Լրահոս
Օրվա լրահոսը

Հավաքի՛ր 52-82-43, վստահի՛ր հեռախոսազանգիդ

Հուլիս 02,1999 00:00
energia

ՀՀ էներգետիկայի նախարարությունը հայտնում է, որ էներգետիկ համակարգի բարեփոխումների ներկայիս փուլի ամենագլխավոր խնդիրը գերնորմատիվային կորուստների վերացումն է, որի առաջացման պատճառներից մեկն էլ մատակարար-բաժանորդ փոխհարաբերություններում «մարդկային գործոնի» առկայությունն է։ Ուստի այս արդեն արատավոր դարձած խնդրին լուծում տալու լծակներից մեկն էլ օրինազանցությունների դեմ անհաշտ պայքարն է, ինչն առանց բնակչության օգնության, հանրապետության ողջ տարածքում միայն էներգետիկայի նախարարության ուժերով անհնար է իրականացնել։

Պետք է գիտակցենք բոլորս, որ էներգետիկ համակարգում ցանկացած օրինախախտում շատ ծանր է անդրադառնում թե համակարգի, թե հենց նույն սպառողների վրա, քանզի նման երեւույթները անմիջականորեն ազդում են սակագնի վրա։ Ուրեմն եթե նկատում եք որեւէ անօրինական գործողություն, ապա հավատացած եղեք, որ այն, մեղմ ասած, անհարգալից վերաբերմունք է առաջին հերթին յուրաքանչյուրիս նկատմամբ։ Էներգետիկայի նախարարությունը դիմում է բոլոր բաժանորդներին՝ զերծ մնալ էլեկտրացանցի անբարեխիղճ աշխատողի հետ անազնիվ գործարքներ կատարելուց, եւ խնդրում յուրաքանչյուր ազնիվ, իրեն հարգող քաղաքացու՝ էներգետիկ համակարգին առնչվող որեւէ անօրինականություն նկատելու դեպքում զանգահարել 52-82-43 հեռախոսահամարով՝ ամեն օր ժ. 9-18-ը (բացի շաբաթ եւ կիրակի օրերից)։

Կարող եք վստահ լինել, որ երաշխավորելով զանգերի գաղտնիությունը, Ձեր ահազանգին անպայման ընթացք կտրվի։ Միայն նման միջոցառումների համատեղ իրականացման շնորհիվ մենք կարող ենք հասնել էներգետիկ համակարգում կարգ ու կանոնի հաստատմանը եւ միմյանց հանդեպ վստահության վերականգնմանը։

ՀՀ էներգետիկայի նախարարության լրատվական կենտրոն

Եվ այսպես, կարող ենք զանգել ու բողոքել «լույսի մարդկանց» անօրինական գործողություններից։ Ամենակարեւորն այն է, որ նրանք չեն իմանալու, թե ով է բողոքել։ Նախարարությունում ձեւացնելու են, որ չգիտեին այդ ամենը, եւ անանուն զանգի հիման վրա պատժելու են իրենց աշխատակիցներին։ Իրենց կամքով, բայց մեր անունից։ Իսկ մենք կարծում էինք, թե գոնե արտաքուստ երկիրը օրինական է եւ բազում օրենքների շարքում գործում է նաեւ «Աշխատանքային օրենսգիրքը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031