Օրվա լրահոսը

Հոդվածն

ՀՅԴ-Ն՝ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ Հոդվածն արձագանք է «Առավոտի» 109-րդ համարում տպագրված թիվ 55 գաղտնի շրջաբերականի Հասկանալու համար, թե ինչու է այն գաղտնի, պետք է համեմատել, թե ինչ է ասում նույն հարցերի առիթով այս կուսակցությունը բարձրաձայն՝ ի վայելումն համայն հայ ժողովրդի, եւ ինչ է ասում գաղտնի՝ իր «մարմինների» ականջին։ Ահա այդ համեմատության մեջ երեւան եկած տարբերություններն

ՍԱԴՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍԱԴՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Արշակ Սադոյանը երեկ ասուլիս հրավիրեց եւ կարդաց իր հայտարարությունը, որը չէր հասցրել կարդալ նախորդ օրը «ԱրմենՏելի» պարտավորությունների կատարումն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նիստի ժամանակ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Գործարքը կնքելուց կարճ ժամանակ հետո, ներքին բարդությունների պատճառով OTE-ն կտրուկ փոխում է իր քաղաքականությունն «ԱրմենՏելի» եւ ՀՀ-ի նկատմամբ։ Ներդրումային ծրագրով նախատեսված 100 միլիոն դոլարի ներդրումների

ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին

ԵԶԴԻՆ ՉԻ ԼՔԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին Ձեզ են դիմում մի խումբ, ազգությամբ եզդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Մենք աշխատում ենք «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲ ընկերության անասնապահական ֆերմայում։ Մեր խնամքի տակ են 700 գլուխ խոշոր եւ 2000 գլուխ մանր եղջերավոր անասուններ։ Աշխատանքը ընկերությունում հնարավորություն է տալիս մեզ եւ մեր ընտանիքներին ապրելու բարեկեցիկ, քանզի մեզ տրամադրված

99-ի հոկտեմբերի 27-ից հետո մինչեւ 2000-ի հերթական իշխանափոխությունը, քոչարյանական ռեժիմի՝ «27»-ի հան

Չհրապարակված հայտարարություններ 99-ի հոկտեմբերի 27-ից հետո մինչեւ 2000-ի հերթական իշխանափոխությունը, քոչարյանական ռեժիմի՝ «27»-ի հանդեպ ոչ համարժեք վերաբերմունքը եւ ահաբեկիչների նկատմամբ հատուկ ու հովանավորչական դրսեւորումները ԵԿՄ առնվազն երկու հայտարարության շարժառիթ էին դարձել։ Բայց դրանցից ոչ մեկին այդպես էլ վիճակված չէր հրապարակվել միեւնույն պատճառաբանությամբ. ԵԿՄ եւ միաժամանակ երկրի ղեկավար պաշտոններում տեղ զբաղեցրած մարդիկ, թերեւս, չէին ուզում զրկվել

Հայ-թուրքական

«ԱՐԳԵԼՎԱԾ ԹԵՄԱՆԵՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՐ ՉԿԱՆ» Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ Դավիթ Հովհաննիսյանը սիրով համաձայնեց պատմել հանձնաժողովի աշխատանքների մասին։ Դավիթ Հովհաննիսյանը 1992թ. նոյեմբերից մինչեւ 1998թ. եղել է Սիրիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը։ Մինչ այդ դասավանդել է ԵՊՀ-ում եւ 1998-ից հետո վերսկսել է դասախոսական աշխատանքը։ Միաժամանակ աշխատել է ԱԳՆ-ում որպես հատուկ հանձնարարությունների դեսպան։ Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի

Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում զինծառայող Միշա Հարությունյանի խոշտանգման վերաբերյալ փաստեր

ԵՐԵՎԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԻՆ ԽՈՇՏԱՆԳԵԼ ԷԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում զինծառայող Միշա Հարությունյանի խոշտանգման վերաբերյալ փաստերն իսկապես սահմռկեցուցիչ էին։ Բայց, այնուամենայնիվ, արժեր որոշումներ կայացնելուց առաջ լսել նաեւ ոչ միայն նրա պաշտպանին։ Որեւէ հավակնություն չունենք ծանրացուցիչ հանգամանքներում խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանություն կատարելու համար Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից 13 տարվա ազատազրկման դատապարտված Միշա Հարությունյանի գործի վերաբերյալ

