Օրվա լրահոսը
ՀԻՇԱՏԱԿԻ ԽՈՍՔ
ՀԻՇԱՏԱԿԻ ԽՈՍՔ 2003թ. հուլիսի 2-ին մայրաքաղաքի կենտրոնում, Երեւանի պետական համալսարանից ոչ հեռու, Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 37 շենքի մոտ հրազենի կրակոցներով սպանվեց ԵՊՀ ռուսական բանասիրության ֆակուլտետի դեկան, դոցենտ Կարեն Լեւոնի Մկրտչյանը: Ինչպես միշտ, առավոտյան, նա իր կրտսեր դստերը մանկապարտեզ տանելուց հետո գալիս էր համալսարան` մասնակցելու շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը: Չէր հասցրել անգամ մի քանի քայլ անել,
Կոյուղուց դեպի ոռոգում
Կոյուղուց դեպի ոռոգում Հուլիսի 6-ին Արարատի մարզի Մասիսի ենթաշրջանի Նիզամի գյուղում բնակիչները գյուղապետ են ընտրելու։ Մրցակիցները երկուսն են՝ Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միության անդամ Գառլեն (Գարիկ) Բաբայանը եւ գործող գյուղապետ Ռազմիկ Դունոյանը։ Վերջինս որեւէ կուսակցության անդամ չէ, բայց, ինչպես ժողովուրդն է ասում՝ «յոթը մոր կաթ է ուտում»։ Նախագահական ընտրությունների առաջին փուլում գյուղը՝ գյուղապետի գլխավորությամբ պաշտպանել է Գեղամյանին,
ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԹԱԻԼԱՆԴ ՄԵԿՆԵԼՈՒՑ
ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԹԱԻԼԱՆԴ ՄԵԿՆԵԼՈՒՑ Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը չի մասնակցի հուլիսի 12-21-ը Թաիլանդում անցկացվելիք մարզաձեւի աշխարհի առաջնությանը։ Պատճառն այդ երկրում տարածված անսովոր թոքաբորբի համաճարակն է։ Ըստ տեղեկությունների, այլ երկրների շատ թիմեր նույնպես հրաժարվել են մեկնել մրցավայր։ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լեւոն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե դա չի՞ ազդի կաշվե ձեռնոցի մեր վարպետների մարզավիճակի վրա, մանավանդ
30-ամյա շենքի գաղտնիքը
30-ամյա շենքի գաղտնիքը Նոր Նորքի համայնքի թիվ 30 շենքի բնակիչները 2 օր առաջ հանդիսավորությամբ նշեցին իրենց շենքի հիմնադրման 30-ամյակը։ Բնակիչներին շնորհավորել էր անձամբ թաղապետը (արդեն 3 տարի է, ինչ «Լավագույն բակ» է համարվում այս շենքի բակը)։ Երաժշտությունը, ճոխ սեղաններն ու հիշողություններն տեւեցին ողջ երեկո։ Շենքի նախկին բնակչուհին՝ Լիանան, Լոս Անջելեսից շնորհավորել էր իր մանկության ուղեկիցներին՝
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՆՈՐ Է «ՑՐՑԱՄ» ՏՎԵԼ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՆՈՐ Է «ՑՐՑԱՄ» ՏՎԵԼ Հայրենի կառավարությունը այս տարի որոշել է նշել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի 1000-ամյակը, ինչը առայժմ նշանավորվել է ընդամենը կառավարական հոբելյանական հանձնաժողովի ստեղծմամբ։ Արդեն տարին կիսվել է, իսկ Նարեկի 1000-ամյակի հանձնաժողովի աշխատանքները դեռեւս «ցրցամի» փուլում են։ Եվ սա այն դեպքում, երբ օտարազգիները ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով մեզանից առաջ արդեն ինչ-ինչ քայլեր են արել։
«Խիստ հսկողություն»
«Խիստ հսկողություն» Կալանավորին 8 օչ պահել են «կապեզե»-ում եւ դաժան ծեծի ենթարկել Հուլիսի 1-ին դատախազության աշխատողի օրվա կապակցությանբ ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանը իրենց գործունեության ուղղություններից մեկը համարեց հսկողությունը պատիժների եւ հարկադրանքների այլ միջոցների կիրառման նկատմամբ։ Նա հավաստեց, թե իրենց հսկողության ոլորտում են ժամանակավոր պահման խցերը, հաուպվախտերը, քննչական մեկուսարանները, ուղղիչ-աշխատանքային գաղութներն ու բանտերը։ Նման մի
ԺՐԱՋԱՆ ՄԵՂՈՒՆԵՐ
