Օրվա լրահոսը

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ՆԱԽԱԳԱՀԻ

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ՆԱԽԱԳԱՀԻ Ս/թ մարտի 20-ին Շենգավիթի համայնքի առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Ա. Մերանգուլյան) ավարտվեց Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների հայցի քննությունը։ Նրանք պահանջում էին անվավեր ճանաչել 17.04.2001թ. խորհրդի ընտրությունները, քանի որ, ըստ նրանց, նախագահ Սմբատ Գեւորգյանի «անօրինական գործողությունների» հետեւանքով խախտվել էր «ՀՀ պատերազմի, աշխատանքի, զինված ուժերի եւ իրավապահ մարմինների վետերանների միության» կանոնադրությունը։

«Հավերժական պարտքի» օրենքը՝ «ԱրմենՏելում»

«Հավերժական պարտքի» օրենքը՝ «ԱրմենՏելում» Հունիսի վերջին «ԱրմենՏելի» բաժանորդներին Լոռու մարզի բաժանմունքում նոր անակնկալ էր սպասում։ Եթե տարվա սկզբից, համաձայն համակարգչային նոր ծրագրի, քաղաքացիներին ներկայացվող հաշվարկները փոքր-ինչ պարզեցվել էին, եւ միջքաղաքային խոսակցությունների գումարներն ըստ նախորդ եւ ընթացիկ ամիսների տարանջատվել, ապա այժմ, համակարգչային փոփոխված ծրագրի համաձայն, հստակ գործում է «ԱրմենՏելին» «հավերժական պարտքի» օրենքը։ Այսպես, բաժանորդը հունիսի 28-ին

Թանգարանով «մտահոգ»՝ թանգարան չեն գնում

Թանգարանով «մտահոգ»՝ թանգարան չեն գնում «Ողջ աշխարհը գտնում է, որ հայերը գորգ չեն գործել։ Այդ տենդենցը կգնա այնքան, քանի դեռ մշակույթի նախարարությունում Անահիտ Գալստյանը եւ նրա նման այլ պաշտոնյաներ կունենան կարծիք, որ մեզ գորգի թանգարան պետք չէ»: Դժգոհեց Ազգագրության թանգարանի գեղարվեստական գործվածքի բաժնի վարիչ Աշխունջ Պողոսյանը։ «Առավոտում» տպագրված «Հայաստանին գորգի թանգարան պետք չէ» հրապարակման մեջ

ՎԵՐԱԴԱՐՁ՝ 20 ՏԱՐԻ ԱՆՑ

ՎԵՐԱԴԱՐՁ՝ 20 ՏԱՐԻ ԱՆՑ Դրամատիկական թատրոնի դերասանուհի Մարի-Ռոզ Աբուսեֆյանը 1983թ. «անձնական պատճառներով» բնակության մեկնեց Ամերիկա։ Մարի-Ռոզը եզակի «հայաստանահայ» արվեստագետներից է, որ իր արվեստով հաջողությունների է հասել դրսում։ 20-ամյա ընդմիջումից հետո դերասանուհին Երեւանում հանդես եկավ մենաներկայացմամբ՝ «Կարսից մինչեւ Տրոյա» (1-ին մաս) եւ «Տատրագոմի հարսը» (2-րդ մաս)։ – Մարի-Ռոզ, ինչո՞ւ միայն մեկ ներկայացմամբ հանդես եկաք Երեւանում։ –

Ինչեւիցե

Ինչեւիցե Երկդիմի գովազդների երեսները չեչոտվել են երկնային կարկուտից, քանի որ երբ կոմունիստները նորից գան իշխանության գլուխ, հենք են դառնալու նոր առաջնորդների դիմանկարների համար։ Սատանան վնասում է մարդուն ու նրան հուշում է, որ դա Աստծո կամքն է, որպեսզի մարդը դառնա աստվածամերժ։ Սատանայի գործունեությանը տրված Աստծո թողտվությունը մարդու մեղքերից է։ Մարդն առաջին հերթին պետք է դժգոհի սեփական

