Օրվա լրահոսը
ՇԱՆՍ ՄԱՍԻՆ՝ ԿԱՄ ԼԱՎ, ԿԱՄ ՈՉԻՆՉ
Տիկին Նարգիզի տունը սուգ էր ընկել… Կորել էր նրա սիրելի, անկրկնելի ու անփոխարինելի շնիկը։ Տիկին Նարգիզը լալիս էր ու անվերջ լալիս, ամբողջ շենքի հարեւանությունը, տիկին Նարգիզի սգին սգակից, ոչ մի կերպ չէր կարողանում հանգստացնել ու մեղմել նրա վիշտը։ – Ախր չեք պատկերացնի, է,- ասում էր տիկին Նարգիզը,- առավոտյան մի դիլիմ ձմերուկ ուզեց՝ չտվեցի։ Լեզուս չորանար,
Հաղթանակը դեռ պետք է իմաստավորվի
«Կիսաքանդ տան մատույցներում տանտերերն անիմաստ վիճում են: Իսկ ատաղձագործները, զինված քանոններով եւ ներկերով, չեն կարողանում սկսել իրենց գործը»: Քվան Խոման (1532-1587) 1999-ի խորհրդարանական ընտրությունները, ի տարբերություն նախորդների, անցան բավական իներտ մթնոլորտում: Նման դեպքերում մեծ Կոմբինատորը կասեր՝ չկա նախկին էնտուզիազմը, իսկ շարքային հայը կասի՝ ժողովուրդը հոգնել է: Նշենք, որ հայրենական «դիտորդները» նույնպես հոգնել են եւ չեն
ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կրթության եւ գիտության նախարարությունը մեր այն գերատեսչություններից է, ուր սովորաբար շունը տիրոջը չի ճանաչում։ Տարին մեկ գալիս է նոր նախարար եւ փորձում իր «թիմը» ստեղծել, խաղի իր կանոնները կիրառել։ Մինչեւ թվում է, թե ամեն ինչ տեղն է ընկնում, չարաբաստիկ տարին լրանում է։ Այդ պատճառով էլ նախարարության գործունեությունն անհետեւողական է, չկա ազգային (կամ պետական) կրթական նպատակասլաց
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ «ԱՌԱՎՈՏ»-ԻՆ
Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ՀՀ վարչապետին ուղղված նամակս տպագրելու համար (թաղման ծախսերի վերաբերյալ)։ Իմ բարձրացրած հարցը արժանացավ ՀՀ ՆԳ նախարար Ս. Աբրահամյանի, Երեւանի քաղաքապետի տեղակալ Վ. Վարժապետյանի, քաղաքապետարանի բնակչության սպասարկման հատուկ ծառայությունների վարչության տնօրեն Համլետ Ավետիսյանի ուշադրությանը։ Այն օպերատիվ կարգով քննարկվեց եւ մեր ընտանիքին գոհացնող լուծում ստացավ։ Ես իմ գոհունակությունն եմ արտահայտում եւ հավատում, որ
ՔԱՅԼԱՐՇԱՎ՝ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐՈՎ
Յուրաքանչյուր, հերթական ՀՀ կառավարության հրաժարականից հետո ժողովուրդը հիասթափություն է ապրում։ Ի՞նչ կարելի է սպասել զինվորական վարչապետից։ Կա՞ն արդյոք համապատասխան հնարավորություններ, որոնք կարդարացնեն սպասելիքները։ Որքանո՞վ են դրանք իրատեսական։ Մենք միշտ հպարտացել ենք մեր տաղանդներով։ Հայտնի է, որ յուրաքանչյուր ժողովրդի հարստությունը ոչ այնքան հումքային ռեսուրսներն են, որքան կադրային ներուժը։ Տարրական տրամաբանության տեսանկյունից նոր կազմավորված կառավարությունում ընդգրկված են
Ապօրինությունների հովանավորը, դարձյալ մարզային դատախազն կամ ընտրությունները խեղաթյուրելը մասնագիտություն է
Շիրակի մարզում տիրող իրավիճակը, խորացող ճգնաժամային սոցիալ-տնտեսական հիմնահարցերը առիթ հանդիսացան բնակչության մասսայական արտագաղթի։ Այս բոլորի վերլուծությամբ կարելի է գնահատել կամ որակել ամենաթողության եւ անպատժելիության հետեւանք եւ մարդկանց ճակատագրերի նկատմամբ անտարբերության դրսեւորում, որի մեջ իր մեղքի բաժինն ունի նաեւ Շիրակի մարզային դատախազ Վ. Ավագյանը։ Դատախազն իր տեղում երկար պաշտոնավարելու ցանկության պատճառով չի կարեւորում օրինականության պահպանումը։ Նրա
ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ «ՕԳՆՈՒԹՅԱՆ» ԳԻՆԸ
