Օրվա լրահոսը

Վենեսուելյան ձախողումը

Վենեսուելյան ձախողումը Բազմիցս խոսվել է, որ ամերիկյան անճկուն ուժային արտաքին քաղաքականությունը վաղ թե ուշ բերելու է կոպիտ սխալների եւ ձախողումների։ Նման անհրապույր պատմություն տեղի ունեցավ Վենեսուելայում, որտեղ կատարվեց ռազմական հեղաշրջում։ Ավելի ճիշտ՝ հեղաշրջման փորձ։ Վենեսուելայի գվարդիականները Պեդրո Կարմոնեի գլխավորությամբ բռնագրավեցին երկրի իշխանությունը եւ հայտարարեցին օրինական ընտրված նախագահ Ուգո Չավեսի «հրաժարականի» մասին։ Բայց ընդամենը երկու օր

«21-ՐԴ ԴԱՐԻ ԲԱՆԱՁԵՎԸ»

«21-ՐԴ ԴԱՐԻ ԲԱՆԱՁԵՎԸ» Ինչպես հայտնի է, մարտի 30172ին տեղի ունեցավ «21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցության 3172րդ արտահերթ համագումարը, որը կուսակցության ինքնալուծարման եւ ՀՀՇ172ին միավորման որոշում կայացրեց։ Համագումարը նաեւ բանաձեւ ընդունեց, որը փոքր172ինչ ուշացումով ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը։ Անկախության առաջին տարիներին Հայոց Համազգային Շարժման հիմնարար գաղափարների իրականացման, ներքին կառուցվածքային բարեփոխումների եւ ժողովրդավարեցման, տարածաշրջանային համագործակցությանը նպատակաուղղված

«Կինոհեռանկար»

«Կինոհեռանկար» «Ֆոքալ» շվեյցարական հիմնադրամի կողմից Հարավային Կովկաս այցելած չորս մասնագետներ ապրիլի 11-14-ը գտնվում էին Երեւանում։ «Կինեմատոգրաֆիական եւ աուդիովիզուալ արվեստի ոլորտում շարունակական ուսուցմանն ուղղված» այս հիմնադրամը ֆինանսավորվում է Շվեյցարիայի Զարգացման եւ Համագործակցության գործակալության կողմից (գործակալությունն ունի իր գրասենյակը Երեւանում)։ Եռօրյա այցի ընթացքում Փիեռ Աքթեն, Ջոել Քոմը, Քրիստոֆ Գերմանը եւ Դենիս Ռաբալիան «Ավանթի» ծրագրի շրջանակներում հանդիպումներ ունեցան

ՄԻՄՅԱՆՑ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ

ՄԻՄՅԱՆՑ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ «Առավոտում» տպագրված «Մաուզերովը Դարբինյանն էր» հոդվածից հետո խմբագրություն էր եկել Հայաստանի ազգագրության եւ ազգային ազատագրական շարժումների պետական թանգարանի գեղարվեստական գործվածքի բաժնի վարիչ Աշխունջ Պողոսյանը: Նա զայրացած էր նույն թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Վրեժ Փիլոյանի այն արտահայտությունից, թե «թան գարանի բոլոր երեւանցի գիտաշխատողների գիտելիքները միասին ավելի պակաս արժեն, քան ընկեր Դարբինյանի արտասանած մեկ

ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ՝ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆՔ

ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ՝ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆՔ Այս տարվա բուհերի ընդունելության կանոնները ներկայացնող «Առավոտի» հրապարակումից հետո խմբագրություն են զանգահարում դիմորդների ծնողները՝ պարզաբանումներ ստանալու չներկայացված որոշ հարցերի առնչությամբ։ Մասնավորապես նշել էինք, որ պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական հանձնելու դեպքում ընդունվում են անվճար համակարգ՝ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով՝ ըստ մասնագիտությունների ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի։ Ծնողները հետաքրքրվում

Նոյեմբերյանական օրինականություն-2 «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին

Նոյեմբերյանական օրինականություն-2 «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին Մեծարգո պարոն խմբագիր, երբեք հիվանդագին վերաբերմունք չեմ դրսեւորել իմ հասցեին արված քննադատությանը եւ այս անգամ եւս ցանկանում եմ հանգիստ տրամաբանությամբ վերլուծել «Առավոտի» ս/թ փետրվարի 16-ում հրապարակված «Նոյեմբերյանական օրինականություն» նյութը, որը ստորագրված էր Պուշկին Սերոբյանի կողմից։ Կարծում եմ, կհամաձայնեք, որ ճիշտ կլիներ, եթե խնդրո առարկա նյութի մասին ես

ՊԳԿ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՍՆԱԿԻ ԴԵՐԸ ՍՏԱՆՁՆԵԼԻՍ

ՊԳԿ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՍՆԱԿԻ ԴԵՐԸ ՍՏԱՆՁՆԵԼԻՍ «Առավոտում» տպագրվեց ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 8-ի թիվ 13 որոշումը, որով թույլատրվել էր պետական գույքի նախարարությանն «իր տնօրինության՝ Երեւանի Վ. Վաղարշյան 12 հասցեում գտնվող ակումբ- ճաշարանային մասնաշենքի 2-րդ հարկի 980 քմ տարածքը վաճառել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Լեւոն Պարտակճյանին»։ Մենք տեղեկացրել էինք նաեւ, որ կառավարությունը սահմանել էր «գույքի» վաճառքի

Ինչո՞ւ են ուզում քանդել տրամվայի գծերը

Ինչո՞ւ են ուզում քանդել տրամվայի գծերը Մի քանի ամիս առաջ Երեւանի քաղաքապետարանը դադարեցրեց թիվ 1 եւ 2 տրամվայների երթեւեկությունը։ Հիմա էլ ուզում է քանդել տրամվայի գծերը «Նաիրի» եւ «Այրարատ» կինոթատրոնների միջեւ ընկած հատվածում։ Թիվ 1 եւ 2 տրամվայների երթեւեկության դադարեցման որոշումը Երեւանի քաղաքապետարանը հիմնավորեց դրանց թերբեռնվածությամբ, այսինքն՝ ուղեւորների մեծ մասը դադարել է օգտվել նշված համարների

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ Այսօր անպտուղ են դառնում բանավեճերը բանկային ճգնաժամի առկայության շուրջ, քանի որ չի հստակեցվում, թե ինչ է հասկանում յուրաքանչյուր բանավիճող՝ բանկային ճգնաժամ ասելով: Ընդամենը կարելի է արձանագրել հետեւյալ երկու հանգամանքը. նախ վերջին կես տարվա ընթացքում տեղի է ունեցել փողերի զգալի «փախուստ» բանկային համակարգից, որը բնութագրում է բանկային համակարգի վստահության եւ

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐ ՏՈՆ ԵՆ

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐ ՏՈՆ ԵՆ Հիշում եմ, մի ուրիշ անգամ էլ ընկերներից մեկն էր զանգահարել. Կարեն Սերոբիչը հարցնում էր՝ «Որտե՞ղ էիր, քեզ հնարավոր չի գտնել»։ Չգիտեմ, թե մյուս ծայրում ինչ պատասխանեցին, Կարեն Սերոբիչն ասաց. «Հա, այնտեղ ես եղել ու քեզ չեն տեսե՞լ։ Այդ միայն ես եմ, որ որտեղ լինեմ՝ երեւում եմ»։ Սկիզբը նախորդ համարում: Ի վերջո,