Երբ քաղաքացին է դառնում միջոց

Երբ քաղաքացին է դառնում միջոց Հայցվորը չդիմեր՝ պետությունը պետտուրք չէր ստանա Մինչեւ դատաիրավական բարեփոխումները՝ դատարան դիմող քաղաքացիների հայցի բավարարման մեխանիզմն ավելի պարզ ու հասկանալի էր (վճռի կատարման տեխնիկական ձգձգումը մի կողմ դրած)։ Այսպես, եթե դատարանը բավարարում էր քաղաքացու հայցը՝ նրա օգտին վճիռ կայացնելով (դիցուք, ինչ-որ մեկից գումար բռնագանձելու վերաբերյալ), ապա վճիռը սահմանված ժամկետում ուժի մեջ

ԺԱՄԱՆԱԿՆ Է ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ

ԺԱՄԱՆԱԿՆ Է ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ «Ես ալերգիա ունեմ ԽՄԿԿ կենտկոմի այն անդամների նկատմամբ, ովքեր սկզբից քանդեցին երկիրը, իսկ հիմա դրա ավերակների վրա փորձում են նոր ունիվերսալ պետություն ստեղծել…»։ Գեներալ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼԵԲԵԴ, մարտ, 96թ. ՀՀ նախագահ Լ. Տեր- Պետրոսյանի եւ նրա վարչախմբի հրաժարականից հետո, Հայաստանի առջեւ ծագեց միանգամայն նոր խնդիր՝ ստեղծել ներքին եւ արտաքին պետական քաղաքականության մեջ

Ջեմի ստացման նոր տարբերակ

Ջեմի ստացման նոր տարբերակ Որքան էլ բարձր ամբիոններից աղաղակենք մեր տնտեսության աննախադեպ աճի ցուցանիշների մասին, միեւնույն է, իրականությունն այլ է, եւ այս կերպ տնտեսությանը «չես կարող համոզել», որ զարգանա։ Ցանկացած տնտեսական ճգնաժամ ավարտվելու միտում ունի եւ հայկականն էլ այս տեսակետից բացառություն չէ։ Տնտեսության զարգացման համար առաջին հերթին անհրաժեշտ է ճիշտ հարկային եւ մաքսային քաղաքականությամբ խթանել

ԾԱՅՐԻՑ ԾԱՅՐ՝ ԷՔՍՏՐԻՄ

ԾԱՅՐԻՑ ԾԱՅՐ՝ ԷՔՍՏՐԻՄ «Բլբուլ թրավել» գործակալությունը էքստրեմալ զբոսաշրջության սիրահարներին Հայաստան է հրավիրում Եկե՛ք Հայաստան, հնագույն երկիր, եկե՛ք եւ հիացե՛ք նրա հրաշալի բնությամբ, հինավուրց ճարտարապետությամբ, զարմանալի ու գեղեցիկ ավանդույթներով։ Արեւմտյան կուշտ ու միապաղաղ կենցաղով ապրող մարդիկ երազում են կտրվել տափակ առօրյայից եւ շրջել աշխարհով մեկ, տեսնել նոր երկրներ, թուլացնել նյարդերը, կտրվել մի որոշ ժամանակով քաղաքակրթության բարիքներից

Բնությունը հակահարված կտա

Բնությունը հակահարված կտա Հրազդանի կիրճի մասին գրվել է բազմիցս, սակայն իրավիճակն այնտեղ օր օրի էլ ավելի է վատթարանում, քանզի որեւէ քայլ չի ձեռնարկվում կիրճի մասին հոգ տանելու ուղղությամբ։ Իհարկե, կարելի է ասել, որ Հրազդանի կիրճն այլեւս ամբողջովին մաս-մաս հատկացված է տարբեր մարդկանց։ Դա հատկապես նկատելի է գետի երկայնքով մի հողակտորը մյուսից պարսպով կամ ցանկապատով սահմանագծելուց։