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների պետական ծրագրի շրջանակներում Երեւան կժամանի Ռավեննայի փառատոնը՝ Լա Սկալա օպերային թատրոնի ֆիլհարմոնիկ նվագախումբը, երգչախումբը եւ մենակատարները՝ աշխարհահռչակ Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ։ Ռավեննայի փառատոնի՝ «Բարեկամության կամուրջներ» խորագիրը կրող ծրագիրը կմեկնարկի Ռավեննայում՝ հուլիսի 22-ին, նշանավոր Ռավեննայի բիենալեի ընթացքում, որն այս տարի նվիրված է Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյա

Օրենքն ընդդեմ բարոյականության

Օրենքն ընդդեմ բարոյականության 70-ամյա Սերյոժա Սիմոնյանը «Առավոտին» պատմեց, թե ինչպես հուլիսի 9-ին ՆԳՆ Ավանի բաժանմունքի տեսուչ Մհեր անունով երիտասարդը հարեւանների ներկայությամբ, առանց որեւէ բացատրության, բարբարոսաբար քանդել էր իր հողամասը, հողին էր հավասարեցրել վերջինիս քրտինքով ջրած-աճեցրած ամբողջ բերքը։ Երբ Ս. Սիմոնյանը փորձել է պարզել, թե իր ո՞ր մեղքի համար է դա արվել, ՆԳՆ Ավանի բաժանմունքից պատասխանել

Ո՞ՒՄ Է ՄԵՂԱԴՐՈՒՄ ՍՊԱՌՈՂԸ

Ո՞ՒՄ Է ՄԵՂԱԴՐՈՒՄ ՍՊԱՌՈՂԸ Հայաստանում խմելու ջուրը սակավ չէ, ինչպես՝ ոռոգմանը։ Սակայն, այնուամենայնիվ, առանձին բնակավայրեր նեղվում են ջրի պակասից, ուրիշները ստանում են ժամանակացույցով։ Երկու դեպքում էլ մեղավորը հիմնականում սպառողներն են։ Նրանք թերի են վճարում ծախսած ջրի դիմաց, երբ ջրագծերը տարիներ շարունակ մնալով չվերանորոգված, արդեն շարքից դուրս են եկել։ Գյուղական եւ քաղաքային շատ համայնքներ, չունենալով ոռոգման

Բռնությունը մեծ տարածում ունի նաեւ ԱՄՆ-ում

Բռնությունը մեծ տարածում ունի նաեւ ԱՄՆ-ում «Համաշխարհային ուսուցում» կազմակերպությունը Հայաստանում գործում է շուրջ 4 տարի։ Կազմակերպության նպատակն է՝ ԱՄՆ-ից հրավիրված փորձագետների միջոցով քննարկել ընտանեկան եւ կենցաղային բռնությունների հետ կապված հարցեր եւ դրանք կանխարգելելու ուղիներ գտնել։ Երեկ ԵՊՀ-ի հյուրանոցում կենցաղային բռնությունների ուսումնասիրման բնագավառում արտերկրի գործընկերների փորձը հայ լրագրողներին փոխանցելու նպատակով տեղի ունեցավ սեմինար։ Այն վարում էր

Որ Սփյուռքի հայերը (ոչ բոլորը, բայց՝ շատերը) հայաստանցիներին ու հայերին հիմնականում վերաբերվում են վ

Իսկ «ձեզի ո՞վ իրաւունք տուաւ» Որ Սփյուռքի հայերը (ոչ բոլորը, բայց՝ շատերը) հայաստանցիներին ու հայերին հիմնականում վերաբերվում են վատ թաքցրած քամահրանքով ու ներողամտությամբ, հասցրել էինք զգալ եւ ընդունել ի գիտություն։ Որ Հայրենիք ասվածը նրանց մի ստվար զանգվածի համար լոկ հեռավոր, մռայլ, ցուրտ, խավար, բարբարոս ու վայրի հողակտոր է, որն արժանի է միայն իր գիրկն ընդունելու

«Շվեդական

ՇՎԵԴԱԿԱՆ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ «Շվեդական սեղան», «սոցիալիզմի շվեդական մոդել» եւ «շվեդական ընտանիք»՝ ահա, թերեւս, Շվեդիայի մասին ունեցած պատկերացումներիս ողջ «ջենթլմենական» հավաքածուն, որով զինված մեկնեցի այդ երկիր։ Ակամա ստիպված եմ սուր զգացողությունների սիրահարներին հիասթափեցնել. այնտեղ արդեն վաղուց «շվեդական» հայտնի ընտանիքների (որտեղ միանգամից մի քանի զույգ ակտիվորեն զբաղվում են խմբակային սեքսով) հետքն անգամ չկա։ Դեռ ավելին՝ «շվեդական սեքսի»

