Օրվա լրահոսը

Վերլուծության

ԻՆՉՈ՞Ւ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՁԵՌՔԻՑ ԲԱՑ ԹՈՂԵՑ ԲԱՑԱՌԻԿ ԱՌԻԹԸ Վերլուծության փորձ՝ հակառակ ելակետից Հոկտեմբերի 27-ի ոճրագործության առաջին իսկ ժամերից Քոչարյանի անունը անմիջապես սկսեց կապվել կատարվածի հետ: Կասկածն արագորեն ընդհանուր տարածում ստացավ: Հիմնական ելակետը «ում էր ձեռնտու» հարցադրմանը յուրաքանչյուրի տված պատասխանն էր: Իսկ առաջին իսկ պահից արձանագրվող փաստերը, որոնք այլ պարագայում կարող էին քիչ բան նշանակել, այս հարցադրման

Ոչ

ՀԱՅ ԴԱՏԸ ՀՅԴ-Ի «ԱՊՐԱՆՔԸ» ՉԷ Ոչ էլ դոստ ու դուշմանի հարցը՝ նրա մենաշնորհը Որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ամեն մի նախաձեռնության առիթով ՀՅԴ-ն պետք է հիստերիա բարձրացներ, որպես իր «հույժ հայրենասիրության» ապացույց, կասկածից դուրս էր: Այս «կուսակցությունը» Սփյուռքի, թե հայաստանյան հասարակության մեջ այն պատկերացումն է ստեղծել, որ ինքն է միայն «դարավոր ոսոխի» անհաշտ թշնամին, դա դարձրել

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԲԱՆԱՁԵՎԸ

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԲԱՆԱՁԵՎԸ «Հանրապետություն» կուսակցության համագումարն արձանագրում է, որ Քոչարյանի եւ նրա վարչախմբի կողմից իրականացվող քաղաքականության հետեւանքով երկիրը հայտնվել է համակարգային խոր ճգնաժամի մեջ։ Ներկա իշխանությունների գործունեության արդյունքում. – համատարած են դարձել պետական կառույցները մասնավոր շահերին ծառայեցնելու գործելակերպը, – տխուր ավանդույթ են դարձել պետական բարձրաստիճան պաշտոնյաների չբացահայտված սպանությունները, – ահաբեկչության միջոցով իրականացվել է

ՇԱԲԱԹՎԱ ԲԵՂՄՆԱՎՈՐՆԵՐԸ

ՇԱԲԱԹՎԱ ԲԵՂՄՆԱՎՈՐՆԵՐԸ Կառլոս Պետրոսյանը Դեմքի խորիմաստ արտահայտություն ունեցող երկրի գլխավոր չեկիստը անցած շաբաթ կանխատեսեց, որ աշունը բերքառատ է լինելու: Հաշվի առնելով պրն Պետրոսյանի հիմնական զբաղմունքի առանձնահատկությունը, պետք է ենթադրել, որ նա նկատի ուներ «կոմպրոմատի» հարուստ բերքը այն մարդկանց դեմ, ովքեր իր շեֆերի քիմքին չեն: Այս իմաստով աշունը իսկապես խոստանում է աուդիո եւ վիդեո«ժուչոկների» առատություն: Իշխանությունը

«Ա՛-մո՛թ, ա՛-մո՛թ»

«Ա՛-մո՛թ, ա՛-մո՛թ» Իշխանությունը խուճապահար է՝ դատելով ընդդիմության երեկվա կազմակերպած հանրահավաքին նրա նախապատրաստությունից։ Ազատության հրապարակի որոշ կետերից կարգ պահպանող ոստիկաններ ավելի շատ էին երեւում, քան ցուցարարներ։ Հանրահավաքի թեժ պահին հրապարակում բարձր երաժշտություն միացվեց, ինչը ոստիկանների եւ հավաքվածների միջեւ բախման պատճառ դարձավ։ Արշակ Սադոյանի հրավիրած հանրահավաքին ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ էլ էին մասնակցում, իսկ առիթը «ԱրմենՏելն» էր։ Բայց

ՀԺԿ-ն, «Հանրապետություն» եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունները հանդես եկան կոչ-հայտարարությա

Երեքի համատեղ կոչը ՀԺԿ-ն, «Հանրապետություն» եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունները հանդես եկան կոչ-հայտարարությամբ: Կոչում մասնավորապես ասվում է. «Հանրապետության նախագահը, որը պետք է լիներ երկրի օրենքների եւ օրինականության առաջին երաշխավորը, բազմիցս խախտել է Սահմանադրությունը, հովանավորել ու հովանավորում է ահաբեկչությունը։ Նախագահի այսօրինակ գործելակերպի խայտառակ դրսեւորումն է նրա վերաբերմունքը հոկտեմբերի 27-ի ոճրագործության նկատմամբ։ Ռ. Քոչարյանը մինչեւ օրս պատշաճ գնահատական