«ԱՐՄԵՆՏԵԼԸ»՝ ՄԱՆՐ ԴՐԱՄԱՇՈ՞ՐԹ

«ԱՐՄԵՆՏԵԼԸ»՝ ՄԱՆՐ ԴՐԱՄԱՇՈ՞ՐԹ «ԱրմենՏելը» արդեն վերջնականապես ոտնահարում է քաղաքացիների իրավունքները՝ իր խոստումները, պարտավորությունները, համապատասխան ծառայությունները չկատարելով կամ խաբելով։ Արդեն քանի-քանի դեպքեր են բացահայտվել եւ մամուլում էլ գրվել, երբ քաղաքացին անօգնական ու խաբված վիճակում է հայտնվել։ Ամիսներ առաջ «ԱրմենՏելը» աղմուկ-աղաղակով, ցնծությամբ հայտարարեց «easy Card»-ի մասին՝ իբրեւ առաջընթաց։ Երկու ամիս անց պարզվեց, որ միայն 20.000 դրամ արժողության

ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ Սեփական կարծիք Մուշեղ Սաղաթելյանը կունենա նաեւ դատապարտվելու դեպքում եւ դրանից հետո: Համենայնդեպս, այդպես է պնդում ինքը՝ ՔՊԻ վարչության նախկին պետը: Դատավորին ճանաչողներ կան Այն հանգամանքը, որ Մ.Սաղաթելյանի դատավարությունը վերաքննիչում տեղի է ունենում նույն դահլիճում, որտեղ ընթացել էր առաջին ատյանի դատավարությունը, մամուլն ու մասնավորապես «Առավոտը» պայմանավորել էին իշխանության՝ աղմկահարույց դատավարությունն աչքից հեռու եւ

Հրայր Մարուխյանի վտարումից

Հրայր Մարուխյանի վտարումից 10 տարի անց 1992-ի հունիսի 29-ը հայաստանցիների մեծամասնությանը երեւի թե ոչինչ չասող տարեթիվ է: Այլ հարց է, եթե հիշեցվի Հրայր Մարուխյանի վտարումը Հայաստանից: Գուցե չմտապահելով ճիշտ տարեթիվը՝ իրադարձությունն ինքնին հիշում են ամենքը: Դաշնակցականներն այդ տարեթիվը մոռացության մատնել անկարող են, քանի դեռ գումարվում են ՀՅԴ Ընդհանուր ժողովներ. 1992-ին ՀՀ իշխանությունները խափանել են ՀՅԴ

ՈՐ ՉՎԵՐԱԾՎԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ

ՈՐ ՉՎԵՐԱԾՎԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ Հունիսի 27-ին խորհրդարանում իմ ելույթը խեղաթյուրվել էր որոշ լրատվամիջոցների կողմից։ Չէի ցանկանա, որ իմ մտահոգությունը քաղաքական գործընթացում վտանգավոր միտումների ցարգացման վերաբերյալ դառնար գռեհիկ մեկնաբանությունների առարկա: Հարկ եմ համարում ներկայացնել բանավոր ելույթիս տեքստն ամբողջությամբ։ Դիմում եմ հասարակությանը եւ քաղաքական ուժերին՝ եւս մեկ անգամ անդրադառնալ ելույթում բարձրացված հարցերին։ -Հարգելի գործընկերներ, հարգարժան նախագահ, ես

Ռուսաստանը բարձրացնում է իր վարկանիշը

Ռուսաստանը բարձրացնում է իր վարկանիշը Իսկ Հայաստանը՝ նվաստանում Երբ դեռ եռում էին ֆուտբոլային կրքերը, 8 հզորագույն երկրների ղեկավարները հավաքվեցին կանադյան փոքրիկ լեռնային քաղաքում՝ որոշումներ կայացնելու աշխարհի կարեւորագույն խնդիրների վերաբերյալ։ Հանդիպումը անցավ խիստ գաղտնիության պայմաններում եւ տեղեկատվությունը շատ սակավ է։ Սակայն հայտնի է, որ խոսակցությունը գնում էր հակաահաբեկչական պայքարի եւ տնտեսական համագործակցության շրջանակներում։ Մասնավորապես, ութնյակը որոշեց