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի երեկվա հանդիպումը լրագրողների հետ կապված էր հուլիսի 6-ի Եվրախորհրդի

Վենետիկը չդարձավ քաղաքական քննարկումների ամբիոն ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի երեկվա հանդիպումը լրագրողների հետ կապված էր հուլիսի 6-ի Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի լիագումար նիստին, որի օրակարգում դրվել էր ՀՀ սահմանադրական բարեփոխումների փաթեթի քննարկման հարցը։ Հանձնաժողովն արդեն տվել է իր պաշտոնական եզրակացությունը, որը, Գ. Հարությունյանի տեղեկատվության համաձայն, ամփոփված է 78 կետով։ «Միայն 4 կետերի շուրջ

Քանի

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ Քանի ՀՀ նախագահը Ռոբերտ Քոչարյանն է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի շենքում հավաքված գյումրեցիները բուռն ծափերով էին ընդունում «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի այս եւ ՀՀ նախագահի հրաժարականի անհրաժեշտության մասին մյուս բոլոր պնդումները։ Ա. Գեղամյանը շատ լավ գիտի, թե իշխանություններից դժգոհ մարդկանց ինչպիսի խոսքերով կարելի է գոհացնել։ Սակայն խոսքերը վաղուց

Երեկ խմբագրություն այցելեց մի մայր՝ իր փոքրիկի հետ եւ արցունքն աչքերին պատմեց ԱՄՆ դեսպանատան հյուպատ

Խիստ՝ օրենքո՞վ, թե՞ չափից ավելի Երեկ խմբագրություն այցելեց մի մայր՝ իր փոքրիկի հետ եւ արցունքն աչքերին պատմեց ԱՄՆ դեսպանատան հյուպատոսի անբացատրելի արարքի մասին։ Ադա Մորոզովան, երկու տարեկան է եղել, երբ նրա ծնողներն ամուսնալուծվել են։ Հայրը մեկնել է ԱՄՆ՝ մշտական բնակության (13 տարի է՝ ԱՄՆ քաղաքացի է), իսկ անչափահաս Ադան մնացել է մոր մոտ։ Մայրը միտումնավոր

Կարծում եք Երեւանն իր տարածքով ու բնակչությամբ Մոսկվայից 19%-ով մե՞ծ է։ Իհարկե, ոչ։ Ուրեմն տարօրինակ

ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՌԵԿԵՏ ԵՆ ԱՆՈՒՄ Կարծում եք Երեւանն իր տարածքով ու բնակչությամբ Մոսկվայից 19%-ով մե՞ծ է։ Իհարկե, ոչ։ Ուրեմն տարօրինակ է, որ Մոսկվայում քաղաքացիների տեղափոխությունը միկրոավտոբուսների 99 երթուղով է ապահովվում, Երեւանում՝ 118-ով։ Կոռուպցիայի կամ ստվերի մասին խոսող պաշտոնյաները դրա դեմ պայքարից խուսափելու ամենահեշտ միջոցից են օգտվում, նշելով, որ ստվերը հնարավոր չէ հաշվարկել, այլապես այն օրինական դաշտ

«Իմ պետությունը սրանք չեն, իմ պետությունը դեռ կայանալու է» Ասում է Անահիտ Բախշյանը

«Իմ պետությունը սրանք չեն, իմ պետությունը դեռ կայանալու է» Ասում է Անահիտ Բախշյանը Հոկտեմբերի 27-ին զոհված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի կինը՝ մանկավարժ Անահիտ Բախշյանը, գտնում է, որ այն, ինչ կատարվեց հոկտեմբերի 27-ին, պետք է դիտվի որպես սարսափելի դաս, որը պետք է արժանի հակահարված ստանա։ Հակառակ դեպքում, ոչ ոք ապահովագրված չի կարող լինել նոր «Հոկտեմբերի 27»-ից.

ՀՐԱՏԱՊ ՔԱՅԼԵՐ

ՀՐԱՏԱՊ ՔԱՅԼԵՐ Ղարաբաղյան կարգավորման եւ տարածաշրջաններում անվտանգության համակարգի ստեղծման գործընթացներում այսօր արձանագրվող որոշակի դադարը հնարավորություն է տալիս գնահատել ստեղծված իրավիճակը եւ նոր ճանապարհներ որոնել առկա փակուղուց: Իրավիճակն, ըստ իս, Հայաստանի համար շահեկան չէ: Մի կողմ թողնելով արձանագրական եւ քննադատական մասը, փորձեմ նշել այն քայլերը, որոնք անհրաժեշտ են՝ իրավիճակը շտկելու համար. 1. Հայաստանը պետք է պաշտոնապես