ԺՐԱՋԱՆ ՄԵՂՈՒՆԵՐ Նախարարների մեծ մասը գերադասում է թաքցնել իր արձակուրդի վայրը՝ խիստ գործնական երեւալու նպատակով: Գործադիր մարմինը թերեւս ինչ-որ պահի իրավունք ունի նաեւ հանգստի, սակայն «երկրի բնականոն զարգացումն ապահովելու համար» առավել նպատակահարմար է, որ իրենց հանգիստը նախարարները կազմակերպեն ոչ թե խմբակային, այլ փուլ առ փուլ տարբերակով։ Երեկ հեռախոսային հարցման արդյունքում փորձեցինք պարզել, թե նախարարները ե՞րբ
Պետական կարգավիճակը վը-նա-ս է
Պետական կարգավիճակը վը-նա-ս է Կառավարության երեկվա նիստից հետո ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը լրագրողներին հայտնեց, որ «կառավարությունը վերջապես հաստատեց պետական հիմնարկ-ձեռնարկություններում 2001 թվականին անցկացրած մոնիտորինգի արդյունքները»։ Մոնիտորինգն անցկացվել է տարբեր ոլորտներից (այդ թվում եւ՝ կառավարման) ընտրված 60 կազմակերպություններում եւ ընկերություններում, որտեղ պետական բաժնեմասը կազմել է 51% եւ ավելի։ «Արդյունքում պարզվեց, որ պետական բաժնետիրական ընկերությունների
ԱՍՎԱԾԻ ՈՒ ԱՐՎԱԾԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
ԱՍՎԱԾԻ ՈՒ ԱՐՎԱԾԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ Մենք իսկապե՞ս ուզում ենք հասնել հազարամյակի զարգացման նպատակներին, թե՞ մեր նպատակը՝ ՄԱԿ-ի աչքերին թոզ փչելն է: Հայաստանում անցյալ տարի անցկացվեց մարդահամար եւ մինչեւ այսօր դրա տվյալները հրապարակված չեն։ Մինչդեռ այն անցկացնելու պատճառը եւ պատճառաբանությունը երկրի դեմոգրաֆիական պատկերն ու տնտեսության զարգացման ուղիները ճշտելն էր։ 2000թ.-ին Հայաստանն ի թիվս ՄԱԿ-ի անդամ մյուս 190
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ինչպես հաղորդվել էր, 2003 թվականի հունիսի 25-ին, ժամը 12-ի սահմաններում, Նուբարաշենի խճուղու վրա անհայտ անձինք ապօրինաբար ձեռք բերված եւ պահվող ինքնաձիգներով կրակահերթ են արձակել ԳԱԶ-3129 մակնիշի 65 ԼՕ 285 պետհամարանիշի տաքսի ավտոմեքենայի վրա, ինչի հետեւանքով սպանվել են մեքենայի վարորդ Սաշիկ Հակոբյանը եւ ուղեւորներ՝ ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարիկ Հարությունյանը, Արկադի Գեւորգյանը։ Ուղեւորներից Արտյոմ
Հայաստա՛ն, մի կողմ քաշվիր
Հայաստա՛ն, մի կողմ քաշվիր «Մենք համաձայն ենք բանակցել Ադրբեջանի տարածքում բնակվող հայկական անջատողականների հետ, պայմանով, որ Հայաստանը կողմ քաշվի եւ չմիջամտի բանակցային գործընթացին»,- ի պատասխան ԼՂՀ նախագահի՝ օրերս կատարած հայտարարության, նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը։ Հիշեցնենք, որ Արկադի Ղուկասյանն անհնար էր համարել կարգավորումն առանց ԼՂ-ին իբրեւ բանակցող կողմ ճանաչելու ու նաեւ պնդել
Սահմանադրությունը մեղավոր չէ
Սահմանադրությունը մեղավոր չէ Երեկ «Ազատություն» կուսակցությունը, «Համաձայնություն» կենտրոնը եւ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամը սեմինար էին կազմակերպել՝ «ՀՀ Սահմանադրությունն ութ տարեկան է» թեմայով։ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի կարծիքով, սահմանադրական իրավունքի տեսակետից Հայաստանն ասիական երկիր է, որտեղ սովորույթն իրավունքից բարձր է. «Մեզ միշտ խանգարել է արեւելյան հասարակություններին բնորոշ արմատականությունը կարճաժամկետ եւ անպատրաստակամությունը երկարաժամկետ, սիսիտեմատիկ աշխատանքի առումով»։
ՄԻԱՅՆ ՀԱՃԵԼԻ ՀՈՒՇԵՐ