«ԱՅՍՕՐ ՊԱԿԱՍՈՒՄ Է ՓՈԽՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ»

«ԱՅՍՕՐ ՊԱԿԱՍՈՒՄ Է ՓՈԽՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ» ՀՀՇ գրասենյակում երեկ տեղի ունեցած ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված սեմինարի հյուրն էր Ժիրայր Լիպարիտյանը Ադրբեջանն այսօր հայտարարություններ է անում, որ 1997թ. ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը կողմերն ավելի մոտ էին, քան այսօր։ Ժիրայր Լիպարիտյանի անձնական կարծիքն այս մասին կարող է հետաքրքիր լինել։ «Առավոտի» հարցին պատասխանելով, նա ասաց. «Կա տպավորություն, եւ կարելի է ստանալ տպավորություն

ՓՈԽՎԱԾ, ԲԱՅՑ ԱՆԴՐԴՎԵԼԻ ԱՄԵՐԻԿԱՆ

ՓՈԽՎԱԾ, ԲԱՅՑ ԱՆԴՐԴՎԵԼԻ ԱՄԵՐԻԿԱՆ Հայաստանյան 7 լրագրողներ ԱՄՆ Պետքարտուղարության «Միջազգային այցելու» ծրագրով 3 շաբաթ հյուրընկալվել էին Միացյալ Նահանգներում։ Նախ առանձնացնենք այն հարցերը, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել հայ քաղաքական րջանակների համար։ «Ղարաբաղն Ադրբեջանի մասն է» Ճիշտ մեր այցելության օրերին էր, որ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերը հայտարարեց, թե Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղն ընդունում են

«ՏՈՆԸ» ԿԱՅԱՑԱՎ

«ՏՈՆԸ» ԿԱՅԱՑԱՎ Հայաստանի ազգային գրադարանը արդեն երեք տարի է, ինչ հուլիսի 4-ը նշում է որպես Ազգային գրադարանի օր։ Երեկ գրադարանի բակում կես ժամ ուշացումով սկսված միջոցառումը բացեց Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆայել Ղազարյանը։ Նա բավական երկար ողջույնի խոսքից հետո նկատեց, որ գրադարանային օրերը դարձել են հասարակական երկխոսության յուրօրինակ տոն, որոնք բոլորինս են։ Իսկ Ազգային գրադարանի բակում

Բռնագանձում տեղի չի ունեցել

Բռնագանձում տեղի չի ունեցել «Առավոտում» (հունիսի 4, «Ավտովթարից հետո») անդրադարձել էինք 1999թ. ավտովթարի մի պատմության, երբ վնասի փոխհատուցման սահմանված գումարը (փորձագետի ներկայացրած 200 հազար դրամը) մինչ մարման ժամկետի լրանալը վերաճեց 1300 ԱՄՆ դոլարի։ Արդյունքում, Եղվարդի ՆԳ բաժնի տարածքից առեւանգվեց Ս. Քարամյանի անձնական օգտագործման «ԿամԱԶ» ավտոմեքենան։ 2000թ. հուլիսի 9-ին Ս. Քարամյանը վեճի բռնվեց համագյուղացի Մ. Հարությունյանի