Բնակարանի առք ու վաճառքի գործարքի ձեւակերպումի հապճեպությունից հաճախ փաստաթղթային բացթողումներ ու անճշտություններ են լինում։ Եվ մարդիկ հայտնվում են իրավական անպաշտպան վիճակում։ Եվ այդ անպաշտպանությունից միշտ ինչ-որ մարդիկ օգտվում են։ Անվանի մաթեմատիկոս Արամ Սարիբեկյանի դուստրը՝ դաշնամուրի դասատու Մայա Սարիբեկյանը, դիմել էր խմբագրություն հետեւյալ բողոքով. «1989-ի օգոստոսին Կարապետյան 22 հասցեի տան համար վճարելով գումարի կեսը, ստացանք այդտեղ
ՇԱՏ ԱՆՆՇԱՆ ԾԱՎԱԼՆԵՐ
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, «ամփոփելով կառավարության նիստը, վարչապետ Վազգեն Սարգսյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց ՀՀ-ից ապրանքների արտահանման եւ ներմուծման ծավալների եւ կառուցվածքի վրա։ Նշվեց, որ արտահանման ծավալները շատ աննշան են ներմուծման ծավալների համեմատ»։ Վերջապես կառավարությանը հայտնի դարձավ այն, ինչ գիտեին բոլորը։ Նախորդ բոլոր կառավարությունները արտաքին ապրանքաշրջանառության ոլորտում ունեին իրենց թուլությունները։ Հրանտ Բագրատյանի կառավարությունն, օրինակ, մեծ ծավալներ
ՄԱՆՈՒՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԼՌԵԼԸ ԵՎՍ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎ Է»
Շուրջ մեկուկես տարի է անցել Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնաթողությունից։ Նրա հետ հեռացած սակավաթիվ գործիչների շարքում է նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Մանուշակ Պետրոսյանը, որն, ի տարբերություն մյուս հեռացածների, նախընտրեց լռել։ Այսպես՝ որովհետեւ քաղաքականություն ասվածը, տիկին Մանուշակի կարծիքով, ամենեւին էլ չի նշանակում՝ ստեղծել կուսակցություն, հանդես գալ թերթերի էջերում, գովաբանել կամ փնովել այս կամ այն կողմին.
…ԳՈՒՄԱՐԱԾ ԱՄԲՈՂՋ ԵՐԿՐԻ ԳԱԶԻՖԻԿԱՑԻԱՆ
ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանին խնդրեցինք ճշտել, թե արդյոք իրոք կառավարությունը մտադի՞ր է վերանայել ջեռուցման եւ էլեկտրաէներգիայի սակագները եւ անցնել գազաջեռուցման։ Վարդան Խաչատրյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այս տեղեկությունը, այլ միայն ասաց. «Ես մի բան գիտեմ, որ բնակարանների գազաջեռուցումը մի քանի անգամ ավելի էժան է էլեկտրաէներգիայով ջեռուցումից։ Եվ մի
«Հըբը Սահմանադրության դրակա՞նը»
Մինչ երեկ սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը պատրաստվում էր ներկայացնել իր զեկույցը՝ «ՀՀ Սահմանադրության ընդունման 4 տարին» թեմայով, «21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը հայտարարեց. «Հայաստանում լրջորեն վտանգված է սահմանադրական կարգը»։ Դա ամենեւին չխանգարեց պրն Պողոսյանին սեմինարին մասնակից «Սահմանադրության հայրերին» հանգամանալից եւ երկար ներկայացնել 95 թվականին ընդունված Սահմանադրության ոչ լեգիտիմությունը։ Թեեւ ինքը՝ պրն Պողոսյանը, 95-ին
ԻՆՉՈՒ ԵՆ ԱՅՍՔԱՆ ԱՆՄԵՂ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ, ՆՈՐԻԿ ԱՅՎԱԶՅԱՆՆ ՈՒ ՄՅՈՒՍՆԵՐԸ
Հանրապետության որոշ պաշտոնյաներ թյուրիմացաբար կարծում են, թե իրենց մութ անցյալի, ապօրինի գործարքների, կաշառակերության կամ անլուրջ համբավի մեղավորները մամուլում դրանք արձանագրող ժուռնալիստներն են։ Նման թյուրիմացության մեջ են նաեւ «Օրագրին» դատի տված Արտաշես Գեղամյանը, Նորիկ Այվազյանը, կամ, ասենք, դատական ակտերի մի հարկադիր կատարող։ Դատախազությունն այդ թյուրիմացությունը հարթելու միակ միջոցը համարում է իր մասնագիտական պարտքը կատարած լրագրողին քրեական
