Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷԻ ՊԱՀԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԴԵՄՔՍ»

Մայիս 12,2004 00:00

«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷԻ ՊԱՀԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԴԵՄՔՍ» Հարցազրույց լրագրող Հայկ Մարտիրոսյանի հետ 172 Դուք լքել եք ԱրմՆյուզը, որի դեմքն էիք: Ինչու՞ հեռացաք: 172 Որովհետեւ ցանկանում էի պահել սեփական դեմքս: 172 Ուրեմն կարելի՞ է արդյոք ենթադրել, որ ալիքը հիմա զրկվել է իր դեմքից եւ ո՞րն էր դրա պատճառը: 172 Ո՛չ: Ես չեմ կարծում, որ կան անփոխարինելի մարդիկ եւ առավել եւս այդ կարծիքին չեմ, երբ խոսքն իմ մասին է: Ինչ վերաբերում է պատճառներին՝ դրանք շատ են: Եթե փորձեմ կարճ ձեւակերպել, ապա հիմնական պատճառն այն էր, որ խախտվեց կառավարող բաժնետերերի հետ մեր սկզբունքային պայմանավորվածություններից մեկը: Կային եւ այլ պատճառներ: Ես չեմ հանդուրժում ոչ պրոֆեսիոնալիզմը եւ ինձ համար խիստ դժվար է սիրողական մթնոլորտում աշխատելը: 172 Մամուլում եղան հրապարակումներ, որ Ձեր վերջին հաղորդումը եղել է «Նոր Ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի հետ եւ այն էլ եթեր չի գնացել: Ճի՞շտ է արդյոք: 172 Այո՛: 172 Ինչո՞ւ: – Ինքս էլ չգիտեմ, թեեւ տարբեր կռահումներ կարող եմ անել: Զրույցը կառուցված էր նրա քաղաքական կերպարի շուրջ եւ ինչպես հաճախ պատահում է պրն Կարապետյանի հետ, համեմված էր հումորային անդրադարձներով եւ անցավ շատ ջերմ, ազատ ու հանգիստ մթնոլորտում: Ես գտնում եմ, որ Արամ Կարապետյանը չափավոր գործիչ է եւ գիտե, թե ինչ է անում կամ ասում: Այնպես որ, չնայած եթերի չհեռարձակման տեխնիկական պատճառաբանությանը, «տեխնիկական անդառնալի խոտանի» վարկածին վերաբերվում եմ որպես պրիմիտիվ միֆի: Ինձ համար հանելուկ է մնում, թե ի՞նչն էր պատճառ հանդիսացել «տեխնիկական պատճառներով հաղորդման չհեռարձակման»: 172 Այդ դեպքում հարց է ծագում. ինչպե՞ս են Ձեզ վերաբերվում իշխանությունները: 172 Ես կարծում եմ, որ իմ պարագայում իշխանություններն ու ընդդիմությունը միատեսակ մոտեցում են ցուցաբերում: Երկուսն էլ, որքան ինձ է հայտնի եւ որքան տեղյակ եմ, վերաբերվում են շատ լավ: Գալով հեռուստատեսություն, ես փորձեցի հեռուստաեթեր մտցնել մի նոր ուղղություն: Դա չեզոքությունն է: Եթե հաղորդավար ես կամ քաղաքական մեկնաբան, թեեւ շատ դժվար է, բայցեւ շատ պատվաբեր է օբյեկտիվ լինելը եւ անկողմնակալ դիրքերից հյուրին կամ հաղորդման մասնակցին բացահայտելը: Իմ հիմնական կրեդոն եթերում եղել է եւ միշտ կլինի չեզոքությունը, բայց ոչ անդեմ չեզոքությունը, այլ այն, որ պայմաններ է ստեղծում հյուրին բացահայտվելու: Ես ինձ չեմ համարում քաղաքականապես անդեմ մարդ: Ունեմ իմ քաղաքական համակրանքներն ու հակակրանքները, բայց դա երբեք չի ազդել կամ չի երեւացել որեւէ հաղորդման ընթացքում: Ես կարող եմ բարդ եւ ոչ հաճելի հարց տալ կամ ուղղակի հակադրվել այն գործչին, որին մեծապես համակրում եմ, կարող եմ եւ որեւէ կոնկրետ խնդրի պարագայում դրական եւ պատվաբեր հարց ուղղել մի անձի, որին ամենեւին չեմ համակրում, բայց որը, տվյալ խնդրում, հասարակության համար ակնհայտորեն դրական դիրքորոշում ունի: Դառնալով ձեր հարցին, ասեմ, որ իմ տպավորությամբ, իմ եթերային գործելակերպն ու քաղաքականությունն ընդունում են թե8217 իշխանավորների եւ թե8217 ընդդիմադիրների մտավոր ցենզ ունեցող հատվածները, այնպես որ, երկու կողմերի առաջնորդներից էլ գրեթե միշտ միայն գնահատանք, հարգանք եւ համակրանք եմ զգացել: 172 Շարունակելո՞ւ եք աշխատանքը հեռուստատեսությունում եւ որտե՞ղ եք տեսնում ինքներդ Ձեզ: 172 Աշխատանքի առումով, փառք Աստծո, ես լայն ընտրություն ունեմ: Ունեմ տարբեր առաջարկներ: Կարող եմ աշխատել եւ8217 հեռուստատեսությունում, եւ8217 այդ աշխարհից դուրս: Կարող եմ եւ8217 արտասահմանում: Բայց սա իմ երկիրն է եւ ես ուզում եմ մասնակցել նրա զարգացմանը: Եթե այս պահին առավելագույնս կարող եմ դրսեւորվել հեռուստատեսությունում, ուրեմն կմնամ եթերում, եթե գտնեմ, որ այլ տեղ՝ կանցնեմ այլ ոլորտ: Այս պահին մասնակցելով միջազգային մի մրցույթի, որ հայտարարել է եվրոպական գերտերություններից մեկի կառավարությունը, ներգրավվել եմ հաղթողների խմբում եւ շուտով որոշ ժամանակով կմեկնեմ Եվրոպա, բարձրացնելու մասնագիտական որակավորումս: Մնացածը պարզ կդառնա հետո: Ինչ վերաբերում է այն հարցին, թե որտեղ եմ տեսնում ինքս ինձ, ապա ասեմ, որ ուզում եմ կոտրել այն երեւույթը, համաձայն որի՝ Հայաստանում լուրջ ընկալվելու համար անհրաժեշտ է նվաճումներ ունենալ դրսում եւ նոր միայն հավակնել ներսի գնահատանքին: Ես չեմ դադարեցնի դրսի նվաճումները, բայց կփորձեմ եւ լուրջ աշխատանք կատարել այստեղ: Մենք պետք է արժանապատիվ եւ առաջադեմ, բայց ազգային իսկական արժեքների վրա հիմնված հասարակություն կառուցենք եւ այդտեղ եմ տեսնում ես իմ մասնակցությունը: Թե որ բնագավառում՝ կարեւոր չէ: Կարեւոր է միայն, որ այդ գործում պրոֆեսիոնալ լինեմ: ՀՈՎՍԵՓ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31