Մոնոպո՞լիա, թե՞ չմոնոպոլիա

Մոնոպո՞լիա, թե՞ չմոնոպոլիա Նախորդ համարում անդրադարձել էինք ՀԱՈՒ-ի փլուզման պատճառներից մի քանիսին։ Նաեւ այն փաստին, որ ՀԱՈՒ ղեկավարությունը նախաձեռնել էր տոմսերի վաճառքի գլխավոր գործակալի դերը հանձնել «Ավիատրանսին»։ Այս հարցն, իհարկե, այժմ դադարեցված է, սակայն փորձեցինք ավիացիայի ոլորտի տարբեր մասնագետների միջոցով պարզել, թե վերոհիշյալ իրականացումն ինչ հետեւանքներ կունենա։ Նշենք, որ կարծիք հայտնող որեւէ անձ չցանկացավ իր

«ՎԻՃԱԿԻ ԵՆԹԱԿԱ ԱԶԳԻՑ ԴԱՌՆԱՆՔ ՎԻՃԱԿ ԿԵՐՏՈՂ ԱԶԳ»

«ՎԻՃԱԿԻ ԵՆԹԱԿԱ ԱԶԳԻՑ ԴԱՌՆԱՆՔ ՎԻՃԱԿ ԿԵՐՏՈՂ ԱԶԳ» Հարցազրույց ՀՀ առաջին արտգործնախարար, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ -Պարոն Հովհաննիսյան, նորաստեղծ «Քաղաքացիական ազգային նախաձեռնությունն» ի՞նչ խնդիրներ է դնում իր առջեւ: – «Նախաձեռնության» հիմնական խնդիրը Հայաստանի հանրությանը, քաղաքացիներին ինքնալիազորման հրավիրելն է: Մենք հավատացած ենք, որ ժողովրդավարական, քաղաքացիական, ազգային հանրությունը կարող է կայանալ միմիայն այնժամ,

Կարճման ենթակա գործեր

Կարճման ենթակա գործեր ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը տեսակետ էր հայտնել իր պաշտպանյալին մեղադրանքների առաջադրման եւ դրանք մեկ քրեական գործում ընդհանրացնելու՝ դատախազության որոշման օրինականության շուրջ: Ռ.Գրիգորյանը կրկնեց, որ 94-ին Երեւանից Գորիս տեղափոխվող դատապարտյալներին ծեծելու դեպքից անցել է մի քանի տարի, որ ժամանակին դատապարտյալ Ռ.Զորոյանի մահվան հանգամանքների առնչությամբ քննություն է ընթացել, եւ

ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ԵԹԵՐԸ՝ ԿԱՊՈՒՅՏ ԺԱՊԱՎԵՆ

ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ԵԹԵՐԸ՝ ԿԱՊՈՒՅՏ ԺԱՊԱՎԵՆ Իհարկե, իր դերն ունեցավ նաեւ տեղացած անձրեւը, բայց, այնուամենայնիվ, երեկվա հանրահավաքի մասնակիցները նախորդից ավելի սակավ էին։ Կազմակերպիչները նոսրացած շարքերը բացատրեցին մարդկանց մարզերից բերող ավտոբուսների առջեւ էլի հարուցված խոչընդոտներով։ Մասնավորապես նշվեց, որ Աբովյանում «ձերբակալվել է» երկու ավտոբուս։ Թեեւ կային նաեւ այլ բացատրություններ, որոնց հեղինակները հանրահավաքին մասնակցող քաղաքական մեկնաբաններն էին։ Այն է, թե

ՀԱՈՒ-Ն ՓՅՈՒՆԻԿ ՉԷ, ՈՐ ՀԱՌՆԻ ՄՈԽՐԻՑ

ՀԱՈՒ-Ն ՓՅՈՒՆԻԿ ՉԷ, ՈՐ ՀԱՌՆԻ ՄՈԽՐԻՑ Հայկական ավիաուղիների փլուզման պատճառները հին եւ նոր ավիատորները տարբեր կերպ են մեկնաբանում Եւ 1995-96թթ. (հոկտեմբեր) ՔԱԳՎ պետն էր Շահեն Պետրոսյանը (1993-95թթ. Շ. Պետրոսյանը ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչն էր ՀԱՈՒ-ում), 1996թ. (հոկտեմբերից)- 1998թ. (հուլիս)՝ Վաղարշակ Մնացականյանը, 1998թ. (հուլիսից)-99թ. (սեպտեմբեր)՝ Իսահակ Սեյրանյանը, 99թ. սեպտեմբերից- 2000թ. (օգոստոս)՝ Վյաչեսլավ Յարալովը եւ 2000թ. օգոստոսից

