Օրվա լրահոսը

ՀԻՆԳԻՑ ՉՈՐՍԸ՝ ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՀԻՆԳԻՑ ՉՈՐՍԸ՝ ՄԵՐ ՄԱՍԻՆ «Ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանում կորում է ավելի շատ գազ, քան մատակարարվում է ժողովրդին»,- Արաբկիր համայնքի իր կուսակիցների հետ երեկվա հանդիպման ժամանակ ասաց ՕԵ նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Հայռուսգազարդին» հուշելով նոր աշխատաձեւ՝ «գազը քաշի, հետո ինչ-որ մեխանիզմներով փող հավաքի, ոչ թե ասա՝ փողը տուր, քաշեմ»։ Սկզբունքորեն դեմ լինելով հեղափոխական դիրքորոշմանը,

ՊԱՅՔԱՐԸ ՍՐՎՈՒՄ Է

ՊԱՅՔԱՐԸ ՍՐՎՈՒՄ Է Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հինգերորդ տուրը սկսվեց կիրակի օրը՝ մայիսի 11-ին, «Բանանց»-«Կոտայք» եւ «Միկա»-«Լեռնագործ» հանդիպումներով։ Իսկ ահա 5-րդ տուրի մյուս հանդիպումները կկայանան այսօր։ «Փյունիկը» կհյուրընկալի «Դինամո-2000» -ին, իսկ «Շիրակը» Գյումրիում կմրցի Արարատի «Արաքսի» հետ։ Ինչ խոսք, այս հանդիպումներից կենտրոնականը համարվում էր «Բանանցի» եւ «Կոտայքի» մրցավեճը։ «Կոտայքը» գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, իսկ

Եկավ, տեսավ, արարեց

Եկավ, տեսավ, արարեց Վերջերս լրացավ Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադրման վեց տարին: Տարեթիվը թեեւ հոբելյանական չէ, բայց արժե նշել, քանի որ Հայաստանի վերջին վեց տարիներին երաժշտական կյանքը մեծ մասամբ ձեւավորվում է նվագախմբի լայն գործունեությամբ, որը պայմանավորված է նրա ղեկավար Արամ Ղարաբեկյանի անխոնջ աշխատանքով: Անկեղծ ասած, 1994թ. ներկա լինելով Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ունեցած փայլուն համերգներից մեկին,

«Փրկիչները կուգան ու կերթան»

«Փրկիչները կուգան ու կերթան» Մայիսի 9-ին եւ 10-ին հանրապետականները «քարոզարշավեցին» Շիրակի մարզում։ Անցնելով գյուղից գյուղ եւ բազմամարդ հանդիպումներ ունենալով, ՀՀԿ-ն այս մարզից եւս «ձեռնունայն» չվերադարձավ։ ²Ù³ëdzóÇ 5-³ÙÛ³ î³Ã»õÇÏÁ å³ßïå³ÝáõÃÛ³Ý Ý³Ë³ñ³ñÇÝ Ëݹñ»ó í»ñ³µ³ó»É ·ÛáõÕÇ Ù³Ýϳå³ñ﻽Á: Ø»ñ ³ÛÝ Ñ³ñóÇÝ, ·Çï»± ³ñ¹Ûáù, û áõÙ ·ñÏáõÙ ¿, å³ï³ë˳ݻóª ê»ñÅÇ, »ë Çñ³Ý ßáõïí³ÝÇó ·Çï»Ù: ²ë³ïñÛ³Ý ºñ÷»ßÁ ½áÑí³ÍÇ Ù³Ûñ ¿ »õ

«ՀԱՂԹԱՆԱԿԸ ԾՆՈՂՆԵՐ ՇԱՏ ՈՒՆԻ.

«ՀԱՂԹԱՆԱԿԸ ԾՆՈՂՆԵՐ ՇԱՏ ՈՒՆԻ. ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԲ Է» Քարոզարշավի լույսն ու ստվերը Մինչ «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքի հետ հանդիպելը իջեւանցիները հանդիպել էին Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչների հետ։ «Արժանապատվությունը» այս անգամ էլ բավական ազդեցիկ կազմով ներկայացավ. Լեւոն Խաչատրյան, Գոհար Ենոքյան, Հրաչյա Ներսիսյան, Արմեն Դարբինյան, Լյուդմիլա Հարությունյան եւ Գագիկ Ասլանյան։ Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար։ Ոգեւորությունն անսահման էր։