Տիգրան Հակոբյանը
Բոլշեւիկյան սկզբունքայնություն դրսեւորեց մեր գործընկերների մի մասը, երբ իմացավ, որ պրն Հակոբյանը նշանակվեց կառավարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ: Այդ երկրորդական նշանակմանը տալով դարակազմիկ նշանակություն, նրանք դա համարեցին ՀՀՇ-ի դիրքերի ամրացում: Հավանաբար, այդ մեկնաբանները կողմ էին 90-98 թվականներին վարվող կադրային քաղաքականությանը, երբ գործնականում բացառված էր, որ, ասենք, որեւէ դաշնակցական նշանակվի նույնիսկ երկրորդական մի
ՎՏԱՆԳՎԱԾ Է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Շուրջ կես տարի է՝ հանրապետության իրավական կյանքը ծաղկում եւ բարգավաճում է դատական համակարգի բարեփոխված տարբերակով։ Ամեն մի բարեփոխում, որքան էլ օբյեկտիվ, բայց զուրկ չէ նաեւ սուբյեկտիվ կողմերից։ Մեր երկրի դատական համակարգի բարեփոխումները օբյեկտիվ են այնքանով, որքանով օբյեկտիվ են դրանց հեղինակները։ Մեր հասարակությունը, նույնիսկ դատական համակարգն ինքը, չի հասցրել ամբողջովին ընկալել դատապաշտպանի ինստիտուտի կարեւորությունը։ Երեկ «Ֆեմիդա»
ԼԱՎ ԼՈՒՐ
ՀՀ կառավարության հուլիսի 1-ի նիստում վարչապետ Վազգեն Սարգսյանը ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի եւ իր անունից ցավակցություն հայտնեց Վեհափառ Հայրապետի վախճանի կապակցությամբ, նշելով, որ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսն իմաստուն եւ վեհ անձնավորություն էր, եւ ողջ հոգեւոր աշխարհն ու հայ ժողովուրդը ծանր կորուստ կրեց։ Նույն նիստի ժամանակ կառավարությունը որոշեց համապատասխան գումար
ԵԳՈՐՅԱՆԸ ԳՈՀ Է
ՆԳ եւ ԱԱ նախարարության տարանջատման նախաձեռնությամբ նախորդ ԱԺ-ում «Հայրենիք» խումբն էր հանդես եկել եւ կատաղի դիմադրության արժանացել։ Այժմ, երբ թերեւս իրենց ներկայացրածից տարբեր դրդապատճառներով, բայց այդ նախաձեռնությունն իրականացվեց՝ ինչպե՞ս է կատարվածը գնահատում Էդվարդ Եգորյանը։ «Առավոտի» այս հարցին նա պատասխանեց. «Կարեւորը փաստն է, որ դա իրականացվեց։ Ես դա ճիշտ եւ ողջունելի քայլ եմ համարում։ Ինձ համար
ՀԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԽԵԼՔՈՎ
– Ես համարում եմ, որ վերջին 10 տարում մենք, իրոք, հայի վերջին խելքին հատուկ ճիշտ ճանապարհի վրա ենք եղել պետության կառուցման եւ զորացման եւ մեր պետական ամենակարեւոր խնդրի՝ Արցախի հիմնահարցի լուծման առումով։ Կա ասացվածք, որ ճշմարտության ճանապարհ դուրս գալու համար պետք է նախեւառաջ մոլորության ճանապարհով անցնել։ Կուզենայի սխալված լինել գնահատականիս մեջ, որ 88-98-ը եղել է
ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐ ԿԱՄՔԸ ԹԵԼԱԴՐԵԼ
Վերջապես երեկ, ժ. 13.25-ին շարունակվեց Արման Դանգոյանցի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Նախագահող դատավոր Տ. Սահակյանը ներողություն խնդրեց նիստն ուշ սկսելու համար (նիստերի դահլիճի հերթ էր – Ռ.Մ.)։ Նախագահող դատավորը հարցրեց ամբաստանյալին, թե տեղյա՞կ է գործի նյութերում առկա իր բացատրությունների մասին (քննիչ Մաթեւոսյանին որպես վկա տված)։ Ամբաստանյալն ասաց, որ ինքը սպանություն չի կատարել եւ այդ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՐՈՒՄ Է «ՌԵՖԼԵԿՏՈՐԱՅԻՆ» ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