«Հանրապետություն»

ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ «Հանրապետություն» կուսակցությունն իր անդրանիկ համագումարում հրապարակավ կարծես հայտարարեց, որ այլեւս խաղալու է բաց խաղաքարտերով եւ գնալու է սխալների ուղղման ճանապարհով։ Ովքե՞ր են այսօր մաս կազմում նորաստեղծ կուսակցությանը՝ հիմնականում երկրապահական ուժերը։ Իսկ ովքե՞ր ժամանակին իշխանության բերեցին Ռոբերտ Քոչարյանին. նաեւ՝ նույն ուժերը։ «Հանրապետություն» կուսակցությունն իշխանափոխության պահանջով կարծես փորձում է ուղղել նախկինում թույլ տված այդ

Ոչ

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «ԲԵՍՊՐԵԴԵԼ» Ոչ առանց նախագահի գիտության Երեկ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը մասնակցել է հեռախոսակապի համար րոպեավճարների կիրառման դեմ կազմակերպված հանրահավաքին: Նույն օրը ժամը 20:15-ի կողմերը ՆԳՆ Արաբկիրի բաժանմունքի քաղաքացիական համազգեստով շուրջ 30 աշխատակիցներ ներխուժել են Պ. Մակեյանի բնակարան՝ վերջինիս բերման ենթարկելու համար: Պ.Մակեյանը ոստիկաններից նախ պահանջել է համապատասխան փաստաթուղթ: «Ոստիկանները պատասխանել են, թե

ԼՐԱԳՐՈՂԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

ԼՐԱԳՐՈՂԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՄԱԿ-ի գրասենյակում օրերս բացվեց լրագրող-նկարիչ Վանիկ Սանթրյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակին։ Ներկայացված մոտ 4 տասնյակ գործերը հիմնականում ստեղծվել են վերջին երկու տարում եւ պատկերում են Հայաստանի ու հայրենի Արցախի տեսարաններ, ինչպես նաեւ՝ նատյուրմորտներ, դիմանկարներ։ Ցուցահանդեսի գործերի մի մասը Ծաղկաձորի բնապատկերներ են, որոնք հեղինակը ստեղծել է հայրենի

Նա նվաճում էր նոր տիեզերքներ

Նա նվաճում էր նոր տիեզերքներ «Եթե հոբելյանը հիմք է մեծարելու, հիշելու, փառք ու պատվի խոսքեր ասելու, ապա այն առիթ է նաեւ նորից վերագնահատելու եւ այդ վերագնահատման մեջ տեսնելու բարոյական այն կարեւորը, մարդկայինը, ստեղծագործական այն չափանիշը, որով պետք է առաջնորդվի եկող սերնդի երաժիշտը»,- երեկ ՀՀ ԳԱԱ-ում Առնո Բաբաջանյանի 80-ամյակին նվիրված գիտաժողովում այսպես արտահայտվեց արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր

ՄԱՆԿԱՎԱՐԺԻ՞ ՀԱՇՎԻՆ

ՄԱՆԿԱՎԱՐԺԻ՞ ՀԱՇՎԻՆ Դեռեւս նախորդ տարի ԿԳ նախարարն ու պետական բուհերի ռեկտորները համատեղ որոշում էին կայացրել, որ վճարովի համակարգ ընդունված այն ուսանողները, ում երկու ծնողներն էլ մանկավարժ են աշխատում սահմանամերձ կամ հեռավոր լեռնային գյուղերում, ուսման վարձը մուծում են 50% զեղչով։ Այս օրերին, երբ վճարովի համակարգ ընդունված ուսանողների ծնողները միայն մի մտահոգություն ունեն, թե ինչպե՞ս մինչեւ սեպտեմբերի

ՆՈՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳ

ՆՈՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳ Օգոստոսի 16-ին կառավարությունը հաստատեց ավտոտրանսպորտային երթուղիների հատկացման նոր մրցութային կարգը։ Այն մշակելու անհրաժեշտությունն առաջացավ «Տրանսպորտի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ, համաձայն որի, մրցույթին կարող են մասնակցել միայն կազմակերպությունները։ Անհատ ձեռներեցները, որպեսզի կարողանան մասնակցել մրցույթին, պետք է միավորվեն մի կազմակերպության մեջ, թեեւ դա էլ «փրկություն» չէ, քանի որ մրցույթի ժամանակ առավելությունը տրվելու է այն