«Վատ ես ապրելու, Սերգո ջան»-2

«Վատ ես ապրելու, Սերգո ջան»-2 Հայոց համազգային շարժում կուսակցության նախընտրական ծրագրային կետերից մեկի համաձայն, քանի դեռ հիմնական քաղաքական հարցը լուծված չէ (նկատի է առնվում ԼՂՀ հիմնախնդիրը), բնակչության սոցիալական պաշտպանվածության, կենսաթոշակային ապահովման, զբաղվածության, տնտեսական հնարավոր աճերի մասին բոլոր խոստումները, մեղմ ասած, փուչ են։ Այս սկզբունքից ելնելով, ՀՀՇ-ն վերադառնալով ակտիվ քաղաքականություն, իր թիվ մեկ խնդիրը համարում է

«ՄԻԱՆՇԱՆԱԿ՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ» ՕԳՏԻՆ

«ՄԻԱՆՇԱՆԱԿ՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ» ՕԳՏԻՆ Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ամփոփելու համակարգի անցած տարվա, ինչպես նաեւ այս տարվա 4 ամիսների աշխատանքը։ Պետք է ենթադրել, կառավարությունը նոր եւ երեւի ժամանակավոր պրակտիկա է ներմուծել՝ նախընտրական շրջանում Հանրապետական կուսակցության վարկանիշը բարձրացնելու նպատակով։ Գերատեսչությունների 4 ամսվա աշխատանքի ամփոփումը նորություն է։ Հենց ա՛յդ ժամկետն է համընկնում

ԵԿԵԼ ԷԻՆ ԶՈՐԱԿՑԵԼՈՒ

ԵԿԵԼ ԷԻՆ ԶՈՐԱԿՑԵԼՈՒ «Արդարություն» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ Մալաթիա-Սեբաստիայում հանդիպում էր ընտրողների հետ: Ընդունելությունը ջերմ էր, բազմամարդ: Դաշինքի կազմում էր նաեւ այս համայնքի թիվ 10 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: «Արդարությունը» համայնք էր եկել նաեւ հայտարարելու, որ թիվ 10-ում պաշտպանում է հենց նրա, եւ ոչ այլ մեկի

Հերթական անօրինական որոշումը

Հերթական անօրինական որոշումը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստն ավելի քան երկու ժամ տեւեց, ընդ որում՝ արանքում 10-15 րոպեանոց «թայմ աուտ» վերցրեց ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը: Օրակարգում ընդգրկված գրեթե բոլոր հարցերը մանրամասնորեն քննարկվեցին, թեեւ հակված չենք կարծելու, որ դրան նպաստեց ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Իլեյն Կոնկեւիչի, նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ավելի քան ներկայացուցչական կազմի մասնակցությունն

«Պետք է տառապել ժողովրդի դարդ ու ցավով»

«Պետք է տառապել ժողովրդի դարդ ու ցավով» Ասում է «Աշխատանք, օրենք, միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Մովսիսյանը «Վերջին 10-12 օրերի ընթացքում մարզերում հանդիպումներ ունենալիս հասկացանք, որ մենք չենք սխալվել, ժողովուրդը լավ է ընդունում մեզ, հույսեր է կապում մեզ հետ, մանավանդ մեր շարքերում այնպիսի մարդիկ են ընդգրկված, որոնք ցավոք, հիասթափություն են արտահայտում պետության նկատմամբ»,- անկեղծորեն հայտարարեց կուսակցության

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ Կիրակի ահազանգ ստացվեց Սեւանի թիվ 33 ընտրատարածքից: Ահազանգել էին ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Ենոք Ավետիսյանի նախընտրական շտաբից: Մեկնեցինք Սեւան: Այնտեղ էին նաեւ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ երկու դիտորդներ: Շտաբն առանձնապես շատ չէին քրքրել: Մարդիկ ջարդել են դուռը, մտել շտաբ, տարել էին հեռուստացույցը, որ միաժամանակ նաեւ տեսամագնիտոֆոն էր, պոկել էին հեռախոսը, սալօջախը դրել նստարանի

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ «TV-5»-ի եթերում, որը երբեւէ քաղաքական հաղորդումներ չէր հեռարձակում՝ հայտնվել է Համլետ Ղուշչյանը՝ իր «Օրը» ծրագրով, եւ հարցազրույցներ է անցկացնում հիմնականում պատգամավորության թեկնածուների հետ: Ի դեպ՝ առանց պահպանելու «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի պահանջը, ըստ որի՝ նման զրույցները պիտի ուղեկցվեն «Նախընտրական քարոզչական հաղորդում» կամ «Քաղաքական գովազդ» լուսագրերով: Նախընտրական այս շրջանում շատ հեռուստաընկերություններ, որոնք ինչպես