Հարցազրույց «21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանի հետ -«Ընդհանուր պետության» բանաձեւի պահպանումն, ըստ ՀՀ դիվանագետների, մեր արտաքին քաղաքականության մեծագույն հաջողությունն է, քանի որ չի լինելու ուղղահայաց կախվածություն, այլ կլինեն հորիզոնական հարաբերություններ։ Գործնականում որքանո՞վ է իրատեսական։ -Ես բազմիցս նշել եմ, որ առաջարկներն, ըստ էության, իրարից չեն տարբերվում։ Փուլային եւ փաթեթային բաժանումները խիստ պայմանական են։ Վերջերս դա
ԵՐԵՎԱՆԻ ՈՒՂՂԻՉ ՏՆԻՑ
… Շնորհակալ եմ խորհրդային իշխանությունից … Ըստեղ սովորեցի կարթալը, շկոլումը … ըստեղ նստում գազեթ եմ սաղ օրը … Շեն կենան իրանք. ես խորհրդային իշխանությունից գանգատ ունեմ ոչ … «Երեւանի ուղղիչ տնից» Եղ. Չարենց, 1927 թ. Կեցցե 1998-ի Հայաստանի իշխանափոխությունը, ինձ դատարանի որոշումով, հատուկ մեքենայով, պահակախմբի ուղեկցությամբ (որ չփախչեմ) բերեցին մեկուսարան՝ արձակուրդ հարկադրեցին… Համ էլ ի՜նչ
Հավաքի՛ր 52-82-43, վստահի՛ր հեռախոսազանգիդ
ՀՀ էներգետիկայի նախարարությունը հայտնում է, որ էներգետիկ համակարգի բարեփոխումների ներկայիս փուլի ամենագլխավոր խնդիրը գերնորմատիվային կորուստների վերացումն է, որի առաջացման պատճառներից մեկն էլ մատակարար-բաժանորդ փոխհարաբերություններում «մարդկային գործոնի» առկայությունն է։ Ուստի այս արդեն արատավոր դարձած խնդրին լուծում տալու լծակներից մեկն էլ օրինազանցությունների դեմ անհաշտ պայքարն է, ինչն առանց բնակչության օգնության, հանրապետության ողջ տարածքում միայն էներգետիկայի նախարարության ուժերով
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հելսինկյան Կոմիտեն արձանագրելով, – որ ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման նախապայմաններից են ազատ լրատվությունը, խոսքի ազատությունը եւ լրատվական միջոցների չկառավարվող գործունեությունը, մտահոգված, – որ Հայաստանում այդ արժեքների նկատմամբ ոտնձգությունն իր հիմքում ունենում է հիմնականում քաղաքական շարժառիթներ, անհանդուրժելի է համարում «Օրագիր» թերթի նկատմամբ կիրառվող հակասահմանադրական գործողությունները եւ դրանք գնահատում որպես հանրապետությունում ազատ խոսքը լռեցնելու՝ իշխանությունների
Մահ, որ կարող էր եւ չլինել
Յուրաքանչյուր վիրահատություն կատարող բժիշկ գիտի, որ ապահովագրված չէ մահվան դեպքերից։ Դրա մասին նրանք ամենաքիչն են խոսում։ Յուրաքանչյուր վիրահատության տեսակի համար կա մահվան վիճակագրություն։ Այսինքն՝ 1000-ից 3-ը կարող է մահանալ։ Արմավիրում մի քանի օր առաջ նշագեղձի վիրահատության ժամանակ մահացավ 27-ամյա մի կին. որոշ տվյալներով՝ հղի։ Սակայն արտառոցն այս պատմության մեջ ոչ այնքան մահվան դեպքն է, այլ
«ՍԱ Է ՎԵՐՋԻՆ ԿՌԻՎԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՄԵՐ ՄԵԾ…»
Ինչպես փրկել «ողբալիորեն անպաշտպան» մեր որոշ իշխանավորների՝ «Օրագիր» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի «անգութ հալածանքներից»… Մտածում-մտածում եմ, բայց ինչքան փորձում եմ լավատես լինել, միեւնույն է՝ նրա դեմ քրեական գործի հարուցումը փրկություն չեմ համարում: Նույնիսկ «ԿԳԲ-ի պադվալներում» Նիկոլին ընդմիշտ պահելն էլ ելք չէ: Նա այնտեղ էլ «քսիֆ»-հոդվածներ կգրի, ու թե Հայաստանում մի «ծախված» թերթ չգտնվի, որ