ԲՐՅՈՒՍՈՎՑԻՆԵՐԸ ՀԻԱՍԹԱՓԵՑՐԻՆ

ԲՐՅՈՒՍՈՎՑԻՆԵՐԸ ՀԻԱՍԹԱՓԵՑՐԻՆ Երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում անցկացվող ջազային խաղ- վիկտորինային, որը կազմակերպել էր ամերիկյան դեսպանատունը, մասնակցում էին 4 ուսումնական հաստատությունների՝ Էստրադային ու ջազային արվեստի պետական քոլեջի, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Երեւանի պետական համալսարանի ուսանողները։ Խաղը ղեկավարում էր երաժիշտ Արմեն Թութունջյանը։ ԱՄՆ դեսպանատունը վիկտորինայի մասնակիցներին նախօրոք տրամադրել էր գրքեր, բրոշյուրներ, լրացուցիչ

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐ ՏՈՆ ԵՆ

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐ ՏՈՆ ԵՆ Այն, որ տոնը անցողիկ ակնթարթ չէ, այլ հարատեւ զգացողություն, «հայտնագործել» է Էռնեստ Հեմինգուեյը՝ շնորհիվ Փարիզի: Փարիզը տոն է. ոչ՝ որովհետեւ այնտեղ կան Վերսալյան պալատ եւ Մոնմարտրի սրճարաններ: Այլ՝ որովհետեւ կա շքեղության ու վայելքի աուրա՝ շնորհիվ Բուրբոնների եւ սուրճի գավաթի շուրջ «կյանքը վերծանելու» ավանդույթ՝ շնորհիվ նիհիլիստների, էքզիստենցիալիստների կամ ֆուտուրիստների: Տոնը ստեղծում են

Ռոդենի աշակերտը

Ռոդենի աշակերտը Նա գործ անող է, բարդ-բարդ ու անհասկանալի բառերով խոսող չէ։ Իր արտասանած պարզ բառերի ներսում ապրած ու տառապած կյանքը կա, չնայած դեռ երիտասարդ է, հատկապես քանդակագործի մասնագիտության համար։ Թումանյանն ասում է. «Աչքի պես պարզ»։ Այ, աչքի պես պարզ էր մեր խոսակցությունը։ Գրիգոր Նահապետյանի մեջ թումանյանական շատ բան կա։ Դա նրանի՞ց է, որ ավանդապաշտ

ՄՏԱԾՈՒՄ ԵՆՔ՝ «ԹԱՄԱՇԱ» ԲԵՄԱԴՐԵՆՔ

ՄՏԱԾՈՒՄ ԵՆՔ՝ «ԹԱՄԱՇԱ» ԲԵՄԱԴՐԵՆՔ Սահմանագիծ՝ սիրողի ու պրոֆեսիոնալի միջեւ «Մետրո» թատրոնի գլխավոր ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը օրերս է վերադարձել Հալեպից։ – Ի՞նչ էր անում պրն Ծատուրյանը տասներորդ անգամ Հալեպում։ – Նույնը, ինչ նախորդ տարիներին. Հայկական բարեգործական երիտասարդական միության «Ադամյան» թատերախմբին էի «մարզում», ինչպես իրենք են ասում։ Այս տարի բեմադրեցի Զորայր Խալափյանի «Տարբեր նվագները», որ այնտեղ կոչեցինք

