Օրվա լրահոսը
ՏԱՌԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՏԱՌԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ Երբ կայացավ տառարտադրությունը, հրապարակ դուրս եկավ տառակերը, հետո լայն բացելով երախը՝ դարձավ բառակեր եւ նախադասություններ պահածոյացրեց ապագա սերունդներին պարտադրվող ախորժակի համար։ Երբ տառը հայտնվում է կիսաքաղց դերասանի բերանի մեջ, դառնում է ներկայացում։ Վերջերս մի ներկայացում տեսա, որի ռեպլիկները պատիվ չէին բերում ոչ գրողին, ոչ դերասանին, ոչ էլ դրանց համար հավանության գոչյուններ արձակող հանդիսատեսին։ Բայց
ԱՌԱՋԻՆ ՈՉ ՖՈՐՄԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ԱՌԱՋԻՆ ՈՉ ՖՈՐՄԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ Այսօր Վրաստանի մայրաքաղաք կմեկնի երիտասարդ քաղաքական, հասարակական ու պետական գործիչների տասը հոգիանոց պատվիրակությունը՝ մասնակցելու հուլիսի 6-7-ը կայանալիք «Կովկաս. ժողովրդավարական խնդիրներ եւ քաղաքացիական հասարակություն» ծրագրի առաջին սեմինարին։ Այն կազմակերպել է Թբիլիսիի քաղաքական հետազոտությունների դպրոցը՝ Եվրախորհրդի աջակցությամբ։ Ծրագրով նախատեսվող մյուս երկու սեմինարները կանցկացվեն Թբիլիսիում, Շվեդիայում ու Ստրասբուրգում։ Ծրագրին մասնակցելու նպատակով Վրաստանի մայրաքաղաք կժամանեն
ՆՍՏԱՎԱՅՐԸ ՉԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԻ
ՆՍՏԱՎԱՅՐԸ ՉԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԻ Հունիսի 29-ին «Առավոտ» օրաթերթը «Ինչպես ընդլայնել բյուջեի ճեղքվածքը» վերնագրով հոդվածում մեջբերելով «ստուգվող տեղեկություններ»՝ հաղորդել է, որ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը պատրաստվում է սեփականաշնորհել «Ստեփանակերտի կենտրոնական թաղամասում գտնվող եւ «նախագահի նստավայր» կոչվող շինությունը»։ Հավատալով հոդվածագրի՝ հոդվածում շարադրված տեղեկությունները անձամբ պարզելու անկեղծ ցանկությանը, մեր հերթին հարկ ենք համարում «Առավոտի» ընթերցողներին տեղեկացնել, որ վերոհիշյալ հոդվածում
ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԵՆ
ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԵՆ Երեւանի քաղաքապետի 2001թ. փետրվարի 21-ի թիվ 249 որոշման համաձայն, ՀՀ ազգային վիճակագրության ծառայության Երեւանի վիճակագրական գործակալությունն արդեն իսկ սկսել է այս տարվա հոկտեմբերի 10-19 անցկացվելիք միանվագ մարդահամարի նախապատրաստական աշխատանքները։ Մարդահամարի աշխատանքների համար նախատեսված է շուրջ 2 մլն դոլար, որից միայն 400 հազար դոլարը կհատկացվի պետբյուջեից, իսկ մնացածը կտրամադրեն մի շարք
Թենիսի Ուիմբլդոնյան մրցաշարում որոշվեցին տղամարդկանց մենախաղերի քառորդ եզրափակիչի մասնակիցների անուն
ՎՃՌՈՐՈՇ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆ Է Թենիսի Ուիմբլդոնյան մրցաշարում որոշվեցին տղամարդկանց մենախաղերի քառորդ եզրափակիչի մասնակիցների անունները։ Չորրորդ շրջանը հաջող էր հաղթահարել Անդրե Աղասին։ Իսկ վերջին հաջողակի անունը հայտնի դարձավ երկու օր տեւած պայքարից հետո։ Դա, հուրախություն մարզաձեւի տեղացի սիրահարների, նրանց հայրենակից Թիմ Հենմենն է։ Նրա պայքարն ամերիկացի Թոդ Մարթինի հետ հետաձգվեց մութն ընկնելու պատճառով։ Այդ պահին կորտի
