ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅԴ ԱՄԵՆԻ ՄԵՋ ՉԿԱ» Վստահ է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը՝ նկատի ունենալով «Ա1+»-ին եթերից զրկելը: -Կոալիցիոն կառավարության երեք անդամներից երկուսը՝ ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն, փաստորեն, դատապարտեցին «Ա1+»-ին հերթական անգամ կապուղուց զրկելը։ Ինչո՞վ է պայմանավորված իշխանության մաս կազմող այս երկու քաղաքական ուժերի նման պահվածքը, մանավանդ անկասկած է, որ հենց իշխանության հրահանգով է «Ա1+»-ը

«ՈՂՆՈՒԾՈՒԾՈՎ՝ ՌՈՒՍԱՍԵՐ»

«ՈՂՆՈՒԾՈՒԾՈՎ՝ ՌՈՒՍԱՍԵՐ» Իշխանությանը եւ ընդդիմության մեծ մասին միավորող հատկանիշը լիակատար ռուսամետությունն է: Մեր ընդդիմադիրների քննադատության ուժգնությունը պակասում է, երբ խնդիրն առնչվում է Ռուսաստանին: Այս պնդման ապացույցն է, ասենք, բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհման պատմությունը. ընդդիմադիրները բողոքի հուժկու ալիք էին բարձրացրել, երբ դրանց սեփականաշնորհմանը մասնակցում էին եվրոպական մի շարք ընկերություններ: Բայց գրեթե ծպտուն չհանեցին, երբ ոչ միայն ԲԷՑ-երը,

Անձրեւ, անձրեւ, ե՛կ, ե՛կ

Անձրեւ, անձրեւ, ե՛կ, ե՛կ «Վալենսիա» ընկերությունն ու Հայաստանի պետական ֆիլհարմոնիան համատեղ անցկացնում են «Արեւային անձրեւ» խորագրով երգի-պարի հանրապետական մրցույթ-ստուգատես։ Մրցույթը մեկնարկել է հունիսի 14-ից եւ կփակվի սեպտեմբերի 6-ին։ Հայպետֆիլհարմոնիայի տնօրեն Լաերտ Մովսիսյանը պնդում է, որ «մեր քյարը մրցույթից Երեւանում նստած՝ հանրապետության ողջ տարածքում շնորհքով երգիչ-երգչուհիներին, պարող- պարուհիներին հայտնաբերելն է»։ Եվ սա այն դեպքում, երբ, ըստ

ՃՉԱ, ԲԱՅՑ ԿԱՄԱՑ

ՃՉԱ, ԲԱՅՑ ԿԱՄԱՑ Ի՞նչ են առաջարկում հայաստանյան կանացի պարբերականները ամոթխած հայ կանանց «Ես սիրահարվել էի մի երիտասարդի, սակայն համարձակություն չունեցա ասել նրան իմ սիրո մասին: Նա ամուսնացավ, իսկ ես մինչեւ հիմա տառապում եմ»։ «Սերը կանցնի, կիրքը կանցնի, երեխաները կմեծանան, բայց մարդու՝ ֆռթացնելով թեյ խմելու սովորույթը կմնա»: «Կուզենայի քո կյանքում լինեի սառնորակ գետակ, որ թարմացնեի ծարավ

Խնայողություն՝ ուրիշի կյանքի հաշվին

Խնայողություն՝ ուրիշի կյանքի հաշվին 3,5 տարի ուշացումով մարզպետարանը պետք է հատուցի մարդու առողջությանը հասցրած վնասը Երեւանի բնակիչ Արտավազդ Սահակյանը հայցադիմում էր ներկայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան, սակայն գործը վարույթ ընդունած դատավոր Ալվարդ Հունանյանն անհասկանալի պատճառներով անվերջ ձգձգում էր դատաքննությունը: Լոռու մարզպետարանի անգործության հետեւանքով պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին հայցադիմումը Ա.Սահակյանը Արաբկիրի առաջին

ԻՆՉՊԵ՞Ս ԿԸՆԿԱԼՎԻ ԱԶԱՏ ՄԻՏՔԸ

ԻՆՉՊԵ՞Ս ԿԸՆԿԱԼՎԻ ԱԶԱՏ ՄԻՏՔԸ Երեկ ԿԳ նախարարը շրջայց կատարեց՝ հետեւելով բուհերում ընթացող ընդունելության քննություններին Անցյալ տարվա այս նույն օրերի համեմատ մաթեմատիկայի քննության արդյունքները, հանձնաժողովի անդամների դիտարկմամբ, նկատելիորեն բարձրացել են: Արդեն քննություն հանձնած դիմորդների 15-20 տոկոսը ստացել է անբավարար, մոտ 15 տոկոսը՝ 18 միավոր եւ բարձր: 56 հոգի ստացել է 0 միավոր: Վերջիններիցս մեկն իր բացարձակ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031