ԲԻԶՆԵՍԻ ՆՈՐ ՃՅՈՒՂ

ԲԻԶՆԵՍԻ ՆՈՐ ՃՅՈՒՂ Առողջապահության ոլորտի աշխատողները շարունակում են իրենց անվարձահատույց աշխատանքը։ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական առողջապահական գործակալության տնօրեն Արա Տեր-Գրիգորյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչու առողջապահության ոլորտի աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել։ Փորձեցինք պարզաբանումներ ստանալ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարից (հայտնեցին, որ միայն նա է իրավասու պատասխանել), սակայն վերջինս անընդհատ կամ զբաղված էր, կամ

Նոր մեդալներ նույնպես կլինեն

ԵՐԿՈՒ «ԱՐԾԱԹ» ԿԱԼՄԱՐՈՒՄ Նոր մեդալներ նույնպես կլինեն Շվեդիայի Կալմար քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Այստեղ, ինչպես վերջին շրջանում, հաջող մրցելույթներ են ունենում մեր հանրապետության հավաքականի անդամները։ Հայաստանի թիմից առաջինը մրցահարթակ մտավ 56 կգ քաշային Մակար Թամրազյանը, որն արդեն բավականաչափ ճանաչում ձեռք բերած մարզիկ է աշխարհի այս տարիքային խմբում։ Պոկում վարժությունում հայ ծանրորդը ցույց

«Համաշխարհային ուսուցում» եւ USAID կազմակերպությունների նախաձեռնությամբ վերջերս լրատվամիջոցների ներկ

Սովորեցինք, թե ինչ է ժողովրդավարությունը «Համաշխարհային ուսուցում» եւ USAID կազմակերպությունների նախաձեռնությամբ վերջերս լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպվել էր երկօրյա սեմինար՝ «Զանգվածային լրատվության միջոցներն ու ժողովրդավարությունը» թեմայով։ «Ժողովրդավարության հին սահմանումը պարզ է։ Այն գալիս էր հին հունարեն «դեմոկրատյեն» բառից, եւ դա իսկապես երկու բառ էր՝ «դեմոս»-ժողովուրդ եւ «կրատյեն»- կառավարել։ Այսպիսով, ունենք՝ ժողովուրդը կառավարում է»,- այսպիսի պաթոսով սկսեց

Կամ

ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ «ՌՈՒՍԿԻ ՍԻLՈՒԵՏ» ՈՃՈՎ Կամ բարձրաշխարհիկ կյանքի վայելքները Բարձրաշխարհիկ կյանքի մասին մեր հեքիաթը որոշեց իրականություն դարձնել «Ռուսկի սիլուետը»: Սեպտեմբերի 5-ին գեղատեսիլ Ծաղկաձորի գողտրիկ անկյուններից մեկում` Հայռուսգազարդի նորակառույց, գերժամանակակից եւ հարմարավետ հանգստյան տանը կազմակերպեց երիտասարդ դիզայներների երրորդ միջազգային մրցույթի հայաստանյան փուլը: Նշենք, որ Հայաստանին առաջին անգամ էր հնարավորություն տրվել մասնակցել այս հեղինակավոր մրցույթին, որն այս տարի

Երեկ

Նախարարները ժպտում են, «ԱրմենՏելը»՝ գործում Երեկ կառավարության շենքի դիմաց հերթական հանրահավաքն էր կազմակերպվել, որը, բնականաբար, ուղղված էր «ԱրմենՏելի» դեմ։ Այս անգամ բողոքի ակցիայի կազմակերպիչներն էին ուսանողները։ Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողները «իրենց ձայնը տեղ հասցնելու համար» երկու օր՝ ամսի 6-7-ին,

Այս

ՀԵՐԹԱԿԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ Այս տարվա հուլիսի 27-ին պաշտպանության նախարարության զորամասերից մեկում (հասկանալի պատճառներով զորամասի թիվը չենք հրապարակում) կրտսեր սերժանտ Մկրտիչ Պողոսյանը զորամասի 3-րդ մասնաշենքի տանիքում կախվելով՝ ինքնասպան է եղել։ Ինքնասպանության պատճառների մեջ նշվել են մի քանիսը. ա) 2 օր առաջ լվացարանի եւ զուգարանի մաքրության կապակցությամբ վիճել է շարքային Սուրեն Հովնիկյանի հետ, բ) համածառայողների հետ

Երեւանի բնակիչ Ջուլիետա Սերգոյանի անտուն կյանքը սկսվել է 1993թ., երբ նա վաճառել է իր բնակարանը՝ երկո