Դատախազության «չպատասխանը»

Դատախազության «չպատասխանը» Մարտի 28-30-ը Հայաստանի 11 լրատվամիջոց ներկայացնող 18 լրագրող քննարկեցին տեղեկատվության ազատության եւ մատչելիության հարցերը։ Նրանք հանդես եկան հայտարարությամբ՝ ուղղված ինչպես ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանին, այնպես էլ ՀՀ կառավարությանն առընթեր պետական ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին։ Լրագրողները հարց էին բարձրացրել վերոնշյալ գերատեսչությունների լրատվության բաժինների անգործունեության մասին։ Ոստիկանությունը պաշտոնական պատասխան այդ կապակցությամբ դեռ չի ուղարկել։

Խաղաքարտերը խառնվեցին

Խաղաքարտերը խառնվեցին Նախընտրական Լոռին՝ ՊՆ նախարարի այցից հետո Լոռու մարզի թիվ 37 ընտրատարածքում (Վանաձորի մի հատված եւ շրջակա գյուղեր) բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել։ ՀՀԿ անդամ տեղական իշխանությունները սատարում են իրենց համակուսակից Կարեն Սարիբեկյանին, իսկ ՀՀ նախագահի թիմը՝ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին։ Այս վերջին հանգամանքը ի հայտ եկավ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի՝ վերջերս վանաձորցիների հետ

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ ՀԱՂԹԱԿԱՆ ԷՐ «ՇԻՐԱԿԻ» ՀԱՄԱՐ

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ ՀԱՂԹԱԿԱՆ ԷՐ «ՇԻՐԱԿԻ» ՀԱՄԱՐ Մայիսի 9-ը կրկնակի տոն էր ֆուտբոլասեր հասարակության համար։ Բացի Հաղթանակի տոնից, նրանք մայրաքաղաքի «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի վերնագավաթի խաղարկության ականատեսը դարձան։ Ընդունված կարգի համաձայն, վերնագավաթը խաղարկելու էին Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» եւ գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակից Երեւանի «Զվարթնոցը» (գավաթակիրը նույնպես «Փյունիկն» է)։ Բայց քանի որ «Զվարթնոց» ակումբը լուծարվել է, Հակոբ

ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ԳՈՂԳՈԹԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐ Հատվածներ վեպից Հաշմասայլակներին գամված, ցավազրկող դեղի պակասությունից գիշերները ոռնացող եւ «անջատված լուսի» պակասությունից մթության մեջ խարխափող մեր ազատամարտիկներին, թիկունքի ծանրությունն իր ուժահատ-պրկված ուսերին առած մեր ռամիկներին, սահմանապահ գյուղերի մեր ռանչպարներին, ազատամարտի որբացած մեր մանչուկներին ու մեր այրիներին, նահատակ զինվորների սպիտակած մազերով մեր մայրերին, նախահարձակ թուրքին հա՜ լացացնող մեր որձ տղաներին, թշնամուն

ԿՅԱՆՔԸ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ

ԿՅԱՆՔԸ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ Ֆոտոլրագրող, «Northfoto» հանրահայտ ֆոտոգործակալության ղեկավար Մարկ Հարրիսոն Միլսթեյնը Հայաստանում էր Լրատվամիջոցների Կովկասյան ինստիտուտի հրավերով՝ ֆոտոլրագրության սեմինար անցկացնելու նպատակով: Նա հայտնի է կարեւոր իրադարձությունների իր լուսաբանումներով, ինչպես՝ Ռուսաստանի մուտքը Չեչնիա, Կոսովոյի ճգնաժամը, ՆԱՏՕ-ի ռմբակոծումները Հարավսլավիայում, եւ այլն: – Դուք լավ ծանոթ եք այս տարածաշրջանի մամուլին: Իբրեւ ֆոտոլրագրող, որն ամենաճանաչված լրատվամիջոցների հետ է

Ետպատերազմական Իրաքում

Ետպատերազմական Իրաքում ԱՄՆ ղեկավարությունը կունենա՞ պրոբլեմներ ԱՄՆ նախագահ Բուշը հայտարարեց, որ պատերազմը Իրաքում ավարտված է։ Նախագահը, սակայն, շեշտեց, որ տարված է վերջնական հաղթանակ, քանզի այդ դեպքում կոալիցիոն զորքերը, միջազգային իրավունքի համաձայն, պետք է լքեն պարտված երկիրը, ինչն, իհարկե, ամերիկացիների ծրագրերին չի համապատասխանում։ Պատերազմը իսկապես ավարտված է՝ դրա վառ արտացոլումն է, որ մի շարք իրաքյան բարձրաստիճան