Ինչպես պաշտպանել հայ սպառողի իրավունքը

Ինչպես պաշտպանել հայ սպառողի իրավունքը «ԱրմենՏել»-ի պայմանագրային պարտավորություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստին երեկ մասնակցում էին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, «Արմինկո»-ի տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը եւ Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Վահե Յակուբյանը։ Վերջինս էլ հանձնաժողովի բուռն եւ աշխատանքային դառնալու հավակնություն ունեցող քննարկումների գլխին կարծես թե փորձեց սառը ջուր լցնել իր փաստաբանական կոնկրետ հաշվարկներով։ Նախ նա ասաց,

Երեկ

Լսելով մեկ կողմին Երեկ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի գլխավոր հերոսը դարձյալ Գագիկ Ջհանգիրյանն էր եւ նրա ղեկավարած մարմնի գործելակերպը՝ խոշտանգումների միջոցով կորզվող ցուցմունքները։ Բայց այս անգամ խոսքը զինվորների նկատմամբ կիրառված բռնությունների մասին էր։ Հանձնաժողովի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը մեջբերումներ կատարեց Միշա Հարությունյանի եւ այլ 5 զինծառայողների վերաբերյալ դիմումից։ Ռազմական ոստիկանության մեկուսարանում Միշա Հարությունյանից

«Հոկտեմբերի

ԱՋ ՁԵՌՔԻ ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՁԱԽԻՑ «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովի անդամների փոխհակասող հայտարարությունները եւ անտեղյակությունը միմյանց գործունեությունից՝ լրացուցիչ հիմք են հոռետեսաբար վերաբերվելու այս հանձնաժողովի աշխատանքների արդյունավետությանը։ Միայն հանձնաժողովի երեկվա աշխատանքային խորհրդակցությունը մի քանի հակասություններ երեւան հանեց։ Այսպես, հանձնաժողովի փոխնախագահ Գագիկ Կոստանդյանը երեկ եւս մեկ անգամ բողոքեց, որ երկու ամիս է, ինչ իրենց չեն տրամադրում խցիկային քարտերը.

Մինչ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱ՞ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ Մինչ Ժնեւում հայտարարվում է բարձր մակարդակի Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի ստեղծման մասին, Հայաստանի պաշտոնական աղբյուրները շարունակում են լռություն պահպանել։ Մի շարք երկրներ, մասնավորապես՝ Միացյալ Նահանգները, անմիջապես արձագանքեցին՝ ողջունելով այս քայլը։ Թուրքիան եւս արձագանքեց, որը կարելի է ինչ-որ տեղ երկիմաստ համարել։ Թուրքական որոշ շրջանակներ ողջունեցին հանձնաժողովի ստեղծումը, իսկ ուրիշները պարզապես կրկնեցին, որ Հայաստանի

ըժլ-ըժթԼ

ըժլ-ըժթԼ Երեկ «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների գավաթի 2001-2002 թթ. խաղարկության շրջանակներում Երեւանի «Արաքսն» ընդունեց Մոլդովայի Տիրասպոլ քաղաքի «Շերիֆ» թիմին։ Սակայն այն, ինչի ականատես եղանք, լավագույն դեպքում, կարելի է միայն պայմանականորեն ֆուտբոլ համարել։ Նման դեպքերի համար ռուսները մի լավ արտահայտություն ունեն. «ոպռ-ոպչՌ»։ Այսքանով ամեն բան ասվում է ու նկարագրական կամ վերլուծական մանրամասների մեջ խորանալու հարկ

ԿՆՔՎԵԼ Է ՄԵԿ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ԿՆՔՎԵԼ Է ՄԵԿ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Հունիսի 16-17-ը Հայաստանի Առեւտրի եւ արդյունաբերության պալատն ու Հայ-ամերիկյան առեւտրի պալատը Լոս Անջելեսի «Գլենդել Սիլիքս» սրահում ներկայացրին հայկական 2001թ. արտադրանքը։ Ցուցահանդեսին մասնակցել է Հայաստանից մեկնած 21 կազմակերպություն, «թեեւ ցանկություն էին հայտնել 36 կազմակերպություն, բայց որոշ տեխնիկական պատճառներով ԱՄՆ մեկնեցին 21-ը»,- ասաց Հայաստանի Առեւտրի եւ արդյունաբերության պալատի նախագահ Սամվել Շարբաթյանը։ ԱՄՆ- ում

ԸՆԴԱՄԵՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂԻ ԴԵՐՈՒՄ

ԸՆԴԱՄԵՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂԻ ԴԵՐՈՒՄ Չնայած գյուղնախարարություն այցելության մեր նպատակն էր ծանոթանալ գյուղացու պրոբլեմներին, սակայն տեղում պարզվեց, որ գյուղնախարարության դերը գյուղատնտեսության ոլորտում չի գերազանցում 20%-ը, իսկ մնացած 80%-ը կարգավորում է շուկան կամ գործարար աշխարհը։ Վերջին 10 տարիների ընթացքում գյուղնախարարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում վերջինս զրկվել է արտադրական ֆունկցիաներ իրականացնելու իրավունքից։ Նախարարության մամլո քարտուղար Վահագն Մարտիրոսյանի խոսքերով, այս պահին

Երեկ կայացավ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հերթական նիստը։

ԺԱՄԱՆԱԿԸ ՍՈՒՂ Է, ԻՍԿ ԱՆԵԼԻՔՆԵՐ ԴԵՌ ՇԱՏ ԿԱՆ Երեկ կայացավ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված հարցերից գլխավորը, թերեւս, Համահայկական երկրորդ խաղերի լուսաբանման հետ կապված խնդիրներն էին։ Գործկոմի բոլոր անդամները միակարծիք էին այն հարցում, որ Խաղերը ներկայումս ավելի շատ ազգային, քաղաքական նշանակություն ունեն, թեեւ մարզական ցուցանիշներն էլ վերջին հաշվով առաջնային են։

Պարզաբանում է Վլադիմիր Նազարյանը

Իրավագիտության կարծեցյալ մատչելիությունը Պարզաբանում է Վլադիմիր Նազարյանը Ինձ հասած տեղեկությունների համաձայն, վերջերս ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ, իրավագիտության թեկնածու Մհեր Խաչատրյանը հանդես է եկել «Պրոմեթեւս» հեռուստաալիքով եւ հրահանգավորել է դատավորներին անտեսելու համաներման մասին որոշման 2-րդ կետում եւ 9-րդ կետի «ա» ենթակետում սահմանված արգելքը՝ դատաքննության ընթացքում համաներումը չկիրառելու մասին եւ կոչ է

Մեր

ԻՆՔՆԱՎԵՐԱԳՐՄԱՆ ԵՎՍ ՄԻ ՇԵՂՈՒՄ Մեր տեղեկություններով՝ 3 ժամ է տեւել ամբաստանյալ Նաիրի Հունանյանի հետ հոգեբաններ Սեյրան Ամիրյանի եւ Նադեժդա Տարաբրինայի հանդիպումը։ Վերջիններս, ինչպես գիտեք, առաջնորդվում են քրդատօրի 84 հոդվածով։ Վերոնշյալ հոդվածի 9-րդ կետով էլ մասնագետները (տվյալ դեպքում՝ հոգեբանները) առանց քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվության, չեն կարող հրապարակել իրենց մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության

Ջրամատակարարման ոչ նորմալ գործունեության վերաբերյալ նամակներ ու բողոքներ խմբագրությունը գրեթե ամեն օ

Մի՞շտ է, որ վերեւի հարկերը ջուր չեն ստանում Ջրամատակարարման ոչ նորմալ գործունեության վերաբերյալ նամակներ ու բողոքներ խմբագրությունը գրեթե ամեն օր է ստանում։ Այն էլ ոչ միայն մայրաքաղաքի համայնքներից, այլեւ տարբեր մարզերից։ Երեւան քաղաքում ջրամատակարարումը օրախնդիր է դարձել։ Մանավանդ բազմահարկ շենքերում ապրող քաղաքացիները դժգոհում են, որ վերեւի հարկեր ընդհանրապես ջուր չի հասնում։ Նմանօրինակ բողոք է Երեւանի

«Մեր

Ի՞ՆՉ ԵՆ ԿՈՐՑՐԵԼ, Ի՞ՆՉ՝ ՓՆՏՐՈՒՄ «Մեր վերջին փողերը տվել ենք բենզինի ու Երեւան ենք եկել արդարության ետեւից»,- ասացին Դիլիջանի հակատուբերկուլյոզային առողջարանի բուժաշխատողները։ Իրենց փնտրած դեֆիցիտ ապրանքը կգտնե՞ն, թե՞ ոչ՝ հայտնի չէ։ Իսկ որպես իրականություն ներկայացրին հետեւյալը։ 80 տարվա առողջարանը իր տեսակի մեջ հանրապետությունում միակն է։ Գործում է բացառապես պետպատվերով, վճարովի ծառայություններ կատարելու իրավունք չունի։ Վերջին

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031