Անտուն, անգրանցում, անսենտիմենտ Երեւանի բնակիչ Ջուլիետա Սերգոյանի անտուն կյանքը սկսվել է 1993թ., երբ նա վաճառել է իր բնակարանը՝ երկու ուրիշ բնակարան գնելու նպատակով։ Ինչպես ասում են՝ գումարը ձեռքին էր, երբ ՀՀ-ում ներմուծվեց նոր տարադրամ՝ դրամը, եւ այդ գումարը դարձավ թղթի թափոն։ Արդյունքում՝ Ջ.Սերգոյանը, նրա երկու դուստրերը եւ նրանց երեխաները մնացին առանց տանիքի։ «Այդ ամբողջ պատմությունից

Քաղաքապետարանից

ՔԱՆԴԵ՛Ք ՏՈՒՆԸ՝ ԳԵՐԱՆ Է ՊԵՏՔ Քաղաքապետարանից խիստ զգուշացրել էին տրամվայի ձեռնարկության աշխատակիցներին, որ «հանկարծ ինֆորմացիա չտան լրատվամիջոցներին»։ Երեւանի քաղաքապետարանը մշակել եւ կառավարությանն է ներկայացրել փաստաթղթերի փաթեթ, որով, մասնավորապես, առաջարկվում է Երեւանում դադարեցնել տրամվայի գործունեությունը, որպես վնասով աշխատող (ենթադրում ենք, որ այս որոշումը ընդունելուց հետո կամաց-կամաց հող կնախապատրաստվի նաեւ տրոլեյբուսի վերաբերյալ)։ Վերլուծելով վերջին տարիներին կառավարության վարած

«ՎԱԽԵՑԱԾ» ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

«ՎԱԽԵՑԱԾ» ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ «Մի՞թե դուք կարծում եք, որ ինձ վրա կարելի է ճնշում գործադրել»,- հեռախոսով հարցրեց ինձ մի պաշտոնյա: Օրեցօր վատթարացող բջջային կապի պայմաններում անհնար է երկար զրուցել որեւէ մարդու, առավել եւս՝ պաշտոնյայի հետ: Բայց արժե, այնուամենայնիվ, բացատրել, թե ինչու եմ ես կարծում, որ, այո, այսօր հնարավոր է ճնշել ցանկացած պաշտոնյայի: Շատ պարզ պատճառով. նրանք ունեն

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 4-ին ԼՂ Հելսինկյան քաղաքացիական

Հաստակող պատվիրակություն Մենք արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 4-ին ԼՂ Հելսինկյան քաղաքացիական վեհաժողովի պատվիրակությունը՝ Կարեն Օհանջանյանի գլխավորությամբ, մեկնելու էր Բաքու: Ադրբեջանի՝ Ղարաբաղի ազատագրության կոմիտեն էլ այդ առնչությամբ բողոք էր հայտնել՝ նախազգուշացնելով, թե ամեն ինչ կանի՝ անջատողականների պատվիրակության այցը տապալելու համար: Շատ բան պետք չէր հասկանալու համար, որ մասնավորապես ղարաբաղյան ճակատում կռված ադրբեջանցիները կատարելու էին իրենց

Նախաքննության

ԱՊԱՑՈՒՑՈՒՄ Է ՍՏԻ ԴԵՏԵԿՏՈՐԸ Նախաքննության ընթացքում Նաիրի Հունանյանի տված մի քանի ցուցմունքներ հնարավոր չէ վերագրել խոշտանգումներին, լլկումներին կամ կեղեքումներին, քանզի այդ հարցաքննությունները «վարել» է… պոլիգրաֆ հետազոտման սարքը կամ այլ անվանումով՝ ստի դետեկտորը։ Նշենք, որ ճիշտ է, դետեկտորը գործում է առաջադրված թեստերից ստացված համապատասխան հոգեֆիզիոլոգիական ռեակցիաները «որսալով» եւ արձանագրելով, բայց եզրակացությունների իսկության 100 %-անոց հավաստիությունը չի

Ցուցարարների

«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՀԵՏ ԿՔՇԵՆ ՆԱԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ Ցուցարարների սպառնալիքներից մեկը Կառավարության անդամները երեկ ստիպված էին անցնել ուսանողների եւ կենսաթոշակառուների թրի տակով։ Վերջիններս վաղ առավոտից շրջապատել էին կառավարության շենքը եւ բոլոր նախարարներին դիմավորում էին աղմուկով, սուլոցով, լինում էին նաեւ ծափահարության նշույլներ։ Կառավարության այն անդամները, ովքեր իրենց ալպաչինոներ եւ դենիրոներ էին երեւակայում, փորձում էին ձեռքով ողջունել մասսաներին, քանի որ