Ականատեսի աչքերով

Ականատեսի աչքերով Միջգերատեսչական բախում «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը դեռ չընդմիջված, երեկ ժամը 13-ի սահմաններում դուրս եկանք (ես եւ «Երկիրի» լրագրող Ս. Տռուզյանը) վճռաբեկ դատարանի շենքի տարածքից։ Բոլորովին անսպասելի ականատես եղանք մի քաշքշուկի։ Մեզնից 8-10 քայլ այն կողմ։ Հաստամարմին, քաղաքացիական հագուստով մեկը հայհոյում էր իր կողքին գտնվող ՆԳ աշխատակիցներին, ՆԳ փոխնախարար պրն Հովհաննես Վարյանին։ ՆԳ աշխատակիցները

ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ

ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ Հետաքրքի՞ր են, արդյոք, անդրկովկասյան երեք երկրները միմյանց: Հարեւան երկրների մասին տարածվող հատկապես ի՞նչ բնույթի տեղեկատվությունն է գրավում հայաստանյան, ադրբեջանական եւ վրաստանյան լրագրողներին, նրանց լսարանների ուշադրությունը: Ի՞նչ խնդիրներ ունեն հարեւան երկրների մասին գրող լրագրողները: Որո՞նք են տեղեկատվության նրանց հիմնական աղբյուրները: Այս հարցերը պարզելու նպատակով Հետաքննող լրագրողների ընկերակցության «Ռեգիոն» կենտրոնը Խաղաղության, ժողովրդավարության եւ

Երբ հողը դարձավ փող

Երբ հողը դարձավ փող Հենց այդ ժամանակ էլ Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտայի (Ավանի խճուղի) 29/1 եւ 29/4 հասցեում գտնվող տների բնակիչների միջեւ 50 տարի կողք կողքի եւ «մի տան պես» ապրելուց հետո վեճ առաջացավ։ Դրա արդյունքում, 4 տարի ձգվող այս դատական գործընթացի վերջն այսօր էլ չի երեւում։ Բանն այն է, որ 1953թ. ներքին առուծախի պայմանագրի

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶԱՏ

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶԱՏ Թուրքական էներգետիկ շուկան այսօր գայթակղիչ է դարձել նախկին խորհրդային հանրապետությունների համար: Գրավիչն այդ երկրում գործող էլեկտրաէներգիայի բարձր սակագները եւ էլեկտրաէներգիայի որպես ապրանք օրըստօրե մեծացող պահանջարկն է: Թուրքիայում 1կվտ172ժամ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը գերազանցում է 10 ցենտը, այն դեպքում, երբ Ռուսաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ինքնարժեքը տատանվում է 1 ցենտի, Ադրբեջանում եւ Վրաստանում՝ 2 ցենտի, իսկ Թուրքմենստանում՝

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՌԵԱԿՑԻՈՆԻԶՄ

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՌԵԱԿՑԻՈՆԻԶՄ Երեկ ասուլիսում նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը կարեւորեց «Զանգվածային լրատվության մասին» նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը։ Իսկ «Մամուլի մասին» գործող օրենքը փոխելու անհրաժեշտությունը կարեւորեց մասնավորապես հետեւյալ նկատառումներով. «Նախ, օրենքի ընդունումից հետո փոխվել են շատ իրողություններ, եւ պետք է օրենքը համապատասխանեցնել ներկա իրողություններին։ Երկրորդը՝ օրենքի մեջ կան իսկապես ռեակցիոն դրույթներ, որոնք այսօր ավելի ազատականացվում կամ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ Այսօր կայացել է «ԱրմենՏել» ընկերության գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը, որին հրավիրված էին ընկերության ներկայացուցիչներն ու ՀՀ կառավարությանն առընթեր միջգերատեսչական հանձնաժողովի անդամները: «ԱրմենՏել»-ի գործադիր տնօրենի տեղակալ Գեորգուլաս Վասիլակիսը հրաժարվել է մեկնաբանել ընկերության գործունեության վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը եւ պատասխանել դրա ներկայացուցիչների հարցերին: Նշենք, որ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության համաձայն,