Հուշ
Վարպետի հետ Հուշ Ավետիք Իսահակյանի մասին փոքրիկ հուշագրությունը խմբագրությանն է տրամադրել 15 թվի կոտորածից մազապուրծ Հայաստանի գրողների եւ լրագրողների միությունների անդամ Բաղդասար Թովիկի որդին՝ բանասեր, արվեստաբան Ռոբերտ Թովմասյանը։ Մեր գյուղում դաշտային կամ տնային աշխատանքներից հետո, առանձնապես ուշ աշնանն ու ձմռան երեկոներին, մոտիկ բարեկամները սովորություն ունեն գնալ իրենց ազգուտոհմի նահապետներից մեկի տուն, ոտքերը քուրսու տակից թոնրի
Հոգեւոր երաժշտությունը ջերմացնում է մարդկանց սրտերը՝ արձագանքելով ունկնդիրների ամենատարբեր լսարաններ
ՀՈԳԻՆԵՐԸ ՋԵՐՄԱՑՆՈՂ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ Հոգեւոր երաժշտությունը ջերմացնում է մարդկանց սրտերը՝ արձագանքելով ունկնդիրների ամենատարբեր լսարաններում։ Իսկապես ներշնչող ու խորապես մարդկային արվեստ է դա, որ լի է կենսական ջերմությամբ, մարդկանց գրավելու զարմանալիորեն բնական կարողությամբ, հմայող պարզությամբ ու անկեղծությամբ։ Հունիսի 24-ից հուլիսի 3-ը երեւանյան համերգասրահներում ծավալված մեղեդին մեղմ զրնգոցով դիպչում էր պատուհանին, դուրս թռչում փողոց, եւ անցորդները կանգ էին
Նորքի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ զանգվածների մի խումբ բնակիչներ բողոքում էին, որ իրենցից անօրինականորեն պահա
Տվեք մեր փողերը, եւ վերջ Նորքի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ զանգվածների մի խումբ բնակիչներ բողոքում էին, որ իրենցից անօրինականորեն պահանջում են ջեռուցման վարձավճարները։ Եթե բնակչությունը ջեռուցում ստանալու պայմանագիր է կնքել, ապա նա պարտավորվում է դրա դիմաց վճարել։ Սակայն խմբագրություն եկած բնակիչները ցույց տվեցին իրենց իսկ ստորագրությամբ մի գրություն, որտեղ իրենք հրաժարվում են ջեռուցումից։ Բնակիչներն ասացին,
Երբ քաղաքապետի կողմից որոշում կայացվեց փողոցային առեւտրի վերացման վերաբերյալ, թվում էր թե դա ազդելու
Եթե փողոցային, էլ ի՞նչ օրինական Երբ քաղաքապետի կողմից որոշում կայացվեց փողոցային առեւտրի վերացման վերաբերյալ, թվում էր թե դա ազդելու է մայրաքաղաքում կատարվող բացօթյա առեւտրի բոլոր կետերի վրա, հատկապես նրանց, որոնք գտնվում են քաղաքի կենտրոնական փողոցներում։ Երբ որեւէ փաստ հայտնաբերելով, ցանկանում ես պարզաբանումներ ստանալ որեւէ պետական չինովնիկից (քաղաքապետարանի կամ թաղապետարանի համապատասխան վարչություններից), վերջիններս պատասխանում են, թե
«Մերձքաղաքային ձեռնարկություն» ՊՓԲԸ-ի մասին «Առավոտին» վատ-վատ
ՇԵՖ ՋԱՆ, ՊԱՐԿԸ ՊԵՏԱԿԱՆ Է «Մերձքաղաքային ձեռնարկություն» ՊՓԲԸ-ի մասին «Առավոտին» վատ-վատ տեղեկություններ են հասել։ Ըստ դրանց, ՊՓԲԸ-ի տնօրեն Մուշեղ Խաչատրյանը ձեռնարկության վարորդներին ստիպում է ավտոբուսն երը լիցքավորել «ԹրՑՐպփ»-ի լցակայանից, որը գողական աշխարհի ոչ անհայտ ներկայացուցիչ Փայլակի հետնորդներինն է, միաժամանակ՝ Մ. Խաչատրյանի ընկերոջը, եւ որտեղ բենզինն ավելի թանկ է, քան մյուս տեղերում։ Մուշեղ Խաչատրյանն ընդունեց, որ
«ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» ԹԵՐԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» ԹԵՐԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՉԻ» թերթի նկատմամբ հետապնդումներն իրականացվում են իշխանական բարձր մակարդակով. այս գործին են լծվել բոլոր ուժային նախարարությունները։ Հարկ ենք համարում հիշեցնել. Առաջինը. թերթի հրապարակումներին արձագանքեց ՆԳՆ-ն, որը, «գույքը ետ վերադարձնելու» պատրվակով, որոշեց ցուցադրել ուսադիրները։ Երկրորդը. պանծալի զինդատախազությունն էր, որը թերթի պատասխանատու Շողեր Մաթեւոսյանին «հրավիրել էր» հարցաքննության։ Սույն հարցաքննության ժամանակ քննիչը հետաքրքրվել է,
Իշխանություններն
Տուն վաճառելը՝ հաճո՞ւյք, թե՞ «թռնելու» միջոց Իշխանություններն ու նրանց արբանյակ մեծ ու փոքր կուսակցությունները, թերեւս, «Հանրապետություն» կուսակցությանը համարում են իրենց հիմնական ընդդիմադիր ուժ եւ մտածում՝ չլինի՞ թե սրանք մեր ընտրազանգվածին իրենցով անեն։ Ու որքան նրանց մտավախությունն ամրապնդվում, ձեռնարկվող հակաքայլերն այնքան ավելի կտրուկ են դառնում։ Իսկ մենք շարունակում ենք անդրադառնալ այդ հանդիպմանը եւ տնտեսական քաղաքականության առանձին
Կամ
ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼՆ ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Կամ «երիտասարդ պիոների օրը» Սահմանադրության օրն առիթ դարձավ եւս մեկ անգամ անդրադառնալու այն նոր տոնացույցին, որ շուրջ մեկ ամիս առաջ իր քվեարկությամբ պարտադրեց մեր խորհրդարանը, եւ այն մթնոլորտին, որ ծնեց այդ օրենքը։ «Այսպես գնա՝ երեւի երիտասարդ պիոների օրն էլ նշենք»,- կառավարության հետ Ազգային ժողովի հարց ու պատասխանի ընթացքում այս տոնացույցի առնչությամբ
Արշակ Սադոյանը երեկ, հերթական մամուլի ասուլիսում հայտարարեց, որ թոշակառու կանանց դեմ քրեական գործ հա
ՈՐՔԱՆ ԴԺՎԱՐ Է ՍԱԴՈՅԱՆ ԼԻՆԵԼԸ Արշակ Սադոյանը երեկ, հերթական մամուլի ասուլիսում հայտարարեց, որ թոշակառու կանանց դեմ քրեական գործ հարուցելը ճիշտ չէ. կանայք պարզապես իրենց կենսաթոշակային խնդիրներն էին ուզում լուծել։ Արշակ Սադոյանն ասաց, որ իրեն եւս դիմել են ԱԺ-ի Դեմիրճյան մուտքի կողմում հավաքված կանայք։ ԱԺԴ-ի ղեկավարը վստահ է, որ սեփական նախաձեռնությամբ են ՆԳ աշխատակիցներն անցել հակաքայլերի։
ՍԱՄԱՐԱՆՉԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՍԱՄԱՐԱՆՉԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, մարկիզ Խուան Անտոնիո Սամարանչը պաշտոնավարության ավարտին հայտարարել է, թե անհնար է դոպինգի դեմ պայքարում վերջնական հաղթանակ տանել։ Իսպանիայի «Էլ Պաիս» թերթին տված հարցազրույցում նա մասնավորապես ասել է. «Հնարավոր է միայն շահել որոշ պատերազմներ եւ խոսել ժամանակավոր հաջողությունների մասին։ Վերջին տարիներին արգելված դեղամիջոցների ցանկը մի քանի անգամ մեծացել է, սակայն