Լրագրողներին դահլիճից դուրս թողնելու համար ափսոսաց

«Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա դատաքննությանը Ռուբեն Միրոյանի եւ Միքայել Քոթանյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Կարախանյանը շարունակեց հարցեր տալ ամբաստանյալ Նաիրի Հունանյանին։ Նա դատարանին խնդրեց, որ իր հետ մասնակցի Քոթանյանի որդին՝ Տիգրանը։ Մեղադրող Գագիկ Ավետիսյանը վկայակոչելով քրեական դատավարության օրենսգիրքը, կոչ արեց լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ վկաների ցուցմունքները հրապարակելուց։ Այս կապակցությամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի

ՆԿԱՐԻՉ ԵՎ ԲԱՆԱՍՏԵՂԾ

ՆԿԱՐԻՉ ԵՎ ԲԱՆԱՍՏԵՂԾ Երեկ «Հայ Արտի» սրահում տեղի ունեցավ գեղանկարիչ Վարուժան Վարդանյանի նկարների ցուցահանդես-վաճառքը։ Ցուցադրված 73 նկարներն ունեին իրենց ուրույն, անկրկնելի ոճը։ Ինչպես ասացին նկարչի մտերիմները՝ «դժվարանում ենք ասել, թե որ ոճին են պատկանում Վարուժանի նկարները, աբստրակցիոնիզմի՞, սյուրռեալիզմի՞, էքսպրեսիոնիզմի՞… Երեւի այս ոճի անունը հենց Վարուժան է», իսկ իր ընկերներից մեկն ասաց. «Ես չգիտեմ, Վարուժանը լավ

«Կանգնի՜, Օձունի տակին իջնիլ տեի՜…»

«Կանգնի՜, Օձունի տակին իջնիլ տեի՜…» Երբ ռուսական մամուլի հետ առաջին անգամ Հայաստան մտավ առաջին խաչբառը, շատերը անտեղյակ դրանից, հեգնեցին, թե. «Ո՞վ ժամանակ ունի այդ հիմարության վրա ուշք դարձնելու»։ Երբ հայրենական մամուլն էլ զերծ չմնաց խաչբառերի տպագրությունից, երբեմնի ժամանակ չգտնողները դատարկ առօրյան լրացնելու ձեւը գտան՝ հավատալով դրանց օգտակարությանը։ Թերթերը առավելապես սկսեցին գնվել խաչբառերի համար, ուստի շուտ

Բա չիմանա՞նք ով՝ ում բարեկամն է

Բա չիմանա՞նք ով՝ ում բարեկամն է Օրերս Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կրկին հիշեցրեց «Փողի ու զենքի ուժով ձեւավորված իշխանությունների» մասին, հաստատ համոզված հայտարարեց, որ վերջերս Վանաձորում կայացած ԱԺ ընտրություններում (թիվ 49 ընտրատարածք) փողը դեր է խաղացել։ Նա դատապարտեց ընտրակաշառքը, որպես երեւույթ եւ ժողովրդին

ՎԱՃԱՌԵԼ ԿԱՐԵԼԻ Է, ՈՒՏԵԼ՝ ՈՉ

ՎԱՃԱՌԵԼ ԿԱՐԵԼԻ Է, ՈՒՏԵԼ՝ ՈՉ Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն, ներկայումս երեւանյան կրպակներում, խանութներում վաճառվող խմորեղենը ոչ միայն պատրաստվում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող պայմաններում, այլեւ ընդհանրապես ուտելու ենթակա չէ։ Նման տեսականիով հարուստ են հատկապես բուհերի եւ դպրոցների ճաշարանները։ Որոշ վաճառողների պնդմամբ, «հենց սկսվում են դասերը, այդ գործը շահութաբեր է դառնում»։ Մեր հավաստի աղբյուրից տեղեկացանք,

Հաշվի առեք նաեւ ուղեւորին

Հաշվի առեք նաեւ ուղեւորին Մի քանի տեղ նոր կարկատած շալվարով մեկը գյուղամեջ է գնում։ Հավաքվածներն ասում են՝ շալվարդ տեղ-տեղ շնորհավոր։ Նա էլ պատասխանում է՝ օրումեջ ապրեք։ Այսպես, համարյա թե օրումեջ իրար շնորհավորում են այն ուղեւորները, ովքեր օգտվում են թիվ 78 երթուղային միկրոավտոբուսից, որի երթուղին սկսվում է Դավիթաշեն թաղամասից, իջնում հանրապետական հիվանդանոց, անցնում Հալաբյան փողոցով, մտնում

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031