ՄԻԱՅՆ ՀԱՃԵԼԻ ՀՈՒՇԵՐ Ռոբերտ Քոչարյանին շրջապատողները՝ թերեւս հաշվի առնելով շեֆի նախասիրությունները՝ նրան մատուցում են միայն դրական արձագանքներն իր գործունեության մասին: Հայաստանի նախագահի ինտերնետային պաշտոնական էջում՝ www.president.am հասցեով՝ կա այսպիսի մի ենթաբաժին. «Նամականի», որտեղ կարելի է ուղերձներ գրել Ռոբերտ Քոչարյանին, կարդալ, թե Հայաստանի ու Սփյուռքի քաղաքացիներն ինչպես են գնահատում նրա գործունեությունը: Այժմ այս բաժնում տեղադրված են
«ՄԱՆԿՈՒՐՏԻԶՄԻ ՇԱՐԺՈՒՄԸ ԳԼՈՒԽ Է ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ»
«ՄԱՆԿՈՒՐՏԻԶՄԻ ՇԱՐԺՈՒՄԸ ԳԼՈՒԽ Է ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ» Այսպես է բնութագրում ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը ՀՅԴ քաղաքական հարցերով կենտրոնական գրասենյակի հայտարարությունը, որում փաստորեն հայ-թուրքական հարաբերությունների նախապայման է դիտվում Թուրքիայի կողմից՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը, միանշանակ չընդունվեց հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայկական որոշ շրջանակների կեցվածքը։ ՀՀ նախագահի մամուլի խոսնակը եւս իր առաջին ճեպազրույցում չուզեց որեւէ գնահատական տալ այդ հայտարարությանը, առաջարկելով
ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Վերջին շրջանում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղը որակական նկատելի առաջընթաց է ապրել։ Այդ մասին վկայում են նաեւ մեր ընտրանու մրցակիցները։ Հավաքականում ընդգրկված լեգեոներների, որոնք հանդես են գալիս ավելի բարձր կարգ ունեցող երկրների առաջնություններում, կողքին հուսալի խաղ են ցուցադրում նաեւ տեղի կադրերը։ Ու նրանց մեջ, հուրախություն բոլորիս, սկսել են նաեւ նոր անուններ երեւալ։
Թուրքերը շահագրգիռ էին ցուցահանդեսի բացմամբ
Թուրքերը շահագրգիռ էին ցուցահանդեսի բացմամբ Երեկ մամլո ասուլիս էր հրավիրել Շվեդիայի հայկական միությունները համադրող նախագահ, Եվրոպայի ֆորումի քաղաքական խորհրդի անդամ Կարո Հակոբյանը։ Առիթը հունիսի 15-19-ը Բրյուսելում բացված «Հայոց ցեղասպանություն. կենդանի պատմություն» խորագրով ցուցահանդեսն էր։ Կ. Հակոբյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսը պետք է բացվեր ԵԽ-ի շենքում, սակայն Եվրախորհրդի մշակույթի եւ գեղարվեստական հարցերի ադմինիստրացիան մերժել էր, պատճառաբանելով, որ
«ՀԱՅՖԻԼՄՆ» ԱՌԱՋՎԱՆԸ ՉԷ
«ՀԱՅՖԻԼՄՆ» ԱՌԱՋՎԱՆԸ ՉԷ Թատերագետ Ռազմիկ Մադոյանի գրքերն արթնացրեցին նոլստալգիկ հիշողություններ Երեկ Գրողների միության դահլիճում մի խումբ արվեստագետներ խիստ երկարաշունչ ճառ-ելույթներով փորձեցին մեծարել իրենց ամերիկաբնակ ընկերոջը՝ թատերագետ Ռազմիկ Մադոյանին։ Ու քանի որ ելույթները բավականին հոգնեցուցիչ էին, պոտենցիալ ելույթ ունեցողները ստիպված խմբվել էին միջանցքում՝ սպասելով իրենց ուշացող հերթին։ Առիթը Ռազմիկ Մադոյանի երեք գրքերի («Հուշամատյան», «Նռան գույնը» եւ
4172ամյա դեղատոմս
4172ամյա դեղատոմս Կոալիցիայի տնտեսական ծրագիրը բազմաթիվ նոր հարցականներ է առաջացնում Զարգացող, քաղաքակիրթ պետություններում ստրատեգիական եւ միջին ժամանակահատվածի ծրագրերը կազմվում են տվյալ պետության եւ հասարակության առջեւ ծառացած խնդիրները լուծելու եւ դինամիկ առաջընթաց ապահովելու նպատակով: Ըստ էության, դրանք այն լուծումներն են, որ կառավարող էլիտան առաջարկում է որպես պատասխան ժամանակակից հարցերին եւ պրոբլեմներին: Հունիսի 19-ին ՀՀ կառավարության ներկայացրած
«6-ՐԴ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԵՄ ԽԱԲԵԼ»