ԱՄՆ-ի
254254«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐԻ» ԱՌՕՐՅԱՆ ԱՄՆ-ի կրթության զարգացման ակադեմիայի Ծաղկաձորում կազմակերպած254254«Խաղաղության ճամբարում» հանգստացող վրացի եւ աբխազ պատանիների եւ աղջիկների օրը հագեցած է: Նրանք այցելում են Հայաստանի հիշարժան վայրերը, մոտիկից ծանոթանում հայ ազգային մշակույթին: 16-ամյա թբիլիսցի Նանա Գուգաշվիլու լուսանկարում պատկերված է հայ, վրացի եւ աբխազ պատանիների շուրջպարը երեկոյան խարույկի մոտ: Իսկ աբխազ Կատե Աչբան սեւծովյան Գուդաուտիի իր հասակակիցներին
«ՀՀ ԱԱՆ-ն ստում է»
«ՀՀ ԱԱՆ-ն ստում է» «Ամենայն հավանականությամբ, ստախոսությունը վերաճել է մտածելակերպի ոչ միայն ԼՂՀ իշխանավորների մոտ։ Դրանով, պարզվում է, տառապում են նաեւ Հայաստանի պաշտոնյաները»։ Այսպիսի կարծիք հայտնեց լրագրող Վահրամ Աղաջանյանի քույր Սուսաննա Աղաջանյանը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԱՆ խոսնակ Արմենակ Մանուկյանի այն հայտարարությունը, թե ՀՀ հատուկ ծառայությունները երբեք որեւէ գործողություն չեն կատարել ու չեն կատարում թղթակցի նկատմամբ։ Լրագրողի
Երեկվա «Առավոտում» մարզասերներին ավետել էինք, որ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 62
ԵՐԵՔԻՑ՝ ԵՐԵՔ Երեկվա «Առավոտում» մարզասերներին ավետել էինք, որ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 62 կգ քաշային կարգում Արմեն Ղազարյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ Արթուր Դանիելյանն արժանացել էր բրոնզե մեդալի։ Հայ մարզասերը վաղուց այսքան հաջող մրցելույթներ չէր տեսել միջազգային ամենաբարձր կարգի մրցաշարերում։ Ասպարեզ մտած երեք հայ ծանրորդներն արդեն իսկ հավաքականին պարգեւել են մեկական «ոսկի», «արծաթ» եւ
Դեռեւս տասը տարի առաջ քանդակագործ Մարիամ Հակոբյանը Հայաստանում փոքր չափի բրոնզե քանդակի սիմպոզիում կ
Սիմպոզիումն ավարտվեց Դեռեւս տասը տարի առաջ քանդակագործ Մարիամ Հակոբյանը Հայաստանում փոքր չափի բրոնզե քանդակի սիմպոզիում կազմակերպելու առաջարկով դիմել էր «Հայէլեկտրամեքենա» գործարանի նախկին տնօրեն Կարեն Դեմիրճյանին։ Վերջինս հավանություն էր տվել ծրագրին, սակայն սկսվել էին հանրապետության համար դժվարին տարիները եւ գործարանի աշխատանքը գրեթե կանգ էր առել, ուստի սիմպոզիումի մասին մտածելն անգամ անիմաստ էր դարձել, իսկ երբ կրկին
Երեւանում կանցկացվի Մնջախաղի փառատոն
ՃՈԽ-ՃՈԽ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԼԻՔԸ-ԼԻՔԸ «ՇԵՖԵՐԻՑ» Երեւանում կանցկացվի Մնջախաղի փառատոն Մոռանալով ազգիս իմաստությունն ապացուցող, դարերից եկող զգուշացումը, թե՝ վռազողի կնիկը տղա չի բերի, երեկ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ասուլիս էին հրավիրել «Նազենիկ» մնջախաղի միջազգային փառատոնի ղեկավարները՝ լրագրողներին հայտնելու, որ երեք ամիս հետո՝ հոկտեմբերի 4-10-ը, Երեւանում կանցկացվի վերոնշյալ փառատոնը։ Ասուլիսին մասնակցող չորս անձինք էլ «շեֆեր» էին.