«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՉԷՐ ԿԱՐՈՂ, ՍԴ-Ն ՉԷՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավար եւ «Հայրենիք» դաշինքի առաջնորդ Էդվարդ Եգորյանը միակն էր, որ Սահմանադրական դատարան դիմեց՝ վիճարկելով համամասնական ընտրահամակարգով ընտրությունների արդյունքները։ Ինչպես եւ նախապես կանխատեսել էինք՝ նրա հայցը մերժվեց։ -Խորհրդարանական այս խառնափնթոր ընտրություններից բողոքում էին բոլոր կուսակցությունները, բայց դրանք անվավեր ճանաչելու հայցով միայն Դուք դիմեցիք Սահմանադրական դատարան։ Ձեր մեկնաբանությամբ, մյուսներն ուղղակի չցանկացա՞ն կռվից հետո եւս
ԿՐԱԿՄԱՐԻՉՆԵՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Երկուշաբթի Ամենայն Հայոց Վեհափառի աճյունը կտեղափոխվի Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցի, որպեսզի հավատավոր հայ ժողովուրդը հնարավորություն ստանա հրաժեշտ տալ կաթողիկոսին։ Այս առիթով մաքրվում եւ կարգի է բերվում եկեղեցու տարածքը։ Երեկ եկեղեցի են այցելել նաեւ ՆԳ նախարարության աշխատակիցները եւ տեղանքի մանրազնին քննություն են անցկացրել։ Փոխնախարար Հովհաննես Վարյանն ուշադիր զննել է եկեղեցու ներսը, ուսումնասիրել է պատերը եւ հանդիսավոր
Ո՞վ դրամին վիագրա տվեց
Ասել, որ դրամի կուրսը կայունացել է՝ նշանակում է ասել կեսճշմարտություն։ Դրամը նախ կայունացավ մեկ դոլարին՝ 540-ի սահմաններում։ Կայունացավ ու հետո սկսեց բարձրանալ՝ մանրվեց 540-ի սահմանները։ Յոթ քաղաքներ էին վիճարկում Հոմերոսի հայրենիք համարվելու իրավունքը։ Դրամի կուրսի բարձրացման հեղինակային իրավունքը, հանգիստ խղճով կարող են վիճարկել պետական առնվազն երեք գերատեսչություն՝ ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկը, պետական եկամուտների նախարարությունը։ Յուրաքանչյուրն
ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՎԵԼԻ ԲԱՐԴ Է, ՔԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի մամուլի ասուլիսը հունիսի 30-ին, անշուշտ, նոր դարագլուխ չի բացելու հայոց քաղաքական պատմության մեջ։ Դա, պետք է պարզ ասել՝ հետեւանք էր Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում վերջին տարվա ընթացքում տեղի ունեցած մի շարք գործընթացների եւ հաստատապես ոչ թե ավարտ, այլ հանգրվան որոշակի զարգացումների առումով։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ԼՂՀ այլեւս նախկին
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾՆԵՐԻ ԽՐՈՆԻԿԱՆ
1999 թ. փետրվարի 9-ին Նոր Հաճըն-Երեւան մայրուղու մոտ հայտնաբերվել է ՀՀ ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի դիակը։ Նույն օրը նախագահն «Առավոտի» թղթակցի հարցին պատասխանեց. «Ամեն ինչ բավական պարզ է»։ Նույն օրը ձերբակալվեցին Արծրուն Մարգարյանի թիկնապահներ Արմեն եւ Արսեն Խաչատրյանները։ Փետրվարի 10-ին ՀՀ գլխավոր դատախազության ԼԾ ղեկավար Գուրգեն Ամբարյանն «Ազատության» թղթակցին հաղորդեց, թե չի բացառվում ինքնասպանության
«Ա՛Յ ՔԵԶ ԲԱ՜Ն. ԲՈԼՈՐՆ ԻՆՁ ԷԻՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ»
Ներքին զորքերի հրամանատար, գեներալ Արծրուն Մարգարյանի սպանության գործով ձերբակալված Արսեն եւ Արմեն Խաչատրյանների խափանման միջոցը՝ կալանքը, հունիսի 30-ին փոխարինվեց փաստացի տնային կալանքով։ Թեեւ գործի նախաքննության ընթացքը «Առավոտը» մանրամասն լուսաբանել է, ամեն դեպքում նպատակահարմար գտանք զրուցել նաեւ թիկնապահների հետ։ Այս պարագայում «տեխնիկական պատճառներով» հանդիպեցինք միայն Արսեն Խաչատրյանին։ Նա եղելությունը ներկայացրեց այս կերպ. «Գեներալն այդ օրը պատասխանատուն