«6-ՐԴ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԵՄ ԽԱԲԵԼ» Հավատացնում էր նախկին ոստիկանը «Հոկտեմբերի 27» քրեական գործի երեկվա դատաքննությանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան էին ներկայացել եւ ցուցմունքներ տվեցին նախկին ոստիկաններ Ավետիս Թաշճյանը եւ Անդրանիկ Դարբինյանը։ Նախ Ավետիս Թաշճյանը շարունակեց պատասխանել Վ. Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւի հարցերին։ Վկան դարձյալ պնդեց, որ իրեն տրված բոլոր հրահանգները եղել
Սպառողի իրավունքները՝ «ավելորդ շքեղություն»
Սպառողի իրավունքները՝ «ավելորդ շքեղություն» Լոռեցին այնքան էլ միամիտ չէ Վանաձորյան առեւտրի օբյեկտներում պարբերաբար հայտնվող իրանական եւ թուրքական արտադրության բուսական ծագում ունեցող յուղերի ժամկետային նշագրումները կարդալիս կարելի է գալ եզրակացության, որ կամ հարեւան պետությունների որոշ ճարպիկ գործարարներ հաջողությամբ «սաղացնում» են ժամկետանց ապրանքը, կամ «մերոնք» դիտմամբ այդ ժամկետանց ապրանքն են ներկրում էժան գներով։ Կամ էլ ժողովրդի անվճարունակության
ՀԻՄՆԱՎՈՐ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ
ՀԻՄՆԱՎՈՐ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ Սակագների սպասվող բարձրացման վերաբերյալ արձագանքներն այնքան քաղաքականացված են, որ բարդ է այդ թանկացումների համար զուտ տնտեսական հիմքեր գտնելը։ Եթե, իհարկե, կան հիմքեր։ Առանց չափազանցության կարելի է արձանագրել, որ այս հարցով լուրջ, հիմնավոր եւ օբյեկտիվ վերլուծություններ առայժմ չկան։ Իսկ մասնագետներին մի շարք տվյալներ են պակասում դրանք անելու համար։ Ճիշտ է, իրավական ակտերով (ԲԷՑ-երի
Բորդյուժան անհանգստացել է
Բորդյուժան անհանգստացել է Ռուսաստանի իշխանական վերնախավի տարբեր օղակներից հնչող հակամետ մեկնաբանություններն ու գնահատականներն այս կամ այն երեւույթի նկատմամբ կարծես սովորական է դարձել։ Օրինակ, իր նախագահության շրջանում Բ. Ելցինը Պեկին կատարած մի այցի ընթացքում հայհոյում էր ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնին։ Նույն պահին վարչապետ Վ. Պուտինը ռեւերանսներ էր անում ԱՄՆ-ի նկատմամբ եւ խոսում երկու երկրների
«Աննախադեպ» մերժում
«Աննախադեպ» մերժում Գագիկ Հարությունյանը զարմացավ, բայց չհամոզվեց ՍԴ-ն երեկ վերսկսեց թիվ 3 ընտրատարածքում իրականացված մեծամասնական ընտրակարգով «ընտրություններն» անվավեր ճանաչելու պահանջով թեկնածու Ղուկաս Ուլիխանյանի դիմումի քննությունն ու՝ մերժեց՝ հայտարարելով, թե գործում առկա փաստերը բավարար չեն այդ ընտրատարածքի ընտրություններն անվավեր ճանաչելու համար: Եթե Գագիկ Հարությունյանը չի հիշում, ապա հիշեցնենք, որ հենց ինքն էր նախորդ նիստում հայտարարում, թե՝
«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒԼԱՑՐԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ»
«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒԼԱՑՐԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ» Կարծում է Քրիստոնեա-դեմոկրատական միության հիմնադիր Ազատ Արշակյանը – ՔԴՄ-ն լճացման տեւական փուլից հետո՝ բավական ակտիվորեն մասնակցեց ընտրություններին, ըստ դիտարկման արդյունքների՝ 78 հազար դոլարանոց քարոզարշավ տարավ եւ այնուամենայնիվ՝ տեղ չգրավեց ԱԺ-ում: Կանխատեսելի՞ էր այս հեռանկարը: – Ճիշտ է՝ քաղխորհրդի անդամ եմ, բայց երկար ժամանակ է, ինչ փաստացի հեռացել եմ կուսակցությունից եւ լիարժեք տեղեկություններ
ԵՐԲ ՍՊԱՆՎՈՒՄ Է ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ
ԵՐԲ ՍՊԱՆՎՈՒՄ Է ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ Նոր ոճրագործություն՝ օրը ցերեկով Ընդամենը մեկ օր առաջ էր, երբ հանրապետության նախագահը հայտարարեց. «Մեզանում չպետք է տեղ գտնեն միջնադարյան վենդետան եւ գողական մտածելակերպը»։ Նաեւ ասաց, թե «Հայաստանում չպետք է լինեն շորթում, ռեկետ, քրեական հաշվեհարդարներ»։ Իհարկե, դժվար է պնդել, որ ԵՊՀ ռուսական բանասիրական ֆակուլտետի դեկան Կարեն Մկրտչյանի երեկվա սպանությունը որեւէ կապ ուներ
ՇՔԱՆՇԱՆԸ՝ ԵՐԵՔԻՆ
ՇՔԱՆՇԱՆԸ՝ ԵՐԵՔԻՆ Երեկ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կլոր դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ, Գերմանիայի եւ Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիաների համատեղ նիստ: Նիստի ընթացքում Եկատերինա Մեծ կայսրուհու բարձրագույն շքանշան շնորհվեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանին, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովին եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանին` գիտության մեջ նշանակալի ներդրման համար: Եկատերինայի
«Ս.Ե.Ր.»-Ը ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏԸ
«Ս.Ե.Ր.»-Ը ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏԸ Օրերս Երեւանում էր բրիտանական «Վոլքանո» նորարարական թատերական ընկերությունը՝ Շեքսպիրի սոնետների հիման վրա ստեղծված «Ս.Ե.Ր.» բեմադրությամբ։ ներկայացման հոմոէրոտիկ, բիսեքսուալ կրքի ծայրահեղ անզուսպ տեսարանները միանշանակ չեն ընդունվել թե հանդիսատեսի, թե մասնագետների կողմից։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի համոզմամբ. «Իրենց էդ «լուսավոր» կենցաղը, շատ ժամանակակից լինելը թող պահեն իրենց։ Մեր ժողովրդի ձգտումը՝ ներկայիս չափանիշների
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՇՈՒՐՋ
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՇՈՒՐՋ Քարոզարշավում իրենց կատարած նախընտրական ծախսերի մասին «Թրանսփարենսի ինթերնեյշնըլ» կազմակերպության Հայաստանի մասնաճյուղին տվյալներ տրամադրելուց հրաժարված դաշինքներից մեկը «Արդյունաբերողների եւ կանանց միությունն» էր, որի ներկայացուցիչները սկզբում համաձայնել էին, իսկ ավելի ուշ՝ հրաժարվել: «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ էին խուսափել բացահայտումներից՝ այդ դաշինքի համամասնական ցանկում 2-րդը՝ Հայաստանի Առաջադիմական Միացյալ կոմկուսի ղեկավար Վազգեն Սաֆարյանը պատասխանեց. «Պարզապես ժամանակ
ԵՐԿՐՈՐԴ ԿՅԱՆՔ՝ՈՒԵՖԱ-Ի ԳԱՎԱԹԻՆ
ԵՐԿՐՈՐԴ ԿՅԱՆՔ՝ՈՒԵՖԱ-Ի ԳԱՎԱԹԻՆ Շուտով ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն քննարկման առարկա է դարձնելու Եվրոպայում իր հեղինակությամբ երկրորդը համարվող ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության անցկացման նոր կարգի նախագիծը։ Ու որքան էլ Հին աշխարհամասի ֆուտբոլային չինովնիկները աշխատում էին նախագծի բովանդակությունը գաղտնի պահել, միեւնույն է, այն հայտնի է դարձել հասարակությանը։ Դրանով նախատեսվում է, որ հաջորդ մրցաշրջանից սկսած գավաթի համար պայքարը կսկսեն ոչ
Անտերությունը չի վերացել
Անտերությունը չի վերացել Խարբերդի այգեգործական տնակների բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոստացել էր «հարցը կարգավորել, որ անտերությունը վերանա»։ Մայրաքաղաքի քթի տակ ապրող հինգ հազար ընտանիք օրեցօր առավել վատթարացող պայմաններում է հայտնվում։ Բնակտարածքի առաջնային խնդիրները շարունակում են մնալ խմելու եւ ոռոգման ջրերի, բուժկետի, դպրոցի բացակայությունը։ Այդ տարածքում մշտական եւ ժամանակավոր բնակվում է