ԱԺ հրավիրված ուսանողներին դիմելով՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
«Մենք ձեր տարիքում ԱԺ-ի տեղն էլ չգիտեինք» ԱԺ հրավիրված ուսանողներին դիմելով՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նաեւ հիշեց, որ նրանց տարիքում իրենք ԱԺ նախագահի, պատգամավորների, ԱԳ նախարարի հետ անձամբ հանդիպելու հնարավորություն եւս չունեին։ Իսկ երեկ նրանք բոլորը եկել էին ԱԺ-ի «Ոսկեզօծ դահլիճ»՝ ուսանողներին շնորհավորելու եւ պարգեւներ հանձնելու։ Առիթը ուսանողական քաղաքագիտական մրցույթի մրցանակաբաշխության
Ձերբակալվածները
Ո՞Վ ՁԱԽՈՂԵՑ Ձերբակալվածները ձախողակ չէին Մեր նախորդ հրապարակումը պատրաստելիս («Դատավորի լիազորությունները դադարեցվեց. հետո՞») երբ հանդիպում էի Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի նախկին դատավոր Մարինե Մարինոսյանի հետ, նա ներկայացրեց 2000թ. հոկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության եւ դիտավորյալ սպանության փորձի համար Ա. Արեւշատյանի, Ա. Առուշանյանի, Ա. Հարությունյանի, Մ. Խանյանի, Ա. Սարգսյանի,
Սպառողը
Հանուն մարդու իրավունքների Սպառողը սպառե՞լ է համբերությունը Հիմնովին եւ վերջնականապես երջանիկ լինելու համար հայ սպառողն այսօր ունի գրեթե ամեն ինչ՝ այդ իրավունքը պաշտպանելու մասին օրենք ստեղծող տառապյալների ստվար բանակ, որը 6 տարի շարունակ թարգմանում է ռուսաստանյան օրենքի տեքստերը, իր իրավունքները պաշտպանող պետական եւ հասարակական կազմակերպություններ՝ նույնիսկ՝ ըստ սեռային հատկանիշի (ունենք կին սպառողների իրավունքների մասնագիտացված (՞)
«Միավորված բանկի» ավանդատուներն անհանգստացած են. «Առավոտի» հետ իրենց մտահոգությունը կիսել են առ այն,
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ «Միավորված բանկի» ավանդատուներն անհանգստացած են. «Առավոտի» հետ իրենց մտահոգությունը կիսել են առ այն, որ խնամակալության տակ գտնվող բանկը կարծես թե չի հասցնում կատարել ավանդների մարման վերաբերյալ դատարանի հաստատած ծրագիրը, այսինքն՝ վերադարձնել գումարները։ Ավանդատուների տեղեկություններով, «Միավորված բանկը» սնանկացման վտանգի առաջ է հայտնվել իբր խոշոր բաժնետիրոջ կողմից բաժնեմասի հետ պահանջելու եւ ստանալու պատճառով,
ՔՐԴԱՏՕՐՈՒՄ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ
ՔՐԴԱՏՕՐՈՒՄ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ Համաներումը «Հոկտեմբերի 27-ի» գործով ամբաստանյալների նկատմամբ կիրառելու առնչությամբ իրավաբանական վեճ առաջացավ, թե ով կարող է բողոքարկել դատարանի այդ որոշումը՝ պաշտպանները եւ տուժողնե՞րը, թե՞ մեղադրողները եւ ամբաստանյալները։ Այս առնչությամբ ԱԺ Իրավաբանական վարչության պետ Վլադիմիր Նազարյանն «Առավոտին» ասաց. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի կապակցությամբ ելույթներում բազմիցս հնչեց, թե ավելի լավ է լինի վատ օրենք, քան
«Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բավական սուր էր արձագանքել այն փաստին, որ ԱԺ ն