ՍՊԻՏԱԿ ՎԱՐԴԵՐ՝ ՄԱՅԻՍԻ 25-Ի ՀԱՄԱՐ

ՍՊԻՏԱԿ ՎԱՐԴԵՐ՝ ՄԱՅԻՍԻ 25-Ի ՀԱՄԱՐ Նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված լարվածությունը բավականաչափ թուլացել է։ Պատճառները բազմաթիվ են եւ դրանցից մեկը, ըստ էության, կապված է ԱԺ առաջիկա ընտրությունների հետ։ Այսինքն՝ սահմանադրորեն պարտված ընդդիմությունը մտել է պայքարի նոր հուն, որտեղ չեն բացառվում իշխանությունների հետ հարաբերակցությունը վերստին ճշտելու հնարավորությունները։ Մի խոսքով, պայքարի այս փուլում ընդդիմությունը, ինչպես միշտ, որդեգրում

Որ նամակներին պատասխան չի տրվում

Որ նամակներին պատասխան չի տրվում Գյուղատնտեսական ակադեմիայում ՀՀ նախագահի՝ ուսանողների հետ հանդիպման ժամանակ կոնսերվատորիայի ուսանողուհիներից մեկը նախագահին դիմեց՝ իրեն դահլիճ տրամադրելու խնդրանքով, եւ նախագահն էլ խոստացավ ընդառաջել, միայն թե աղջիկը պետք է դիմում ներկայացնի: Կուզեի, որ մեր նախագահը ինձ էլ մի փոքր շնորհ աներ եւ ծանոթանար բազում նամակներիցս գոնե մեկին: Նախագահականում, սակայն, նամակների բաժնի պատասխանատու

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ՝ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԲԹԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ՝ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԲԹԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ Իրավաբանի բաց նամակը ՀՀ նախագահին Երբ քաղաքացին անարդարության զգացումով է դուրս գալիս դատական նիստերի դահլիճից, ապա կամա թե ակամա այդ անարդարության զգացումը եւ դժգոհությունը տարածվում են պետական իշխանության եւ ՀՀ նախագահի քաղաքականության վրա։ Քաղաքացին, անկասկած, դժգոհ է մնալու ողջ պետական իշխանությունից եւ դատական իշխանությունը ձեւավորող մարմիններից, երբ, օրինակ, դատավորը գործի համար

Թափված ծով արյուն՝ «մեզ նմանների» համար

Թափված ծով արյուն՝ «մեզ նմանների» համար Մայիսի 9-ը Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) ղեկավար Վլադիմիր Դարբինյանի համար «Մեծ հաղթանակի տոն է, որը ձեռք է բերվել կոմկուսի գլխավորությամբ եւ Ստալինի առաջնորդությամբ»։ Իսկ, օրինակ, Հայրենական մեծ պատերազմի վետերան, նախկին կոմունիստ Անժելա Կարճիկյանը եւ իր նման շատերը, որոնք նույնպես երեկ Հաղթանակի զբոսայգի էին եկել զոհվածների հիշատակը հարգելու համար, չեն

ՔԻՄԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԵՆ ՎՃԱՐԵԼ

ՔԻՄԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԵՆ ՎՃԱՐԵԼ Այնպես, ինչպես «Նաիրիտում» Մինչ «վերեւներում» կորոշեն, թե Վանաձորի քիմիական համալիրի բաժնետոմսերը բրիտանական «Ռանսաթից» հետո ո՞վ կտնօրինի կամ երբվանի՞ց կաշխատի համալիրը, «ներքեւներում» ավելանում են ըմբոստ տրամադրությունները։ Համալիրի կազմում գտնվող քիմգործարանի պահակային ծառայության աշխատողները 8 ամիս աշխատավարձ չեն ստացել եւ չգիտեն, թե ո՞վ պետք է վճարի պարտքը, քանի որ չգիտեն, թե ո՞վ է

Սահմանադրական հանրաքվեն ապօրինի է

Սահմանադրական հանրաքվեն ապօրինի է Ըստ ՀՀ հանրաքվեի մասին 2001թ. հոկտեմբերի 9-ի օրենքի 7 հոդվածի 6172րդ կետի, սահմանադրական հանրաքվեն նշանակում է հանրապետության նախագահը՝ Ազգային ժողովի համաձայնությունն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում։ Ըստ նույն հոդվածի 7172րդ կետի, հանրաքվեն պետք է անցկացվի հանրաքվե անցկացնելու մասին հանրապետության նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 45 եւ ոչ ուշ, քան

ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ

ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ Ստեփան Դեմիրճյանի կողմից մամուլում առաջադրված հարցին ի պատասխան՝ հնչել է տեղեկություն, թե իր կողմից մասնագետների հետ քննարկվում է նախագահական ընտրությունների արդյունքների առնչությամբ Եվրոդատարան դիմելու խնդիրը: Հնչել է նաեւ հավաստիացում, որ իր քայլերում լինելու է հետեւողական: Հետեւաբար, «Ազատ ընտրության իրավունքի» ոտնահարումը ՀՀ իշխանությունների կողմից ամենայն հավանականությամբ կդառնա Ստրասբուրգում դատաքննության առարկա: Եվ դա

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄ Է»

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄ Է» Ասում է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը -Երբ ձեզ հրավիրեցի հարցազրույցի, դուք ասացիք՝ արդյո՞ք մեր երկրում մնացել է հարց, որի պատասխանը չի տրվել։ Դուք նկատի ունեք, որ մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ չեն առաջանում հարցեր եւ պատասխանների կարիք էլ չկա՞։ – Չէ, ուղղակի հիմա քաղաքական դաշտում հնարավոր չի նոր հայտնագործություն

ԸՆՏՐԵՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ

ԸՆՏՐԵՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ ՀՅԴ քարոզչական խմբերի կազմում հանդիպումից հանդիպում նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, որն այժմ արձակուրդում է, ընտրողներին միայն մի կոչ է անում՝ «Կատարեք իսկապե՛ս քաղաքական ընտրություն»: Նա հիշեցնում էր, թե թյուր պատկերացում է ձեւավորվել, որ ԱԺ պատգամավորը պետք է լուծի տվյալ համայնքի բնակիչների կենցաղային խնդիրները: Մինչդեռ առաջարկում էր հիշել՝ «Ձեր ընտրած պատգամավորներից քանի՞սն

ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԾԵԾՈՒՄ ԵՆ ԳՐՈՂԻՆ

ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԾԵԾՈՒՄ ԵՆ ԳՐՈՂԻՆ Վաստակաշատ գրող-հրապարակախոս Ռոբերտ Կարայանը նոր է ապաքինվել։ Նրան աչքի վիրահատության ենթարկեցին պրոֆեսոր Մալայանի հանրապետական աչքի կենտրոնում։ Ոտքի վրա դեռ երեւում են կապտուկները։ «Եղիշե Չարենց» գրական հուշաշքանշանի արժանացած գրողը («Փրկություն», «Շեփորականչ ազգահավաքի», «Առականի՝ ցավեր քանի», «Լուսաբացներին ընդառաջ», «Կուժն ու կուլան ինչո՞ւ կուլա», «Առակս գա, ծանակի՝ չարի գետը ցամաքի» գրքերի հեղինակ) բռնարարքի է

ՄՐՑԱՊԱՅՔԱՐԻ ԵՆ ԳՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

ՄՐՑԱՊԱՅՔԱՐԻ ԵՆ ԳՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ Մեկը՝ քաղաքական գործիչ, մյուսը՝ տնտեսագետ Թիվ 3 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված հիմնական թեկնածուներից մեկը՝ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Ղուկաս Ուլիխանյանը, ԱԺ պատգամավոր է եւ օրենսդիր աշխատանքի 4 տարվա փորձ ունի: Շատերին նա հայտնի է՝ որպես ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իմփիչմենթի գործընթացն ԱԺ-ում գործնական հունի վրա դնողներից մեկը:

«ՉԻ»-Ն ԿՍԵՂՄԻ՞ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ՁԵՌՔԸ

«ՉԻ»-Ն ԿՍԵՂՄԻ՞ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ՁԵՌՔԸ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը «Չորրորդ իշխանություն» թերթին դատի տալուց հետո է միայն հաշտության եզրեր գտնելու պատրաստակամություն հայտնում: Հիշեցնենք, որ Վլադիմիր Դարբինյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարան եւ «Չորրորդ իշխանությունից» պահանջում է «անհապաղ հերքել» թերթի 04.03.03թ. համարում տպագրված՝ «Ծտի խելքով կուսակցությունը» եւ 25.03.03թ. համարում՝ «Սերժի ցուցակն ու

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031