Ջազային-էստրադային ամբիոնը՝ առանց պետպատվերի

Ջազային-էստրադային ամբիոնը՝ առանց պետպատվերի Թերեւս հարկ չկա մանրամասն խոսելու, թե ինչ է երգը մեր կյանքում։ Այսօր երգը մեզ է բերում 20-րդ եւ 21-րդ դարի տեխնիկան՝ իր ձայնագրիչ ու ձայնարկիչ սարքերով, էկրանից ու ռադիոյով (ավելորդ է խոսել փողոցներում, որոշ ռեստորաններում ու բարերում հնչող ցածրորակ երաժշտության մասին) մեր տներն է լցվում մի այնպիսի բազմազանություն, ուր միմյանց մեջ

ԱԶԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՒՆԻ

ԱԶԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՒՆԻ Հայաստանի Հանրապետության ազգությունների միությունը մեծ ոգեւորությամբ ընդունեց «Հայաստան172Սփյուռք» երկրորդ համաժողովի հրավիրումը։ Այն կապերը, որ ցանկություն ունեն ստեղծել Հայաստանի իշխանությունները հայ Սփյուռքի հետ, մեծ ոգեւորություն են առաջացրել նաեւ այն պետություններում, որոնք համանման Սփյուռք ունեն Հայաստանում։ Վերջին ժամանակներս եվրոպական, ինչպես նաեւ նախկին Խորհրդային Միության շատ երկրներում անց են կացվում լայնամասշտաբ խորհրդաժողովներ, որոնց նպատակն

Չենք ուզում վրեժի «արդար» իրավունքի զոհ դառնալ

Չենք ուզում վրեժի «արդար» իրավունքի զոհ դառնալ Բաց նամակ ՀՀ նախագահին 2000 թ. հունիսի 20-ին ՀՀ ԱԺ դահլիճում տեղի ունեցած արտահերթ նիստի արդյունքները, կապված մահապատժի խնդրին, մեկ անգամ եւս ստիպեց ինձ դիմելու Ձեզ՝ մեր 40 մահապարտների ճակատագրի հստակեցման առումով։ Նկատի ունենալով այն իրողությունը, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը բարոյական եւ հուզական բորբոքվածության մեծ շրջան

ԶԱՎԵՇՏԻ ԴԱՍԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ԶԱՎԵՇՏԻ ԴԱՍԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ Նախագահի մասնակցությամբ Կառավարությունը սահմանել է զինծառայողների ամսական դրամական բավարարման մեջ մտնող վճարումների տեսակների ցանկը, որը պետք է հիմք հանդիսանա օրենքով սահմանված կենսաթոշակները հաշվարկելու համար («դրամական բավարարման մեջ մտնող վճարումների տեսակների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը»)։ Ուշադրություն դարձրեք՝ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքը ուժի մեջ է մտել 1998թ. դեկտեմբերի

«Կոռուպցիան սիրում է ստվեր»

«Կոռուպցիան սիրում է ստվեր» «Օրենքով Վերահսկիչ պալատն իր գործունեությամբ անկախ է եւ պարտավոր է աշխատել հրապարակայնորեն»,- այս խոսքերով սկսեց իր ելույթը ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Աշոտ Թավադյանը, ասուլիսին ներկայանալով 15 րոպե ուշացումով։ Ըստ պրն Թավադյանի, քանի որ Վերահսկիչ պալատը պատժիչ ֆունկցիա չունի, ուստի «ախտորոշում եւ ցույց են տալիս Հայաստանի տնտեսության այն նեղ տեղերը, որտեղ հնարավոր

ՅԱԿ-40-Ի ՎԹԱՐ. ԿԱՍԿԱԾՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՅԱԿ-40-Ի ՎԹԱՐ. ԿԱՍԿԱԾՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ «Մենք ձեզ իրավաբաններ կտրամադրենք եւ կլուծենք ապահովագրությանն առնչվող բոլոր հարցերը, իսկ եթե որեւէ բան չստացվի, ապա տարվա վերջին Երեւան կժամանի Իրանի պետական պատվիրակությունը, եւ մենք ամենաբարձր մակարդակներում կաշխատենք լուծել այդ հարցը»: Սկիզբը՝ նախորդ համարում: Իրանում ՅԱԿ-40 ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննելու համար մայիսի 18-ին Թեհրան ժամանեց հայկական օդային ընկերության պատվիրակությունը: Իրանի