Իրենք դեռ ընթացքի մեջ են

Իրենք դեռ ընթացքի մեջ են ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանը խմբակցության անունից հայտարարեց, որ իրենք հրաժարվում են մասնակցել հետագա ճեպազրույցներին այնքան ժամանակ, քանի դեռ «Ա1+»-ը չի վերահեռարձակվելու։ Խումբ-խմբակցությունների ղեկավարներն իրենց կարծիքը ներկայացրին Կրասնոդարի երկրամասում հայերի եւ հայկական գերեզմանների նկատմամբ վերջին օրերին դրսեւորվող վերաբերմունքի մասին։ Գրեթե բոլորը միակարծիք էին, որ իշխանությունները

ԶԻՆՎԱԾ՝ ՄԻՆՉԵՎ ԱՏԱՄՆԵՐԸ

ԶԻՆՎԱԾ՝ ՄԻՆՉԵՎ ԱՏԱՄՆԵՐԸ Իր իսկ բնորոշմամբ՝ այդպես էր եկել Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը։ Նրա «զենքերը» մամուլին առնչվող տարբեր օրենքներն էին ու «Շարմի» մրցութային՝ շատերին անհասանելի առաջարկը։ «Հայաստանում սկսվել է գրաքննության ժամանակաշրջան»,- սա ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանի դիտարկումն էր։ Նախագահի խոսնակը վիճարկեց ե՛ւ այդ, ե՛ւ միջազգային ու տեղական մի

«ՓՉԱՑԱԾ ՀԵՌԱԽՈՍԻ» ԴԵՐՈՒՄ

«ՓՉԱՑԱԾ ՀԵՌԱԽՈՍԻ» ԴԵՐՈՒՄ ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դատավարությունը շարունակվում է արդեն մեկ ամիս: Մենք կրկին դիմեցինք վերջինիս փաստաբան Ռոբերտ Գրիգորյանին եւ խնդրեցինք գնահատել դատավարության անցած փուլը եւ կարծիք հայտնել, թե որքանով այդ ընթացքում դատարանում հնարավոր եղավ ապացուցել կամ հերքել Մ.Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքները: «Եթե օբյեկտիվ լինեմ՝ պետք է ասեմ, որ թեեւ դատավարությունն ընթանում է

ԱԶԱՏԵՑԻՆ

ԱԶԱՏԵՑԻՆ «Աշխատանքից ազատվելու» է թանգարանը» (18.02.2002թ.) հրապարակումից հետո բուժվերականգնողական կենտրոնի սոցիալական աշխատող Սեդա Հարությունյանին («Ոգեղեն ուժ». Վարուժան Կարապետյանի անվան թանգարանի հիմնադիր) ազատեցին աշխատանքից։ Հայրենական պատերազմի, աշխատանքի, Զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ Հ. Հովհաննիսյանը ապրիլի 15-ին այդ կապակցությամբ դիմել է ՀՀ վարչապետին։ «Մեզ քաջ հայտնի է Ս. Հարությունյանի հայրենանվեր, ծավալուն աշխատանքը, որին նա անմնացորդ տվել է

«Արդշինբանկի» եւ «Ադանա» բանկի «ամուսնության» առաջին արդյունքները

«Արդշինբանկի» եւ «Ադանա» բանկի «ամուսնության» առաջին արդյունքները Անցել է մոտ երկու ամիս այն աղմկոտ եւ անհասկանալի դեպքերից, որոնց արդյունքում անսպասելիորեն միաձուլվեցին «Ադանա» եւ «Արդշին» բանկերը, իսկ Կենտրոնական բանկը, ներկայացնելով դա որպես «դարի գործարք», հատկացրեց միավորված բանկին 5,5 մլն ԱՄՆ դոլարի վարկ՝ զարգացման նպատակով: Մամուլում արդեն հրապարակվել է միավորված բանկի ֆինանսական հաշվետվությունը առ 31.03. 2002թ. եւ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031