«ԸՆԿՆԵԼԸ ՑԱՎՈՏ ԿԼԻՆԻ» «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բավական սուր էր արձագանքել այն փաստին, որ ԱԺ նախագահն ու փոխնախագահը զրուցել էին ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի հետ, լսել նրա առաջարկները մասնավորեցման ցանկի վերաբերյալ։ «Էս ուր ենք հասել, որ ինչ-որ կուսակցության ինչ-որ հռետոր, որը 10 տարի է՝ չի կարողանում ԱԺ հասնել, ինչ-որ բաներ է պահանջում»,- մոտավորապես այս
ՀՀ նախագահը քաջ տեղյակ է եղել, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագիծը հակասահմանադրական
Քոչարյանն անտեղյակ չէր ՀՀ նախագահը քաջ տեղյակ է եղել, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագիծը հակասահմանադրական փաստաթուղթ է «ՀՀ Սահմանադրական բարեփոխումներ» վերնագիրը կրող փաստաթղթի 16.05.2001թ. տարբերակում կարդում ենք, որ ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն այդ՝ Վենետիկի հանձնաժողովին ուղարկված փաստաթղթում, առաջարկում է ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 5-րդ կետում, որտեղ ասված է, որ հանրապետության նախագահը «Օրենքով
Երեկ Պիտերո Արգոն Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի շրջանակներում գործող Եվրախորհրդի նկատմամբ Հայ
ԿՎԵՐԱՑՎԻ՞ ՄԱՀԱՊԱՏԻԺԸ Երեկ Պիտերո Արգոն Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի շրջանակներում գործող Եվրախորհրդի նկատմամբ Հայաստանի պարտավորությունների վերահսկման խմբի անդամների հետ գտնվում էր Հայաստանի խորհրդարանում։ Որոշ հանձնաժողովների, նաեւ խումբ-խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է, թե արդեն 6 ամիս Եվրախորհրդի անդամ մեր երկիրը եվրոպացման վայե՞լ է իրեն պահում, թե՞ ոչ այնքան։ Ի թիվս բազմաթիվ հարցերի, խոսվել է
Երեկ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԱՎՆ ՈՒ ՎԱՏԸ ԿԱԽՎԱԾ Է ԿԻՐԱՌՈՒՄԻՑ Երեկ «Համաձայնություն» կենտրոնը կազմակերպել էր «ՀՀ Սահմանադրության վեցերորդ տարին» թեմայով սեմինար։ Հիմնական զեկուցողներն էին ԼԴԿ նախագահ Վիգեն Խաչատրյանը եւ Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը։ Պարոն Խաչատրյանը նախ անդրադարձավ այն հարցին, թե ինչու էր ժամանակին նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտություն առաջացել։ Նրա համոզմամբ, հասարակությունը դեռեւս խորապես չի էլ ընկալել դրա
Քրիստոնյա լինելը երեկ մակդիր դարձրին
Հանրությունը, սխալված չեմ լինի ասել, սպասում է «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննության այս փուլից ամբաստանյալ Նաիրի Հունանյանի ցուցմունքների այն մասին, որոնք վերաբերում են կոնկրետ ոճրագործությանը, դրա միտվածությանը, հանցագործության բուն հանգամանքներին։ Հանրությունը սպասում է լսել ամբաստանյալից. իրե՞նք են կատարել ոճրագործությունը, թե՞ այլ ուժեր, անձինք, որոնք «ազատ ամբաստանյալի» կարգավիճակով հայտնվել են դրսում եւ թաքուն հրճվանքով են արձագանքում բոլոր