Ռաֆայել Ղազարյանը խաբված է

Ռաֆայել Ղազարյանը խաբված է «1998-ին Կարեն Դեմիրճյան եւ Ռոբերտ Քոչարյան պայքարում ես նախընտրեցի Ռոբերտ Քոչարյանին»,- այսօր հայտարարեց ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը՝ փորձելով արդարանալ. «Ես հույս ունեի, որ Ռ. Քոչարյանը չի շարունակի Լ.Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը: Արցախի հարցի լուծումն ինձ համար գերխնդիր է»: Ակադեմիկոսն այսօր խոստովանեց, որ Ռ. Քոչարյանին հավատալու լուրջ հիմքեր ուներ: «Նախքան Հայաստան բերվելը Ստեփանակերտում անձամբ Ռոբերտ

«Փչացնելու տակտիկան նրա նախասիրությունն է»

«Փչացնելու տակտիկան նրա նախասիրությունն է» «Առավոտն» իր նախորդ հրապարակումներում անդրադարձել է վճռաբեկ դատարանի տնտեսական եւ քաղաքացիական գործերով դատավոր Արման Մկրտումյանի, այսպես ասած, որդեգրած ռազմավարությանը։ Այն է՝ բարոյապես ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն դատարանում գործ ունենալ իր հետ։ Նա իր այդ գործելաոճը կիրառում է բացառապես բոլորի նկատմամբ, անկախ նրանից՝ դիմացինը փաստաբան է, իրավաբան, թե սովորական շարքային

«ՈՒԶՈ՞ՒՄ ԵՍ ՍՊԱՆԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻԴ՝ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԻՐ»

«ՈՒԶՈ՞ՒՄ ԵՍ ՍՊԱՆԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻԴ՝ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԻՐ» Այսօր երկրի Գլխավոր օրենքի՝ Սահմանադրության ծննդյան օրն է։ Արժե, որ երկրի իշխանություններն այս տոնի կապակցությամբ շնորհավորեն ժողովրդին։ Բայց եթե չանեն էլ, ժողովուրդը չի նեղանա, այդպիսի՞ բաներ հաշվի չենք առել։ Շնորհավորանք լսելը, իհարկե, հաճելի է, բայց երկրի Գլխավոր օրենքի կատարումը եւ պահպանումը առավել կարեւոր է։ Ինչը, ցավոք, չենք կարող հաստատել։

«ՀԱՄԱԽՄԲՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»

«ՀԱՄԱԽՄԲՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ» Վստահեցնում է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը Հայաստանում վերջին յոթ տարվա ընթացքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու փորձերը համոզել էին, որ ՍԴ-ն Հայաստանի դատական եւ արդարադատության արատավոր համակարգի օրգանական մասն է կազմում: Բայց 2002-ի մայիսի 19-ին Շիրակի մարզի թիվ 67 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական կարգով տեղի ունեցած ընտրությունների արդյունքների

ԱՐՔԱՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱՐՔԱՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ Գագիկ Հովհաննիսյանը հեղինակ է երկու գրքերի («Խաղաղության երկինք», 1986 թ., «Աղետյալ սեր», 1990 թ.), բազմաթիվ հոդվածների, մեկ տասնյակից ավելի դրամատիկական ստեղծագործությունների։ Վերջերս լույս է տեսել նրա «Արքաների ընտանիքը» գիրքը։ Գրքում ներկայացված է չորրորդ դարի երկրորդ կեսին Հայաստանում ստեղծված քաղաքական բարդ կացությունը։ Հայտնվելով Սասանյան Պարսկաստանի եւ Արեւելյան հռոմեական կայսրության շահերի բախման կիզակետում, Հայաստանի երկու

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031